23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր վաղ առավոտյան Լարսի անցակետում հերթի մեջ ինֆարկտից ԼՂՀ քաղաքացի է մահացել: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Վլադիկավկազի հայ համայնքի ներկայացուցիչներից Էրիկ Հովհաննիսյանը: Տեղի հայերից ոմանք պնդում են, որ Հովհաննիսյանը հայության շտապ օգնությունն է համարվում՝ ինչպես բոլոր դժվարին իրավիճակներում, այնպես էլ Լարսում ստեղծված իրավիճակի հետ կապված իր օգնությունը ցուցաբերելով հայերին:
«37 տարեկան տղա է, 1979 թվականին ծնված, Մակարյան Արսենանունը: Հերթի մեջ կանգնած է եղել, ինֆարկտ է խփել առավոտ շուտ ժամը 04:30-ի սահմաններում: Ինձ ԱԻՆ-ից զանգեցին, եկանք, դագաղ բերեցինք, մի կերպ ճանապարհ ազատելով դին ուղարկեցինք Ղարաբաղ»,- պատմեց Հովհաննիսյանը, հավելելով, որ մահացած քաղաքացին երթուղայինի վարորդ էր: Էրիկ Հովհաննիսյանն ասաց, որ զոհված քաղաքացու վարած մեքենայում գտնվող ուղեւորները տեղափոխվել են մեկ այլ մեքենա, որը վարում էր մահացած Արսեն Մակարյանի կնոջ եղբայրը:
Էրիկ Հովհաննիսյանի խոսքով Լարսում ներկայումս շատ մեծ հերթեր են, ինչը պատճառ է հանդիսանում մարդկանց նյարդային եւ այլ խնդիրների առաջացման համար:
«Մարդ կա մի սուտկա հերթ է կանգնում: Շատ շոգ է, երեւի 4-5 կիլոմետրանոց հերթ է այստեղ: Վաղ առավոտյան ճանապարհը բացվում է, հետո փակվում երեկոյան»,- ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ Թերեք գետի վարարման եւ փլուզման հետեւանքով հունիսի 23-ից փակվել էր Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Վերին Լարսի անցակետը: Այնուհետեւ ճանապարհը բացվեց, սակայն որոշակի ժամային սահմանափակումներ են կիրառվում, ինչը հերթերի գոյացման ատճառ է հանդիսանում:
Ծանր եւ բարդ իրավիճակ. հաղթելն անհնար է, բայց կա չպարտվելու հնարավորություն.
www.lragir.am Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է, որ Երեւանի ՊՊԾ գունդը զինված գրոհով վերցրած ՀԽ անդամների հետ բանակցությանը ոստիկանապետ Վովա Գասպարյանը չի մասնակցում: Հունան Պողոսյանն ասել է, որ ոստիկանապետը դեպքի ամենասկզբից մինչ այժմ «համապատասխան վայրում է եւ ղեկավարում է գործողությունները»:
Վովա Գասպարյանը դուրս է մնացել Երեւանում արդեն ավելի քան 24 ժամ ծավալվող դրամատիկ գործողությունների տեսադաշտից: Դա հատուկ չէ նրան: Վովա Գասպարյանը գրեթե մշտապես եղել է վերջին տարիներին Երեւանում ծավալվող կամ նախանշվող հասարակական-քաղաքական բուռն իրադարձությունների կենտրոնում, իրեն հատուկ արտիստիզմով: Այդ արտիստիզմը արժանացել է տարաբնույթ գնահատականների, բայց Գասպարյանը ոչ միայն չի խուսափել ուշադրության կենտրոնում լինելուց, այլ կարծես թե ձգտել է դրան, իր վրա վերցնելով բավական մեծ պատասխանատվություն:
Այդ իմաստով, նա փաստացի հանդես է եկել իշխանությանն ուղղված հանրային ճնշումների շանթարգելի կարգավիճակում:
Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով է նաեւ, որ երեւանյան դրամատիկ զարգացումներում հասարակությունը միանգամից նկատեց ոստիկանապետի բացակայությունը եւ սկսեց «փնտրել» նրան:
Իսկ ոստիկանապետը հայտնվել է իսկապես ծանրագույն վիճակում: Բոլոր առումներով: Եթե նախկինում Վովա Գասպարյանն իր վրա էր վերցնում եւ մարում իշխանության այլ կառույցներին ուղղված հանրային քայլերը, ցասումը, պահանջը, ապա այս դեպքում քայլն անմիջապես ուղղվել է հենց ոստիկանության դեմ, այն էլ կարեւորագույն մի օբյեկտի:
Իշխանության այլ կառույցների, այլ թեւերի ուղղված հանրային պահանջները կամ ճնշումները իր վրա ընդունած եւ բարեհաջող չեզոքացրած Վովա Գասպարյանը փաստորեն բաց է թողել իր ուղղությամբ եկած հարվածը, ինչն անկասկած հոգեբանական եւ ներիշխանական սուբյեկտային խնդիր է նրա համար:
Եվ այդ ամենով հանդերձ, տեղի է ունեցել հարված, որի հետեւանքով եղել է նաեւ զոհ՝ բարձրաստիճան ոստիկան, նաեւ մարտական ընկեր, ինչի հանգամանքը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցում ատամների արանքից ցասումը մի կերպ զսպելով էր նշում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Եվ այդ հանգամանքից ելնելով, թերեւս հնարավոր է պատկերացնել, թե ինչ վիճակ է հենց ոստիկանապետի մոտ:
Հավանաբար դա է պատճառը, որ Վովա Գասպարյանը համենայն դեպս առայժմ խուսափում է հայտնվել տեսադաշտում: Չի բացառվում նաեւ, որ դրա պատճառը անելանելիությունն է, քանի որ ներկայում նա չի կարող հայտնվել որպես հաղթող կամ որպես իրավիճակը կառավարող, թելադրող: Այդ պատճառով էլ նախընտրում է մնալ տեսադաշտից հեռու:
Ավելին, իսկ հնարավո՞ր է, որ ոստիկանապետը դեմ է բանակցությանը եւ այդ պատճառով էլ չի մասնակցում դրան, սպասելով, մինչեւ այն տապալվի կամ մտնի փակուղի, որպեսզի իրականացնի այն, ինչ ինքն է պատկերացնում՝ «գրոհով վերադարձնի իր կորցրած դիրքը»:
Հետեւաբար, արդյոք այդ հարցում ոստիկանապետը իշխող համակարգում մնացել է «մենակ»: Փաստորեն, սխալը թույլ է տրվել նրա դիրքում՝ այդ «դիրքն» է եղել անպաշտպան, բայց այժմ նրան արդեն թույլ չեն տալիս ուժով հետ բերել այն: Դրանից բացի, Վովա Գասպարյանն ըստ երեւույթին դեռ չունի հարցի պատասխան, որը նրա համար իհարկե ամենակարեւորներից է: Արդյոք «զինված ապստամբություն» գործած քաղաքացիներն ունեցել են աջակցություն համակարգի ներսից, արդյոք տեղի է ունեցել «դավաճանություն»:
Հայաստանի իշխող համակարգն իհարկե ներքին հարաբերությունների բավական բարդ հանգույցներով համակարգ է: Այդ հանգույցներն առավել զգայուն են դառնում իշխանության ձեւավորման փուլերում: Դրան ներկայում գումարվում է կառավարման մոդելի փոփոխությամբ, նաեւ Արցախի հարցում արտաքին ֆոնային ճնշման առկայությամբ պայմանավորված առանձնահատկությունը:
Վլադիմիր Գասպարյանը, որ այդ համակարգում դիտվող ամենաուժեղ օղակներից մեկն էր, մի քանի ժամում հայտնվել է ամենաթույլ օղակի վիճակում, կամ դրանից հինգ րոպե պակաս:
Կասկած չկա, որ անկախ իրադարձությունների ելքից, համակարգի ներսում Գասպարյանի մրցակիցները տեղի ունեցածը փորձելու են առավելագույնս օգտագործել նրա դեմ, եթե արդեն իսկ այդ ուղղությամբ չեն արձանագրել որոշակի հաջողություններ:
Այստեղ է ոստիկանապետի անկեղծության պահը: Իրավիճակը նրա համար բարդ է իսկապես բոլոր առումներով՝ ներիշխանական, քաղաքական, մարդկային, պետական:
Այդ տեսանկյունից նա արդեն իսկ կայացրել է թերեւս առաջին ճիշտ որոշումը՝ զերծ է մնացել «տաք հետքով» հրապարակային գործողություններից, որոնցում կարող էր գերակշռել ավելի շատ զգայականությունը եւ ավելի լարել իշխանությունը:
Երկրորդ ճիշտ որոշումը կլինի զգայականությունը զրոյացնելը, որքան էլ բարդ է, որեւէ կերպ վրեժխնդրության զգացում թույլ չտալը եւ ուժային կտրուկ գործողությունից խուսափելը:
Միայն թվացյալ կարող է լինել այն, որ այդպիսով Գասպարյանը կարող է ամրացնել իր սասանված դիրքը համակարգում: Ընդհանրապես, թվացյալ է, որ Հայաստանի իշխող համակարգում կա ուժեղ դիրք: Հայաստանի իշխող համակարգում ներկայում ուժեղ դիրք չկա: Եվ այդ իմաստով Գասպարյանը ոչինչ չի կորցրել:
Կորցնողը լինելու է նա, ում վրա կմնա պատասխանատվությունը հնարավոր արյունահեղության համար: Այստեղ իհարկե մարդասիրական «մրցակցության» տրամաբանությունը չէ, որ թելադրելու է իշխանության սուբյեկտների գործողությունը: Հայաստանի իշխող համակարգն այլեւս անկարող է «մրցակցել» ստեղծարարության տրամաբանությամբ, հանրությանն ուղղված առաջարկների տրամաբանությամբ: Առավելագույնը, որ իրեն կարող է թույլ տալ այդ համակարգը, «չարյաց փոքրագույնի» ընտրության համար մրցակցելն է: Հետեւաբար իշխանությունը չի գնալու, այլ «մղելու» է կոշտ լուծումների, նրան, ում առաջինը կհաջողացնի:
Հետեւաբար «չեղած տեղից» գոնե համեմատաբար ուժեղ կարող է դուրս գալ նա, ում չեն կարողանա մղել այդպիսի լուծման:
Պատահական չէ, որ առայժմ ծվարել են ոչ միայն ոստիկանապետը, այլ գործնականում բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք բոլորն են գիտակցել, որ ստեղծված իրավիճակում առանձին-առանձին որեւէ մեկը չունի հաղթանակի շանս, նրանց խնդիրը առավելագույնը չպարտվելն է: Դա հնարավոր է անել գոնե այս անգամ չսպանելով:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան, lragir.am
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ քիչ առաջ տարածքից ազատ է արձակվել եւս մեկ ոստիկան: Սա նա համարեց բարի կամքի դրսեւորում իրենց կողմից, քանի որ առաջիկայում կայանալու է ոստիկանության ներկայացուցչի նշանադրության արարողությունը. «Ազատ արձակեցինք եւս մեկ ոստիկանի՝ Դավիթ անունով երիտասարդ տղայի, այս ամսի 23-ին նրա նշանադրության արարողությունն է լինելու, դրա համար որոշեցինք թույլ տանք գնա՝ բարի կամք դրսեւորելով, այդ փոքր նվերը մեր կողմից որոշեցինք անել, ուղղակի զուտ մարդասիրական նկրտումներից ելնելով»,- ասաց Վ. Ավետիսյանը:
Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում պահվում է ոստիկանության 4 ներկայացուցիչ: Վերջիններիս ազատ արձակելու տարբերակ այս պահին, ըստ Վ. Ավետիսյանի, չի քննարկվում. «Մոտեցում չկա որեւէ մեկին ազատ արձակելու, սա ուղղակի հատուկ դեպք էր, դրա համար արվեց: Այսօր փոխզիջումների լեզվով են սկսել խոսել, բայց տեսնենք, Հունան Պողոսյանն ասեց, օգտագործեց փոխզիջում տերմինը, հիմա թե ինչ կլինի, տեսնենք»,- նշեց նա:
Վարուժան Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ընթացող բանակցությունների շրջանակներում է այդ որոշումն ընդունվել՝ ազատ արձակել եւս մեկ ոստիկանի: Նշեց, թե բանակցություններն այլ բովանդակություն ունեն, որի մասին դեռեւս չեն ցանկանում բարձրաձայնել. «Միայն գիտեմ, որ ինչ-որ պրոցես կա, բայց թե ինչ, չեմ կարող ասել, ընդամենը գիտեմ, որ ինչ-որ պրոցես կա, բայց թե ինչի մասին, մինչեւ երբ ու ինչ պայմաններով, ինչ ժամկետում, չգիտեմ»:
Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակն ասաց նաեւ, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներն ունեին միայն սննդի խնդիր, սակայն այդ հարցն այժմ լուծվել է: Իրենք եւ ոստիկանները միասին են սնվում, զրուցում, իսկ գիշերն էլ հատուկ հերթափոխով են քնում-արթնանում. «Ջրի խնդիր չկա, սննդի խնդիր կար, էսօր մի փոքր բերեցին ոստիկանների միջոցով, միասին ենք ճաշում: Այստեղ հատուկ միջոցներ են ձեռնարկվում, դիրքեր կան, հերթապահություն կա, շատ խիստ կարգապահություն կա: Մենք թիվ չենք ասում, բայց կարող եմ ասել, որ պատրաստ ենք լուրջ հակահարված տալու համար, եւ այդ հակահարվածը ռեժիմի վերջն է լինելու»,- ասաց Վ. Ավետիսյանը:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն ՊՊԾ-ում գտնվող ոստիկանները. «Իրենք փորձում են իրենց ծառայողականի շրջանակներից դուրս չգալ, չեմ ուզում այդ առումով ինչ-որ որակումներ տալ իրենց վերաբերմունքին»,- եզրափակեց նա:
Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաեւ անհրաժեշտ դեղորայքով:
Հայաստանի ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել եւս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետեւանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները:
Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ»:
Ֆեսբուքում պտտվում է ժողովրդական անեծքների հավաքածու, ով Ժիրայր Սեֆիլյանին ահաբեկիչ կասի.
Ժիրոյին ահաբեկիչ ասողներին.
Թող Լիսկայի որդին հանի Ձեր աչքը:
Լֆիկի օղի խմեք և թունավորվեք:
Մհեր Սեդրակյանը թող կոտրի Ձեր ծնոտները:
Մանվել Գրիգորյանը թող ձեռք տա Ձեր հետևներին:
Շմայսը թող բռնաբարի Ձեզ:
Շուշան Պետրոսյանը թող հանի Ձեր մյուս աչքը:
Արթուր Բաղդասարյանի հետ մի սեղանից հաց ուտեք:
Հովիկ Աբրահամյանը երկու անգամ չհասկալուց հետո թող բամփի Ձեր գլխներին: Սերժ Սարգսյանը թող Ձեր երեխաների ապագայի հաշվին հարյուրից յոթանասուն և ինչքան ուզի խփի:
Եվ վերջում Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները թող Ձեզ ծեծելով սպանեն, իսկ Գարեգին Բ-ն էլ աղոթի Ձեր հոգիների հանգստության համար:
Կարպիս Փաշոյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Քիչ առաջ Երեւանի Խորենացի փողոցից բերման է ենթարկվել 11 քաղաքացի, որից 4-ը կանայք են:Նրանց բերման են ենթարկել այն բանից հետո, երբ քաղաքացիները ստվարաթղթերով պաստառներ էին պատրաստում, որոնց վրա գրված էր «Այլընտանք չկա»:
Քիչ առաջ էլ տեղեկացրել էինք,որ ոստիկանները բերման էին ենթարկել 3 երիտասարդ աղջիկների, որոնք պաստառների վրա ինչ-որ բան էին գրում: Պարզվում է, որ նրանցից երկուսը «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի դուստրերն են:
Զինված անհայտ անձանց կողմից ոստիկանական բաժանմունքի եւ ազգային անվտանգության ծառայության բաժնի վրա ձեռնարկված հարձակման հետեւանքով Ալմաթիում սպանվել է 4 մարդ՝ այդ թվում 3 ոստիկան, հայտնել է BBC-ին:
Ղազախստանի ՆԳ նախարարության տվյալներով, կասկածյալներից մեկը ձերբակալվել է, մյուսները գտնվում են ազատության մեջ:
Ալմաթիում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր աստիճան, իրականացվում են հակաահաբեկչական գործողություններ:
Փոխհրաձգության մասին տեղեկությունների տարածումից հետո քաղաքի բոլոր որսորդական խանութները փակվել են: Երկրի բոլոր զորամասերը եւ զինված ուժերի ենթակայության տակ գործող հաստատությունները ծառայություն են իրականացնում ուժեղացված ռեժիմով:
Հարձակման այս դեպքը Ղազախստանում առաջինը չէ: Հունիսի 5-ին զինված անձանց խումբը հարձակում էր գործել որսորդական 2 խանութի եւ Ակտոբե քաղաքում տեղակայված զորամասի վրա, ինչի արդյունքում զոհվել էր 4 խաղաղ բնակիչ եւ 3 զինծառայող:
Ենթադրյալ հանցագործներից 18-ը սպանվել էին, 9-ը՝ ձերբակալվել: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Ակտոբեի հարձակումն անվանել էր «ահաբեկչական գործողություն»:
Զինված խմբի հետ բանակցությունները դեռ շարունակվում են, դրանց արդյունքում ազատ են արձակվել ևս երկու պատանդներ` մեկ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ: Այս պահին զինված խմբի մոտ պատանդ են մնում 5 ոստիկաններ. հուլիսի 18-ին այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը:
Փոխոստիկանապետը շեշտեց, որ պահանջների փոփոխություններ` թե’ զինված խմբի, թե’ ոստիկանության կողմից չի եղել և հիշեցրեց ոստիկանության բանակցության միակ հարցը` հանձնել պատանդներին, դադարեցնել իրավիճակի հետագա սրումը և հանձնվել իշխանություններին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.