23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս գիշեր եւս ոստիկանության Էրեբունիում գտնվող պետական պահպանության գնդի տարածքում, որը կիրակի գիշերը գրավել էին Սասնա ծռեր խմբավորման անդամները, խաղաղ է անցել:
Մեր թղթակիցներին, սակայն, չի հաջողվում կապ հաստատել ապստամբների հետ: Նրանց բոլորի հեռախոսներն արգելափակված են: «Նոր Հայաստան» շարժման անդամ Կարո Եղնուկյանը քիչ առաջ մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրեն եւս չի հաջողվում կապ հաստատել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող իր ընկերների հետ:
Ավելին, ըստ նրա, այսօր առավոտյան երկու ավտոբուս լիքը զինվորներ կամ ոստիկաններ են մտել ՊՊԾ գնդի տարածք: «Սա պայմանավորվածության խախտում է»,- նշեց Եղնուկյանը: Հարցին, թե արդյո՞ք եղել է նման պայմանավորվածություն ոստիկանների հետ՝ Եղնուկյանը պատասխանեց.
«Պայմանավորվածությունը հետեւյալն է եղել. ԱԱԾ-ն առաջարկներ է արել. հանդիպումը եղել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Ալեք Ենիգոմշյանի միջեւ: Ենիգոմշյանը ԱԱԾ-ի միջոցով հանդիպել է Ժիրայր Սեֆիլյանին, հետո հանդիպել է ապստամբներին, փոխանցել է բանակցային տարբեր բաներ, որոշ առաջարկներ են եղել, որոնք ես չգիտեմ ինչ առաջարկներ են, ապստամբները ասել են, որ այս գիշեր իրենք կպատասխանեն այդ առաջարկներին, հետեւաբար այս գիշեր որեւէ շարժ, տեխնիկայի կուտակում չպետք է լիներ: Երեկ որոշակի շարժ արեցին, հետո, երբ մենք ահազանգեցինք՝ կասեցրին շարժը, հիմա էլ հեռախոսները անջատել են, որ էլ չահազանգենք այդ շարժի մասին: Եթե մենք կապ ունենայինք ներսում, այնտեղից իրենք կհաղորդեին շարժի մասին, դրա համար հեռախոսներն արգելափակել են, որպեսզի տեղեկություններ չստանանք»:
Վերջին անգամ երբ եք խոսել ներսում գտնվող անձանց հետ. «Երեկ ուշ գիշերը:
«Վերջին օրերին Ազատության հրապարակում շրջանառվող լուրերից մեկն այն է, որ ԼՂ խնդրի շուրջ բանակցություններում քննարկվում է ազատագրված տարածքներից 30 կմ խորությամբ տարածքներ զիջելու տարբերակը: ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք Արցախը պատրաստ է նման զիջումների, կա՞ նման խոսակցություն Արցախում: «Նմանատիպ խոսակցություններ չկան: ՀՀ նախագահը այցելել է Արցախ, հանդիպել է մեզ հետ, եւ որեւէ նմանատիպ խնդիր այսօր օրակարգում, սեղանի վրա որեւէ փաստաթուղթ ներկայացված չէ: Բանակցային գործընթացներ են՝ տարբեր ձեւաչափերով, տարբեր հանդիպումներ, խոսակցություններ, հարցի լուծման միտված աշխատանքներ, բայց նմանատիպ խնդիր ՀՀ նախագահը մեր առջեւ չի դրել»,- պատասխանեց ԼՂՀ ԱԺ պատգամավորը: Մեր այն հարցին, որ եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ նման տարբերակ է պարտադրվում, իսկ այլընտրանքն էլ պատերազմի վերսկսումն է, ինչպես կվարվի Արցախը, Հյուսնունցը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը գտնվում է Ստեփանակերտում»»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Եվ այսպես՝ հուլիսի 17-ի վաղ առավոտյան Հայաստանում տեղի ունեցավ վերջին տարիների ամենամեծ ահաբեկչական գործողությունը. «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավեցին ՊՊԾ գունդը և պահանջեցին ազատ արձակելԺիրայր Սեֆիլյանին ու մյուս քաղբանտարկյալներին։
Դասական իմաստով, սա, իհարկե, ահաբեկչություն է, իրավական առումով՝ նույնպես։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ այդ գործողությունն իրականացրածներն ահաբեկիչներ են։ Համաձայնվեք՝ հեչ ահաբեկիչների նման չէին։ Չէին գնացել «ուղղաթիռ ու 3 միլիոն դոլար» պահանջելու, այլ գիտակցաբար խաչ էին քաշել իրենց ճակատագրերի վրա՝ հույս ունենալով, որ հաջողության դեպքում երկրում ինչ-որ բան կփոխեն։ Ճիշտ է, մեթոդներն ահաբեկչական էին, բայց ոստիկանությունը նույնպես շատ արագ սկսեց գործել նույն մեթոդներով ու պատանդներ վերցնել (ահաբեկիչների ընտանիքների անդամների ձերբակալություններն այլ կերպ չես անվանի)։
Հետո սկսվեց ամենատհաճը։ Ինչքան «ճ» կլասի քաղաքական գործիչ ու ժանգոտ մտավորական կար՝ առիթից օգտվելով հայտարարեց, թե «անթույլատրելի է համարում…», «խստորեն դատապարտում է…» և այլն։ Այո, քաղաքական պայքարում ուժի կիրառումն իսկապես անթույլատրելի է, բայց այդ մարդկանց լսելով՝ կարելի էր կարծել, թե Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ երբեք ուժ չի կիրառել, «տոկոս չի խփել», նախագահ է դարձել բացառապես ընտրողների քվեներով, իսկ մարտի 1-ի ուժայինները ոչ թե զենք են կիրառել ցուցարարների նկատմամբ, այլ մանուշակներ են բաժանել։
Ժողովուրդն, ի դեպ, նույնպես խստորեն դատապարտեց այդ ահաբեկչական գործողությունը։ Բայց, ուշադրություն դարձրեք, դատապարտեց ոչ թե առաջ քաշված պահանջները (քաղբանտարկյալների ազատ արձակում և Սերժ Սարգսյանի հրաժարական), այլ դրանց հասնելու մեթոդները։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցում ժողովրդի մեջ համարյա տարաձայնություն չկար։ Պարզապես մարդիկ բարկացել էին, որ մի խումբ անձինք այդքան «հիմար ձևով» էին փորձել հասնել դրան։
Հիմա՝ ահաբեկչության պատճառների մասին։ Հասկանալի է, որ հիմնական նպատակը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելը չէր, այլ այն, որ այդ մարդիկ համոզված էին «սրանցից պրծնելու» ուրիշ ձև չկա։ Իսկ ո՞վ էր նրանց ուղեղներում արմատավորել այդ համոզմունքը, ո՞վ էր տեսախցիկների առաջ հայտարարում, թե «ինչքան տոկոս պետք լինի՝ կխփենք», կամ «տեսանելի ապագայում Հայաստանում դեպի իշխանություն տանող ճանապարհն անցնելու է Մելիք-Ադամյանով»։ Այդ հայտարարությունների հեղինակները (տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանն ու Էդուարդ Շարմազանովը) չէի՞ն մտածել, որ եթե սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու բոլոր ճանապարհները «չորով» փակվեն՝ միշտ էլ կարող են գտնվել մի խումբ մարդիկ, ովքեր կփորձեն դա իրականացնել հակասահմանադրական ճանապարհով։
Այո, կոնկրետ այս դեպքում այն մարդիկ, ովքեր փորձել են իրականացնել դա, ժողովրդի աջակցությունը չեն վայելում, այդ մարդկանց թիկունքում չկա քաղաքական այնպիսի ուժ, որի հետևից ժողովուրդը կգնա, դրա համար էլ այս «օպերացիան» ի սկզբանե դատապարտված էր ձախողման, բայց մի՞թե դա փոխում է երկրում ստեղծված ընդհանուր վիճակը (կամ Սերժ Սարգսյանի ասած «գաղջ մթնոլորտը»)։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը` թերթի այսօրվա համարում:
Երեւանում արձանագրվող իրադարձությունները մտահոգում են բոլորիս: Համահայկական լուսարձակների տակ են առնված ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, գրավողները, պատանդները, զոհի պարագան, վիրավորները, պահանջները, պաշտոնական հաղորդագրությունները, ընթացող-չընթացող բանակցությունները: Մի կողմից կան իրավապահ եւ անվտանգության համապատասխան մարմինների պաշտոնական հաղորդագրություններն ու նրանց ընկերակցող կոչերը` օգտվելու միայն պաշտոնական լրահոսից, անուղղակիորեն ապատեղեկատվությամբ չնպաստելու համար վտանգավոր կացությունների ստեղծմանը: Մյուս կողմից` ժողովուրդը փողոց դուրս հանելու կոչեր, կայքերի եւ այլընտրանքային լրատվությունների ճանապարհով շրջանառության մեջ դրվող ստուգված-չստուգված լուրեր, այլազան մեկնաբանություններ: Գիտակցելի է անշուշտ, որ նման իրավիճակների պարագայում շատ բարդ է լրատվություն ուղղորդելը կամ այն վերահսկելը: Այս առաջադրանքը ներկա բաց համակարգի պայմաններում իր բացասական ընկալումը ունի. նույնիսկ ամենաթեժ իրավիճակների մեջ հայկական տեղեկատվությունը չփակվեց կամ չսահմանափակվեց, ի տարբերություն անմիջականորեն «հարեւան» մեր երկրների: Պահի լրջությունն ու ծայրահեղ նրբությունը շեշտում են հայկական լրատվամիջոցների պատասխանատուների ինքնավերահսկողության խիստ անհրաժեշտությունը: Այս դաշտը, այո՛, տվյալ պահին պետք է նկատի ունենա բազմակողմ հանգամանքներ եւ կենտրոնանա առաջնային անմիջական մարտահրավերների վրա: Ի վերջո, չի կարելի, երբ դեռևս հստակ չէ մարդկանց ճակատագիրը ու չի երևում կյանքի սպառնալիքների տակ գտնվող երկկողմանորեն ձեւավորվելիք ավարտը – անցնել արդեն պատճառահետեւանքային վերլուծումների, ենթադրական մեկնաբանումների, փոխադարձ ամբաստանությունների միջազգային ընդհանուր ընթացող գործողությունների շարքին դասելու Երեւանը:
Նման թողարկումները կամ գրառումները, ամենայն հավանականությամբ, նպաստում են իրավիճակների գերլարման եւ թեժացման: Իրավապահ մարմիններից գրոհի բացառումը կամ գրավման գործողություն իրականացնողներից օրենքին ենթարկվելու կեցվածքների ակնկալությունները չափ ակնկալիք-պահանջներ է նաեւ տեղեկատվության ոլորտի գործիչներից եւ այս պարագայում գրառում կատարողներից բացարձակ ինքնավերահսկողություն` նպաստած չլինելու համար հավանական որեւէ ցնցման: Այս պահին ցնցման բացառությունն է, որ միահամուռ, համակողանի պիտի արծարծվի առաջադրվի եւ պահանջվի:
Թվում է, որ փակուղուց, անելանելի վիճակներից դուրս գալու բանակցային տարբերակները սկսել են ուրվագծվել: Ուժի կիրառման բացառումը եթե մնայուն կերպով շեշտելի սկզբունք է արտաքին հակառակորդի հետ բանակցությունները շարունակելու համար, ապա ավելի քան անշրջանցելի հրամայականի պետք է վերածվի ներքին սուր հակասությունները հանգուցալուծելու համար: Պետականություն հասկացողությունը եւ պետական համակարգը ամբողջովին կառուցված է կարգ ու կանոնի, իրավական դրույթների վրա եւ հիմնովին գիտակցելի է անշուշտ, որ իրավադրույթների պահպանման աշխատանքի լծված ծառայողներին հարվածելը պատժելի է օրենքով, թե նման իրավախախտումներ եւ օրինազանցությունների ամենաթողությունը արգելակում է իրավական պետության կայացման աշխատանքը: Այս առաջադրանքներով էլ, այլ խոսքով իրավական պետություն կայացնելու առաջնային հրամայականի համար բարեփոխված Սահմանադրությունը նկատելի ոստում կատարեց դատական իշխանությունների անկախացնելու ճանապարհի վրա:
Բարեփոխված Սահմանադրությունը պետության իրավականացման, հավելյալ ժողովրդավարացման եւ այս առումներով համակարգային անցնցում փոփոխության կարեւորագույն երաշխիքն է: Բարեփոխված Սահմանադրության կենսագործման ուղիները հանգրվանային են, դրականորեն հեռանկարային եւ իրատեսորեն զարգացման հորիզոններ ցույց տվող, բայց մանավանդ իբրեւ եղանակ` անցնցում: Հիմա էլ պետք է բացառե՛լ ցնցումը:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
«Մեղավորները կան եւ նրանք հայտնի են, նրանք զբաղեցնում են իշխանական աթոռները»:
Գնահատելով ստեղծված վիճակը՝ ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
«Ինչ են համարում մարդիկ Սպարտակին, ինքը ստրուկ էր եւ ապստամբություն արեց:
Մի վայրկան եթե փորձեն հիշել, ինչի միջով անցավ այս տարածքը, ՀՀ-ը եւ ժողովուրդը, պարզ կդառնա ինչի համար եղավ սա: Հասցնել մարդ արարածին այս վիճակին, որ դիմի ամենահուսահատ քայլին, պետք է նախ հասցնողին հարցնել, թե ինչի համար ես անում, որն է քո ուզածը:
Շատ կհարգեի, որ գար ասեր, ի՞նչ եք ուզում, իմ հրաժարակա՞նն եք ուզում, ես տալիս եմ…»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ՊՊԾ գնդի տարածքում իրավիճակը լարված է: Armtimes.com-ի թղթակիցը փոխանցում է, որ Խորենացի փողոցում՝ ՊՊԾ գնդի հարակից հատվածներում ոստիկանական մեքենանների ինտենսիվ շարժ կա, որը չի դադարում:
Ազատության հրապարակում ոստիկանների հետ քաշքշուկից հետո ակցիայի մասնակիցները որոշել են ոչ թե երթ անել դեպի Էրեբունի, այլ երթն անցկացնել Հյուսիսային պողոտայով, Ամիրյան փողոցով եւ Մաշտոցի պողոտայով վերադառնալ Ազատության հրապարակ։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Միացում», նաեւ բարձրախոսով անցորդներին եւ հարակից շենքերի բնակիչներին հայտնում, թե զինված խմբի անդամները ահաբեկիչներ չեն, այլ ապստամբներ։ Նրանք նաեւ պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին եւ նրանց նկատմամբ բռնություններ չկիրառել։
Քիչ առաջ Ազատութան հրապարակից բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին, Սիփան Փաշինյանին եւ մի խումբ քաղաքացիների, ովքեր հավաքվել էին հանրային քննարկման: Քննարկում էին իրենց հետագա եւ ներկա քայլերը։ Դավիթ Սանասարյանն առաջարկեց քայլերթով հասնել Էրեբունի:
Նրան մոտեցավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և Դավիթ Սանասարյանին հորդորեց քայլերթ չանել, ասելով` այսօր այդ օրը չէ: Սակայն րոպեներ անց ոստիկանները հարձակվեցին Սանասարյանի վրա եւ բռնի ուժով նստեցրին ոստիկանական մեքենան։ Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունեցան: Ոստիկանները քաղաքացիներին թույլ չեն տալիս առաջ շարժվել:
Ազատության հրապարակ ժամանեց նաև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս հորդորեց քաղաքացիներին չգնալ Էրեբունի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք, քանի որ դա զուր լարվածություն կհաղորդի իրավիճակին: Հունան Պողոսյանը նշեց, որ այս պահին նորմալ և բնականոն բանակցություններ են ընթանում ՊՊԾ գնդի տարածքը զավթած քաղաքացիների հետ: Նա նաև նշեց, որ գնդի տարածքում գտնվող մարդկանց հետ որևէ հատուկ միջոցառում այս պահի դրությամբ նախատեսված չէ իրականացնել:
Հունան Պողոսյանը քաղաքացիներին հորդորում է վերադառնալ Ազատության հրապարակ:
Այս պահին շարունակվում է քաղաքացիների երթը Ազատության հրապարակից դեպի Էրեբունի։
Հիսուս ասում է.
— Մի՛ կարծեք, թե ես եկա Մովսեսի Օրենքը կամ մարգարեների ուսուցումները ջնջելու. չեկա ջնջելու, այլ լրացնելու։ Հաստա՛տ իմացեք, որ ամբողջ Օրենքն ու բոլոր մարգարեությունները կետ առ կետ պիտի իրականանան առանց դրանցից մի բառ իսկ դուրս մնալու, մինչև որ գա այն օրը, երբ կանցնեն այս երկինքն ու երկիրը։
Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ զանց անի և ուրիշներին էլ այդպես սովորեցնի, երկնքի արքայության մեջ նա հետինը պիտի համարվի։ Իսկ ով որ գործադրի պատվիրանները և ուսուցանի դրանք, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի լինի։ Ասում եմ ձեզ, եթե Աստծու պատվիրանների նկատմամբ ձեր հավատարմությունը փարիսեցիների և Օրենքի ուսուցիչների ունեցած հավատարմությունից ավելին չլինի, երկնքի արքայությունը չեք մտնի։
(Մատթեոսի ավետարան 5:17-20)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է Հայաստանի մի շարք մարզերում կանխատեսվող բարձր ջերմային ֆոնի մասին։
Հայպետհիդրոմետի տվյալներով` Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հովիտներում հուլիսի 18–22–ը կանխատեսվում է +38…+39 աստիճան։
Երևանում երկուշաբթի կանխատեսվում է +35…+37 աստիճան, իսկ հետագա չորս օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա `հասնելով +39 աստիճանի։
Հուլիսի 18–22–ը հանրապետության ողջ տարածքում տեղումներ չեն կանխատեսվում։
Քամին կլինի հյուսիս–արևմատյան` 2–7 մ/վ արագությամբ։
Lragir.am. Ազատամարտիկ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակարգողԺիրայր Սեֆիլյանի ձերբակալությանն է անդրադարձել Արցախյան պատերազմի վետերան, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:
«Հայաստանի քաղաքական վերնախավը և անձամբ Սերժ Սարգսյանն ըստ երևույթին հրահանգ է ստացել ՌԴ նախագահ Պուտինից, որպեսզի չեզոքացնի այն մարդկաց, ովքեր ապահովում են ժողովրդի անվտանգությունն Արցախում, Նախիջևանի սահմանի վրա: Ռուսաստանի ու Ադրբեջանի համար այս մարդիկ ամենավտանգավոր մարդիկ են», ասաց Բադասյանը:
Ինչ վերաբերում է Սեֆիլյանի մոտից զենք հայտնաբերելու մասին իրավապահների հայտարարությանը, Վահան Բադասյանն ասում է, որ դա շինծու է: Այսօր, նրա խոսքով, օրինակ Էջմիածնի շրջանում հանցագործները զենքով վխտում են, սպանություններ են կատարվում, բայց նույնիսկ քրեական գործեր չեն հարուցվում:
«Հանցագործություններ են կատարվում հանրապետության տարբեր շրջաններում, բայց նույնիսկ քրեական գործեր չեն հարուցվում: Այսօր, քան երբևէ ներքին ոսոխը խիստ վտանգավոր է դարձել ամբողջ հայության համար: Ժիրայր Սեֆիլյանի ձերբակայությունն ինչ որ առումով բանակին թիկունքից հարված էր: Բանակ, որը միակն է բոլոր կառույցներից, որը պաշտպանում է մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը մեր թշնամուց: Մոբիլ ռեսուրսը, որը պատրաստ է ոչ թե նկարվելով, այլ իրական ձևով պաշտպանել մեր հայրենիքը, այսօր խիստ հարված ստացավ թիկունքից», հավելեց Բադասյանը:
Նա կոչ է անում բոլոր նրանց, ում համար երկիրը թանկ է, մեր անվտանգությունն ամեն ինչից վեր է, պաշտպան կանգնել Սեֆիլյանին:
«Ուզում եմ, որ Հայաստանի իշխանությունը տեղյակ լինի, որ Ժիրայր Սեֆիլյանը մենակ չէ, մենք բոլորս կանգնած ենք նրա թիկունքին: Նույնիսկ նրանք, ովքեր համաձայն չէին Սեֆիլյանի քաղաքական հայացքների հետ, բոլորն էլ այսօր նրա հետ են»,- ասաց Վահան Բադասյանը:
Իշխանություններին Վահան Բադասյանը կոչ է անում սթափվել, զերծ մնալ իրենց կեղտոտ որոշումներից ու քայլերից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.