23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նույն ժամին փարիսեցիներից ոմանք մոտեցան Հիսուսին և ասացին.
-Վե՛ր կաց և գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել։
Հիսուսը պատասխանեց.
-Գնացե՛ք և ասացե՛ք այդ աղվեսին. «Ահա չար ոգիներ եմ հանում, բժշկումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրն էլ կվերջացնեմ գործս»։ Այսուհանդերձ, պետք է որ այսօր, վաղը և մյուս օրը գործս շարունակեմ, որովհետև կարելի չէ, որ մի մարգարե Երուսաղեմից դուրս սպանվի։
Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, դու, որ սպանում էիր մարգարեներին և քարկոծում Աստծու կողմից քեզ մոտ ուղարկված պատգամաբերներին, քանի՜ անգամ ուզեցի հավաքել քո որդիներին, ինչպես հավն է իր ձագերին հավաքում թևերի տակ, բայց դուք, Երուսաղեմի՛ բնակիչներ, չուզեցիք։ Ահա «պիտի լքվի ձեր տունը»։ Եվ ասում եմ ձեզ, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք՝ «Օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով»։
(Ղուկասի ավետարան 13:31-35)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Այսօր առավոտյան մահացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը 71 տարեկան էր: Գրել սկսել էր վաղ պատանեկան տարիքից և 1965 թվականից տպագրվել:
Նա հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից): Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ: Դավիթ Հովհաննեսը թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից:
Դավիթ Հովհաննեսը նաև հասարական-քաղաքական գործունեությամբ է զբաղվել և 1999-2003 թթ եղել է ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր:
Ուշադրություն
Հուլիսի 19-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ՈՒլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 19-22-ը հյուսիսային առանձին շրջաններում, 23-ին, շրջանների մեծ մասում` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 17-22 մ/կ. արագությամբ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ին‵ նույնքան կնվազի:
Երևանում՝
Հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Երևանի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.90C (1982 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.60C
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է տեղեկատվություն տրամադրել 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության /ՊՊԾ/ գնդի տարածքի վրա կատաված զինված հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Այս պահի դրությամբ ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները շարունակում են ինտենսիվ բանակցություններ վարել զինված խմբի անդամների հետ՝ առանց հատուկ գործողությունների իրականացման իշխանություններին նրանց հանձնվելը կազմակերպելու և պատանդներին ազատ արձակելու նպատակով:
ՀՀ իրավապահ մարմիններն անում են հնարավոր ամեն ինչ զինված խմբին նոր արյունահեղությունից հետ պահելու համար, և ունեն բավարար ներուժ և կարողություններ իրենց առջև դրված խնդիրներն իրականացնելու համար:
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլորին չմիջամտել իրավասու մարմինների բացառիկ գործունեության տիրույթում գտնվող հարցերի լուծմանը, չխոչընդոտել նրանց գործողությունների պատշաճ և արդյունավետ իրականացմանը, դրանով իսկ աջակցելով ցանկալի վերջնարդյունքի նվաճմանը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի 20-ամյա դուստրը՝ Անի Ավետիսյանը, «Ա1+»-ին պատմել է, որ հուլիսի 18-ին ոստիկաններն իր հանդեպ բռնություն են կիրառել: Աղջկան եւ մորը ոստիկանները բերման են ենթարկել Խորենացի փողոցից: Ավտոմեքենայի մեջ Անիին եւ նրա մորը ոստիկանները հայհոյել են: Ոստիկանության Կենտրոնի բաժնում երկուսին էլ խփել են` ասելով, թե «մենք գիտենք՝ դուք ովքեր եք, քո հայրը տեռորիստ ա»:
Մոտ մեկ ժամ ոստիկանները թույլ չեն տվել, որ փաստաբանը հանդիպի մորը եւ դստերը, որոնց հեռախոսով կանչել է մայրը: Անին արդեն ազատության մեջ է: Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, «ամեն ինչ ժողովրդի ձեռքում է», ժողովուրդն իր կամքը պետք է թելադրի իշխանություններին: «Մենք փոքրաթիվ ուժերով չենք կարող ոչ մի բան փոխել»,-ասում է Անի Ավետիսյանը:
Ստեղծված իրավիճակում այս իշխանությունների հետ խոսելու միակ ելքն ապստամբության դիմելն է, նրանք այլ լեզու չեն հասկանում, մենք էլ իրենց հետ խոսում ենք իրենց լեզվով. մեզ հետ զրույցում հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը, որը եւս ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործողության մասնակիցներից է: Նրա խոսքով՝ իրենք ստանձնել են «մեր տունն ու օջախը թափթփուկներից, կեղտից» մաքրելու «հավաքարարի» առաքելությունը եւ ընդհանրապես չեն մտահոգվում, որ այդ առաքելության համար կարող են հատուցել իրենց կյանքով:
«Մենք ազատագրական պայքարի միջով անցած, կռիվ տված, Սարդարապատ տեսած ժողովուրդ ենք, այսօր էլ հասել է ամենասրբազան պահը, մենք իրավունք չունենք ոչ մի բանից վախենալու: Ինչի՞ց վախենամ, եթե պիտի մեռնեմ ողորմելի, նսեմացած… Ես մեռնելու մասին չեմ մտածում, ես չպիտի մեռնեմ, ու մեզանից, մեր ընկերներից յուրաքանչյուրս ենք այդ կարծիքին: Չեմ կարծում, որ մեր ազգը պիտի կարծի, որ մենք ողբերգական մահով մահացանք․ մեր առաջ նման խնդիր դրված չէ, մենք իրավունք չունենք մահանալու:
Մենք պիտի ապրենք, ոչ թե հավերժական մահվան դատապարտենք մեզ: Եթե մտածում եք մեր մեռնելու մասին, ապա մենք դրանից երբեք չենք խուսափել, միշտ պատրաստ ենք, եթե դա պիտի անենք հանուն ազգի եւ հայրենիքի,-ասաց ազատամարտիկը: Հարցին, թե արդյոք իշխանությունն ի վիճակի կլինի՞ բավարարել իրենց առաջ քաշած պահանջները, Խանդոյանն արձագանքեց. «Ինքը ելք չունի, ստիպված կլինի գնալ նման քայլի»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կանսա Ձեր պահանջին եւ հրաժարակա՞ն կտա: «Ինքը բարոյական իրավունք չունի ազգին նսեմացնելու: Կտա թե չի տա՝ իր գործն է: Իր համար խնդիր չէ 18-19 տարեկանը, 100 հոգին, 1000 հոգին, ինքը կարող է զոհ տալ, խփի:
Ինքը ոնց ուզում՝ խփում է, խփելու վրա է: Եթե դու կանգնում ես խփնվելու համար, ուրեմն պիտի խփնվես, իսկ եթե կանգնում ես խփելու համար, ուրեմն պիտի խփես: Ընենց չի, որ ինքը խփող տղա է, ինքը մեզ խփում է թշնամիներով՝ թուրքերով, մեր ազգին նսեմացնելով: Խփող տղեն մենք ենք լինելու, ինքը տեսնելու է, թե խփող տղեն ով է: Այսինքն՝ ինքը կարող է եւ ըսկի տեղյակ էլ չի եւ չի հասկանում, թե ինչ ա տեղի ունենում ստեղ, ինքը կարող է չի պատկերացնում, թե սա իրենից ինչ է ներկայացնում»,-ասաց ազատամարտիկը: Նա նաեւ մեր միջոցով հաղորդեց բոլորին, որ իրենք զգոն են, պատրաստ ամեն քայլի՝ հանուն ազգի եւ հայրենիքի:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Համացանցում է հայտնվել քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանի մասնակցությամբ մի տեսանյութ, որը մեծ աղմուկ է բարձրացրել ֆեյսբուքի հայկական տիրույթում:
Հիշեցնենք, որ ակտիվիստը հանրությանը հայտնի է դարձել դեռևս «Էլեկտրիկ Երևան» շարժման օրերից։
«Պառկած արտասվելով նայում եմ Պավլիկի խոսքն ու մտածում, թե արդյո՞ք էդքան ուժեղ կլինեի, որ տղուս հետս տանեի մահվան ու ինքս ինձ պատասխանում եմ, ես չեմ կարա Պավլիկ լինեմ, էդքան ուժեղ չեմ, Պավլիկը հերոս է, ինքն իր Հայրենիքը սիրում է ամենից շատ, ու դա լոկ խոսքեր չեն, իր ձագին դրել է զոհասեղանին, իսկ ես պարզապես մի քաղաքացի եմ, ով ամենաշատը ըմբոստա, ոչ ավել…
Հալալա քո կերած կաթը Պավլիկ, դու ու դուք մեզ ողջ եք պետք, մեզ ողջ հերոսներ են պետք, խնդրում եմ, մենք ինչ էլ անենք, բոլորիդ կարիք։
««ՉԻ»–ի հետ զրույցում բազայի հարակից տարածքի բնակիչները պատմեցին, որ շփվել են ապստամբների հետ, որոնց թիվն, ըստ նրանց, գերազանցում է 30-ը։
Ի դեպ՝ կասկածներ կան, որ պատանդ վերցված ոստիկանների թիվը ևս փոքր չէ։ Պաշտոնական տեղեկատվությունը ապստամբների և պատանդների թվի մասին ոչինչ չի հայտնում։
Բոլոր հաղորդագրություններում նշվում է, թև պատանդ են վերցվել «սահմանափակ թվով» ոստիկաններ։ Ի դեպ պատանդներից երկուսը բարձրաստիճան ոստիկաններ են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Այսօր գրեթե բոլորն էլ ասում են այն՝ ինչ ես գրել եմ դեռ օրեր առաջ. երբ դեռ ռազմաբազան գրաված տղաները և իշխանությունները մտմտում էին իրենց անելիքը.պետք է գտնվեն մարդիկ, որոնց միջնորդությամբ հարցը խաղաղ հանգուցալուծում կստանա: Մնացածը հեքիաթ է, որի վերջնայնքան էլ լավ բան չի խոստանում։
Հիմա փակուղային վիճակ է ստեղծվել։ Տղաներն արդեն կատարել են քայլը, հետադարձ ճանապարհ չկա, եթե նույնիսկ նրանք հոգու խորքում շատ լավ գիտակցեն, որ դիմացը պատ է, միևնույն է՝ հանձնվել չեն կարող։
Բոլոր առողջ ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, համախմբվեն ու թույլ չտան բախումներ։ Այսօր գլխավոր կարգախոսը պետք է լինի՝ «Հայը հայի արյուն չպետք է թափի»։ Ինչքան էլ ասենք, որ Ժողովուրդը պետք է տեր կանգնի երկրին, ժողովուրդը կարող է և պետք է լինի համախմբված ու հաստատակամ, միևնույն է, քաջ գիտենք, որ այս պահին մեր ժողովուրդը հարցին տարերային մոտեցում ունի՝ չկան այն լիդերները, որոնց վստահում կամ հավատում է նա։
Ցավոք, մեր ժողովուրդը մտավորականներ չունի, պատգամավորներ չունի, հոգևորականներ չունի, երկրի այս խառնակ վիճակում իշխանությունը միայն ոստիկանի տեսքով է ներկայանում, ինչն ավելի է գրգռում ժողովրդին: Մարդիկ չեն ընդունում, որ գործող ու պատանդ պահող, ու իրենք էլ պատանդ դարձած անձինք ահաբեկիչներ են, տեռորիստներ, մի խոսքով՝ հանցագործեր: Իշխանությունները պետք է հասկանան, որ պարտավոր են՝ որքան հնարավոր է շուտ ընդառաջ քայլ կատարել, ինչ տեսքով ու փաթեթավորմամբ ուզում են այն մատուցեն, քանի որ հիմա հակառակվելու պահը չէ։
Եթե իշխանությունները փորձեն ուժ կիրառել, ապա կունենանք նոր զոհեր։ Դա ամեն գնով պետք է կանխել։ Ողջամիտ մարդկանց միակ խնդիրն այս պահին պետք է լինի արյունահեղությունը կանխելը։ Դժվար չէ կռահելը, որ այս ամենը պետք է որոշ ուժերի, ու այս սցենարը խաղարկվում է հենց այդ ուժերի ղեկավարությամբ, օրինակ՝ փողոցում մարդկանց, առանց որևէ պատճառի, զանգվածաբար բռնելն ու ոստիկանություն տանելը, որը նորմալ քաղաքացու կարծիքով,ոչ միայն ապօրինություն է, այլև հիմարություն, պարզ ցույց է տալիս, որ հանրությանը գրրռելու տակտիկա է կիրառվում: Նույնը էրեբունիում պահվողների մասով կարելի է ասել:
Նորից եմ կրկնում. խնդիրը կարող է դուրս գալ կանխորոշված սցենարից, իսկ լուծումը մեկն է՝ արագացնել խելամիտ քայլերով շտկելու իրավիճակը, հետ պահել երկու կողմերին խելահեղություններից, անիմաստ բռնություններից։
Իմ ընկալմամբ, միակ բանը, որի համար այս պահին պետք է խիստ պահանջ դնի ազգի գիտակից հատվածը, մեկն է՝ գնալ ցանկացած տրամաբանական լուծման, միայն թե արյուն չթափվի:
Ռուզան Ավոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.