23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՊՊԾ գնդի տարածքում գիշերը հանգիստ է անցել, սակայն ներսում գտնվող անձինք այլ խնդիրներ ունեն: Հիմնադիր խորհրդարանի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ինփոխանցեց, որ ունեն սննդի խնդիր, երկրորդ օրն է իրենց սնունդ չի փոխանցվում: Եւ բացի այդ, իրենց զրկել են նաեւ բժշկական օգնությունից, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բժիշկներին տարել են տարածքից, եւ ներկայումս ոստիկանական կուտակումներ կան, ինչն ըստ Վ. Ավետիսյանի, ենթադրությունների տեղիք է տալիս:
«Մեր մոտ գիշերը խաղաղ է անցել, բայց բժիշկներին տարան, էլ բժիշկ չեն ուղարկում, փոքր քանակությամբ սնունդ ու սիգարետ էին ուղարկում, դա էլ արդեն չեն ուղարկում արդեն երկրորդ օրն է, ու հասկանալի է, որ եթե բժիշկներին տանում են, այլեւս սնունդ չեն բերում ու սեղմում են օղակը, նշանակում է , որ հատուկ գործողության են պատրաստվում, ընդ որում, եթե տարածքից բժիշկներին են հանում, ուրեմն չթույլատրված մեթոդներով հատուկ գործողություններ պետք է կատարեն, հիմա այս պահին պարիսպների տակ արդեն կուտակված ոստիկանական ուժեր կան»:
Հիմնադիր Խորհրդարանի մամլո խոսնակն անդրադարձավ նաեւ ոստիկանական գործողություններին՝ նշելով, թե երբ բռնի ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամբ, շատերը ստացան վնասվածքներ, մի մասն էլ բերման ենթարկվեց:
«Մեր երկիրն օկուպացվել է յուրային տականքի ձեռքով եւ մեր ժողովրդին ենթարկում են կեղեքման, բռնությունների, արտագաղթեցնում են, դա փաստ է, որը ժխտել չի լինի: Հիմա մենք գործ ունենք ներքին թշնամու հետ, այսօրվա վարչախումբը ժողովրդի թշնամին է, եւ նրա հետ պետք է վարվել այնպես, ինչպես վարվում են ներքին թշնամու հետ, մեր ժողովուրդը պետք է դա գիտակցի եւ ավելի մեծ ուժով դուրս գա փողոց, ընդ որում ֆիզիկապես ոչնչացնի բոլոր նրանց, ովքեր ձեռք կբարձրացնեն իր վրա, սա ներքին Սարդարապատ է, եւ դա ժողովուրդը պետք է գիտակցի: Ես հավատում եմ մեր ժողովրդին: Ապստամբել է պետք, ուրիշ բան չկա, թշնամի են եւ վերջ, ապրել՝ մեռնելու համար, ուրիշ բան չկա: Մենք մեր անելիքն արել ենք ու կանենք, բայյց ժողովուրդն էլ պետք է իր անելիքն անի, սա համաժողովրդական պայքարի հարց է, ժողովուրդն ինքը պետք է իր ապագան կերտի, մենք կարող ենք օրինակ ծառայել, ամեն հարցում օգտակար լինել»,-եզրափակեց Վարուժան Ավետիսյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել քաղաքական ակտիվիստներ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ռազմիկ Էվոյանը և Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը՝ հայտնելով, որ Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցած հանրային քննարկման մասնակիցների նկատմամբ հետապնդումներ են սկսվել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից:
Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցչի պնդմամբ՝ հետապնդումներ են իրականացվում, մասնավորապես, այն անձանց նկատմամբ, ովքեր տարվել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին: Հիշեցնենք՝ ոստիկանության բաժին տարված անձինք, ժամեր շարունակ պահվելով այնտեղ, բաց են թողնվել միայն կեսգիշերն անց: Ռազմիկ Էվոյանը լուսանկարել է հետապնդող ոստիկանին (տես լուսանկարը):
Գևորգ Քոթանջյանի նկատմամբ հետապնդումներն սկսվել են դեռևս կիրակի օրվանից: Նա հայտնեց, որ տնից մինչև ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրեն հետապնդել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ նախ ավտոմեքենայով, ապա՝ ոտքով:
Ակտիվիստը ֆիքսել է նաև հետապնդող մեքենան՝ կապույտ գույնի Opel ավտոմեքենա՝ 34 vn 930 պետհամարանիշով: Նա նաև մտավախություն հայտնեց, որ հետապնդող անձինք կարող են վնասել իրեն:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Քիչ առաջ Խորենացի փողոցում ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրեց, որ այսօր «Սասնա Ծռեր» խմբի անդամները`Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Վարդան Եղիազարյանը, նրանց հետ գտնվող մյուս 2 ոստիկանները զինվորական կարգով հարգանքի տուրք են մատուցել միասին, իրար հետ հարգելով Արթուր վանոյանի հիշատակը:
«Բայց կա ավելի կարևոր նրբություն Վալերի Օսիպյանին, Վարդան Եղիազարյանին և մյուս 2 ոստիկաններին` «Սասնա Ծռեր» խմբի անդամները տվել են լիցքավորված, մարտական զենք և այդ զենքով մարտական կարգի հարգանքի տուրք են մատուցել, նրանք օդ են կրակել և այս ֆոնին հայտարարություններ են հնչում` «ահաբեկիչ, ահաբեկչություն…»: «Ահաբեկիչը» իր զոհի հիշատակին հարգանքի տուրք չի մատուցում: Ահաբեկիչը իր «պատանդին» մարտական զենք չի տալիս և ասում` արի մեր եղբող, մեր հայրենակցի հիշատակը հարգենք»- նշեց պատգամավորն ու առաջարկեց մեկ րոպե լռությամ հարգել զոհված գնդապետի հիշատակը:
«Երեկ ոստիկանությունը մամուլի ասուլիս էր կազմակերպել, որին մասնակցում էին նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատներից մի քանիսը: Նրանք ապստամբներին հորդորում էին «վերադարձնել իրենց երեխեքին»: «ՉԻ» – Սովորաբար հակառակն է տեղի ունենում: Երբ որեւէ զինված խումբ ինչ-որ շենք կամ տարածք է գրավում ու պատանդներ վերցնում, ահաբեկիչները պատանդներից մեկին նստեցնում են աթոռին եւ ստիպում, որ տեսախցիկների առջեւ ելույթ ունենան եւ հորդորի կատարել զինյալների պահանջները: Իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, հակառակն էր՝ ոստիկաններն էին մի քանի հոգու բերել, որ նրանք տեսախցիկների առջեւ զինյալներին հորդորեն կատարել իշխանությունների պահանջները:
Այսինքն՝ այնպիսի տպավորություն էր, թե ոստիկաններն են պատանդ վերցրել: Մնում է, որ իրենց գործողություններում մինչեւ վերջ հետեւողական լինեն: Այսինքն՝ պահանջեն ուղղաթիռ, 3 մլն դոլար ու երաշխիքներ, որ անվտանգ կհեռանան ՀՀ տարածքից: Ժողովուրդը, կարծում ենք, շատ արագ կհանգանակի այդ գումարը»:
«Չորրորդ իշխանություն»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մեր տեղեկություններով` իշխանության մոտեցումներում ոչինչ չի փոխվել. «շտուրմ» չի լինելու, աշխատելու են ՊՊԾ գունդը գրավածների հետ «անհատապես». նրանց ընտանիքների հետ, վերջիններիս վրա ազդեցություն ունեցող մարդկանցով։ «Շտուրմ կլինի այն դեպքում, երբ տեսնեն, որ ժողովուրդը պատրաստ է գնալ քաղաքացիական բախման, թեև դրա հավանականությունը փոքր է՝ մեր ժողովրդի մենթալիտետի մեջ դա չկա:
Հիմա աշխատում են մաշել իրավիճակը։ Արդեն լուրեր կան, որ տղաների մեջ տարակարծություններ կան, մի մասը գտնում է, որ անիմաստ է շարունակելը, մյուս մասը շատ պինդ կանգնած է, իսկ բանակցությունները շարունակվում են հիմնականում դրսում»,- ասաց նախկին բարձր պաշտոնյա, այժմ ընդդիմադիր անձը: Ի դեպ, «այսօրվա վիճակն անալոգիկ է 2002-ի հետ, երբ մեր, «Հանրապետություն», Շավարշ Քոչարյանի կուսակցություն էր եկել ԱՄՆ դեպանը, որը բառացիորեն ասաց` Քոչարյանը մեզ պետք է, ձեռք մի տվեք նրան»: Այսի՞նքն: «Ասվեց` Քոչարյանը պետք է լուծի Ղարաբաղի հարցը, մի խանգարեք»: Ե՞վ: «Չլուծեց, իհարկե, չնայած դուրսն օգնեց նրան, որ 2003-ի սահմանադրական վստահության հանրաքվեն 1 տարով երկարի, իր ձեռքերն ազատ լինեն ներքին հարցերում»:
«Հրապարակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում
Խորենացի փողոցում, որն արդեն մի քանի օր է փակ է, քիչ առաջ ցուցարարներն իրենց պահանջն էին ներկայացնում՝ «Սասնա ծռեր» խմբին փոխանցել արդեն իսկ գնված ուտելիքը։ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ էր անում սպասել մի քանի րոպե, մինչ նա կգնար Սարի թաղ։ Նա նշեց, որ վերադառնալուն պես կբանակցի ոստիկանների հետ։ Նրա գնալուն պես, ցուցարարները սկսեցին պահանջել, որ այդ խնդիրը լուծվի անհապաղ։ Ոստիկաններին պատասխանի համար տրվեց 30 րոպե։ Ցուցարարները ոստիկանական ուժերի ուղղությամբ տարբեր առարկաներ էին նետում և վանկարկում «հիմա»։
Քիչ անց ցուցարարներին մոտեցավ ոստիկանություն ներկայացուցիչը և կոչ արեց հանդուրժողական լինել, ոչ մի քայլի չգնալ։ Նա նշեց, որ քարեր են նետվել ոստիկանների ուղղությամբ, և եթե նորից կրկնվի, ապա նրանք ձեռնարկելու են բոլոր միջոցները։
Այդ բանակցությունից քիչ անց ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը, որից հետո էլ տեղի ունեցավ վերջիններիս և ոստիկանների բախումը։
Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրեց, շատ տուժածներ ունեն։ Ինչպես երևում էր բախումից, տուժել են նաև շարքային քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ երեք օր է՝ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ է պահում այնտեղ գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:
Քիչ առաջ Խորենացի փողոցում լարված իրավիճակ էր. կրակոցներ են հնչել: «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը NewsBook-ի հետ զրույցում ասաց, թե իրենք կրակոցներ չեն արձակել, դրանք ոստիկանների ձեռքի գործն են. «Մենք չենք կրակել, հեռվից էին կրակոցները»:
Վերջինս ընդգծեց, թե իրենք լավ չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում դրսում. «Այդքան լավ չենք պատկերացնում՝ ինչ է կատարվում»:
Երբ նկարագրեցինք, որ վեճը բռնվել է, երբ քաղաքացիները պահանջել են սնունդ ուղարկել իրենց, Ավետիսյանն ասաց, թե մինչ այս պահն իրենց որևէ մեկը ոչինչ չի ուղարկել, միայն ջուր են ուղարկել:
Հարցին, թե իրենց կողմից արձագանք կլինի՞ ոստիկանների բիրտ գործողություններին, Ավետիսյանը պատասխանեց, թե իրենք միշտ պատրաստ են կանգնել ժողովրդի կողքին:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Ժողովրդի միջից ոմանք մանուկներ բերեցին Հիսուսի մոտ, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա և աղոթի, սակայն աշակերտները սաստեցին բերողներին։ Հիսուսն
ասաց.
— Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին, որ ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է երկնքի արքայությունը։
Եվ իր ձեռքը դրեց նրանց վրա։ Ապա մեկնեց այդտեղից։
Եվ ահա մեկը մոտեցավ Հիսուսին և հարցրեց.
— Բարի՛ Վարդապետ, ի՞նչ բարի գործ պետք է կատարեմ հավիտենական կյանքն ընդունելու համար։
Հիսուսը պատասխանեց.
— Ինչո՞ւ ես բարու մասին հարցնում ինձ. բարին մե՛կն է, միայն Աստված է բարի։ Եթե ուզում ես հավիտենական կյանքը մտնել, պահի՛ր պատվիրանները։
Նա հարցրեց.
— Ո՞ր պատվիրանները։
Հիսուսն ասաց.
— Հետևյալները. «Մի՛ սպանիր, մի՛ շնանա, մի՛ գողանա, սուտ վկայություն մի՛ տուր, մեծարի՛ր քո հորն ու մորը» և «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»։
Երիտասարդն ասաց.
— Այդ բոլորը իմ մանկությունից ի վեր պահել եմ. ինձ դեռ ի՞նչ է պակասում։
Հիսուսը պատասխանեց.
— Եթե ուզում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր ինչ որ ունես, և տո՛ւր աղքատներին. այդպիսով երկնքում գանձ կունենաս, և ապա արի՛ իմ հետևից։
Երիտասարդը երբ այս խոսքը լսեց, տրտմած գնաց, որովհետև շատ հարուստ էր։
Հիսուսն իր աշակերտներին ասաց.
— Հաստա՛տ իմացեք, որ հարուստը շատ դժվար պիտի մտնի երկնքի արքայություն։
Ավելին եմ ասում ձեզ. պարանը շատ ավելի հեշտ կմտնի ասեղի ծակից, քան
հարուստը՝ Աստծու արքայություն։
Երբ աշակերտներն այս լսեցին, շատ զարմացան և հարցրին.
— Ուրեմն ո՞վ կարող է փրկվել։
Հիսուսը նայեց նրանց և ասաց.
— Մարդկանց համար այդ անկարելի է, բայց Աստծու համար ամեն ինչ կարելի է։
(Մատթեոսի ավետարան 19:13-26)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հարգելի համաքաղաքացիներ,
հաշվի առնելով Մովսես Խորենացի փողոցի Սարի թաղ բարձրացող ճանապարհի սկզբնամասից մինչև Սասունցի Դավիթ փողոցն ընկած միջանկյալ հատվածն անորոշ ժամանակով փակ լինելու հանգամանքը և Սարի թաղն սպասարկող հասարակական տրանսպորտի խաթարված աշխատանքի հետ կապված լուծումներ գտնելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված տարածքի բնակիչների դիմումը, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի տրանսպորտի վարչության պատասխանատուները հարցը քննարկել են սպասարկումն իրականացնող ընկերության տնօրինության հետ, որի արդյունքում համաձայնություն է ձեռքբերվել տվյալ երթուղին ժամանակավորապես շահագործել հետևյալ ուղեգծով.
Սարի թաղի հհ.12, 5, 3, 20, 27 փողոցներ – Դավիթ Բեկի – Ազատամարտիկների – Սասունցի Դավթի փողոցներ – Տիգրան Մեծի պողոտա – «Այրարատ» կ/թ։
Հետադարձը՝ «Այրարատ» կ/թ – Տիգրան Մեծի պողոտա – Մ. Խորենացու -Նար-Դոսի փողոցներ – Տիգրան Մեծի պողոտա – Սասունցի Դավթի – Ազատամարտիկների – Դավիթ Բեկի փողոցներ – Սարի թաղ։
Հավելենք, որ նման առաջարկով Երևանի քաղաքապետին էր դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը:
Երևանի քաղաքապետարան
«Դա Վլադիմիր Գասպարյանի հերթական խեղկատակությունն է. բացի այն, որ հանցագործ է, նաեւ խեղկատակ է». անդրադառնալով ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հոր կողմից այսօր հնչած հայտարարությանը՝ այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ Էդգարը չի կարող մեզ հետ խոսել, քանի որ ծառայություն է իրականացնում: «Սերժիկական հանցագործ եւ ապազգային ռեժիմի հերթական հատուկ օպերացիան է, որը կազմակերպված եւ իրականացված է գավառական ճղճիմ մակարդակով: Մեկնաբանության որեւէ կարիք չկա: Ամեն ինչ պարզ եւ ակնհայտ: Ես հորդորում եմ լրատվամիջոցներին՝ այս կեղտը չշրջանառել եւ մեր հասարակության ուղեղներն ու ինֆորմացիոն դաշտը այս աղբով չծանրաբեռնել: Բոլորին ամեն ինչ հասկանալի եւ հայտնի է: Էս մարդկանց ծնողները պատանդ են ռեժիմի ձեռքին: Եվ մենք ազատագրելու ենք եւ էդ պատանդներին եւ բոլոր մյուսներին՝ մեր ժողովրդի հետ միասին: Մեր ժողովուրդը հիմա համախմբվում է, ապստամբության օղակը ընդլայնվում է եւ սեղմելով սերժիկական ռեժիմի կոկորդին՝ խեղդելու է: Ուրիշ տարբերակ չկա»,- ընդգծեց Ավետիյսնաը:
Մեր դիտարկմանը, որ մարդը ուղիղ հայտարարություն է անում՝ Ավետիսյանը այսպես արձագանքեց. «Բայց կազմակերպել է ոստիկանությունը: Ոստիկանության կազմակերպած ասուլիսը ի՞նչ էիք պատկերացնում, որ ինչ լիներ: Համակենտրոնացման ճամբարում գերուն ինչ էլ ասեն՝ կասի»:
Այսինքն դուք պնդում եք, որ ճնշումների ներքո՞ են Էդգարի եւ մյուսների ծնողները նման հայտարարություն արել. «Այո, բնականաբար, գնացել-էդ մարդկանց տնից բերել են, ասել են այսպես ասեք, այսպես ասեք: Թե ինչպես կարող էին մարդիկ գալ ու էդպիսի բաներ ասել: Դուք չե՞ք տեսնում ինչպիսի լայնածավալ բռնություններ են սկսվել երկրում: Հիմա էս ցուցարարները հանցագործնե՞ր են, որ իրենց դատում են: Քրեական գործեր են հարուցել իրենց վրա: Կարո Եղնուկյանը հանցագո՞րծ է, որ իմ հետ հեռախոսով խոսելու համար ձերբակալում են: Իմ համոզմունքն այն է, որ ժողովուրդը պետք է ֆիզիկապես ոչնչացնի ՀՀ բոլոր ղեկավարներին»,- պատասխանեց Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունում կազմակերպված ասուլիսի ընթացքում մի քանի անձինք, ներկայանալով որպես ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի կազմում գտնվող տղաների ծնողներ, հայտարարել էին, որ նրանք իրենց կամքով չեն ընդգրկվել «Սասնա ծռեր» խմբի կազմում՝ ակնարկելով, որ նրանց առեւանգել են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.