23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ երեկոյան Երևանի կենտրոնական ավտոկայանի տարածքում ոտքից հրազենային վիրավորում է ստացել Սամվել Ալեքսանյանի մտերիմ, թաղային հեղինակություն Բոգոն՝ Ռուբեն Կոստանյանը: Վերջինս այժմ գտնվում է հիվանդանոցում:
Մեր ունեցած տեղեկություններով՝ հիվանդանոցում է գտնվում նաև կրակողը, ոմն Ռոբերտ, որը ըստ մեզ հասած լուրերի՝ ևս լուրջ վնասվածքներ է ստացել:
Վեճը ծագել է գումարային հարցի շուրջ:
Երեկ կեսգիշերին քաղաքացիների և ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ: Ոստիկանները կրակ բացեցին քաղաքացիների ուղղությամբ, ինչին ի պատասխան քաղաքացիները քարեր նետեցին ոստիկանների ուղղությամբ:
Իրավիճակի փոքր հանդարտեցումից հետո ոստիկանները սկսեցին քաղաքացիներին բերման ենթարկել: Այդ պահին ոստիկաններին հրահանգներ էր տալիս ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը: Երբ քաղաքացիներից մեկին տանում էին իր մոտով նա սեռական բնույթի հայհոյանք տվեց քաղաքացուն: Այս ամենը ֆիքսել էր «A1+» հեռուստաընկերության տեսախցիկը: Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու է նա հայհոյում քաղաքացուն` Երանոսյան Լյովան ուղղակի հեռացավ տարածքից:
Այնուհետև քիչ ուշ. դերասան Հովհաննես Ազոյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե այս գիշեր իրեն բերման են ենթարկել:
Ֆեյսբուքի իր էջում նա գրել է.
«Ինձ բերման չեն ենթարկել»:
Ինչպես տեղեկացրել ենք՝ գիշերը 04:00-ի սահմաններում ոստիկանները ցրել են Խորենացի փողոցում եւ հարակից տարածքներում տեղի ունեցող բողոքի ցույցը՝ բերման ենթարկելով հարյուրից ավելի ցուցարարների:
Բերման ենթարկվածների թվում են եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները: Կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում մանրամասներ է պատմել տեղի ունեցածից:
— Պարոն Հարությունյան, կարո՞ղ եք ասել, թե ինչու ոստիկանությունը որոշեց ցրել ցույցը, ինչպես դա տեղի ունեցավ:
— Ժամը 04:00-ի սահմաններում արդեն այնքան էլ շատ մարդ չկար բողոքի ակցիայի վայրում: «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները, ինչպես հայտարարել էին, փորձում էին ամեն ինչ անել՝ կանխելու բռնությունները: Մինչ այդ ժամը վարչության անդամները, կուսակցականները այնտեղ էին՝ հենց այդ խնդիրը լուծելու նպատակով: Կային նաեւ Հիմնադիր խորհրդարանի ու այլ շարժումների ակտիվիստներ: Ժամը 4-ի սահմաններում շատ անսպասելիորեն ոստիկանական պատնեշը բացվեց եւ սկզբում կարմիր բերետավորները, հետո ոստիկանական հագուստով այլ ոստիկաններ մահակներով հարձակվեցին մեզ վրա: Ընդ որում մենք «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներով կանգնած էինք Խորենացի-Քրիստափոր խաչմերուկում՝ պատնեշի մոտ: Այսինքն առաջինը մեզ վրա եղավ հարձակումը: Որեւէ դիմադրություն չի եղել: Ընդհակառակը. մենք խմբով կանգնած էինք եւ նրանք բավականին դաժան, բիրտ ուժ կիրառելով հարձակվեցին մեզ վրա, խմբի անդամներին խլելով ու տեղափոխելով ոստիկանական մեքենաներ: Ընդ որում, ինչպես հետո տեղեկացանք, բռնությունները որոշ դեպքերում շարունակվել են նաեւ ոստիկանական մեքենաներում եւ բաժանմունքներում: Չնայած այս ամենին՝ այդ զարգացումներում ամենահատկանշանականն այն է (եւ կարծում եմ ապագայում քաղաքական զարգացում էլ կունենա), որ կուսակցության որոշ անդամների թե երեկ եւ թե առաջին օրը կարմիր բերետավորներն ու այլ ոստիկաններ ասել են, որ Վովայի թատրոնն ավարտվեց: Սա նշանակում է, որ Վովա Գասպարյանը էդ իր պսեւդոբարեփոխումներով այլեւս անցյալում է, եւ մենք ապագայում նոր ոստիկանապետ ենք ունենալու, որովհետեւ էդ արտահայտությունը շարքային ոստիկանների կամ կարմիրբերետավորների կողմից պետք է որ ինչ-որ բան նշանակի:
— Ձեզ Խորենացի փողոցից ո՞ւր էին տեղափոխել:
— Ինձ անձամբ բերման են ենթարկել Շենգավիթի ոստիկանական բաժանմունք, այնտեղ բավականին կոպիտ վերաբերմունք էր, հետո էդ վերաբերմունքը համեմատաբար փոխվեց: Տեղեկացրին, որ հարուցվել է քրեական գործ 316 հոդվածի հատկանիշներով եւ բերման ենթարկվողները կասկածվում են իրավապահներին դիմադրություն ցուցաբերելու մեջ: Գրեթե բոլորը այս հոդվածով են բերման ենթարկվել: Ես մեր կողմից կարող եմ նշել, որ «Քաղաքացիական պայմանագրի» անդամները որեւէ բռնություն չեն գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ, որովհետեւ թե երեկ երեկոյան, թե դրանից առաջ ՔՊ անդամները եղել են խաղաղ ցուցարարների շրջանում եւ իրենց գործողություններով փորձել են ամեն ինչի անել՝ կանխելու սադրանքները:
— Նշում եք, որ անսպասելի եղավ ոստիկանության հարձակումը: Զգուշացում չեղա՞վ:
— Մենք զգուշացման պահին հեռու էինք գտնվում եւ ես անձամբ չեմ լսել: Բայց գործընկերներիցս երկուսն ասացին, որ եղել է նման զգուշացում:
— ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչեւ բռնությունները շարունակ խաղաղության, հանդարտության կոչեր էր անում: Հարձակման պահին նա այնտեղ չէ՞ր:
— Չէ, Նիկոլ Փաշինյանը մինչեւ վերջ այնտեղ է գտնվել: Նա մեզ հետ կանգնած էր, երբ որ հարձակում եղավ, եւ այդ հարձակումը նաեւ նրա դեմ էր: Նա նշում էր, որ պատգամավոր է, սակայն նաեւ նրան էին հրում, փորձում հրմշտել: Ինքը մնացել է մինչեւ վերջ: Կեսգիշերից հետո տեղի ունեցած զարգացումներին կփորձենք անդրադառնալ, երբ հասկանանք, թե որն էր պատճառը: Դրա հետ կապված առայժմ զերծ կմնամ մեկնաբանություններից:
— Ուղղակի մինչ այդ Փաշինյանը կոչ էր անում քարեր չնետել: Ուզում եմ հասկանալ՝ այդ պահին ակտիվիստները որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ էին, որը կարող էր ոստիկաններին թեկուզ ձեւական հիմք տալ ցույցը ցրելու գործողություն անելու:
— Ես այդ պահին սադրանքներ չեմ տեսել:
— Պարոն Հարությունյան, ի՞նչ եք պատրաստվում անել: Իրավական առումով որեւէ քայլ ձեռնարկելո՞ւ եք ձեր նկատմամբ բռնությունների, բերման ենթարկելու փաստի առնչությամբ:
— Իրավաբանների հետ կխորհրդակցենք, ըստ դրա որոշումներ կկայացնենք: Իմ մոտ տպավորություն է, որ այդ գործը հարուցվել է երեկ երեկոյան տեղի ունեցած հայտնի սադրանքից հետո ոստիկանների հարձակման փաստով: Այնտեղ քարեր են նետվել ոստիկանների վրա, այլ ծանր իրեր, մետաղներ են նետվել, եւ վիրավորներ կան ոստիկանների մեջ: Եվ կարծես թե այդ մասով է հարուցվել քրգործ: Եվ բոլոր նրանք, ովքեր գտնվել են հրապարակում եւ գիշերը բերման են ենթարկվել՝ նրանց նկատմամբ այդ հոդվածով են գործ հարուցվել: Կնայեն, կգտնեն ովքեր են եղել քարեր նետողները, մյուսները ազատ կարձակվեն: Սա ողջամիտ տրամաբանությունն է: Բայց իշխանություններից դժվար է ողջամիտ տրամաբանություն սպասել, այնպես որ սպասենք՝ տեսենք:
Աղբյուրը armtimes.com/
Սերժ Սարգսյանին գտնելու ակնկալիքովԳԱԼԱ-ն կապ հաստատեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանի հետ՝ պարզելու համար՝ որտեղ է Սերժ Սարգսյանը, արդյոք այս լարված իրավիճակում նա Հայաստանում է, թե ոչ: Սակայն Հակոբյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ հորդորելով գրավոր հարցում ուղարկել նախագահական:
Իհարկե բացատրեցինք, որ նման իրավիճակում աշխատանքային այդ ընթացակարգը չի ողջունվում, որ ընդամենն այո կամ ոչ պատասխան ստանալու համար կարելի է ավելի օպերատիվ աշխատել:
Հակոբյանը սակայն կրկնեց նույնը՝ հարցը ձեւակերպել եւ ուղարկել գրավոր:
Տեղեկատվության ստացման հարցումն ուղարկված է, սպասում ենք պատասխանի՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով հասարակական տրամադրությունները եւ արդարացի հարցադրումները, թե որտեղ է եւ ինչու է լռում փաստացի ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձը:
Մի խումբ մտավորականներ՝ Սարգիս Հովսեփյան՝ գրող, սցենարիստ, Վիոլետ Գրիգորյան՝ գրող, Շագա Յուզբաշյան, կինոգետ, Վահան Իշխանյան՝ գրող, լրագրող, Կարեն Անտաշյան՝ գրող, Աննա Դավթյան՝ գրող, թարգմանիչ, Գեմաֆին Գասպարյան՝ գրող, Հասմիկ Սիմոնյան՝ գրող, Վահրամ Դանիելյան՝ գրականագետ, Աշոտ Գաբրիելյան, գրող, Արփի Ոսկանյան, գրող, Սագո Արեան՝ գրող, լրագրող, Թոնդրակ՝ գրող, պատմաբան, Կարինե Աշուղյան՝ բանաստեղծ, Վահե Բուդումյան՝ արձակագիր, արվեստագետ, Արամ Մամիկոնյան, գրող, Լուսինե Եղյան՝ գրող, Սոնա Մնացականյան, գրականագետ, Մերի Երանոսյան՝ սոցիոլոգ, Բյուրակն Իշխանյան՝ գիտնական, Աննա Դավթյան-Գևորգյան՝ Արևելագետ, թարգմանիչ, Լուսինե Խառատյան՝ ազգագրագետ, Կարեն Ղարսլյան՝ գրող, Վահե Օհանյան՝ պրոդյուսեր, Անուշ Քոչարյան՝ գրող, լրագրող, Հովհաննես Թեքգյոզյան՝ գրող, դրամատուրգ, Մկրտիչ Մաթևոսյան՝ նկարիչ, հրատարակիչ, հանդես են եկել հայտարարությամբ որում, մասնավորապես, նշված է․
««Սասնա ծռեր» խումբը քաղաքական ապստամբություն է բարձրացրել, որի պահանջը հնչում է արդեն տարիներ: Իշխանությունների կողմից կատարվող անօրինականությունները, թալանը, հանցավոր ու ապաշնորհ կառավարման հետևանքով ժողովրդի աղքատացումը, արդարադատության բացակայությունն ու անարդարության մթնոլորտը՝ գումարած ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների ու մտավորականների կողմից մշտապես Հայաստանը ապոկալիպտիկ գույներով նկարագրելը՝ Հայաստանը կործանվում է և այլն (կարծես խոսքերը միայն իշխանության հետ առևտրի համար են), անխուսափելիորեն մարդկանց մղելու էին մի օր զենք վերցնել: Իսկ ապրիլյան պատերազմից հետո շատ ավելի տագնապալի դարձավ մթնոլորտը, որ այս իշխանությամբ իրոք երկիրը կանգնում է փլուզման եզրին:
Ուրեմն, եթե հանցագործություն է եղել, ապա պատասխանատուներին քաղաքական համակարգում փնտրեք՝ և՛ իշխանության, և՛ ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների, նաև հանրային դերակատարում ունեցող կազմակերպությունների ու անհատների մեջ: Այն մտավորականներն ու քաղաքական գործիչները, ովքեր զրպարտում և մեղադրում են ապստամբներին, հիմք են ստեղծում արնահեղության համար՝ ազատելով իշխանության ձեռքերը: Իշխանությանը զսպելու համար անհրաժեշտ է ցույց տալ, որ իրենց որևէ ուժային գործողություն դատապարտվելու է:
Այժմ ես իմ համերաշխությունն եմ հայտնում ապստամբներին և պահանջում իշխանություններից, որ կոնֆլիկտը լուծվի միայն ու բացառապես խաղաղ բանակցություններով, որքան ջանք ու ժամանակ էլ դրա համար անհրաժեշտ լինի»:
Այս գիշերվա ընթացքում ոստիկանական բաժանմունք բերման է ենթարկվել 136 անձ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից: Նրանք բոլորն այս պահին ոստիկանական բաժանմունքներում են:
Հիշեցնենք, որ երեկ Խորենացու փողոցում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև, կիրառվեցին հատուկ միջոցներ` արցունքաբեր գազ և այլն:
Հիշեցնենք, որ այսօր հինգերորդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և այնտեղ պատանդ է պահում գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Խմբի և ոստիկանության միջև հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, վիրավորվել են ևս չորս ոստիկան և զինված խմբի մեկ անդամ:
Գրոհի հավանականություն կար, բայց նման բան տեղի չունեցավ, որովհետև մենք շատ զգոն ենք` 24 ժամ շարունակ այստեղ մարտական հերթափոխություն է: NewsBook-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ իրենց ուժերը բավարար են, և ինչ էլ լինի, կկարողանան այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ոստիկանները հետ գնան: Անդադառնալով սննդի հարցին՝ նա նշեց, որ թեպետ, այս օրերի ընթացքում այդքան չեն կարևորել այդ հարցը, սակայն հասել է պահը՝ բարձրաձայնելու խնդրի մասին: «Ես՝ որպես պատասխանատու, արդեն չեմ կարող չխոսել այստեղ գտնվող մարդկանց, այդ թվում՝ ոստիկանների սննդի հարցից:
Փաստորեն, խոչընդոտվում է մարդկանց սննդի, ծխախոտի ներս թողնելու հարցը: Այստեղ մարդիկ կան, որ սովորական ջուր չեն խմում: Խոսքը Վալերի Օսիպյանի մասին է: Եթե անգամ ինչ-որ բան էլ բերվում է, ապա ոչ այն քանակությամբ, որ ներսում եղած բոլոր մարդկանց հերիքի: Ոստիկանությունն օրական մեկ անգամ սնունդ է բերում, հիմնականում՝ հաց և պահածոներ, իսկ երեկ ընդհանրապես չի բերել»,- հայտնեց մեր զրուցակիցը:
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ ոստիկանությունը թույլ չի տալիս, որ որևէ մեկը սեփական միջոցներով գնված սնունդ ուղարկի: Նա նկատեց, որ եթե ոստիկանությունն այս առումով ոչ ոքի չի վստահում, ապա սնունդ կարող է ուղարկել գոնե Կարմիր խաչի կամ միջազգային այլ կառույցների միջոցով:
«Մարդիկ այստեղ սոված են, ծխող մարդիկ կան, որ տանջվում են: Առաջին անհրաժեշտության իրեր և հագուստ ստացել են միայն երկու բարձրաստիճան ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Մնացածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը մեկ անգամ ևս ցույց է տալիս ռեժիմի դեմքը և մեր հանդեպ նրանց վատ վերաբերմունքը: Ես ուզում էմ կրկին հավաստիացնել, որ մենք ապստամբներ ենք և ապստամբություն ենք իրականացնում: Մենք արհամարհում ենք ՀՀ անվան տակ հանդես եկող համակարգի քրեական օրենսգիրքը և այդ օրենքը չկատարող մարմիններին և մեր ժողովրդի հետ միասին ավարտին ենք հասցնելու մեր հայրենիքի ազատագրման հարցը»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ ժողովուրդը դուրս է եկել ազատագրական պայքարի, մինչդեռ երեկ ոստիկաններն ամենաանմարդկային ձևով են վարվել մարդկանց հետ՝ չխնայելով անգամ երեխաներին և կանանց: Նրա համոզմամբ՝ նմանօրինակ իրավիճակից կարելի է դուրս գալ միայն իշխանությունների ֆիզիկական ոչնչացման դեպքում:
«Սա այլևս անհանդուրժելի է, այսպես չի կարելի շարունակել: Նրանք ամեն տեղ դրսևորում են հակահայ, հակամարդ լինելը: Մեզ մոտ հիմա ընդամենը մեկ հեռախոս կա, որով կարողանում ենք բանակցողի հետ կապ հաստատել: Ուրիշ հեռախոս մեզ մոտ չի աշխատում: Փաստորեն, մեզ ուզում են մեկուսացնել, խեղճացնել և հետո հասկանալի է՝ ինչ անել: Բայց մենք այնպիսի հարված ենք հասցնելու, որ դրա տակից չեն կարողանալու դուրս գալ»,- ընդգծեց Վարուժան Ավետիսյանը:
Վերջում նա նաև տեղեկացրեց, որ իրենց զրկել են անգամ բժշկական օգնությունից՝ առաջարկելով վատ զգացող մարդկանց դուրս բերել արգելապատնեշից այն կողմ, ինչից հետո միայն հնարավոր կլինի վերջինիս շտապ բուժօգնություն ցուցաբերել: Սակայն ապստամբները վստահ են, որ արգելապատնեշից այն կողմ հայտնված անձինք միանգամից կառևանգվեն և տանջանքների ու քրեական պատասխանատվության կենթարկվեն: «Եթե նրանք այստեղից հանել են բժիշկներին, ապա որևէ ձևով, չթույլատրված հատուկ գործողություն են նախապատրաստում»,- ամփոփեց մեր զրուցակիցը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.