23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ երեկ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումներից ու «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ խոսակցություններից հետո իրեն «շատ քաղաքավարի ասվեց», որ չպետք է մարդկանց այնտեղ հրահանգներ տա:
«Ես էնտեղի պրոցեսները ո՛չ ղեկավարելու, ո՛չ կոորդինացնելու որևէ հավակնություն չունեմ: Եթե մարդիկ գտնում են, որ իմ ներկայությունը վնասում է իշխանափոխության հաջող ծրագրի իրականացմանը, ուրեմն սրանից հետո ես Խորենացի փողոցում կլինեմ այն ժամանակ, երբ կա՛մ ցուցարարները դրա անհրաժեշտությունը գտնեն, կա՛մ ես էլ տեսնեմ, որ այնտեղ կա անելիք մեր քաղաքական ծրագրերի շրջանակում: Հակառակ դեպքում, էնտեղ երեկվա իրադարձություններից ու դրան հաջորդած մեկնաբանություններից հետո, ես կոնկրետ ինձ համար անելիք չեմ տեսնում», — ասաց պատգամավորը:
Փաշինյանն անդրադարձավ «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա բախումներից խուսափելու կոչ է արել: «Երբ երեկ մի քանի ժամ մարդիկ էին հայտնվում, ովքեր սեռական բնույթի հայհոյանքներ էին տալիս ուղիղ եթերում, ինձ համար ակնհայտ էր, որ դա արվում է ոստիկանությանը գործելու առիթ տալու համար: Էնտեղ էին հայտնվել կասկածելի մարդիկ, մի քանի տեղ լոկալ ռազբորկաներ էին սկսել: Հիմա էստեղ հարց է՝ նույն «Հիմնադիր խորհրդարան»-ը կամ «Սասնա ծռեր» խումբը էդ ամեն ինչը դատապարտո՞ւմ է, թե՞ չի դատապարտում», — հարց բարձրացրեց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ երեկ երեկոյան բախումներից առաջ իրեն է մոտեցել մի երիտասարդ, և խնդրել է փոխանցել մեգաֆոնը, որպեսզի կարևոր հայտարարություն անի: — «Ես զանգահարել եմ Պավել Մանուկյանին, նա ասել է, որ ես փոխանցեմ մեգաֆոնը այդ տղային: Պավել Մանուկյանի զանգից հետո, ինձ շատ քաղաքավարի ասվեց, որ ես չպետք է մարդկանց այդտեղ հրահանգներ տամ», — նշեց Փաշինյանը՝ հավելելով․ — «Մենք կգտնենք ձևը, որպեսզի մեզնից կախված ամեն ինչ անենք, որ ո՛չ Պավել Մանուկյանի, ո՛չ Վալերի Օսիպյանի գլխից մազ չպակասի»:
Իրենց «Սասնա ծռեր» կոչող զինված խումբը, հուլիսի 17-ի առավոտյան գրավել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց: Նրանք պահանջում են ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր անցած ամիս` զինված խմբավորումների միջոցով շենքեր գրավելու ծրագրեր ունենալու կասկածանքով:
Իրավապահները փակել են ՊՊԾ գունդ տանող ճանապարհները և ուժեր կենտրոնացրել տարածքում: Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ բանակցում է զինված խմբի անդամների հետ: Արյունահեղություն թույլ չտալու համար Խորենացի փողոցում՝ ոստիկանության կազմած արգելապատի մոտ, հուլիսի 18-ից ամեն երեկոյան ցուցարարներ են հավաքվում:
Հուլիսի 20-ի երեկոյան հավաքված ցուցարարների և ոստիկանության միջև բախում տեղի ունեցավ, ցուցարարները քարեր և պլաստիկե շշեր նետեցին ոստիկանների ուղղությամբ: Միջադեպից որոշ ժամանակ անց ցուցարարները սկսեցին աղբամաններից բարիկադներ կառուցել՝ Խորենացի փողոցում և դրան զուգահեռ Տիգրան Մեծ պողոտայի մի մասում: Հուլիսի 21-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանները սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել ներկաներին, այնուհետև քանդեցին բարիկադները և վերականգնեցին երթևեկությունը Տիգրան Մեծ պողոտայում, ինչպես նաև Քրիստափոր-Խորենացի փողոցների խաչմերուկում:
Մենք հրաժարվել ենք վարագույրի հետևում նյութված ամոթալի գործերից, այսինքն՝ խորամանկություն չենք գործադրում և Աստծու խոսքը չենք նենգափոխում, այլ բացեիբաց ճշմարտությունն ենք հայտարարում ու այդպես ներկայանում մարդկանց առաջ, ինչպես կանեինք Աստծու առաջ։ Իսկ հակառակ սրան, եթե մեր քարոզչությունը մութ է թվում ոմանց, ապա մութ է թվում միայն նրա՛նց համար, ովքեր կորստի ճանապարհին են գտնվում։ Այս աշխարհի «աստվածը» համարված Սատանան կուրացրել է այդ անհավատների միտքը, որպեսզի չլինի թե Ավետարանի բերած լույսը ծագի նրանց մեջ, այսինքն՝ տեսնեն փառքը Քրիստոսի, որ պատկերն է անտեսանելի Աստծու։ Սակայն մենք մեզ չէ, որ քարոզում ենք, այլ քարոզում ենք Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք դարձել ի սեր Հիսուսի, որովհետև Աստված, որ ասաց, թե՝ «Խավարի մեջ թող լույս ծագի», հենց ինքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք և Աստծու փառքը ճանաչենք Հիսուս Քրիստոսի անձի մեջ։
Արդ, այս գանձը մենք կրում ենք մեր մեջ կավե անոթների նման, որպեսզի հստակ երևա, թե այս անսահման զորությունն Աստծուց է գալիս և ոչ թե մեզնից։ Ամեն տեսակ նեղություն ունենք, բայց ընկճված չենք, տագնապի ենք մատնված, բայց հուսահատ չենք, հալածանքներն անպակաս են, բայց լքված չենք, հաճախ խոշտանգված, բայց խորտակված չենք։ Մեր մարմինների մեջ շարունակ կրում ենք Հիսուսի մահը, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մարմինների մեջ։ Որքան ժամանակ որ ապրում ենք, միշտ մահվան ենք մատնվում ի սեր Հիսուսի, որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմինների մեջ։ Այսպիսով, մահը ներգործում է մեր մեջ, որպեսզի կյանքը ներգործի ձեր մեջ։
Սաղմոսում գրված է. «Հավատացի. ահա թե ինչու խոսեցի»։ Հավատի նույն ոգին ունենք մենք։ Մենք էլ ենք հավատում, դրա համար էլ խոսում ենք։ Գիտենք, թե Աստված, որ հարություն տվեց Տեր Հիսուսին, մեզ ևս հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կկանգնեցնի իր առաջ։ Այս բոլորը լինում է ձեզ համար, որպեսզի փրկության շնորհն ավելի ու ավելի տարածվի մարդկանց վրա, և գոհաբանական աղոթքներն առատանան Աստծու փառքի համար։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 4:2-14)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ուշադրություն
Հուլիսի 21-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 22-ին‵ հյուսիսային շրջաններում, 23-24-ը, 26-ին շրջանների մեծ մասում, 25-ին‵ հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 23-25-ին կնվազի 5-7 աստիճանով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից:
Երևանում՝
Հուլիսի 22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-24-ը, 26-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ արագությամբ:
Երևանի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.10C (1989թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 14.40C (1983թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 27.20C:
Մտավորականներին, ովքեր գտնում են, որ ժողովրդի կողմից սեր եւ հարգանք են վայելում՝ կոչ եմ անում գալ եւ պատ կազմել ժողովրդի եւ ոստիկանների միջեւ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտավորականներին նման կոչով հանդես եկավ գուսան Հայկազունը. «Որտե՞ղ են պատգամավորները, Ազգային ժողովում կռիվ են անում միկրոֆոնի համար, որտե՞ղ են»: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, իրական մտավորականները նրանք են՝ ում տեսնում ենք ՊՊԾ շենքի մոտ: «Մյուսները օգտվել են «կերակրամանից, ու դա է իրենց զսպում չգնալ»: Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանին ուղղված մտավորականների նախօրերին հնչեցրած կոչին՝ Մարտիրոսյանն ընդգծեց. «Էս մարդիկ, ովքեր եղել են էդ կոչի հեղինակները՝ իրանք չեն տարբերում ինչ է նշանակում պետություն, հայրենիք, որ կարելի է երեխայի կյանքը զոհաբերել հայրենիքի համար: Իրենք էդպիսի բան չեն արել, իրանց գլխով չի անցել, իրենց բջիջները չեն զգացել, դրա համար էլ էդպիսի բաներ են անում: Բայց ասում եմ՝ ստորագրողների մեծ մասը չգիտի էլ՝ ինչի տակ է ստորագրել» :
«Սասնա ծռեր» խմբավորման և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են:
Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց խմբավորման անդամ, ՊՊԾ գունդը գրավողներից Պավել Մանուկյանը:
– Պարո′ն Մանուկյան, բանակցություններն ի՞նչ փուլում են գտնվում:
– Շարունակվում են, հիմա Վիտալի Բալասանյանն է մեզ մոտ, իր հետ ենք զրուցում:
– Միջնորդ կողմ ո՞վ է հանդիսանում:
– Շատ դժվար վիճակ է, իշխանությունները բերանը ջուր են առել, իրանք չեն կարողանում մի բան անել, մեզ համար մի հարգելի մարդ են ուղարկում`Վիտալի Բալասանյանին, ով մեզ կողմից ընդունված, իմ կողմից առավել ևս: Այդ փուլում է: Հիմա այստեղ է, նա դուրս կգա, ամեն հարցերին կպատասխանի:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երեք օր է՝ նախագահական նստավայրից զանգահարում են Հայաստանի եւ Արցախի ամենատարբեր քաղաքական, հասարակական գործիչներին, որոնք հանրության շրջանում որոշակի հեղինակություն ունեն, ու նրանց համոզում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցեն՝ վայր դնելու զենքերը: Մեր տեղեկություններով՝ շատ քչերն են համաձայնում «բանագնացի» պարտականություն ստանձնել:
Հավելենք նաև, որ հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» խմբավորման կողմից գրավված է մնում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը, որտեղ պատանդ են պահվում չորս ոստիկան: Խմբավորման հիմնական պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումն ու Սերժ Սարգսյանի հրաժարականն է: ԱԱԾ-ի կողմից պարբերաբար հայտարարություններ են արվում, որով վերջիններս կոչ են անում հանձնվել խաղաղ ճանապարհով, իսկ խմբավորման անդամներն էլ հայտարարում են մինչև վերջ գնալու պատրաստակամության մասին:
Երեկ երեկոյան Խորենացի փողոցում կատարված բախումների ժամանակ ոստիկանների կողմից արցունքաբեր գազ օգտագործվեց: Արդյունքում Խորենացի փողոցին կից՝ Զավարյան փողոցում, բնակիչները առողջական խնդիր են ունեցել: Մասնավորապես Զավարյան 10 հասցեից «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց էր տեղափոխվել երկու ամսական Ստեփանը:
«Բոլորս էլ վատ զգացինք էդ գազի հոտից, աչքներիցս արցունք եկավ, բայց ամենաշատը վախեցնաք նորածնի համար: Ճիշտ է, կարծես երեխան չէր տուժել այդ գազից, սակայն ապահովության համար տեղափոխեցինք հիվանդանոց: Թթվածինն էին ստուգել, ասել էին՝ արյան մեջ թթվածինը մի քիչ պակաս է, դրա համար թթվածին էին տվել, ստուգումներ արել: Անվտանգության համար ողջ գիշեր երեխային պահել էին հիվանդանոցում ու առավոտյան արդեն դուրս գրել: Հիմա արդեն երեխան տանն է, իրեն լավ է զգում»,- ասում է Ստեփանի մորաքույրը` Սոնա Փայտյանը:
Արցունքաբեր գազից նաև առողջական խնդիր էին ունեցել Զավարյան փողոցում բնակվող Կարինեի ընտանիքի անդամները:
«22:00-ից անց էր, երբ թոռնիկիս հետ դրսում էինք ու լսեցինք գմփոցի ձայներ: Մտածեցի՝ հաստատ սա ոչ թե հրավառության, այլ բաց թողված հրթիռների ձայներ են: Վախեցա,որ հեսա գլխներիս մի բան կընկնի ու երեխային վերցրեցի, բարձրացանք վերև: Մի հինգ րոպե էր անցել, աղջիկս երեխաներին ուզում էր լվացացներ, ասեցի՝ ես լավ չեմ. աչքերս մրմռաց, սիրտս խառնեց: Ահավոր վիճակ էր:
Հետո արագ երեխեքին մտցրեցինք բաղնիք, դուռը փակեցինք վրաները, պահուհանները արագ ծածկեցինք: Էդ ձեներից մեր 8 ամսական պուճուրն էլ վեր թռավ քնած տեղից: Խառնվեցինք իրար, մածուն, ձմերուկ կերանք, բայց միառժամանակ աչքներիս մրմռոցը չէր անցնում: 82 տարեկան մայր ունենք, ով էդ ընթացքում տան պատշգամբում էր նստած ու էդ գազի հոտից ինքն էլ էր վատացել, մինչ այս պահը սրտխառնոց ունի: Փառք Աստծո, հիմա արդեն լավ ենք: Լավ է, կարողացանք երեխաներին «փրկել»: Աղջիկս թոռներիս հետ Գերմանիայից երկորդ անգամ էր հյուր եկել, մի անգամ եկան, ապրիլյան պատերազմն էր, էս անգամ եկան, էս բախումներն են: Խեղճերը չկարողացանա նորմալ հագնստանալ. չեն կարողանում տանից դուրս գալ»,- պատմում է Կարինեն:
Հուլիսի լույս 21-ի գիշերը Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը մեկնաբանել է թուրքական զինուժին տարածքներ հատկացնելու նյութը՝ նշելով, որ դա ամենևին էլ թուրքական ռազմաբազայի ստեղծում չէ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարը մասնավորապես նշել է, որ Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին (Hacı Zeynalabdin, նախկինում՝ Նասոսնի) ավանի մոտակայքում տեղակայված ռազմական օդանավակայանը դեռևս 1990-ական թթ. օգտագործվում է միջազգային խաղաղապահ գործողությունների համար ադրբեջանական զորախմբեր Աֆղանստան, Կոսովո և Իրաք տեղափոխելու համար:
Նա ավելացրել է, որ Աֆղանստան ադրբեջանական զորախումբը մեկնում է Թուրքիայի զինուժին պատկանող ինքնաթիռներով, որոնց սպասարկող թուրքական անձնակազմը օդանավակայանի տարածքում համապատասխան տեխնիկական միջոցներ և հանգստի տարածքներ, սենյակներ է ստանում: Ադրբեջանում Թուրքիայի ԶՈւ ռազմական կցորդությունը ևս ստանում է 2 հանգստի սենյակ՝ ինքնաթիռի վայրէջքից կամ թռիչքից մեկ ժամ առաջ, սակայն այնուհետև դա հանձնում է ադրբեջանական կողմին:
Ինչ վերաբերում է Բաքվի «Գըզըլ շերղ» զինավանում թուրքական զինուժին շենքեր հատկացնելուն, ապա գեներալ Թահիրովը հայտնում է, որ շենքը դեռևս 1990-ականներից վարձակալությամբ հանձնվել էր Թուրքիայի ԶՈւ ռազմական կցորդությանը, սակայն այժմ թուրքական զինուժը ստանում է շենքի տնօրինման և տիրապետման իրավունք:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահը հաստատել էր Բաքվի «Գըզըլ շերղ» զինավանի և Սումգայիթի Հաջի Զեյնալաբդին ավանի մոտակայքում տեղակայված ռազմական օդանավակայանի տարածքում Թուրքիայի զինուժի անձնակազմին տարածք հատկացնելու արձանագրությունը։
Նշենք, որ չնայած ադրբեջանական կողմի հայտարարության համաձայն սա ընդամենը նախկինում եղածի ամրագրում է և «Ադրբեջանում թուրքական ռազմաբազա չի ստեղծվում», ամեն դեպքում՝ Թուրքիայի զինուժը Ադրբեջանի ռազմական օբյեկտներում տարածքներ տնօրինելու իրավունք է ստանում, ինչը Թուրքիայի ԶՈՒ-ին մի շարք իրավունքներ է տալիս և հանարավորություններ է ստեղծում հետագայում եղածը ընդլայնելու համար:
21-ի գիշերը մի տեսակ կարծես ավելի լավ էին նախապատրաստվել. ոստիկանները նախորդ օրվա համեմատ երկու շարք մեքենաներով էին պատնեշել, մի շարք ավելացել էին նաև ոստիկանները: Ամեն ինչ սկսվեց միանգամից. մարդիկ խաղաղ կանգնած էին, հետո սկսեցին հարվածել ոստիկանների վահաններին: Հավանաբար հրաման եղավ առաջ շարժվելու, ու սկսվեց …
Շարքը ահավոր ձայներ արձակելով առաջ էր գալիս, պայթյունները մարդկանց ստիպեց լցվել բակերը… Տեսանյութերը շատ բան են ֆիքսել, բայց այն, ինչ աչքն է տեսնում…միանգամից չգիտես որտեղից հայտնված կարմիրբերտավորները շատ- շատ էին: Փախչող մարդկանց բակերի մութ տեղերում մեքենաները խցկողները խմբով էին հարձակվում մեկի վրա: Կարծես ֆիլմ էին նկարում: Մարդիկ պայթյուններից փախչում էին ու հայտնվում թակարդում: Ոմանք աղբի տոպրակներ էին շպրտում ոստիկանների վրա, հայհոյում… ինչևէ, այս ամենի մեջ հետաքրքիրը մի քանի հարց էր. ինչո՞ւ էր Նիկոլը որոշել այդ ձևով ուտելիք տանել ռազմաբազայում գտնվողներին, մի՞թե նա չգիտեր, որ չէին թողնելու, կամ այդտեղ կանգնածները թողնել- չթողնելու հարցում իրավասուներ չէին:
Ակնհայտորեն նրան մերժելն էր մարդկանց հունից հանողը: Ովքե՞ր էին ոստիկանների վրա քարեր շպրտողները: Նրանք մի տեսակ շատ պատրաստ էին… Նախորդ օրվա համեմատ պատրաստ էին նաև ոստիկանները, բակերում արդեն ժամեր առաջ կանգնած մեքենաների (որով հետո կարմիբերետավորներն ու քաղաքացիական հագուստով ոստիկանները տարան ցուցարարներին) քանակն անհամեմատ շատ էր: Թվում էր, թե ոստիկանությունը պետք է զերծ մնար զինված գրոհից, հետո իրավիճակը էլ ավելի լարելու միտված գործողություններից: Սակայն նրանք գնացին այլ մոտեցման, արդյունքում՝ հակառակ էֆեկտը ստացան՝մարդիկ հետո էլի հավաքվեցին ու էլի ավելի բորբոքված էին, տեղ — տեղ վեճեր եղան Խորենացու թաղային հեղինակությունների հետ:
Իսկ ավելի ուշ արդեն նրանց հյուր եկան հոգևորականները: Անհասկանալի է մնում այն հանդուրժողականության չափը, որը չի տանում հարցի կոնկրետ լուծման, մի տեսակ կարծես վատ սցենարով բեմականացում է:
Հայաստանի իշխանության վարքն առաջացնում է բազմաթիվ հարցեր. իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների լռությունից, մինչև ոստիկանության դաժան ու բիրտ, սակայն ոչ կոնկրետ գործողությունները քաղաքացիների հանդեպ: Հուլիսի 17-ից երկրում մի իրադրություն է, որը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում:
Ռ.Ա.
Հայկական կարմիր խաչի ընկերության շենքի դիմաց այս պահին հավաքվել է մեկ տասնյակ մարդ։ Հիշեցնենք՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը նախաձեռնություն է ցուցաբերել դիմել այս կառույցին՝ միջամտելու «Սասնա ծռերի» տղաներին սնունդ փոխանցելու հարցում:
«Ա1+»-ի թղթակիցն ակցիայի վայրից հայտնում է, որ Կենտրոնի գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ասել է, թե իրենք տեղյակ չեն եղել, որ տղաները սնունդի խնդիր ունեն ու նման հարցով դեռևս բողոք չեն ստացել։
Հավելյալ պատասխան ստանալու համար Դավիթ Սանասարյանը որոշել է դիմել Կարմիր խաչի միջազգային գրասենյակ և ՄԻՊ:
Ակցիայի մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի ՄԻՊ գրասենյակ։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը արդեն 5 օր գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են սնունդից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.