23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Tert.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ հերքելով լրատվամիջոցների տարածած լուրերն այն մասին, թե ՌԴ-ն փորձում է Անկարային ներգրավել ԼՂ հակամարտության լուծման հարցում։
«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Հայաստանից և Ադրբեջանից մի շարք լրագրողների դիրքորոշումները։ Դուք ցանկանո՞ւմ եք երկարաձգել կամ խորացնել հակամարտությունը, որ ձեր ճաշակով լուրեր եք հորինում։ Վտանգավոր զբաղմունք է։
Նախ մի լրագրող ճեպազրույցի ընթացքում Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի մասին հարց տվեց, որն ավելի շատ ոչ թե հարցի, այլ քաղաքական մանիֆեստի էր նման։ Ստիպված եղա ընդհատել այդ մենախոսությունը։ Հետո այլ լրագրողներ սկսեցին պատասխանից սենսացիա սարքել՝ իբր Մոսկվան ցանկանում է Անկարային ներգրավել ԼՂ հակամարտության լուծմանը։
Ամոթ չէ՞։ Նման պահի, երբ իրական հնարավորություն կա առաջընթաց գրանցելու, ինչո՞ւ եք դա անում։ Այսքան տարին և այսքան զոհերը հակափաստարկ չեն՝ հօգուտ պատասխանատու մոտեցման»,-գրել է Զախարովան։
Նա դիմել է բոլոր «ապատեղեկատվություն տարածողներին և իրավիճակն ապակայունացնել փորձողներին»՝ հիշեցնելով, որ կան գործող միջազգային մեխանիզմներ, որոնք կոչված են զբաղվելու ԼՂ հակամարտության կարգավորմամբ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը։
Զախարովան նշել է, որ երկկողմ հարաբերությունների շրջանակներում ցանկացած երկիր կարող է իր ներքին կամ արտաքին հարցերը քննարկել այլ երկրի հետ, սակայն հարց է, թե որքանո՞վ են կառուցողական դերակատարություն ունենում երկրները, որոնք կարգավորման գործընթացի մաս չեն կազմում։
Վերջում Զախարովան խնդրել է չտրվել սադրանքներին։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, թե ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Թուրքիայի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ ցանկացած համագործակցություն կարելի է դրական համարել միայն դրա կառուցողական լինելու դեպքում։
Այսօր ակտիվ քննարկումներ են ծավալել հատկապես վիրտուալ տիրույթում, թե Երևանի Մովսես Խորենացի փողոցում ով սադրեց երեկվա բախումը ցուցարարների ու ոստիկանների միջև: Առավել հաճախ հիշատակվում էր քաղաքացիական ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ Անի Նավասարդյանի անունը:
Ակտիվիստն ի պատասխան այդ մեղադրանքների, հանրահավաքում ընդունել է, որ ինքը մեղավոր է եղել, կարող էր կանխել բախումը, իրավիճակը հսկողությունից դուրս չէր եկել, սակայն չի արել: Դա, սակայն, ըստ նրա, սադրանք չէր, սխալ էր, տաք գլխով կայացված որոշում:
«Դա եղել է սխալի արդյունքում, տաք գլխի, դա եղել է իմ սխալը, ես կարող էի, կոնտրոլից դուրս չէր վիճակը, ես կարող էի ասել առաջ չենք գնում, այլ գնում ենք Տիգրան Մեծ, ես եմ մեղավորը»,- ասել է Անի Նավասարդյանը` այդպիսով խոստովանելով իր մեղավորությունն անկարգությունները հրահրելու հարցում:
Մամուլում հայտնվել են ֆեյսբուքյան գրառումները Անի Նավասարդյանի վերաբերյալ: Դրանցից մեկում ֆեյսբուքյան օգտատերը հայտնում է, որ չգիտի, թե ով է այդ աղջիկը, սակայն ցավում է, որ «մի քանի հազարանոց առողջ ու խելամիտ ցուցարարներ կարող են սրա պրովոկացիաներին կուլ գնալ»:
Մեկ այլ օգտատեր կոչ է անում նայել ու հիշել, շեյր անել Նավասարդյանի նկարը, որ բոլորը տեսնեն ու ճանաչեն՝ նա է ցուցարարների ու ոստիկանների ընդհարումների պատճառը:
Մեկ այլ գրառման մեջ օգտատերն ասում է, որ «սաղ ինքն արեց, որ ժողովուրդը բախվի ոստիկանների հետ»: Օգտատերը շարունակում է՝ «… էս աղջիկը սկսեց վերջնագրեր ներկայացրել ոստիկաններին, թե 15 րոպեից սննդի հարց չլուծեցիք, կտեսնեք ինչ կլինի, սկսեց կոչեր անել ժողովրդին… ու բախումը որ սկսվեց, ինքն առաջինը թռավ»:
Նշենք, որ Անի Նավասարդյանը միայն սրանով չի հայտնի: Նա 2014 թվականին տխրահռչակ Վահան Մարտիրոսյանի հետ միասին նախաձեռնել էր ուսումնական վարձերի թանկացման դեմ պայքար։ 2014 թվականից հետո Անին պասիվացել էր ու սկսել էր ավելի քիչ մասնակցել Նախախորհրդարանի միջոցառումներին։
Ըստ նրա հայտարարության, իր մորեղբոր որդին ոստիկանության գնդի վրա զինված հարձակում կատարած անձանց թվում է:
Աղբյուր` Փաստինֆո
Ռուսաստանը փրկեց Էրդողանին և այժմ Մոսկվա է հրավիրել
ՏՈՒ-214 ինքնաթիռը Լաթակիայից փրկեց Էրդողանին ժամերի ընթացքում
Հուլիսի 15-ին Թուրքիայի ռազմական ուժերի որոշ ստորաբաժանումների կողմից ռազմական հեղաշրջումը ակրող էր հաջողություն ունենալ, եթե Մոսկվան ժամեր առաջ չզգուշացներ Էրդողանին:
Իրանական Ֆարս գործակալությունը գրել է, որ ռուսական հետախուզությունը տեղակացրել է թուրքական հետախուզական ծառայությանը պատրաստվող գործողության մասին, վերծանելով թուրքական բարձրաստիճան զինվորականների հեռախոսային խոսակցությունները: Թեև ռուսական կողմը հերքել է այս տեղեկատվությունը, սակայն կան տեխնիկական տվյալներ, որոնք կարող են հաստատել Ֆարս գործակալության պնդումները:
Դեռևս 2016 թվականի փետրվարին Ռուսաստանը Լաթակիայի իր օդուժի ռազմական բազայում տեղակայել էր էլեկտրոնային հետախուզական նորագույն տեխնիկայով զինված ՏՈՒ-214 ինքնաթիռը, որն ի վիճակի է ոչ միայն ամբողջովին հսկել Սիրիա-Թուրքիա օդային սահմանը, այլ նաև ընդունել և վերծանել Թուրքիայի հարավ –արևմուտքում տեղակայված բոլոր ռազմական և քաղաքացիական կապի միջոցներով տրվող ազդանշանները:
Պատահական չէ, որ Թուրքական իշխանությունները ձերբակալեցին նաև Սիրիայի անմիջական հարևանությամբ Հաթայում տեղակայված 39-րդ մեխանիզացված կորպուսի հրամանատար Հասան Փոլատին, թեև Հաթայը հեռու է Անկարայից և Ստամբուլից, իսկ այդ քաղաքից ոչ մի զորաշարժ չի եղել…եղել է կարճ և գաղտնաբառերով հեռախոսային խոսակցություն Փոլատի հետ, առաջարկելով միանալ հեղաշրջմանը :
Ինչևէ, Թուրքիայի նախագահը դեռ հնարավորություն ունի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահ Պուտինին:
Ինչպես հուլիսի 20-ին տեղեկացրել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են հանդիպել օգոստոս ամսվա առաջին տասնօրյակին:
Հարյուրից ավելի նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները հորդորում, պահանջում կամ խնդրում են վերադառնալ Խորենացի փողոց:
Իսկ սոցիալական ցանցերում կան մարդիկ, ովքեր խնդիրը փորձում են ներկայացնել այնպես, թե ես նեղացել եմ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից:
Ցավում եմ, որ նույնիսկ երեկվա իմ ասուլիսից հետո նման մեկնաբանություններ կան: Մինչդեռ հարցը շատ ավելի լուրջ է:
Երեկ ասացի, որ «Սասնա ծռերի» ղեկավարները կարծում են, որ կան իրենց կողմից լիազորված անձինք, ովքեր շատ ավելի ճիշտ և շատ ավելի արդյունավետ գործողությունների են մղում մարդկանց, մինչդեռ իմ գործողությունները չեն բխում ստեղծված իրավիճակի արդյունավետ կառավարման շահերից:
Սա նշանակում է, որ Խորենացի փողոցում իմ գործադրած ջանքերին «Սասնա ծռերը» հակադրելու են իրենց կողմից լիազորված անձանց հակաջանքերը, ամեն անգամ ինձ դնելով ծանր ընտրության, սիզիփոսյան աշխատանք անելու անհրաժեշտության առաջ:
Իսկ երբ կասեցնեմ նրանց կողմից ձեռնարկվող ակնհայտ չմտածված քայլերը, «Սասնա ծռերը»-ի անդամները նորից հանդես են գալու մեկնաբանություններով, հայտարարություններով, որոնք քաղաքականապես անիմաստ են դարձնելու և անլրջացնելու են իմ մասնակցությունը գործընթացին:
Չեմ ուզում մեղադրել «Սասնա ծռերը»-ի անդամներին, որովհետև նրանք կարող են և չտիրապետել ստեղծված իրավիճակի մասին ամբողջական տեղեկատվությանը:
Բայց մինչև այս պրոբլեմը չլուծվի, մինչև ժողովրդի անվտանգությունն ապահովելու իմ ջանքերի լեգիտիմությունը չճանաչվի «Սասնա ծռերի» կողմից, իմ գտնվելը Խորենացի փողոցում անիմաստ է:
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների հետ կապն ընդհատվել է, այսօրվանից արդեն չի սպասարկվում այն միակ հեռախոսահամարը, որով լրատվամիջոցները կապ էին հաստատում «Սասնա ծռեր»-ի անդամների հետ:
Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչները կարծում են, որ այդպիսով ԱԱԾ-ն փորձում է սահմանափակել լրատվամիջոցների հետ «Սասնա ծռեր»-ի անդամների կապը, որպեսզի վերջիններիս խոսքը հանրությանը հասանելի չդառնա:
ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ գիշերը ՊՊԾ գնդի տարածքում հանգիստ է անցել: Ենիգոմշյանն ասաց նաեւ, որ իրեն եւս այսօր չի հաջողվել կապ հաստատել տղաների հետ:
Ինչ վերաբերում է բանակցություններին, որին որպես միջնորդ ինքն էր մասնակցում, ապա նշեց.
«Այն բանակցությունները, որոնց ես մասնակցում էի, հիմա արդեն երկու օր անցել է, ու դրանք արդյունքի չեն հասել, հիմա արդեն բոլորը գիտեն՝ երեկ Վ. Բալասանյանը գնաց հանդիպեց, եւ հիմա այդ ընթացքը, ճիշտ է, տեղեկացված եմ բանակցություններից, այս պահին դեռեւս չեմ մասնակցում այդ բանակցություններին, բայց տեղեկացվում եմ այդ մասին»,- փոխանցեց Ալեք Ենիգոմշյանը:
Ինչ վերաբերում է Արցախի հերոս Վ. Բալասանյանի կողմից տարվող բանակցություններին, ապա Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչն ասաց. «Ցանկացած բանակցող պետք է երկու կողմերից էլ ընդունելի լինի, այսինքն երկու կողմերն էլ պետք է ընդունեն, որ տվյալ անձը երկու կողմի հետ բանակցի: Եթե ինքը հնարավորություն ունեցել է մտնել տղաների մոտ, նշանակում է ուժային կառույցների պատասխանատուները համաձայնվել են, անկախ նրանից՝ նախաձեռնությունն ում կողմից է եղել, արդյոք իրեն հանձնարարել են, թե ինքն է ինքնառաջադրվել, դա երկրորդական է այս դեպքում, իրեն թույլատրել են, ներսի տղաներն էլ համաձայնվել են իրեն ընդունել»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների սննդի հարցը կարգավորված է.
«Դա եւս կապված է Վ. Բալասանյանի հետ, երեկ ուշ երեկոյան Վ. Բալասանյանը որ հանդիպեց, սնունդով մտավ ներս, եւ կարգադրություններ արվել են, որպեսզի այս առավոտ եւս ավելի նորմալ չափաբաժնով սնունդ տարվի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Ինչ բախտավոր աստղի տակ եք ծնվել, որ այսօր նախագահն եք աշխարհում ամենաներողամիտ, նաիվ, մի փոքր բանից խանդավառվող, քիչ բանով գոհացող, վտանգի պահին մի բռունցք դարձող, նահատակվող մարտիրոսացող, միմյանց հասնող, միմյանց օգնող (հատկապես վտանգի պահին) և էլի շատ ու շատ բարեմասնություններ ունեցող մի ազգի:
Ձեր կողքիններին ուզում եմ ասել, որ իրենց պարտքն է լինել ոչ թե ձե՛ր, այլ պետության կողքին, էս երկրի կողքին, ինչպես էսօրվա նահատակված տղաները՝ ջահել, սիրուն,ազնվագույն աչքերով, ոնց որ հատուկ ընտրված, որ մարդ ավելի մղկտա: Այո՛, պարո՛ն նախագահ, այս երկիրը լավ երկիր է, քանի որ էդպիսի զավակներ ունի: Բա էդպիսի տղաների ապագան կարելի է՞ կասկածի տակ դնել սեփական Հայրենիքում, իրենց իսկ պաշտպանած հողի վրա, կարելի է՞ նրանց քվեն գողանալ կամ կեղծել, կարելի է՞ նրանց աշխատելու ու ընտանիք կազմելու հնարավորությունից զրկել սեփական հողի վրա: Թե դուք նրանց արժեքը հասկանում եք միայն այսպիսի պահերի: Կարելի է՞ նայել այն մարդկանց դեմքին, որ երկրորդ անգամ նույն ճակատամարտը մղելու էին գնում այս օրերին ու ասել «յա իրո՞ք», կարելի է նայել էդ ջահել տղաներին ծնող մայրերին ու ասել. «Ինչքան ուզենք, էնքան կխփենք»:
Պարոն նախագա՛հ, մենք ներողամիտ ազգ ենք, երևի ամենաքրիստոնյան բոլոր քրիստոնյաների մեջ, բայց չափից ավելի ներելն ու միամտորեն նորից հավատալը անխելքություն կլինի: Դուք նեղություն մի կրեք շնորհակալություն հայտնելու զինվորին իր քաջության համար, նրան շնորհակալ է պատմությունը ու պետությունը, իսկ դուք, բարեբախտաբար, ո՛չ մեկն եք, ո՛չ էլ մյուսը: Դուք ավելի լավ է՝ ներողություն խնդրեք: Այ, հենց սա էլ ուզում էի ասել ձեզ:
Սովորական հայուհի՝ Թամար Հովհաննիսյան
frunzik.com–ի ՖԲ էջի
«Ղարաբաղյան աղբյուրների փոխանցմամբ` Արցախում գտնված Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ոչ միայն արցախյան ռազմական-քաղաքական ղեկավարության, այլեւ ազատամարտիկների հետ, լսել նրանց տեսակետը՝ ղարաբաղյան սպասումներին առնչվող:
Որից հետո ասել է. «Փորեք-ամրապնդեք բլինդաժները, սպասեք պատերազմի, եթե Ղարաբաղի ինքնորոշման կարգավիճակին Ադրբեջանը համաձայն չէ, մենք այլ ելք չունենք, պետք է պատերազմենք. Ղարաբաղում անցկացված զորավարժություններն էլ էդ «զնակն» էին պարունակում` օգոստոսին սպասվելիք հանդիպումից առաջ` ցույց տանք, որ հողեր չենք տալու, սակայն, Երեւանում սկսված «սաբիտյաների» հետ կապված, մի քիչ այլ կերպ ստացվեց»:
Իսկ ԼՂՀ սահմանադրության մասով որոշում կայացվե՞ց, հետաքրքրվեցինք մենք։ «Չէ, դեռ պետք է սպասենք, էդ էլ երեւի՝ կապված Երեւանի դեպքերի հետ»:
«Հրապարակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Ասում են, թե իշխանության ներկայացուցիչների «ծպտուն» չհանելը պատահական չէ: Նախ՝ նրանց վերևից հրահանգավորել են ավելորդ բաներ չխոսել ու առանց այն էլ խիստ լարված վիճակը չթեժացնել: Սրան գումարած՝ շատերը նաև խուսափում են իրավիճակը մեկնաբանելուց, որպեսզի ըմբոստ հատվածի լուտանքներին չարժանանան:
Մասնավոր զրույցներում շատերը չեն թաքցնում, որ նման սցենարն իրենց համար անակնկալ է եղել, քանի որ ինչ-ինչ, զինված հարձակում չէին կարող անգամ ենթադրել: Ավելին, ՀՀԿ-ում, ասում են, բավականին ծանր են տանում այս իրավիճակը, քանի որ նախընտրական տարում սա կարող է շատերի խաղաքարտերը խառնել»:
«Իրատես»
Մանրամասներն` այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով, իշխանությունը որպես այս օրերին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք՝ քննարկում է նաև կառավարության հրաժարականի հարցը, թեև «Սասնա ծռեր» խմբի անդամները Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում։ Ինչպես հայտնի Է, Ժիրայր Սեֆիլյանի, ապստամբների և իշխանությունների միջև բանակցությունների ընթացքում ինչ-որ երրորդ տարբերակի մասին հայտարարություն եղավ։
Չի բացառվամ, որ կողմերը համաձայնության գան ու բավարարվեն կառավարության, նաև որոշ ուժային կառույցների ղեկավարների օրինակ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականներով։ Իսկ Սերժ Սարգսյանը բարեփոխումների մասին նոր խոստում տա։
Ի դեպ. քանի որ ապստամբներն ու Սեֆիլյանը դժգոհութուն ունեն նաև ԼՂՀ վերջին զարգացումների հարցում, չի բացառվում, որ այս դեպքում Էլ Սարգսյանը պարզապես խոստում տա, թե տարածքների վերադարձի հարց չի քննարկվելու այդպիսով բանակցություններում լուծելով խնդիրը, թե այդ հարցում ներսում իր վրա ճնշում կա»։
«Հայկական ժամանակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«Երեկ իշխանական շրջանակներից վստահեցնում էին, որ «շտուրմն» օրակարգում է, պարզապես դեռ մի քանի օր էլ ցանկանում են համոզել զենքերը վայր դնել ու հանձնվել. «Իսկ եթե ոչ, ապա այս վիճակը երկար չի ձգվի։ Ներկայացված պահանջներն անիրագործելի են, պետություն է և իրավունք ունի իր վերահսկողությունը վերականգնել գրավված տարածքում»։
Սակայն, մեր տեղեկություններով, ՊՊԾ-ի գունդը գրավելու դժվարությունը ոչ միայն այն է, որ իշխանությունը փորձում է հնարավորինս առանց զոհերի հանգուցալուծման հասնել, այլև՝ որ գունդը գրաված անձինք պոտենցիալ «սմերտնիկներ» են, նրանք ամբողջովին «մինապատել» են իրենց շուրջը, և ցանկացած անզգույշ քայլի դեպքում «օդ կթռնի» ամեն ինչ»:
«Հրապարակ»
Մանրամասները` թերթի համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.