23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք է մուտք գործել սնունդով բեռնված ավտոմեքենա: Առաքումն իրականցվել է «KFC» ընկերության առաքման մեքենայով: Ընկերության տնօրեն Աննա Ավետիսյանը Armtimes.com-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց սննդի փոխանցման գործընթացից:
—Տիկին Ավետիսյան, տեղյա՞կ եք, որ այսօր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք է մուտք գործել «KFC»-ի առաքման մեքենան:
-Այո, տեղյակ եմ:
-Սա առաջի՞ն դեպքն է, որ վերջին 6 օրում այդ տարածք առաքում է լինում:
-Այո:
-Ո՞վ է եղել պատվիրատուն:
-Իրավասու չեմ պատասխանել, գաղտնիք է:
-ՀՀ ԱԱԾ-ից կամ ոստիկանությունից տվյալ տարածք առաքում իրականացնելու վերաբերյալ բանակցություններ վարվե՞լ է ձեր կամ ձեր ընկերության այլ ներկայացուցչի հետ:
-Եղել է հեռախոսով պատվեր, այլ մանրամասներ չեմ կարող տրամադրել:
-Կարող ե՞ք հիմա առաքում իրականցնել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, եթե զանգահարենք:
-Եթե մեքենան ներս թողեն, կարող ենք:
-Ո՞ր մասնաճյուղից է առաքումը եղել:
-Առաքում ունեցող:
-Որքա՞ն սնունդ է տեղափոխվել:
-Գաղտնի ինֆորմացիա է:
—Կնկարագրե՞ք, թե ինչ են պատվիրել:
-Գաղտնի ինֆորմացիա է:
-Վաղվա համար պատվեր եղե՞լ է:
-Դեռ՝ ոչ:
-Առաքիչի անվտանգությունն ո՞վ է երաշխավորել:
-Վտանգ չենք տեսել:
-Ո՞վ է վճարել առաքման համար եւ որքա՞ն (առաքումը ներառյալ):
-Գաղտնի ինֆորմացիա է:
Armtimes.com-ն հայտնի դարձավ, որ սնունդը փոխանցվել է խմբավորման անդամներին:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով պետք է լուծում գտնի եւ արյունահեղություն չլինի:
«Իր կողմից պատրաստ է անել հնարավորինս, որպեսզի իրավիճակի հանգուցալուծումը գտնվի: Ժիրայր Սեֆիլյանն ամեն ինչ փորձում է անել, որ իրեն դարձնեն բանակցությունների մասնակից»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը:
Իր պաշտպանյալի հետ երեկ տեսակցած Արա Զաքարյանը փոխանցում է Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը, ըստ որի՝ իր մասնակցությունը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ եւ հարցը խաղաղ ձեւով լուծում կգտնի:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատար մեքենայով մտել էր ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ եւ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը ու Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը:
Ժիրայր Սեֆիլյանը հունիսի 20-ից կալանավորված է: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Պաշտպան Արա Զաքարյանը նշում է, որ գործի հետ կապված որեւէ նորություն չկա եւ որեւէ գործողություն չի կատարվում Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ:
«Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Պետրոս Մակեյանն ուղիղ եթերում անդրադառնալով ՀՀ նախագաhի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր արել «Սասնա ծռեր» խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքն, ասել է. «Սերժ Սարգսյանի պահանջը` զենքը վայր դնելու… տղաներն էդքան բանը հասկանում են, որ մտել են: Սեֆիլյանը, եթե պետք լինի, իր կյանքը կտա ու պետք չէ նրան խրատներ տալ… Զենք վերցրած տղաները զենքը վայր դնող չեն, իսկ եթե իշխանությունը գնա գրոհի, երկրի վերջը կլինի: Որպեսզի իշխանությունը պետականակործան քայլը չանի` ուժերի միջոցով, պետք է հասարակությունն ակտիվանա: Էդ դեպքում իշխանությունը պարտադրված կլինի գնալու փոխզիջման»,- հավելեց նա:
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության եւ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը:
Ֆեյսբուքի իր էջում նա գրել է.
«Նախագահը վերջապես խոսեց ու ասաց. «Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք»: Ոչ միայն ես, այլև, ինչպես ասվեց, այս վիճակին պատանդ մնացած հասարակությունը, կուզեր հենց պատճառների ու իրենց քաղած դասերի մասին լսել: Ինչ որ այս օրերին կատարվեց, ընդամենը հետևանք է: Քանի պատճառների ու իրենց քաղած դասերի մասին չի խոսվում, լարվածությունը չի թուլանալու: Բանակցությունների մասին էլ չասվեց, ընթանում են, չե՞ն ընթանում, դրանց բովանդակությունն էլ կարող էր լարվածությունը թուլացնել»:
Սերժ Սարգսյանը խախտեց վեցօրյա լռությունն ու անդրադարձավ հուլիսի 17-ից հետո ստեղծված իրավիճակին: Միայն թե այդ լռությունը խախտելուն սպասող հանրության համար այդ անդրադարձը երևի թե ավելի շուտ տագնապի, քան հուսադրող երանգներ ու շեշտադրումներ ունի:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը խաղաղ հանգուցալուծման պատրաստակամության մասին հայտարարությունների, հետագա զարգացումները բացառապես սահմանադրականության դաշտում տեսնելու հավաստիացումների կողքին հայտարարում է նաև, որ իրադարձությունների այսպիսի զարգացումը արդեն երկարում է ավելի, քան իրեն կարող է թույլ տալ ապրիլյան պատերազմ տեսած Հայաստանը: Այսինքն՝ ըստ էության, Սերժ Սարգսյանը հնչեցնում է երկու սպառնալիք՝ երկար չի համբերի, և իրավիճակը կարող է սահմանային գոտում բերել նոր ագրեսիայի:
Փաստորեն, Սարգսյանը վեց օր լռում էր՝ հասարակությանն ուղղված այդ երկու սպառնալիքները ձևակերպելու համար, ինչի տակ, իհարկե, պետք է հասկանանք անհրաժեշտ նախադրյալները ձևավորելը: Այս տեսանկյունից շատ հետաքրքրական կլինի հիշել անցնող օրերին ԱԱԾ տարածած հայտարարություններից մեկը, որում խոսվում էր, որ դեռևս չկան իրավիճակի ուժային հանգուցալուծման համար անհրաժեշտ նախադրյալներ:
Եթե Սարգսյանն արդեն հրապարակային հայտարարությամբ հանդես է գալիս նմանօրինակ սպառնալից ազդակներով, արդյոք դա կարո՞ղ է նշանակել, որ նա ձևավորել է այդ նախադրյալները, և իշխանությունները պատրաստվում են գրոհի: Թե՞ Սերժ Սարգսյանը որոշել է անցնել հոգեբանական գրոհի՝ զինված խմբի հետ բանակցություններում առավել նպաստավոր և ազդեցիկ դիրքերի հասնելու համար:
Վերջին օրերին այդ բանակցությունների վերաբերյալ տեղեկությունները խիստ իրարամերժ ու հակասական էին, և դժվար էր պատկերացնել անգամ, թե արդյոք բանակցություն, որպես այդպիսին, առկա՞ էր:
Սերժ Սարգսյանի ելույթում, իհարկե, նկատելի են որոշակի պայմաններ, որոնք նա անուղղակիորեն առաջադրում է զինված խմբին՝ զենքը վայ դնելու դիմաց: Սակայն դժվար է ասել՝ դա բանակցայի՞ն պայման է, թե՞ Սերժ Սարգսյանի համար այդ պայմանները ընդհանրապես քննարկման ենթակա չեն, և դրանք ոչ թե պայման են, այլ ըստ էության վերջնագրային պնդումներ: Վերջիվերջո՝ չի բացառվում նաև, որ Սերժ Սարգսյանի անդրադարձը, հրապարակային հայտարարությունները պայմանավորված կարող էին լինել և իրավիճակի, այսպես ասած, իշխանությունից դուրս զարգացումներով, և թե իշխանության ներսում առկա վիճակով, այսինքն՝ իշխանության ներսից եկող ճնշումներով, երբ կարող էին Սերժ Սարգսյանից պահանջվել գործողություններ, իրավիճակի հանգուցալուծման կարողություն, այսպես ասած՝ իշխանական համակարգի անվտանգությունն ապահովելու պատրաստակամություն և կարողություն: Բոլոր դեպքերում հնարավոր է նաև գործ ունենալ պատճառների կամ մոտիվների համախմբի հետ:
Ուշագրավ հանգամանքներից մեկն էլ այն է, որ Սերժ Սարգսյանի հետ միաժամանակ խոսում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը՝ առաջին նախագահը: Ըստ էության, ապրիլյան պատերազմից հետո ձևավորված տանդեմը դրսևորվում է նաև այս ներքին դիմակայության ընթացքում: Եվ հետաքրքրական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ շեշտում է արտաքին սպառնալիքների և մարտահրավերների հանգամանքը:
Ասել, որ այդ սպառնալիքների հանգամանքը արհեստական է, մեղմ ասած՝ սխալ կլինի: Ներկայումս բոլորի համար է ակնհայտ արտաքին բավականին վտանգավոր ֆոնի առկայությունը: Սակայն այս համատեքստում նաև հարց է առաջանում, թե արդյոք այդ մարտահրավերների հանդեպ Հայաստանը թուլացնողը հենց իշխանական քաղաքականությունն ու քաղաքական ուժերի հետ գործարքները չե՞ն, որոնց արդյունքում Հայաստանն այսօր ըստ էության զրկված է ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորությունից: Արտաքին մարտահրավերների դեմ կոնսոլիդացիան, պետության շահի վերադասումը անկասկած՝ անհրաժեշտ, կենսական խնդիր է: Բայց հենց ապրիլյան պատերազմին հաջորդած զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանում այդ կոնսոլիդացիան առավելապես խոսքի մակարդակում է, իսկ կյանքը այդ կոնսոլիդացիայից չի փոխվում ոչնչով:
Եվ այս իմաստով մեծ մտավախություն կա, որ պետության՝ իսկապես իրական արտաքին սպառնալիքները և մարտահրավերները կարող են ծառայեցվել ոչ թե դրանք հաղթահարելու իրական լուծումներին, այլ ընդամենը սեփական խմբակային լուծումներ գտնելու քաղաքական ուժերի և իշխանության հերթական գործարքներին՝ դառնալով շանտաժ ու սպառնալիք հասարակության դեմ և միտվելով ընդամենը գործող համակարգի պահպանմանը:
Իրավիճակը իսկապես երկիմաստ է. մի կողմում իսկապես ցնցումների անթույլատրելիությունն է պետական շահի տեսանկյունից, մյուս կողմում՝ իշխանական մանիպուլյացիայի հերթական վտանգը: Եվ այդ ամենը՝ վտանգի առաջ գտնվող մարդկային կյանքերի պայմաններում: Հենց դրանք պետք է լինեն ուղենիշ: Պետությունն ի վերջո մարդիկ են: Պետությունը փրկելու համար պետք է փրկել մարդկանց: Ամեն մի զոհի հետ զոհվում է պետությունը: Եվ սա պետք է լինի ուղենիշը:
Աղբյուրը՝1in.am
Երեկ Երևան էր այցելել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազանը Խորենացի փողոցում հավաքվածներին հանդարտության, իսկ «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամներին զենքը ցած դնելու կոչ է արել: Ինչպես են գնահատում Արցախի անվանի հոգևոր առաջնորդի կողմից արված կոչերը «Սասնա ծռեր» խմբի անդամները, և մասնավորապես Պավլիկ Մանուկյանը,.
-Պարո՛ն Մանուկյան, այսօր Հայաստանում Ձեզ և Ձեր ղեկավարած խմբի
անդամներին զենքը վայր դնելու կոչ արեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Պատրա՞ստ եք արդյոք ընդունել նրա կոչը:
-Մենք ոչ մի դեպքում չենք հանձնվի: Ի՞նչ հանձնվելու մասին է խոսքը: Պավել Մանուկյանին երբևէ հանձնված տեսած կա՞ն: Երբեք չենք հանձվի:
-Սրբազանը տեսակետ հայտնեց, որ այս պահին Արցախի խնդիրն է մեր գլխին առկախված և երկրի ներսում մեզ լարում պետք չէ:
-Արցախը եղել է ու կա Հայաստանի անբաժանելի մասը: ՄԵնք ամենաշատն ենք Արցախի համար անհանգստանում և գործողությունների պլաններ առաջարկում:
-«Սասնա ծռեր» խմբի անդամների և տեղում գտնվող ոստիկանների սննդի հարցը լուծվե՞լ է:
– Հա, դե, ինչ-որ չափով լուծվել է: Ոստիկանները մեզ ոստիկանական սնունդ են փոխանցել:
-Որն է Ձեր և խմբի մյուս տղաների վերջնական նպատակը: Ի՞նչ եք պատրաստվում անել:
-Մենք կմեռնենք, բայց դա կանենք մեր սեփական ժողովրդի ոտքերի տակ: Իշխանության կողմից խլված ժողովրդին պատկանող իշխանությունը հետ ենք բերելու: Կա՛մ դա կանենք, կա՛մ կընկնենք փառքով:
Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ դիմել են Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությանը, հետաքրքրվելով, թե ինչ կարծիքի է Լեւոն Տեր-Պետրոսյանը ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման մասին։ Ստորեւ հրապարակում ենք Տեր-Պետրոսյանի պատասխանը.
* * *
Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջեւ, որպես կանոն, ամեն ինչ ժամանակավորապես մի կողմ է դնում եւ միահամուռ կերպով լծվում այդ մարտահրավերի դիմակայման գործին։
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջեւ, որն իր կարեւորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։
Ըստ այդմ, ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից։
Ցավոք, սակայն, սեփական խոսքերի ու գործողությունների գնահատման տվյալ չափանիշի կարեւորությունը շատերի կողմից, կարծես-թե, չի գիտակցվում եւ, որ ավելի վտանգավոր է, արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու եւ համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգային աղետի։
Վերացական մտքեր արտահայտելու մեջ չմեղադրվելու եւ անառարկայական չդիտվելու համար նշեմ Ղարաբաղում եւ Հայաստանում վերջերս տեղի ունեցած հետեւյալ երեք կոնկրետ իրադարձությունները.
1. Որոշ անպատասխանատու քաղտեխնոլոգների կողմից իրականացված «Սամվել Բաբայան» սադրիչ օպերացիան, որը մի քանի օր անտեղի հուզումներ առաջացրեց Ղարաբաղում.
2. Շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցութամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում։
3. Եւ վերջապես, զինված խմբի կողմից ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի դեմ կատարված հարձակումը եւ դրա հետեւանքով այս օրերին Երեւանում ստեղծված գերլարված իրավիճակը։
Ես չեմ ցանկանում նշված իրադարձությունների վերաբերյալ ավելի ընդարձակ գնահատականներ տալ եւ իմ տեսակետը պարտադրել հասարակությանը։ Յուրաքանչյուր ոք, վերոնշյալ գերակա խնդիրը նկատի ունենալով, թող ինքը դատի, թե՝
ա. որքանով են դրանք նպաստում կամ վնասում արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման խնդրին, եւ
բ. որքանով են ուժեղացնում կամ թուլացնում հայկական դիվանագիտության դիրքերը տվյալ խնդրին նվիրված ընթացիկ բանակցություններում։
Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե խուսափում եմ կոնկրետ դրված հարցի պատասխանից, ասեմ.
– Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը։
– Վերլուծությունները պետք է կատարվեն եւ տեղի ունեցածից դասեր քաղվեն ստեղծված գերվտանգավոր իրավիճակի հանգուցալուծումից հետո։ Ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում եւ ավելի եւս բարդացնում իրավիճակը։
– Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից եւ խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն եւ ողջամիտ ժամանակ պահանջեն։
– Անիմաստ է բարոյա-խրատական քարոզներ կարդալ եւ հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա զինակիցներին։ Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմին։
– Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, եւ նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից։
Աղբյուրը՝ ilur.am։
Նախօրեի կեսգիշերին Խորենացի փողոցում ծավալվող իրադարձություններից արդեն պարզ էր, որ նշյալ տիրությում իրադրության փոփոխություն է սպասվում։ Մինչ այդ, չորս օր Խորենացի փողոցն իր քաղաքական վերահսկողության տակ պահող Նիկոլ Փաշինյանին Պավլիկ Մանուկյանը հեռախոսով հրահանգեց հեռանալ, ինչին ի պատասխան Փաշինյանը երեկ հրավիրած ասուլիում պատասխանեց, որ եթե «Սասնա Ծռերի» իշխանափոխությանն ինքն է խանգարում, ապա ինքը հեռանում է Խորենացի փողոցից ու հեռացավ։
Նույն այդ ժամանակ «Սասնա Ծռերի» կողմնակիցները ֆեյսբուքում շտապ հայտարարություն տարածեցին՝ Նիկոլին մեղադրելով իշխանության եւ ԿԳԲ-ի գործակալը լինելու մեջ։ Տարածված հայտարարության մեջ ասված էր՝ «Հարգելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի հրովարտակ լինելը տղաների և ժողովրդի միջև ապացուցվեց, որ նա կատարում է իշխանության պատվերը և ԿԳԲ-ի ցուցումով կամաց կամաց պառակտում է ժողովրդի և տղաների կապը իրարից: Սա ձեզ ասում եմ հստակ և կան լուրջ ապացույցներ, որ Նիկոլը ազգադավ գործունեությամբ է զբաղված: Տարածեք, թող բոլորը իմանան, դա շատ կարևոր է և հաղորդեք ժողովրդին, որ չլսեն այդ հուդային: Պարզվեց, որ Նիկոլը տղաների մոտ գնալով ճշտում է տղաների քանակը, դիրքերի վիճակը և բաց տեղերը և այս բագաժով ներկայանում ԿԳԲ-ին:
Հարգելի հայրենասեր ժողովուրդ, կան հստակ տվյալներ, որ գրոհ է լինելու տղաների վրա, և Նիկոլի դավաճան ձեռքը դատարկել տվեց տարածքը` այն փոխարինելով ոստիկաններին: Նա անում է հնարավորինիս կոտրելու և ցիրուցան անելու ժողովրդի ուժերը, բոլորով ինչքան կարելի է, շտապեք տղաների մոտ և գրավենք տարածքը: Այս պահին տարածքը ամբողջովին մաքրել և ճանապարհ են հարթել ռուսական և հայկական ընդհանուր ստորաբաժանումների համար: Շտապեք բոլորդ այնտեղ, ամեն պահ կարող է ողբերգական ավարտ ունենալ տղաների համար: Հիշեք, Նիկոլը դավաճան է, ջարդել է պետք դրա գլուխը: Վերցրեք ձեզ հետ բենզինով լցված շշեր, որպեսզի լինեք պաշտպանված ոստիկանների գրոհից»։
Ավելի ուշ, 1in. am-ին տված հարցազրույցում Պավլիկ Մանուկյանը բոլոր ընդդիմադիրներին համարեց «ղախպի տղերք»։ Հարցին, թե նաեւ Նիկոլի՞ն նկատի ունեք, Պավլիկը պատասխանեց՝ բոլորին։ Երեկ, սակայն, իր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հասցեին հնչող մեղադրանքների, հայտարարեց, որ ինքը իշխանության եւ ոստիկանության հետ ոչ մի թաքուն բան չի քննարկել եւ ինչ քննարկել է՝ այդ մասին «Սասնա Ծռերում» տեղյակ են եղել։
Այդ հայտարարությունը ավելի ուշ հերքեց Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմեշյանը, ասելով, որ Նիկոլը երբեք կողմերի միջեւ միջնորդ չի եղել, քանի որ միջնորդ լինում են երկու կողմերի համաձայնությամբ, իսկ կողմերից մեկը՝ «Սասնա Ծռերը», Նիկոլին չի լիազորել իր անունից միջնորդ լինել իշխանությունների մոտ։ Ենիգոմեշյանը հայտարարել է, որ Նիկոլը ինչ արել է, արել է սեփական նախաձեռնությամբ։
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանին քաղաքավարի, կամ՝ ոչ այնքան, որովհետեւ որեւ մեկը չգիտի, թե հեռախոսով ի՞նչ ասեց Պավլիկը Նիկոլին, որից հետո վերջինս հանձնեց մեգաֆոնն ու հեռացավ Խորենացի փողոցից, հեռացրեցին իր զբաղեցրած դիրքերից՝ հայտնելով անվստահություն եւ կասկածելով իշխանությունների հետ գործարքի մեջ։ Այն, որ Նիկոլը մշտապես համարվել է իշխանության ծանր հրետանին, որը մարտի է հանվել ամենապատասխանատու պահին, դա գիտեին եւ հրապարակավ քննարկում էին Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիները անցնող բոլոր օրերին։ Սակայն, մեկ բան ակնհայտ է՝ նախօրեին Նիկոլ Փաշինյանին հաջողվեց կանխել արյունահեղությունը, ինչը ամեն գնով հրահրում էին տարբեր սադրիչներ, հարբած եւ ուռած զանգվածը։ Թե ո՞ւմ հետ պայմանավորվածությունների արդյունքում դա կանխվեց, այս պահին դա չէ խնդիրը։
Կարեւորը, որ վտանգավոր բախումը, որը վստահաբար նոր զոհեր էր բերելու, կանխվեց։ Երեկվանից Խորենացի փողոցում Նիկոլի տեղը շտապեցին գրավել այլ քաղաքական գործիչներ։ Վերջիններս, սակայն, պիտի հասկանան մի քանի պարզ ճշմարտություն՝ նա՜խ, իրենք Նիկոլ դառնալ չեն կարող՝ բոլոր առումներով, երկրորդ՝ Խորենացի փողոցը սեփական փիառը անելու տեղ չի, եւ երրորդ ու ամենակարեւորը՝ Խորենացի փողոցում հավաքված, հատկապես ագրեսիվ ու հայհոյող հատվածը, դա, միեւնույն է, եղել ու մնում է Թոխմախի Մհերի եւ Չոռնի Գագոյի ընտրազանգվածը։ Աստված տա ամեն ինչ խաղաղությամբ ավարտվի, քարեր ու շշեր նետող մասսան նորից հլու-հնազանդ գնալու եւ Թոխմախին ու Չոռնիին խնդրելու է իրենց ներգրավել առաջիկա ընտրությունների ընտրակեղծարարների պատվո ցուցակում։ Այնպես որ, այն քաղաքական ուժերն ու պատգամավորները, ովքեր այս օրերին լինելով Խորենացի փողոցում, այդ թվում Նիկոլը, եթե կարծում են, որ մեկ քվեով անգամ կարող են ավելացնել իրենց ընտրազանգվածը, մեծապես սխալվում են։
Նյութի աղբյուր Elq.am
Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաև իրականացվող միջոցառումների արդյունքները:
Հանրապետության Նախագահին զեկուցվել է նաև, որ պահակապարեկային գնդի տարածքում պահվող պատանդներին ազատ արձակելու, զինված խմբի անդամների կողմից զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու նպատակով շարունակաբար վարվում են ակտիվ բանակցություններ, ձեռնարկվում են իրավիճակից թելադրվող այլ անհրաժեշտ գործողություններ:
Հանրապետության Նախագահն ընդգծել է ստեղված իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար պետք է ձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները, կարևորել է ենթադրյալ բոլոր իրավախախտումների համակողմանի և անաչառ քննությունը, ինչպես նաև մեղավորների համար պատժի անխուսափելիության ապահովումը: Խորհրդակցության արդյունքներով իրավապահ մարմինների ղեկավարներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ:
«Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը մեկ անգամ ևս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին և պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք:
Մեկ անգամ ևս ցավակցում եմ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին և հարազատներին: Բոլորս պարտք ունենք նրա առաջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս բարդ իրավիճակը կարգավորվի և նման ողբերգություն այլևս չկրկնվի: Այս վիճակի ակունքում է մեր իրողության մեջ ամենավտանգավոր մտայնությունը՝ հարցերը լուծել բռնությամբ և ուժի կիրառմամբ: Այս մտայնության հետագա զարգացումը հղի է շատ վտանգավոր հետևանքներով հենց մեր երկրի և պետականության համար:
Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն:
Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը:
Պատանդները պետք է ազատ արձակվեն:
Զինված խումբը պետք է վայր դնի զենքը:
Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խստիվ պահպանմամբ:
Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով: Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի և չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար:
Հորդորում եմ մեր հանրության բոլոր ներկայացուցիչներին իրենց քաղաքական և քաղաքացիական իրավունքները իրացնել բացառապես խաղաղ և օրենքի շրջանակներում: Հորդորում եմ նաև, որ տուրք չտան ծայրահեղ քայլեր և սադրանքներ հրահրող անձանց առաջարկներին և գաղափարներին: Դա հղի է նոր մարդկային կորուստների լուրջ վտանգով:
Հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցի այդ սադրանքներից և ծայրահեղ քայլերից բխող իրական վտանգները: Հանձնարարում եմ ձեզ՝ իրավապահ մարմինների ղեկավարներիդ, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք իրականացնել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում: Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար:
Կրկին կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը: Մենք գործում ենք և գործելու ենք համբերատար: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և առողջությունը թանկ է մեզ համար: Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն: Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա:
Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին: Մեկ անգամ ևս բոլորիս զգոնության և զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի»,-ասել է ՀՀ Նախագահը խորհրդակցության ժամանակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.