23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը հրապարակել է ղարաբաղյան կարգավորման 2011թ. Կազանի փաստաթուղթը: Այն թարգմանաբար ներկայացված է ստորև:
ԿԱԶԱՆԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (աշխատանքային տարբերակ)
Տարածքներ
Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:
Վերադարձի մանրամասները կողմերը համաձայնեցնում են Խաղաղության համաձայնագրով:
Առաջին փուլում վերադարձվում են Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանները:
Հետագայում վերադարձվում են Քելբաջարի շրջանն ու Լաչինի շրջանի ոչ միջանցքային հատվածները:
Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Նախքան շրջանի վերադարձը Ադրբեջանի վերահսկողության տակ, այնտեղ թույլատրվում է հայկական սահմանափակ զորամիավորում՝ մինչև խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Հայկական սահմանափակ զորամիավորման տեղակայվելու վայրը որոշելու է Միջազգային անցումային հանձնաժողովը:
Քելբաջարի շրջանը, նախքան Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձը, ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով գտնվելու է Միջազգային անցումային հանձնաժողովի դիտարկման տակ: Հանձնաժողովում ներառվելու են հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Միջանկյալ ժամանակահատվածում խրախուսվելու է, որպեսզի Քելբաջարի շրջանի հայ բնակչությունը հեռանա այնտեղից:
Ադրբեջանի ներքին տեղահանված անձանց թույլ է տրվում վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
Լաչինի շրջանի այն հատվածները, որոնք դուրս են Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքից, Ադրբեջանի վերահսկողության տակ են վերադարձվում Խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
Անվտանգության երաշխիքներ
Հայկական ուժերի կողմից վերահսկվող ադրբեջանական շրջաններից դուրս բերվելուց հետո այնտեղ տեղակայվում են խաղաղապահ ուժեր՝ ապառազմականացումն ու անվտանգությունը դիտարկելու նպատակով: Խաղաղապահ ուժերը ձևավորում են պետությունները՝ կամավոր հիմունքներով: Խաղաղապահների ընտրությունը իրականացվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Յուրաքանչյուր կողմը ունի վետոյի իրավունք մյուս կողմի ընտրության վրա:
Կողմերը պարտավորվում են միմյանց դեմ ուժ չկիրառել Լեռնային Ղարաբաղում և նրան հարակից շրջաններում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, խորհրդակցելով Հայաստանի և Ադրբեջանի հետ, մշակում են երկկողմ և համատեղ անվտանգության երաշխիքներ և հավաստիացումներ՝ համաձայնության կատարմանը և Հարավային Կովկասում ընդհանուր անվտանգությանը սատարելու վերաբերյալ:
Ադրբեջանը պարտավորվում է չուղարկել ռազմական անձնակազմ և սպառազինություններ ներկայիս շփման գծից այն կողմ, բացառությամբ ոստիկանական ստորաբաժանումների և ադրբեջանա-իրանական սահմանի երկայնքով գտնվող սահմանապահ զորքերի:
Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ
Մինչև Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը նրա բնակիչներին տալիս է որոշակի իրավունքներ և արտոնություններ: Դրանք շարադրվելու են Խաղաղության համաձայնագրում, մասնավորապես՝
Լեռնային Ղարաբաղի բնակիչները ունենում են ժողովրդավարական հասարակության մեջ սոցիալական ու տնտեսական կենսագործունեությունն ու անվտանգությունը պաշտպանելու և վերահսկելու իրավունք: Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգվում են:
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ միջանկյալ շրջանում Լեռնային Ղարաբաղը կառավարելու նպատակով, իրավունք է ստանում ընտրել իշխանության մարմիններ, որոնք իրականացնում են օրենսդիր և գործադիր իշխանություն Լեռնային Ղարաբաղի ներքին հարցերում: Արդարադատություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղը իրավունք ունի հիմնել դատարաններ: Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները արտաքին շփումներ իրականացնելու լիազորություններ կունենան այն ոլորտներում, որոնք սահմանվում են Խաղաղության համաձայնագրով:
Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:
Լեռնային Ղարաբաղն իրավունք է ունենում ստանալ արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակություն՝ պայմանով, որ այդ օժանդակությունը նախատեսված լինի մարդու իրավունքների, խաղաղ տնտեսական և ժողովրդավարական զարգացման, մշակութային և առևտրային կապերի համար կամ հիմնական մարդասիրական պահանջների բավարարմանը:
Ազատ կամարտահայտություն
Լեռնային Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով: Քվեարկության ժամկետներն ու մանրամասները կողմերը համաձայնեցնում են ապագա բանակցություններում:
Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը: Քվեարկության ժամանակ ապագա կարգավիճակի հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:
Լաչինի միջանցք
Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ: Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր իշխանությունների վերահսկողության տակ:
Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը:
Փախստականներ
Բոլոր ներքին տեղահանված անձինք և փախստականները ունեն կամավոր վերադարձի իրավունք այն պահից, երբ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը կհայտարարի, որ նախկին բնակավայրի անվտանգությունն ապահովված է:
Իրենց բնակավայրեր վերադարձած անձինք օգտվում են մարդու իրավունքներից և հիմնարար ազատություններից՝ առանց որևէ խտրականության:
Ապաշրջափակումներ
Կողմերի միջև բաց և անարգել տրանսպորտային և հաղորդակցային կապերը խրախուսվում են ողջ տարածաշրջանում՝, ներառյալ` Ադրբեջանի ուղիղ և անարգել ցամաքային կապը Նախիջևանի հետ, բոլոր սահմանների բացումը և հաղորդակցային ուղիների վերագործարկումը։
Դոնորների խորհրդաժողով
Միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից հրավիրված միջազգային դոնորների խորհրդաժողովը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ստեղծում են հիմնադրամ՝ ռազմական գործողություններից տուժած շրջաններում և Լեռնային Ղարաբաղի ներսում ականազերծման և ենթակառուցվածքների վերականգնման համար։
Հանձնաժողովներ
Կողմերը, համագործակցելով համանախագահող երկրների հետ, ձևավորում են առանձին հանձնաժողովներ։ Այդ հանձնաժողովները գործում են կոնսենսուսի հիմունքներով և զբաղվում են Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հանրաքվեի մանրամասների ու ժամկետների հստակեցմամբ, Լաչինի միջանցքին վերաբերող տեխնիկական մանրամասների և Քելբաջարի շրջանը ԵԱՀԿ հանձնաժողովի միջազգային մշտադիտարկումից Ադրբեջանի վարչական վերահսկողության ներքո փոխանցելու մանրամասների մշակումով:

11906765-Fruit-Salad-Ice-Cream-Cones71-1468660391-650-60cbfcf444-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11906765-Fruit-Salad-Ice-Cream-Cones71-1468660391-650-60cbfcf444-1468826068-640x350.jpg
11906815-frozen-bananas-3-1468684423-650-7339a88a46-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11906815-frozen-bananas-3-1468684423-650-7339a88a46-1468826068-640x350.jpg
11907015-16-1468743444-650-44ceb8fae6-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11907015-16-1468743444-650-44ceb8fae6-1468826068-640x350.jpg
11907065-17-1468743516-650-792126bc83-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11907065-17-1468743516-650-792126bc83-1468826068-640x350.jpg
11907115-Food-Art-DIY-Hedgehog-1-700x700-1468495508-650-02f729b0f1-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11907115-Food-Art-DIY-Hedgehog-1-700x700-1468495508-650-02f729b0f1-1468826068-640x350.jpg
11907215-raspberry-rockets-4-1468394510-650-28f11c3907-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11907215-raspberry-rockets-4-1468394510-650-28f11c3907-1468826068-640x350.jpg
11907315-Using-frozen-melon-balls-as-ice-cubes-1468665266-650-32919eecd5-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11907315-Using-frozen-melon-balls-as-ice-cubes-1468665266-650-32919eecd5-1468826068-640x350.jpg
11907365-4th-of-July-2011-035-768x1024-1468393356-650-45c2924f9c-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11907365-4th-of-July-2011-035-768x1024-1468393356-650-45c2924f9c-1468826068-640x350.jpg
11907465-f302f4-1468648960-650-63db949754-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11907465-f302f4-1468648960-650-63db949754-1468826068-640x350.jpg
11907515-little_flower2-1468393633-650-9dc0c30b22-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11907515-little_flower2-1468393633-650-9dc0c30b22-1468826068-640x350.jpg
11907865-Fruit_Sparklers-2-1468659289-650-9a6c1cb678-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11907865-Fruit_Sparklers-2-1468659289-650-9a6c1cb678-1468826068-640x350.jpg
11907965-CheesecakeStuffedStrawberries4-1468728014-650-bbd14b0fb6-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11907965-CheesecakeStuffedStrawberries4-1468728014-650-bbd14b0fb6-1468826068-640x350.jpg
11908015-chocolate-covered-raspberries-6-1468686118-650-028c6b65be-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11908015-chocolate-covered-raspberries-6-1468686118-650-028c6b65be-1468826068-640x350.jpg
11908115-Berry-Lemonade-Popsicles-7-1468660080-650-02222d8cd1-1468826068
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11908115-Berry-Lemonade-Popsicles-7-1468660080-650-02222d8cd1-1468826068-640x350.jpg
11907365-4th-of-July-2011-035-768x1024-1468393356-650-45c2924f9c-1468826068 (1)
https://armversion.am/wp-content/uploads/2016/07/11907365-4th-of-July-2011-035-768x1024-1468393356-650-45c2924f9c-1468826068-1.jpg
Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը Շանթ հեռուստաընկերության «Հորիզոն»-ի եթերում պատմել է երեկ «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գունդ իր այցելության մասին: «Ամենաբարդ ու ամենալուրջ խնդիրը կայանում է նրանում, որ ոչ մի կաթիլ արյուն չթափվի, համար մեկ խնդիրը դա է»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է սննդի խնդիրների հետ կապված լուրերին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ այդ բողոքները իրականությանն այնքան էլ չեն համապատասխանել, որովհետև սնունդը ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը մատակարարում է ինչպես զինծառայողներին: Նա նաև պատմել է, որ ինքն անձամբ է Պավլիկ Մանուկյանին հեռախոս տրամադրել:
«Երեկ առավոտյան մենք մեզ հետ տարել են բժշկական խումբ և պատանդներին այնտեղ բուժզննում են կատարել»,-ասել է և նշել, որ այնտեղ երկու վիրավոր կա, որոնցից մեկը ազդրոսկրից է վիրավորված Սմբատն է, ում ազգանունը Վիտալի Բալասանյանը չէր հիշում, և մյուսը Մխիթար Ավետիսյանն է:
«Բժշկական առումով պատանդների վիճակը նորմալ է, մի քիչ տատանումներ կան, խորը բուժզննում պետք է կատարեն»,-ասել է նա և նշել, որ «Սասնա ծռեր» խմբի տղաներին ևս առաջարկվել է, որ բոլորն անցնեն բուժզննում, բայց մեծամասնությունը հրաժարվել է, սակայն կան նաև այնպիսինները, ովքեր օգտվել են այդ առաջարկից:
Անդրադառնալով բանացկություններին, Վիտալի Բալասանյանը նշել է, որ գտնում է, թե իշխանությունների առաջարկները կոմպետենտ են, սակայն խմբի տղաները դեռևս դրանք քննարկում են և այլ բաներ են առաջարկում:
«Իրենք առաջարկում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, միջանկյալ կառավարության ձևավորում, սակայն ամենակարևորը հարցը դրել են Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցի քննարկումը, որն այս պահի դրությամբ ներկայացված է իշխանություններին և գտնվում է օրակարգային ամենակարևոր հարցերում: Նույնը նրանք ներկայացրել են քաղբանտարկյալների մասին, ճիշտն ասած ես այդ «քաղբանտարկյալ» բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև քաղբանտարկյալ Հայաստանում ընդհանրապես չկա»,- ասել նա և նշել, որ չակերտավոր քաղբանտարկյալ ներկայացվող մարդկանց հարցը ևս օրակարգում է, որպեսզի վերանայվի, թե ում դեպքում մեղմացուցիչ ինչ հանգամանքներ է հնարավոր կիրառել:
«Մի խոսքով՝ այս պահի դրությամբ ես գտնում եմ, որ իշխանությունների ձեռնարկած քայլերը մի քայլ առաջ է և պետք է ընդունել: Համոզված եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը և տղաները կընդունեն այդ առաջարկները և կգնան մեկը մյուսին ընդառաջ»,- ասաց նա:
Վիտալի Բալասանյանը նշել է, որ ներկայումս ամեն ինչ հանգիստ է և՛ ուժային կառույցների կողմից, և՛ զինված խմբի տղաների կողմից, երեկ նույնպես հանգիստ է եղել, իսկ նախանցած օրվա երեկոյան, երբ որ եղավ ընդհարում, ըստ նրա, սադրանքների արդյունքում եղան այդքան վիրավորներ:
«Տղաները համոզվել են, որ պրովոկացիաները հրահրում են ոչ թե իրավապահ մարմինները, այլ միտինգից»,-ասել է նա և նշել, որ կա օրենք, որը պետք է պարտադրել և՛ իշխանություններին, և՛ իրավապահ մարմիններին, և՛ ուժային կառույցներին, և՛ զինված խմբերին, և՛ քաղաքական կուսակցության առաջնորդներին, որ պահեն օրենքի տառը:
«Անկախ ամեն ինչից՝ ապստամբել են, չեն ապստամբել, իշխանությունները ճիշտ են արել, սխալ են արել, առ այսօր գտնում եմ, որ պետք է ձեռնպահ մնանք ցանկացած գործողութունից, մանավանդ զինված ընդհարումներից: Իմ կոչը և հանրապետության ղեկավարներին է, և՛ քաղաքացիներին է, և՛ զինված խմբին»,-ասաց նա:
«Ենիգոմշյանին ասեք, որ զոհված գնդապետի հիշատակը ոչ թե հարգել էր պետք, այլ պետք չէր թույլ տալ, որ նա արնաքամ լինելով՝ 3 ժամ՝ մահանա ու պատանդ պահել շտապ օգնության մեքենայի վարորդին, որը եկել էր վիրավորներին հանելու»,-իր ֆեյսբուքյան էջում այսպիսի հրապարակում է արել «Բլոգնյուզի» գլխավոր խմբագիր Կոստանտին Տեր-Նակալյանը:
Aravot.am-ի հարցին, թե արդյոք հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ պարեկապահակային գնդի վրա կատարած հարձակման հետեւանքով սպանված գնդապետ Արթուր Վանոյանը երեք ժամ արնաքամ է եղել, քանի որ շտապօգնության վարորդին պատանդ էլ են պահել, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց՝ դա միայն քննությունը կպարզի:
Կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ձեռքը կոտրել են։ «Տվին, ջարդեցին, գնացի «Էրեբունի» հիվանդանոց, ասացին՝ ոսկորդ վնասվել է, ստորագրություն տվեցի, որ հրաժարվում եմ գիպս դնելուց, հետ եկա։ Գիշերը Բուլղարիա պետք է մեկնեմ՝ կինոփառատոնի։ Մի ձեռք ունեի, էն էլ կոտրել են, անգամ ջուր էլ չեմ կարողանում խմել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը։
Նա պատմեց, որ հուլիսի 21-ին գնացել էր Էրեբունի ոստիկանության շենք, որտեղ գտնվում էր ընկերոջ տղան։
«Սասունցի Դավիթ-Բելինսկի խաչմերուկում մեքենաս կանգնեցրի, էդտեղ մարդ էլ չկար, ՊՊԾ-ն էր, մեկ էլ ես, ասեցի՝ տղերք ջան, կարո՞ղ եմ քաղմաս մտնել, ասեցին՝ իհարկե ոչ։ Ասեցի լրագրող եմ, ասեցին՝ ավելի վատ քո համար։ ՊՊԾ ներկայացուցիչներից մեկի հետ շատ հանգիստ, ջան-ջիգյարով խոսում էի։ Ընկերոջս զանգեցի. որ տեղյակ լինի՝ չեն թողնում ներս գամ, հարցնում էի՝ կա՞ ուրիշ խաղաղ ճանապարհ, որ գնամ իր մոտ։ Մեկ էլ էն երիտասարդը, որ ինձ ասել էր՝ ավելի վատ քո համար, վրա տվեց. «Արա, հելար ստից, փախար ստից»։ Պատասխանեցի. «Արան դու ես, քեզ հորեղբայր եմ գալիս, էդ ոնց ես ինձ հետ խոսում»։ Մեկ էլ սա, թե. «Հլը բռնեք սրան»,- կատարվածը ներկայացրեց Արամ Շահբազյանը։
Նրա պատմելով, այդ ոստիկանի կոչով իր թևերը ոլորել են, իրեն տապալել գետնին, կոտրել են ակնոցը, մեկն էլ ասել է՝ «ս… եղի»։
«Փառատոնի եմ գնում, Բուրգաս եմ թռնում, ձեռքս գիպսի մեջ չէ, բայց խորհուրդ են տվել, որ գոնե ֆիքսեմ ու սառույց դնեմ»,– ասաց կինոռեժիսորը, որի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը մասնակցում է բուլղարական կինոփառատոնին։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է 18 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 43 անգամ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հուլիսի 23-ին` ժամը 00:10-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Մհեր Վանիկի Զիլոյանը:
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ եւ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ:
«Երեկոյան լրացուցիչ քննարկելով, որոշեցինք որպես բարի կամքի լրացուցիչ դրսեւորում առաջ քայլ կատարել եւ նախապես, մինչ մամուլի կետի ստեղծումը ազատ արձակել երկու երիտասարդ ոստիկաններին: Հիմա այդ արարաողությունը կատարվում է պարոն Բալասանյանի ներկայությամբ: Որոշվել է, որ կետի տեղակայման հարցը թողնում ենք պարոն Բալասանյանի իրավասությանը: Մամուլին կանչում ենք հետեւյալ սկզբունքով. մենք պայմանավորվում ենք մամուլի միջոցների հետ, իրենք գալիս են, վարչախմբի կողմը ապահովում է նրանց ազատ ելումուտը:
Հերթապահությունը առաջարկում ենք շուրջօրյա: Օգտվելով առիթից, առաջինը ԳԱԼԱ-ին ենք առաջարկում, որ այստեղ այդ կետը ստեղծեն:
Երկու ոստիկաններին, հիմա ենք ազատ արձակում, մյուս երկուսին՝ գեներալին եւ գնդապետին՝մամուլի կետը բացելու պահին»,-ԳԱԼԱ-ին փոխանցեց Վարուժան Ավետիսյանը:
Հաջորդ օրը, վաղ առավոտյան, Հիսուսը վեր կացավ գնաց ամայի մի տեղ և սկսեց աղոթել այնտեղ։ Սիմոնը և նրա հետ եղողները ելան նրան փնտրելու։ Երբ գտան, ասացին նրան.
-Ամեն մարդ քեզ է փնտրում։
Հիսուսն ասաց.
-Եկեք մոտակա ուրիշ գյուղաքաղաքներ էլ գնանք, որպեսզի այնտեղ ևս քարոզեմ, որովհետև Աստված հենց դրա համար ուղարկեց ինձ։
Եվ նա Գալիլեայի բոլոր շրջանների ժողովարաններում քարոզում և դևեր էր դուրս հանում։
Հիսուսի մոտ եկավ մի բորոտ։ Նա ծնկի իջած աղաչում էր՝ ասելով.
-Տե՛ր, եթե ուզես, կարող ես ինձ մաքրել։
Հիսուսը գթաց և ձեռքը երկարելով՝ դիպավ նրան և ասաց.
-Ուզում եմ, մաքրվի՛ր։
Հազիվ էր այս խոսքն ասել՝ բորոտությունն իսկույն գնաց նրանից, և նա մաքրվեց։ Հիսուսը նրան անմիջապես դուրս հանեց և խստիվ պատվիրեց՝ ասելով.
-Նայի՛ր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛ և քեզ ցո՛ւյց տուր քահանային. ապա, որպես վկայություն ժողովրդին, թե մաքրվել ես քո բորոտությունից, մատուցի՛ր քո զոհը, ինչպես հրամայել է Մովսեսը։
Բայց նա գնաց և սկսեց ամեն տեղ պատմել ու տարածել պատահածը։ Դրա համար Հիսուսն այլևս չէր կարող բացեիբաց որևէ քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում։ Եվ ժողովուրդն ամեն կողմից գալիս էր նրա մոտ։
(Մարկոսի ավետարան 1:35-45)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 23-ին, հուլիսի 26-27-ը առավելապես հյուսիսային շրջաններում, հուլիսի 24-25-ը շրջանների մեծ մասում` երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 23-27-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ արագությամբ:
Երևաի հուլիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.70C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 15.70C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.60C
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.