Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը նույն ուղղությունում թշնամու կրակոցից վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Մհեր Վանիկի Զիլոյանը:
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 12:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրաված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության և «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները տեսանյութեր են տարածել սոցիալական ցանցերում:
Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից ազատ արձակվեցին նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այս պահին «Սասնա ծռեր» խմբի մոտ պատանդներ չկան:
Նշենք, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ոստիկաններն ազատ են արձակվում, փոխարենը ՊՊԾ գնդի տարածքւոմ ստեղծվելու է մամուլի կետ՝ լրագրողների ազատ մուտք ու ելքով, ինտերնետ կապի առկայությամբ: Սակայն Վ. Ավետիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ պայմանավորվածությունը խախտվել է.
«Մենք պայմանավորվել էինք Գ. Կուտոյանի հետ, որ նաեւ ինտերնետ պետք է լինի, քանի որ մեզ մոտ եղած ոստիկանները նաեւ անվտանգության խնդիր էին լուծում, քանի որ որեւէ երաշխիք չկա, որ հանցագործ ռեժիմը չի հարձակվելու մեր վրա, եւ այդ պատճառով էինք առաջարկել, որ լինի ազատ մամուլի առկայություն, շուրջօրյա եւ լինի ուղիղ հեռարձակում: Հետո պարզվեց, որ մյուս կողմը՝ Սերժիկի կողմն, իրեն բնորոշ գցողի հոգեբանությամբ խաբել է, խախտել պայմանավորվածությունը, որ ինտերնետ չկա, համակարգիչ չեն թողնելու եւ դա նշանակում է, որ մեզ վրա գրոհելու Սերժիկի նպատակը մնում է ուժի մեջ»,-նշեց Վ. Ավետիսյանը:
Նա նշեց նաեւ, որ դեռ երեկվանից պայմանավորվածությունն այլ է եղել, ու սա համարում են պայմանների խախտում.
«Իրենք խաբում են, պայմանավորվածությունն այլ է եղել, ու մենք մեր քայլերը կձեռնարկենք: Նման պայմանավորվածություն չի եղել, մենք այլ կերպ ենք խոսել Կուտոյանի հետ, դա համարում ենք պայմանների խախտում, մենք համաձայն չենք դրան, վարչության խումբն ամբողջությամբ բաղկացած է սրիկաներից: Երկու մեծ ծածկոց է դրված, կգան լրատվամիջոցները դրանց տակ կտեղավորվեն եւ ըստ այդմ իրենց աշխատանքը կկատարեն»,-եզրափակեց նա:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, արդեն քանի օր է կալանավորված է: Նրա մայրը՝ տիկին Ռիման, որը բնակվում Ծաղկահովիտ գյուղում, ոստիկանության դռներն ընկած, չի կարողանում ստույգ տեղեկություն ստանալ՝ թե իրավապահները որդուն ինչի՞ համար են պահում: Արարատ Խանդոյանն ու նրա երեք եղբայրները Արցախյան պատերազմի հերոսներ են:
Ոստիկանական բաժանմունքում տիկին Ռիմային վախեցրել են` ասելով, թե մի որդուն, որն այս օրերին պարեկապահակային գունդը գրավված անձանց թվում է, ցմահ դատելու են, իսկ Արարատին տասը տարի են տալու:
Aravot.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տիկին Ռիման, որի ինքնազգացողությունը գնալով վատանում է: Զրույցի ընթացքում նա անդադար լաց էր լինում եւ խնդրում, որ որդուն ազատ արձակեն, քանի որ առողջություն չունի. «Ես Արարատի մայրն եմ, Արայիկի մայրն եմ, ես 4 զավակ եմ տվել հայրենի հողը պաշտպանելու համար, մեկ տղաս զոհվել է, մյուսը հաշմանդամ է, Արարատիս վրա փոր չկա, ավտոմատի հինգ փամփուշտ փորից են հանել: Լյարդ չունի, փայծախ չկա, երիկամի մեկը հեռացված է, հաստաղիքը 30 սանտիմետր պլաստմասե դրած, ինքն առողջություն չունի»:
Տիկին Ռիման անընդհատ կրկնում էր, որ ինքը չի կարող դիմանալ, եւ որ այս պահին ընտանիքի միակ կերակրողը Արարատ որդին է, քանի որ մյուս որդին հաշմանդամություն ունի:
«Ես ո՞նց դիմանամ, ինքն է իմ կյանքը, իմ արեւը, բա որ հանկարծ իմ էրեխին չթողեցին տուն գա, ես կարող ա մեռնեմ: Ինքն իր եղբոր համար է գնացել այնտեղ, Արարատիս աչքերը վիրավորվել են այս օրերին, հետևից ինչ-որ բան է պայթել, մարմինը վառվել է, շորերը պատռվել-վառվել են»:
Տիկին Ռիման համոզված է, որ որդին՝ Արարատը, ոչ մի հակաօրինական բան չի արել. «Ընդհակառակը ինքը խաղաղեցրել է ժողովրդին: Կադրերում էդ ամեն ինչը կա: Ինքը վատ բան չի անի, ինքը հայրենիք է պաշտպանել, իմ որդիների նկարները ամբողջ աշխարհի գրքերում ու թերթերում կան, թող էդ ամենը հանեն արխիվներից ու տեսնեն, թե իմ էրեխեքն ինչ հերոսություններ են արել»,-ասաց Ռիմա մայրիկը:
Հերոսների մորը Ծաղկահովիտում հենց այսպես՝ Ռիմա մայրիկ են կոչում: Նրա խոսքերով, ապրիլյան պատերազմին առաջիններից մեկն իր երկու տղաներն են գնացել. «Իմ երեխաները ո՛չ ազգի դավաճան են, ո՛չ էլ մի բան, նրանք մի բան են միայն ասում՝ եթե հողերը մենք ենք վերցրել, ինչի՞ պիտի ազատագրված տարածքները հետ տանք, կարո՞ղ ա մտածում են, որ Հայաստանն առանց հայերի պիտի հանձնեն թուրքերին: Իմ միակ հույսն են իրենք: Ինսուլտ տարած կին եմ, չգիտեմ ինչ կլինի մեր վիճակը, եթե Արարատին բաց չթողնեն»:
Տիկին Ռիման որդիների սխրագործությունների համար բազմաթիվ պարգեւների է արժանացել: Aravot.am-ի հետ զրույցում Արարատ Խանդոյանի կինը` Սոնա Թամարյանն ասաց, որ, եթե մինչեւ երկուշաբթի Արարատին բաց չթողնեն, ապա Արարատին, նրա մյուս եղբայրներին եւ Ռիմա մայրիկին տված մեդալները, պարգեւները «հետ է շպրտելու»: «Երկու օր առաջ Արարատին ձերբակալել են անհիմն, քանի որ Արայիկի եղբայրն է, նա ցույցերին ներկա է եղել, բայց ոչ մի անօրինական քայլ չի արել, Արայիկի հետ խոսել է, ու հավաքվածներին փոխանցել է Արայիկի խոսքերը՝ թե հողը հանձնողին՝ հողին կհանձնեն: Այդտեղ բոլորը ձայները բարձրացրել եւ ողջունել են: Այդ ժամանակից սկսած ոստիկանությունը մեր տան պատերի տակից չէր գնում, որ Արարատին բռնեին: Սուրճ խմելու տեղից Արարատին տարել են, ասել են՝ 72 ժամը լրանա, նրան բաց կթողնենք: Մայրը մեծահասակ, հիվանդ կին գնացել է ոստիկանություն, ասել են՝ մի տղայիդ ցմահ ենք տալու, մի տղայիդ տաս տարի ենք տալու, հետո իբր խղճացել են ասել՝ լավ տղայիդ կբերենք, բայց խոսք տուր, որ տղայիդ չես թողնի գնա ցույցերին: Արարատի մայրը հույսով գալիս է տուն, որ տղային պիտի բաց թողնեն, հետո զանգում ենք քննիչին, ասում է՝ Արարատի դատը լսվել է, երկու ամսով կալանքի են վերցրել: Մեկ էլ թե՝ բայց կարող է երկու ամիս չպահեն, ինքը լավ տղա է, վատ բան չի արել, կադրերում կա, որ ինքը չի խփել, բաժանել է: Կարող է կրքերը հանդարտվեն՝ իրեն շուտ թողնեն»:
Արարատի կնոջ խոսքերով, «Արարատն առողջություն չունի, Արցախյան պատերազմում վիրավորվել է, մեկ երիկամը չկա, ինքը ինչպե՞ս է նստելու քարին, երկաթին, իրա փորը լրիվ քարտեզ է, եթե շապիկը բարձրացնի, մարդ կվախենա նայի: Մայրը ծեր կին է, չի կարողանում խոսել, անընդհատ ասում է՝ ես կմահանամ, բայց իմ խիղճը բոլորի վրա, թող տղայիս ազատ արձակեն ինձ տան»:
Ամբողջական հոդվածը՝ aravot.am
Հուլիսի 23-ին՝ ժամը 10:55-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Արսեն Արայիկի Առաքելյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը նույն ուղղությունում թշնամու կրակոցից վիրավորվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Մհեր Վանիկի Զիլոյանը:
Արդեն հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» խումբն ազատ է արձակել հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ինչպես նաև այնտեղ ՊՊԾ գնդում պատանդ գտնվող մյուս ոստիկաններին: Այս պահին «Սասնա ծռեր»-ի զինյալները մամուլի ասուլիս են տալիս: Մամուլի ասուլիսին կարող եք հետևել ArmLur.am-ի ուղիղ միացմամբ:
https://www.youtube.com/watch?v=ujbfctLuOXI
Քիչ առաջ հուլիսի 17-ից ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման տղաները հայտարարեցին, որ նախնական համաձայնություն են ձեռք բերել իշխանությունների հետ, այն է՝ իրենք ազատ կարձակեն պատանդ պահվող ոստիկաններին, բայց դրա փոխարեն գնդի հարակից տարածքում՝ չեզոք գոտում, կստեղծեն մամուլի կենտրոն:
Այս հայտարարությունից հետո հասարակության մեջ կարծիքներ շրջանառվեցին, որ այդ քայլը սխալ է, և այն կարող է վտանգել տղաների անվտանգությունը:
NewsBook-ի հետ զրույցում ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն առաջնահերթ նկատեց, որ իրենք են ժողովրդի անվտանգությունը, և ոչ ոք չի կարող իրենց անվտանգությունը վտանգի տակ դնել:
«Եթե իրենք փորձեն մեզ վրա գրոհել, դա կլինի իրենց գլխին երկրորդ շուլուխը»,- հայտարարեց նա:
Անդրադառնալով պատանդ պահվող տղաներին ազատ արձակելուն՝ վերջինս նշեց, որ դա մի նպատակ ունի, որպեսզի կռվի ժամանակ ոտքի տակ չընկնեն:
«Մենք էն տեսակը չենք, որ պատսպարվենք պատանդների հետևում: Եթե այս պահին փորձեն գրոհել, իհարկե, Վովան (նկատի ունի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին- խմբ.) մի անգամ սպառնացել է, ու ես երազում եմ՝ գրոհի, որ մի հատ պատժեմ: Հիմա իմ ձեռքն ու ոտքը կապված է, որ հանկարծ չվնասեմ մեր էն երիտասարդ ոստիկաններին, որոնք վահան, ապուշ բութ գործիք են ծառայում համակարգին»,- մեկնաբանեց վերջինս:
Պավլիկ Մանուկյանը ոստիկանների ծնողներին խնդրեց հետ պահել իրենց տղաներին այնտեղից, քանի որ, եթե ժողովրդի մազը ծռվի, իրենք ոչ ոք ու ոչինչ հետ չի պահի գրոհից:
«Թող բոլորն ի գիտություն ընդունեն՝ չկա մի այնպիսի կետ, որ ես փոխարինեմ ժողովրդի սիրո հետ»,- ընդգծեց ազատամարտիկը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
«Սասնա ծռեր» խմբավորմանֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել ՊՊԾ գնդի ներսից։
Այստեղ երեւում է նաեւ Վարդան Գերավետյանը (առաջին լուսանկարում՝ երկրորդը), որից հարազատները 8 օր է՝ որեւէ նորություն չունեին: Իսկ հուլիսի 19-ին իրավապահները կոտրել էին նրա տան դուռը եւ քննչական գործողություններ էին կատարում: Ոստիկանները նրա տանը զենք-զինամթերք էին փնտրում:
Հիշեցնենք, արդեն 7-րդ օրն է, որ «Սասնա ծռեր» խումբը Էրեբունիում գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը եւ պատանդ վերցրել ոստիկանների: Բոլոր պատանդներն այս պահի դրությամբ ազատ են արձակվել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված խումբն ազատ է արձակել նաեւ հուլիսի 17-ից պատանդի կարգավիճակում գտնվող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Այսպիսով՝ բոլոր պատանդներն ազատ են արձակվել։
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ ավելի վաղ ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ տեղի է ունեցել հանդիպում ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» խոսնակ Վարուժան Ավետիսյանի և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի միջև:
«Այն տղաները, որոնք գտնվում են զորամասում` մեր մարտական ընկերների և երիտասարդ այդ տղաների հետ համատեղ որոշում ենք կայացրել, որպեսզի քայլ անենք, շարքային երկու ոստիկաններին առանց որևէ պայմանավորվածության ազատ ենք արձակել», — ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Շանթ» հեռուստատեսության եթերում քիչ առաջ ասել է Վիտալի Բալասանյանը, ում միջնորդությամբ այս օրերին բանակցություններ են վարվում ԱԱԾ-ի և զինված խմբի միջև:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 6 անձ վիրավորվել է, որոնց թվում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Մի շարք անձինք զինված խմբի կողմից վերցվել էին որպես պատանդ եւ բանակցությունների արդյունքում հաջողվել է նրանց բոլորին ազատ արձակել եւ խուսափել նոր զոհերից։
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ ելույթներով հանդես եկավ Խորենացի փողոցում՝ իր ձեռքը վերցնելով դեռևս օրեր առաջ այնտեղ ինքնաբուխ հավաքված քաղաքացիների ակցիայի ղեկը:
Նշենք, որ մարդիկ այնտեղ են հավաքվել՝ սատարելու «Սասնա ծռեր»-ի տղաներին և հավանական արյունահեղությունը կանխելու նպատակով:
NewsBook-ը «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանին խնդրեց մեկնաբանել երեկվա ակցիան և հնչեցրած ելույթները:
Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, եթե որևէ մեկն ուզում է այս առիթն օգտագործել, ապա դա իր կողմից անընդունելի, սխալ քայլ է:
«Մեր ժողովրդի ազատագրման պայքարն է, ինքնաբուխ պայքար է, պայքարը հարուցված է մեր խմբի վճռական և կտրուկ գործողություններով և, բնականաբար, պետք է հասկանան, թե կամքի կենտրոնը որտեղ է: Պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք ժողովրդական շարժման հետ, և ոչ ոք իրավունք չունի առիթն օգտագործելու, ինչ-որ անձնական կամ կուսակցական շահին ծառայեցնելու»,- մեկնաբանեց Ավետիսյանը՝ հավելելով, որ երեկվա հավաքն ամբողջությամբ չի կարողացել նայել, սակայն երեկվա հնչած ելույթներում նման երանգներ է նկատել:
«Ինձ համար ցավալի է, տա Աստված, որ ես սխալվեմ»,- նկատեց մեր զրուցակիցը:
Վերջինս Նիկոլ Փաշինյանին և մյուս բոլոր քաղաքական գործիչներին հորդորեց գործել ազգային ազատագրական պայքարի շրջանակներում:
Հակառակ պարագայում, եթե իրենք տեսնեն այդպիսի միտում, ստիպված կլինեն իրենց ծանրակշիռ խոսքն ասելու և ամեն ինչ իր տեղը դնելու:
«Լավ բան չեն անում, մարդիկ իրենց կյանքն են վտանգում, իրենց 20-ամյա չամուսնացած երեխայի կյանքը, (նկատի ունի Պավլիկ Մանուկյանի որդուն, ով հոր հետ ՊՊԾ գնդում է- խմբ.) սա կատակ չէ»,- ընդգծեց նա:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամը նաև տեղեկացրեց, որ սննդի լուծման այլ տարբերակ են առաջարկել, ինչը, սակայն, դեռևս քննարկման փուլում է: Տղաներն առաջարկել են, որ ՊՊԾ գունդ սնունդ փոխանցի իրենց ընտանիքների անդամներից որևէ մեկը:
«Մենք միշտ ասել ենք, որ սնունդը մեզ համար երկրորդական հարց է: Մեր վիճակը գերազանց է: Մենք գտնվում ենք ՀՀ այն տարածքում, որտեղ լիովին ազատ կամքի դրսևորումն է գործում: Մարդիկ այստեղ ազատ են, և զգում են իրենց հայրենիքում: Սա հայրենիքի ազատագրված տարածքն է: Կոչ ենք անում մեր ժողովորդին համախմբել և ազատագրել ամբողջ հայրենիքը»,- ասաց Ավետիսյանը:
Նշենք, որ այս ընթացքում խմբի անդամների սննդի հարցով զբաղվում է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով տղաների և իշխանությունների միջև միջնորդ է հանդիսանում:
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի և Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամների միջև ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ խնդրի խաղաղ հանգուցալուծման համար: Վերջին իրադարձությունների շուրջ Hayeli.am-ը զրուցեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյան հետ:
–Պարո՛ն Իսագուլյան, Վիտալի Բալասանյանին, կարծես թե, հաջողվեց երկկողմ համաձայնության հասնել «Սասնա ծռեր» խմբի անդամների և իշխանության միջև: Հայտնի է, որ դուք մտերիմ հարաբերություններ ունեք պարոն Բալասանյանի հետ: Այստեղ որևէ դերակատարում ունե՞ք:
– Ես չեմ կարծում, որ կարևոր է, թե ով ինչ ներդրում է ունեցավ: Այո՛, շատ շատերը բավականին լուրջ ներդրում են ունեցել այս բանակցությունների կայացման հարցում, և այստեղ չպետք է բացառել նաև իշխանությունների կողմից բարի կամքի դրսևորումը: Վիտալի Բալասանյանը բանակցությունները վարում է որոշ լիազորություններով և անչափ կարևոր է, որ կարողացավ ներսում գտնվող տղաների հետ համաձայնության գալ: Նշեմ, որ Գեորգի Կուտոյանի և Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ: Արդեն իսկ ազատ են արձակվել ներսում պահվող երկու ոստիկանները: Սա ցույց է տալիս այն հանգամանքը, որ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո հնչող տեսակետները, թե այդ ելույթը մատնանշեց, որ բոլոր ճանապարհները փակ են և ելքեր չկան, իրականությանը չեն համապատասխանում:
-Շատերը նախագահ Սարգսյանի ելույթը համարեցին վերջնագիր, Դուք ինչպե՞ս եք գնահատում:
-Ես նախագահից ավելի կոշտ ելույթ էի սպասում, և նրա խոսքը ոչ թե վերջնագիր էր, այլ դրանով Սերժ Սարգսյանը ելքեր մատնանշեց խնդրի խաղաղ կարգավորման համար: Նախագահը հայտարարեց, որ հարցի լուծմանը պետք է հասնել առանց արյան: Հստակ է մի բան, որ այդ հանգուցալուծմանը հասնելու համար գուցե կիրառվեն միջոցներ, որոնք աննախադեպ են լինելու և մինչ օրս չեն կիրառվել: Պարզապես, ցավալի է, որ դրսից հատուկ հրահանգիչներչ են գործում անգամ այս հարցում:
-Կարծում եք դիտավորյալ փորձում են լարվածություն ստեղծել և սրե՞լ իրավիճակը:
-Դիտավորյալ և այն էլ ինչպես: Ընդհուպ մինչև Հայաստանում կատարվող այս դեպքերը համեմատում են սիրիական կամ ուկրաինական դեպքերի հետ: Սրանք հատուկ հրահանգիչներ են, ինչ-որ քաղաքագետներ, ովքեր փողոցից ինչ-ինչ տեղեկատվություն են տարածում. օրինակ ներսում գտնվող վիրավոր վարորդը վիրավորվել է, երբ մեքենայով հարվածել է ՊՊԾ գնդի դարպասներին, իսկ մամուլում գրում են այն մասին, թե հատուկ դիպուկահարներ են գործել և այլն:
-Այս պահին իրավիճակն ի՞նչ փուլում է:
-Վիտալի Բալասանյանը շատ ակտիվ անմիջական երկողսության մեջ է կողմերի միջև: Երկրի ղեկավարությունը պատրաստ է անել ամեն ինչ, բանակցություններին ներգրավել բոլոր նրանց, ովքեր կարող են օգտակար լինել և խնդիրը լուծել առանց զոհերի: Պատանդների մասին էլ խոսելը, կարծում եմ, շուտով կդառնա անիմաստ: