23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սասնա ծռեր» խումբն ի նշան բողոքի քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանական Գազել մակնիշի մեքենա է այրել: Խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը Lragir.am-ին ասել է, որ այդ քայլին գնացել են ի նշան բողոքի:
«Այո, մեքենան հրդեհել ենք, ոստիկանության դիրքերից 15 մետրի վրա: Մեր տարածքում գտնվող մեքենա էր, տարանք կանգնեցրեցինք իրենց դիրքերից 15 մետր հեռավորության վրա ու այրեցինք: Բացի այդ, անօդաչու թռչող սարք ենք վայր գցել: Շատ ճիշտ ենք արել, որովհետև իրենք մեզ զրկել են կապից, սնունդից, լույսից: Այդ պատճառով էլ մենք պատասխան քայլ ձեռնարկեցինք՝ որպես ակցիա»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Նա նշել է, որ մեքենան մոտ մեկ ժամ առաջ են այրել, հիմա էլ դեռ շարունակվում է այրվել: Դրանից հետո ոստիկանությունը անօդաչու թռչող սարք է ուղարկել ՊՊԾ գնդի տարածքը դիտարկելու համար: «Մեր հերոսներից Արայիկ Խանդոյանը երկու կրակոցով վայր գցեց այդ անօդաչու թռչող սարքը: Փոքր սարք էր, իհարկե, դիտարկող սարք էր», -ասաց նա:
https://www.youtube.com/watch?v=1JLq4VzzW7w
«Ոստիկանական արգելափակոցի դիմաց մեծ «Կամազ» է կանգնած, որի մեջ հնարավոր է զինվորներ լցված լինեն: Սպասում են մտնելու թույլտվության: Համենայն դեպս, ինչպես գիտեք, տարածքում հայտնվել են ռուսական համարանիշով մեքենաներ»,- կարդում ենք «Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջում:
ՊՊԾ գնդում զինված խմբի կողմից պատանդ պահվող ոստիկանների ազատ արձակումից հետո էլ շարունակվում է փակ մնալ Խորենացի փողոցը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները զինված հարձակում էին գործել Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա և գրավել այն՝ պատանդ վերցնելով մի քանի ոստիկանի:
ArmLur.am-ի տեղեկություններով` Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը նոր պաշտոն ունի: Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ` նախկին ոստիկանապետն այսուհետ կաշխատի Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել Ներսես Նազարյանից, ով կարճ պատասխանեց. «Այո´, նշանակվել եմ: Մնացածի մասին կխոսեմ, երբ անցնեմ գործի»: Թե ստույգ ինչ պաշտոնի մասին է խոսքը, մեր զրուցակցից պարզել չհաջողվեց, սակայն շրջանառվող տեղեկությունների համաձայն` նախկին ոստիկանապետը կզբաղեցնի Երևանի փրկարարական վարչության պետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Մուշեղ Ղազարյանը, ով օրերս նշանակվեց Փրկարար ծառայության տնօրեն։
«Երեկ ինձ հանրահավաքից տեղեկացրեցին, որ այն օրերին Սարի թաղից վեց տղայի առեւանգել են եւ տարել Թոխմախ, ու հենց թոխմախի մհերի աչքի առջեւ ծեծի եւ խոշտանգման ենթարկել»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Սյուզան Սիմոնյանը՝ նշելով, որ երբ բաց են թողել խոշտանգվածներին, ասել են. «Եթե որեւէ մեկին բողոքեք կսպանենք»: Սյուզան Սիմոնյանն առաջարկել է լրագրողներին եւ իրավապաշտպաններին զբաղվել այդ խնդրով, իսկ մեկնաբանություններում գրել է, թե վախենում է անուններ գրելուց:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասումմիջադեպ է տեղի ունեցել քաղաքացիների եւ ցուցարարների միջեւ:
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» խմբավորան անդամների հետ վարած բանակցությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասվում է.
«Հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերն իմ միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը այցելել էր զինված խմբի տղաներին, բավականին ժամանակ քննարկել են պատանդներին ազատ արձակելու հետ կապված հարցեր, այլ հարցեր ևս: Պարոն Կուտոյանը նաև առաջարկեց, որպեսզի տղաներից մեկը, որը վիրավոր է և որին տեղում աշխատող բժիշկները կարող են անկարող լինել փրկել, տեղափոխել հիվանդանոց անհրաժեշտ մասնագիտացված ստացիոնար բուժօգնություն տրամադրելու համար: Ցավոք այդ հարցը դրական պատասխան այդպես էլ չստացավ: Չնայած տղաների մերժմանը՝ մենք հաջորդ առավոտյան վիրաբույժ ուղարկեցինք գնդի տարածք, որին նույնպես թույլ չտրվեց անհրաժեշտ միջամտություն կատարել:
Ինչ վերաբերում է պատանդների ազատ արձակմանը, ապա այդ մասով ես գոհ եմ պրոցեսից: Զինված խմբի տղաներին, նախնական պայմանավորվածության համաձայն, տրամադրվել է մամուլի հետ շփումների ամենալայն հնարավորություն: Ցավոք զինված խմբի տղաները չհարգեցին պետության հիմնական պահանջը, այն է՝ լրատվամիջոցների առաջ հանդես գալ բացառապես առանց զենքի: Կազմակերպեցին զենքի ու ռազմականության բացահայտ ցուցադրություն, այնուհետև էլ ուղիղ եթերում սկսեցին օդ կրակել: Ես սա խստորեն դատապարտում եմ և անընդունելի եմ համարում:
Ինչևէ, հետևելով Ս. Սարգսյանի կոչին, պետական գերատեսչությունները, որոնց հետ ես շարունակում եմ բանակցել, պատրաստ են սպառել զինված խմբի խաղաղ հանձնվելուն ուղղված բոլոր միջոցները: Կոչ եմ անում նաև քանի դեռ ուշ չէ, քանի դեռ հնարավոր է դա անել, ուշքի գալ և կատարել Հայաստանի Սահմանադրության և օրենքների միանշանակ պահանջը: Դրա համար ձեզ պետական մարմինները էլի են պատրաստ մամուլի հետ շփում կազմակերպել, եթե դրա կարիքը կա՝ ինչ-որ բաներ բացատրելու համար բոլորին: Բայց այս անգամ պատրաստ են դա անել բացառապես առանց զենքի, և հանրության համար բաց, հետևաբար լրագրողների համար անվտանգ տարածքում: Դրանից հետո պետք է անհապաղ վայր դնեն զենքը:
Կոչ եմ անում նաև տղաներին, քանի դեռ ուշ չէ անհապաղ իշխանություններին հանձնել վիրավոր տղային, ով նաև, ըստ տեղեկությունների, Ոստիկանության գնդապետին սպանողն է: Նրան շտապ բուժօգնություն է պետք, տղանե՛ր, ևս մեկ զոհ ոչ մեկին հարկավոր չէ: Ես կարծում եմ, որ տղաները պետք է օգտվեն այս վերջին հնարավորությունից:
Իմ միջնորդությամբ իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի հետ միասին, որին ներկա էր նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, մենք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել ենք Ժիրայր Սեֆիլյանի հետ և քննարկել ենք տարբեր հարցեր: Ժիրայր Սեֆիլյանը այդ պահի դրությամբ որևէ խոսք չի ասել, ավելին՝ պնդել է, որ այս պահի դրությամբ ինքը հրաժարվում է Նախագահի հրաժարականի պահանջից: Ժիրայր Սեֆիլյանը բարձրացրել է իրենց հուզող ազգային նշանակության հարցեր, որոնք մենք խոստացել ենք փոխանցել Ս. Սարգսյանին: Մենք անմիջապես կատարել ենք մեր խոստումը, փոխանցել ենք հարցերը: Արդեն ունենք նաև Հանրապետության Նախագահի դիրքորոշումը. այն է՝ տղաների կողմից զենքն անհապաղ վայր դնելուց և հանձնվելուց հետո նա պատրաստակամություն է հայտնել հրավիրելու Ժիրայր Սեֆիլյանին և բացատրելու իրականությունը և հեռանկարները»:
Հիսուս ասում է.
-Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։
Հիսուսն այս խոսքերը վերջացնելուց հետո աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ասաց.
-Հա՛յր, հասել է ժամանակը, փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։ Դու նրան իշխանություն տվեցիր ամբողջ մարդկության վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որ տվեցիր իրեն։ Եվ հավիտենական կյանքը քեզ ճանաչելն է՝ որպես միակ ճշմարիտ Աստված, ճանաչել նաև Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր։ Ես քեզ փառավորեցի երկրի վրա՝ ամբողջացնելով այն գործը, որն ինձ տվեցիր, որ կատարեմ։ Եվ այժմ, ո՛վ Հայր, փառավորի՛ր ինձ այն փառքով, որ ունեի քեզ հետ՝ աշխարհի ստեղծագործությունից առաջ։ Քեզ հայտնեցի բոլոր նրանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք քոնն էին, և ինձ տվեցիր նրանց։ Նրանք գործադրեցին քո խոսքերը և այժմ իմացան, որ այն ամենը, ինչ տվեցիր ինձ, քեզնից է գալիս, որովհետև այն խոսքերը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, և նրանք ընդունեցին ու ճշմարտապես ճանաչեցին, որ ես քեզանից ելա, և հավատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ։
(Հովհաննեսի ավետարան 16:33-17:8)
Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծու խոսքը բերեցին ձեզ: Նայեցե՛ք, թե ինչպե՛ս ապրեցին ու ինչպե՛ս մեռան նրանք, և օրինա՛կ վերցրեք նրանց հավատից:
Հիսուս Քրիստոս նույնն է միշտ՝ երեկ, այսօր և հավիտյան:
Մի՛ տարվեք տեսակ-տեսակ օտարոտի ուսուցումներով:
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 13:7-9)
Ռուբեն աբեղա Զանրգարյան
Երեկ տեղեկություն հրապարակվեց, որ ՀՔԾ է բերման ենթարկվել ակտիվիստ Անի Նավասարդյանի մայրը: Լուրը սակայն Անի Նավասարդյանից ճշտել չհաջողվեց՝ նրա հեռախոսն անհասանելի լինելու պատճառով: Aravot.am-ի հարցին ի պատասխան, սակայն ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենց մոտ նման անձ չի բերվել: Ավելի ուշ լուր հրապարակվեց, որ երեկ ձերբակալվել է քաղաքացիական ակտիվիստ Անի Նավասարդյանը: Նա այժմ ժամանակավոր պահման մեկուսարանում է: Իրավաբան.net-ի հետ զրույցում նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը հայտնել է, որ Անի Նավասարդյանը ձերբակալվել է՝ զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով:
Պաշտպանը նաեւ ասել է, որ Անին հրաժարվել է ցուցմունք տալ, միայն ներկայացրել է մարմնի վնասվածքներն ու դրանց պատճառները: Ձախ ուսին ֆիքսված վնասվածքը, նրա պնդմամբ, ստացել է, իրեն բերման ենթարկելու պահին: Ձերբակալության ժամկետը լրանում է վաղը չէր մյուս օրը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.