23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սասնա Ծռերից մեկը նոր (13:25) տեղեկացրել է, որ մեկ հեռախոսակապ վերականգնել են, սնունդ չկա, կրակոցներն իրենցն էին՝ ԱԹՍ/դրոններն են խփում ապստամբները։ Բժշկական օգնություն չկա։ Հաղորդել է նաև, որ ապստամբները լավ են դիրքավորված, պատրաստ են դիմագրավել գրոհին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Բարսեղյանը։
Ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքում հրապարակել է ԱԱԾ այն կոչը, որն այսօր հասանելի է եղել նաև ՊՊԾ գնդում գտնվողներին
Մոդուս Վիվենդի կենտրոնի հիմնադիր եւ նախագահ, քաղաքագետ Արա Պապյանն անդրադարձել է «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու փաստին: Նա վերլուծել է իրավիճակը եւ լուծումներ առաջարկել:
Ֆեյսբուքի իր էջում Արա Պապյանը գրել է.
«Այսօր՝ 2016թ. հուլիսի 24-ին, Խորենացու փողոցում բազմաթիվ բոցաշունչ ելույթներ լսեցի: Քանի որ ես քաղաքական վերլուծաբան եմ ու նախկին դիվանագետ, հուզականությունն իմ ոլորտը չէ: Այս հոդվածով ես կփորձեմ որոշակի վերլուծության ենթարկել ներկա վիճակը, եւ իրավիճակից ելքի ուղիներ ցույց տալ:
Ներկա իրավիճակի գնահատական.
Մեր հասարակությունը ներկայումս գտնվում է հասարա-քաղաքական, տնտեսական եւ բարոյական խորագույն ճգնաժամի մեջ եւ սրա միակ մեղավորը իշխանությունն է: Կեղծ է այն պնդումը, թե ամենքս ունենք մեղավորության մեր բաժինը: Չի կարող մեկն ունենալ մեղավորության իր բաժինը, եթե չունի իրավիճակի վրա ներազդելու իր հնարավորությունը: Տարիներ շարունակ վարչակարգը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն զրկել է քվեի միջոցով իշխանություն ձեւավորելու սահմանադրական իրավունքից կամ դատարանում արդար դատավարության միջոցով սեփական շահերը պաշտպանելու հնարավորությունից: Դրա համար էլ այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Հասարակության մի մասը, կորցրած լինելով սահմանադրական ճանապարհով երկրում որեւէ դրական փոփոխություն մտցնելու հույսը, դիմել է ճարահատ, բայց ոչ հուսահատ քայլի, այն է՝ զինված ապստամբության:
Այսպիսով, անկախ իրադարձությունների հետագա ընթացքից՝ իշխանություններն արդեն տանուլ են տվել: Բացատրեմ՝ ինչու: Եթե իշխանությունները մնան եւ գործեն իրենց տրամաբանության շրջանակում, ապա ունեն երկու տարբերակ՝ վատ եւ ավելի վատ:
Վատն այն է՝ եթե ապստամբներն անվերապահորեն վայր դնեն իրենց զենքերը, որն անհնար եմ համարում, եւ հանձնվեն իշխանության ողորմածությանը, այս դեպքում թվացյալ հաղթանակի փոխարեն իշխանություններն ունենում են բազում դատավարություններ, որոնք ավելի շատ լինելու են մեղադրականներ իշխանության հասցեին եւ որոնք դառնալու են մշտական անկայունության եւ բողոքի աղբյուրներ: Վարչակարգը հայտնվելու է միջազգային կառույցների եւ օտար երկրների հարաճուն քննադատության եւ պատժամիջոցների ներքո: Իսկ վարչակարգը ներկա քաղաքական եւ տնտեսական ծայրահեղ վատ պայմաններում սրան չի կարող երկար դիմանալ, քանի որ առանց արտաքին վարկերի ու ներդրումների, պետական պարտքի հսկայական չափսերի ու գրեթե համատարած աղքատության պայմաններում շատ արագ կհայտնվի քաղաքական եւ տնտեսական կոլապսի պայմաններում՝ այդտեղից բխող բոլորիս համար խիստ անցանկալի հետեւանքներով:
Իշխանության գործունեության մյուս տարբերակն այն է, որ իշխանությունը կազմակերպում է գրոհ ապստամբների վրա եւ չեզոքացնում ու ոչնչացնում է բոլորին: Եթե ընդունենք անգամ, որ ապստամբները դրսում այլ համախոհներ չունեն, որոնք գրոհի պահին կարող են հարվածել թիկունքից կամ հարձակում գործել այլ կառույցների վրա եւս, միեւնույն է հարձակվողների մեջ զոհերի թիվը շատ մեծ կլինի: Դասական վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարձակվող կողմը մեկին երեք զոհ է տալիս՝ այսինքն՝ կունենա մոտ 90 զոհ: Նույն վիճակագրությունը ցույց է տալիս, որ վիրավորների թիվը զոհերի թվի եռապատիկն է լինում, այսինքն մոտ 270 վիրավոր:
Բացի ոստիկանության մեջ զոհերի մեծ թվին եւ գրոհի ելքի անորոշությանը՝ յուրաքանչյուր սպանված ապստամբի թաղումը կվերածվի բազմահազար հանրահավաքի՝ իշխանության համար խիստ անցանկալի ու անկախատեսելի հետեւանքներով:
Այս վիճակագրությունը, ինչպես նաեւ դրանից բխող եզրակացությունը, միանշանակորեն ցույց են տալիս, որ ներկա ճգնաժամի լուծման մեջ խաղաղ ու բանակցված լուծումն այլընտրանք չունի: Անկախ այն բանից, թե բանակցությունները ներկայումս կան, թե չկան, արդյունավետ են, թե ոչ, ինչքան կտեւեն՝ կողմերը պետք է դրսեւորեն առավելագույն զսպվածություն եւ ձգտեն հասնել փոխադարձ ընդունելի հանգուցալուծման:
Փոխադարձ ընդունելի հանգուցալուծում.
Ընդհատված բանակցային գործընթացի ներկա փուլում մենք ունենք խիստ իրարամերժ եւ անիրատեսական մոտեցումներ: Ապստամբ կողմը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ իշխանությունները՝ որ ապստամբները վայր դնեն զենքը: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը ներկա պայմաններում, երբ առկա է ապստամբության միայն մեկ օջախ եւ ընդամենը մի քանի հազար ցուցարար, հրաժարական չի տա:
Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ նման իրավիճակում եւ առանց էական արդյունքի հասնելու, ներկա արդարադատության համակարգի եւ քրեակատարողական հիմնարկների բարքերի պայմաններում ապստամբները զենքը վայր չեն դնի: Նրանք զենք չեն վերցրել, որ խոսքի հորդորով այն վայր դնեն:
Ըստ այդմ, իրավիճակը փակուղային է: Թեեւ ժողովրդի մեջ առկա դժգոհության հսկայական չափաբաժնին, ապստամբներին եւ նրանց համակիրներին չի հաջողվում կուտակել վճռորոշ զանգված: Պատճառները տարբեր են՝ առաջին հերթին Հայաստանում առկա բնակչության թվաքանակի քիչ լինելը, ինչպես նաեւ վախի այն մթնոլորտը, որը հետեւողականորեն ներդրվել է Հայաստանում տարիների, կասեի՝ տասնամյակների ընթացքում: Իշխանություններին եւս, թեեւ հսկայական ջանքերին, չի հաջողվում ապստամբներին ներկայացնել սատանայի կերպարով եւ ապստամբներին զրկել հասարակական աջակցությունից: Ավելին՝ իշխանություններն իրենք են զրկված հասարակական աջակցությունից եւ հիմնականում գործում են ռեպրեսիվ մեթոդներով: Նախորդ օրերը լեցուն էին իշխանության ներկայացուցիչների կողմից մարդու հիմնարար ազատությունների կոպիտ ոտնահարումներով:
Հիմա ամենագլխավորը՝ ո՞րն է ելքը: Միանգամից ասեմ, որ ըստ իս՝ չկա հեշտ եւ միաքայլ լուծում: Եթե Արցախի հարցում մենք իրավացիորեն մերժում ենք փուլային լուծումը, ապա այս պարագայում լուծումը կարող է լինել միայն փուլային:
Ընդհանրապես, ինչպիսին է լինում ելքը, երբ բանակցությունները հայտնվում են փակուղու մեջ: Որպես նախկին դիվանագետ կարող եմ ասել հետեւյալը. ամենախնդրահարույց հարցերը ժամանակավորապես մի կողմ են դրվում, եւ կողմերը ձեռնամուխ են լինում համեմատաբար հեշտ հարցերը լուծելու միջոցով բարյացկամ մթնոլորտի կերտմանը:
Հիմա դրա համար ունենք նպաստավոր վիճակ: Զինված ընդդիմությունն արդեն արել է առաջին քայլը՝ որպես բարի կամքի դրսեւորում եւ առանց փոխադարձության պահանջի բաց է թողել ոստիականական զորամասի տարածքում պահվող բոլոր, կրկնում եմ բոլոր, անձանց: Ես բաց թողնվածներին չեմ անվանում պատանդներ, քանի որ նրանք պատանդ չեն եղել. ընդհանրապես, պատանդները պահվում են նրանց սպանելու սպառնալիքով՝ ինչ-որ բան կորզելու մտադրությամբ: Ամենասկզբից էլ պարզ էր, որ ապստամբները պահվող ոստիկաններին սպանելու մտադրություն չեն ունեցել եւ նրանց սպանելու սպառնալիքով պահանջներ չեն ներկայացրել: Այժմ որպես բարի կամքի դրսեւորում, եւ ոչ թե սպառնալիքի կամ հարկադրանքի արգասիք, իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր, ըստ ընդդիմության բնութագրման, քաղաքական բանտարկյալներին: Այդ ցուցակն արդեն ներկայացվել է: Առավել եւս, մեր նորագույն պատմության մեջ կա նախադեպ, երբ քաղաքական իրավիճակի փոփոխության հետեւանքով առանց դատավճիռը վերանայելու բանտից ազատվել են մի քանի տասնյակ անձինք, մասնավորապես հիշենք Վահան Հովհաննիսյան + 30 գործը: Միաժամանակ պետք է ազատ արձակվեն ապրիլի 17-ից առ այսօր ներկա իրավիճակի առնչությամբ բոլոր ձերբակալվածները եւ տարբեր կարգավիճակներով անազատության մեջ գտնվողները: Նման քայլը իշխանություններին թույլ կտա իջեցնել ոչ միայն լարվածության աստիճանը, այլեւ հնարավորութուն կտա Ժիրայր Սեֆիլյանի միջոցով ուղղակի բանակցությունների մեջ մտնել ապստամբների հետ եւ խուսափել միջնորդության պարագայում հաճախ առաջացող թյուրիմացություններից:
Բացի սրանից՝ արդեն ոչ թե որպես ապստամբների պահանջ, այլ առավելաբար որպես հասարակական հրամայական, Սերժ Սարգսյանը պիտի անի եւս երկու բան:
Առաջին, որպես հասարակությանը խիստ մտահոգող հարց Սերժ Սարգսյանը պիտի հանդես գա պաշտոնական հայտարարությամբ, որ հաշվի առնելով ներկա ռազմաքաղաքական իրավիճակը եւ Ադրբեջանի բնավ վստահություն չներշնչող վարքագիծը՝ հայկական կողմը բացարձակապես անընդունելի է համարում ցանկացած պատճառով, պատճառաբանությամբ, պատրվակով կամ ձեւով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զիված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որեւէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի: Պետք է վերջ տրվի այդ նպատակով իրականացվող քարոզչությանը:
Երկրորդ. կառավարությունից, բանակից, գործադիր եւ օրենսդիր իշխանության այլ մարմիններից պիտի հեռացվեն եւ ըստ օրենքի՝ պատասխանատվության պիտի ենթարկվեն բոլոր գանձագող պաշտոնյաները եւ զինվորականները, որոնց մեղքով տնտեսությունը եւ բանակը հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում:
Միայն սրանցից հետո լարվածությունն էապես կնվազի, եւ մենք կխուսափենք քաղաքացիական պատերազմի մեջ գահավիժելուց ու զինված պայքարի նոր ալիքի առաջացումից, ըստ այդմ՝ հնարավոր կլինի ավելի մեղմ մթնոլորտում բանակցել այլ հարցերը եւս»:
Հերոսի մայրը կալանավորի կամ ահաբեկչի մայր չի կարող լինել միաժամանակ, դրանք միասին համադրելի չեն. կամ պետք է լինի մեկը, կամ` մյուսը:
USArmenianews.comկայքի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել արդեն 4 օր ապօրինի անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանի մայրը` Ռիմա Խանդոյանը:
Նա նշել է, որ երեքշաբթի առավոտյան Արարատի կնոջ` Սոնայի հետ Երևան է գալու և հենց Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ շպրտելու է որդու պարգևներն ու վերադառնալու է տուն:
«Մեզ հարկավոր չեն դրանք, եթե իշխանություններն այսօր հերոսին դարձնում են տեռորիստ ու առանց հիմքերի փակի տակ են պահում, ուստի մենք հրաժարվում ենք նույն պետության շնորհներից:
Վերադարձնում եմ նաև ինձ` անձամբ Սեյրան Օհանյանի ձեռքով տրված պարգևը: Ինձ իմ որդին է պետք, ուրիշ ոչինչ»,- ասել է Ռիմա մայրիկը:
76-ամյա կնոջ խոսքով` իր որդին առաջիններից էր, ով Արագածի Ծաղկահովիտ համայնքից մեկնեց մասնակցելու քառօրյա պատերազմին` հաշվի չառնելով բազմաթիվ հիվանդությունները, որոնք ձեռք էր բերել դեռևս Ղարաբաղյան ազատամարտի տարիներից:
«Եթե այսպես են վարվում իրենց հերոսների հետ, ապա այս պետության հետ ուրիշ անելիք չկա», -ասել է մեր զրուցակիցը:
Արարատի կինը` Սոնա Թամարյանն էլ ավելացրել է, որ այսօր փաստաբանն այցելելու է ամուսնուն, ինչից հետո արդեն կորոշեն հետագա անելիքները:
Արգենտինայում բնակվող հայերը բողոքի ցույց են իրականացրել՝ սատարելու «Սասնա ծռեր» խմբի անդամներին:
Նրանք նաեւ տեսաուղերձ են հղել երկրի իշխանություններին: «Այստեղ ենք հայտնվել Ձեր վարած քաղաքականության արդյունքում: Տագնապով ենք հետեւում Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին: Եթե դուք մի փոքր կիսում եք մեր անհանգստությունը, եթե իրոք չեք ցանկանում արյունահեղություն եւ ցանկանում եք վերականգնել խաղաղությունը երկրի ներսում, խնդրում ենք՝ տղամարդավարի հեռացեք»:
https://www.youtube.com/watch?v=S2qXgTGmYeY
Դիմացինիդ կամ որևէ իրադարձություն ամենաճիշտը բնորոշելու համար փորձիր այն մե՛կ բառով նկարագրել:
«Սասնա ծռերի» ակցիան «տարոյի» մեկ քարտով բնորոշել ցանկացա:
Սիրում եմ «տարո» (tarot) քարտեր բացել: Իմաստուն այդ քարտերից հաճախ եմ խորհուրդ հարցնում: «Սասնա ծռերի» ակցիայի վերաբերյալ Մեծ Արկանայի 16-րդ քարտը դուրս եկավ՝ (փլվող) աշտարակը: Պատասխանը հստակ էր՝ ցնցում: Քարտի վրա փլվող աշտարակ է պատկերված: Վերջինիս տանիքը կայծակից այրվում է, ու նեղ պատուհաններից մարդիկ են ցած գլորվում: Նեղ պատուհանն աշխարհայացքի նեղությունն է արտացոլում, իսկ քարտի խորհուրդն այն է, որ չնայած հաստ պատերին, աշտարակն ամուր չէ(ր):
«Կայծակն» անշուշտ ապրիլյան պատերազմն էր: Դա (քաղաքական) երկրաշարժ էր՝ ուժգին ու հենց «աշտարակի» տակ: Նման երկրաշարժերից հին-խալխուլ «աշտարակները» փլվում են: «Աշտարակի» տերերն այդպես էլ չհասկացան, որ 18-20 տարեկան հայ զինվորն իր մարմնո՛վ փակեց փամփուշտի ճամփան:
«Սասնա ծռերի» ակցիան հետցնցում է՝ առաջինը: «Աշտարակի» տերերը վերևի նեղ պատուհաններից եթե այն խեղդել փորձեն, հաջորդն ավելի հուժկու է լինելու:
Ընտրության միջոցով ժողովրդի ձայնը երբ տեղ չի հասնում, այն հետ է գալիս փողոց, կուտակվում ու դառնում… ապստամբություն: Չգործող ընտրական համակարգում քաղաքական դաշտ ու խնդիրների անցնցում լուծում չկա: Քաղաքագիտական երկարաշունչ վերլուծություններն այս պարագայում պարզապես դեմագոգիա է:
«Հայը հայի արյուն չպիտի թափի». իրոք: Դա օտարի «մանդատ-մենաշնորհն» է: Քաղաքակիրթ բոլոր երկրներն են իրենց հեղափոխություններն անցել (ու նրանց էլ ժամանակին «հանցագործներ» են անվանել): Հայն ի՛ր հեղափոխությունները դեռ պիտի անցնի՝ քաղաքակիրթ երկիր դառնալու ճանապարհին:
«Աշտարակի» տերերն ինչքան էլ սեփական «վարպետներ» ու ցուցադրաբար աղոթողներ ցած իջեցնեն, միևնույնն է՝ «աշտարակը» փլվելու է, որովհետև հիմքն ամուր չէ: Նոր «աշտարակ» է պետք կառուցել՝ ամուր հիմքով:
«Տարո» քարտերը հազարավո՜ր տարիների իմաստություն ունեն:Մեծ Արկանայի 16-րդ քարտի իմաստուն նախազգուշացումն այն է, որ քանի դեռ աշտարակը փլված չէ, ցած իջիր:
Վարազ Սյունի
Ամստերդամ, 25.07.2016
Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքների նախաձեռնող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ընթերցեց համակարգող խմբի հայտարարությունը, որում մասնավորապես նշեց. «Արդեն 8-րդ օրն է, ինչ հայ ազգի մի խումբ նվիրյալներ` «Սասնա ծռեր» խմբի տղաները, ինչպես Հայաստանի ողջ բնակչությունը, զրկված լինելով իր սահմանդրական իրավունքերի իրացման որևէ քաղաքակիրթ, օրինական հնարավորությունից, ստիպված եղան դիմելու մարդու իրավունքների հռչակագրով նախատեսված ժողովրդի ապստամբության իրավունքից բխող գործողությունների:
«Սասնա ծռեր»-ի առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են և բխում են Հայաստանի հերթական օտարածին, ապօրինի վարչախմբի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելուց, Հայաստանի քաղաքացիների իրավունքերի մշտական խախտումից: Խախտելով բոլոր տեսակի պայմանավորվածությունները` վարչախումբը դիմեց հերթական տմարդի, ստոր քայլերին: Արդեն 3-ոդ օրն է` անջատել են ջրամատակարարումը, հոսանքը, չեն տրամադրում սնունդ, դեղորայք, չեն տրամադրում նաև բուժօգնություն վիրավոր ապստաբին: Խախտումն են միջազգային ու մարդկային բոլոր նորմերը` փորձելով նրանց մատնել սովամահության:
Սերժ Սարգսյանի վարչախումբը, որն ապրիլին թշնամուն հանձնեց 800 հա տարածք՝ տալով 100-ից ավելի զոհ ու բազմաթիվ վիրավորներներ, հայտարարում էր , որ չի ցանկանում հետ բերել տարածքները՝ խուսափելու համար զոհերից: Ստացվում է՝ հայրենիքի տարածքները կարելի է հանձնել թշնամուն, բայց հանուն այդ հայրենիքի արյուն տված և ժողովրդի վստահությունը վայելած «Սասնա ծռեր»-ի կյանքը որևէ արժեք չի ներակայացնում:
Այդ ապստաբությունը ճնշելու համար նա պատրաստ է զոհաբերել ինչպես «Սասնա ծռեր»-ի նվիրյալներին, այնպես էլ հայ երիտասարդ ոստիկանների, խախաղ բնակիչների կյանքը: Կողմ լինելով այս հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու խնդրին, դեմ լինելով բոլոր բախումներին և համոզված լինելով, որ իշխանությունն այս անգամ զսպվածություն կցուցաբերի` համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը հայատարարում է. թափված յուրաքանչյուր արյան կաթիլի, յուրաքանչյուր խեղված ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանն անձամբ: Սերժ Սարգյանին առաջարկում ենք, որ այսօր մինչև երեկոյան ժամը 20:00-ն լուծվեն «Սասնա ծռեր» խմբի սննդի, ջրի, դեղորայքի և բուժօգնության հարցերը: ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում հավաքվել Խորենացի փողոցում` քննարկելու մեր հետագա քայլերը: Դիմում ենք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին և Կարմիր խաչին` ակտիվ մասնակցություն ցուցաբերել խնդիր բանակացային լուծելու համար»:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Այսօր առավոտից՝ 8:30-ից սկսած, ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներին նման ձայներ են լսվում: Դժվար է ասել՝ դրանք ՊՊԾ գնդից են, թե ոչ: Կրակոցներից մի քանի րոպե առաջ ռազմական մեկ ուղղաթիռ եկավ, որը կրկին պտտվելով Խորենցի պողոտայի վերեւի հատվածով, գնաց ՊՊԾ գնդի ուղղությամբ, դա ռազմական ուղղաթիռ էր: Այսօր նաեւ ոստիկանությունը թույլ չի տալիս, որ անգամ ոստիկանական մեքենաներն անցնեն բեռնատար մեքենաներից այն կողմ:
Ներկա պահին Խորենացի փողոցում լրագրողների հետ զրուցում է Ալեք Ենիգոմշյանը:
«Արդեն 32 ժամ է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են էլեկտրական հոսանքից, սննդից եւ բժշկական ծառայությունից: Գիշերվանից սկսած՝ նաեւ հեռախոսակապն է կտրվել:
Սա ինքնին իշխանությունների կողմից ուղիղ սրացման քայլեր են, բայց դրանով չի բավարարվում վարչախումբը: Ավելի քան 8 օրերի ընթացքում իրենք հայտարարում էին, որ իրենք կողմ են նրան, որ վիճակը չգնա սրացման, ճիշտ հակառակն են ապացուցում:
Ռազմական ուղղաթիռը շատ ցածր է թռչել ՊՊԾ գնդի վրայով եւ դիպուկահարները դարձյալ անցել են գործի»,-հայտարարեց Ենիգոմշյանը:
Ենիգոմշյանը հավելեց, որ գունդը գրավողները շարունակում են զերծ մնալ բռնություն գործադրելուց՝ կոչ անելով իշխանություններին խուսափել բախումից, ինչը ճակատագրական կլինի:
Դրանից հետո նաև հյատարարություն հնչեց, որով մասնավորապես պահանջ ներկայացվեց իշխանություններին մինչև 20:00-ն լուծել վերոնշյալ բոլոր հարցերը: Նաև հաստատվեց, որ որպես միջնորդ Վիտալի Բալասանյանին փոխարինել է «Սիսիանի» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:
Թուրքական և ադրբեջանական մամուլում աղմուկ է բարձրացրել թուրքական TGRT հեռուստաալիքով շրջանառվող տեսահոլովակը, որում մասնավորապես ավում է` «Որքան երջանիկ են նրանք, ովքեր իրենց հայ են կոչում» (Ne mutluyam ermeni diyene!):
Ըստ ԶԼՄ-ների` իշխանական որոշ շրջանակների կողմից հովանավորվող հեռուստաալիքի քարոզչական տեսահոլովակը պատրաստվել է Թուրքիայում վերջին քաղաքական ցնցումների հետ կապված:
https://www.youtube.com/watch?v=bk1ucXTNOCM
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.