23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեւ ծովից մեր հանրապետություն ներթափանցած սառը օդային հոսանքները իրենց ազդեցությունը կպահպանեն նաեւ առաջիկա 5 օրերի ընթացքում՝ մինչեւ հուլիսի 30-ը ներառյալ:
«Հիդրոմետ» ծառայության կանխատեսումներով այսօր եւ վաղը տեղումներ կլինեն միայն Արցախում եւ Սյունիքում: Մեզ հետ զրույցում ներկայացնելով օդերեւութաբանների կանխատեսումները՝ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը վստահեցրեց, որ մյուս մարզերում նշված երկու օրերին հիմնականում կգերիշխի առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 26-ին տեղումներ ընդհանրապես չեն լինի:
Հուլիսի 27-30-ին հիմնականում Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի եւ Կոտայքի Լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում, Սյունիքում եւ Արցախում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Արագածոտնի նախալեռներում, Արարատում, Արմավիրում եւ Վայոց Ձորում կարճատեւ անձրեւների փոքր հավանականություն կա միայն հուլիսի 29-30-ին:
Անդրադառնալով օդի ջերմային ֆոնին՝ Սուրենյանը տեղեկացրեց, որ այն զգալիորեն նվազել է. «Այսօր Երեւանում ջերմաստիճանը չի գերազանցի +33…+34 աստիճանը: Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանը էական փոփոխություններ չի կրի, այսինքն համեմատաբար զով եղանակը կպահպանվի մինչեւ հուլիսի 30-ը ներառյալ: Օդի ջերմաստիճանը հատկապես ցածր կլինի Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում, քանի որ այս հատվածների վրա սառը օդային զանգվածների ազդեցությունը ավելի ընդգծված կարտահայտվի»,- տեղեկացրեց օդերեւութաբանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ հուլիսի 23-25-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի մոտ 5-7 աստիճանով եւ արդեն կլինի նորմայի սահմաններում:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում մեջբերելով Քրեական օրենսգրքի հոդվածները ասաց, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ահաբեկիչներ չեն՝ ավելացնելով, որ քրեական օրենսգրքի 217 հոդվածը սահմանում է, թե ինչ է ահաբեկչությունը:
«Ահաբեկչությունն այն է, որ եթե օրինակ շենք են պայթեցնում, մարդիկ են սպանում՝ ի նշան ահաբեկչական ակտի և պարտավորեցնում պետական մարմիններին որոշակի գործողություններ կատարել: Իսկ եթե այդ նպատակով մարդ չեն սպանել և այդ պատճառական կապը չկա, այստեղ ահաբեկչություն չկա, քանի որ հանցակազմ գոյություն չունի: Իսկ գործի փաստից երևում է, որ իրար մեջ կրակել են, որի արդյունքում մարդը մահացել է, ոչ թե այդ մարդուն հատուկ սպանել են, որ իշխանությանը ստիպեն որոշակի գործողություն իրականացնել: Ահաբեկչության հանցակազմ գործող քրեական օրենսգրքով չկա, հետևաբար նրանք ահաբեկիչներ չեն»,-ասաց նա:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց նաև, որ շենք-շինություն գրավելը, ինչ-որ պահանջներ ներկայացնելը 219 հոդվածն է, իսկ պատանդ վերցնելը 218 հոդվածը, որոնք միասին նախատեսում մինչև 25 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ այսօր տարածած հաղորդագրությունում հանձնվելու դեպքում պատասխանատվությունից ազատվելու մասին ասվում էր, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի և պահանջների առկայության դեպքում.
· իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններ այլ հանցակազմ չեն պարունակում:
· իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։
· ապօրինի հրազենը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Ինչպես հայտնի է, վերջին օրերին կրկին արգելափակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսահամարները: Այսօր, սակայն, «ծռերին» զանգելու հերթական փորձի ժամանակ տարօրինակ տեղեկություն ճշտեցինք. պարզվում է՝ Արեգ Կյուրեղյանի հեռախոսահամարը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մոտ է, ով մինչեւ շաբաթ օրը «պատանդի» կարգավիճակով գտնվում էր ՊՊԾ գնդի տարածքում:
Մեր զանգին պատասխանելով Օսիպյանը փորձում էր պարզել, թե ով է Արեգին զանգել, արդյո՞ք Արեգն է այդ համարը մեզ տվել: Երբ ճանաչելով նրա ձայնը՝ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Վալերի Օսիպյանն է խոսում, Երեւանի փոխոստիկանապետն անջատեց:
Մեկ այլ համարից զանգահարեցինք.
— Արե՞գ:
— Դուք սխալվել եք:
— Պարոն Օսիպյան դո՞ւք եք:
— Ո՞ւմ հետ եմ խոսում:
— Լրագրող է՝ armtimes.com-ից:
— Ասեք, լսում եմ Ձեզ:
— Պարոն Օսպիյան, դո՞ւք եք:
— Այո, լսում եմ:
— Արեգի համարը ձեզ մո՞տ է:
— Էս համարին էլ չանհանգստացնեք:
Այդ ասելով Օսիպյանն անջատեց հեռախոսը եւ այդպես էլ հնարավորություն չունեցանք պարզելու, թե ինչ նպատակով է վերցրել Արեգ Կյուրեղյանի քարտը կամ հեռախոսը:
https://www.youtube.com/watch?v=cpzxjnTmRk4
«Իշխանությունները համաներում պետք է իրականացնեն խմբի ամբողջ գործունեության հետ կապված, բնականաբար ինչ-ինչ պայմաններով, բացի սպանության գծով օբյեկտիվ քննությունից, կարծում եմ, որ միայն այս պարագայում կունենանք բանակցությունների բարեհաջող ավարտ»:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե եթե ստացվի այնպես, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները որոշեն հանձնվել, դրանից հետո ինչ տեղի կունենա նրանց հետ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նշեց.
«Շինություն գրավելու մասին քրեական գործ է հարուցվելու նրանց նկատմամբ, և դեռ նոր մեղադրանքներ, բնականաբար, կներկայացվեն, բայց այս պահին որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ հոդվածներով կդատապարտեն խմբի անդամներին, բնականաբար ծանր հոդված է ներկայացվելու: Բացառվում է, որ հանկարծ խմբի դատավարությունն ընթանա Հայաստանից դուրս՝ եվրոպական ինչ-որ երկրում, որևէ մեկը դա չի կարող ընդունել՝ ոչ Հայաստանի իշխանությունները, ոչ էլ միջազգային կառույցները, իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե օբյեկտիվություն կլինի դատավարության ժամանակ, ապա դա նույնպես պետք է մտքներիցս հանենք, Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա, քաղաքական որոշում է լինելու, թե ինչ հոդվածներով դատեն և ինչ պատիժներ սահմանեն:
Մեզ մոտ չեն լինում անաչառ դատավարություններ, քանի որ Հայաստանում դե յուրե դատարաններն անկախ չեն, չկա դատական իշխանություն, այլ դատական համակարգ՝ կախված գործադիր իշխանությունից և մասնավորապես ՀՀ նախագահից»:
Իրավապաշտպանը նշում է, որ խումբը գնացել է նման քայլի՝ ելնելով ստեղծված անելանելի իրավիճակից.
«Գիտենալով խմբի որոշակի անդամներին՝ իմ մոտ հարցեր են առաջանում՝ արդյոք եթե Հայկ Կյուրեղյանի նկատմամբ դատավճիռը չլիներ այդքան դաժան, լիներ պայմանական վարչական կամ պայմանական քրեական պատիժ, եթե Ժիրայր Սեֆիլյանին անհիմն չձերբակալեին, եթե խուզարկություններ չկատարեին և ձերբակալեին Պավլիկ Մանուկյանի եղբորը, գերակա շահի տակ մարդկանց չզրկեին իրենց բնակարանից, այս հանգամանքների բացակայության դեպքում խումբը կգնա՞ր այս քայլին, իմ կարծիքով՝ ոչ»:
Իսկ ինչ վերաբերում է այս լարված օրերին քաղաքացիների նկատմամբ ոստիկանների իրականացրած ոչ օրինական քայլերին, իրավապաշտպանը նշեց.
«Ոստիկանների պատժի ենթարկելու բազմաթիվ հրապարակումներից հետո և Եվրամիության հորդորներից հետո կարծես թե հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցել: Բայց վստահորեն չեմ կարող պնդել, որ իրոք հարուցվել է, որովհետև անցած տարվանից արդեն փորձի ականատես եղել ենք, որ հնարավոր է գործ հարուցվի, սակայն պատիժ չկրեն օրենք խախտող ոստիկանները:
Ոստիկանների նմանատիպ գործունեությունը հակաօրինական դաշտում է գտնվում, և շատ վտանգավոր իրավիճակ է հասունանում Հայաստանում, քանի որ մեծ թշնամություն է առաջանում ոստիկանների և քաղաքացիների միջև: Ոստիկանությունն իրավական դաշտում հրահանգներ է կատարում, և չակերտավոր ասած՝ նրանց գործողությունները միշտ էլ արդարացված են համարվում»:
«Հիմնադիր խորհրդարանը» նոր հայտարարություն է տարածել.
«Երեք ժամ առաջ հայտնել էինք, որ Աշտարակի վրայով մուգ կանաչ գույնի ուղղաթիռ է անցել, ուղղությունը՝ դեպի Երեւան, որը հավանաբար Գյումրու ռուսական 102-րդ բազայից է ուղևորվել: Դրանից 10 րոպե չանցած՝ նկատվել էր երկրորդ ուղղաթիռը:
Այժմ հայտնում ենք, որ մեկ ժամ առաջ անցավ երրորդ ուղղաթիռը եւ հենց նոր անցավ չորրորդը: Երրորդ և չորրորդ ուղղաթիռները թռչում են Արագածի մոտից՝ բավական բարձրության վրա, մեծ հավանականությամբ՝ նրանք դուրս են գալիս Արագածի հենց ետևից, հետեւաբար նրանք 102-րդ բազային են:
Այս ընթացքում Երևանից ետ չեն վերադարձել 4 ուղղաթիռներից որևէ մեկը: Նրանց մոտավոր ուղղությունն է՝ Օշականի վրայով, Սասունիկի մոտով դեպի Երեւան»:
Գարեգին Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 168.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով անհրաժեշտություն է առաջացել քրեական գործով մեղադրյալ Գարեգին Չուքասզյանի և մի քանի այլ անձանց մասնակցությամբ իրականացնել քննչական գործողություններ, և օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։
Գ.Չուքասզյանը, ում նկատմամբ, որպես մեղադրյալի, որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Պարզվել է նաև, որ նա փոխել է բնակության վայրը՝ առանց այդ մասին պատշաճ ծանուցելու նախաքննական մարմնին՝ այդպիսով խախտելով ընտրված խափանման միջոցի՝ օրենքով սահմանված պահանջները։ Դատարանի որոշմամբ մեղադրյալ Չուքասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- մասնավորապես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Հիմնադիր խորհրդարանին» հարող «Սասնա ծռեր» խմբի անդամներին իշխանությունը բազմիցս հորդորել է վայր դնել զենքը և հանձնվել: Նման դեպքերում հանձնվելու պարագայում օրենսդրորեն նախատեսված մեղմացուցիչ հանգամանքների, զինված խմբի վերաբերյալ բնորոշումների մասին Tert.am-ը զրուցեց փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:
-Պարոն Վարոսյան, ՀՀ քրեական օրենսգրքով որևէ մեղմացուցիչ հանգամանք նախատեսվա՞ծ է, եթե նման դեպքերում, ինչպիսին «Սասնա ծռերի» գործողություններն են, անձը կամ խումբը, ենթարկվելով իշխանության հորդորին, հանձնվում է:
-Պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների շարքում, միգուցե, հիմք նախատեսված չէ, բայց, հաշվի առնվել ,կարող է ամեն ինչ, որովհետև օրենքում օգտագործված է «և այլն» տերմինը: Այսինքն, թույլ է տրվում որպես նպաստող հանգամանք հաշվի առնել ցանկացած գործողություն կամ ցանկացած հանգամանք, որը կատարվել է որևէ անդամի կամ խմբի կողմից:
Սակայն այս փուլում բավականին անհասկանալի իրավիճակ է և վաղ է դատողություններ անել հետագա ընթացքի մասին: Ակնհայտ է, թե ցանկացած պահի քաղաքական որոշում է լինելու, իսկ թե իրավական ինչ աստառ կտրվի, դա արդեն տեխնիկայի հարց է:
-Պարոն Վարոսյան, «Սասնա ծռեր» խմբի վերաբերյալ հրապարակումներում օգտագործվում է «զինված խումբ» կամ երբեմն նաև «ահաբեկիչ» տերմինը: Արդյ՞ոք սա անմեղության կանխավարկածի խախտում չէ:
-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ահաբեկչությունը հանցակազմ է, որը նախատեսված է քրեական օրենսգրքով, այդ որակումը օգտագործվել չի կարող որևէ անձի նկատմամբ՝ առանց օրինական ուժի մեջ մտած դատավճռի: Կարծում եմ, որ սա ակնհայտ անմեղության կանխավարկածի խախտում է, և անթույլատրելի է նման տերմինի օգտագործումը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած խմբի կողմից 2016թ. հուլիսի 23-ին միակողմանիորեն դադարեցված բանակցային գործընթացը վերականգնելու համար: Մասնավորապես, առաջարկվել է մինչ օրս պարբերաբար բուժօգնություն ստացող զինված խմբի վիրավոր անդամներից մեկին տեղափոխել հիվանդանոց՝ նրա առողջական վիճակին համարժեք և պատշաճ ստացիոնար բուժումն ապահովելու համար, սակայն այդ առաջարկը զինյալների կողմից մերժվել է: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 25-ին տարածած հայտարարությամբ տեղեկացնում է նաև, որ զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել են նոր ձերբակալություններ և բացահայտվել է զինված խմբին հանցավոր օժանդակություն ցույց տվող անձանց ևս մեկ խումբ: Այսպես, ստացված տվյալների համաձայն, զինված հարձակման համար անհրաժեշտ բեռնատարը դրա սեփականատեր Խ.Գ.-ից խմբի առանձին անդամները վերցրել են նրա ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով: Միաժամանակ բացահայտվել է, որ խմբի առանձին անդամներ դրդել են դրսում գտնվող իրենց հանցակիցներին, բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ օգտագործելու միջոցով, ճեղքել Խորենացու փողոցի ոստիկանական շղթան և վերցնել իրենց կողմից հափշտակված հրազենը: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո:
Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը համոզված է, որ իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը տանող ճանապարհ դեռ կա և կոչ է անում զինված խմբի բոլոր անդամներին անհապաղ դադարեցնել իրենց հանցավոր գործունեությունը, ներառյալ՝ մարդկանց կյանքի, առողջության և գույքի դեմ ուղղված բռնարարքները, կամովին վայր դնել զենքն ու առանց դիմադրության հանձնվել իշխանություններին: Դրա համար թեև քիչ, բայց դեռ ժամանակ կա: «Հիշեցնում ենք, որ կատարված հանցանքի համար անխուսափելիորեն վրա հասնելիք քրեական պատժի տեսակը և խստության աստիճանը որոշվելու են զինված խմբի յուրաքանչյուր անդամի գործողությունների բնույթով և առաջացրած հետևանքների ծանրությամբ:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պայմանների առկայության դեպքում հանցագործությունից կամովին հրաժարված անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս կապակցությամբ հուլիսի 25-ին զինյալներին բաժանվել են գրավոր պարզաբանումներ, ինչպես նաև բացատրվել է նրանց կողմից պարտադիր կատարման ենթակա գործողությունների հաջորդականությունը և հանձվելու երթուղին»,- ասված է ԱԱԾ հայտարարության մեջ:
ՀՀ ոստիկանությունը ՊՊԾ գնդի տարածքում է տեղակայել ինժիներական «ИМР» տեսակի 2 ծանր տեխնիկա: Այս տեխնիկան Armtimes.com-ին հաջողվել է տեսանկարահանել հուլիսի 23-ին, երբ խմբավորման եւ իրավապահների միջեւ պայմանավորվածություն էր ձեռքբերվել եւ լրագրողներին հնարավորություն տրվեծ մոտենալ ՊՊԾ գնդի տարածքին: Ստորեւ ներկայացված լուսանկարներում տեսանելի է, որ «ИМР»-ները տեղափոխվել են ՊՆ-ի պետհամարանիշներով մեքենաներով: Պաշտպանության նախարարության մամուի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք բեռնված տեխնիկան ՀՀ ՊՆ-ին է պատկանում:
«Կան որոշակի հատուկ նշանակության ռազմական տեխնիկական միջոցներ, որոնք ՀՀ ԶՈւ-երի (բոլոր ուժային գերատեսչությունների) համար հանդիսանում են ընդհանուր կիրառության միջոցներ»,- պատասխանեց Արծրուն Հովհաննիսյանը:
«ИМР» ինժիներական տեխնիկայի տակտիկատեխնիկական բնութագիրը՝
Մեքենայի տեսակը՝ ճանապարհային-ինժեներական, զրահապատ, չլողացող
Բազան՝ «T-55» տանկի բազայի վրա հավաքած, առանց պտուտահաստոցի եւ սպառազինության
Անձնակազմը՝ 2 մարդ
Խոնավ քաշը՝ 37.5 տոննա
Ընդհանուր չափսերը՝ երկարությունը 8.95 մետր, լայնությունը 3.56 մետր, բարձրությունը՝ 3.36 մետր
Առավեագույն արագությունը 50 կմ/ ժամ
Ապահովված է ռադիոկապով: Այս տեխնիկան օգտագործվում է ցանկացած տիպի պատնեշ, պատ եւ այլն քանդելու, մասնատելու համար:
Աղբյուրը՝ armtimes.com
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.