23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սասնա Ծռեր» խումբը քիչ առաջ հաղորդագրություh է տարածել, որում ասվում է.
«Մենք պահանջում ենք իշխանություններից տրամադրել մեզ լրատվամիջոցներ, ինչպես նաև որպես բանակցային կողմ ներգրավել Աշոտ Մինասյանին:
Ինչպես նաև տեղեկացնում ենք,որ Սասնա Ծռերի անդամները չեն խախտել նեյտրալ գոտին և նրանք գտնվել են մեր կողմից վերահսկվող տարածքում»:
Հրամանատարներից մեկը պատմում է, որ հակառակորդի կրակից կապի միջոցը խափանվում է, անցում են ձեռքի տակ եղած միջոցներին: Հրետանու մարտկոցի հրամանատարը բջջային հեռախոսով կապվում է կրակը ուղղորդող հրամանատարի հետ, գտնելով մոտակայքում մի կետ, ուր բջջային կապը աշխատում է, դնում հեռախոսը քարին ու լսելով փոխանցվող կոորդինատները վազում մարտկոցի մոտ տալիս համապատասխան հրահանգներ կրակում, հետ վազում հեռախոսի մոտ լսելու կրակի արդյունքի և նոր կոորդինատների մասին: Ճիշտ է դժվարությամբ, բայց սիստեմը կարծես թե սկսում է աշխատել:
Քանի որ, բջջային կապը նույնպես վատն է լինում, որոշում են որ շարունակական պահեն միացրած, որպեսզի հանկարծ կապը չկորի և չկարողանան նորից զանգել: Մի որոշ ժամանակ այդպես աշխատում էին, մինչև որ հանկարծ այդ կապը կտրվում է; Հրամանատարը փորձում է զանգել պարզվում է, որ բջջային օպերատորի կողմից հետվճարային փաթեթի թույլատրված գումարի լիմիտն է լրացել 🙁Պատկերացնում ե՞ք հրամանատարի բարկության աստիճանը: Կարծում եմ եթե այդ րոպեին մեկ ուրիշ կապի միջոց լիներ հրամանատարը օպերատորի գլխավոր գրասենյակի կոորդինատները կպահանջեր ))):
Մեկ անգամ ևս հիշեցնում եմ մեր հաշվին լաաաաաաաավ գումարներ վաստակող օտարերկրյա բջջային օպերատորներին, վերանայե’ք ձեր սակագները Արցախում, վերացրեք ռոումինգը և խելքներդ գլուխներդ հավաքեք, ես հրամանատարներ գիտեմ որ այդ օրերին իրենց կատարած զանգերի համար 100000 դրամից ավել գումարներ են վճարել և մի 4 օրով էդ 5-դրամանոց անհաջող պիեսի սցենարն էլ աչքներս չկոխեք թե չէ մեկ- մեկ կհավաքեմ ու կհրապարակեմ մեր զինվորների կողմից բջջային կապի համար մուծվող գումարները:
Վերանայե’ք ձեր սակագներն ու վերացրեք Ռոումինգը Հայոց աշխարհի երկու հատվածների միջև, արհեստական բաժանմանը վերջ տվեք!!!
«Դու հիմա Սերժիկի յանից ես, թե՞ մեր, ա՛յ կամանդիր»,- երեկ կեսգիշերին Խորենացի փողոցում հայտարարեց երգիչ Ռուբեն Հախվերդյանը՝ դիմելով Խորենացիում կառուցված ոստիկանական պատի հետեւում կանգնած ոստիկաններին: Դիմելով լրագրողներին, Հախվերդյանն ասաց. «Կամանդիրին նկարեք»: Այնուհետեւ նայելով ոստիկաններին՝ նետեց. «Կազյոլ»:
«Ոնց որ կանգնել ա…, էս էրեխեքին (նկատի ունի պատում կանգնած ոստիկաններին) քշել են առաջ, իրենք էլ այնտեղից հրահանգներ կտան»,- ասաց նա: Ռուբեն Հախվերդյանը տեսնելով, որ իրեն արդեն շրջապատել են լրագրողները եւ օպերատորները, արագ հեռացավ այդ տարածքից:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Մեր տեղեկություններով, «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման պատճառով ուժային կառույցների՝ հատկապես ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարության միջեւ կռիվ է ընկել: Երկուստեք իրար են մեղադրում այդ իրավիճակի ստեղծման պատասխանատուն լինելու մեջ:
ԱԱԾ ղեկավարությունը մեղադրում է ոստիկանությանը, թե դու քո կառույցը լավ չես հսկել, որ դրսից մի խումբ մարդիկ են եկել ու գրավել: Ոստիկանությունն էլ արդարանում է, թե գնդում ընդամենը 8 ծառայող է եղել՝ խմբի մոտ երեք տասնյակի դիմաց: Ոստիկանությունը միաժամանակ ԱԱԾ-ին մեղադրում է, քանի որ օպերատիվ հետախուզությունն այս կառույցն է իրականացնում, ինչու է թերացել այդ մասին ժամանակին տեղեկանալու ու իրենց տեղեկացնելու վերահաս վտանգի մասին, հատկապես, որ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելուց հետո հայտարարվել էր, թե նա ու իր համակիրները պլանավորել են գրավել պետական նշանակության կարեւոր օբյեկտներ»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում ՜
«Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին իր բեռնատարը տրամադրած «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանը, ով երկու ամսով կալանավորվել է, ցուցմունք է տվել զինված խմբավորման դեմ և նշել, որ նրանից բեռնատարը վերցրել են սպառնալիքների ներքո։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Տիգրան Սարգսյանը՝ նկատելով. – Ըստ Գիչյանի ցուցմունքի՝ խմբի առանձին անդամներ իր մեքենան վերցրել են՝ ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով։ Գիչյանը ցուցմունքում նշել է, որ նա չի ցանկացել նման կերպ հասնել իշխանափոխության, սակայն խմբի հիշատակված անդամները նախ նրան ստիպել են, որ հենց ինքը մեքենան վարի, ապա՝ խլել բանալիները և սպառնացել, որ եթե չտրամադրի մեքենան, վատ բաներ կլինեն ընտանիքի անդամների հետ, իսկ նրան կհռչակեն դավաճան»:
«Իրավունք»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Խորենացի փողոցում առավոտյան քաղաքացիները սնունդ, ջուր և այլ անհրաժեշտ պարագաներ են բերել, որպեսզի փոխանցեն «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Մարդկանց հոսքը դեպի Խորենացի փողոց շարունակվում է: Նկատելի էր, թե ինչպես են մարդիկ տաքսիներից իջնում: Նրանց բոլորի ձեռքին սնունդ էր:
Նշեք, որ քիչ առաջ Խորենացի փողոց եկան նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավաոր Զարուհի Փոստանջյանը, ինչպես նաև կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ դիմել է Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահին, ՀՀ ոստիկանապետին, վարչապետին, ԱԱԾ պետին, ինչպես նաև պատրատվում է դիմել Գարեգին Բ կաթողիկոսին :
Նա պահանջում է իշխանություններից, որպեսզի նրանք ապահովեն իր մուտքն արգելված տարածք` քաղաքացիների բերած սնունդը փոխանցելու «Սասնա ծռեր» խմբի տղաներին:
Քաղաքացիների, պատգամավորի պահանջին ոստիկանները կտրուկ պատասխան տվեցին` ոչ մի բան չի մտնելու այստեղից, մուտքը փակ է:
Այս պահին հավաքվածները փորձում են բանակցել, բայց` ապարդյուն:
Հիշեցնենք, որ ամբողջ գիշեր իրադրությունը Խորենացի փողոցում հանգիստ է եղել, ոչ մի միջադեպ չի գրանցվել: Երեկ երեկոյան Խորենացիում հավաքված ցուցարարները բազմամարդ երթ անցկացրեցին քաղաքի փողոցներով: Ցուցարարները մինչև առավոտյան 09:00-ն ժամանակ տվեցին իշխանություններին, հորդորեց քաղաքացիներին սնունդ բերել Խորենացի փողոց: Հավելենք նաև, որ ավելի քան 56 ժամ «Սասնա ծռեր» խմբի անդամները զրկված են սննդից, էլեկտրաէներգիայից, կապից և բուժօգնությունից:
Սասնա ծռեր խմբավորման անդամները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է. «Այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա Ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար:
Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա:
Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել և բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել: Բացի այդ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնց նախնական ուսումնասիրությամբ ենթադրվում է, որ դրանք պատկանում են գործակալների և պոռնկությամբ զբաղվողներին: Այդ տվյալների համադրությամբ հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն զբաղվել են կավատությամբ:
Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ և 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ: Կոչ ենք անում շարունակել համախմբման պայքարը: Հաղթանակը շատ մոտ է»:
Հիսուս ասում է.
— Ով իր հորն ու մորն ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ։ Ով որ իր տղային կամ աղջկան ինձնից ավելի է սիրում, արժանի չէ ինձ։ Եվ ով իր խաչը չի վերցնում ու ինձ չի հետևում, արժանի չէ ինձ։ Ով որ իր կյանքը իրեն է պահում, պիտի կորցնի այն, և ով որ իր կյանքը կորցնում է ինձ համար, պիտի գտնի այն։
— Ով ընդունում է ձեզ, ընդունած կլինի ինձ, և ով ի՛նձ է ընդունում, ընդունած կլինի ինձ ուղարկողին։ Ով ընդունում է մարգարեին՝ իբրև մարգարեի, մարգարեի հատուկ վարձ կստանա։ Ով ընդունում է արդարին՝ իբրև արդարի, արդարի վարձ կստանա։ Եվ ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստա՛հ եղեք, որ իր վարձը չի կորցնի։
(Մատթեոսի ավետարան 10:37-42)
Ժամանակս բավական չի լինի, որ պատմեմ մյուս մարգարեների մասին, որոնք իրենց հավատով պարտության մատնեցին թագավորներին, արդարություն գործեցին և տիրացան Աստծու խոստումներին։ Նրանք փակեցին առյուծների բերանները, հանգցրին կրակի զորությունը և ազատվեցին սրի բերանից։ Իրենց տկարության մեջ զորացան Աստծով, անպարտելի դարձան պատերազմում և ընկճեցին օտարների բանակները։
Կանայք հավատո՛վ տեսան իրենց մեռելների հարությունը։ Շատերը տանջանքի մեջ մեռան՝ մերժելով ազատությունը, որպեսզի հարություն առնեն լավագույն մի կյանքի համար։ Ուրիշները ենթարկվեցին նախատինքների ու ծեծի, շղթաների ու բանտերի համն առան։ Քարկոծվեցին, սղոցվեցին, փորձությունների մատնվեցին, սպանվեցին սրով, շրջեցին ոչխարի կամ այծի մորթիներով՝ զրկանք, հալածանք ու չարչարանք կրելով, թափառական կյանքով ապրելով անապատում կամ լեռների վրա, քարայրերում կամ խոռոչներում։ Արդարև, աշխարհը արժանի չէր այդ մարդկանց։
Սրանք ամենքը, իրենց հավատով վկայված լինելով հանդերձ, չստացան Աստծու խոստումը, որովհետև Աստված, մեզ համար մի ավելի լավ բան նախատեսած լինելով, չուզեց, որ նրանք առանց մեզ հասնեն խոստումի իրականացմանը։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 11:32-40)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.