23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մինչ Հայաստանում հեղափոխական ոգին փորձում է ճեղքել հայերի անտարբերությունն ու ստրկական մտածողության պատը, մեր երկրի շուրջ բուռն զարգացումներ են տեղի ունենում, որոնք կարող են թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կտրուկ փոփոխությունների հանգեցնել:Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն պաշտոնապես հաստատել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ սահմանը բացելու մտադրությունը:Նախարարը խոստովանել է, որ հուլիսի 14-ին՝ նախքան հեղաշրջման փորձը, Բաքու այցի ժամանակ փորձել է քննարկել Հայաստանի շրջափակման վերացման հավանականությունը: Դատելով Չավուշօղլուի երեկվա հայտարարությունից՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի մտադրությունները չեն փոխվել եւ անգամ ամրապնդվել են: Հարցն այն է, թե Թուրքիան աշխարհքաղաքական որ համատեքստում է մտադիր կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ ինչու է հարցը քննարկում Բաքվի հետ:
Թուրքիայում վարչապետի փոփոխությունից հետո Անկարան հայտարարել է հարեւանների հետ փչացած հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին եւ արդեն արել է դա Ռուսաստանի եւ Իսրայելի հետ: Իսկ չհաջողված հեղաշրջումից հետո Թուրքիան աջակցության համար շնորհակալություն է հայտնել մի շարք երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին ու Ռուսաստանին:
Պետք է ենթադրել, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կարող է բացել միայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ ընդհանուր շահերի համատեքստում: Այդ համատեքստում է, հավանաբար, ղարաբաղյան խնդիրը: «Լավրովը պլանը», որով նախատեսվում է ղարաբաղյան հողերի հանձնում Ադրբեջանին, ամենայն հավանականությամբ, հայ-թուրքական սահմանի բացման գլխավոր պայմանն է, որին համաձայն է Բաքուն:
Փակ հայ-թուրքական սահմանը խոչընդոտ է համաշխարհային ուժերի կողմից տարածաշրջանի աբսորբացիայի ճանապարհին: Արեւմուտքը պահանջում է սահմանը բացել առանց ղարաբաղյան նախապայմանի: Ռուսաստանը, ընդհակառակը, առաջակում է «օգնել» Հայաստանին կատարել հողերի հանձնման նախապայմանը:
Չավուշօղլուն ասում է, որ դեռ բանակցություններ չի վարել Հայաստանի հետ, չնայած հանդիպել է իր գործընկերոջը եւ ողջունել նրան: Չավուշօղլուն ինչու՞ պետք է բանակցի Հայաստանի հետ, եթե Հայաստանն իր արտաքին քաղաքական որոշումները պատվիրակել է Մոսկվային: Բավարար է, որ Չավուշօղլուն խոսի Լավրովի հետ:
Հայաստանի ԱԳՆ-ն պետք է պատասխանի էքզիստենցիալ հարցերին. Թուրքիայի հետ բանակցություններ տարվու՞մ են սահմանների բացման հարցով, ինչպե՞ս են դրանք կապված ղարաբաղյան «նախապայմանին», ո՞րն է Ռուսաստանի եւ Ադրբեջանի դերը հայ-թուրքական բանակցություններում:
Չնայած այն բանին, որ Հայաստանում քաղաքական ուժերը՝ ավելի ճիշտ առանձին քաղաքական գործիչներ, ուշադրություն են հրավիրում ղարաբաղյան հողերի հանձնման իրական սպառնալիքի վրա, ակնհայտ է, որ դա առանձին թեմա չէ, այլ Հայաստանը ռուս-թուրքական հերթական պայմանավորվածության մեջ ներառելու համալիր ծրագրի մաս: Խոսքն արդեն ոչ թե մի քանի շրջանի, այլ Հայաստանի ինքնիշխանության մասին է:
Աղբյուրը՝lragir.am
Հիսունամյա իտալացի միլիոնատեր Ջանլուկա Վակին որոշել է հեռնալ բիզնեսի ոլորտից ու վայլել կյանքը:
Ինչպես նշում է elle.ru-ն, ր իտալացին պարբերաբար լուսանկարներ է հրապարակում իր ինստագրամյան էջում, որտեղ 1 մլն-ից ավելի մարդ հետևում է Վակիի «դոլչե վիտային»:
Օրերս միլիոնատերը հրապարակել է ուշագրավ մի տեսանյութ, որտեղ ցուցադրում է անհավանական կրքոտ ու ռիթմիկ պար:
Համացանցում հայտնվելուց հետո տեսանյութն արագորեն տարածվել է` մեծ հետաքրքրություն առաջացնելով հազարավոր օգտատերերի մոտ:
https://www.youtube.com/watch?v=pmYaPpeFhYk
Ինչպես հայտնի է` այսօր գիշերը միջադեպ էր գրանցվել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում: Միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում էին ստացել և «Էրեբունի» ԲԿ տեղափոխվել «Սասնա ծռեր» խմբավորման անդամնեն Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Այցելելով Էրեբունի ԲԿ` ArmLur.am-ն ականատես եղավ, թե ինչպիսի հսկողություն է սահմանված ԲԿ-ի տարածքում, մասնավորապես լրագրողներին չթողեցին ներս մտնել, իսկ այնուհետև ներս մտնել չթողեցին նաև վիրավոր Աշոտ Պետրոսյանի հարազատներին: Պետրոսյանի դուստր Տաթևիկը դիմեց փաստաբան Հայարփի Սարգսյանին, ով եկավ ԲԿ, սակայն նրան նույնպես չթողեցին տեսակցել Աշոտին, այնուհետև վերջինս ԲԿ-ի տարածք հրավիրեց ՄԻՊ արագ արձագանքման խմբին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝armlur.am
https://www.youtube.com/watch?v=rPsKRACCKVY
ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա զինված հարձակմանը հաջորդող օրվանից Երևանի Խորենացի փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարևանությամբ կազմակերպվել են տարաբնույթ հավաքներ, որոնք կրել են չիրազեկված բնույթ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 20-ի հավաքի ընթացքում մի խումբ անձինք ակնհայտ ագրեսիվ նախատրամադրվածությամբ, իրենց հետ նախապես բերված քարերով և այլ առարկաներով հարձակվել են ծառայություն իրականացնող ոստիկանների վրա, հարվածներ հասցրել նրանց, փորձել են խլել հատուկ հանդերձանքը, ինչի հետևանքով տուժել են շուրջ հինգ տասնյակ անձինք:
ՀՀ ոստիկանությունն անկարգությունները, այդ թվում՝ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը կանխելու համար հարկադրված է եղել կիրառելու հատուկ միջոցներ:
Բացի այդ, ՊՊԾ գնդի տարածքի վրա զինված հարձակման առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել հավաստի տվյալներ առ այն, որ զինված խմբի անդամներն անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող անձանց՝ կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող հանցավոր գործողություններ:
Այսպես, հուլիսի 21-ին ձերբակալված անձանցից մեկը փորձել է նռնակ բերել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչև նշված վայր հասնելը, իսկ հուլիսի 22-ին ձերբակալված մեկ այլ անձ փորձել է բենզինով և յուղով շշալցված պայթուցիկներ («մոլոտովի կոկտեյլ») տեղափոխել նույն վայր:
Առկա են նաև արժանահավատ տվյալներ առ այն, որ շշալցված պայթուցիկները նախատեսված են եղել Խորենացի փողոցի ոստիկանական շղթան ճեղքելու, հատուկ միջոցառումների իրականացման գոտի ներխուժելու և զինված խմբի կողմից հափշտակված հրազենին տիրանալու համար:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ոստիկանությունը փաստում է, որ Խորենացի փողոցի արգելափակված հատվածում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ՝ անկանխատեսելի հետևանքներով: Հետևաբար, հավաքի մասնակիցների կյանքին և առողջությանը, ինչպես նաև հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգը հնարավոր չէ կանխել այլ կերպ, քան հավաքը մեկ այլ վայր տեղափոխելու միջոցով: Ուստի ՀՀ ոստիկանությունը պահանջում է հավաքի փաստացի ղեկավարներից՝ սեղմ ժամկետում հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, որտեղ խաղաղ հավաքներին աջակցելու ՀՀ ոստիկանության պարտականությունների սահմաններում հնարավոր կլինի ապահովել հավաքի մասնակիցների անվտանգությունը:
Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը:
Այսօր Խորենացի փողոց եկավ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը։ Նա աղոթք կարդաց, օրհնեց սնունդը, որ ցուցարարներն ուզում են փոխանցել Սասնա ծռերին։
Սակայն խնդրանքը, որ տեր հայրը միջամտի սնունդը փոխանցելու հարցում, մնաց անպատասխան։
Երեւանում տեղի ունեցող զարգացումներից Հայաստանի որեւէ քաղաքացի անմասն չէ: Շատերը նախընտրում են իրենց պայքարը շարունակել Խորենացու փողոցում, մյուսներն էլ գործունեություն են ծավալում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ շատ դեպքերում հասարակությանը «դաս տալով»: Նրանց մեծ մասը, իհարկե, իշխող Հանրապետական կուսակցության անդամներն ու վերջիններիս հրահանգով այս կամ այն օգտատիրոջ հասցեին վիրավորական խոսքեր գրողներն են: Ստացվում է, որ Բաղրամյան 26-ից ՀՀԿ-ականներին հրահանգել են չխոսել միայն լրագրողների հետ, իսկ, այ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նրանք կարող են անգամ հայհոյել ու վիրավորական խոսքեր գրել:
Այսպես, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ հերթական ֆեյսբուքյան վիճաբանությունն է սկսվել մի շարք օգտատերերի հետ: Ֆեյսբուքյան օգտատեր Արնելա Այվազյանը իր էջում տեղադրել է երգչուհի Պետրոսյանի եւ Արթուր Բալասանյանի գրառումից մի հատված` այն վերնագրելով՝ «Բա Նունեն ոնց է»:
Այս հանգամանքը կարծես թե դուր չի եկել պատգամավորին, ով վիրավորական խոսքեր է ասել օգտատիրոջ հասցեին: Մեջբերում ենք Շուշան Պետրոսյանի գրառումը. «Արթուր հասկանում ես չէ՞ սրանց որակը, վազգեն նազարյան
վահագն մարգարյան արսեն օգանյան սարգիս պողոսյան
ո՞վ եք դուք, երկրիս ապագան, ձեր տղամարդ տեսակն է
դառնալու երկրիս տերը, այ … Արնելա Այվազյան, այ սիրուն
աղջիկ, ակցիա ես անու՞մ, բալիկ ջան, բան ու գործ չունեիր,
ասացիր ԲԶԲԶԱՍ՞… սեփական գաղափարներ չունե՞ս,
այ պստիկ ստոր արարած, չես ամաչու՞մ»։
Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը մի քանի ամիս առաջ էլ մեկ այլ քաղաքացու էր վիրավորել` սպառնալով անգամ նրա աչքերը հանել:
Աղբյուրը`araratnews.am
Հուլիսի 26-ի գիշերը ժամը 2-ի սահմանում ոստիկանների եւ «Սասնա ծռերի» միջեւ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորված 50-ամյա Աշոտ Պետրոսյանի դուստրը հոր վիրավորվելու մասին տեղեկացել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից եւ միանգամից շտապել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գտնվում է հայրը : Լրոգրողների հետ զրույցում այսօր՝ հուլիսի 26-ին, Տաթեւիկը նշեց, որ այս ընթացքում իրենց տուն են այցելել ոստիկաններ եւ փորձել են համոզել, որպեսզի գնան ՊՊԾ գունդ եւ համոզեն Աշոտ Պետրոսյանին վայր դնել զենքը:
Աշոտ Պետրոսյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր վստահորդի իրավունքները խախտվել են. « Վերակենդանացման բաժանմունքի վարիչը թույլ է տվել, որ երեխաները տեսակցեն հոր հետ, սակայն, իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնք այդ պահին գտնվել են հիվանդանոցում, արգելել են՝ նշելով, որ միայն լրատվական բաժնից կարող են տեղեկանալ թե ներսում ինչ է կատարվում: Տեսակցության իրավունք նրանք ունեն, վիճակը ծանր չէ եւ իրավունք ունեն ներս մտնելու»,-ասաց պաշտպանը:
Հայարփի Սարգսյանը նշեց, որ պատրաստվում է դիմել ՄԻՊ՝ վստահորդի իրավունքները վերականգնելու նպատակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել ոստիկանների ու «Սասնա ծռերի» անդամների միջեւ, վիրավորվել են Աշոտ Պետրոսյանը (նկարիչ Աշոտ) ու Հովհաննես Հարությունյանը։
Ըստ «Սասնա ծռեր» խմբավորման հայտարարության ՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:
Ոստիկանությունն էլ հայտարարել է, որ ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել ոստիկանության Էրեբունու բաժնի ուղղությամբ՝ դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։
Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։ Հրաձգության հետեւանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք։ Ներկայումս երկու վիրավորները՝ Աշոտ Պետրոսյանն ու Հովհաննես Հարությունյանը, գտնվում են հիվանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։
Ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևի կարծիքով՝ իրավիճակը Երևանում մոտ է հանգուցալուծման. «Ակնհայտ է, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում իրավիճակ կփոխվի՝ կա՛մ զինված խմբավորումը կհանձնվի, կա՛մ իրավապահները կդիմեն փափուկ ուժի ու գրոհի»,-ELQ-ի հետ զրույցում ասաց նա: Եպիֆանցևի խոսքով՝ գլխավոր հարցն այսօր, որ առկա է՝ ինչպե՞ս կարձագանքի հասարակությունը և արդյոք այդ գրոհը չի դառնա հասարակական նոր ցնցումների առիթ: Նա կարծիք հայտնեց, որ հանրության շրջանում առկա դժգոհությունը կմնա, բայց եթե գրոհը փափուկ ուժի կիրառմամբ լինի, ապա իրավիճակը չի խորանա: «Առաջին մի շաբաթվա իրադարձությունների համեմատ հիմա նկատելի է, որ պատկերը փոխվում է և իշխանությունները փոխում են տակտիկան: Ես կարծում եմ, որ առաջիկա 1-2 օրվա ընթացքում ինչ-որ բան տեղի կունենա»,- նշեց նա: Ռուս քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ երևանյան իրադարձություններում արտաքին հետք տեսնո՞ւմ է:
«Բացարձակ ոչ, խնդիրը լիովին ներքին է, բայց արտաքին խնդիրների ֆոնին: Այն է՝ Ղարաբաղի թեման և իշխանությունների անվստահությունը, թե Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել և դրա ֆոնին ժողովրդի սպասումը, թե Հայաստանի վրա ճնշում են գործադրելու: Ուշագրավն այն է, որ Ադրբեջանում էլ այնպիսի կարծիք է ձևավորվել, թե այդ պայմանավորվածությունը գոյություն ունի և հենց իրենց օգտին է և որ շուտով ամեն բան կփոխվի Բաքվի օգտին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրականում իրավիճակը լրիվ հակառակն է: Եպիֆանցևը նկատեց, որ եթե առաջ Սերժ Սարգսյանը ցանկություն ուներ որոշակի փոխզիջման գնալ, ապա այսօր ակնհայտ է, որ նա մանևրելու դաշտ այլևս չունի և ցանկացած զիջում կբերի դժգոհության հզոր ալիքի, հեղաշրջման: Հենց այդ պատճառով էլ, ըստ մեր զրուցակցի, նա պարտադրված է նախկին մարտավարությունով առաջ շարժվել՝ անվերջ իմիտացիա անել և ձգձգել բանակցային գործընթացը.
«Սրա վտանգը նրանում է, որ պատերազմական նոր գործողությունները, ինչպիսին տեսանք ապրիլին, նշմարվում են: Ցավոք, այս անգամ հնարավոր է դրանք ավելի ուժգին լինեն»: Միևնույն ժամանակ Եպիֆանցևը իրականությանը մոտ չի համարում այն խոսակցությունները, թե ՌԴ ու Ադրբեջանի միջև կա որևէ պայմանավորվածություն ու, մասնավորապես, հայկական կողմից տարածքներ հանձնելու շուրջ: Դա կնշանակի, շեշտեց քաղաքագետը, ներքաղաքական լարվածություն, հեղաշրջում Հայաստանում, իշխանությունների տապալում, իսկ հենց բանակցային գործընթացի տրամաբանությունից ելնելով դա անընդունելի է: «Ամենն այլ կերպ կլինի. եթե ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերվի, ապա առանց այն հրապարակելու հասարակություններին կսկսեն նախապատրաստել: Ինչպես դա եղավ Ուկրաինայում Դոնբասի հատուկ կարգավիճակի մասով: Դա ամիսներ կտևի: Կասեն, թե Արևմուտքն է ճնշում, չեն կարող դիմակայել, կան դրական բաներ և այլն: Բայց այդ գործընթացը անշուշտ իրեն զգացնել կտա: Հարկավոր միայն հետևել ղարաբաղյան հակամարտության թեմայի վերաբերյալ հանրային կարծիքի փոփոխությանն ուղղված միտումներին: Վերջնական պայմանավորվածությունը հենց այդ ժամանակ կնշմարվի, երբ հասարակական կարծիքը սկսեն փոխել»,- հավելեց Անդրեյ Եպիֆանցևը:
«Ալյանս» կուսակցությունը այսօր պաշտոնապես միանում է Երևանում ծավալվող բողոքի շարժմանը, և կուսակցության ակտիվը արձագանքելով կազմակերպիչների ու ժողովրդի կոչին` այսօր մեծ կազմով միանալու է ցուցարարներին: Մենք ողջունում ենք քաղաքակիրթ, խաղաղ ու չափազանց բարձր մակարդակով կազմակերպված երթն ու հանրահավաքը: Դա ժողովրդի զանգվածային կամաարտահայտում է, որից «Ալյանս»-ն անմասն մնալ չի կարող:
Լրատվական ծառայություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.