23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Մեր պետական վերնախավը կազմվել է երկու բաղադրիչից. 1/ ազգային-ազատագրական գաղափարներ ՝ Ցեղասպանության ճանաչման համար պայքար և Ղարաբաղյան պահանջատիրության, կրողներից 2/ կոռումպացված, բարոյալքված, ցինիկ կոմունիստական-կագեբեական նոմենկլատուրայից։ Երկրորդը «տոգորվեց» առաջինով (այսինքն ՝ կարելի է գողանալ և կաշառք վերցնել ու լինել «հայրենասեր»), և մենք ունեցանք Երրորդ հանրապետություն։ Վերը նշված միտումները պետք է հաղթահարել։
1/ Մենք ասում ենք՝ «Ֆիդայի», «երկրապահ», «ազատամարտիկ», ինչպես որ առաջ ասում էին ՝ «մաուզերիստ», «խմբապետ»։ Եվ դա ավելի «հպարտ Է հնչում», քան «զինծառայողը» և «պատերազմի վետերանը»։ Որովհետև վերջին երկուսը պետք է տեղավորվեն պետական որոշակի կանոնների մեջ, իսկ «Ֆիդային» և մնացածը ենթադրում են որոշակի կամայականություն՝ «բա ես ազգիս հմար արյուն եմ թափել» համոզիչ արդարացմամբ՝ «տղերքի ջոկատներով», տանը պահվող անօրինական զենքով և այլն։
Նոր պատերազմը լինելու Է ավելի տեխնոլոգիական, ավելի տնտեսական և ավելի, եթե թույլ տրվի ասել, պետական։ Իսկ դրա համար պետք են տեխնոլոգիաներ, պետք Է տնտեսություն և ամենակարևորը՝ պետություն։ Ֆիդայականաթյամբ պետության չես կառուցի։ Առանց պետության այս դարում մենք չենք կարողանա հաղթել։
2/ «Հետխորհրդային» էլիտան խորհրդայինից տարբերվում Է նրանով, որ ավելի կոռումպացված Է և ավելի ցինիկ, գումարած դրան ՝ յուրացրել Է ազգային-ազատագրական բառապաշարը։ Բացահայտ շուկայական հարաբերությունների, «երկաթյա վարագույրի» բացակայության և խոսքի հարաբերական ազատության պայմաններում այն ժամանակի ընթացքում դառնում Է ավելի ու ավելի ոչ ադեկվատ և նմանվում Է բրեժնևյան քաղբյուրոյի կերպարներին։ Նրանք նույնպես բացարձակապես չեն համապատասխանում այսօրվա մարտահրավերներին։
Այսօր թվում Է, թե առաջինը կռվում Է երկրորդի դեմ։ Իրականում երկուսի ժամանակն էլ անցել Է»,–գրում է թերթի խմբագիրը։
«Առավոտ»
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածքում երեկ գիշերը տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև մեկ ոստիկան։
«Էրեբունի ԲԿ ժամը 1-ին ընդունվել է երեք վիրավոր, որոնցից 1-ը ոստիկանության աշխատող: Ունի սրունքի հրազենային վնասվածք, կատարվել են համապատասխան միջամտություններ՝ վիճակը համարվում է կայուն: Ընդունվել են նաև Պավել Մանուկյանն ու Արամ Մանուկյանը, որոնց համապատասխան միջամտություն է կատարվել»,- ասաց Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
Ըստ Էրեբունի ԲԿ–ի իրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանի՝ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածքով, կատարվել է վիրահատություն, որից հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք: «Արամ Մանուկյանն ընդունվել է ձախ ազդրի հրազենային վնասվածքով»,- հաղորդեց նա։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Պավել կամ Արամ Մանուկյանի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, հիվանդանոցի ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը նշեց, որ այս պահին երկու տուժածի վիճակը ծանր է, սակայն կայուն և վերահսկելի:
«Երկուսն էլ գտնվում են արհեստական շնչառության պայմաններում: Մենք կատարում ենք ցավազրկողների, քնաբերների ներարկումներ, որպեսզի կայուն մինչև առավոտ լինեն հանգիստ վիճակում: Այս պահին առկա հիմնական վտանգների դեմ միջոցառումներ են կատարվում»,-նշեց բժիշկը:
Ըստ բժշկի՝ ոստիկանի վիճակը միջին ծանրության է, իսկ մյուս երկուսինը՝ ծանր: Նրանց կյանքին վտանգ է սպառնում:
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:
Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար:
Այս պահին զինված խմբի կողմից զավթված ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հիսուսը ժողովրդին իր բոլոր ասելիքները վերջացնելուց հետո գնաց Կափառնայում։ Այնտեղ հռոմեացի մի հարյուրապետ կար, որի ծառան, որ շատ
սիրելի էր նրան, մահամերձ հիվանդ էր։ Հարյուրապետը երբ լսեց Հիսուսի մասին, մի քանի հրեա երեցների ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով, որ գա և փրկի իր ծառային։ Երեցները եկան Հիսուսի մոտ և թախանձագին խնդրելով՝ ասացին.
-Արժանավոր մեկին է, որ բարիք պիտի անես. նա սիրում է մեր ազգը և ինքն է, որ ժողովարան կառուցեց մեզ համար։
Հիսուսը գնաց նրանց հետ։ Երբ մոտեցել էր տանը, հարյուրապետն իր բարեկամներին ուղարկեց, որ նրան ասեն.
-Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, ես արժանի չեմ քեզ իմ հարկի տակ ընդունելու. դրա
համար էլ ինձ արժանի չհամարեցի գալու քեզ մոտ։ Հրահանգի՛ր միայն, և իմ ծառան կառողջանա, որովհետև ես ինքս էլ, որպես իշխանության ենթակա մարդ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, և գնում է, մեկ ուրիշին, թե՝ արի՛, և գալիս է, և իմ ծառային, թե՝ արա՛ այս բանը, և կատարում է։
Հիսուսը երբ այս լսեց, հիացավ նրա վրա և դառնալով իրեն հետևող բազմությանը՝ ասաց.
-Իսկապես ասում եմ ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա։
Պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային գտան բժշկված։
(Ղուկասի ավետարան 7:1-10)
Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթեք, խնդրանք, պաղատանք և գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և իշխանության գլուխ կանգնած բոլոր մարդկանց համար, որպեսզի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք՝ կատարյալ աստվածապաշտությամբ և պարկեշտությամբ, որովհետև ա՛յդ է բարին և ա՛յդ է փափագում Աստված՝ մեր Փրկիչը։ Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը, թե մե՛կ Աստված կա միայն, և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլոր մարդկանց համար։
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 2:1-6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գուքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ: Քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ-ն։
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն: Ուստի, նոր հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ:
Լավատեղյակ լինելով հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին, զգուշացնում ենք, որ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով:
Զինված խմբի անդամների գործողությունների նախահարձակ և սադրիչ բնույթը հիմնավորվում է նաև օրենքով սահմանված կարգով ստացված հետևյալ ձայնագրությամբ։
Այսօր՝ հուլիսի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին 1-03 շտապօգնության բրիգադից ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Քանաքեռ շրջանցի թունել, որտեղ ամառանոցային տնակներից մեկի լողավազանի մոտ հայտնաբերել են տղա երեխայի դի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված տնակի բակում կառուցված լողավազանում ջրահեղձ է եղել 11-ամյա Հակոբ Շաքիլյանը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Սևակ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
«Պարեկապահակային պահպանության ծառայության գործառույթների մեջ մտնում է նաեւ մարմնավաճառությամբ զբաղվելու կանխարգելումը, ուստի զարմանալի չէ, որ այդ գործառույթի իրականացման համար նաեւ որոշակի հաշվառում վարվի»,-ի պատասխան, Aravot.am-ի հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանեք «Սասնա ծռերի» այն հայտարարությունը, թե ՊՊԾ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնք, ըստ խմբի անդամների, վկայում են այն մասին, որ «այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն, զբաղվել են կավատությամբ»,-պատասխանեցին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ նրանց հայտարարության. «Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ եւ 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ»: Որպես ասվածի ապացույց, ոստիկանության լրատվականից ասացին, որ իրենք իրենց հաղորդումներում ու ռեպորտաժներում հաճախ են անդրադառնում այդ թեմային. «Եթե նկատել եք մարմնավաճառներին բերման ենթարկելու տեսանյութերում մշտապես հիշատակվում է հենց ՊՊԾ-ն»:
Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի հրամանատարի աշխատասենյակում առկա ժամացույցին, որը, համացանցում ստացել է «կամասուտրա ժամացույց» (լուսանկարում) անվանումը, եւ, որը, նույնպես, գտել էին «Սասնա ծռեր» խմբի անդամները, ապա, այս առնչությամբ ոստիկանությունից ասացին, որ հանգամանքներին տեղյակ չեն եւ, հնարավոր է դա լիներ` ասենք թե աշխատասենյակում, դարակում պահված աշխատակցի անձնական իրը:
Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթած «Սասնա ծռեր» խմբի անդամներին այսօր՝ հուլիսի 26-ի վաղ առավոտյան սնունդ տարած քաղաքացին, որը սննդով բեռնված մեքենայով ճեղքել է ոստիկանության պատը, Սարի թաղի բնակիչ է։NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա վարձով է ապրում։ Նրա անունը Արթուր է, 50 տարեկան։ Այս պահին նա գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում։ Ուշագրավ է, որ այս քաղաքացու վերաբերյալ ոստիկանությունից ոչինչ չեն հայտնում։ Անգամ չեն մեկնաբանում, թե ինչպես է նրան հաջողվել ճեղքել շուրջօրյա հսկողություն իրականցնող ոստիկանական պատը եւ սնունդ հացրել սասնա ծռերին։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան «Սասնա ծռերը» հայտարարություն են տարածել, որտեղ նշել են. « «Հուլիսի 26-ի գիշերը եւ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա:
Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.