23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ուղղակի սրբում էին ժողովրդին, դա մշակված տակտիկա է»: Այս մասին Խորենացի փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, անդրադառնալով երեկ Խորենացի փողոցում ոստիկանության գործողություններին: Նա նշեց, որ տեղեկություններ չունի Լեւոն Բարսեղյանից:
Թամար Հովհաննիսյանը նշեց, որ սխալ էր հավաքված ժողովրդին տուն ուղարկել: «Ես չէի սպասում, որ Պարույր Հայրիկյանը ժողովրդին տուն կուղարկեր, նման պահի այդպես չեն վարվում”,- ասաց Հովհաննիսյանը: Նա չբացառեց, որ հարթակում գտնվողներից մի քանիսը տեղյակ են եղել թե ինչ է կատարվում այդ պահին ՊՊԾ գնդում:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Արդեն տասն օր է, որ ՊՊԾ գունդը Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների ձեռքում է:Արդեն տեղեկացրել ենք, որ զինված խմբի անդամներից Պավել Մանուկյանն ու նրա որդին` Արամ Մանուկյանը, վիրավորվել են եւ գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում: «Իրավունք»-ը էքստրասենս Կարեն Ափոյանից հետաքրքրվեց` ինչպես կհանգուցալուծվի ստեղծված իրավիճակը: Ըստ նրա, վիճակն աստիճանաբար անկառավարելի է դառնալու.
«Իշխանությունը նոր ծուղակներ է մշակում, սակայն չեն հասնելու իրենց նպատակին: Ես տարեսկզբին ասել էի, որ նոր խմբավորումներ են ակտիվանալու: Ժողովուրդն էլ չի դիմանում այս վիճակին: Ցավոք, արյուն պիտի թափվի»:
Էքստրասենսի խոսքով` հեղաշրջման վտանգը մեծ է, ներքին խուճապ կա: «Վտանգ կա նաեւ ժողովրդին ջարդելու: Ելքը ժողովուրդն է որոշելու իր պահանջով»,— ասաց մեր զրուցակիցը:
Արդյոք ստեղծված իրավիճակը կազդի Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում տիրող լարվածության վրա: «Թվում է, թե կազդի, սակայն թշնամին գիտի, որ եթե մենք համախմբված ենք, նա անզոր է»,- եզրափակեց Կարեն Ափոյանը:
https://www.youtube.com/watch?v=6lzhBE7dHSs
Արդեն տեղեկացրել ենք, ՊՊԾ-ն գրաված զինված խմբի անդամները պատանդ են վերցրել Շտապօգնության բժիշկներին: Yerkir.am-ի տեղեկություններով, Շտապօգնության խումբը ՊՊԾ գունդ է մտել վաղ առավոտյան, քանի որ կանչ են ստացել, որ երկու վիրավորի պետք է տեղափոխեն հիվանդանոց, սակայն բժիշկների հասնելուն պես զինյալները հրաժարվել են տալ վիրավորներին:
Զինված խմբավորման անդամները ներկայացրել են պահանջ, որ առողջապահության նախարարը և բժիշկների անձնակազմը ներկայանա ՊՊԾ գունդ` այնտեղ վիրահատություններ անելու համար, որի դիմաց ազատ կարձակեն շտապօգնության բժիշկներին:
Պավլիկ Մանուկյանի դուստրը՝ Ասպրամ Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է պատմել, թե ինչպես է իրականում տեղի ունեցել երեկվա դեպքերի զարգացման հաջորդականությունը:
Ասպրամ Մանուկյանը գրում է.
«Սասնա ծռերի հետ կապ է հաստատվել: Արմենակ Կյուրեղյանը` Կյուրեղյան եղբայրների հայրը, երեկվա դեպքերի հետ կապված հայտնում է, որ ոստիկանության կողմից գրոհ չի եղել: Իրականությունը հետևյալն է. Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոստիկանությանը հանձնել վիրավոր ապստամբին: Հանձնելու գնացել է Պավլիկը:
Ոստիկանությունը կրակ է բացել, վիրավորել նրան: Արամը` Պավլիկի տղան, վազել է դեպի հայրը, նրան էլ են վիրավորել: Երկու մյուս տղաները` Գագիկն ու, կարծես, Արամը, պատգարակներ են հանել` վիրավոր ընկերներին տանելու: Նրանց ձերբակալել են: Գնդում հիմա կա մի թեթև վիրավոր, որին գնդի տարածքում բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տղաների տրամադրությունը մարտական է»:
https://www.youtube.com/watch?v=P427wsfETWk
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը պատանդ է վերցրել բժիշկների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Այս գիշեր հաղորդվել էր, որ, ըստ զինված խմբի, ՊՊԾ գնդի տարածքում կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։ Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Ավելի ուշ զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, և բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին:
Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»,- գրել է Աշոտ Ահարոնյանը:
«Իշխանությունը գնում է երկիրը վերացնելու ճանապարհով։ Արտագաղթը շատ մեծ ծավալ կստանա», — Lragir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով գիշերը քաղաքացիներին բերման ենթարելու և ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգությանը, ասել է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։Նրա խոսքով՝ ճիշտ է հնչում քննադատություն, թե ինչու հարթակում կանգնածները չմնացին այնտեղ։ «Այսօր երեկոյան պարզ կլինի ինձ համար։ Մենք ոչ միայն պետք է մնայինք, այլ երեկ պետք է ակտիվ գործողություններ պետք է անեինք տարբեր տեսակի»,- ասել է Ժառանգություն կուսակցության փոխնախագահը։Արմեն Մարտիրոսյանը նկատել է, որ հերթական անգամ արձանագրվեց, որ իշխանությունը երբեք գործընկեր չի կարող լինել և պատանդներին ազատ արձակելուց հետո իրենց ազատ զգացին և ի տարբերություն իշխանության՝ ազատամարտիկները բարձր են արժեքային որակների կրող են։
«Բացի այդ, երեկ շատ կոպիտ սխալ կատարվեց մեր կողմից, համենայն դեպս ես փորձել եմ անել ամեն ինչ, բայց որոշումը ժողովրդի ձեռքն է, և ես ասացի, որ երեկոյան անպայման հավաքվեն, և եթե քաղաքացիները ցանկանան լուծում, այդ լուծումը կլինի։ Հարթակում կանգնած մարդիկ սխալ թույլ տվեցին, բայց եթե մեր քաղաքացիները երեկոյան գան, ինչը ասել ենք ես, Ալեքը և Ալբերտ Բաղդասարյանը, կարծում եմ, իրավիճակը շտկել կարելի է, հակառակ պարագայում երկիր ենք կորցնում», ասել է նա՝ հավելելով, որ եթե այսօր երեկոյան քաղաքացիներ հավաքվեն, հնարավոր է ինչ-որ բան շտկվի։
ՀՀ ընտրական նոր օրենսգրքով սահմանված խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կարգն իշխանական շրջանակներում լուրջ վերադասավորումների առիթ է դարձել: Բանն այն է, որ իշխանական պատգամավորներին արդեն իսկ ասվել է, որ բոլորը պետք է տարածքային ցուցակներով առաջադրվեն որպես «ռեյտինգային պատգամավորության թեկնածուներ» և ՀՀԿ-ի օգտին քվեներ ապահովեն: Մանդատ կստանան նրանք, որոնք ամենաշատը ձայն կապահովեն: Այսպես ստացվում է, որ իշխանական թեկնածուները ստիպված են լինելու միմյանց հետ մրցակցել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործող պատգամավորներից մեկը իշխանական շրջանակներում ստեղծված իրավիճակը գլադիատորական մենամարտերի հետ համեմատեց: Պոտենցիալ իշխանական թեկնածուներն ասում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իրենք գլադիատորների պես մենամարտեն, և վերջում ով ողջ կմնա, նա էլ մանդատ կստանա: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ իշխանական թեկնածուներն իրենց արտոնյալ դիրքը պահպանելու այլ ելք չեն էլ տեսնում, ուստի արդեն իսկ սկսել են նախապատրաստվել մենամարտերին:
«Ժողովուրդ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.