23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սեպտեմբերի 9-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը։ Սա սպասվող հանդիպում էր համարյա մի տարվա ընդմիջումից հետո։ Ռուսական ինքնաթիռից հետո ստեղծված լարված իրավիճակի պարունակում արձանագրվող պարանձգության խաղն ավարտվել է. նախ` ինքնաթիռը իմանալո՞վ թե՞ չիմանալով են խփել, հետո Թուրքիայի օդային սահմանը հատե՞լ է, թե՞ չի հատել, ապա Էրդողանը ցավակցությո՞ւն է ասել, թե՞ ներողություն, գրավո՞ր է ասել, թե՞ կիսապաշտոնական եւ այլն։
Մինչ այդ, նաեւ չմոռանանք որ պարանձգության այս խաղի ընթացքում պաշտոնական Մոսկվան շատ սառը, եթե ոչ հեգնական էր վերաբերվել ՌԴ-ի ազգային տոնի առիթով Թուրքիայի հղած շնորհավորանքին։ Հիմա այդ բոլորի փուլը երեւութապես ավարտվել է եւ հետեւողների մոտ այն տպավորութjունն է թողնում, որ պահանջվածը ներողությունն էր, որը պետք է ասեր Էրդողանը, որի դիմաց նորմանալում են երկու երկրների հարաբերությունները։ Խորքում սակայն թատերական այս ներկայացումների ետին,Մոսկվան եւ Անկարան հայտնվել են Արեւմուտքի կողմից միեւնույն վերաբերմունքի արժանանալու դիրքերում։ Փոխադարձ, հատկապես տնտեսական շահերը մերձեցնում են երկու երկրներին։ ՌԴ-ի տնտեսական պատժամիջոցները իրոք վնասել են Թուրքիային, որը այլապես մեծ մարտահրաւերն է դիմակայում։
Թուրքիայում չկայացած հեղաշրջումը Էրդողանի դեպի ՌԴ կատարած շրջադարձից հետո էր։ Թեեւ պետական զինվորական հարվածի պատճառների հայտարարության դեպքում այս հանգամանքը չի նշվել, բայց չի բացառվում որ դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ. մանավանդ որ Էրդողանը անընդհատ մեղադրում է Արեւմուտքին եւ Վաշինգտոնին հեղաշրջումը ԱՄՆ-ից հեռակառավարված լինելու վարկածը առաջ քշելով։
Դեռեւս պարզ չէ, որ սիրական պատերազմի առումով երկու երկրները ինչ համատեղ դերակատարության մասին կարող են համաձայնել, նկատի ունենալով այս հարցում տրամագծորեն հակոտնյա իրենց դիրքորոշումները։ Դա աւելի պարզ կդառնա, քրդական գործոնի նկատմամբ երկու երկրների գործնական դիրքորոշումները դիտարկելիս։ Հայկական հարցերի վերաբերյալ, թուրքական մամուլում երեւացին այն կանխատեսումնային վերլուծումները, որոնց համաձայն Անկարան պատրաստվում էր Երեւանի հետ իր հարաբերութիւնների բնականոնացման գործընթաց սկսել, նախքան հեղաշրջման փորձը։
Թուրքիայի արտգործնախարար Չավուշողլուն Բաքու այցելությունից հետո հայտարարել էր, նախադրյալներ են ստեղծվել Ղարաբաղյան խնդրի լուծման համար: Միաժամանակ, թե նա եւ թե այլ բարձրագույն թուրք պաշտոնյաներ տարբեր առիթներով հաստատել են, որ Թուրքիան խնդրի լուծման հարցում ամբողջովին պաշտպանում է Ադրբեջանի մոտեցումը:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն էլ փոխզիջում ասվածը հասկանում է միայն որպես հայկական կողմի միակողմանի եւ ամբողջական զիջում։ Ուրեմն այս դեպքում ինչպես են համադրվում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու ռուս-թուրքական կանխատեսումները: Չի կարելի չհիշել այստեղ «Իզվեստիայի» հոդվածը, որ ՌԴ-ն նախապատրաստվում է աջակցելու ՀՀ-ի երկկողմանի ապաշրջափակմանը։ Դա արդեն խոսում է նաեւ Արցախյան հիմնահարցում ռուսական լուծման ծրագրի մասին, որը այժմ քաղաքագիտական վերլուծություններով հանդես է գալիս իբրեւ աժմեականացած կազանյան նախագիծ անունով։ Վերլուծման համար գուցե նաեւ օգտակար լինի հիշել ՌԴ ԱԳՆ-ի բանբեր Զախարովայի հայտարարությունը Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացին Անկարային մասնակից դարձնելու հավանականությունը չբացառող, թեկուզ խիստ պայմանական։ Այս հանգրվանին վերը արծարծված թեմաների տարողունակությունը չի լինի հանդիպման օրակարգում:
ՌԴ-ի կողմից Թուրքիայի տնտեսական ապաշրջափակումը կլինի այս հանդիպման առաջնային արդյունքներից մեկը։ Երկու կողմերն էլ գիտակցում են, որ դժվար կացությունում հայտնված լինելն է իրենց մոտ մերձեցման շարժառիթները եւ երկու երկրները ելնելով բազմաթիվ հանգամանքներից չեն կարող երակարատեվ կտրվածքով համադրել իրենց զինվորաքաղաքական գործունեությունների սլաքները։ Եւ սա ոչ միայն Սիրիայի դեպքում։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
բա վերնագիրն ո
«Ի՞նչ վիրավորների մասին է խոսքը, որոնց փրկելու համար այդքան մտահոգվել էր ոստիկանությունը:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Շտապօգնության» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանից: Նրա տեղեկացմամբ՝ հուլիսի 27-ի առավոտյան՝ ժամը 9:30-ին, կանչ են ստացել, որ գնդի ներսում կա երկու վիրավոր. «10:00-ի շրջակայքում մենք հայտարարեցինք, որ օգնություն կցուցաբերենք չեզոք գոտում, իսկ մինչ այդ 24 ժամ հերթապահում էինք գնդի տարածքում, ինչը դժվար էր: Ինչևէ, կանչը ստացանք, մեր բժիշկները` մեկը բուժքույրի հետ, մյուսը՝ բուժակի հետ, պատգարակներով, առանց դեղորայքի արկղի, մտան գնդի տարածք: Իսկ ինչու միայն պատգարակով, քանի որ չէին պատրաստվում ներսում մնալ: Ընդամենը վիրավորներին պետք է դուրս հանեին, սակայն թույլ չտվեցին տարածքից հանել: Երբ ես խոսում էին բժշկի հետ, մեկը, չգիտեմ ով, վերցրեց հեռախոսը և ասաց, թե ձեր բժիշկները դուրս չեն գալու տարածքից մինչև առողջապահության նախարարը չկազմակերպի այս տարածքում այդ հիվանդներին վիրահատելու հնարավորությունը: Ու երբ անձամբ նախարարը կգա, այդ ժամանակ նոր բժիշկները դուրս կգան տարածքից: Մեր աշխատակիցները ներկա պահին այնտեղ ոչ մի աշխատանք չեն կատարում, քանի որ դեղորայք, սարքավորում, այլ միջոցներ չունեն՝ բացի պատգարակից»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Երեկ ԵՍՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ անկախ Երևանում տեղի ունեցող իրադարձություններից, բանակցությունները շարունակվում են։
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին։
— Պարոն Մարտիրոսյան, հուլիսի 17-ից Երևանում զարգացող իրադարձությունները կապվում են ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների հետ։ Տեսակետ կա, որ մինչ մենք խառնված ենք ներքին հարցերի կարգավորմամբ, արտաքին ճնշումները՝ հիմնահարցը կարգավորելու շուրջ, շարունակվում են։ Կա՞ կապ ներսում ու դրսում տեղի ունեցող գործընթացների մեջ։
— Կապն այնքանով կա, որքանով զինյալները, փաստորեն, նույնքան անհանգստացած էին ընթացող բանակցություններով, որքան և հասարակության մի ստվար հատված։ Ոմանք ընտրել են լռությամբ բողոքի, ոմանք հարթակից և փողոցից բողոքի, ոմանք մասնագիտորեն խոսելու, իսկ ոմանք էլ այն ճանապարհը, որին ականատես ենք լինում ՊՊԾ գնդում։ Մնացածը կոնսպիրոլոգիական, կեղտոտ մտքերի անմաքուր արտադրանք է։ Հետքեր տեսնել Արևմուտքում՝ ԱՄՆ-ում, Բրիտանիայում կամ էլ Ռուսաստանում, Շվեյցարիւսյում, Նոր Զելանդիայում և Ֆիջիում հիվանդ կամ չարամիտ երևակայության արդյունք է։
ՊՊԾ գնդում այնքան պարզ է ամեն բան, որ կասկածելիս պետք է կասկածելի մոտիվներ ունենալ։ Բնականաբար պետական ռեպրեսիվ ապարատը սկսել է բոլոր արևմտյան անձնագիր կամ կապեր ունեցողներին վարկաբեկելու, կոնսպիրոլոգիական լույսի ներքո ցուցադրելու, այս կամ այն երկրի հատուկ ծառայության աշխատակից կամ գործակալ ներկայացնելու գործընթաց։ Դա դեռևս խորհրդային տարիներից եկած մոտեցում է։ Այդ տրամաբանությամբ Հայաստանի առնվազն մեկ առանցքային նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների ընդհանրապես անհրաժեշտ է նշանակել Հայաստանում դաշնակից պետության դեսպաններ։ Այս ամենն, իրականում, մարդու չեզոքացման տակտիկա է։ Նրանց, ում այլ մեթոդներով հակազդելը դժվար է, և որոնց դեմ որևէ փաստարկ չունեն, որովհետև չկա, փորձում են դրսի հետ կապի հանգամանքն օգտագործելով՝ դեմոնիզացնել և իբրև թե վարկաբեկել։ Արդեն այդպիսի նյութեր տեսնում ենք իշխանական մամուլում։ Վստահ եմ, որ դեռ ավելիին ականատես կլինենք։ Իրականում դա նույնպես կուրության և իրականությունից կտրվածության արդյունք է։
Փոխանակ աշխատելու ստեղծված իրավիճակը հարթելու և երկիրը շահած դուրս բերելու այս ճգնաժամից, իշխանությունը խորամանկ գավառամտությամբ փորձում է կեղծ տեսություններ հնարել և ավելի խորացնել ճգնաժամը։
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Փաստաբան Հայկ Ալումյանը խիստ բացասական է գնահատում այսօր ՊՊԾ գնդի հարակից տարածքից` Խորենացի փողոցից, քաղաքացիներին զանգվածային բերման ենթարկելը:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանը հայտնեց, որ եթե այս գործերը հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ կլինի քաղաքացիներին ապօրինաբար ազատություններից զրկելու հետ կապված: Ըստ նրա` հետևողական լինելու դեպքում ՄԻԵԴ-ում կարելի կլինի հասնել հաղթանակի, անգամ նրան, որ ՀՀ-ն տվյալ անձանց կրած ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական վնասները կփոխհատուցի, և պատասխանատվության կենթարկվեն նրանք, որոնք այդ հրահանգները տալիս են։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Հիսուսը ժողովրդին իր բոլոր ասելիքները վերջացնելուց հետո գնաց Կափառնայում։ Այնտեղ հռոմեացի մի հարյուրապետ կար, որի ծառան, որ շատ
սիրելի էր նրան, մահամերձ հիվանդ էր։ Հարյուրապետը երբ լսեց Հիսուսի մասին, մի քանի հրեա երեցների ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով, որ գա և փրկի իր ծառային։ Երեցները եկան Հիսուսի մոտ և թախանձագին խնդրելով՝ ասացին.
-Արժանավոր մեկին է, որ բարիք պիտի անես. նա սիրում է մեր ազգը և ինքն է, որ ժողովարան կառուցեց մեզ համար։
Հիսուսը գնաց նրանց հետ։ Երբ մոտեցել էր տանը, հարյուրապետն իր բարեկամներին ուղարկեց, որ նրան ասեն.
-Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, ես արժանի չեմ քեզ իմ հարկի տակ ընդունելու. դրա
համար էլ ինձ արժանի չհամարեցի գալու քեզ մոտ։ Հրահանգի՛ր միայն, և իմ ծառան կառողջանա, որովհետև ես ինքս էլ, որպես իշխանության ենթակա մարդ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, և գնում է, մեկ ուրիշին, թե՝ արի՛, և գալիս է, և իմ ծառային, թե՝ արա՛ այս բանը, և կատարում է։
Հիսուսը երբ այս լսեց, հիացավ նրա վրա և դառնալով իրեն հետևող բազմությանը՝ ասաց.
-Իսկապես ասում եմ ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա։
Պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային գտան բժշկված։
(Ղուկասի ավետարան 7:1-10)
Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթեք, խնդրանք, պաղատանք և գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և իշխանության գլուխ կանգնած բոլոր մարդկանց համար, որպեսզի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք՝ կատարյալ աստվածապաշտությամբ և պարկեշտությամբ, որովհետև ա՛յդ է բարին և ա՛յդ է փափագում Աստված՝ մեր Փրկիչը։ Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը, թե մե՛կ Աստված կա միայն, և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլոր մարդկանց համար։
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 2:1-6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
https://www.youtube.com/watch?v=Kp6oxDHe9jI
Բան խոսեք, որ բանի նման լինի:
Քաղաքական այս բարդ իրավիճակում սառը ցնցուղի դեր կարող է կատարել ճիշտ տեղեկատվությունը: Սա երկու կողմին էլ վերաբերվում է՝ և՛ իշխանությանը, և՛ ապստամբներին: Հայտարարությունների մեջ պետք է զգույշ լինել: Չնայած ապստամբների հետ կապ չկա, բայց մարդուն տրված է գիտակցություն և նրա համար անհասկանալի է ՀՀ առողջապահության նախարարության հողորդագրությունը՝ բուժաշխատողներին պատանդ վերցնելու կապակցությամբ.
«Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ: Տեղեկությունը մեծ վրդովմունքով ընդունած Հայաստանի բժշկական ամբողջ հանրությունը խստորեն դատապարտում է անբարո այս քայլը և պահանջում շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին` առանց որևէ նախապայմանի: Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաև զինյալ խմբի անդամներին»:
Ձեռք բարձրացնե՜լ, վախեցնե՜լ, ահաբեկե՜լ…
Սիրելի բժշկական հանրություն, մի մտեք քաղաքական դաշտ, որն այս պահին չափազանց գերլարված է: Դուք ինքներդ լավ գիտեք, որ գերլարված օրգանիզմի համար մի փոքրիկ լարումը կարող է օրգանիզմը կաթվածահար անել: Ապավինեք ձեր խղճին ու գիտակցությանը: Գիտեմ, որ դուք էլ չեք հավատում այս հաղորդագրությանը:
Մի քանի ժամ առաջ մի բժշկի հետ էի զրուցում, ով ասում էր՝ թաքուն լաց եմ եղել, երբ հայր ու տղայի հիվանդանոց են բերել: Ես այդպիսին եմ պատկերացնում Բժշկին, Աստծո շնորհով Բժշկին:
Գիտեմ, որ ոչ մեկդ նրանց ահաբեկիչ չեք համարում, որ կարող են բժիշկներին պատանդ վերցնել: Պարզապես ձեր բուժաշխատողները մեծ Սի՜րտ ունեն և ամեն տեսակի քաղաքականությունից զերծ իրենց առաքելությունն են կատարում վիրավորների հանդեպ, ովքեր չեն ուզում հանձնվել… Ձերը բուժելն է և ոչ թե քաղաքական հայտարարություններ անելը:
Համբերությամբ սպասեք: Նրանք կգան՝ հոգու մեջ գոհ, որ կարողացել են օգնել վիրավորներին…
Եղեք մարդասեր: Այս պահին բոլորս մի կողմ պիտի դնենք քաղաքականությունը: Մեր մեջ պիտի խոսի Մարդը, Բանական Մարդը: Ինչո՞վ կարող ենք մեկս մյուսին օգնել:
ՀԳ Վախենում եմ անգամ բարձրաձայնել, որ գուցե այդ բժիշկները պահվում են, որպեսզի դուք գնաք և օգնեք վիրավորներին: Սա ես հասկանում եմ այսպես. մի՞թե պարտադրանքով դուք պիտի կատարեք ձեր վեհ առաքելությունը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Հեեեեեյ, տիկնայք ու պարոնայք հեղափոխականներ, կլինի՞ Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Եվրոպայից հարձակվելու հրահանգ չտաք,
Հեեեեեյ, դիվանին նստած հեղափոխականներ, կլինի՞ դիվանին հեծած քարով ու փետով հրահանգ տալու փոխարեն գալ և տեղում ասել ու անել…
Վստահ լինելով, որ երեկ ազնիվ շատ վճռական տղերք կային, բայց հարթակին մոտեցած երիտասարդը ով բռնության կոչ էր անում, հետո բերետավորների հետ թև-թև ուրախ-զվարթ հեռացել է…
«Սասնա ծռեր» խմբի հիմնական պահանջները շարունակում են մնալ նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարական և քաղբանտարկյալների ազատ արձակում, և անկախ ամեն ինչից Խորենացի փողոցում հանրահավաք տեղի է ունենալու, և քաղաքացիների ներկայությունն է խմբի տղաների անվտանգության երաշխիք: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Ալեգ Ենիգոմշյանն, ով նաև հայտարարեց, որ մինչև այս փուլը տեղի ունեցածը ոչ թե բանակցություններ, այլ բանակցությունների իմիտացիա է եղել.
«Այսօր ՀՀ-ում չկա մեկը, բացի ռեժիմի ներկայացուցիչներից և նրանց մունետիկներից, որոնք իրենց աջակցությունը չհայտնեն Սասնա ծռերին: Այդ քաղաքական լեգիտիմացումն իրականացվել է, և հենց այդ պատճառով մենք անցնում ենք երկրորդ փուլ»:
Այս փուլի համար «Սասնա ծռեր»-ի տղաները երկու պահանջ են ներկայացրել. ներսում գտնվող բժիշկների համար հերթափոխի կազմակերպում և պատգամավորների՝ ՊՊԾ գունդ ազատ մուտքի ապահովում: Իսկ ՊՊԾ գնդում ներկա բժիշկներին պատանդի կարգավիճակում ներկայացնելը Ենիգոմշյանը քարոզչական սուտ է որակում:
Armtimes.com-ին հաջողվեց կապ հաստատել «Շտապօգնության» հերթապահ բժիշկ Սալվադոր Խեչոյանի մոր՝ Հասմիկ Խեչոյանի հետ: Տեղեկացնենք, որ բժիշկն այս պահին ՊՊԾ գնդի տարածքում է, եւ ոստիկանութունը հայտարարում է, որ խումբը պատանդ է վերցրել իրենց աշխատանքը կատարող բուժանձնակազմին: Անահիտ Խեչոյանն ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել որդու հետ.
«Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, որ իրենք իրենց աշխատանքն են կատարում»: Բժշկի մոր խոսքով՝ որդին փոխանցել է, որ իրենց բռնի ուժով չեն պահում, իսկ պարտավոր են մնալ, քանի որ այնտեղ վիրավոր մարդիկ կան:
«Երբ վերջացնեն, հուսով եմ, որ իրենք դուրս կգան»,- ասաց բժշկի մայրը եւ հավելեց, որ այս պահին հեռախոսն անջատված է, եւ ինքը որդու հետ խոսել է ավելի վաղ:
Հարցին, թե արդյո՞ք իրենց մասնագիտական պարտքը կատարող բժիշկները վախեցած են, որ գտնվում են այդ տարածքում՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Բոլորվին, շատ նորմալ, հանգիստ, նույնիսկ ինձ հուսադրելով, որ պանիկայի մեջ չընկնեմ, ասաց ամեն ինչ լավ է, բռնի ուժով չեն պահում իրենց, իրենց աշխատանքն են կատարում, որպես բժիշկ պարտավոր են մինչև վերջ մնալ, որովհետեւ այնտեղ կան վիրավոր մարդիկ»,- ասաց Հասմիկ Խեչոյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.