23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ապրիլյան քառօրյա պատերազմին զոհված գյումրեցի հերոսների մարմիններն ամփոփված են «Շիրակ» գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզման-պանթեոնում: Ամիսներ է անցել, սակայն որեւէ շինարարական աշխատանք այստեղ չի կատարվել: Զոհված զինծառայողների ծնողներին ՀՀ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար խոստումներ է տալիս, սակայն դեռեւս ոչինչ չի արվել:
Ամեն անգամ այցելելով իրենց զավակների շիրիմներին՝ արձանագրում են հետեւյալը, որ մեքենաներ են անցնում հողաթմբերի վրայով, տարածքում անգամ արգելապատնեշներ տեղադրված չեն: Սա համարում են անարգանք հերոսների նկատմամբ:
Զոհված զինծառայողների հարազատները միասնական որոշում կայացրեցին, որ այլեւս չեն սպասելու, թե համապատասխան մարմինները դեռ որքան իրենց սպասեցնել կտան: Վաղվանից իրենց ուժերով սկսում են շինարարական աշխատանքները:
«Արդեն ավտոներով են ելնում գերեզմանների վրա, չեն նայե՝ գերեզման է, թե ինչ է: Մենք էլ քանի անգամ դիմել ենք, բացատրել ենք, ասել են՝ փակեք ճանապարհները: Մարդիկ բայց ոչ կուզեն փակեն, ոչ էլ սկսեն գերեզմանները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց զոհված զինծառայող Վիկտոր Յուզիխովիչի հայրը:
Հիասթափությունը մեծ է պետական պատշաճ վերաբերմունքի բացակայությունից այն մարդկանց նկատմամբ, ովքեր կյանքով են հատուցել, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, ռազմավարական նշանակություն չունեցող տարածքները պահելու համար:
Զինծառայողների հարազատներն իրենց կարծիքն արտահայտեցին նաեւ տարածքների հնարավոր հանձնման մասին խոսակցությունների նկատմամբ: Ի գիտություն գործող իշխանությունների հայտարարում են՝ հերոսների կյանքի գնով ազատագրված տարածքները հանձնման ենթակա չեն եւ չեն կարող լինել:
Մարգարիտա Կարապետյան անունով ոստիկանական համազգեստ կրող կինը ներկայումս էլ գրանցված է myphornprofile կայքում, որտեղ նշված է ոստիկանի մասնագիտություն ունենալու փաստը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սփյուռքահայ հասարակական քաղաքական գործիչ, Արցախի ազատագրական պայքարի մասնակից Սարգիս Հացպանյանը:
«Եթե ոստիկանությունը Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ, այս ամենը հստակ իմանալով, դեռ այդ կնոջը չի ազատում իր պարտականություններից, ապա նրանց մեջ հայության պակաս կա»,- ասաց նա:
Այս և այլ թեմաների քննարկումը՝ տեսանյութում.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուշագնաց է եղել Լեհաստանում պատարագի ժամանակ, միջադեպի տեսանյութը հրապարակել է AP-ն։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Պապը հանկարծ կորցնում գիտակցությունն ու ընկնում։ Նրան օգնության են հասնում կողքին գտնվող հոգեւորականները։ Այդուհանդերձ, դեպքից հետո Ֆրանցիսկոսը հավատացյալների առջեւ ելույթ է ունեցել։
Ինչն է եղել ուշագնացության պատճառը, չի նշվում։
Հռոմի պապը Լեհաստան է այցելել «Երիտասարդության համաշխարհային օրեր» կաթոլիկ համաժողովի շրջանակում, որը մեկնարկել է Կրակովում՝ հուլիսի 26-ին եւ կտեւի մինչեւ 31-ը։
Նրանք, ովքեր պնդում են, թե իշխանափոխություն կլինի այն ժամանակ, երբ այսինչ վայրում կհավաքվի շատ մեծ թվով ժողովուրդ, զարմանալիորեն սխալվում եմ… Զարմանալիորեն, որովհետեւ հենց առաջին նախագահը ցրեց բավական մեծ ժողովորդին, այսինքն ապացուցեց, որ դա զրո է, հետո՝ 10 տարի անց ինքն էր փորձում մեծ թվով ժողովուրդ հավաքել… Երկրորդ նախագահը նրան կոնկրետ դաս տվեց, հիշեցնելով պատմությունը, հիմա երրորդը ճշտապահորեն, առանց որեւէ շեղման հետեւում է իր երկու նախորդներին, ապացուցելով՝ հավաքվեք՝ որքան ուզում եք, վերջը լինելու է ճիշտ նույնը, ինչ իմ երկու հանճարեղ ուսուցիչների օրոք էր… Բայց մենք այնուամենայնիվ հոգու խորքում հավատում ենք, որ այդպես չի լինի… Ու դա միայն մի բան է ապացուցում՝ մենք բոլորս իրոք եվրոպացի ենք… Միամիտ եվրոպացի…
Արմեն Դուլյան
Երեկ Խորենացի փողոցից մարդկանց բերման ենթարկելը Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հիշեցրել է Թուրքիայի վերջին իրադարձությունները. «Տպավորություն էր՝ ասես Թուրքիայում լինենք, որտեղ կատարվեց հեղաշրջում, եւ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, հիմա Հայաստանում ուղղակի փողոցից տանում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա՝ հավելելով, որ դա վտանգավոր եւ սխալ ընտրված ուղի է իշխանության կողմից:
Պարոն Սարգսյանը կարծում է, որ զենքի պարտադրանքով իշխանությունը չի փոխվի, սակայն հասարակական պահանջի պարտադրանքով պարտավոր է ներքին, լուրջ փոփոխություններ իրականացնել: Ասուլիսին ներկա՝ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն էլ անդրադարձավ նախորդ գիշեր ՊՊԾ գնդում տեղի ունեցած միջադեպին, որի հետեւանքով վիրավորվել էին «Սասնա ծռեր» խմբի տղաները:
Տիկին Ալավերդյանը, նայելով այդ գործողությունների տեսագրությունները, տպավորություն է ստացել, թե ոստիկանները ցանկացել են խեղել ապստամբներին. «Նպատակ է եղել ոչ թե սպանել, այլ շատ հմուտ ձեւով խեղել, որ մինչեւ կյանքի վերջ նրանք մնան հաշմանդամի կարգավիճակում»,-ասաց նա:
Լարիսա Ալավերդյանը փորձել է ճշտել՝ արդյոք նման իրավիճակում պետությունը պարտավո՞ր է բժշկական օգնություն ցույց տալ ապստամբներին. «Այո, պարտավոր է: Նույնիսկ ցմահ դատապարտվածներին է պարտավոր ցուցաբերել բուժօգնություն, իսկ այս տղաների նկատմամբ նոր է քրեական գործ հարուցվել»,-եզրափակեց նա:
Ինչ վերաբերվում է ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին, ապա Լարիսա Ալավերդյանի կարծիքով, նրանք պատանդ են. «Ցանկացած պայմանով մարդուն իր կամքին հակառակ պահելը պատանդառություն է: Որեւէ պատճառաբանություն չի արդարացնում այդ քայլը»:
Նախօրեի գիշերը ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո իրավապահներին «հանձնված» Սասնա ծռեր խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի եւ Արամ Հակոբյանի մոտ մարմնական վնասվածքներ կան:
Այս մասին քիչ առաջ մեր զրույցում հայտարարեց նրանց փաստաբան Լուսինե Հակոբյանը: «Թե՛ Գագիկ Եղիազարյանի, եւ թե՛ Արամ Հակոբյանի մոտ առկա են մարմնական վնասվածքներ, որոնք նրանք ստացել են բերման ենթարկվելիս: Ինձ մոտ հարց է առաջանում, եթե պաշտոնական վարկածը ճիշտ է եւ նրանք հանձնվել են, ապա ինչո՞ւ են նրանք վնասվածքներ ստացել: Արամ Հակոբյանը դեմքի, մեջքի, գոտկատեղի շրջանում ցավեր ունի, հավանական է նաեւ՝ քթի կոտրվածք: Գագիկ Եղիազարյանը պարանոցի շրջանում է վնասվածքներ ստացել: Եթե իրենք հանձնվել են, ապա ինչո՞ւ են վնասվածքներ ստացել: Նրանց նկատմամբ իրավապահաները բռնություն են գործադրել»,-մանրամասնեց փաստաբանը: Մեր հարցին ի պատասխան վերջինս ասաց, որ միջնորդելու է, որպեսզի Գագիկ Եղիազարյանը եւ Արամ Հակոբյանը ենթարկվեն դատաբժշկական փորձաքննության: Նա ասաց, որ առայժմ խմբի անդամներն ունեն կասկածյալի կարգավիճակ, ձերբակալված են, գտնվում են ԱԱԾ մեկուսարանում:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Երեկ, սակայն «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ իրականում ոստիկաններն առեւանգել են Գագիկ Եզիազարյանին, Արամ Հակոբյանին եւ խմբի եւս մեկ անդամի:
«Սասնա Ծռեր» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Շտապ հաղորդագրություն
Ալեք Ենիգոմշյանին երեկվանից անօրինակ կերպով պահում են ԱԱԾ-ում: Նրան ձերբակալել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներով: Նրա փաստաբանը Նիկոլայ Բաղդասարյանն է: Մարդու իրավունքների պաշտպանների, միաջազգային կառույցների և սփյուռքի ուշադրությունն ենք հրավիրում այս անօրինականության վրա: Կարծում ենք Սփյուռքը պետք է հատկապես պահանջ ներակայացնի Հայաստանի հանրապետությանը իր կյանքն ու տեսողությունը հանուն Հայաստանի և հանուն նրա պահանջատիրության զոհաբերած ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկին ազատ արձակելու հարցով»:
Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, երեկ այցելել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հույս ունենալով տեսակցել «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին։ Նրան դա թույլ չէին տալիս:
– Այսօր պարզվեց, որ շտապօգնության բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պատանդ են վերցրել։ Դրան ինչպե՞ս եք վերաբերվում։ Ինչքանո՞վ է դա ճիշտ։
– Ես ինչ կարող եմ ասել, եթե իրենք դա են ճիշտ համարել որպես քայլ, ուրեմն ճիշտ են։ Դուք հասկանո՞ւմ եք՝ լրագրողները բոլորը մոտենում են յուրաքանչյուրին եւ հարցեր են տալիս՝ ինչ գնահատական ունեն, որքանով էր ճիշտ, ես չեմ ուզում ինքնագովությամբ զբաղվել, բայց բոլորը չէ, որ ինձ նման կարող են ասել, որ դա ինձ չվերաբերող հարց է։
– Բայց եթե դուք այս շարժման համակիր եք, մասնակցում եք հավաքներին, ելույթներ եք ունենում, պիտի նաեւ գնահատեք՝ ինչն է ճիշտ արվում, ինչը՝ սխալ։
– Ես արդեն պատասխանեցի ձեզ. եթե այդպես են արել, ուրեմն այդպես են ճիշտ գտել եւ եթե իրենք այդպես են ճիշտ գտել, ես էլ եմ ճիշտ գտնում։
– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այսպես օրը երկու–երեք հոգի ինչ–ինչ պայմաններում (մի քիչ ոչ լավ հասկանալի) վիրավորված տեղափոխվեն հիվանդանոց, ու այդպես ամեն ինչ ավարտվի։
– Ոչ թե համարում եմ, այլ ես տեսնում եմ, որ որպես տակտիկա դա է ընտրված իշխանությունների կողմից։ Դա, իհարկե, անազնիվ ձեւ է՝ խուլ ձեւանալ, չլսել ընդհանուր բողոքը, կանչերը, պահանջները եւ, ժողովրդական լեզվով ասած, տակնահանց իրենց գործը անել։ Դա լավ բան չէ եւ դա էլ հղի է շատ վտանգավոր բաներով։ Ես ասել եմ ու ասում եմ՝ ամենաառաքինի քայլը նախագահի կողմից պիտի լինի (եւ դեռ կարող եմ հուսալ, որ կլինի) հեռանալը։ Նա մնալու ոչ մի տարբերակ չունի։ Եվ եթե շատ սուր չի հնչի, ասեմ, եթե իրեն թվում է՝ ինքը կհեռանա շրջանները հանձնելուց հետո, ապա դա ավելի սոսկալի ու անդառնալի վերջ կունենա ե՛ւ իր համար, ե՛ւ ազգի համար, ե՛ւ երկրի ու պետականության համար։ Այնպես որ ինքը մի անգամ կարող է ասել «ոչ» իրեն պարտադրողներին, ասել՝ ես չեմ կարող, ինչ ուզում եք ինձ արեք, բայց ես գնում եմ, ես հրաժարական եմ տալիս։ Այ թե ինչ պետք է անի նա։
Հայկական ժամանակ
Պավել Մանուկյանը հիվանդանոցում հացադուլ է հայտարարել:
Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Պավել և Արամ Մանուկյանները վիրավորվել են դավադարաբար:
Լևոն Բարսեղյանին, մոտը գտնված գրչահատ դանակը սառը զենք հայտարարելով, ձերբակալել են, հիմա նա գտնվում է հիվանդանոցում: Ինչու՞:
Մարդիկ իրենց տներում հաշվում են խոհանոցային դանակները, բոլորն էլ ՛՛սառը զենք՛՛ ունեն:
Այս պահին ցուցարարները Խորենացի փողոցի սկզբնամասում սպասում են այսօր ՛՛բերման՛՛, տարման՛՛, ՛՛առանգման՛՛ ենթարկաված իրենց հարյուրավոր ընկերների ազատելուն: Պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
՛՛Բերման՛՛, տարման՛՛, ՛՛առանգման՛՛ են ենթարկվել ամենատրաբեր մարդիկ՝ ակտիվ ու պասիվ ցուցարարներ, տարեց կանայք, հաց գնող քաղաքացի. ով ձեռքներն է ընկել:
Գյումրիում մարդիկ հավաքվում են երևանյան ցույցերը և ցուցարարներին պաշտպանելու:
Երևանյան բաց երեսով, չզինված, նույնիսկ մահակ չունեցող ցուցարարների դեմ դիմաց դիմակավորված, վահանավորված և զինված մեծ թվով ոստիկաններ են: Բաց դեմքի և դիմակի հակադրությունն ինքնին մեծ բաժանարար է թվում: Տպավորությունն այնպիսին է, որ դիմակը կառավարիչներին է թաքցնում, կամ՝ կառավարումն իրականացվում է դիմակով: Դիմակը դարձել է Հայաստանի կառավարիչների խորհրդանիշը: Փակ կոստյում և սև դիմակ:
Եվ ոչ մի խոսք, ոչ մի քայլ, ոչ մի ժեստ Հայատանի կառավարիչներից ցուցարարների հետ հանդիպելու, առերեսվելու, որևէ երկխոսության փորձ, որևէ ակնարկ, որ Հայաստանի բնակչության տարիներ շարունակվող ալեկոծումները մտահոգում են նաև կառավարիչներին, որ իրենք պատրաստ են նրանց հետ քննարկել նրանց կողմից բարձրացվող հարցերը: Ոչ մի ակնարկ, որ կառավարիչներն իսկապես փորձում են ստեղված վիճակից բանակցային ելք գտնելու, բռնության չհասցնելու: Իսկապե՞ս ավելի քան տաս օրվա ընթացքում այդ մասին չեն մտածել:
Անհավատալի է թվում, բայց կարծեք թե ՀՀ կառավարիչների մեջ չի գտնվում որևէ մեկը՝ նախագահականից, կառավարությունից, ԱԺից, քաղաքական կամ վարչական որևէ իրավասու պաշտոնյա, ով կամք ու, թերևս, կարողություն ունենա ցուցարարների հետ պարզապես զրուցել: Չհաշված Նիկոլ Փաշինյանին ու Զարուհի Փոստանջյանին, ովքեր ինքնակամ տարիներ շարունակել եղել են հանրային պահանջների խոսափողը: Մնացած բոլորը թաքնվել են ոստիկանական պատնեշի հետևում: Կուսակցապետեր, օլիգարխներ, նախարարներ, մարզպետներ…
Ատելությունի՞ց են վախենում: Սուլոցի՞ց:
Վախենում են չպատասխանված հարցերի քանակի՞ց:
Սովոր չե՞ն քաղաքացիների հետ դեմ առ դեմվել:
Վարժվել են սպառանալիքի լեզվով խոսել: Հիմա էլ միայն այդ լեզուն է: Վերբալ և խորհդանշական:
Հրանուշ Խառատյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.