23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

1. Հուլիսի 17-ի վաղ առավոտից Երեւանում ծավալվող իրադարձությունները ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումներով: Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետեւանքով սպանվեց Ոստիկանության ծառայող եւ եղան վիրավորներ:
2. Զինված հարձակմանը հաջորդեց ատելության խոսքի եւ բռնության քարոզչության աննախադեպ բռնկում:
3. Տեղի ունեցան ինչպես խաղաղ, այնպես էլ բռնությամբ ուղեկցվող հավաքներ, որոնց ընթացքում Ոստիկանության կողմից թույլ տրվեցին խաղաղ հավաքների ազատության եւ անձնական ազատության իրավունքների խախտումներ, եղան նաեւ հրապարակումներ խոշտանգման եւ վատ վերաբերմունքի վերաբերյալ:
4. Ատելության խոսքի եւ բռնության քարոզչության, ինչպես նաեւ Ոստիկանության թույլ տված խախտումների հետեւանքով հասարակությունում ստեղծվեց լարվածության մթնոլորտ: Դա իր հերթին նպաստեց հավաքների ընթացքում բռնության դեպքերի ավելացմանը եւ մյուս կողմից՝ Ոստիկանության կողմից թույլ տրվող նոր խախտումների:
5. Լարվածության շիկացմանն ավելի նպաստեց Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամների կողմից վերջին օրերին մարդու իրավունքների տեսնակյունից վտանգավոր վարքագծի դրսեւորումը (մեքենաների հրկիզումը, ուղիղ եթերում բռնության ակնհայտ կոչերը, հրազենի ցուցադրումը, անկանոն կրակոցները եւ այլն): Նշվածն անմիջական սպառնալիք է ստեղծում ՊՊԾ գնդին հարակից տարածքի բնակիչների, հատկապես խոցելի խմբերի` երեխաների, տարեցների իրավունքների համար: Այս մասին են վկայում նաեւ հենց բնակիչների հրապարակային մտահոգությունները:
6. Ցավոք, հուլիսի 27-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով եղան վիրավորներ ինչպես ՊՊԾ գնդում գտնվող խմբի, այնպես էլ իրավապահ մարմինների կողմից:
7. Նույն օրը տեղեկություն տարածվեց այն մասին, որ զինված խմբի անդամներին բժշկական օգնություն ցույց տալու համար ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած բժշկական անձնակազմը խմբի կողմից պահվել է՝ որպես պատանդ: Այս փաստը հատկապես անթույլատրելի է՝ հաշվի առնելով բժիշկների մարդասիրական բարձր առաքելությունը: Մտահոգիչ է նաեւ այն, որ խմբի անդամների կողմից, ըստ հրապարակված տվյալների, խոչընդոտվում է պատշաճ բուժօգնության ցուցաբերումը խմբի վիրավոր անդամներին:
8. Նույն օրը տեղեկություններ տարածվեցին նաեւ այն մասին, որ խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ եւ հնարավորություն չունեն առանց իրենց կյանքը վտանգելու լքել գնդի տարածքը:
9. Այս ամենը հանգեցրեց հասարակությունում անհանդուրժողականության շարունակական խորացմանը: Խիստ մտահոգիչ է այն, որ հասարակության առանձին խմբերի կողմից հրապարակայնորեն ակնհայտ խրախուսվում են ատելությունն ու բռնության կոչերը եւ նույնիսկ իրավունքից դուրս գործելը: Ակնհայտորեն անտեսվում է հասարակության այն հատվածի մասնավոր եւ ընտանեկան կյանքը, ում դեմ ուղղված է ատելությունը: Միջազգային բոլոր պահանջների տեսանկյունից անթույլատրելի այս վիճակին ավելանում է նաեւ այն, որ արդեն առաջ են գալիս տագնապի մթնոլորտ առաջացնող երեւույթներ (օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում եւ հեռուստաընկերություններից մեկում ռումբերի առկայության վերաբերյալ ահազանգերը):
10. Այսպիսի վիճակը խաթարում է պետական իրավասու ինստիտուտների կողմից մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, ինչպես նաեւ խախտումների դեպքերին պատշաճ արձագանքելու ուղղությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկելը եւ առաջացնում նրանց նկատմամբ վստահության խնդիր: Դրանով պայմանավորված՝ լրջորեն վտանգվում է Հայաստանում մարդու իրավունքների երաշխավորման ողջ համակարգը՝ բացասական ազդեցություն թողնելով իրավունքի գերակայության վրա:
11. Ուստի, անհրաժեշտ է, որպեսզի պետության համապատասխան մարմինները եւ հանրային գործիչները ակտիվացնեն ջանքերը՝ ուղղված իրավունքների բոլոր տեսակի խախտումների վերացմանն ու դրանց հետագա կանխարգելմանը: Անհրաժեշտ է ապահովել հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի վերականգնում եւ վերջապես՝ ստեղծված իրավիճակի խաղաղ ու անվնաս հանգուցալուծում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան
ՊՊԾ գունդը գրաված զինյալների հերթական պահանջը՝ հանդիպել ԱԺ պատգամավորների հետ, համաձայնեք, բավականին զավեշտալի է։ Մի քանի պատգամավորներին չհաշված, մյուսների համար սա ինքնասպանության նման մի բան է։
Պատկերացնո՞ւմ եք, շուրջ երկու շաբաթ է՝ ոչ միայն իշխանության, այլև իրենց ընդդիմադիր համարող պատգամավորները խոր թմբիրի մեջ են, բառ անգամ չեն ասում, ընդհատակ են անցել, իսկ նրանց ասում են եկեք մեզ հետ հանդիպման։
Նախ մարդիկ ողջ նստաշրջանի ընթացքում «տքնաջան» աշխատելուց հետո հազիվ մի ծովափնյա երկրում հանգիստ են վայելում, իսկ դուք ասում եք երկիրն իրար է խառնվել, հասեք։
Կարելի է մտածել, որ երբ մեզանում նման անկանխատեսելի զարգացումներ են լինում, ԱԺ-ն մշտապես արագ արձագանքում է ու ցույց տալիս, որ երկրում օրենսդիր մարմին կա։ Հիմա էլ հանկարծ բոլորը զարմացել են, թե ո՞ւր են պատգամավորները, ինչու չեն գալիս, որ իրենց «տղամարդկային» խոսքն ասեն։ Նախ՝ խորհրդարանը պետք է խորհրդարան լինի, որ իր գործառույթը կարողանա իրացնել։ Իսկ ո՞ւմ համար է նորություն մեր ԱԺ-ի իրական պատկերը, այսքանից հետո այդ «խեղճերից» ի՞նչ եք պահանջում, թողեք մարդիկ հանգստանան։
Երբ «Սասնա ծռերն» է պատգամավորներից ակնկալիքներ ունենում, էլի կարելի է հասկանալ, բայց երբ «ներսի» մարդն է առաջարկում այս բարդ խնդրի լուծումը գտնել խորհրդարանում, զարմանալի է։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկի մասին է։ Մի՞թե Փաշինյանը չգիտի, որ աբսուրդի ժանրի առաջարկ է անում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը պահանջում է նրան «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել քաղաքային հիվանդանոց: Ֆեյսբուքյան իր էջում պաշտպանը գրել է, որ Արամ Մանուկյանը պահվում է անմարդկային և նվաստացուցիչ պայմաններում, իր պաշտպանյալը կարող այրան վարակ ստանալ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արթուր Օսիկյանին, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանին ուղղված դիմում-պահանջում Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ վիրահատությունից մեկ օր չանցած Արամ Մանուկյանը, ում առողջական վիճակը գնահավում է ծանր, պատգարակով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
«28.07.2016թ» այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց»՝ տեսակցելու իմ պաշտպանյալին: Աշխատակիցներն ինձ ոիղեկցեցին, իմ պաշտպանյալի, այսպես կոչված, «հիվանդասենյակ», որևէ որևէ կապ չի կարող ունենալ հիվանդասենյակի հետ, քանի որ այդ սենյակում չկար ոչ մի պայման հիվանդի բուժօգնությունը իրականացնելու համար:
Նախ՝ այդ սենյակում ի սպառ բացակայում են սանիտարահիգիենիկ պայմանները, պատերը ամբողջությամբ բորբոսբնած են: Սենյակում իմ պաշտպանյալը միայնակ անօգնական պառկած էր և որևէ բուժաշխատող առկա չէր: Սենյակի հակահիգիենիկ, անմխիթար վիճակը այն աստիճան ծյրահեղ վատ էր, որ իմ պաշտպանյալը կարող է անգամ արյան վարակ ստանալ: Նոր վիրահատված և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովված չէր ոչ միայն տարրական հիվանդասենյակի պայմանները, այլ նաև սնունդը, քանի որ իմ պաշտպանյալի մոտ դրել էին ընդամենը մեկ կտոր սև հաց, պանիր և կարագ այն դեպքում, երբ հետվիրահատական շրջանում իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ապահովվել հատուկ սննդակարգով»,- նշել է Ինեսա Պետրոսյանը:
«Սասնա ծռեր» խումբը որոշել է ուղերձ հղել ՀՀ քաղաքացիներին, որտեղ մասնավորապես ասվում է.
«Այն մարդիկ, ովքեր ունեն ծանոթներ մարզերում, գյուղերում, սա ուղարկեք նրանց: Թող կատարեն այնտեղ այս բողոքի գործողություները, թող փակեն ճանապարհներ: Հիշեք Գառնին: Գառնու նախադեպը կրկնեք: Էլ չասեք գումար չունենք հասնենք Երևան: Ձեզ մոտ արեք:
Ժողովուրդը պետք է ապակենտրոնացնի իր գործողությունները:
Բոլորը պետք է մասնակցեն բողոքի գործողություններին: Ամեն գյուղում, համայնքում, մարզկենտրոնում պետք է լինեն միաժամանակյա բողոքի` անհնազանդության ապստամբական գործողություններ:
Պետք է ապակենտրոնացնել, տարալուծելու համար ռեժիմին ծառա ոստիկանական ուժերը ու մաշեցնել:
Նրանք չպետք է կարողանան հասկանալ, թե որ օրը, որ պահին, որտեղից սպասել հերթական «անակնկալը»:
Այդ նպատակի իրագործման համար.
Ամեն բնակատեղում նույն ժամին, ինչ Երևանում, այսինքն երեկոյան ժամը 19:00-ից հավաքվել գյուղամիջի հավաքատեղիում, կամ մշակութային օջախի հարևանությամբ:
Կարգախոսը` Ի աջակցություն Սասնա ծռերի ու նրանց պահանջների:
Պահանջները Սասնա Ծռերը ձևակերպել են: Այն բոլորինդ է:
Իրականությունն է այն ձևակերպել»:
ՃՈ աշխատակից Արթուր Մկրտչյանի տիկինը՝ Լիաննա Պողոսյանը, վերջապես հիշել տվեց Վլադիմիր Գասպարյանի բրենդային խոսքը՝ «Սթափվեք», բայց ի պաշտպանություն իր՝ ՃՈ աշխատակից ամուսնու:
Ի դեպ, ՃՈ աշխատակցի տիկինը, ըստ որոշ լուրերի, տարբեր առիթներով ներկայանում է որպես Վովա Գասպարյանի սանիկ, քաղաքապետարանի աշխատակից և «գայի» աշխատողի կին:
Սույն տիկինը որոշել է հիմա էլ այս պահն օգտագործելով՝ համացանցի ուշադրությունը գրավել՝ ահաբեկելով. «Եթե որևիցե մեկը փորձի պաշտպանել գազազած գայլերի ոհմակին, իմ հետ գործ կունենա»:
Իսկ գայլեր ասելով՝ նա նկատի ունի զինված խմբի տղաներին: Այն, որ այս օրերին հասարակությունն ամեն քայլի հանդիպում է՝ ոստիկանների անօրինական գործողություններին ու ահաբեկմանը, դրա մասին շատ է խոսվել, բայց որ ադեն ոստիկանների կանայք են սկսում ահաբեկել, սա արդեն այլ խնդիր է…
ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի առնչությամբ հայտարարություն արեց:
Նա նշեց, որ հենց նոր են գալիս Երևան քաղաքի ՁՊՎ-ից, որտեղ այս պահին գտնվում են Լևոն Բարսեղյանը և Արամ Հակոբյանը: «Նոր` մինչ ասուլիսլը սկսվելը, առանձնազրույց ենք ունեցել Երևան քաղաքի ՁՊՎ –ում գտնվող Արամ Հակոբյանի հետ: Նա մարմնական վնասվածքներ ուներ ու շատ դժվարությամբ էր շարժվում»,-ասց Հասմիկ Սահակյանը:
Նա նախ ընդգծեց, որ լրատվամիջոցներով հայտարարություն էր տարածվել, որ Հակոբյանն ինքնակամ է հանձնվել:
«Քիչ առաջ առանձնազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ երբ Պավել Մանուկյանին և իր որդուն վիրավորել էին, ինքը պատգարակով գնացել էր և վիրավորներին տեղափոխում էր ՊՊԾ տարածքից դուրս, որպեսզի նրանց տեղափոխեն հիվանդանոց: Այդ ընթացքում նա անզեն է եղել: Տեղափոխելու ընթացքում 7 ոստիկաններ հարձակվել են իր վրա, ՊՊԾ-ի տարածքում 7 հոգով ծեծել են: Ապա նրան նստացրել են ավտոմեքենան, Խորենացու փողոցից մինչև Նալբանդյան՝ ԱԱԾ շենքի երրորդ հարկ բարձրացնելն անգամ իրեն ծեծել են»,-հայտարարեց Հասմիկ Սահակյանը՝ հավելելով, որ թեև մարմնական վնասվածքներ ուներ, ՁՊՎ-ում հրաժարվել է շտապօգնությունից :
«Ինքը պաշտոնապես հայտարարում է, որ իրենք քրեական հանցագործներ չեն: Փոխանցել է, որ դա մեր ազգի համար է, մեր ապահովության համար: Ու անպայման ցանկանում էր նշել, մեր միջոցով հայտարարել. ասաց` «Ես ինքնակամ չեմ հանձնվել, այլ 7 հոգով հարձակվել են, ծեծել»: Նրան այն աստիճան են ծեծել, որ անգամ գլխին են հարվածել, մեջքին, այն դեպքում երբ ողնաշարի խնդիր ուներ: Հնարավոր է, որ կողոսկրի կոտրվածք ունենա»,- նշեց բանախոսը:
Դիտորդական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանն էլ նշեց, որ Հակոբյանն անգամ կանգնելու խնդիր ուներ, իրենց օգնությամբ է կանգնել:
Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Արթուր Մեսչյանին. «Սիրելի Արթուր, դու գիտես, որքան եմ քեզ սիրում ու գնահատում: Գիտեմ, հոծ բազմությանը սիրում ես ուղղել խոսքդ մեծ բեմերից, քո սքանչելի խիզախ, խելացի երգով: Սա ուրիշ վիճակ է, Արթուր: Արի, էս տղաները հավերժ չեն կարող մնալ այնտեղ, իսկ եթե Աստված չանի հայտնվեն բանտում, ամեն ինչ վերջացած է: Հայկը վերջնականապես կպարտվի Բելին: Մենք գրեթե տարեկիցներ ենք: Նույնիսկ դու մեծ ես ինձնից՝ ամեն իմաստով: Բայց ես քեզ խնդրում եմ, որպես մայր, կին, հայուհի: Երևա: Դուրս արի: Գիտեմ, ազգիդ հետ ես: Բայց ուզում եմ քեզ տեսնել ռեալ, շոշափելի, իմ կողքին: Այս պահը կորցնելով, կորցնում ենք ամեն ինչ: Մտիր իմ ֆեյսբուքի էջը, մի քանի բան կկարդաս ու ինձ ավելի լավ կհասկանաս; Սիրում ու գրկում եմ քեզ:
Նամակս՝ Արթուր Մեսչյանի երկրպագուների էջին, որ դեռ սպասում է հաստատման, հետո կամ կերևա, կամ էլ… չգիտեմ»:
«ԳԱԼԱ» կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին ձերբակալելն ու նրա մոտ եղած ծալովի դանակը՝ որպես սառը զենք դիտարկելով, քրեական գործ հարուցելը համարում է անլուրջ: «Լուրջ չէ մարդուն զրկել ազատությունից, պահել անազատության մեջ առանց իրավական հիմքերի կամ բերման ենթարկել առանց հիմքերի, այնուհետ մտածել, թե ինչ կարող են գտնել մարդու մոտ, որովհետև իրականում չեն եղել հիմքեր, չեն եղել կասկածանքներ նրան բերման ենթարկելու:
Պարզապես նրան ոստիկանություն տարել են տանելու համար, մեկուսացնելու համար, որպեսզի թույլ չտան, որ ինքը մասնակցի, կոորդինացնի ցույցերը: Հետո ընթացքում փորձել են գործ սարքել, տեսնեն ինչ կգտնեն և ահա հրաշքով գտել են այն կարևոր գործիքը, որը կօգներ քրեական գործ հարուցել, գործն առաջ տանել, նրան մեկուսացնել: Ասում են սառը զենք, իրականում խորհրդանշական նշանակություն ունի, գրիչ է մի ծայրով, մյուս ծայրով՝ դանակ՝ շատ փոքրիկ և միշտ Լևոնի մոտ է եղել: Անցած անգամ էլ՝ 2015 թվականի Բաղրամյանի ցույցերի ժամանակ, երբ նրան բերման են ենթարկել, այդ դանակը նորից իր մոտ է եղել: Ոստիկանները տեսել են, արձանագրել են, սակայն որևէ գործ չեն հարուցել, անմիջապես ազատ են արձակել: Այստեղ հարց է առաջանում՝ եթե սառը զենք է ու հասարակության համար վտանգ է ներկայացնում, ինչո՞ւ են 2015-ին այդ դեպքում դուրս թողել:
Սա անլուրջ քայլ է իշխանության կողմից, փորձում են կրակի վրա յուղ լցնել, հատկապես Գյումրիում, հատկապես ներքաղաքական այս իրավիճակում, երբ բոլորն են ջղաձգված: Մենք գիտենք, որ գյումրեցիները լավ չեն ապրում. սոցիալական շատ վատ վիճակում են, և տեսնելով կյանքի անարդարությունները՝ ինչքա՞ն կարող են դիմանալ.. Ինչի՞ համար են իշխանությունները դիմում նման քայլերի, մի՞թե չեն հաշվարկում, թե ինչի կարող են հանգեցնել իրենց քայլերը, ինչո՞ւ են այնպիսի քյալեր անում, որոնք ավելի կլարեն իրավիճակը, նոր օջախներ կստեղծեն բողոքի, անհասկանալի է»:
Ըստ մեր զրուցակցի, իշխանությունների այս քայլը հանգեցրեց նրան, որ Գյումրիում արդեն իսկ երեկվանից սկսվել են բազմամարդ միտինգներ. Լևոն Բարսեղյանը ոչ միայն գյումրեցի է, լրագրող է, այլ Գյումրու ավագանու միակ անդամն է, որն աշխատում է իր ընտրազանգվածի հետ: Իշխանությունների նման վերաբերմունքը, ըստ Քրիստինե Մկրտչյանի, ճնշում է ազատ խոսքի նկատմամբ:
«Ես մտածում եմ, որ Սերժ Սարգսյանը փորձում է հետ չմնալ Ալիևից, որովհետև վերջին շրջանում հատկապես և իշխանական լրատվամիջոցները, և Հանրապետական կուսակցության պատգամավորները հպարտորեն էին կրկնում Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնաճնշումները, խոշտանգումները: Նույնը հիմա անում են մեզ մոտ, ի՞նչ տարբերություն, մենք հիշում ենք անցած տարի Բաղրամյանի վրա քանի լրագրողի ծեծի ենթարկեցին, բերման ենթարկեցին ոստիկանություն, նաև տեսախցիկներ կոտրեցին:
Հիմա սա արդեն վերջին քայլն էր. մարդուն խոշտանգում են, միջազգային չափորոշիչներով՝ եթե անգամ մարդը ծանր հանցագործ է, երբ նրան զրկում ես սննդից, ջրից, առաջին բուժօգնությունից, սա խոշտանգում է: Լևոն Բարսեղյանին 16 ժամ ջուր չեն տվել խմելու, սննդից զրկել են, անգամ նրան արգելել են զուգարան գնալ, երբ ինքն է խնդրել, այս ամենը Երևանի Շենգավիթի ոստիկանությունում: Ես չգիտեմ ՝ ինչ պետք է արած լինի մարդը, որ այդքան դաժան են վարվում նրա հետ:
Եվ մենք զարմանում էինք, որ «Սասնա ծռերին» սնունդ չեն տալիս, և զարմանում էինք, որ ապրիլից հետո իշխանությունները հետևություն չեն անում: Ինչ հետևության մասին է խոսքը, իրենք պարզապես ադեկվատ չեն, իրենք այնքան հեռու են քաղաքացիներից, հասարակությունից, որ չեն պատկերացնում ներքին իրավիճակի լարվածությունը, նույնիսկ քայլեր չեն անում փոքր-ինչ մեղմելու, զսպելու ժողովրդի ցասումը, ճիշտ հակառակ գործողություններն են անում»,- ասում է Քրիստինե Մկրչտյանը:
Մեր զրուցակիցը նաև պատմեց, որ այսօր «Գալա» հեռուստաընկերությանն էին դիմել ապրիլյան պատերազմին զոհված հերոսների ծնողները՝ ասելով, որ հրաժարվում են Սերժ Սարգսյանի հատկացրած գումարից: «Ասում էին՝ սա ի՞նչ վերաբերմունք է. մեր զավակների գերեզմաններն արդեն դարձել են փողոց: Շատ են վրդովվել, երբ այցելել են գերեզման, տեսել են հողաթմբերն արդեն հարթեցված են, այսինքն ավտոմեքենաներն են անցել-դարձել: Պետք էլ չէ զարմանալ, եթե իշխանություններն անպետք են համարում այն հողակտորը, որը զիջեցին թշնամուն, ուրեմն անպետք կարող են համարել այն հերոսների շիրմները, որոնք իրենց արյունը տվեցին, զոհվեցին այդ հողը հետ բերելու համար: Սրանք տարրական քայլեր են, որոնք ավելի են սրում երկրի վիճակը ու կարելի է միայն զարմանալ երկրի իշխանությունների վրա», -ասում է մեր զրուցակիցը:
Պարոն Գասպարի, Ձեզ էլ էին չէ՞բերման ենթարկել վերջին օրերին:
Այո, երեկ:
Այն ուղեկցվե՞ց բռնությամբ:
Ուրեմն ինձ Խորենացիում բռնեցին, ոստիկանական մեքենա կար, տարան շպրտեցին ինձ էնտեղ, եկավ Երանոսյանը, փորձեց ինձ սադրել՝ բա էնտեղ լավ ես գոռգոռում, ասա տեսնեմ ինչ ես ասում: Ես իրեն իհարկե արժանի չհամարեցի պատասխանեմ: Ինձ գցել էին ոստիկանական մեքենայի մեջ՝ մոտ 40-50 սմ-անոց մի խուց, դրա հատակին նստած, իսկ ոտքերս դուրսն էր, եթե չեմ սխալվում՝ Երանոսյանն էր, ասաց, որ ոտքերս շրջեն դեպի առաստաղ, ու իմ վնասված ողնաշարով, ինձ երկու տակ արած, փակեցին էդ խցի մեջ: Տեւական ժամանակ ինձ պահեցին այդ վիճակում: Հետո արդեն բաժնում ինձ ստիպում էին, որ իմ ոտքով գնամ, ինձ ասեցին բավական է կապիկություն անես, մեկ է՝ կլաուզնիկ ես: Հետո տարան բաժին, կողքը զուգարան կար, գնում էին լվացվելու, գալիս ձեռքներն իմ վրա թափ տալիս:
Ոստիկանության ներքին զորքե՞ր էին տարել:
Չէ, ինձ Կենտրոնի բաժին էին տարել, մոտ 4 ժամ պահեցին, հետո առաջարկեցին լքել ոստիկանության տարածքը, ես բնականաբար չգնացի, ասեցի ոնց բերել եք, նենց էլ տարեք: Իրենք տարան ոստիկանության շենքի հետնամասում գտնվող աղբանոցը, դրեցին էդ աղբանոցում: Այլ մարդկանց նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություններ էին կատարում, չէի տեսնում, բայց լսում էի, որ հատկապես տարեց մարդկանց ահաբեկում էին, թե ի՞նչ է, եկել եք ահաբեկիչների՞ն ես սատարում: Ինձ թվաց, որ այդ զրույցների ընթացքում մի տարեց մարդու ապտակեցին, բայց դե ինչպես գիտեք էդ մարդիկ սովորաբար չեն արտահայտվում:
Տեղյակ եք երեւի, որ երեկ բերման էին ենթարկել հայտնի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին, ինչը կանադական մամուլում սկանդալի է վերածվել, ըստ Ձեզ չե՞ն ճանաչել վերջինիս, թե՞ հրաման էին ստացել, պետք է կատարեին:
Ամեն անարխիայի մեջ էլ կա մի տրամաբանություն, մենք եւ նրանք, ես կասեի՝ մենք-ը Արսինե Խանջյանն է, իսկ իրան բերման ենթարկողը ոստիկան Մագան է: Սա է մեր սահմանը:
Մեր ազատամարտիկները՝ Սասնա Ծռերը Մոնթեի շառավիղներն են, Մոնթեի բարոյականության կրողն են, որ պատանդներից մեկի բաց են թողնում, որովհետեւ ալերգիա ունի, մյուսին բաց են թողնում, որովհետեւ նշանդրեքն է: Իսկ իրավապահները տասնապատիկ անգամ ստոր ու անմարդկային վերաբերմունք էին դրսեւորում, սակայն մեր տղաներն իրենց մարդկային դրսեւորմամբ ցույց են տվել, որ Մոնթեի շարունակությունն են»:
Հայկական ժամանակ
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններից երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ ոչինչ հայտնի չդարձավ, քանի որ նրանց հետ կապի բոլոր միջոցները վերացվել են, իսկ կապ ապահովող գործիչներն էլ` տարբեր պատճառաբանություններով ձերբակալվել: Ցերեկվա ընթացքում մի շարք բժիշկներ շարունակում էին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից պահանջել, որպեսզի նրանք ազատ արձակեն շտապօգնության երկու բժիշկներին եւ բուժքրոջը, որոնք արդեն երկրորդ օրն է՝ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Սակայն կոչերը մնացին օդում:
Զինված խմբավորման անդամների ոչնչացումը թույլ չտալու նպատակով բողոքի ցույցն էլ երեկ տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Խորենացու փողոցում համեմատաբար անդորր էր: Ազատության հրապարակից, ի տարբերություն նախորդ օրերի, այս անգամ մարդիկ ուղեւորվեցին դեպի Բաղրամյան փողոց: Սակայն հորդառատ անձրեւի տակ հասնելով Ֆրանսիայի հրապարակ՝ Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկ, մի առ ժամանակ կանգ առան եւ կրկին վերադարձան հրապարակ, ապա ցրվեցին՝ խոստանալով վերադառնալ: Տպավորություն է, որ հուլիսի 17-ից մեր երկրում ստեղծված իրավիճակը մի տեսակ «կանգ է առել»:
Նկատենք, որ հուլիսի 21-ին, երբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդական առաքելությամբ Երեւան եկավ, իրավիճակը 2 օր անց փոխվեց. նախ՝ պատանդ մնացած ոստիկանները ազատ արձակվեցին, ապա՝ զինյալների սննդի հարցերը կարգավորվեցին, այնուհետեւ լրագրողների հետ հանդիպում կազմակերպվեց… Բայց երբ ինչ-որ ուժերի դրդմամբ Վիտալի Բալասանյանին փորձեցին դուրս մղել բանակցային գործընթացից, իրավիճակը դարձյալ մտավ փակուղի: Երկու օր է՝ երկու կողմերն էլ լռում են. ո՛չ ոստիկանական մեքենաներ են այրվում, ո՛չ էլ վիրավոր զինյալների մասին ենք լսում:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ արդեն երկու օր է՝ վերսկսվել են ակտիվ բանակցությունները իշխանության եւ զինյալների միջեւ: Դարձյալ պրոցեսը գտնվում է գեներալ Բալասանյանի ձեռքին: Փորձ է արվում համոզել «Սասնա ծռեր»-ին` հանձնվել իշխանություններին, որպեսզի բախումներ չլինեն եւ քաղաքակիրթ բանակցություններ սկսվեն՝ առանց զենքի:
Բայց մյուս կողմից էլ իշխանությունները պետք է երաշխիքներ տան միջնորդներին, որ զինյալները խիստ պատժիներ չեն կրի հանձնվելուց հետո: Ահա, այսպիսի բարդ իրավիճակ է, որի հանգուցալուծումը արդեն 13 օր է՝ չի գտնվում»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.