23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Էրեբունու ՊՊԾ շենքում պահվող բժիշկներից մեկը՝ Սալվադոր Խեչոյանը, դուրս է եկել գնդի տարածքից։ «Ա1+»-ի հետ զրույցում Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ Խեչոյանին ազատ են թողել ոչ թե «Սասնա ծռերի» անդամները, այլ բժիշկն ինքը այլեւս չի վերադարձել ՊՊԾ շենք,
«Երեկ գնդում վիրավորվածներին հիվանդանոց տեղափոխելու նպատակով նա նստել է մեքենան եւ գնացել, այլեւս չի վերադարձել ՊՊԾ շենք»,-ասաց տիկին Ստեփանյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ ներկայացրել։
Նշենք, որ դեռեւս երկու բուժաշխատող՝ բժիշկ Նորայր Թեւանյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը, շարունակում են մնալ ՊՊԾ շենքում։
Ստորև ներկայացնում ենք Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության հայտարարությունը Երևանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների մասին.
«Մենք ուշադիր հետևում ենք հուլիսի 17-ին Էրեբունու պարեհակապահակային ծառայության գնդի գրավումից ի վեր Երևանում զարգացող իրադարձություններին։
Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը մտահոգված է անցյալ գիշեր բազմաթիվ կալանավորումների և ուժի կիրառման արդյունքում տուժածների մասին տեղեկություններով։ Իրենց գործառույթներն իրականացնող լրագրողների նկատմամբ ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի լինել։
Մենք միանում ենք անհապաղ հետաքննություն անցկացնելու, բոլոր կողմերի զսպվածության և հանդուրժողականության դրսևորելու մասին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և այլ միջազգային կազմակերպությունների կոչերին։ Խաղաղ հավաքների ազատության և կամարտահայտման ազատության իրավունքները պետք է հարգվեն, իսկ կամայական կալանավորումները չեն կարող ընդունվել։
Մենք ցավակցում ենք Էրեբունու իրադարձություններում իր կյանքը կորցրած ոստիկանական սպայի (Արթուր Վանոյանի) ընտանիքին։ Մենք նաև դատապարտում ենք բուժաշխատողների պատանդառության քայլը, որը երբևէ չի կարող արդարացվել։
Հույս ենք հայտնում, որ իրավիճակը շուտափույթ և խաղաղ կերպով կհանգուցալուծվի։ Մենք նաև խրախուսում ենք գործունակ մեխանիզմներ ներդնել՝ լայն քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև կառուցողական երկխոսություն ապահովելու համար»։
Հուլիսի 29-ի երեկոյան Երեւանի Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելիս ոստիկանական ուժերը կրկին թիրախավորված հարձակում են գործել լրագրողների վրա։ Բիրտ ուժի կիրառման հետեւանքով տուժել են մեր գործընկերները. Հովհաննես Մովսիսյանը, Կարլեն Ասլանյանը և Գարիկ Հարությունյանը («Ազատություն» ռադիոկայան), Ռոբերտ Անանյանը և Տիգրան Բադալյանը («Ա1+»), Մարիամ Գրիգորյանը և Դավիթ Հարությունյանը («1in.am»), Գեւորգ Ղազարյանը (ազատ ֆոտոլրագրող), Հովիկ Գրիգորյանը («Panorama.am»), Աղվան Ասոյանը և Ալբերտ Գալստյանը («Արմենիա» հեռուստաընկերություն), Սարգիս Խարազյանը և Մկրտիչ Կարապետյանը («Civilnet.am»), Մարութ Վանյանը («Lragir.am»)։
Այս տվյալները նախնական են, գործողությունները զանգվածային բնույթ են կրել և տուժածների թիվը կարող է ավելի լինել։ Ընդ որում՝ ֆիզիկական բռնությունները զուգորդվել են տեսանկարահանող սարքերը և ֆոտոխցիկները ջարդելով, նկարահանված կադրերը ոչնչացնելով և լրագրողական գործունեության այլ խոչընդոտումներով։
Սա առաջին անգամ չէ, որ ոստիկանները նպատակաուղղված հարձակում են գործում ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա, որպեսզի վերջիններս չկարողանան օբյեկտիվ տեղեկություններ տարածել կատարվող բռնարարքների վերաբերյալ։ Այս ֆոնին առնվազն զավեշտալի է հնչում ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հայտարարությունն այն մասին, թե լրագրողների նկատմամբ բռնությունները կհետաքննվեն։ Մենք արդեն գիտենք, թե ինչպես են «հետաքննվում» ոստիկանական վայրագության այսպիսի միջադեպերը։ Դրա վառ օրինակն են 2015 թվականի հունիսի 23-ի և նմանատիպ այլ դեպքերը, որոնք այդպես էլ մնացել են չբացահայտված։
Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները եւ օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը դադարեցնելու վերաբերյալ մեր բազմաթիվ հայտարարությունները, հորդորներն ու կոչերը առայսօր անպատասխան են, իսկ ոստիկանության գործելաոճում որևէ փոփոխություն չկա։
Ստեղծված իրավիճակում մենք անիմաստ ենք համարում որևէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից և մեզ իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԿ
«ՌԵԳԻՈՆ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանի Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այս գիշեր Սարի թաղում կատարվեծ դեպքերի վերաբերյալ.
«Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետևանքով տուժել են իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան:
Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին և 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։
Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կապ է հաստատել լրատվամիջոցների հետ՝ /Արմենիա հեռուստաընկերություն, azatutyun.am, a1plus.am, 1in.am, lragir.am, panorama.am, civilnet.am, news.am, armlur.am/ խնդրելով դատախազությանը տրամադրել լրագրողների նկատմամբ բռնության և տեխնիկայի վնասման վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող փաստերը՝ քրեական գործի շրջանակներում դրանք ուսումնասիրության առարկա դարձնելու համար:
ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում, եթե կան այլ լրատվամիջոցներ, որոնց աշխատակիցները տուժել են վերոնշյալ դեպքերի հետևանքով, լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ ցանկացած առկա փաստ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն»:
ԱԱԾ-ն երեկ կատարված դեպքերի առնչությամբ հայտարարություն էտարածել, որում ասված է. «2016թ. հուլիսի 29-ին, ժամը 21-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից, մասնավորապես, գնդի եռահարկ շենքի տանիքի պատուհաններից, ինչպես նաև գնդի հսկիչ անցագրային կետից զինված խմբի անդամները տարբեր զինատեսակներից պարբերաբար կրակ են արձակել Սարի թաղի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների, նշված բնակավայրի տների, ինչպես նաև Խորենացի փողոցի արգելափակված հատվածը վերահսկող իրավապահ մարմինների ծառայողների ուղղությամբ, իսկ Խորենացի փողոցի բեռնատար ավտոմեքենաներով պատնեշի վրա նետել են ձայնալուսային նռնակներ:
Բացի այդ, զինված խումբը գնդի տարածքում նռնակ է պայթեցրել, որից հետո փորձել է այրել իրենց կողմից գնդի հսկիչ անցագրային կետի մոտակայքում կայանած ավտոբուսը՝ դրա տակ այրվող առարկաներ նետելով: Իրավապահների պատասխան համարժեք գործողություններով կրակի բոլոր օջախները լռեցվել են, իսկ զինված խմբի անդամների նախահարձակ բոլոր գործողությունները՝ խափանվել:
Ըստ նախնական տվյալների՝ փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել ինչպես Սարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկաններ, այնպես էլ զինված խմբի անդամներ: Ստեղծված պայմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի կողմից շարունակական ահաբեկչական գործողություններով իրավիճակի կտրուկ սրումը, իրավապահ մարմինների աշխատակիցների, ինչպես նաև արգելափակված գոտուց դուրս գտնվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության ուղղությամբ արձակված կրակահերթերն այլևս չեն կարող որևէ կերպ հանդուրժվել:
Հայտնում ենք, որ հուլիսի 29-ի ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձություններից հետո սպառվել են ահաբեկիչների հետ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր ողջամիտ հնարավորությունները:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և առկա պայմաններով արդարացված ուժի գործադրումը բացարձակապես անհրաժեշտ է քաղաքացիներին՝ նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելու, իրավապահ մարմինների ծառայողների կյանքին և առողջությանը սպառնացող զինված հարձակումը հետ մղելու, նրանց զենքին տիրանալու փորձերը կանխելու, պատանդներին ու զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտներն ազատելու, ինչպես նաև զինված խմբի դիմադրությունը ճնշելու համար:
Ուստի զինված խմբի անդամներին զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձնվելու համար ժամանակ է տրվում մինչև այսօր ժամը 17.00-ն: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի:
Զգուշացնում ենք նաև, որ առանց թույլտվության արգելափակված գոտի մուտք գործելու յուրաքանչյուր փորձ գնահատվել և գնահատվելու է որպես ահաբեկչության հանցակցություն, այն կատարած բոլոր անձինք, անկախ իրենց կարգավիճակից, ենթարկվելու են քրեական պատասխանատվության, իսկ ոստիկանական արգելապատնեշները բռնությամբ ճեղքելու բոլոր փորձերը կասեցվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցների օգտագործմամբ»:
Հիմնադիր խորհրադարանը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. Ս.թ. հունիսի 29 –ի երեկոյան, լույս 30 –ի առավոտյան ՀՀ իշխանությունը զավթաց հանցագործ բանդան իր պարագլուխ Սերժիկ Սարգսյանի անմիջական հրահանգով իրականացրեց պետական զանգվածային ահաբեկչության հերթական անօրինակ գործողությունը: Այս անգամ նա մարտադաշտի էր վերածել Երևանի թաղամասերից մեկը ՝ Սարի թաղը, ուր ի համերաշխություն Սասնա Ծռեր խմբավորման ապստամբների հավաքվել էր համակիր քաղաքացիների հոծ բազմություն:
Տուն չունեցող քարանձավաբնակներին հատուկ բարբարոսական ջերմերառանդությամբ ՀՀ ոստիկանապետության զորքերը և իրենց ենթակա քաղաքացիական շորեր հագած, քրեական խուժանը հարձակվելով խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքից օգտվող անզեն քաղաքացիների վրա օգտագործել են հատուկ միջոցներ, որի արդյունքում հարյուրավոր անզեն քաղաքացիներ ծեծվել և բերման են ենթարկվել, տասնյակ լրագրողներ ենթարկվել են բռնությունների իրենց լրագրողական պարտականությունները կատարելիս, իսկ շուրջ 60 քաղաքացի դիմել են հիվանդանոցներ՝ստանալով տարբեր աստիճանի, այդ թվում ծանր մարմնական վնասվածքներ:
Երևանի խիտ բնակեցված Սարի թաղի բնակիչները նույնպես զոհն են դարձել զանգվածային ահաբեկչության: Նրանց տները ենթարկվել են գազային նռնակատետման, հրդեհի, գույքի ոչնչացման, ոստիկանների՝ զենքի սպառնալիքով բռնի ներխուժման, իսկ բնակիչներներից շատերը՝ ծեծի և հոգեբանական ստորացման:
Վերոնշյալը վառ կերպով վկայում է, որ Հայաստանում իշխանությունը զավթել է պետական զանգվածային ահաբեկչություններ իրականացնող հանցագործ ավազակախումբ, և որից ազատվելը ենթադրում է հակաահաբեկչական գործողություններ: Այսպիսով բոլորի համար ակնհայտ է դառնում Սասնա Ծռերի գործողությունների, որպես բռնակալության տապալման վերջի միջոցի անհրաժեշտությունը:
Կոչ ենք ուղղում Սերժ Սարգսյանին:
Եթե դու չես ուզում արժանանալ Չաուշեսկուի ճակատագրին, ապա ունես մեկ քայլ՝ պիտի անհապաղ ենթարկվես ժողովրդի կամքին և սկսես իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը, որի առաջին քայլը բանակցությունների սկսելն է Սասնա Ծռերի ապստամբների հետ: Սա մեր ժողովրդի ու քո վերջին հնարավորությունն է անցնցում քաղաքական փոփոխությունների…
«Ա1+» լրատվամիջոցի լրագրող Ռոբերտ Անանյանն այս պահին շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Երեկ երեկոյան քաղաքացիների բողոքի ցույցը լուսաբանելու ժամանակ «Սարի թաղում» լրագրողը վնասվածքներ է ստացել: Ոստիկանների նետած պայթուցիկներից վնասվել են Ռոբերտի երկու ոտքերը: Աջ ոտքին ստացել է երկու բեկորային պատռվածք, ձախ ոտքին՝ մեկ նմանատիպ վնասվածք, ձեռքը նույնպես վնասվել է: Իսկ գլխավերևում պայթող նյութերից, ձայներից ուժեղ գլխացավ ունի:
Ռոբերտը նշեց, որ ոստիկանական գործողությունից առաջ ոստիկանները լրագրողներին զգուշացրել են հեռանալ տարածքից և առանձնանալ: Լրագրողները հիմնականում կատարել են պահանջը, սակայն ոստիկանների կողմից նետված առաջին պայթուցիկները նետվել են հենց լրագրողների ուղղությամբ:
«Իմ տպավորությամբ, թիրախավորված էին լրագրողները, հատկապես տեսախցիկ ունեցողները: Կարծում եմ՝ ոստիկանները գործողություններից առաջ միտումնավոր էին լրագրողներին առանձնացնում մեկ վայրում, որպեսզի ավելի հեշտ նրանց չեզոքացնեն»,-ասում է լրագրողը:
Ռոբերտը պատմեց, որ երեկ, ժամը 22.30-ից սկսած, անընդհատ լսվել են պայթյունի ձայներ, կրակոցներ, և ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Նրա խոսքով՝ քաղաքացիների շրջանում շփոթմունք կար, քանի որ նրանք ընդհանրապես քար չեն նետել, ոչ մի միջոց չեն կրառել ոստիկանների դեմ, պարզապես պաշտպանվողի դերում էին:
Ռոբերտ Անանյանն ասաց, որ ինքն ու օպերատոր Տիգրան Բադալյանը ևս թիրախում են հայտնվել: Տիգրանը թեթև մարմնական վնասվածք է ստացել և, Ռոբերտի տեղեկություններով, չի դիմել հիվանդանոց:
«Լուսաձայնային նռնակներ էին նետում: Պայթում էին մեր գլխավերևում, ոտքերի տակ և չէինք կարողանում հաշվել, թե ինչքան նռնակ պայթեց մեր կողքին: Այնուամենայնիվ, շարունակում էինք մեր աշխատանքը, զգում էինք, որ վնասվածքներ ունենք, բայց ապահովում էինք ուղիղ եթերը»,-պատմում է լրագրողը:
Ռոբերտին առաջին բուժօգնությունը ցուցաբերել են «Սարի թաղի» բնակիչները, մշակել են վերքերը: Իսկ նրանցից մեկն առաջարկել է իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Ճանապարհին՝ դեռ «Սարի թաղից» դուրս չեկած, համազգեստով ոստիկանները, Ռոբերտի հիշելով՝ «կարմիր բերետավորներ», կանգնացրել են ավտոմեքենան: Հարցրել են, թե ովքեր են և լրագրողները ներկայանալով ցույց են տվել լրագրողական վկայականները: Ոստիկանները քաշելով պոկել են «Ա1+»-ի օպերատորի «բեյջը»:
«Մեզ ուղղակի դուրս շպրտեցին ավտոմեքենայից: Մահակների ձայներ էր լսվում: Չգիտեմ Տիգրանը դրանից հարվածներ ստացել է, թե ոչ, ես էլ արդեն չէի հասկանում, ինձ խփում են, թե ընկնում եմ գետնին: Շատ շոկային իրավիճակ էր: Տեղաշարժման այլ միջոց չունեինք, ստիված այդ վիճակով սկսեցինք ոտքով քայլել»,-ասում է Ռոբերտ Անանյանը:
Դրանից հետո ճանապարհին հանդիպել են «Առաջին լրատվականի» խմբագրին, ով փնտրել է իր լրագրողներին: Ռոբերտի խոսքերով՝ մոտ 40 րոպե այդ վնասվածքներով քայլել է «Սարի թաղի» փողոցներով, մինչև ճանապարհին հանդիպել են շտապօգնության ավտոմեքենայի:
Բժիշկները օգնություն են ցույց տվել Ռոբերտին և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ռոբերտն ասում է, որ չի կարողանում ոտքի վրա կանգնել, վերքերը ոտքի ծալվող հատվածում են:
Լրագրողը նշեց, որ դեռ չի խորհրդակցել իր լրատվամիջոցի ղեկավարության հետ, սակայն մտադրված է պաշտպանել իր իրավունքները:
«Ես ուզում եմ ստանալ իրավական գնահատական, թե ինչու նման իրավիճակում հայտնվեցինք, ինչու թիրախավորվեցինք, ինչու նման վնասվածքներ ստացանք, ինչու ես ստիպված պետք է չաշխատեմ նաև նյութական վնասներ կրեմ և այլն»,-ավելացրեց Ռ. Անանյանը:
Հետք
«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն անդրադառնալով այս գիշեր տեղի ունեցած բախումներին ու լրագրողների հանդեպ բռնություններին՝ մի եզրահանգման է գալիս՝ բանդիտիզմի այս մեթոդներով փորձում են փակել լրատվամիջոցի բերանն ու կտրել լեզուն, կոտրել խցիկը, գլուխը. «Եւ ընդհանրապես ծեծել, գցել ղրաղ: Տատս մի լավ խոսք ուներ, որ այս դեպքերում միշտ ասում էր՝ վերեւն Աստված կա, այսինքն՝ բոլորի համար մի իսկություն կա, որ վերեւում կախված է, ու այս ամեն ինչը չի մարսվելու: Ուղղակի որոշ մարդկանց համար վերեւը մի քիչ ուրիշ հասկացողություն է ու ուրիշ մարդիկ են»:
Ըստ նրա՝ պետք է ցուցադրել ամեն ինչ, հեռարձակել ամեն ինչ. «Ու ոչ Վովա Գասպարյանը պետք է որոշի, ոչ նախագահը՝ կարելի՞ է, թե ոչ այս կամ այն կադրը հեռարձակել, դա որոշում է խմբագիրն ու լրագրողը, որ աշխատում է տեղում: Երեկ բոլոր լրագրողներին առանձնացրին մարդկանցից ու կանգնեցրին բաց տարածքում ու բառիս բուն իմաստով սկսեցին ռմբակոծել: Դա ինչպե՞ս պետք է բացատրի Աստծո հավատացյալ ոստիկանապետը. երեւի առաջին գիշերն է, որ հանգիստ քնել է ու երեւի մինչեւ հիմա էլ քնած է: Ամբողջ աշխարհում էլ կատարվում են նման բաներ, սակայն մեզ մոտ մի քիչ ավելի վայրենի իշխանություն է. կապիկների մոլորակ են դարձրել: Ոստիկանապետը շատ փոքր մարդ է, որ իր գլխից ինչ-որ որոշումներ կայացնի, իսկ որոշումներ կայացնողը, ինչպես միշտ, լռում է: Այս տարիների ընթացքում ձեռագիրը նույնն է, ընդամենը թանաքն է փոխվել. սերունդն է փոխվել, որն այսօր ուզում է կայանալ, սակայն երեկվա գիշերվա իրադարձություններով նրանք փորձեցին անել այնպես, որ իրենք չհասկանան, միայն վախենան»:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պաշտպանվա՞ծ է իր մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի անվտանգությունը եւ արդյոք նա կարո՞ղ է իր անվտանգությունից ելնելով դադարեցնել աշխատանքն ու հեռանալ դեպքի վայրից, Մեսրոպ Մովսեսյանը չբացառեց, որ լրագրողը ունի նման իրավունք, սակայն միաժամանակ ավելացրեց. «Գիշերն այցելել եմ հիվանդանոց մեր լրագրող՝ Ռոբերտ Անանյանին տեսակցության. նա ուներ բազմաթիվ վնասվածքներ, սակայն նա բացարձակ վախեցած չէր, միայն շոկի մեջ էր: Արնահոսելով՝ նա մոտ մեկ ժամ աշխատել է: Իսկ թե ումից պետք է այս ամենի համար պատասխան պահանջենք, այս հարցին այսպես պատասխանեմ՝ երբ պարզեմ՝ ով է մեր երկրի նախագահը, ես նրանից կպահանջեմ. մենք ունենք ընդամենը մումիայակերպ երեւույթներ, որոնք որոշումներ են կայացնում, որ իրենց թիկունքը պահեն»:
Araratnews.am-ը գրում է, որ azatutyun.am-ի տեսանյութում պարզ երեւում է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները ժողովրդի վրա գրոհելուց առաջ ստանում են իրենց բաժին հաբը եւ անցնում առաջ։
Սիրելի ժողովուրդ,
Հայտնում եմ ձեզ, որ անցած 3-4 օրերի ընթացքում ինձ բանագնացներ են այցելել, որոնք իմ կողմից ճանաչված և հարգված անձինք են: Նրանք ինձ այցելել են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:
Բանագնացները այցելել են ինձ 2 անգամ և մեկ անգամ զանգահարել են ու փոխանցել, որ Սերժ Սարգսյանը չի փոխել իր դիրքորոշումը և շարունակում է մնալ այն կարծիքին, որ տղաները պետք է վայր դնեն զենքերը, որից հետո միայն տեղի կունենա հանդիպում իմ և իրմեջ:
Ես էլ իմ կողմից հայտնել եմ նրանց, որ նույնպես շարունակում եմ մնալ հավատարիմ իմ այն դիրքորոշմանը, որ տղաների հետ իմ հանդիպման նպատակը քաղաքական ոսկի միջին գտնելն է:
Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը:
Սերժ Սարգսյանի կողմից այս հարցում համաձայնության չգալը ծանր հետևանքներ է ունենում մեր ժողովրդի համար, որի համար ես շատ ցավում եմ: Մենք ազգովի գտնվում ենք մի նավակում, որը Սերժ Սարգսյանը ցանկանում է խորտակել:
Դրա մասին են վկայում նրա կողմից համաձայնության չգալը և ժողովրդի դեմ անողոք մեթոդների կիրառումը:
Հակառակ այս ամենի, ինչպես նաև՝ հակառակ ռեժիմի կողմից Սասնա Ծռերի և հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող նենգ գործողությունների, ես շարունակում եմ մնալ բաց՝ գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը:
Եվ ուրեմն, այսօր Հայաստանի հանրապետությունում տեղի ունեցողի ողջ պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա»:
30.07.16թ.
Վարդաշեն ՔԿՀ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.