23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երկու սպանված ոստիկանները, ոստիկանական գնդի գրավումը, Սարի թաղում ոստիկանների վախեցած աչքերը, ՊՊԾ-ում գտնված կեղտոտ փաստաթղթերի ու ցուցակների բացահայտումը, գողականների հետ բացահայտված կապը՝ «Սասնա ծռերի» երկու շաբաթ տեւած ապստամբությունը Հայաստանի ոստիկանության համար իսկական փորձություն էր:
Ոստիկանության պահվածքը երկու շաբաթ շարունակ բավական հակասական էր: Չնայած, դատելով նրանից, որ Վովա Գասպարյանը երկու շաբաթվա ընթացքում այդպես էլ բառ անգամ չի ասել, կարելի է հասկանալ, թե որքան էր նա «վիրավորված» մինչեւ «հոգու խորքը»: Ի վերջո, ոստիկանական գունդ էր գրավվել եւ համընդհանուր ցուցադրության դրվել հենց ոստիկանության կեղտոտ խոհանոցը:
Հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունն արդեն գիտեր, որ հաջորդ օրը «հակաահաբեկչական գործողություն է» սկսվելու, որոշեցին վրեժ լուծել, ընդ որում մի քանի կատեգորիաների նկատմամբ, որոնք կասկածի տակ են դրել իշխանության եւ գողականների իշխանությունը՝ Սարի թաղի բնակիչներ, լրագրողներ եւ մի շարք հանրային լիդերներ:
Հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցավ ոստիկանության եւ գողականների վրեժը: Նրանք պայթուցիկներ նետեցին տներ, վիրավորեցին ու վախեցրեցին թաղամասի բնակչությանը: Դաժան ծեծված լրագրողները պատմում են, որ քաղաքացիական հագուստով մահակներով զինված մարդիկ դուրս են եկել ոստիկանական պատնեշի հետեւից: Այսինքն, եթե անգամ նրանք ոստիկաններ չէին, այլ «գողականներ», միեւնույն է, աշխատել են ոստիկանության կողմից: Քաղաքացիական հագուստով այդ անձինք, որոնք անհասկանալի հաբեր են ընդունել, անմարդկային գազանությամբ հարձակվել են լրագրողների վրա: Միայն հրաշքով է, որ զոհեր չկան:
Միեւնույն ժամանակ, ոստիկանություն եւ այլ մեկուսարաններ տարան շարժման «ոչ գողական» լիդերներին, որոնց նույնպես ծեծեցին: Ամենածանրը, ինչպես ասում են, Անդրիաս Ղուկասյանի վիճակն է, որը չի կարողանում շարժվել:
Հուլիսի 29-ի ծեծուջարդը թելադրված չէր «հակաահաբեկչական գործողությամբ», դա ոստիկանության եւ գողական աշխարհի վրեժն էր, որի իշխանությունը կասկածի տակ դրվեց Երեւանի ամենակրիմինալ թաղամասերից մեկում՝ Էրեբունիում:
Վովա Գասպարյանի հրաժարականը զինված խմբի պահանջների ցանկում էր: Սակայն նա չէր կարող հրաժարական տալ, քանի որ «կքաշեր» ամբողջ համակարգին, որի էությունն ուժային կառույցների ու գողական աշխարհի դաշինքի մեջ է: Հայաստանում այդ աշխարհին մի ամբողջ պետական շերտ է տրված՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնց միջոցով իրականացվում են ընտրությունները եւ հանրության յուրաքանչյուր անդամի «օպերատիվ» կառավարումը: Այդ համակարգի փլուզումը կնշանավորեր ներկայիս համակարգի վերջը:
Ոստիկանության ու գողականների վրեժն ու ահաբեկչությունը ժողովրդի մոտ ատելության նոր ալիք են առաջացրել: Սակայն դա համակարգին ավելի շատ է ձեռնտու, քան անհնազանդությունը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235 (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել կամ կալանավորվել է 47 անձ: 24 անձի տարբեր համակցություններով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 (պատանդ վերցնելը), 219 և 235 հոդվածներով:
Սույն թվականի օգոստոսի 1-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նշված քրեական գործը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով նախատեսված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելու վերաբերյալ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ընտանիքին աջակցելու նպատակով հուլիսի 31-ից Gofundme.com կայքում դրամահավաք է սկսվել: Նախատեսված 5 հազար ԱՄՆ դոլարի փոխարեն, ընդամենը մեկ օրում հավաքվել է ավելի քան 15,5 հազար ԱՄՆ դոլար: Գումար է նվիրաբերել 350-ից ավելի մարդ: Թվերը րոպե առ րոպե աճում են։
Նշենք, որ դրամահավաքի անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ մամուլում հրապարակումներ եղան ընտանիքի սոցիալական ծայրահեղ վատ պայմանների մասին։
Խանդոյանների բազմազավակ մայրը 5 որդի ունի. նրանցից ավագը՝ Հունանը, զոհվել է Արցախյան ազատամարտում, երկրորդը՝ Արթուր Խանդոյանը, պատերազմի վետերան, արտագաղթել է, Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ Գայլը, Սասնա ծռերի անդամ է, ազատամարտիկ, մասնակցել է Արցախյան ազատամարտին, Արարատ Խանդոյանը, որի օրգանիզմում ներքին օրգանների կեսը չկա, հրաշքով կենդանի է մնացել ազատամարտի ժամանակ, այժմ անազատության մեջ է՝ վերջին հանրահավաքներում անկարգություններ հրահրելու մեղադրանքով։
«Վարուժին, Պավլիկին, Սեթոյին ճանաչելով՝ կարող եմ վստահ ասել, որ իրենք այն մարդիկ չէին, որ խաբեին ու խաբելով մարդ տանեին իրենց հետ, բացառվում է»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՊԾ գնդից այսօր ու օրեր առաջ դուրս եկած զինյալ խմբի երկու անդամների հայտարարություններին, թե իրենց ասել են՝ ցույցի ենք գնում ու տարել ՊՊԾ գունդ՝ ասաց «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահը՝ Գեղամ Սահակյանը:
Մեր հարցին՝ Ձեր կարծիքով, նրանց վախեցրե՞լ են կամ ստիպե՞լ նման հայտարարություններ անել, պարոն Սահակյանն ասաց. «Բոլորը նույն բանն են ասում, ոնց որ մի մարդ խոսի: Ինձ թվում է՝ ներսում պայմանավորվել են՝ եթե հանձնվենք, բռնվենք կամ դուրս գանք ՝այսպես ասենք: Չնայած՝ տղաներից մեկը, որ հեռախոսով խոսում էր մինչեւ դուրս գալը, էլի նույն բանն էր ասում: Բայց հնարավոր չէ գիշերով գային ու չիմանային՝ ուր են գալիս, որովհետեւ գիշերով միտինգ, երթեր չի լինում: Կամ էլ չի բացառվում, որ այդ տղաների դուրս գալուց հետո են նրանց ասում, որ այդպես ներկայացնեն իրավիճակը»:
Գեղամ Սահակյանը զինյալ խմբից դուրս եկած տղաների նմանատիպ հայտարարությունները, թե տեղյակ չէին՝ ուր են գնում, դավաճանություն է համարում խմբին:
Մեր հարցին, իսկ ովքե՞ր են այդ տղաները, որոնք դուրս եկան խմբից, ինչ դերակատարում են ունեցել «Հիմնադիր խորհրդարանում», պարոն Սահակյանը պատասխանեց. «Նրանց չեմ ճանաչում: 7-8 տարի է՝ Ժիրայր Սեֆիլյանին ճանաչում եմ, հետն ուր ասես եղել եմ, բայց Սպիտակում չենք եղել, նման բան չեմ հիշում, որ Սպիտակ գնացած լինենք: Այդ տղաներին ինչ-որ մեկը բերել է, բայց ով է բերել, չգիտեմ: Նրանք անծանոթ են»:
Հիշեցնենք, որ կան տեղեկություններ, որ խումբը լքած տղաները Սպիտակից են:
Մեր հարցին՝ իսկ Վարուժան Ավետիսյանն ու Պավել Մանուկյանը անվստահելի մարդկանց իրենց հետ կտանե՞ին, Գեղամ Սահակյանը շարունակեց. «Իհարկե ոչ: Նրանց հետ ճանապարհ չէին գնա: Պավելենք վստահել են այդ տղաներին բերողին: Խմբում մի տղա կար՝ Վանաձորից թե Սպիտակից, Արմեն անունով, երեւի ինքն է հետը բերել»:
Գեղամ Սահակյանի կարծիքով, զինյալ խումբը դատապարտված է ձախողման՝ հաշվի առնելով ոստիկանական գործողությունները խմբի անդամների նկատմամբ: Հիշեցնենք, որ վերջին օրերին վիրավորվել են խմբի մի քանի անդամներ, մեկ վիրավոր էլ գրանցվել է այսօր: «Նրանք այդքան հնարավորություն չունեին… Նրանք ապուշություն են արել: Հնարավոր բան չէր այս երկրում նման բան անել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահը: Քիչ անց հավելեց. «Հայաստանում հնարավոր չի նման ճանապարհով գաս իշխանության կամ նման ճանապարհով քո ուզածին հասնես: Բացառվում է դա: Եթե ես իմանայի՝ հենց առաջինը ես կկանխեի»: Մեր հարցին՝ ո՞րն էր այն սխալը, որը վնասեց զինյալ խմբին, պատասխանեց. «Այնտեղ կային մարդիկ, որոնք մեկը մյուսին չէին կարող հասկանալ: Վարուժանը չէր կարող Պավլիկին հասկանալ կամ Պավլիկը Վարուժանին: Վարուժին լավ եմ ճանաչում, ինքը վաստակ ունեցող գնդապետ է, ամեն լակոտ-լուկուտի հետ ճանապարհ չէր գնա, ինքը ծանր տղա է»:
Ժիրայր Սեֆիլյանը կողջունե՞ր զինյալ խմբի անդամների գործողությունները հարցին, Սեֆիլյանի թիկնապահը պատասխանեց. «Ոչ: Ժիրայրը, իմ կարծիքով, տղաներին կասեր՝ ինքնասպան եղեք… Թե չէ՝ ապուշություն էր ինչ-որ մի բան գրավել, ու այնտեղ վեր ընկնել, ավտո վառել՝ ասել մեզ հաց տվեք ուտենք: Դա լակոտություն է: Ուղեղի մեջ չի տեղավորվում: Նման բան ոչ Վարուժը կարող էր մտածել, ոչ էլ էն ալկոհոլիկ Պավլիկը: Տենց բան հնարավոր չէր»:
Ի պատասխան լրատվական կայքերից մեկում 30.07.2016թ. տեղադրված «Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են թոշակից և նպաստից» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ Ռիմա Խանդոյանը օրենքով սահմանված կարգով ստացել է 2016թ.-ի հուլիս ամսվա տարքիային աշխատանքային կենսաթոշակը և զոհվածի ընտանիքի անդամին նշանակվող պարգևավճար:
Օգոստոս ամսվա կենսաթոշակի և պարգևավճարի վճարումը օրենքով սահմանված կարգով կիրականացվի առաջիկա օրերին:
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Ռիմա Խանդոյանն իր որդու՝ Արմեն Եզնակի Խանդոյանի հետ հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում: 2014թ. փետրվար ամսին ընտանիքի անապահովության միավորը կազմել է 26.89-ը, որը ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված ընտանեկան նպաստի իրավունք տվող 30.00 միավորից:
Հաշվի առնելով Խանդոյանների ընտանիքի սոցիալական վիճակը՝ ընտանիքին պարբերաբար նշանակվել է եռամսյակային հրատապ օգնություն 2014թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 2015թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակների համար, 2016թ.՝ 2-րդ եռամսյակի ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար:
Եռամսյակային հրատապ օգնության նշանակման հարցը քննարկվում է սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար` ընտանիքի դիմելու դեպքում:
Խանդոյանների ընտանիքի` համակարգում փաստագրման ժամկետը լրացել է 2016թ. հունիսի 29-ին: Սոցիալական աջակցության որևէ ծրագրից օգտվելու համար Խանդոյանների ընտանիքը հունիս ամսին պարտադիր պետք է դիմեր սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ներկայացներ համապատասխան տվյալներ, ինչը չի արել:
Հավելենք, որ 29.07.2016թ. տիկին Ռիմա Խանդոյանը այցելել է սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ստացել ընտանիքին հասանելիք թվային հեռուստատեսային ընդունիչ սարքը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ԵՍ, ԱՄԵՆ ԱՍՏԾՈՒ ՕՐ, ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԸ 20-ԻՆ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ:
Լինելու եմ, եթե նույնիսկ միակը լինեմ ու շրջապատված պսպղուն հեծանիվ քշող փոքրիկներով: Լինելու եմ շուրջը եղող սրճարաններում նստած «հաճախորդներով», որոնք տասնըհինգ օր շարունակ կիսատ չթողեցին իրենց գարեջրի գավաթը, չմիացան մեզ, բայց այդ բաժակը բարձրացրին ու խմեցին «տղեքի կենացը, ախպեր, հալալ ա իրանց», լինելու եմ, քանի որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում, առանց տագնապի ո՛ւ կազմակերպված ո՛ւ հետևողական:
Շատ գործ կա անելու: Իրավապաշտպանների, քաղաքական վերլուծաբանների, փաստաբանների ու այլ լուրջ ու խելացի, տաղանդավոր մասնագետների հետ, երիտասարդների հետ:
Առաջին ամենագլխավոր համաժողովրդային պահանջը՝
Չընտրված նախագահի հրաժարականը և ժողովրդի վստահված կառավարության ձևավորումը:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:
Ոստիկանության ղեկավարության դեմ դատ հարուցել Եվրոդատարանում առ այն, որ իրենց շարքերում գործում է օլիգարխների թիկնազորը՝ դոպինգներ ընդունած վիճակում և դիմում գործողությունների, որի հրամանը չի արձակել ոստիկանապետն անգամ իր ոչ ընդունելի նկարագրով, այլ հրամանը տրվել են իրենց քրեական հանցագործ տերերը, պաշտպանելու համար իրենց թալանածը:
Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են այս օրերին և խոշտանգումների ենթակվել պիտի ազատ արձակվեն և դատ բացեն ոստիկանության ու նրանց անընդունելի մեթոդների դեմ:
Պիտի շարունակենք պահանջել, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը:
Ամենաառաջնային խնդրի հետ միասին, որ նախագահի հրաժարականն է, այսօր պիտի զբաղվենք վիրավոր Սասնա Ծռերի առողջական վիճակի և պայմանների վերահսկողությամբ, ինչը որ արդեն անում են նրանց փաստաբանները, բայց պիտի լինի համաժողովրդական ճնշում նրանց գործին նպաստելու համար:
Նորից դիմում եմ սփյուռքահայերին: Իմ համեստ կարծիքով տեղում ձեր բողոքները արդյունք չեն տալիս: Եթե հնարավոր է, գիտեմ դժվար բան է ասածս, բայց օգոստոսն է, եկեք Հայաստան, եկեք խմբերով, ընտանիքներով:
Սփյուռքահայ հայտնիներին՝ Արսինեի, որ միակը եղավ այս օրերին և ահագին օգուտ բերեց, օրինակով բոլորդ՝ ՄԱՐԿ ԿԻՐԱԿՈՍԻՑ սկսած մինչև Սերժ Թանկյան ու Արսինեի ամուսին Ատոմ, եկեք, եկեք ձեր հայտնի օտարազգի ծանոթներով, պարտադիր չէ, ոսկե ծիրան լինի, որ գաք, մեր պատմության մեջ երկրորդ ոսկե դարն է սա:
Նորից եմ դիմում մեր մեծ ժողովրդականություն վայելող անձերին: Դուրս եկեք, հրապարակ, ձեր ետևից մարդիկ կգան, Թաթա, Ձախ Հարութ, կամ կանգնեք հրապարակում, կամ ձեր երգացանկից իսպառ հանեք հայրենասիրական երգերը, դրանք ձեզ մինչ օրս լա՜՜՜վ կերակրել են:
Եթե մի քիչ մտահոգ եք Սասնա Ծռերի կյանքով ու առողջությամբ, մեր ազգի ու երկրի հարատևությամբ, դուրս եկեք չեր տներից ու եկեք, ամեն ինչ դեռ նոր է սկսվում, շատ գործ կա անելու, որ պիտի անենք միասին: ՄԻԱՑԵՔ…
Թամար Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջ
«Պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները եւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի կողմից հնչեցրած խոսքերը խախտել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամների անմեղության կանխավարկածը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասած ապստամբներից Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի եւ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Հուլիսի 17-ից սկսած՝ պաշտոնական մակարդակով բոլոր տիպի հայտարարությունները, որոնցում տղաներին անվանում են ահաբեկիչներ եւ փոխոստիկանապետի հայտարարությունը, թե մարդասպանների հետ այլ կերպ չեն վարվում, արդեն իսկ դատավճիռ էր: Դա նշանակում է, որ պատկան մարմինները, չարաշահելով իրենց լիազորությունները, բացահայտորեն խախտեցին տղաների անմեղության կանխավարկածը: Սա հիմք է, որ առնվազն Հունան Պողոսյանի նկատմամբ գոնե ծառայողական քննություն սկսվեր»,-ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է բժիշկներին ՊՊԾ գնդում պահելուն, ապա, պաշտպանի խոսքով, դեռեւս ապացուցված չէ, որ նրանք պատանդ են եղել:
«Ենթարդրութունները, որ նրանք պատանդ էին, ցանկացած ոք կարող է ունենալ, բայց քրեական իրավունքը ենթադրությունների վրա հիմա վրա չի հիմնվում, դա դեռ պետք է քննվի»,-ասաց Պապիկյանը:
Փաստաբանի խոսքով՝ իր երկու պաշտպանյալները՝ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը, սկզբում չափից դուրս վատ հիվանդանոցային պայմաններ են ունեցել, սակայն շաբաթ օրը նրանց համար փոքր-ինչ բարվոք պայմաններ են ստեղծվել. «Ինչ վերաբերում է Արայիկ Խանդոյանին, ապա նա երեկ հրաժարվել է բժշկական օգնությունից՝ նշելով, թե թուրքը 15 անգամ խփել է, իրեն ոչինչ չի եղել, այս անգամ էլ բան չի լինի»,-պատմեց Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, որ Միայնակ գայլը խնդրել է փոխանցել, որ ինքը շատ է սիրում Հայաստանն ու հայ ժողովրդին:
Հանդիպմանը ներկա՝ Պավել Մանուկյանի և որդու՝ Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն էլ նշեց, որ իր պաշտպանին պետք է անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, ինչպես նաեւ Պավել Մանուկյանին, ով երեկ է տեղափոխվել Դատապարտյալների հիվանդանոց. «Նրանք վիրահատությունների կարիք ունեն: Այդ հարցով ես միջնորդություն եմ ներկայացրել վարույթ իրականացնող մարմնին եւ դեռ սպասում եմ պատասխանի»,-ասաց նա:
Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ Արամ եւ Պավել Մանուկյանների հիվանդանոցային անմարդկային պայմանների վերաբերյալ հրատապ դիմում են ուղարկել ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որից հետո պայմանները փոքր-ինչ բարելավվել են. «Նրանց հատկացվեցին առանձին սենյակկներ, բերվեցին հիվանդանոցային մահճակալներ»:
Փաստաբանները նշեցին, որ առաջիկայում իրենք կբողոքարկեն իրենց պաշտպանյալների նկատմամբ խափանման միջոցը՝ կալանքը, թեեւ բնավ հույսեր չունեն, թե որեւէ բան կփոխվի:
Ինեսա Պետրոսյանի խոսքով՝ դատարանի՝ կալանքի որոշման վերաբերյալ ձեւակերպումը, թե ապստամբները, մնալով ազատության մեջ, կարող են փախչել կամ խանգարել գործի քննությանը, անտրամաբանական է. «Պավել Մանուկյանին դատարան են տարել պատգարակով, իսկ նիստին մասնակցում էին նաեւ բժիշկներ, որպեսզի նրան օգնություն ցույց տան անհրաժեշտության դեպքում»:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը երեկ` հուլիսի 31-ին, Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստին, որի ընթացքում պետք է որոշվեր նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը, ելույթ է ունեցել: Այս մասին Shabat.am-ին փոխանցեց Պավել Մանուկյանի դուստրը՝ Ասպրամ Մանուկյանը:
«Փաստաբանն ասաց, որ դատի ժամանակ շատ լավ ելույթ է ունեցել, այն կարգի, որ այնտեղի աշխատողները սկսել են լացել: Բայց կոնկրետ չասաց, թե ինչ է ասել»,-ասաց Ասպրամ Մանուկյանը:
Նրա խոսքով, Պավել Մանուկյանը փաստաբանի միջոցով փոխանցել է, որ պայքարը չի ավարտվել, այն շարունակվում է:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանն հուլիսի 31-ին երկու ամսով կալանավորվել է: Նա «Շտապօգնության» մեքենայի պատգարակով Երևանի «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվել էր դատարան: Նրան դատարանից տեղափոխել են «Դատապարյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Պավել Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։
Երեկ երեկոյան «Սասնա ծռեր» խումբը, արյունահեղությունից խուսափելու նպատակով, հանձնվեց ԱԱԾ-ին։ Խմբի անդամ Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը գիշերը առանձնազրույց է ունեցել իր պաշտպանյալի հետ։
Ասում է՝ ժպիտը դեմքին է, ընկճված չէ։ Փաստաբանը բավարար է գնահատում նրա առողջական վիճակը, թեև վնասվածքներ ունի։ Պապիկյանը հորդորել է բժշկական օգնություն կանչել, սակայն Խանդոյանը հրաժարվել է։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը հրաժարվել է բժշկական օգնությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) պաշտպանը` Արայիկ Պապիկյանը:
«Նա ասաց. «Ինձ համար դա շատ փոքր բան է, թուրքը 19 անգամ խփել է, ինձ ոչ մի բան չի եղել, էս մի հատից էլ բան չի լինի, մի անգամ էլ թող հայը խփի»,- նշեց փաստաբանը, հավելելով, որ Արայիկ Խանդոյանը ոսկրային վնասվածք չունի:
Ողջ բուժանձնակազմն ու հսկող ոստիկանները Խանդոյանի հիվանդասենյակ էին մտել` կենդանի հերոսի ձեռքը սեղմելու և իրենց երախտիքը հայտնելու համար:
Օրվա ընթացքում կկատարվեն մի շարք քննչական գործողություններ, որոնց հիման վրա պարզ կլինի՝ ինչ մեղադրանք է առաջադրվելու։
Փաստաբանի այն հարցին, թե ինչ կցանկանա փոխանցել հանրությանը, Խանդոյանն ասել է․ «Միակ բանը, որ կասեմ՝ ես սիրում եմ հայրենիքը, իմ Հայաստանը, իմ հայ ժողովրդին»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.