23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Մեր տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը: Այս տեղեկությունը ճշտելու համար մեր թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ:
Խանութներից մեկում, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, աշխատակիցը մանրամասնորեն տեղեկացրել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ: Վաճառողը նշել է, որ այս օրերին՝ ՊՊԾ գնդի եւ դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված վաճառում են միայն պնեւմատիկ զենքերը, որոնք վտանգավոր չեն եւ գրանցման կարիք չունեն: «Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառվում ենք գրանցում ձեռք բերելուց հետո, հավաքել ենք, որովհետեւ ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու»,- հավելել է նա:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել են զենքի վաճառքի մասին մեր տեղեկությունը: Մեր թղթակցի հարցին, թե երբվանի՞ց է արգելվել զենքի վաճառքը, ի՞նչ հիմքով եւ ե՞րբ է վերականգնվելու՝ ոստիկանությունից պատասխանել են. «Մենք նման տեղեկություն չունենք»:
Հ.Գ. Ի դեպ, բացի այն, որ ոստիկանությունն արգելել է զենքի վաճառքը, մեր տեղեկություններով նաեւ որսորդներից եւ զենք ունեցող այլ անձանցից պահանջել են հանձնել զենքերը»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հանդիպում է ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասի ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
***
ՀՀ Նախագահի խոսքը հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Վեհափառ Տեր,
Հարգելի՛ գործընկերներ,
Երեկ վերջապես հանգուցալուծվեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանգուցալուծվեց բոլորիս համար, թերևս, ամենաընդունելի ճանապարհով. Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Պետական պահպանության ծառայությունը, Ներքին զորքերն իրենց հետևողական և համադրված գործողություններով ստիպեցին զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Անչափ գոհ եմ, որ մեզ հաջողվեց խուսափել նման իրավիճակների համար դասական համարվող լուծումից, որի իրականացման մանրակրկիտ ծրագիրն, իհարկե, նույնպես մշակված էր:
Ունեցանք երկու զոհ և բազմաթիվ վիրավորներ: Իմ ցավակցությունն եմ հայտնում ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Մեր հիացմունքն ու հարգանքն ենք փոխանցում նաև ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին` իրական նվիրյալի, ով անվարան անցավ Արցախյան գոյամարտից մինչև ապրիլյան պատերազմ, բայց ընկավ հայրենակցի գնդակից հայրենիքի հանդեպ պարտքն անմնացորդ կատարելու պահին: Փա՛ռք քեզ, հպարտ գնդապետ:
Ինչպես նշեցի, այս ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինները ձեռնարկեցին բոլոր հնարավոր միջոցները մարդկային կորուստներից խուսափելու համար: Այդ առումով առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ իրենց աշխատանքի համար։ Սառնասրտությունը և մեծահոգությունը պրոֆեսիոնալիզմի և սեփական ուժի գիտակցման ցուցիչներն են: Դուք դրանք լիովին ցույց տվեցիք: Շնորհակալ եմ գրագետ աշխատանքի համար:
Շնորհակալ եմ Հիպոկրատին երդում տվածներին՝ մեր բժիշկներին ու բուժաշխատողներին, նրանց` հիացմունքի արժանի կեցվածքի համար, գլուխ եմ խոնարհում նրանց պրոֆեսիոնալիզմի, նրանց ոգու արիության առաջ:
Շնորհակալություն եմ հայտնում այս օրերին ողջախոհության խորհրդանիշ դարձած մեր գեներալին՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին:
Հարգելի՛ գործընկերներ,
Անընդունելի իրավիճակն ավարտվել է, սակայն ամբողջական հանգուցալուծումը դեռևս առջևում է։ Առաջին հերթին պետք է իրականացվի մանրազնին հետաքննություն, համակողմանի և անաչառ քննություն, բաց դատավարություն։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ: Որևէ այլ դրսևորում չի լինելու, անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով: Հայաստանի Հանրապետությունում ծավալվող բոլոր գործընթացները տեղի են ունենալու բացառապես մեր պետության Սահմանադրության և օրենքների շրջանակներում:
Եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը։ Այս իրադարձությունների ամբողջական վերլուծությունը դեռ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն մի բան ակնհայտ է. ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը։ Առաջին հերթին իսպառ պետք է վերացնենք բռնությամբ հարցեր լուծելու աղետալի մտայնության գոյությունն իսկ: Մենք այլևս իրավունք չունենք հանդուրժելու զենքով հարցեր լուծելու որևէ միտում անգամ. հաջորդը կարող է կործանարար լինել մեր երկրի համար:
Անցած երկու շաբաթը և այդ ընթացքում մեր ունեցած կորուստներն անթույլատրելի են՝ մարդկային, հասարակական, արժեքային կորուստներից սկսած մինչև այն հսկայական հարվածը, որ հասցվեց մեր տնտեսությանը: Աշխարհի որևէ երկիր նման բան իրեն թույլ տալու իրավունքը չունի: Առավել ևս դրա իրավունքը չուներ Հայաստանը:
Այսուհետ ևս մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ պատանդ առնի մեր երկիրը:
Մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ քայքայի մեր պետության հիմքերը: Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու:
Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ: Նախորդ դարաշրջանի՝ Սառը պատերազմի տարիների լուծումները թող ոչ մեկը չփորձի Մերձավոր Արևելքից ներմուծել Հայաստան: Թող սա չհասկացողները ուսումնասիրեն Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատմությունը կամ այսօր դեռ ծավալվող՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքները և իրենց եզրակացությունները կատարեն դրանցից:
Ես շնորհակալ եմ բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր իսկապես իրենց դրսևորեցին որպես քաղաքական-պետական գործիչներ և, հասկանալով այս ամենը, առաջին իսկ օրվանից ձայն բարձրացրին տեղի ունեցողի անընդունելի լինելու մասին: Նրանք, ի տարբերություն շատ քիչ կարճատեսների, լավ են հասկանում՝ որտեղ է ավարտվում քաղաքական մրցակցության սահմանը և սկսվում Հայրենիքի անվտանգության հարթությունը: Սուր իրավիճակները հաճախ լակմուսի դեր են կատարում՝ հասարակության և պատմության համար մատնացույց անելով հասուններին և տարանջատելով կարճատեսներին ու պատեհապաշտներին:
Ես շնորհակալ եմ մեր մշակույթի երևելիներին, մեր հասարակական գործիչներին, մեր իրական մտավորականներին, ովքեր շատ լավ հասկացան, որ հրապարակավ դատապարտելով անընդունելին, սթափեցնող խոսք հասցնելով զինյալներին, իրականում նպաստում են խնդրի անարյուն լուծմանը, իրականում մատնանշում են այդ մարդկանց փրկության ճանապարհը: Ափսոս, որ անհիմն ոգևորողները, հստակ գիտակցելով, որ նպաստում են զինյալների կործանմանը, չկարողացան զսպել իրենց մեջ կուտակած մաղձը, լիուլի թափեցին այն՝ միայն թե քաոս լինի, միգուցե ալեկոծումները պատահաբար կեղտը մակերես հանեն: Զզվելի է:
Փա՛ռք Աստծո, որ առողջ բանականությունը գերիշխում է մեր երկրում:
Հայաստանում գերիշխեց մեկ պարզ ճշմարտություն, որը, թվում էր, կասկածի առարկա չպետք է լիներ ի սկզբանե: Եվ այդ ճշմարտությունը արժեքային դաշտում է, մեր աշխարհընկալման, մեր տեսակի, մեր ժառանգության մեջ է: Ցանկացած ոք կարող է չսիրել իշխանություններին, կարող է չսիրել կառավարությանը, չսիրել նախագահին և կտրուկ դեմ լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է, բայց չսիրելն ամենևին հիմք չէ հերոսացնելու համար զենքով հարցեր լուծողին: Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ: Սրանից սարսափել է պետք, սա հիմնովին արմատախիլ անել է պետք: Տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ երիտասարդներ, ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է: Որևէ պատճառով, անգամ ամենահիմնավոր պատճառով, հեռու՛ մնացեք այդ սարսափից: Ո՛չ ասեք ահաբեկչությանը և դրա ցանկացած դրսևորմանը, որտեղ էլ որ այն տեղի ունենա: Ո՛չ ասենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր սերունդների և մեր հայրենիքի համար: Ո՛չ ասենք այդ քաղցկեղին: Հեռու՛ վանենք մեզնից: Շատ հեռու:
Հարգելի՛ բարեկամներ,
Ես շնորհակալ եմ մեր լրագրողներին իրենց անմնացորդ աշխատանքի համար և անարյուն հանգուցալուծմանը նպաստելու համար: Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա:
Հիմա հնչող քննադատության մասին: Խոսքս, իհարկե, ընդգծված ահաբեկչական ձեռագրով գործող, իրենց մտադրությունները հայրենասիրական և սոցիալական արդարության կոչերի ներքո թաքցնող զինյալների մասին չէ, խոսքս մեր ժողովրդի մի հատվածի մտահոգությունների մասին է: Այո՛, Հայաստանի իշխանությունները կատարյալ չեն: Այո՛, Հայաստանում շատ թերի հարցեր և բարդ խնդիրներ կան: Մեր նպատակը դրանց լուծումներն արագացնելն է:
Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն:
Մենք այդ ճանապարհով ենք գնում, և այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է: Կրկնում եմ՝ քաղաքական գործիչների, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների և նրանց սատարողների: Փա՛ռք Աստծո, պետություն և երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս, ինչպես տեսաք, մենք այսօր չունենք: Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է:
Եվս մի խնդրի անդրադառնամ, որի մասին բազմաթիվ անգամներ մենք խոսել ենք: Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս: Դա այդպես է եղել երեկ, այդպես է այսօր, այդպես է լինելու վաղը:
Հարգելի՛ գործընկերներ,
Ամփոփելով շեշտեմ՝ մենք, որպես պետություն, այս փորձությունից դուրս եկանք ավելի ուժեղացած: Եվ մենք այսօր շատ ավելի նպատակադրված ենք երկրում դրական փոփոխությունների մեր օրակարգը բազմապատիկ արագությամբ առաջ տանելու համար: Իսկ այդ մասին մենք շատ ավելի մանրամասն կխոսենք առաջիկայում:
Շնորհակալ եմ ուշադրության համար:
Հիսուս ասում է.
-Ազգերն ազգերի դեմ պիտի կռվեն, և թագավորությունները՝ թագավորությունների դեմ։ Ուժեղ երկրաշարժեր պիտի տեղի ունենան և տարբեր տեղերում՝ սով և համաճարակ։ Սարսափազդու և մեծամեծ նշաններ պիտի երևան երկնքից։ Բայց այս բոլորից առաջ ձեզ պիտի ձերբակալեն և հալածեն, ձեզ պիտի դատեն ժողովարաններում և բանտ նետեն. Իմ պատճառով ձեզ թագավորների և կառավարիչների առաջ պիտի տանեն։ Դա առիթ պիտի լինի ձեզ համար՝ վկայություն տալու իմ մասին։ Հենց այժմվանից ձեր մտքում թող լինի սա. սկզբից մի՛ մտածեք, թե ի՛նչ պատասխան պիտի տաք, որովհետև ես ձեզ կտամ պետք եղած խոսքը և իմաստությունը, որին չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ Նույնիսկ ձեր ծնողները, եղբայրները, ազգականներն ու բարեկամները պիտի մատնեն ձեզ, սպանեն ձեզնից ոմանց։ Ամեն մարդ իմ պատճառով պիտի ատի ձեզ։ Բայց ձեր գլխից մի մազ անգամ չի կորչի։ Եվ ձեր համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները։
(Ղուկասի ավետարան 21:12-19)
Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է…
Եվ գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը հեծում է երկունքի ցավով, և ոչ միայն ստեղծագործությունը, այլ նաև մենք, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, մենք ևս ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմինների փրկությանը: Այս հույսով է, որ փրկվեցինք: Իսկ տեսանելի հույսը հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա: Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան:
Ճիշտ նույն ձևով էլ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպես պետք է աղոթել, բայց Հոգին ինքը բարեխոսում է մեզ համար անմռունչ հառաչանքներով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:18, 22-26)
Ռուբեն աբեղա Զարգարյան
«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2016 թվականի օգոստոսի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, թե 01.08.2016թ-ին «Սասնա ծռեր» խմբի անդամներին տեսակցելու նպատակով այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՔԿՀ մուտք գործելու` ԱԺ պատգամավորի իր իրավունքը խոչընդոտվել է ՔԿՎ ղեկավարության կողմից:
Համացանցում տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Ինչպես քրեակատարողական վարչության ղեկավարության, այնպես էլ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի վարչակազմի կողմից որևէ խոչընդոտ չի ստեղծվել ԱԺ պատգամավորի կողմից կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտք գործելու իրավունքի իրացման կապակցությամբ, ինչը և կատարվել է վերջինիս կողմից:
Սակայն քանի որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելուց հետո Ն.Փաշինյանը ցանկություն է հայտնել տեսակցել կալանավորված անձանց հետ, որոնց տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ, ուստի վերջինիս պահանջը օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափորեն մերժվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից:
Այն է՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերության համաձայն`
«Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:
Հիշյալ իրավական սահմանափակումները, քրեակատարողական և քրեադատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան, վերաբերելի չեն պաշտպանի ինստիտուտին, իսկ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրության ուժով՝ չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:
Վերը նշվածի մասին պատգամավորը պատշաճ տեղեկացվել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից»
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Ազգային ժողովի 15 պատգամավոր միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին չզրկեն ազատությունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը։
«Միջնորդում ենք, որ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց չկիրառվի եւ օրենքով սահմանված կարգով ստորագրած պատգամավորներիս անձնական երաշխավորությամբ Արմեն Մարտիրոսյանը ազատ արձակվի»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը։
Նա նշեց, որ այսօր տեսակցել է Արմեն Մարտիրոսյանի հետ։ Վերջինս ընկճված չի եղել, դժգոհություն չի ունեցել։ Մարտիրոսայնը փոխանցել է նաեւ, որ իր նկատմամբ անազատության մեջ բռնություն չի կիրառվել։
Մեզ հայտնի է դարձել, որ միջնորդությանը միացել են պատգամավորներ բոլոր խմբակցություններից՝ բացի ՀՀԿ-ից:
2016 թվականի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 2.58 դրամով: Նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովը:
Սակայն, իրականում բնակչության մի հատվածի համար էլէներգիայի սակագինը կբարձրանա: Բանն այն է, որ ամսական մինչեւ 250 կվտ/ժամ էլեկտրական էներգիա սպառողները մինչեւ օգոստոսի 1-ը մեկ կվտ/ժամ էլեկտրաէներգիայի համար վճարում էին 41, 85 դրամ, քանի որ կառավարությունն իր վրա էր վերցրել սակագնի 6,93 դրամով սուբսիդավորման բեռը:
Օգոստոսի 1-ից սուբսիդավորումը դադարեցվում է եւ ստացվում է, որ էլէներգիայի սակագինը մի կողմից նվազում է 2,58 դրամով, մյուս կողմից աճում է 6,93 դրամով: Արդյունքում ստացվում է, որ մինչեւ 250 կվտ/ժամ էլէներգիա սպառողների համար սակագինն աճում է 4, 32 դրամով եւ կազմում 46,2 դրամ:
Նշենք, որ Հայաստանի կառավարության հուլիսի 29-ի որոշմամբ, Հայաստանում 111.3 հազար անապահով ընտանիք էլեկտրականության սուբսիդավորում կստանա՝ ամսական 1000 դրամի չափով:
«Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արեգ ու Սերգեյ Կյուրեղյանները օդամղիչ ատրճանակով կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի եղբայրներն են: Այսպիսով՝ Կյուրեղյան ընտանիքի երեք զավակներն անազատության մեջ են: Ընտանիքի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, կասկածյալի կարգավիճակում է:
Այդ վիճակում էլ Արմենակը ուժ է գտնում իր մեջ՝ կատակում է. «Հիմա մտածում եմ՝ մի սենյակ տան, գոնե բոլորս միասին լինենք»:
Հայկ, Արեգ, Սերգեյ Կյուրեղյանների հայրը դեռ տեղյակ չէ՝ որտեղ են երկու որդիները. «Ենթադրում եմ, որ ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում են»: Տղաները դեռ պաշտպան էլ չունեն:
Արմենակ Կյուրեղյանն այս պահին չի կարևորում իրավական հարցերը: «Իրավաբանական տերմիններով խոսել, ակնկալել արդար դատ, օրենքներից մեջբերումներ անել՝ անիմաստ է: Ուրիշ բան է տեղի ունեցել՝ մարդկանց սրտերում ու մտքերում է փոփոխություն եղել, որը անշրջելի է: Փոխվել է Հայաստանը, դրվել է ճիշտ ճանապարհի վրա: Դա կբերի իր արդյունքը: Մինչ այդ դժվար է լինելու, փշոտ ճանապարհ ենք անցնելու»,-«Հետքին» ասաց Արմենակը:
Ընտանիքի չորս տղամարդիկ՝ հայրը և երեք տղաները, սովորել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Արմենակի ուսանելու տարիներին՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ): Արցախյան պատերազմի տարիներին Արմենակ Կյուրեղյանն ընկերների հետ ընդգրկվել է «Մերգելյան» ջոկատում ու մասնակցել մարտական գործողություններին: Տղաներին մեծացրել են որպես հայրենիքի ապագա պաշտպաններ, որպես գաղափարի քաղաքացիներ: Երեքն էլ ծառայել են բանակում:
Արեգ Կյուրեղյանը ապրիլյան պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է դիրքեր: «Հետո երբ եկավ դիրքերից, տարբեր պաշտոնյաների բերանից լսեց, որ հողերը պիտի հանձնվեն: Դա համբերության բաժակի վերջին կաթիլն էր»,-«Հետքին» պատմեց երեք տղաների հայրը:
Կյուրեղյանը պատմեց, թե ինչպես է ինքը դարձել կասկածյալ, բայց, չէր էլ հիշում, թե ինչի մեջ է կասկածվում՝ Քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով: Հուլիսի 29-ին Ալբերտ Բաղդասարյանի հետ քայլելիս են եղել, երբ մոտեցել է մի մեքենա, որից դուրս եկած քաղաքացիական հագուստով անձինք ներկայացել են ոստիկանության Արաբկիրի բաժնից ու տարել են Բաղդասարյանին: Արմենակ Կյուրեղյանը, մտածելով, որ միգուցե ներկայացողները ոստիկաններ չեն, գնացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ իրեն էլ են ներս հրավիրել, ապա ներգրավել որպես կասկածյալ, առգրավել հեռախոսը: «Այսօր ներկայանալու է Քննչական կոմիտե»,-ասաց Արմենակ Կյուրեղյանը:
Երեւանում հուղարկավորեցին հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի մերձակայքում դիպուկահարի արձակած կրակոցից մահացած 30-ամյա Յուրի Տեփանոսյանին: Տեփանոսյանը սպանվել էր ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ, դիպուկահարի արձակած կրակոցից: Ոստիկանությունը մեղադրում է «Սասնա ծռեր» խմբին, իսկ խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հերքել էր այդ տեղեկությունը։
armintes.com
Պատմության մեջ դեռ չի եղել նման բան, որ ժողովուրդը այսքան ատի իշխանությանը. կարծում է գուսան Հայկազունը, նա վերջին օրերի իրադարձությունները որակում է սարսափելի. «Իսկ ոստիկանները կարծես հատուկ դաժանության դասեր անցած լինեն: Կարծես իրենք մայր ու երեխա չունեն»:
Գուսանի կարծիքով՝ այսօր մեր հանրապետությունը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում. «Դեղերը էլ չեն օգնի, շտապ վիրահատություն է պետք: Մեզ էսքան ոստիկան պետք չի, մի տասնհինգ հազարին, որ հանեն եւ ուղարկեն պայմանագրային զինծառայող, այդ նույն եռանդով ու ագրեսիայով նրանք 10 րոպեում հետ կբերեն 800 հա-ը»:
Բնապահպան Սիլվա Ադամյանը մի բան է հորդորում իշխանություններն՝ եթե չեն կարող պահել երկիրը, թող հրաժարվեն. «Կատարվածն իհարկե սարսափելի բան է, Թալեաթ են այն մարդիկ, որոնք ձեռք են բարձրացրել իրենց ազգաբնակչության վրա, սա խայտառակություն էր, ամբողջ ազգով խայտառակ եղանք, մեր կառավարությունը խայտառակ եղավ, որովհետեւ իրենք ջայլամի նման խցկեցին իրենց գլուխները անկյուններում ու չկան մինչեւ հիմա»:
Սիլվա Ադամյանը կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին այլեւս չֆինանսավորել ՀՀ ոստիկանությանը. «Ոստիկանությունը գումարներ է ստանում ահավոր շատ՝ վերազինման համար, իսկ մեր զինվորները կռվում են առանց նորմալ զենքի: Իսկ ոստիկանությունը կոչված է մեր երկրում պահպանել, ոչ թե ժողովրդին, այլ իշխանությանը»:
a1plus.am
«Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանությունը կազմակերպելու համար ստեղծվել է իրավապաշտպանների խումբ, որը կապահովի խմբի անդամներին փաստաբաններով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:
Նա տեղեկացնում է, որ հարազատները կարող են չանհանգստանալ փաստաբանական ծառայության համար վճարման խնդրով. աջակցությունը կտրամադրվի, ուղղակի պետք է լրացվեն որոշակի փաստաթղթեր, որոնց հիման վրա փաստաբանները կկարողանան ստանձնել իրենց վստահորդներին:
Tert.am-ի հետ զրույցում Զառա Հովհաննիսյանը հայտնեց, որ 4 փաստաբան պատրաստ է ստանձնել Վարուժան Ավետիսյանի պաշտպանությունը, սակայն դեռ նրանց անունները չի հնչեցնում:
«Դեռ հստակ չէ` ով կլինի, քանի դեռ հարազատները չեն ստորագրել փաստաթղթերը»,-ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ խմբի անդամները, որ երեկ ուշ երեկոյան հանձնվեցին իշխանություններին, երեկվանից գտնվում են ԱԱԾ-ում և ենթադրվում է, որ հարցաքննվել են: Եվ, հետևաբար, ցանկալի է ժամ առաջ փաստաբանների ներգրավումը:
Զարուհ Հովհաննիսյանը հենց այս պատճառով կոչ է անում, որպեսզի հարազատները արագացնեն փաստաթղթավորման գործընթացը:
«Շատերի հարազատների հետ դեռ չի հաջողվել կապվել, ոմանք էլ հարցնում էին, թե վճարովի՞ է փաստաբանի ծառայությունը»,-պատմեց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.