23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քիչ առաջ բարձրաստիճան ոստիկան է պաշտոնանկ եղել։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Էրեբունու բաժնի պետ Գեւորգ Հակոբյանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա փոխարեն արդեն նոր նշանակում է եղել։ Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Գրիշա Ամիրխանյանը։
Մեր տեղեկություններով այլ պաշտոնանկություններ էլ են եղել:
«Համաձայն չեմ «հանձնուիլ» բառը օգտագործել տղաների այս որոշումի կապակցութեամբ».- կարծիք է հայտնում Սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» շարժման անդամ Թորոս Սէֆիլյանը, ով ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրն է: Hraparak.am-ի հետ զրույցում Թորոս Սեֆիլյանը խոսել է վերջին օրերի իրադարձությունների և պայքարի հետագա ընթացքի մասին:
—Պարոն Սէֆիլյան, Ձեզ համար սպասելի՞ էր եւ ընդունելի՞ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների զենքը վայր դնելը:
-Ես գրեթէ բոլոր տղաներին ծանօթ եմ եւ հպարտ եմ, որ նրանք կան մեր կեանքում: Ի՞նչ կսպասէիք ոչ անկախ եւ ոչ ազատ եւ կեղեքուած այսօուայ Հայաստանեն: «Սասնա ծռեր»-ի մեր ըմբոստ տղաները գտան այն բանալին, որ Ժիրայր Սէֆիլեանը յաճախ ասում էր, ի վերջոյ մեզ յաջողուելու է գտնել այն բանալին, որ մեր արժանապատիւ ժողովուրդին համախմբելու եւ միաւորելու է: Ահաւասիկ, ապստամբ տղաներու զինուած հարձակումը պարեկապահակային ծառայութեան գնդի վրայ ինչ-որ բոլորիս կեանքեն ներս նորութիւն էր եւ վերածուեց համաժողովրդական շարժման: Թէ որքանով ընդունելի էր հասարակութեան կողմէ այս ձեւի պայքարը, դա արդէն իսկ ուրիշ խնդիր է: Եթէ Ժիրայրը գտնուեր բանտեն դուրս եւ իմանար, որ տղաները այս քայլին են դիմելու, վստահ եմ, որ դարձեալ Ժիրայրը պիտի յաջողեր կասեցնել տղաների ծրագիրը եւ ինչպէս շատերը չգիտեն տարիներ շարունակ այլ խումբերու կողմից նման գործողութիւններու առաջարկները: Ամենայնդէպս այս ինչը, որ կատարուեց բռնապետական ոստիկանական համակարգի մեծագոյն սխալն էր անհիմն ու անարդար ձեւով Ժիրայր Սէֆիլեանի ձերբակալումը:
Նախ ասեմ, որ համաձայն չեմ «հանձնուիլ» բառը օգտագործել տղաների այս որոշումի կապակցութեամբ: Այո, զէնքերը վար դնելու որոշումը եւ սպասելի եւ ընդունելի էր… Անկեղծ ասած առաջին շաբաթը ոչ, բայց անկէ ետք այո… որովհետեւ ես նժարին էի դրած ժողովուրդի գիտակցութիւնը, վճռականութիւնը եւ մասնակցութեան որոշումը:
Հակառակ, որ ես եւ շատեր չգիտենք, թէ ճշգրիտօրէն ինչպէս են զոհուել երկու ոստկանները: Ես իսկապէս կը ցաւիմ եւ ցաւակցութիւններս կը յայտնեմ մեր ազգի երկու զոհուած ոստիկաններու ծնողներին: Բացայայտ էր բոլորիս, որ իշխանութիւնները «Սասնա ծռեր»-ի տղաներուն չէին սպանում, այլ վիրաւորում էին, բայց, ամենայնդէպս ժողովուրդը չի ներելու իշխանութիւններուն, յիշէք ինձ: «Սասնա ծռեր»-ի տղաները այնպիսի գործողութիւն արեցին, որ ՀՀ բոլոր քաղաքացիները եւ սփիւռքահայեր արդէն սկսել են լաւ մտածել, թէ ինչ պէտք է անել այսօր եւ ասկէ ետք:
Պատկերացուցէք, Հայաստան երկրի նախկին բոլոր ազատամարտիկները ամառ օրով «Կրիբ» էին պառկել, ձայն-ձոյն չկար: «Ամօթառողջութիւն» բոլորին… Արցախեան պատերազմին շատեր ապացուցեր էին, որ անգամ թշնամին պիտի հայ բժշկի կողմից օգնութիւն ստանար, հետեւաբար՝ մեր ապստամբ տղաներին առանց սնունդի եւ բուժօգնութեան թողնելը ես համարում եմ ահաբեկչութիւն…: Դժբախտաբար, սիրելի հայրենակիցներ, անոնք որոնք չգիտեն «ԱԱԾ»-ն, թող իմանան․ ԱԱԾ-ն հավասար է «Ա-հավոր Ա-հաբեկիչների Ծ-առայություն», որ պէտք է ըլլար, «Ազգային Անվտանգութեան Ծառայութիւն»:
—Ի՞նչ եք կարծում, այսքանով պայքարն ավարտվե՞ց, ինչպե՞ս եք պատկերացնում պայքարի հետագա ընթացքը:
-Քանի նրանք իրենց զոհաբերութեամբ ստիպեցին մեր տարիներու փտած քաղաքական դաշտը մաղ է անցնել եւ պարզուեց, որ կարողացան մաղել, նոյն ժամանակ թաղեցին բոլոր անոնց, որոնք մատներու ետեւ էին պահուըտած տարիներ շարունակ լիքը քաղաքական ողորմելիներու եւ նիւթապաշտ դիակներու, մաղեցին մեր ամբողջ ՀՀ-ան հասարակութիւնը, ներարեալ սփիւռքը, մաղեցին բոլոր կուսակցութիւններու, կազմակերպութիւններու, Եկեղեցին, որ «Ժողովուրդի աղքատութեան, ողջախոհութեան, հնազանդութեան ուխտերը կատարող հոգեւորականներու», մաղեցին, մերկացուցին, եւ բացայայտեցին մտաւորականներու, լրատուամիջոցներու, քաղաքական վերլուծաբաններու եւ այլ մասնագէտներու, ուսած բայց երես արած երիտասարդներու իսկական դէմքերը եւ ի վերջոյ մէկ խօսքով բացահայտեցին, թէ ո՝վ-ո՞վ է: Քանի տղաները կարողացան բացայայտել ցեխերու մէջ լճացած երկրի վիճակը, քաղաքական դաշտի իսկական դէմքը: Հասարակութիւնը նաեւ ամբողջ հայութիւնը համոզուեցաւ այս ամէն ինչին: Ուրեմն, ասկէ ետք հնարւոր չէ պայքարը կասեցնել, պարզապէս եկող օրերուն մինչ օրս բոլոր գիտակից ու անկեղծ պայքարողները պիտի անցնին դժուար ու նեղ փողոցներէ մինչեւ ուժեղօրէն դուրս գան մայրուղի: Նամանաւանդ Սերժ Սարգսյանի ելոյթը դարձեալ պատճառ պիտի հանդիսանայ շարժումը չիմարելու, որովհետեւ այդ ոճով ելոյթները պայքարող քաղաքացին չընդունելով ալ աւելի ըմբոստ կը դառնայ եւ պայքարողի իրաւունքն է՛, երբ երկրի ղեկավարի ելոյթի մէջ չլսեցին պատճառներու մասին որեւէ խօսք:
-Խաղաղ հանրահավաքներ, երթեր, փողոցներ փակել. կարծում եք սա պայքարի լավագույն տարբերա՞կն է:
Անշուշտ , որ ոչ… Փոքր ալիքներով բերդի պարիսպները չի փլիր եւ միայն խօսքերով դռներ չեն բացուիր: Պէտք է լրջանալ ամէն իմաստով, պէտք է բանականութիւնը առաջնորդէ բոլորին եւ ոչ այլ մանկունակ մտքերը: Մեր երկիրը յայտնուել է ամուսնութենէ դժգոհ կնոջ կամ տղամարդու կարգավիճակին… Ես համաձայն եմ Լուսինե Բադալյանին եւ այս նախադասութիւնը հասկնալ է պէտք: Այսօրուանից լիքը գործ ունենք անելու, ո՞նց ենք մենք տղաներու աչքին նայելու, պայքարը չի մարելու եւ նուազագոյնը մինչեւ 250.000 հազար հոգի դուրս ենք գալու փողոց եւ պահանջելու ենք այն պահանջները, որ մեր ազգի հերոսները բարձրացուցեր էին Յուլիսի 17-ին, եւ այս ամէնը մեր արժանապատիւ հայ ժողովրդի իրաւունքն է: Յատուկ ողջոյններս բոլոր Սարի-թաղցի մեր հայրենակիցներուն, որ առաջին քայլն իսկ գործնական արեցին:
-Կցանկանայինք լսել Ձեր գնահատականը վերջին 15 օրվա ընթացքում հարթակին կանգնած մարդկանց գործունեության մասին:
Այս պահիս իմաստ չեմ գտներ անդրադառնալ այդ օրերու սխալներուն, որ կային լիքը սխալներ, ինչպէս՝ չ՛ի կարելի ժողովուրդին տանել-բերել, չ՛ի կարելի ժողովուրդին ասել բարի գիշեր ու տուն ուղարկել եւ ուրիշ շատ բացթողումներ: Այս պահեն սկսեալ ժողովուրդը պէտք է՛ արգիլէ ոչ վստահելի մարդոց հարթակ բարձրանալը, որպէսզի նրանց չյաջողուի պայքարը տանիլ դէպի փակուղի:
Ժողովուրդ, Սիրելի Երիտասարդներ, «Սասնա Ծռեր»-ի «հերոս» տղաները 2016-թ. Յուլիսի 31-ին ժամը 20:00-ին զէնքերը վար դրեցին… Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ծանր մի ընդունէք, սա պարտութիւն չէ եւ պայքարի վերջը չէ, ընդհակառակը սա ամէն ինչի սկիզբն է: Կայծը պատկանում էր իրենց, բայց «բոցը» մեզ բոլորիս: Շարունակելու ենք այս սուրբ գործը հասցնել իր աւարտին, հեռացնելով այս իշխանութեանը` հասնելու ենք համակարգափոխութեան: Յաղթելու ենք եւ բոլոր տղաներին բերդից դուրս ենք բերելու, Չկասկածէք: «Դուրս ենք գալու փողոց»․․․ Բոլորս մէկ մարմին, մէկ մարդու նման ուրիշ ելք չկայ, Հաւատանք, որ Յաղթենք…: Ազգային շահերը վեր դասելով շարունակեու ենք ազգային ազատագրական պայքարը եւ վերջ: «Եթէ ազգը իր խօսքն է ասում, ուրեմն հնարաւոր չէ իշխանութիւններուն նրան չլսել ու չենթարկուիլ»: Լսէք՛ Ժողովրդին:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
ՀՀ առողջապահության նախարար՝ Արմեն Մուրադյանին
Բաց նամակ
Հարգելի պարոն Մուրադյան,
Սույնով դիմում ենք Ձեզ՝ մեր մտահոգությունները հայտնելով 2016 թ.-ի հուլիսի 29-ից 30-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված պայթուցիկ նյութերի և այլ միջոցների արդյունքում տուժած քաղաքացիների ախտորոշման և բուժօգնության առնչությամբ:
2016թ.-ի օգոստոսի 1-ից 3-ը ընկած ժամանակահատվածում տարբեր բժշկական կենտրոններում հանդիպել ենք դեռևս բուժում ստացող տուժած քաղաքացիների, որոնց առնչությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր մտահոգությունները և ակնկալում ենք դրանց հրատապ լուծումները:
Առաջին: Վնասվածքներ ստացած քաղաքացիների վնասվածքների արձանագրում և ախտորոշում:
Մինչ օրս տուժած քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները չեն տեղեկացվել վնասվածքների վերաբերյալ և նրանց համապատասխան ախտորոշում չի ներկայացվել:
Այս հանգամանքը խիստ կարևոր է նախաքննության մարմնի կողմից իրականացվող քննության ընթացքում յուրաքանչյուրի ստացած վնասների պատճառների գնահատման և համարժեք պատասխանատվության առաջադրման համար:
Խնդրում ենք հետևողականություն դրսևորել և ապահովել պատշաճ վերահսկողություն, որպեսզի տուժած քաղաքացիների վնասվածքները, ըստ ծանրության և լրջության հստակ և ճշգրիտ արձանագրվեն, ախտորոշվեն և դրանք տրամադրվեն քաղաքացիներին:
Երկրորդ:
Բուժման ծախսեր
Դեռևս բուժում ստացող քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները անհանգստացած և մտահոգված են, քանի որ հստակ տեղեկություն չունեն, այն մասին, թե ով է հոգալու բուժման ծախսերը:
Այս առնչությամբ խնդրում ենք ապահովել, որպեսզի ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները ստանան անվճար բժշկական օգնություն: Այդ մասին խնդրում ենք հայտարարել բուժում ստացող քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին:
Երրորդ:
Հոգեբանական աջակցություն
Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների մոտ առկա է վախի և տագնապի զգացողություն: Այս մասին հայտարարել են նաև մասնագիտացված բուժօգնություն տրամադրող բժիշկները:
Ուստի դիմում ենք ձեզ խնդրելով տուժած քաղաքացիների համար ապահովելու հոգեբանական մասնագիտացված օգնություն՝ վախի, տագնապի և այլ բարդույթների վերացման համար:
Կանխավ շնորհակալություն,
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյան
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանին օգոստոսի 1-ին հրավիրել էին նախագահական նստավայր՝ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպման։ Քանդակագործը կարծում էր՝ կանչել են խոսք ու զրույցի, սակայն պարզվել է՝ հրավիրել էին ճառ լսելու։ Ամենացավալին, ասում է, այն է, որ այնտեղ տեսել է մարդկանց, որոնք մեղավոր էին երկրի այս վիճակի համար.
«Նրա կողքի մտավորականներին նայեք՝ քծնող, ողորմելի։ Երբ արդեն գալիս է պահը, որ պետք է օգնեն իրեն ծանրությունը բարձրացնել՝փախչում են, որովհետեւ սուտ են խոսել միշտ։ Իմիջիայլոց, ասեմ, միայն մեզ մոտ չի էդպես։ Կեսարը պարտվեց էդպես, Նապոլեոնը պարտվեց էդպես, բոլորն են պարտվում էդպես»։
2000-ականների սկզբին մեծ կուրծքը՝ կարեւոր չէ սիլիկոնե, թե բնական, կանացի գեղեցկության ամենակարեւոր չափորոշիչներից էր։ Դրա մասին էին փաստում այդ տարիների կուռքեր Պամելա Անդերսոնը, Քեթի Փրայսը եւ այլոք։ Ինչ-որ ժամանակ անց անբնական չափերի մեծ կուրծքն այլեւս դուրս եկավ կանացի գեղեցկության մասին ընկալումներից։
2010-ին Վիկտորիա Բեքհեմը հրաժարվեց իր կրծքի իմպլանտներից եւ հարցազրույցներից մեկում խոստովանեց, որ այլեւս արհեստական իմպլանտներ չի տեղադրելու։
Ինչու արհեստական մեծ կուրծքն այլեւս նորաձեւ չէ եւ ինչու են դրա փոխարեն նախընտրելի կանացի բնական ֆորմաները. Wnews.am-ի հրապարակումն այդ մասին է։
Մասնագետների վիճակագրությունն ու կարծիքը.
The Telegraph-ի հետազոտությունների համաձայն, կրծքի մեծացման վիրահատությունները նախորդ տարվա համեմատ նվազել են 20%-ով, միեւնույն ժամանակ 3%-ով ավելացել է կրծքի փոքրացման վիրահատությունների թիվը։
Պրոֆեսոր Սարա Փեդերսոնը բացատրում է, որ սիլիկոնե կուրծքն ավելի շատ նորաձեւության մասն է, որն ունի իր ժամկետը, իսկ նորաձեւությունը փոխվում է։ «Այժմ մեծ կուրծքը դուրս է նորաձեւությունից, սակայն ես վստահ եմ, որ այս միտումը երկար չի տեւի»,- ասում է նա։
Կանացի կրծքի խոշոր ֆորմաները պահանջված դարձան 1950-ականներին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, իսկ կանացի փոքր կուրծքը նորաձեւության դարաշրջան վերադարձավ հերոսական հմայքի դարաշրջանում Քեյթ Մոսի գլխավորությամբ։
Քեյթ Մոս
1990-ականների վերջն ոււ 2000-ականների սկիզբը կապված է ոչ միայն հիվանդագին նիհարության, այլ նաեւ պոռնո-ինդուստրիայի հանրաճանաչության հետ։ Հենց այդ պատճառով էլ սիլիկոնե կուրծքը մնաց XXI դարի սկզբների թրենդը։
Նորաձեւության ասպարեզում կանացի ներքնազգեստի գլխավոր թրենդները.
Push-up ոճի կրծկալները, որոնք ունեն հաստ ներքնակներ, անցել են երկրորդ պլան՝ իրենց տեղը զիջելով բարակ կրծկալներին։ Այժմ ժանյակե կրծկալները նվաճել են ներքնազգեստի նորաձեւության ասպարեզը։
Power women եւ կարծիքների լիդերները.
Ավելի համեստ եւ բնական չափի կրծքերի միտման մեջ մեծ դեր ունեցան նաեւ պահանջարկ վայելող աստղերը, ովքեր նորաձեւություն են թելադրում։ Հաջողակ կնոջ դերը, ինչպես նաեւ կանացի մարմնի ընդունումը վերջին տաս տարիներին էապես փոխվել է։
Եթե նախկինում կուռք էին համարվում չափից դուրս սեքսուալ կանայք, ապա այժմ ֆավորիտներն իսկական power women-ներն են. տաղանդավոր աղջիկները, ովքեր ընկած չեն ստանդարտների հետեւից։ Այդպիսով էլ վերջին տարիներին ամենաբարձր վարձատրվող եւ ազդեցիկ երգչուհիների ցանկը գլխավորում են Թեյլորդ Սվիֆթը, Բեյոնսեն, Մադոննան, ովքեր չունեն մեծ կուրծք։ Նրանք հանրությանը ներկայանում են չափավոր բնական կերպարներում եւ համարձակորեն ցուցադրում են իրենց ոչ մեծ չափսի կուրծքը՝ չփորձելով վիզուալ այն մեծացնել։
Այդ մասին են փաստում նաեւ Սելենա Գոմեսը, ով Instagram-ում ունի ավելի քան 93,1 մլն հետեւորդ, Քիմ Քարդաշյանը, ում հետեւում է 78,9 մլն մարդ։ Շնորհիվ նման կուռքերի, երիտասարդ սերունդն աստիճանաբար սկսել է ընդունել բոդիպոզիտիվն առանց ծայրահեղությունների հասկացությունը. նրանք ընդունում են իրենց այնպիսին, ինչպիսին կան՝ դրա հետ մեկտեղ չեն հրաժարվում աշխատել իրենց վրա։
Ոչ պակաս ազդեցություն են ունեցել այլ մոդելներ, ովքեր ամենահայտնի եւ հարուստ տղամարդկանց ընտրյալներն են։
Այսպիսով, Tesla Motors ընկերության հիմնադիր Իլոն Մասկը նախընտրում է կոկիկ ֆորմաներով աղջիկների. օրինակ դերասանուհի Տատուլա Ռայլին եւ Էմբեր Հերդին։
Snapchat-ի հիմնադիր, 2 մլրդ կարողության ունեցող Էվան Շպիգելը նախընտրում է փոքր կրծքի չափ ունեցող Միրանդա Քերին։
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 17-ին զինված հարձակման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ծանր վիրավորում ստացած՝ ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանի առողջական վիճակը այսօր էլ ավելի է վատթարացել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են առողջապահության նախարարության լրատվական վարչությունից։
Հուլիսի 17-ի եւ դրան հաջորդած դեպքերի հետեւանքով տուժածներից այս պահին հիվանդանոցում է գտնվում 16 մարդ, որից 3-ը՝ ոստիկան:
Նշենք, որ ոստիկանը կրծքային-որովայնային հրազենային վիրավորում էր ստացել եւ գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վերակենդանացման բաժանմունքում։ Վնասվել են լյարդը, բարակ եւ հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաեւ թոքերը։
Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ էության, Ժիրայր Սէֆիլյանն ու Սերժ Սարգսյանը սկզբունքային հարցերում համաձայնության են եկել.
Խնդիրն այն է, որ նրանց երկուսի հետևորդները չեն լսում իրենց առաջնորդներին:
Համեմատելով Ժիրայր Սէֆիլյանի վերջին հայտարարության (քաղաքական պահանջների) ու Սերժ Սարգսյանի ելույթի (քաղաքական հայտարարության) տեքստերը կարելի է եզրակացնել, որ սկզբունքային բոլոր հարցերում նրանք համաձայնության են եկել ու պոտենցիալ դաշնակիցներ են: Այդ փաստաթղթերի տարբերվող մասերը կարող են ունենալ տարբեր մեկնաբանություններ, որոնք, սակայն, պետք է անցնեն ժամանակի փորձությունը:
Թվում էր, թե երկու կողմերի հետեւորդները անմիջապես պետք է ձեռնամուխ լինեին ձեռք բերված համաձայնությունների (Արցախ, Համաձայնության կառավարություն, …) իրագործմանը: Դրա փոխարեն նրանք մոռացության են մատնում բանակցությունների արդյունք հանդիսացող գրավոր փաստաթղթերը, շարունակում են քարկոծել միմյանց ու վատնում են մոբիլիզացիայի համար շահած թանկագին ժամանակը: Եթե միակ պատճառը փոխադարձ անվստահությունը լիներ, առնվազն հարկ կար առաջին համատեղ քայլերը կատարելու միջոցով բացահայտել հակառակ կողմի հետին մտադրությունները:
Իմ կարծիքով՝ երկու կողմերի հետեւորդները հավասարապես կամ չեն լսում, չեն հասկանում, չեն հարգում իրենց առաջնորդներին, կամ ել ունեն բոլորովին այլ նպատակներ:
Ինչպես միշտ, պատասխանատվությունը դարձյալ մնում է երրորդ, չմիացած կողմի վրա»:
«Սասնա ծռեր» խմբավորման զինյալների կողմից զենքը վայր դնելուց հետո ստեղծված իրավիճակի մասին «ՍիվիլՆեթ»–ի հարցերին պատասխանել է «Հիմնադիր խորհրդարան»-ի ընդհատակում գտնվող ղեկավար Գարեգին Չուգասզյանը.
–Պարոն Չուգասզյան, ինչպես եք գնահատում «Սասնա ծռեր» խմբի՝ զենքերը վայր դնելու որոշումը։
-«Սասնա ծռեր»-ի ապստամբները բացառիկ կարճ ժամանակի ընթացքում մեր հանրային գիտակցության մեջ հեղափոխություն իրականացրին և հասան անհավանական արդյունքի:
Ծնվեց «Սասնա ծռեր»-ի զանգվածային շարժումը, որի վկան քաղաքական «ծռության» կամ անհնազանդության դրսևորումներներն էին՝ սկսած վերջին տարիների ամենամեծաքանակ՝ տասնյակ հազարներ հաշվող ցույցերից և երթերից, մինչև Սարի թաղի քաղաքացիների ըմբոստություն, հաց հասցնող քաղաքացու հանդուգն արարք և, ցավոք, ողբերգությամբ ավարտված ինքնահրկիզում։
Ապստամբների՝ արյունահեղությունից խուսափելը հատկապես կարևոր է տեսնել պետական ահաբեկչության հերթական զանգվածային անօրինակ գործողությունն իրականացրած ոստիկանապետության ֆոնին, որը Երևանի խիտ բնակեցված թաղամասերից մեկը՝ Սարի թաղը, իր փողոցներով ու տներով վերածեց իսկական մարտադաշտի, արդյունքում շուրջ վեց տասնյակ քաղաքացիների պատճառելով տարբեր աստիճանի, այդ թվում ծանր մարմնական վնասվածքներ, և վիրավոր մանկահասակ երեխաներ։ «Սասնա ծռեր»-ը ապացուցեցին, որ իրենք ոչ թե գիտակցության մթագնմամբ տառապող քաղաքական մոլագարներ են, այլ իրենց առաքելությունը գիտակցյալ մահապարտ գազափարակիրներ, որոնք ընտրել են զինված ապստամբությունը որպես ծայրահեղ, բայց և միակ միջոց երկրի դավաճանական մոտալուտ աղետը կանխելու, երկրից արտագաղթող ժողովրդի հուսահատությունը չեզոքացնելու և նրան՝ քաղաքացիական ահնազանդությամբ իր իրավունքները հետ նվաճելու համար ոտքի կանգնեցնելու համար…Այս առաքելությունը իրականացնելուց հետո «Սասնա ծռեր»-ը կարող են զենքը վայր դնել, քանի որ նորից բացվում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությամբ երկրի ապագայի ճակատագիրը որոշելու հեռանկարը։
–Ինչպե՞ս է եք տեսնում շարժման հետագա ընթացքը։ Չե՞ք կարծում, որ զենքերը վայր դնելու որոշումը հարվածեց փողոցին։
-Ոչ, չեմ կարծում։
–Ինչպե՞ս է հետագայում կառավարվելու շարժումը այն դեպքում, երբ «Հիմնադիր խորհրդարան»-ն, ըստ էության, մեկուսացված է։
-Հիմնադիր խոհրդարանը մեկուսացված չէ: Այո՛, նրա առանցքային անդամներից և համակիրներից շատերը ձերբակալված են, և մեր մոտակա խնդիրներից մեկը նրանց ազատումը պետք է լինի: Սակայն ՀԽ-ն, հասուն քաղաքական ուժ լինելով, ձևավորել է նոր որակի հայկական պետականության իր քաղաքական տեսլականը և դրան հասնելու համար անհրաժեշտ քաղաքական փոփոխությունների ճանապարհային քարտեզը: Եվ որ ամենակարևորն է, ձևավորել է շատ ավելի լայն «Սասնա ծռեր»-ի զանգվածային շարժում: Նորություն ասած չեմ լինի, եթե ասեմ, որ ցանցային դարաշրջանում ոստիկանապետական կարգերի պայմաններում քաղաքական շարժումները կարող են գործել միայն որպես ցանցեր: Ցանցի քաղաքական «իմպրովիզ» անելու ընդունակ «պարտիզանական» հանգույցները անկախ են, չկա ընդանուր հրամանատարություն, սակայն կա այդ հանգույցների միջև գործող փոխադարձ ընդունելի պարզ սկզբունքների փոքրաթիվ ցանկ, որը թույլ է տալիս նորոնոր հանգույցների ներգրավվել, իսկ որոշ հանգույցների շարքից դուրս գալու դեպքում, մյուս հանգույցների ինքնավար գոյատևում: Սա է «Սասնա ծռեր»-ի այսօրվա հաջողության և հեղինակության հիմքը և վաղվա ուժի աղբյուրը և այն բանտում կամ ընդհատակում լինելուց ոչ միայն չի թուլանալու, այլ միայն կուժեղանա, քանի որ բռնակալության ճնշումները միայն ավելացնելու են մեր քաղաքացիների և սփյուռքի համակրանքը, ուրեմն և, մասնակցությունը ՀԽ-ի քաղաքական ծրագրերին։
-Այս պահին որ պահանջներն են գերակա։
• քաղբանտարկյալների նկատմամբ խոշտանգումների բացառում
• քաղբանտարկյալների ազատում
• Արցախի հարցում որդեգրած պարտվողական քաղաքական դիրքորոշումից հրաժարում
• քաղաքական երկխոսության և փոփոխությունների անհապաղ սկիզբ
• ազգային անցումային վստահության կառավարության ձևավորում
• Սերժ Սարգսյանի հրաժարական
• արտահերթ ընտրություններ
– Սերժ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպելու Ժիրայր Սեֆիլյանի հետ զենքերը վայր դնելուց հետո։ Կլինի՞ արդյոք նման հանդիպում։
-Այդ հարցը ուղղեք Սերժիկ Սարգսյանին:
Մենք մեր ձեռքի տակ ունենք զենքերը վայր դնելու բանակցությունների ձայնագրությունը, ուր հստակ տղաներին խոստացվում է այդ հանդիպումը: Հանդիպումը մինչև օգոստոսի 4-ը ժամը 18.00 չկայանալու դեպքում մենք կհրապարակենք այդ ձայնագրությունը:
–Խնդրում ենք գնահատել ներկա քաղաքական վիճակը։
-Ոստիկանապետությունը ունեցավ պյուռոսյան հաղթանակ, քանի որ պատռվեց իր կեղծ ժողովրդական դիմակը և այն հասարակության առաջ հայտնվեց իր պետական ահաբեկչական ողջ փայլով։ Այն նաև ապացուցեց իր՝ անգամ գաղութային ադմինիստրացիա իրականացնելու համար անպիտանի լինելը և այսպիսով դրսի հրահանգները կատարելու անկարողությունը: «Սասնա ծռեր»-ի գործողությունը դրական «սադրանք» էր, քանի որ այն սրեց հայության հասարակական մարմնում առկա լրջագույն, տարիներով անտեսված հիվանդությունը, դիմադրողականության կամ «իմունային» անբավարարությունը։ Տարիներ շարունակ մեր հասարակական մարմինը ամբողջապես պատած կեղծ պետականության ու նրա կեղծ հաստատություների, կեղծ քաղաքական կուսակցությունների ու գործիչների, կեղծ հեռուստատեսության «թարախապալարները» պայթեցին և «իմունային» համակարգը ի դեմս «Սասնա ծռեր»-ի դիմադրական զանգվածային շարժման սկսեց գործել ՝ քաղաքացիական բողոքների և անհնազանդության բազմազան դրսրորումներ եղան թե՛ Երևանում, թե՛ մարզերում և թե՛ սփյուռքում։
Ռազմական դիմակայության փուլում, ցավոք, եղան զոհեր, ծանր վիրավորներ, ծեծվածներ, ձերբակալվածներ…Սակայն սառեցվեցին դավաճանական զարգացումները սահմանի վրա և մենք ժամանակավորապես խուսափեցինք շատ ավելի մեծ զոհերից և ճակատագրական աղետալի կորուստներից։ Ներկայումս հանրային ներքին դիմակայությունը սուր վիճակից անցում է կատարում հիվանդության լրջության ավելի խորը գիտակցմանը և «բաց վերքերի» անհապաղ բուժմանն անցնելու գործողություններին։ Սա դեռ ամենևին չի նշանակում, որ սրացումներ չեն լինի և ջերմությունը այլևս չի բարձրանա։ Նման գնահատականը կլիներ ամենատխմար եզրակացությունը, որը կաներ ներկայիս վարչախումբը։ Քանի չի վերացել հիվանդության բուն պատճառը՝ իշխանությունը զավթած հակասահմանադրական գողական պատկերացումների տեր գաղութային ոստիկանապետությունը, սրացումները որքան էլ անցանկալի, սակայն մշտապես հնարավոր են։
Այսօր առավոտյան լուրեր տարածվեցին այն մասին, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայից ժամկետային զինծառայող է փախել, որին բռնել են Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչները:
Ոսկեհասկ գյուղի բնակիչ Գևորգ Սերոբյանն Aravot.am-ին պատմեց, որ առավոտյան ժամը 9-ի սահմաններում ներբ գյուղից դուրս է եկել, տեսել է զինվորական հագուստով մեկը ուղևորվում է դեպի Թուրքիայի սահման: «Կանգնեցրեցի, հարցրեցի՝ ո՞վ ես, ո՞ւր ես գնում, ասեց, որ ինքը 1996 թվականին ծնված Սերգեյ Շիլովն է, ծառայում է ռազմաբազայում մոտ երկու տարի, հոգնել, զզվել է ծառայելուց, գերադասում է Թուրքիա գնալ ու չմնալ ռազմաբազայում: Ձեռքին զենք չեմ տեսել, ժամացույցն էր, կողմնացույցն էր ու ձեռքի պայուսակը, պատրաստված գնում էր»,-պատմեց Գևորգ Սերոբյանը:
Մեր հարցին՝ չհարցրեցի՞ք, թե Թուրքիայում ո՞վ է իրեն սպասում, ունի՞ դիմավորող, մեր զրուցակիցն ասաց. «Նման հարցերի շուրջ էլ չզրուցեցինք, ես անմիջապես տեղյակ պահեցի ռազմաբազայի ղեկավարությանը ու նրան՝ որպես սահմանը խախտողի, հանձնել ենք սահմանապահներին»:
Հետաքրքիրն այն է, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայից Հայաստանի ոստիկանությանն այս դեպքի մասին տեղյակ չեն պահել. Շիրակի մարզային վարչությունում նման բովանդակությամբ հաղորդագրություն չկար, մինչդեռ ոստիկանության երկու բաժանմունքներից՝ «Մուշից» ու «Կումայրիից» օրվա դեպքերն ու ահազանգերը պարբերաբար հայտնում են մարզային վարչություն:
Նշենք, որ փախուստի դիմած այս ժամկետային զինծառայողը գրեթե շարժվել է Վալերի Պերմյակովի սցենարով՝ միայն թե շիրակցիների բախտը բերել է, որ փախել է անզեն: Պերմյակովն էլ իր ցուցմունքներում դասալիք լինելը մեկնաբանում էր զինծառայությունից հոգնելով, հարազատներին կարոտելով, ըստ նրա, գնում էր Թուրքիա՝ այնտեղից Չիտա ուղևորվելու համար:
Հիշեցնենք, որ օր մի քանի օր առաջ ռազմաբազայից ևս մեկ զինծառայող էր փախել, որը, սակայն, պայմանագրային էր: Նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո, հայ ոստիկանները գտել էին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.