23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ գլխավոր դախատազի մամլո խոսնակ Քրիստինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին` խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները»:
Երեկ իշխանական կուլիսներում համառ լուրեր էին շրջում, թե մոտ ապագայում վարչապետ Աբրահամյանն ու կառավարությունը հրաժարական են տալու: Սերժ Սարգսյանը նախօրեին հայտարարել էր ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու մասին:
«Սասնա ծռերի» կողմից զենքը վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանի արած այդ հայտարարությունը կարող է ենթադրել գործող կառավարության հրաժարականը:
Բայց դատելով Սերժ Սարգսյանի մարտավարությունից, նա նման դեպքերից հետո կտրուկ փոփոխություններ չի անում, որոշ ժամանակ դադար է վերցնում, հետո նոր ինչ-որ քայլեր ձեռնարկում:
Տվյալ դեպքում նույնպես կարելի է ենթադրել, որ «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո նա միանգամից դժվար թե փոփոխությունների գնա: Մեր տեղեկություններով, սակայն, նա մտադիր էր կառավարությունում փոփոխություններ անել դեռեւս գարնանը, բայց ապրիլյան պատերազմը կանխեց այն: Եվ չի բացառվում, որ Սարգսյանը հիմա իրագործի իր գարնանային ցանկությունը:
Հայաստանում ոստիկանության ՊՊԾ գնդի երկշաբաթյա գրավումն անսպասելի հասարակական աջակցություն ստացավ՝ հարցականի տակ դնելով երկրի հետագա կայունությունը: Նման եզրահանգնման են եկել «Freedom House» կազմակերպության վերլուծաբանները:
Երբ զինյալների խումբը գրավեց ոստիկանության գունդը եւ հանդես եկավ հակակառավարական պահանջներով, հասարակությունը սկզբում դրանք ընկալեց տարակուսանքով եւ իշխանությունների ու ընդդիմության լռությամբ: «Հայաստանում ստատուս-քվոն փոխելու՝ զինված խմբի վճռական փորձերը կարող են ընկալելի լինել միայն կառավարության ավտորիտար միտումների համատեքստում, երբ խոսքն ինքնուրույն ակտիվիզմի եւ անհուսալիության զգացողության մասին է, որոնք ծնել են դրանք»,- կարծում են վերլուծաբանները:
Անցյալում հակակառավարական տրամադրությունները հիմնականում խաղաղ բնույթ էին կրում, իսկ վերջին երկու շաբաթվա իրադարձությունները հիասթափված հայ հասարակության սպասելիքների եւ սահմանափակումների սրման տագնապալի ազդակ են:
Նրանց խոսքով, երբ Սերժ Սարգսյանն իշխանության եկավ, նախագահությունը վերցրեց տնտեսության գրեթե բոլոր հատվածները վերահսկող օլիգարխների խմբի աջակցությամբ, ինչպես նաեւ ձեւավորեց նոր՝ ավելի ավտորիտար քաղաքական մթնոլորտ:
Մինչ զինյալների խմբի առաջնորդները հայտարարեցին, որ պայքարը շարունակելու են ճաղերի հետեւում, նրանց գործողությունների հետեւանքները հեռանում են նախնական նպատակներից:
Մինչեւ հուլիսի 17-ը շատերն անհավանական կհամարեին Հայաստանում հակակառավարական ուժերի գործողություններում բռնության հնարավորությունը: «Նույնիսկ խաղաղ ակցիաներին չափազանց մեծ ուժով պատասխանելու հարցում իշխանությունների հավատարմության ցուցադրման լույսի ներքո դա հայկական քաղաքականության նոր վտանգավոր իրականությունն է»,- ասված է հոդվածում:
2016թ. հուլիսի 30-ին «www.asparez.am» լրատվական կայքում հրապարակվել է «Գողական անձանց սադրիչ քայլերի հետևանքով Գյումրիում կին և անչափահաս են բերման ենթարկվել, բռնության են ենթարկվել ԳԱԼԱ-ի և News.am-ի աշխատակիցները» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն նույն օրը Գյումրի քաղաքում կատարվող խաղաղ ցույցի ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի արդյունքում խաղաղ ցուցարարներն անօրինական բերման են ենթարկվել ոստիկանություն: Քայլերթի մասնակիցների հավաստմամբ` իրավիճակը հրահրել և վեճի են վերածել ոստիկանության կողմից ուղարկված քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Վերջիններս սկսել են հայհոյել եւ վիրավորել Թատերական հրապարակում հավաքված քաղաքացիներին:
Ընդհարումից հետո ակտիվիստները արգելափակել են Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի երթևեկությունը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Կումայրիի բաժանմունքի ծառայողները փողոցը փակած երիտասարդներին ուժի գործադրմամբ տեղափոխել են հարակից մայթ, ապա ոստիկանական ուժերով բերման են ենթարկել մի շարք քաղաքացիների:
Ըստ նշված լրատվամիջոցի հրապարակման` ակտիվիստներից զատ, մարմնական վնասվածքներ են ստացել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Մասնավորապես` ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատակցին մի քանի ոստիկաններ փորձել են բերման ենթարկել, «News.am» կայքի լրագրողը և մեկ այլ լրագրող մարմնական վնասվածքներ են ստացել, վնասվել է «Շանթ» հեռուստաընկերության տեսախցիկը: Անօրինական քաշքշուկների մեջ է հայտնվել նաև «Ասպարեզ» ակումբի նախագահը, ում ձեռքերին բռնության հետքեր են եղել:
Զանգվածային լրատվության միջոցի հիշյալ հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Նամակ՝ Ժիրայրից Պավլիկին
Սիրելի Պավլիկ,
Բարեբախտաբար հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից:
Հուլիսի 17-ից սկսած դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել և չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ, դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստահ եղիր, որ այս զոհողությունը իմաստավորվելու է, և մեր սիրելի ժողովուրդն ուշ թէ շուտ ապստամբելու է:
Հուլիսի 27-ին (այդ օրը Լիզպոնի տղաների նահատակության 33-րդ տարին լրացավ) վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ և հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնուն, ա՛յո, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց:
Սիրելի՛ Պավլիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ չէ, որ մենք կարող ենք որոշել, եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի և քո ընտանիքի համար:
Ուստի եղբայրաբար խնդրում եմ դադարեցնես հացադուլը, և օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես:
Հոգով և մտքով միշտ քեզ հետ:
Ժիրայր ՍէՖիլյան
Վարդաշեն ՔԿՀ- ից
Օգոստոսի 4, 2016թ.
Նանոր Բարսեղյան-Սեֆիլյանի ֆեյսբուքյան էջից
Սպիտակն է ցուցարարներից ամենահավատարիմը։
Եթե բազմամարդ հավաք է, նա այնտեղ է։
Նա լսել է ընդդիմադիրներին, ոստիկաններին և անգամ Հռոմի պապին։ Սպիտակն առաջնագծում էր անգամ հուլիսի 29-ին։
Հատուկ միջոցներից Սպիտակը վախեցավ, բայց կրկին վերադարձավ այնտեղ, ուր մարդիկ են
Նրան սիրում են, կերակրում ու գուրգուրում։
Սպիտակը դեռևս չի հանձնվել։
Հուլիսի 29-ի գիշերը, Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասում եւ Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողները հատուկ գործողություններ իրականացրեցին, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ հայտնվեցին Երեւանի տարբեր հիվանդանոցներում:Բնակիչները Armtimes.com-ին պատմել էին, որ այդ օրը ոստիկանները պայթուցիկ առարկաներ են գցել Սարի թաղի տները, որոնց պայթյունից բազմաբեկորային վնասվածքներ են ստացել: Այդ օրը նույնիսկ 2 ամսական երեխա է հոսպիտալացվել, իսկ 16-ամյա մի տղա կորցրել էր ձախ աչքը: Armtimes.com-ի թղթակիցն էլ միջադեպից րոպեներ առաջ Սարի թաղում ականատես է եղել, թե ինչպես է մի քաղաքացի ասել, որ իրեն վատ է զգում եւ հաբ ընդունել, որից հետո անարգել անցել է ոստիկանական պատը, վերցրել մահակն ու հարձակվել ցուցարարների վրա: Թե ինչ հաբեր էին ընդունել քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնց բազմաթիվ լրագրողներ եւ քաղաքացիներ ճանաչել էին, փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչութան պետ Աշոտ Ահարոնյանից:
-Պարոն Ահարոնյան, համացանցում տեսանյութ է տարածված, որտեղ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ինչ-որ բան են գցում բերանները: Ի՞նչ են ընդունում:
-Կա հարուցված քրեական գործ, բոլոր տեսանյութերն ուսումնասիրվում են:
-Այսինքն՝ կոնկրետ այդ դեպքո՞վ է հարուցված քրեական գործը, թե՞ առհասարակ միջադեպի հետ կապված:
-Միջադեպի հետ կապված ամեն ինչ:
-Այդ քաղաքացիական հագուստով ոստիկանները տարբերակիչ նշան չունեին…:
-Խնդրում եմ, միանշանակ մի ասեք:
-Տարբերակիչ նշան ունեցե՞լ են:
-Դեռ պետք է պարզվի՝ քաղաքացիականները ոստիկա՞ն են, թե՞ ոստիկան չեն: Ծառայողական քննությունը մեզ մոտ կա: ՀՔԾ-ում կա քննություն:
-Այլ հարց տամ:
-Առաջին հարցին պատասխանեմ՝ կա հարուցված քրեական գործ, դիմեք իրենց (ՀՔԾ):
-Ոստիկանությունն ունի հոգեմետ դեղեր, որոնք նախատեսված են ոստիկանության ծառայողների համար հատուկ գործողություններ իրականացնելու ժամանակ օգտագործելու նպատակով:
-Համարեմ անհեթեթ հարց, չպատասխանեմ:
Որքան էլ անհեթեթ թվա հարցը, բայց Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ տեսանյութում պատկերված անձինք ընդունել են հոգեմետ դեղերից պատրաստված հաբեր: Մեր տեղեկություններով, դրանք պատրաստվել են ՀՀ ոստիկանության լաբորատորիայում, խիստ գաղտնի պայմաններում: Այդ հաբերը կապտագոն տեսակի ամֆետամիններ են, որոնց բաղադրությունը տարբեր է լինում (ըստ պանաջարկի):
Ի՞նչ է ամֆետամինը
Ամֆետամին (ալֆա մեթիլֆենէթիլամինի կրճատված տարբերակն է), կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ, ֆենէթիլամինի դասի ածանցյալ, որը կիրառվում է ուշադրության դեֆիցիտի եւ գերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի բուժման նպատակով։ Ամֆետամինը սպեցիֆիկ քիմիական նյութ է: Երեւանում դեռեւս 2010 թվականին մի խումբ քաղաքացիների կողմից ապօրինի եղանակով փորձ է արվել ստանալ կապտագոն, որն իրավապահները բացահայտել են: Օրինակ՝ ոմն Հ. Համբարձումյանը 2010թ. մայիսին Ա. Մելիքյանից տեղեկանալով առանձնապես խոշոր շափի՝ 15 կգ «ամֆետամին» թմրամիջոցի գնորդի առկայության մասին, դրա վերաբերյալ տեղեկացրել Է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տանձանոց 3 փողոցի թիվ 12 կիսակառույց տան հողամասում իրացնելու նպատակով «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու լաբորատորիա կառուցած Արմեն Բաղդասարյանին: Իրացնելու նպատակով նշված լաբորատորիայում առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու եւ դրա 1 կիլոգրամն Աղվան Վարդանյանին 1500 ԱՄՆ դոլարով վաճառելու շուրջ Ա. Մելիքյանի եւ Ա. Բաղդասարյանի հետ նախնական համաձայնությամբ, 2010թ. մայիսի 19-ին, գնորդ Ա. Վարդանյանին փոխանցելու համար, Երեւանի Նոյ թաղամասում Ա. Բաղդասարյանից ապօրինի ձեռք է բերել իրացվելիք թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի աղի նմուշը, որից հետո նույն օրը, Ա. Մելիքյանի եւ Ա. Վարդանյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, այն ապօրինի իրացրել Է վերջինիս: Սա փաստում է, որ նման հաբեր ստանալն առանձնապես բարդ բան չէ:
Ամֆետամինի օգտագործման իրավական կարգավորումը
ՄԱԿ-ի 1971 թվականի «Հոգեմետ նյութերի մասին» կոնվենցիայի ընդունման արդյունքում ամֆետամինը դարձավ հսկման երկրորդ ցանկի նյութ։ Այն խստորեն վերահսկվում է բազմաթիվ երկրներում: Որոշ երկրներ, ինչպիսիք են Հարավային Կորեան և Ճապոնիան, արգելել են անգամ փոխարինող ամֆետամինի գործածումը բժշկական նպատակներով: Այլ երկրներում, ինչպիսիք են՝ Կանադան, ԱՄՆ-ը, Թայլանդը եւ Մեծ Բրիտանիան, ամֆետամինը սահմանափակ գործածման ցուցակում է եւ թույլատրվում է բժշկական կիրառման համար: Հայաստանում ամֆետամինը ներառված է «Թմրամիջոցների,հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորներիկազմի (ցանկի)» ցուցակ N2-ում՝ «Թմրամիջոցներ և հոգեմետ(հոգեներգործուն) նյութեր, որոնց շրջանառությունը ՀայաստանիՀանրապետությունում սահմանափակ է», իսկ բրոլամֆետամինը, դեքսամֆետամինը եւ լևամֆետամինը՝ ցուցակ N1-ում՝ «Թմրամիջոցներև հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, որոնց շրջանառությունըՀայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է»:
Ի՞նչ ազդեցություն կարող է գործել մարդու վրա ամֆետամինը
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամֆետամինը և մեթամֆետամինը լայնորեն կիրառվում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի զինված ուժերի կողմից՝ որպես խթանիչ և ակտիվությունը բարձրացնող միջոցներ: Երբ հայտնի դարձան ամֆետամինի կախվածություն առաջացնելու հատկությունները, կառավարությունները սկսեցին խստորեն վերահսկել դրա վաճառքը։
Ամֆետամինի վաճառքը
Ամֆետամինը մինչ օրս անօրինականորեն սինթեզվում է գաղտնի լաբորատորիաներում և վաճառվում սև շուկաներում, հիմնականում՝ եվրոպական երկրներում: ԵՄ անդամ երկրներում, 2013 թվականի տվյալներով, շուրջ 1,2 միլիոն երիտասարդ անօրինական ճանապարհով գործածում են ամֆետամին կամ մեթամֆետամին
Ե՞րբ է այն սկսել լայնորեն կիրառվել
Իսլամական պետության հանցագործների մոլեգնության հետևում կանգնած են «սարսափի հաբերը»-«կապտագոն» հզոր ամֆետամինը, որը սպանում է խղճահարությունը եւ ֆիզիկական դիմացկունություն տալիս:
«Il Giornale» պարբերականը հրապարակել է Ջան Միկալեսինի հոդվածը, որը պատմել է, որ կապտագոնն առաջին անգամ կիրառվել է Կահիրեում: «Սարսափի միկստուրան» տարածվում էր «արաբական գարնան» հետ մեկտեղ, որպես հեղափոխության երկարացման և խստացման դեղ, որն ամբոխին կատաղություն էր տալիս, որոնք պատրաստ էին իրենց զոհաբերել Թունիսից մինչև Եգիպտոս, Լիբիայից մինչև Սիրիա:
Մահացու ամֆետամինը մղձավանջ դարձավ Մերձավոր Արևելքի համար. էքստազի մեջ մարդիկ կոտորում եւ սպանում են ժպիտը դեմքին եւ դատարկությունը՝ գլխի մեջ: Առաջին քիմիական թեստերն անցկացրել է Իտալիայի ոստիկանությունը (կարաբիներները): 2013 թ. ժամանելով Լիբիա, որպեսզի փորձեն զինյալների խումբը վերածեն «կանոնավոր բանակի», եւ արյան հետազոտության շնորհիվ նրանք հասկացան, որ պոտենցիալ կուրսանտների առնվազն 30% թմրամոլ է:
Այսօր, կապտագոնն Իսլամական պետության զինյալների մոլեռանդությունը կենդանական վայրենության /ագրեսիվության/ է վերածում: Այս դեղահաբերը, որոնք այժմ արտադրվում են Իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքներում, վերածվել են պատերազմի և ահաբեկչության իսկական վառելիքի՝ եզրափակում է հոդվածի հեղինակը:
Տվյալ պրեպարատները թմրանյութ են, որը ոչ միայն բարձրացնում է վստահության զգացմունքը, բայց եւ զրկում է հանգստի ու քնի անհրաժեշտությունից: Մեծ քանակի դեպքում ինտենսիվ հոգեկան խթանում է առաջանում, իսկ ակտիվ անքնությունը կարող է տեւել մինչեւ 3 օր: Հոգեխթանիչների երկար կիրառումը կարող է հոգեկան խանգարումներ առաջացնի, որոնք հաճախ ուղեկցվում են ցնորքներով եւ զառացանքներով, որն ագրեսիայի ծայրահեղ աստիճանի է հանգեցնում (ինչը մինչ այժմ նկատվում է օկուպացված Ուկրաինայում):
RIA Novosti-ին էլ անդրադառնալով նույն թեմային, 2015 թվականին գրել էր՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունն արտադրում է ուժեղ ներգործող ամֆետամին կապտագոն՝ սեփական կարիքների, ինչպես նաև արտաքին շուկաներում իրացման համար։ Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում ասել էր Թմրանյութերի ու հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչության գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Յուրի Ֆեդոտովը: Նա նշվում է, որ այդ թմրամիջոցի ազդեցության տակ գրոհայինները դառնում են ավելի ագրեսիվ ու դաժան։
Ուկրաինական հեղափոխության ժամանակ նույնպես օգտագործվել է ամֆետամին: 2014 թվական, մայիսի 11-ին Կիևի օդանավակայանում, խիստ գաղտնիության ռեժիմում ժամանել է ինքնաթիռը, որը դիմավորել են ուժային կառույցների ներկայացուցիչները, այլ ոչ թե օդանավակայանի աշխատակիցները: Այս չվերթի գաղտնիությունը հասկանալի դարձավ այն բանից հետո, երբ ինքնաթիռից բեռնաթափեցին թունավոր նյութերով և ամֆետամինի փաթեթներով բեռնարկղեր: Հայտնի է, որ ուղաթիռում եղել են «Աջ հատվածի (սեկտորի)» և «Asbsothajo» մասնավոր լեհական ռազմական ընկերության մարտիկները, (շուրջ 70 մարդ): Բացի այդ, ինքնաթիռից բեռնաթափվել է ռազմական զինամթերք, ՆԱՏՕ-ի նմուշի համազգեստ, 500 ամֆետամինի փաթեթ և թունավոր նյութերի նշումներով բեռնարկղեր (կոնտեյներներ): Ժամանածները հատուկ ուշադրություն դարձրեցին այդ բեռնարկղերի (տարողությունների/կոնտեյներների) տեղափոխմանը, որը հատուկ անվտանգության միջոցառումներ էր պահանջում:
Բեռն ուղեկցում էր ԱՄՆ ԿՀՎ-ի աշխատակից Ռիչարդ Մայքլը, ինչն արդեն վկայում է բեռի կարևորության մասին: Կիևի ՈւԱԾ-ի ցուցումով մարտիկները, բեռը և թունավոր նյութով բեռնարկղերը չեն ստուգվել և լքել են օդանավակայանի շենքը մգեցված ապակիներով մեքենաներով:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Մելքոնյանն ազատ է արձակվել՝ քաղաքից չբացակայելու ստորագրությամբ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը ներխուժել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Հուլիսի 31-ին ոստիկանությունը հաղորդել էր, որ ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը։
Արդ, մենք ոչ թե աշխարհի հոգին առանք, այլ Աստծուց ուղարկված Հոգին, որպեսզի ճանաչենք Աստծուց մեզ շնորհված հոգևոր պարգևները։ Եվ ինչ որ խոսում ենք, դրանք մարդկային իմաստությամբ արտասանված խոսքեր չեն, այլ Սուրբ Հոգու կողմից իմաստությամբ ուսուցանված հոգևոր ճշմարտություններ ենք բացատրում հոգևոր մարդկանց։ Աստծու Հոգին չունեցող մարդը չի ընդունում Աստծու Հոգու բերած ճշմարտությունները, որովհետև դրանք հիմարություն են թվում նրան, և չի կարող ճանաչել, որովհետև դրանք միայն Հոգով են քննվում։
Ես էլ, եղբայրնե՛ր, սկզբից չէի կարող ձեզ հետ խոսել այնպես, ինչպես պիտի խոսեի Աստծու Հոգին ունեցող մարդկանց հետ. այլ խոսեցի այնպես, ինչպես պետք էր խոսել աշխարհին պատկանող մարդկանց հետ։ Քրիստոնեական հավատի մեջ դուք դեռ երեխաներ էիք, ուստի կաթ տվեցի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև չէիք կարող ուտել։ Բայց նույնիսկ հիմա էլ չեք կարող, որովհետև դեռ աշխարհին պատկանող մարդկանց պես եք ապրում։ Նախանձն ու հակառակությունը, որ տակավին ձեր մեջ են, մի՞թե ցույց չեն տալիս, որ դեռ մարմնավոր եք և աշխարհի չափանիշներով մտածող մարդկանց պես եք վարվում։ Երբ ձեզնից մեկն ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում», իսկ մեկ ուրիշը, թե՝ «Ես Ապողոսին եմ հետևում», պարզ չէ՞, որ աշխարհիկ մարդկանց պես եք մտածում։ Վերջին հաշվով՝ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. պաշտոնյաներ, որոնց միջոցով հավատացիք, և որոնցից յուրաքանչյուրը պարզապես կատարեց այն պաշտոնը, որ Տերը տվեց նրան։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված էր, որ աճեցրեց։ Այնպես որ ո՛չ տնկողն է կարևոր, ո՛չ էլ ջրողը, այլ աճեցնո՛ղը՝ Աստված։ Տնկողն ու ջրողը տարբերություն չունեն, յուրաքանչյուրն իր վարձը կստանա ըստ իր աշխատանքի, որովհետև մենք պարզապես Աստծու գործակիցներ ենք. դուք Աստծո՛ւ անդաստանն եք, Աստծո՛ւ շինությունը և ոչ թե մեր։
Աստծու՝ ինձ տված շնորհի համաձայն՝ ես, որպես փորձառու ճարտարապետ, հավատի հիմքը դրեցի. բայց ուրի՛շն է կառուցելու դրա վրա։ Սակայն ամեն ոք զգույշ պիտի լինի, թե ինչպե՛ս է կառուցում, որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան Աստծու դրած միակ հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 2:12-3:10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում օգոստոսի 4-ին առավելապես հյուսիսային շրջաններում` օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արեւելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 4-ի երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +19+21, իսկ վաղը ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Կոտայքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Լոռիում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +25+29,
Տավուշում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +29+34,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+19, ցերեկը` +32+34,
Արարատում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +34+36,
Արմավիրում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +34+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +34+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+21, ցերեկը` +33+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+28,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +31+34։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.