23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր տեղեկություններով, անցած հինգշաբթի օրը վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավոր այցով մեկնել է Հունաստան եւ շտապ վերադարձել: Նրան այնտեղ դիմավորել են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ-ից այլ անդամներ:
Չի բացառվում, որ Հունաստանում է եղել նաեւ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երեկ մենք փորձեցինք պարզել, թե ինչու է Հովիկ Աբրահամյանն այդքան հրատապ մեկնել Հունաստան: Վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը հերքեց, որ նման բան է եղել:
Հիշեցնենք, որ կառավարության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին, բայց անցյալ շաբաթ այդ նիստը տեղափոխվել էր ուրբաթ օրը: Հինգշաբթի օրը, սակայն, վարչապետը հասցրել էր կարճ հանդիպում ունենալ ՀՀ-ում Քուվեյթի դեսպանի հետ:
Հավելենք նաեւ, որ նույն տեղեկությունների համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը վերջերս ինքնաթիռ է գնել, որը վարձակալության է տալիս տարբեր ընկերությունների: Վարչապետը, ըստ մեր աղբյուրների, Հունաստան է թռել հենց այդ ինքնաթիռով: Գոհար Պողոսյանը հերքեց նաեւ, որ Հովիկ Աբրահամյանն ինքնաթիռ ունի:
Աղբյուրը armtimes.com
Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով ՀՀ իշխանությունները «պատվից բարձր» են համարում երկրի ձախողումների համար բարձրաձայնելը, և այսօրվա պաշտոնաթողություններն ու պաշտոնից հեռացումները պայմանավորված են «Սասնա ծռերի»` ոստիկանության պարեկապահային ծառայության (ՊՊԾ) գունդը գրավելու չպարզված հանգամանքերով:
«Ոստիկանության ուժային կառույցի սիրտը`ՊՊԾ-ն, երբ «Սասնա ծռերը» բավականին հաջող կերպով գրավեցին, իշխանությունները հայտնվեցին ցայտնոտի մեջ, և ԱԱԾ-ում հենց այդ «ռազբոռկան» պիտի գնար. իմացել են, չեն իմացել, ինչու չեն իմացել և այլն»,- Amenor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:
Սաֆարյանը համոզմունք հայտնեց, որ այս առումով ԱԱԾ-ի քննչական վարչության պետի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի և Գլխավոր դատախազի պաշտոնից ազատումը պատահական չէր, և ինչպես ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա իշխանությունները չեն բարձրաձայնի, թե կոնկրետ ինչում են նրանք ձախողել: Նրա խոսքով զինված խմբի հանձնվելուց հետո ակնհայտորեն հրաժարական են տալիս թիրախային մարդիկ, որոնք այս կամ այն կերպ կարող էին պատասխանատու լինել տեղի ունեցածի համար:
«Եթե ԱԱԾ-ում բացատրությունների ու հիմնավորումների առումով լռություն է, ապա ոստիկանապետի փոփոխության դեպքում հայտարարվում է, որ նա թերացել է իր պարտականությունների կատարման հարցում: Այսինքն ակնհայտորեն այս ամենը փոխկապակցված է»,- շեշտեց քաղաքագետը:
Մեր զրուցակիցը չի բացառում նաև, որ ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հասկացել է` գործը սկսվել է 2008-ի մարտի 1-ի ոճով, հասարակությունն ու ժամանակը փոխվել են, և այս անգամ դրա համապատասխան ռիսկը կարող է շատ ավելի մեծ լինել և ինքը դառնա այդ ամբողջ պատասխանատվության կրողը:
Ըստ էության,- ասում է Սաֆարյանը,- Կոստանյանը կարող էր նաև հրաժարված լինել առաջադրված մեղադրանքները պաշտպանելու հնարավոր հետևանքներից, կամ փոխհամաձայնություն է եղել և նոր դեմքեր են բերում այդ պաշտոններին, որը հնարավորութնուն կտա ավելի ճկուն լինել «Սասնա ծռերին» առաջադրված բոլոր մեղադրանքները փոխելու առումով:
Վերջում մեր այն հարցին, թե որտեղ կտեղափոխվի Կոստանյան այդ դեպքում, զրուցակիցը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նա որևէ տեղ կտեղափոխվի, թող չտխրի Գևորգ Կոստանյանը: Մեր համակարգն այնպիսի բազում դեպքեր ունի, որ երբ կադրերը ծառայում են իշխանությանը, նրանք չեն անտեսվում և տեղափոխվում են նոր աշխատանքի»:
Amenor.am
«Երեկ տեղի ունեցած մի քանի պաշտոնանկությունների շարքում, անշուշտ, առանձնանում է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի դիմումը: Եթե ՀՀ ոստիկանության կամ Ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը ամբողջությամբ կարելի է տեղավորել վերջին իրադարձությունների շրջանակում, ապա գլխավոր դատախազի հրաժարականը այդ շրջանակից, ըստ էության, դուրս է: Դատախազությունը, ի տարբերություն ոստիկանության կամ ԱԱԾ-ի, առանցքային դերակատարում այս փուլում չուներ, եւ ակներեւ թերացումներ, սխալ գործողություններ կամ անգործություն գտնելը դժվար է, եթե ոչ անհնար: Ու այս ֆոնին Գլխավոր դատախազի հրաժարականը, մեղմ ասած, ուշագրավ է: Պաշտոնապես իր հրաժարականը Գեւորգ Կոստանյանը պատճառաբանել է առողջական խնդիրներով, ինչը գոնե իր շրջապատում հիմնավոր չի թվում: Նրա առողջական վիճակում վերջին շրջանում որեւէ փոփոխություն չի եղել: Հենց նրա շրջապատից մեզ հասած տեղեկություններով, Կոստանյանի հրաժարականն ունի բոլորովին այլ, նույնիսկ անսպասելի հիմք: Խնդիրն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ապրանքներ մատակարարող բազմաթիվ ընկերությունների մեջ առնվազն երեքը սերտորեն փոխկապակցված են Գեւորգ Կոստանյանի եւ նրա հարազատների հետ: Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ մատակարարումների ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում, ըստ մեզ հասած տեղեկությունների, պարզվել է, որ այդ երեք ընկերությունների մատակարարումներն իրականացվել են խոշոր չարաշահումներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ընկերությունները զբաղված են եղել սննդամթերքի մատակարարմամբ, հիմնականում մսամթերքներ, պահածոներ եւ մակարոնեղեն: Չարաշահումներից բացի այդ ընկերությունները չեն իրականացրել նման մատակարարումների համար ընդունված հմապատասխան «ստվերային մուծումները»:
Այնպես, որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Կոստանյանի հրաժարականի հիմնական պատճառը հենց սա է: Եթե չլինեին ՊՊԾ գնդի շուրջ հայտնի իրադարձությունները, Կոստանյանը պետք է հրաժարական տար ավելի ուշ, սակայն օգտագործելով պահը, հրաժարականը տեղի է ունեցել հիմա, որով եւ փորձ է արվելու քողարկել իրական պատճառը՝ չարաշահումները ՊՆ-ին իրականացվող մատակարարումների ընթացքում: Թե խոսքը որ ընկերությունների մասին է եւ ինչ ծավալի չարաշահումներ են եղել, թերեւս դժվար թե բացահայտվեն առաջիկայում, քանի որ ՊՆ-ի համար կատարվող գնումների մանրամասները համարվում են պետական գաղտնի»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Արդեն երեք օր է՝ Հայաստանի լրագրողական աշխարհը և ընդհանրապես հանրությունը փորձում են հասկանալ, թե ինչու Սերժ Սարգսյանը ոստիկանությանը շնորհակալություն հայտնեց: Արդյոք նա այնքան է իրականությունից կտրվել, որ ցուցարարների, այդ թվում նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների նկատմամբ իրականացված վայրագությունների մասին տեղյակ չի եղել:
Կամ ինչպես կարող է թաղային խուժանի հետ քաղաքացու դեմ մարտնչող ոստիկանին շնորհակալություն հայտնել:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԱԱԾ-ի ղեկավարությունը Սերժ Սարգսյանին հասկացրել է, թե իրենց օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ «Սասնա ծռերի» դրսում գտնվող համախոհները փորձելու են ճեղքել ոստիկանական պատնեշը և հասնել ՊՊԾ գնդի տարածք: Այնտեղից արդեն ժողովուրդը «Սասնա ծռերի» խմբի անդամների և հատուկ տեխնիկայի ուղեկցությամբ իբր պետք է գրոհեին նախագահական նստավայրը և ստիպեին Սերժ Սարգսյանին հրաժարական ներկայացնել:
Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանին համոզել են, որ թաղային խուժանն ու ոստիկանությունը հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը հանուն «շեֆի» են վայրագություններ կատարել: Ահա և շնորհակալության առիթը»:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Ես նախագահի հետ նոր զանգեցի, ինքը ասում ա՝ երբ որ տղաները զենքը վայր դնեն, նախապես պայմանավորվել էինք, ես խոսք եմ տալիս եւ պաշտոնական հայտարարություն արել եմ, ես կընդունեմ Ժիրայրին: -Վիտո, մենք ասինք, չէ՞, ցավդ տանեմ, մենք իրանց հետ պայմանավորվել ենք, հիմա էդ ջահելներն էլ սպասում են Վիտոյի խոսքին, ախպեր ջան, մենք ուրիշ ոչ մի բան չենք ուզում, մեր մոտից հեռախոսով կապվի, տղերքը լսեն, ախպեր ջան: -Հիմա էդ հնարավորությունները չի ստեղծվում, ի՞նչ անեմ, ինձնից չի կախված: -Խնդրում եմ ախպերական, ոնց մտել ենք մեր խնդիրն էս չի եղել, որ արյուն թափվի-Արայիկ Խանդոյան:
Սա մի հատված է Գարեգին Չուքասզյանի ասած այն ձայնագրությունից, որտեղ ՊՊԾ գունդը գրավելու օրերին «Սասնա ծռերի» հետ գլխավոր բանագնաց Վիտալի Բալասանյանը փորձում է հասնել զինյալների զենքերը վայր դնելուն: Այս ձայնագրությունում զրուցակիցները պարոն Բալասանյանն ու Միայնակ Գայլն են: Այնուհետեւ զրույցին խառնվում է Վարուժան Ավետիսյանը:
Պարոն գեներալ, մի բան եմ ուզում ճշգրտման համար, Վարուժանն ա: Ուրեմն, Ժիրայրի հեռախոսով խոսելը նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպման հետ… –Չի լսվում: -Ասել ա, լավ ա արել, խոսքի տերը կլինի, կհանդիպեն, հարցը կքննարկեն… –Վարուժան, տեղդ փոխի… –Էս տղաների ասածը վերաբերվում ա զենքը հանգիստ դնելուն, դուրս գալուն էդ մի քանի հոգու: Մենք չենք ուզում երիտասարդների եւ իրենց վրա շտուրմ անող երիտասարդների կյանքը վտանգվի: Ընդամենը ձեզ խնդրում ենք էս հարցը ապահովել՝ որ Ժիրայրը ասի տղաներին, որ զենքը դնեն, դուրս գան, նոր հետո ինչպես Սերժ Սարգսյանն ասել ա՝ էդ խոսակցությունը կգնա:
Գեներալ Բալասանյանը սակայն չի նահանջում Սերժ Սարգսյանի դերակատարության մասին խոսելուց: Նա ասում է, որ տղաները կարող են հանգիստ զենքերը վայր դնել, նրանց ոչինչ չի սպառնում, երաշխավորն ինքը՝ գեներալն է
Դու ջահելներին էլ ասա, հանգիստ՝ էդ պատասխանատվությունը իմ վրա եմ վերցնում, որեւէ մեկին ոչ խոշտանգելու են, կտտանքների ենք ենթարկելու, արխային մնացեք 100 տոկոս: -Բրատ, հարցն էդ չի, ոչ խոշտանգումից եմ վախենում, ոչ էլ կտտանքներից-Արայիկ Խանդոյան:
Վարուժան Ավետիսյանը եւ Արայիկ Խանդոյանը համառորեն գեներալին խնդրում են իրենց կապել Ժիրայր Սեֆիլյանի հետ, որպեսզի իրենք կարողանան իրենցից ավելի երիտասարդ զինյալներին համոզեն վայր դնել զենքերը, նրանց հենց Ժիրայրի հրահանգն է պետք
Պարոն գեներալ, իրավիճակը հետեւյալն ա՝ 6-7 հոգի մեր խոսքն անվերապահ չեն ընդունում: Ասում են, որ մենք անվերապահ ընդունում ենք Ժիրայրի խոսքը: Էս մարդիկ չեն հանձնվելու, եթե միայն Ժիրայրի խոսքը լինի:
Գեներալ Բալասանյանը տագնապներ ունի՝ իսկ եթե Ժիրայրը չի ասում, որ զենքերը վայր դրեք կամ վարվեք ձեր հայեցողությամբ
Հիմա էդ մարդկանց մենք էլ համոզում ենք, չենք կարողանում համոզել: Էդ մարդիկ ասում են՝ թող Ժիրայրը ասի: Հիմա ի՞նչ խնդիր ա, պարոն գեներալ, ինչպե՞ս ընդունեցիք: -Վարուժան, ուրեմս ինձ դրա համար էլ ա ժամանակ պետք, կարծիք պետք է ներկայացնեմ նախագահին, բայց եթե Ժիրայրը խոսի ձեր հետ, կամ ասի զենքերը վայր մի դրեք, ի՞նչ ենք անելու:Ես համոզված եմ, որ ինքը ասելու ա: Առաջին օրը, որ Ալեքը եկավ, Ալեքը փոխանցեց Ժիրայրի խոսքերը, որ ամեն ինչ արեք, որ արյունահեղություն չլինի: Ես համոզված եմ, որ ինքն ա ասելու, անպայման էդպես ա ասելու, ուրիշ բան չի ասելու: Հասկանում եմ, իսկ եթե ինքը հանկարծ հրաժարվի կամ ասի դուք որոշեք, ի՞նչ եք անելու: -Ես չեմ կարծում, որ ինքը չի ասելու տղաներին, որ հանձնվեք, ասելու ա՝ խելառություն մի արեք, զենքերը վայր դրեք, դուրս եկեք:
Ի վերջո գեներալը հանձնվում է՝ ինքը չի կարող Ժիրայրի հետ կապի հարցը լուծել , ինքն առաջարկում է, որ նրանք, ովքեր առանց Ժիրահրի խոսքը լսելու դուրս չեն գա, թող մնան տարածքում
Որեւէ պրոբլեմ չկա, է, ես ասում եմ՝ ես չեմ կարում էդ հարցը լուծեմ: Ես ասում եմ՝ ովքեր չեն ուզում թող մնան, ես չեմ թողնի որպեսզի դիպուկահարները կրակեն: -Պարոն գեներալ, մենք մեր ընկերների համար պատասխանատու ենք, դա ստորություն է, եթե մենք առանձին դուրս գանք, իրենք առանձին: Էկեք էս հարցը մի բարդացրեք: Ձեր նման հեղինակություն ունեցող մարդու համար՝ զանգում եք բանտի ղեկավարությանը, Ժիրայրը մի խոսք ասում ա ու վերջ:
Պարզ չէ, թե այս բանակցություններն ինչ վերջաբան են ունենում, փաստ է, սակայն, որ հուլիսի 31-ին տղաները զենքերը վայր են դնում:
Հիսուս ասում է.
-Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, որ կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում…
-Ով որ մարդկանց առջև դավանի, թե հետևում է ինձ, ես էլ նրա՛ն ինձ հետևորդ պիտի դավանեմ Հորս առջև, որ երկնքում է: Իսկ ով ուրանա մարդկանց առջև, ես էլ նրա՛ն պիտի ուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է:
(Մատթեոսի ավետարան 10:28, 32-33)
Ճիշտ է, ապրում ենք աշխարհի մեջ, բայց աշխարհային նկատառումներից մղված չէ, որ պատերազմում ենք: Պատերազմի մեր զենքերը աշխարհային չեն, այլ Աստծու զորավոր զենքերն են՝ ամրոցները խորտակելու համար: Եվ մենք խորտակում ենք Աստծու գիտության դեմ բարձրացած առարկությունների բոլոր գոռոզ պատնեշները և գերելով բոլոր մտքերը՝ բերում ենք Քրիստոսի հնազանդությանը:
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 10:3-5)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Օգոստոսի 5-9-ը՝ օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 8-9-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում oգոստոսի 5-9-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Օրենսդրական փոփոխություններով ապաքրեականացվել են մաքսանենգությանն առնչվող որոշ դրույթներ Բիզնեսի հետ գործընկերային փոխհարաբերություններն ամրապնդելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն 2016 թվականի մարտից հարկային կարգապահության և օրենսդրության խախտումներ թույլ տված տնտեսվարողների նկատմամբ որդեգրել է նոր գործելաոճ` բիզնեսի գործունեությանն անհարկի չմիջամտելու և ավելորդ վարչարարությունը բացառելու տրամաբանությամբ՝ միաժամանակ տնտեսվարողներից ակնկալելով թափանցիկություն:
ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ` վարչարարության արդյունավետության բարձրացման նպատակով կիրառվող նոր մեխանիզմն ունի ոչ թե պատժիչ, իրավունքների իրականացումը սահմանափակող ազդեցություն, այլ օգնում է հարկ վճարողներին իրացնել օրենքով ամրագրված իրավունքները` առանց պետությանը վնաս պատճառելու: «Այս առումով հատկանշական է հարկային պարտավորություններ ունեցող և իրավախախտում թույլ տված հարկ վճարողների լիարժեք ծանուցումը` փոստով և էլեկտրոնային եղանակով:
Հարկատուներն այժմ ծանուցվում են մինչև հարկային մարմնի կողմից պարտավորությունների գանձման որոշումների կայացումը: Որպես պարտավորությունների կատարմանն օժանդակող վարչարարական նոր գործիք շատ արդյունավետ կիրառվում է պարտավորությունների մարման ժամանակացույցերի կնքման ինստիտուտը: Այս դեպքում վերացվում է հարկ վճարողի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը»,-ընդգծել է կոմիտեի նախագահի տեղակալը: Ժամանակացույցերի կնքման վերաբերյալ դիմումների ներկայացման ընթացքը, քանակը և ժամանակացույցով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դինամիկան ապացուցում է, որ այն իրապես արդյունավետ է:
Արմեն Սաքապետոյանի դիտարկմամբ` 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված մի շարք օրենսդրական փոփոխությունները նույնպես դրական ազդեցություն կունենան գործարար միջավայրի բարելավման վրա: Պայմանավորված նաև ԵԱՏՄ օրենսդրության հետ ներդաշնակեցմամբ՝ ապաքրեականացվել են մաքսանենգության որոշ տեսակներ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքով վերանայվել է «մաքսանենգության» սահմանումը և օրենսգրքով որպես մաքսանենգություն սահմանվել են միայն դրա առանձին դրսևորումները.
«Սա նշանակում է, որ առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով կամ ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելով, ոչ իր անվամբ հայտարարագրելով խոշոր չափերի` մեկ միլիոն դրամի կամ ավելի մաքսային արժեքով որոշ ապրանքների տեղափոխումը կամ ակցիզային դրոշմանիշով չդրոշմավորված 200 հազար դրամի և ավելի ապրանքների տեղափոխումը ՀՀ մաքսային սահմանով այլևս հանցագործություն չի համարվում. նման արարքների համար նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն»: Իսկ հանրային վտանգավորություն ներկայացնող առանձին դեպքերի` վտանգավոր նյութերի, պայթուցիկների, ռազմամթերքի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մշակութային արժեքների, ՀՀ օրենդրությամբ սահմանված չափից ավելի կանխիկ դրամական և այլ վճարային միջոցների մաքսանենգությունը շարունակելու է համարվել քրեորեն պատժելի:
Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ` առանձնահատուկ աշխատանքներ են տարվում նման դեպքերի մաքսանենգության կանխման և բացահայտման ուղղությամբ: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնում քննվող 206 քրեական գործերից շուրջ 150-ի վարույթը գտնվում է կարճման փուլում, իսկ մնացած քրեական գործերը, որոնք վերաբերում են հանրային վտանգավորություն ներկայացնող առանձին դեպքերի մաքսանենգությանը, համապատասխանեցվում են ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխված նոր հոդվածներին:
Կարճման ենթակա այն քրեական գործերը, որոնց օրինականությունը ստուգվում է ՀՀ դատախազության կողմից և առկա են վարչական իրավախախտման փաստական հանգամանքներ, ուղարկվում են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում` վարչական վարույթի իրականացման համար: «Oրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի նվազ ծանրության (խոշոր չափերի չհասնող) իրավախախտումների դեպքում անձանց չենթարկել քրեական պատասխանատվության, ինչը, որպես կանոն, հանգեցնում է անցանկալի հետևանքների, մասնավորապես անձը համարվում է դատված և բազմաթիվ օրենքներով սահմանված դեպքերում զրկվում որոշակի իրավունքներից, այլ ենթարկել վարչական պատասխանատվության՝ կիրառելով նյութական (ֆինանսական) պատասխանատվություն, ինչն ավելի արդյունավետ է տնտեսական բնույթի իրավախախտումների կանխարգելման գործում»,-ընդգծել է Արմեն Սաքապետոյանը:
ՀՀ ՊԵԿ և ՀՀ գլխավոր դատախազություն համագործակցության արդյունքում ՊԵԿ քննչական վարչության վարույթներում քննվող քրեական գործերով քննությունն իրականացվում է բազմակողմանի և միմյանց հետ համաձայնեցված սկզբունքներով, ինչի արդյունքում բացառվում են անձանց իրավունքներին ու օրինական շահերին անտեղի միջամտող վարույթների իրականացումը և ապահովվում է օրինականության նկատմամբ լիարժեք հսկողությունը: Պետական եկամուտների կոմիտեն մեծ նշանակություն է տալիս նաև տնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական և միջազգային կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրներին. նրանց հետ կառուցողական քննարկումների արդյունքում բոլոր հարցերին տրվում են օպերատիվ և օբյեկտիվ լուծումներ, անհրաժեշտության դեպքում նախաձեռնվում են օրենսդրական փոփոխություններ: Կարևորելով համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերի պատճառների վերացման խնդիրը` կոմիտեն Համաշխարհային բանկի, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի և մի շարք այլ հեղինակավոր միջազգային և տեղական հասարակական կառույցների հետ համագործակցությամբ սկսել է գործառույթների ուսումնասիրություն, ինչի արդյունքում առկա կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և նվազեցման նպատակով իրականացնելու է պետական եկամուտների ապահովման ոլորտում հակակոռուպցիոն ծրագրով նախատեսված լայնածավալ միջոցառումներ: Հատկանշական է, որ նոր վարչարարությունն արդեն հարկ վճարողների կողմից դրական արձագանքների է արժանացել:
Ըստ Անդրանիկ Վարոսյանի, ժամանակացույցի կիրարկման ադյունքում տնտեսվարողն, առանց վտանգելու իր բիզնես գործունեությունը, կատարում է հարկային պարտավորությունները` միաժամանակ չառաջացնելով ընթացիկ պարտավորություններ, ինչը, սակայն հնարավոր չէր իրականացնել առանց ժամանակացույց կնքելու և արգելանքի վերացման: Սուրեն Բեկիրսկիի գնահատմամբ` ծանուցումների համակարգը հնարավորություն և ժամանակ է տալիս տնտեսվարողին վճարելու պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները` իրավիճակը չհասցնելով հարկադրանքի միջոցների կիրառման:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի հրաժարականը կարող է պայմանավորված լինել «Սասնա ծռերի» մասին նրա հայտնի հայտարարությամբ, որ եթե տղաները զենքը վայր դնեն, կարող են օգտվել քրեական օրենսդրությամբ նախատեսված խրախուսական նորմերից և այդ մասով ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերից Գ. Կոստանյանը հայտարարել էր, որ պատանդ պահելու և շենքեր, շինություններ գրավելու վերաբերյալ ՔՕ երկու հոդվածներն ունեն խրախուսական նորմեր. եթե անձիք կամովին բաց են թողնում պատանդներին, կամովին ազատում են շենքերն ու շինությունները, չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, եթե նրանց արարքները այլ հանցակազմեր չեն պարունակում: «Այն անձիք, ովքեր ապօրինի զենք-զինամթերքով են գտնվում այնտեղ, եթե պատանդներին բաց թողնեն, պատասխանատվության կենթարկվեն առավելագույնը ապօրինի զենք-զինամթերք պահելու համար: Մյուս երկու արարքների համար ընդհանրապես որևէ պատասխանատվության չեն ենթարկվի»,- հայտարարել էր արդեն նախկին գլխավոր դատախազը:
Ըստ Լարիսա Ալավերդյանի` մյուս գործոնը, որը կարող էր դառնալ գլխավոր դատախազի հրաժարականի պատճառ, հետևյալն է. «Իմ կարծիքով` իշխանական բարձր մակարդակներում տարաձայնություններ են եղել, թե ինչպես բնութագրել տեղի ունեցածը` ահաբեկչություն, թե զինված հարձակում»: Նշենք, որ ԱԱԾ-ն իր հայտարարություններում օգտագործել է «ահաբեկիչ» տերմինը: Օգոստոսի 1-ի իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով կատարվածի մասին, մի քանի անգամ օգտագործել էր «ահաբեկչություն» բառը: Իսկ գլխավոր դատախազը այդ տերմինն օգտագործելուց խուսափել է:
Այս ամենով հանդերձ` Լ. Ալավերդյանը նշեց. «Բայց քանի որ մեր իրավապահ մարմինների միջև կան ներքին տարբեր խմորումներ և բավականին շատ տարակարծություններ ամենատարբեր հարցերում, ուստի կարող է պատահել` հրաժարականի համար կային բոլորովին այլ պատճառներ»:
Մի անգամ Փարիզում տեղի հայկական համայնքը հանդիպում էր կազմակերպել, որին մասնակցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինն ու Սողոմոն Թեհլերյանը: Եվրոպայի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր էին եկել՝ տեսնելու երկու մեծ հայերին: Բոլորն անխտիր ցանկանում էին համբուրել Թեհլերյանի մատը, որով սեղմել էր Թալեաթին սպանող ատրճանակի ձգանը: Իսկ հետո ներկաները ծունկի էին գալիս ու համբուրում էին վեհափառի աջը: Երբ վերջապես հուզված բազմությունը փոքր-ինչ հանդարտվում է, Վազգեն Առաջինը մոտենում է Թեհլերյանին, համբուրում է նրա ճակատը և ասում. «Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց, քան իմ աջը: Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի»:
Հայ Հանճարներ ֆեյսբուքյան խմբից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.