23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը, որը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, արդեն երկրորդ օրն է՝ հացադուլ է հայտարարել. նա ցանկանում է, որ իրեն այցելեն կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանը:
Աշոտ Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով՝ մտավորականների կողմից այս պահին դեռ արձագանք չկա:
«Պետք է զանգեն, ասեն, երևի նրանց (նկատի ունի Տիգրան Մանսուրյանին եւ Ռոբերտ Ամիրխանյանին-խմբ.) արդեն հայտնել են»,- Araratnews.am-ին ասաց Աշոտ Պետրոսյանի պաշտպանը:
Մեր հարցին` տեղյա՞կ է, թե ինչու է իր պաշտպանյալը հենց Մանսուրյանի եւ Ամիրխանյանի հետ հանդիպելու ցանկություն հայտնել, Պապիկյանն ասաց՝ տեղյակ է, սակայն մանրամասներ չի կարող հաղորդել՝ հնարավոր հանդիպմանը չվնասելու համար:
Մենք փորձեցինք զրուցել նաեւ կոմպոզիտորների հետ՝ հասկանալու համար` պատրաստվո՞ւմ են արդյոք այցելել «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը մեր հարցը լսելուն պես ասաց` անցանք առաջ, ապա անջատեց հեռախոսը: Ինչ վերաբերում է Տիգրան Մանսուրյանին, ապա նրա հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:
Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Աղբյուրը՝araratnews.am
Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ և այլն:
Ձերբակալվել է երկու անձ: Ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ: Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները։
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի գործադիր տնօրեն Լեւոն Ներսիսյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Պարոն քաղաքապետ
Ինչպես հայտնի է, սույն թվականի հուլիսի 17-ին Սասնա ծռեր խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շենքը գրավելուց անմիջապես հետո Երևանում տեղի ունեցան բողոքի ակցիաներ ու երթեր՝ ի սատարումն նրանց և նրանց կողմից բարձրացված պահանջների։
Ամենօրյա խաղաղ հավաքները ընթանում էին ոստիկանական ուժերի ու քաղաքացիական համազգեստով ինչ-որ անձանց հետ բախումներով, քանզի վերջիններիս կողմից արվում էր ամեն ինչ, որպեսզի խափանվեն այդ խաղաղ հավաքներն ու երթերը։
Զանգվածային լրատվամիջոցները և մենք արձանագրել ենք, որ ՀՀ ոստիկանությունը և այդ քաղաքացիական համազգեստով անձինք, 2016թ․ հուլիսի 29-ի երեկոյան ծեծի են ենթարկել խաղաղ հավաքի մասնակիցներին, հարձակումներ իրականացրել խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա, բռնության ենթարկել նրանց՝ հասցնելով մարմնական վնասվածքներ, կոտրել նրանց տեսախցիկները, այսպիսով, խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեությանը։
Արդեն մի քանի օր է սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվում է այն տեղեկությունը, ըստ որի 2016թ․ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում խաղաղ հավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն իրականացրած քաղաքացիական համազգեստով անձանց շարքում են եղել նաև Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ և ԺԷԿ-ի պետեր։ Երևանի քաղաքապետարանի որոշ աշխատակիցների մասնակցության փաստի մասին նյութերը հրապարակվել են www.mamul.am առցանց լրատվական կայքում ։
Բացի այդ, որպես ամբողջական նյութ կարող եք դիտել «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+»-ի կողմից այդ օրերին ուղիղ եթեր հեռարձակվող տեսանյութերը։
Սակայն, ի զարմանս մեզ, առ այսօր Երևանի քաղաքապետարանը հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ, չի հերքել կամ չի հաստատել այդ տեղեկությունը կամ որևէ քայլ չի ձեռնարկել այդ անձանց բացահայտելու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ։
Հետևաբար, սույնով դիմելով Ձեզ, ակնկալում եմ ստանալ նախևառաջ Ձեր պաշտոնական տեսակետը այս հրապարակումների վերաբերյալ, և երկրորդ՝ եթե դրանք համապատասխանում են իրականությանը, ապա Դուք, իբրև Երևանի քաղաքապետ, պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեք նրանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ։
Լևոն Ներսիսյան
Գործադիր տնօրեն
https://www.youtube.com/watch?v=I2geRcDIWUI
Հուլիսի 26-ին «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն նույն հոդվածով, ինչ խմբի անդամներին:
Մասնավորապես, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը:
Սակայն երեկ Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնեց, որ օրվա ընթաքում քննչական գործողություններ են կատարվելու և, հնարավոր է, որ նրան առաջադրված մեղադրանքները փոփոխվեն:
Քիչ առաջ Եգորյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ Սարգսյանը այժմ մեղադրվում է ոչ թե վերը նշված հոդվածներով, այլ այդ հոդվածներով կատարված արարքներին օժանդակելու հիմքով:
Փաստաբանը երեկ է տեսակցել Արթուր Սարգսյանին, ասում է՝ նրա առողջական վիճակը ծանր է. երկրորդ խմբի հաշմանդամ է, տեղաշարժման լուրջ սահմանափակումներ ունի, չի կարող երկար կանգնել, կարող է միայն մինչև մեկ կիլոգրամ իրեր բարձրացնել: Փաստաբանը, սակայն շեշտում է, որ այս խնդիրները դատարանի կողմից հաշվի չեն առնվել. նրա դատավարությունը տևել է մինչ առավոտյան 06:00-ն և քննչական մարմինն էլ, կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս, չի կարևորել այս հանգամանքը:
Եգորյանը քննչական արձանագրությունում նշել է Սարգսյանի առողջական ներկայիս վիճակի մասին, որպեսզի, ինչպես ինքն է ասում, քննիչի վերադասները գոնե այդ հանգամանքին ուշադրություն դարձնեն:
Այս պահին Սարգսյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այստեղ, փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալին բուժօգնություն չի ցուցաբերվում, անգամ նրա առողջության վերաբերյալ որևէ գրանցում չի կատարվել: Սարգսյանը սուր ցավեր ունի և փաստաբանին խնդրել է դեղորայք, մասնավորապես` ցավազրկողներ ուղարկել: «Արթուր Սարգսյանի առողջական վիճակը այնպիսին չէ, նրան պետք է հարցնել՝ հասկանալու առողջական վիճակի ծանրությունը: Նա հազիվ է տեղաշարժվում: Միայն նրան հանդիպելը բավարար է, որպեսզի անձը հասկանա նրա առողջական վիճակի լրջությունը»,- նշում է Եգորյանը:
Փաստաբանը բանավոր միջնորդել է քննիչին՝ բուժօգնությունը տրամադրելու նպատակով, սակայն վստահ չէ, որ իր միջնորդությանը ընթացք կտրվի: Այդ կապակցությամբ պատրաստվում է գրավոր բողոք ներկայացնել քննիչի գործողությունների և անգործության դեմ:
Սարգսյանին կալանավորելու հիմքում դրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ պատանդ վերցնելը, և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, սակայն այժմ, երբ փոփոխվել է առաջադրված մեղադրանքը, Եգորյանը նոր հիմքով քննարկման անհրաժեշտության է տեսնում, սակայն կասկածում է, որ վարույթ իրականացնող մարմինը ձեռնամուխ կլինի այդ գործին:
Այն, որ իշխանությունները չեն հասկացել՝ ինչ է տեղի ունեցել, հասկացվեց Սերժ Սարգսյանի ելույթից: Այն ելույթ էր մարդու, որը ոչ թե բլեֆում էր, այլ ելույթ էր մարդու, որը բացարձակ չհասկացավ, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը՝ պատասխանելով հարցին, թե օրեր առաջ Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ չխոսեց իրավապահներին պատժելու մասին, արդյո՞ք սա խոսում է, որ անպատժելիության մթնոլորտը շարունակվելու է:
Բարսեղյանն ընդգծեց, որ անպատժելիությունը եղել է իշխանության հիմնական գործիքներից իր հերոսականներին խրախուսելու համար. «Եթե ինքը որևէ մեկին պատժեր, դրանից հետո մյուսները հաջորդ անգամ մարդկանց խոշտանգելու, հալածելու հրամանները կատարելո՞ւ էին, թե՞ չէին կատարելու: Ասելու էին՝ էս մարդը նորամալ ասածդ արել է, ծեծել է, նռնակ է գցել, դու պատժում ես նրան, հաջորդ անգամ ո՞վ կգա, նման հրաման կկատարի: Սա ակնհայտ է: Անպատժելիությունը ոստիկանների խրախուսանքի հիմնական միջոցներից է»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Անդրադառնալով երեկ իրավապահ համակարգում տեղի ունեցած հրաժարականներին՝ շեշտեց, որ երկրոդ կամ երրորդ էշելոնի մարդկանց պաշտոնանկելով խնդիրը չի կանոնակարգվում, հատկապես, երբ պաշտոնանկությունների պատճառները չեն հրապարակվում:
Ըստ Բարսեղյանի, եթե օրինակ՝ ինչ-որ մեկը պաշտոնանկ է եղել ապօրինության համար, ապա պետք է հայտարարվի, թե ինչի համար է ազատվել աշխատանքից. «Սա չի ասվում: Եսի՞մ կարող է կաշառքը լավ չեն տվել վերև, ո՞վ իմանա, հիմա մենք պիտի ենթադրենք: Սերժ Սարգսյանի ռեժիմից բարեխիղճ վարք սպասելն անիմաստ է»:
Բարսեղյանից հետաքրքվեցինք նաև Վիտալի Բալասանյանի և «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցություններից: Երեկ հրապարակված ձայնագրությունից պարզ է դառում, որ Բալասանյանը ոչ մի կերպ չի համաձայնվում, որ հեռախոսակապի միջոցով Ժիրայր Սեֆիլյանը տղաներին զենքը վայր դնելու մասին կոչ անի:
Մեր հարցին՝ ինչո՞վ կբացատրեք այս քայլը, Բարսեղյանը պատասխանեց, որ շատ հնարավոր է, որ բլեֆում է բանակցություններում լիազորված լինելու կամ Սերժ Սարգսյանի անունից նման խոստումներ տալու մասով:
«Գուցե Վիտալի Բալասանյանն իսկապես հանձնարարություններ է ունեցել զինաթափել ապստամբներին և դա անել ամեն գնով: Եթե դա այդպես է, ապա դա պատիվ չի բերում իրեն: Ճիշտ կլիներ, որ բանակցող կողմ չդառնար և առավել ևս ճիշտ կլիներ, որ «Սասնա ծռեր»-ը նրա միջնորդությունից հրաժարվելուց հետո որպես բանակցային միջնորդ չճանաչեին: Ես հասկանում եմ ազատամարտիկական կամ ընկերական կապը, իհարկե, հարգելի են այդ կապերը, բայց եթե բանակցային գործընթացում որևէ մեկը կորցնում է վարքը, իսկ դա եղել էր մի քանի օր առաջ, դրանից հետո ինձ թվում է՝ չի կարելի վերականգնել վստահություն կորցրած բանակցողին, ով էլ դա լինի: Իսկ այստեղ տեղի էր ունեցել բանակցողի վերադարձ, որն ակնհայտ խոսում էր հակառակ կողմի դիրքերից, ոչ թե որպես միջնորդ»,- նկատեց մեր զրուցակիցը:
Լևոն Բարսեղյանն ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ Բալասանյանն ամբողջ ընթացքում իր անունից էր երաշխիքներ տալիս, որ խոշտանգումներ չեն լինի, ինչը միջնորդի խոսք չէ, սա կարող էր կողմի խոսք լինել:
«Ինքը չի կարող երաշխիք տալ ՀՀ-ի օրենսդրության կիրակման կամ մեղմացուցիչ հանգամանքների, խիստ պատժի կամ ՔԿՀ-ներում մարդկային կամ անմարդկային վերաբերմունքի մասով, որովհետև նա չունի այդ պաշտոնը կամ լիազորությունները: Իսկ եթե նման բան է ասում, դա նշանակում է, որ մարդն ինքը կարող է ազդեցություն ունենալ ՀՀ գործող օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վրա: Սա լուրջ պրոբլեմ է: Ուղղակի սա ապացուցում է, որ ՀՀ-ն իրավական երկիր չէ: 30 հոգին հո նույն խցում չէի՞ն պահվելու, լինելու էին տարբեր խմբերում և սա նշանակում է, որ Վիտալի Բալասանյանը պետք է բավարար ռեսուրսների տիրապետեր կամ տիրապետի, որ թույլ չտա դա: Բայց մինչ այս տարբեր անձինք են խոշտանգումների ենթարկվել, նրանց պահման վայրերը եղել են անմարդկային: Մի կողմ դնելով այն, որ իր խոստումները չեն կատարել, ասեմ, որ նա իրավունք չուներ նման խոստումներ տալու, քանի որ նման խոստում տալը նշանակում է ապացուցել, որ Հայաստանն իրավական պետություն չէ: Կոպիտ համեմատություն ունեմ՝ ենթադրենք՝ ուրիշ մարդ է գալիս բանակցելու, որն ունի երկու կողմի բանակցային մանդատը և գալիս, սկսում է նման երաշխիքներ և խոստումներ տալ: Ես կարծում եմ, որ սա ուղիղ ապացույց կլինի այն բանի, որ ինքն ունի ավելի շատ լիազորություն կան ՀՀ-ի օրենսդրությունն է սահմանում»,- եզրափակեց Լևոն Բարսեղյանը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Հորմաթլի Ժիրինովսկի, երբ աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն ուներ Արատտա, ՈՒրարտու ՀԱՅԿԱԿԱՆ պետությունը այն ժամանակ գոյություն չուներ ռուս(ռուսական պետությունը) ազգը: Երևի դու էլ գիտես, որ ռուս բառը առաջացել է Դնեպր գետի Ռոս վտակի անունից: ՈՒ դու այսօր անամոթաբար, լկտիաբար ու ստորաբար թքում ես աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած Հայ ժողովրդի և Հայաստանի վրա: Յոլդաշ Վիլադին Վուլգար Օղլի Ղարաբաղի և Նախիջևանի փոխարեն կարող ես թուրքերին հանձնել Ղրիմը, Չեչնիան, Կալմիկիան, ՈՒդմուտիան և այլն: Լավ իմացիր, որ Փոքր Մհերը քնից ելել ու Սասնա ծռերի բազկի ուժի շնորհիվ չի ուզում, որ իր զավակները կուլ գնան ռուսական կայսրության երախին… Հորմաթլի Վիլադին Վուլգար Օղլի, 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը չէ, որ 20700 քառակուսի կիլոմետր տարածքով ամբողջ Կարսի նահանգը և Սուրմալույի գավառը Իլյաս Իլյա Օղլի ՈՒլանովի (Լենինի) գլխավորությամբ հանձնեցիք Աթաթուրքին: Հիմա էլ Ղարաբաղս ես ուզում հանձնել Անհամ (Իլհամ) Հեյդար Օղլուն… Ինչպես Մեծն Շիրազն կասեր .-Թողեք ելնեմ Մասիսի գագաթին ու վրեժիս հրաբուղը թքեմ Ռուսաստանի Մեջլիսի Խալգ դեպուտատ Վիլադին Վուլգար Օղլի Ժիրինովսկու ճակատին: Լավ գիտցիր ու փոխանցիր քո թուրք արյունակիցներին, որ մենք հանձնելու հող չունենք:
Հարգանքներով` արձակագիր Սոս Հովհաննիսյան
Հաղորդում հանցագործության մասին Lragir.am-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի կողմից
Հարգելի ՀՀ ոստիկանություն ես հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին, որտեղ ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտաբերվել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, ովքեր բռնություն են կիրառել և սադրել են Հուլիսի 29-ին սարի թաղում, դաժան ծեծի ենթարկելով քաղաքացիներին:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր “Ոստիկանության պետը օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել միջադեպին մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները և բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ”:
Սույն նամակով ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հայտնաբերվել Է բռնություն կիրառած և սադրանքներ հրահրած անձը, նա Վլադիմիր Գասպարյանի անվտանգության աշխատակից Գագո Զոհրաբյանը: Լուսանկարները հրապարակել եմ, որպեսզի տեղեկացնեմ հանրությանը սույն անձի մասին: Այսօր առավոտյան իմ ֆեյսբուքյան էջում Գագո Զոհրաբյանի նկարի տակ ստացել եմ սպառնալիքներ, Պավել Սասունյանի կողմից: Պահանջում եմ իմ անվտանգությունը ապահովելու նկատառումներով բացահայտել սույն անձին և պատասխանատվության ենթարկել:
Հարգանքներով Թեհմինե Ենոքյան
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Վ. Գասպարյանի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արմավիրի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ է նշանակվել Գարիկ Ղուկասյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արամ Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Հրաչ Խոստեղյանը ազատվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ:
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան՝ի երեկ տված հրաժարականի շուրջ տարբեր վարկածներ են շրջանառվում: Նույնիսկ այն շրջանակներում, որտեղ սովորաբար ամեն բան գիտեն՝ տարակուսած էին: Ավելորդ է ասել, որ ոչ ոք չի հավատում, թե դա կապված է առողջական վիճակի հետ, ավելին՝ հրաժարականի կապն Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման հետ ակնհայտ է:
Վարկածներից մեկը վերաբերում է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին, որտեղ գլխավոր դատախազն ասել էր, թե՝ «Սասնա ծռերը» կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից, եթե վայր դնեն զենքը:
Այս մասին հաղորդագրություն էր տարածել նաև ԱԱԾ –ն: Այժմ խաղի կանոնները փոխվել են. «Սասնա ծռերի» և իշխանության միջև տեղի ունեցած բանակցություններն այլ փաթեթավորմամբ է ներկայացվում:
Չնայած ԱԱԾ-ի հայտարարությանը, հանրության համար «Սասնա ծռերի» հանձնվելու պայմանները հնչեցվել է Գևորգ Կոստանյանի միջոցով: Չի բացառվում, որ այն հոդվածները, որով այժմ մեղադրանք է ներկայացվել Սասնա ծռերին, նրանց մեծ պատժաչափով ազատազրկելու հիմք կարող են լինել, էլ չենք ասում, որ մեղադրանքի ծավալը կարող է փոփոխվել նախաքննության ընթացքում, մինչդեռ հոդվածները (շենք -շինությունների գրավում և զենքի անօրինական պահպանում), որոնց մասին Կոստանյանը խոսեց եթերում, նախատեսում են ազատում քրեական հետապնդումից՝զենքը կամավոր հանձնելու դեպքում:
Այստեղ երկու վարկած կարող է լինել. կամ Կոստանյանի հրաժարականը նշանակում է հեռացնել նրան ռեալ վտանգից, կամ իրո՛ք կան պայմանավորվածություններ, որոնց վրայով անցնել չեն համարձակվում: Ի վերջո Կոստանյանն այն ֆիգուրն է, որին իշխանությունը դրեց խաղի մեջ՝ նրա միջոցով խոստումներ տալով «Սասնա ծռերին» և ողջ հանրությանը: Նրան խաղից դուրս բերելը նշանակում է, որ իշխանությունը հրաժարվում է խոստումներից:
Ամեն դեպքում կա նաև մեկ այլ վարկած. այսօր «Հայկական ժանամակը» տեղեկություն է տարածել, որ «ՀՀ պաշտպանության նախարարության ապրանքներ մատակարարող բազմաթիվ ընկերությունների մեջ առնվազն երեքը սերտորեն փոխկապակցված են Գեւորգ Կոստանյանի եւ նրա հարազատների հետ: Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ մատակարարումների ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում, ըստ մեզ հասած տեղեկությունների, պարզվել է, որ այդ երեք ընկերությունների մատակարարումներն իրականացվել են խոշոր չարաշահումներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ընկերությունները զբաղված են եղել սննդամթերքի մատակարարմամբ, հիմնականում մսամթերքներ, պահածոներ եւ մակարոնեղեն: Չարաշահումներից բացի այդ ընկերությունները չեն իրականացրել նման մատակարարումների համար ընդունված հմապատասխան «ստվերային մուծումները»:
Ստացվում է, որ Կոստանյանի օրերը հաշված են եղել, ու նրան փուռը տալուց առաջ նպատակային օգտագործե՞լ են:
Ա. Գրիգորյան
Առաջիկայում մի նախաձեռնող խումբ պատրաստվում է ստորագրահավաք կազմակերպել և դիմել ռուսաստանյան գործարար Ռուբեն Վարդանյանին, այս մասին տեղեկացնում է nyut.am-ը:
Խնդիրն այն է, որ նրանք ժողովրդի ստորագրություններով նամակում խնդրելու են, որպեսզի Ռուբեն Վարդանյանն իր ստեղծած «Ավրորա» ֆոնդի մարդասերների ցուցակում ընդգրկի «Սասնա ծռեր» խմբի տղաներին կյանքի գնով հաց հասցրած Սարի թաղի բնակիչ Արթուր Սարգսյանին:
Նախաձեռնող խումբը վստահ է, որ «Ավրորայի» ցուցակում ընդգրկելուց հետո Ռուբեն Վարդանյանը ՀՀ իշխանություններին կհորդորի հանիրավի ձերբակալված Արթուրին ազատ արձակել և կասեցնել նրա դեմ կեղծ ու շինծու մեղադրանքներով գործը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.