23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Հայաստանի ազգային շահերին հակասող հայտարարություններն օրեցօր գնալով ավելի տագնապալի են դառնում։
Սկզբում Փաշինյանը նսեմացրեց Արարատ լեռը՝ հայոց ամենակարևոր խորհրդանիշը։ Այնուհետև ծաղրեց Հայաստանի զինանշանը՝ հարցադրելով, թե ինչու է այնտեղ առյուծ պատկերված՝ պնդելով, որ Հայաստանում առյուծներ չկան։ Այս հայտարարությամբ Փաշինյանը երեք փաստական սխալ թույլ տվեց․
1) Նա կարծես չէր հասկանում, որ առյուծը խիզախության և ուժի խորհրդանիշ է: Այն որևէ կապ չունի Հայաստանում առյուծներ լինել-չլինելու հետ.
2) Կան մեկ տասնյակից ավելի երկրներ, որոնք իրենց զինանշանի վրա առյուծ ունեն՝ առանց իրենց երկրներում որևէ առյուծ ունենալու.
3) Նա նաև ճիշտ չէ, որ Հայաստանում առյուծներ չկան։ Հայտնի օլիգարխը երկար տարիներ մի քանի առյուծ ուներ իր առանձնատանը։
Վարչապետն այնուհետև վիրավորական արտահայտություններ արեց Հայաստանի պետական օրհներգի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ այն պարունակում է «թշնամի» բառը։ Կան մի քանի այլ երկրներ, որոնց պետական օրհներգում ևս առկա է թշնամի բառը:
Փաշինյանը շարունակեց դժգոհել, որ այն, ինչ այժմ կոչվում է «Հայոց բանակ», պետք է լինի «Հայաստանի բանակ», իսկ «Հայոց պատմության» դասագրքերը պետք է կոչվեն «Հայաստանի պատմություն»։ Նա նաև ցանկանում է հեռու պահել այսօրվա Հայաստանն իր անցյալից՝ հակադրելով «Իրական Հայաստանը» «Պատմական Հայաստանին»։ Այնուհետև, նախագահ Ալիևի պահանջին համահունչ, նա առաջարկեց, որ Հայաստանը ընդունի նոր սահմանադրություն՝ վերացնելով Արցախի և Հայոց ցեղասպանության մասին հիշատակումները։
Անցյալ շաբաթ ես գրել էի Փաշինյանի գլխավոր օգնականներից մեկի անհավանական առաջարկի՝ Հայոց ցեղասպանության բոլոր 1,5 միլիոն զոհերի ցուցակը կազմելու մասին։ Սա Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը կասկածի տակ դնելու անուղղակի միջոց է։
Այս բոլոր հայտարարությունները վկայում են այն մասին, որ Փաշինյանը նահանջում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգայնական դիրքերից՝ Ադրբեջանին և Թուրքիային գոհացնելու համար։
Իրավիճակն ավելի վատթարացնելով, 2024 թվականի ապրիլի 24-ին վարչապետը հայտարարություն տարածեց՝ լի շփոթեցնող բառերով, որոնք արտացոլում են նրա անկայուն հոգեվիճակը։ Նա Հայոց ցեղասպանությունը 11 անգամ անվանեց Մեծ Եղեռն և ընդամենը չորս անգամ՝ Ցեղասպանություն։ Մեծ Եղեռնը մի եզրույթ է, որը հայերն օգտագործել են մինչև 1940-ական թվականները՝ նկարագրելու համար ցեղասպանությունը, նախքան Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանություն եզրույթի ստեղծումը։ Այդ ժամանակից ի վեր, ճիշտ և իրավական եզրույթը, որը պետք է գործածվի, գենոցիդն է կամ ցեղասպանությունը՝ հայերեն։
Զարմանալի չէ, որ Փաշինյանն ապրիլի 24-ի իր հայտարարության մեջ ևս մեկ անգամ աղավաղեց ցեղասպանություն եզրույթի իմաստը՝ շարունակելով հայկական ազգային խորհրդանիշներն ու տերմինաբանությունը նսեմացնելու իր փորձերը։
Փաշինյանը դժգոհեց, որ Մեծ եղեռնի պատճառով Հայաստանը հաճախ այլ երկրների հետ առնչվում է հոգեցնցման կամ ցնցման վիճակում. «այդ պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները։ Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ»:
Նման հայտարարությամբ Փաշինյանն իր անկարող որոշումների և պետության սխալ կառավարման մեջ մեղադրում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցումը։ Թեև ճիշտ է՝ գոյություն ունի միջսերնդային հոգեցնցում, սակայն ես խորհուրդ կտայի վարչապետին ավելի շուտ դիտարկել իր իշխելու անկարողությունը, քան Ցեղասպանության հոգեցնցումը:
Այնուհետ Փաշինյանը զարմանալիորեն առաջարկեց հայերին «դադարեցնել հայրենիքի փնտրտուքը, որովհետև մենք գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում»։
Պարզվում է, որ Փաշինյանը կորցրել է իրականության բոլոր ընկալումները։ Նա Հայաստանն իր գոյաբանական խնդիրներով բնութագրում է որպես «ավետյաց երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում․․․»։ Ավելի հավանական է, որ նա և իր ընտանիքը շքեղ կյանքով են ապրում հայ հարկատուների հաշվին։
Փաշինյանի ապրիլի 24-ի ուղերձը գոհացրել է միայն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևին ու Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս հաճույքի վկայությունն էր թուրքերի բազմությունը, որն ապրիլի 24-ին հավաքվել էր Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց՝ հայ ցուցարարների երեսին վանկարկելով «Փաշինյա՛ն, Փաշինյա՛ն, Փաշինյա՛ն»:
Թուրքիայի նախագահը, ինչպես դա արել է 2014 թվականից ի վեր ամեն ապրիլի 24-ին, հայտարարություն տարածեց՝ փորձելով խաբել միջազգային հանրությանը, թե ինքը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Նա իրականում միախառնեց հայերին ու թուրքերին և բոլոր մյուսներին, որոնք «Առաջին համաշխարհային պատերազմի» ընթացքում «մահացել կամ նահատակվել են զինված հակամարտությունների, ապստամբությունների, ավազակախմբերի բռնության և ահաբեկչական գործողությունների հետևանքով»։ Այդպիսով նա նենգափոխել է ցեղասպանության հայ զոհերին որպես պատերազմի զոհեր: Էրդողանը «1915 թվականի իրադարձությունները» որակել է ոչ թե որպես ցեղասպանություն, այլ մի «ողբերգություն, որի ընթացքում երկու կողմերն էլ զոհեր են ունեցել»։
Փաշինյանին ուղղված ուղերձում Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ… կարծես թե կախված են [ցեղասպանության] հարցում Երևանի դիրքորոշումից… Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, և ժամանակն է մի կողմ թողնել անհիմն պահանջները։ Ժամանակն է առաջ շարժվել իրողություններով, որն ավելի լավ է, քան կեղծիքով, հեքիաթներով առաջ շարժվելը»։ Սա շատ նման է նրան, ինչ փորձում է անել Փաշինյանը։ Էրդողանն ավելի ակնհայտ դարձրեց իր ուղերձի նպատակը, երբ ասաց. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է սա [իրականությունը]»։ Որպես վերջին ապտակ, Էրդողանը հայտարարեց. «Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ իրեն ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր նախաձեռնությունների ուղին»:
Էրդողանի խոսքերի իրական իմաստը բացահայտվեց, երբ Ստամբուլի նահանգապետարանը հերթական անգամ արգելեց ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ոգեկոչումը: Գործերն ավելի է խոսուն են, քան խոսքերը․․․
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Մենք բարձր ենք գնահատում Նորին Մեծություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ցուցաբերած ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար։
Այս մասին Վատիկանի «Servizo Informazione Religiosa» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը շարունակվում է տարբեր ձևերով և դրական ոգով։
Մոռանալով ռազմական գործողություններ սկսելու, ԼՂ-ի հայաթափման, մի քանի տասնյակ մարդկանց գերեվարման ու սպանությունների մասին՝ Ամիրբեկովը հայտարարել է, թե «երկու տարի առաջ հենց Ադրբեջանն է նախաձեռնել խաղաղության բանակցությունները և խաղաղության պայմանագրի նախագիծը»:
«Այդ ժամանակից ի վեր խաղաղության գործընթացում կարևոր հաջողություններ են գրանցվել։ Այսօր մենք հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և համեմատաբար կարճ ժամանակում կկարողանանք հասնել մեր բոլոր նպատակներին։ Երկու շաբաթ առաջ Հայաստանը համաձայնեց դուրս բերել իր ուժերը Ադրբեջանի հյուսիս-արևմտյան Ղազախի շրջանի չորս գյուղերից, որոնք օկուպացված էին ավելի քան երեսուն տարի, իսկ դրանից անմիջապես հետո սկսեցինք երկկողմանի սահմանազատման և սահմանազատման գործընթացը, որը մի օր կդառնա մեր երկրների միջև պետական սահման»,- ընդգծել է նա։
Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը։ Շատերը հարցնում են՝ իրենց անձնական անելիքը կամ դիրքորոշումը պլանավորելու համար. սա էլ է նորմալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Փորձեմ պատասխանել։
Վերջին զարգացումները մեզ կանգնեցրել են ընտրության առաջ, որից ոչ ոք չի կարողանալու խուսափել, ինչքան էլ, բնավորության համաձայն, փորձեն անձայն ու անտեսանելի մնալ։ Իսկական ընտրությունը սկսված է, և այդ ընտրության համար ո´չ ԿԸՀ է պետք, ոչ՝ ընտրատեղամասեր։
Քվեաթերթիկում մի քանի պարզ-հստակ հարց է.
1. Պետությունը պահո՞ւմ ենք, թե՞ ոչ
2. Մնում ենք մա՞րդ, թե՞ վերածվում ենք անողնաշար անասունի
3. Այս պատմական ընտրության պահին որտե՞ղ եմ ես՝ ամեն մեկս անձնապես։
Այս ձևակերպումները քաղաքական չեն։ Սրանք արժեհամակարգային են, և հենց սրանով է անխուսափելի այս պատմական ընտրությունը։
Այս իշխանության հակաթույնը ներքին հաշտությունն է
Այս շարժումը Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին չէ, այլ՝ Հայաստանի ներքին կյանքի։ Սա ոչ հակաթուրքական, ոչ հակաադրբեջանական, ոչ հակաարևմտյան, ոչ հակառուսական շարժում է. սա Հայաստանի ներքին կառուցվածքի, Հայաստանի՝ որպես կենսունակ պետություն վերականգնման շարժում է։ Երբ ասում են, որ սա «ճշմարտության շարժում է», պետք է հասկանալ, որ դա պաթետիկ բառակապակցություն չէ, պետք է հասկանալ հարցի անատոմիան։ Սա Կիրանցի կամ քարտեզների մասին չէ։ Մարդիկ հոգնել են անդադար ստից, կեղծիքից, պատերազմի սպառնալիքի տակ արվող պետական խուլիգանությունից։ Հետևաբար այս շարժումը չի կարող լոկալիզացվել մեկ գյուղում կամ մարզում։ Բոլոր սոցիալական շերտերն ու բոլորն անհատապես առաջիկայում այս կամ այն չափով ներգրավվելու են, որովհետև ներքին սուտը, կեղտն ամենուր է, մեր պետության ամեն միլիմետրի մեջ։
Ի՞նչ տեխնիկական լուծումներ կստանա շարժումը և ե՞րբ. սա հարցի քաղաքական կողմն է, որի շուրջ պետք է սկսել ակտիվ քննարկումները և ճիշտ լուծումների փնտրտուքը։
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում, և միշտ որպես դիտորդ են նայում պրոցեսներին։
Ընդամենը հիշեք, թե Դեր Զորի ճանապարհին, որքան հարուստ, կրթված, իբր ապահով, իբր կապեր ունեցող, իբր դրսում գույք ունեցող, իբր «քաղաքականությամբ չզբաղվող» է զոհվել։ Հավատացեք, բան չի փոխվել. կա´մ անհատապես մորթվելու ենք, կամ՝ ուս-ուսի տված ապրելու։ Այնպես որ ընտրությունը մերն է։ Եկեղեցին ու հանրային նոր շերտը պետք է տանեն ներհանրային հաշտության, որի տրամաբանական հանգրվանը պետք է լինի նոր կառավարության ձևավորումը՝ իր հստակ առաքելությամբ։ Այդ առաքելությունն է դեէսկալացիան՝ երկրի ներսում և երկրի սահմաններին։ Հետո կլինեն բնականոն, հանդարտ քաղաքական պրոցեսներ»։
Ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 75 բժիշկների խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։
Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել է Վանթյան փողոցում գործող Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցից, որի մոտ արդեն հիվանդանոցում սրտի կանգի հետևանքով բժիշկները արձանագրել են կենսաբանական մահը։
Ահազանգով հիվանդանոց են ժամանել նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով «սպանության» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի է։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մասնակիցներից մեկի պատմելով, Փաշինյանը հանդիպման սկզբից մինչեւ վերջ սպառնացել է կիրանցիներին՝ թե չի ստացվելու դիմադրել: Ասել է` եթե չբացեն ճանապարհը, կամ խոչընդոտեն սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին, միեւնույն է` ուժի գործադրմամբ են այդ աշխատանքներն իրականացնելու։ Գյուղացիներից մեկն ասել է, որ իր տան դիմաց տանկ կկանգնեցնի, մյուսը՝ կվառի, ամեն ինչ կանեն, որ թույլ չտան ադրբեջանցիների ոտքը Կիրանց մտնի, Փաշինյանն ասել է՝ անօգուտ է, ինչ էլ անեք, միեւնույն է ոչինչ չեք կարող փոխել։
Վախեցնելուց բացի նաեւ ամոթանք է տվել իր համերկրացիներին՝ մոտավորապես, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջեք, որ փրկեք ողջ Հայաստանը, կանխեք պատերազմը, ասել է` իբր այս գործընթացը Հայաստանի անկախության, գոյության համար է արվում։
Կիրանցիները, որ արդեն տասն օրից ավելի է ի նշան բողոքի, փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ իշխանություններին փորձելով հետ պահել միակողմանի զիջումներից, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացել են, որ հայ-ադրբեջանական նոր սահմանն անցնելու է ոչ թե գյուղի մեջտեղում գտնվող կամրջի կեսով, այլ ավելի խորքից, Փաշինյանն ասել է, որ հնարավոր է գյուղը կիսվի, մեծ մասն անցնի Ադրբեջանին, մասնագետների առաջիկա աշխատանքների արդյունքում կորոշվի, թե կոնկրետ որտեղով է գծվելու սահմանը:
Գյուղացիները խնդրել են՝ գոնե կամուրջը չտալ, ասել է՝ հնարավոր չէ, նշել է նաեւ՝ իբր ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզները ստանալուց հետո են դա իմացել: Նորից փորձել է մեղքը բարդել ռուսների վրա, թե` ռուսներն են այդպես ուզում, որն իր սրտով էլ չի։
Ավելին, ասել է, որ Կիրանցում ճանապարհ փակող ընդդիմադիրները իրականում ոչ թե օգնում են իրենց, այլ վնասում՝ էլ ավելի գրգռելով ադրբեջանական կողմին, ու եթե ճանապարհ փակողները միայն կիրանցիներ լինեին, ապա ինքը կայցելեր Կիրանց, ոչ թե իրենց կհրավիրեր կառավարություն։ Փորձել է կիրանցիներին տրամադրել ճանապարհը փակող համագյուղացիների եւ նրանց պարբերաբար այցելող եւ աջակցություն հայտնող քաղաքական-հասարակական գործիչների դեմ։
Միեւնույն ժամանակ` անվտանգության զրո երաշխիք է տվել, ասելով` գործընթացը կյանքի կոչելուց հետո՝ գուցե 7 օր խաղաղ ապրեք, բայց 8-րդ օրը չի կարող ասել՝ ինչ կլինի։ Փորձել է հանգստացնել, թե տուն կորցնողները փոխհատուցում կստանան, կքննարկեն այդ հարցը, բայց կիրանցիները սաստել են Փաշինյանին, ասել են, որ ընդհանրապես չեն ուզում այս թեման քննարկել, իրենք չեն պատրաստվում աճուրդի հանել հայրենիքը։
Այդուհանդերձ, հանդիպումն ու լսածներն այնքան հուսահատեցնող է եղել, որ կիրանցիները թեւաթափ եղած են դուրս եկել, մի կին անգամ լաց է եղել: Նրանք վերադարձել են հայրենի գյուղ, իսկ երեկ անգամ գյուղամիջում քննարկել են, թե անիմաստ են այս ակցիաները՝ միեւնույն է՝ Փաշինյանն իր սեւ գործն ավարտին է հասցնելու, չնայած դրան` շատերը դեմ են հանձնվելուն, երեկ քննարկել են նաեւ դաշտամիջյան ճանապարհները փակելու հարցեր, որպեսզի թույլ չտան սահմանը գծող ու սյուներ տեղադրող մասնագետները գաղտագողի գնան, քարտեզագրման աշխատանքներ իրականացնեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ադրբեջանում սկսել են խոսել «անկլավային գյուղերի» մասին։
Ինչպես ֆրանսիական ասացվածքն է ասում, ախորժակը գալիս է ուտելուց։ Զարմացանալով Հայաստանի իշխանությունների կողմից Բաքվի մատնանշված «ոչ անկլավային գյուղերը» հանձնելու հեշտությամբ՝ Ադրբեջանն անմիջապես պահանջեց նաև «անկլավային» գյուղերը։
Ադրբեջանական մամուլը լի է հրապարակումներով, որոնց էությունը հանգում է այն հարցին, թե «մնացած գյուղերը երբ կվերադարձվեն»։ Միևնույն ժամանակ, Արծվաշենի հայկական անկլավը կոչվում է «Բաշքենդ», որը, ըստ երևույթին, արվում է անկլավի «ադրբեջանական պատկանելիությունը» հիմնավորելու համար։
3 օր առաջ՝ ապրիլի 20-ին, տեղեկացրել էի, որ նախորդ օրը Հայաստանի կառավարությունը համաձայնություն է տվել զիջել Տավուշի մարզի մի շարք տարածքներ, որոնք ապահովում են առնվազն 10 գյուղի անվտանգությունը և ապահովում Վրաստանի հետ միջպետական ճանապարհը։
Ըստ կառավարության իմ աղբյուրների՝ Ադրբեջանը պահանջել էր տարածքները իրեն զիջել ապրիլի 23-ին կամ 24-ին։ Իսկ դուք գիտեք, թե ապրիլի 24-ը ինչի խորհրդանիշ է և ինչ նշանակություն ունի մեր թշնամիների համար։
Այսօր ապրիլի 23-ն է, վաղը՝ 24-ը։
Ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին:
Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղաքական շրջանակներն անհանգստություն էին հայտնում, իսկ իշխանական շրջանակները մատնանշում էին, որ Ալիևի ռեժիմը սպառնալիքների ներքո կարող էր նրան պարտադրել անել հայտարարություններ, որոնք կարող են ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Սակայն ուշագրավ է, որ իրենց լրատվականներում ռեզոնանսային անոնս անելուց հետո այդ հարցազրույցն այդպես էլ չհրապարակայնացվեց:
Փոխարենը այդ անոնսից ուղիղ երկու օր անց ասուլիս տվեց Նիկոլ Փաշինյանը և խոսեց Տավուշից տարածքներ հանձնելու մեկնարկի մասին՝ շեշտելով, որ դրանք երբեք Հայաստանինը չեն եղել: Եվս վեց օր անց նա «արագի մեջ» այցելեց Տավուշ՝ հանդիպելու Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Իրականում հանդիպումը նեղ շրջանակի հետ էր՝ նախապես ընտրված ցանկով, սակայն տպավորություն էր, որ անձամբ գնում, հանդիպում, համոզում էր: Եվս մեկ անգամ այդ բնակավայրեր Փաշինյանն այցելեց վեց օր առաջ, խոստացավ բաներ, որոնց լրիվ հակառակի մասին հայտնի դարձավ այդ հանդիպումների հաջորդ իսկ օրը՝ ԱԳՆ հայտարարությամբ ու վարչապետի աշխատակազմի «պարզաբանմամբ»:
Թե որքանով են միմյանց հետ կապված այս իրադարձությունները, ցույց կտա ժամանակը. փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ Ալիևի ռեժիմը կարող էր Արայիկ Հարությունյանի հարցազրույցն օգտագործել որպես կոմպրոմատ կամ շանտաժի հերթական միջոց՝ արագացնելու նշյալ տարածքների հանձնման գործընթացը: Իսկ թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Մենք այլևս չունենք Ազգային անվտանգության ծառայություն, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է դարձել․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը` անդրադառնալով ԱԱԾ կողմից հայ զինծառայողների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու դեպքին։
«Սահմանապահը, որը փորձել է հայ հովիվի հոտը թշնամու կողմից հետ բերել, դրա համար իրեն դատում են, դրա համար իր դեմ քրեական գործ են հարուցել, սա վերջին ապացույցն է այն բանի, որ մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը որը զբաղեցնում է ՀՀ ազգային անվտանգության՝ ժամանակին եղած ծառայության շենքը, Հայաստանի, հայերի, հայ ազգի ազգային անվտանգության հետ որևէ առնչություն չունի, այլ Նիկոլի ռեժիմի հերթական ինստիտոուտն ու գործիքն է դարձել։ Մենք չունենք ԱԱԾ, մենք ունենք Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը սպասարկող, մենք ունենք Ալիևի հրահանգները կատարող հաստատություն»,- ասաց նա։
Անդրադառնալով երեկ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարին, ինչի հետևանքով կա 4 զոհ, Վրթանեսյանը նշեց՝ չի կարող ասել դա ինչ-որ համակարգային սխալների հետևանք է, թե իսկապես զուտ դժբախտ պատահար, որից որոշ դեպքերում գուցե հնարավոր չէ խուսափել, կամ գուցե կոնկրետ մեկ մարդու սխալի հետւևանք է։
Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի «Ներքին Խնձորեսկ» հատվածում ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, նշված հատվածում սահմանապահ ծառայություն իրականացնող վերակարգի ավագ Յ.Ք-ն, տեղեկանալով հովվի և նրա հոտի կողմից մոլորվելու հետևանքով Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հովվի կողմից Հայաստանի տարածք վերադառնալու հանգամանքի մասին, վերջինիս և վերակարգի մեջ գտնվող սահմանապահ ծառայողների հետ փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը։ Նշված հատվածում սկսել է հրաձգություն։
Ծառայողական քննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
NEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 12–ին զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին։
Արեգ Արմենի Քերոբյանը եւ Դավիթ Համբարձումի Հակոբյանը Գեղարքունիքի մարզից էին, Սլավիկ Վարդանի Վարդանյանը՝ Լոռու մարզից, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը՝ Արարատի մարզից։
Հիշեցնենք, որ Yerkir.am-ը հղում անելով Պաշտպանության նախարարությանը՝ հաղորդել էր, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել հարակից ձորակի տարածքում:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում է նախաքննություն ողբերգական ելքով դեպքի ամբողջական հանգամանքները, վթարի պատճառները պարզելու նպատակով։
Այս պահին քննիչներն իրականացնում են առաջնային քննչական և վարութային գործողություններ, այդ թվում կատարում են դեպքի վայրի և վթարված ավտոմեքենայի զննություն։
-
-
23.05.2025 | 01:05
FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.