23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Քանի անգամ կարելի է այն, ինչ մենք արել ենք փորձել, քանի անգամ կարելի է տարբեր դերակատարներով կրկնել»,- անդրադառնալով Տավուշից մեկնարկած երթին այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ համեմատականներ անցկացնելով 2018-ին Գյումրիից մենարկած երթի հետ։
«Հասկացանք, նոր բան մտածեք։ Մեկ է՝ վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Բանանի Միհրանին, Արթուր Վանեցյանին, Պարույր Հայրիկյանին մոռացա, կարևոր դերակատարներից է․ էլ ո՞վ կար այնտեղ․ բերելու են ցույց տան, ասեն էս են էս մարդիկ։ Ասենք դերակատար են փոխում, գնում ուրիշ դեմքով գալիս են, նույն նախկին դերակատարները ասում են՝ հլը էկեք մի հատ էլ սենց բան փորձենք, էկեք հույզերի վրա խաղանք»։
Հարցին, արդյոք երթն արդեն Երևանում կարող է վերաճել համաժողովրդական ընդվզման, և իշխանությունը կլսի մասնակիցների պահանջը, նա նշեց․ «ՀՀ-ում իշխանությունը ներկայացնում է ժողովրդին, երբ ժողովուրդն ինչ-որ պահանջ կներկայացնի, կտեսնենք, որ դա նրա կողմից է»։
Քա՞նի մարդ պետք է ներկայացնի պահանջ․ «2337․ գիտեք, ես նման բաների մասին չեմ մտածում, նման տրամաբանություն իրենց շուրջը ստեղծում են ընդդիմադիրները, իրենք իրենց ասածին հավատում, իրենց ԶԼՄ-ներով տարածում են։ Ես վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդն ամեն ինչ շատ լավ հասկանում է, վստահում է սահմանազատման և սահմանագծման գործընթացին, գիտի, որ ՀՀ-ն պետք է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, չի ուզում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ։ Եկեղեցին, Աստված, հույզերը, որոնք ունենք որպես քրիստոնյա, և անհատները, որոնք այսօր քաղաքական շահեր են սպասարկում տարբեր բաներ են․ ես չեմ հավատում, որ ՀՀ ժողովուրդն իր իմաստությունը կորցրել է»։
Սոչի քաղաքի իշխանությունները իրենց պորտալում հայտնել են, որ հանգստավայրը շարունակում է զգուշացվել եղանակային անբարենպաստ երևույթների մասին։
«Համաձայն օդերևութաբանների փոթորկի նախազգուշացման՝ ժամը 10.00-12.00-ը և մինչև 2024 թվականի մայիսի 5-ի օրվա վերջը Սոչիի գետերում և Սիրիուս ԴՏ-ում սպասվում է ջրի մակարդակի բարձրացում՝ տեղ-տեղ հասնելով վտանգավոր ցուցանիշների»,- ասված է քաղաքապետարանի հաղորդման մեջ:
Նշվում է, որ Սոչիի ղեկավար Ալեքսեյ Կոպայգորոդսկու հանձնարարությամբ բոլոր քաղաքային ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։
Հանգստավայրի բնակիչներին և հյուրերին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ջրի մոտ հանգստանալուց և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները։
ՆԱՏՕ-ն մասնավոր կարգով սահմանել է առնվազն երկու կարմիր գիծ, որոնց հատումը կհանգեցնի դաշինքի երկրների ներգրավմանը ուկրաինական հակամարտությանը, գրում է La Repubblica թերթը։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ խոսքն Ուկրաինա զորքեր մտցնելու դաշինքի «օպերատիվ ծրագրերի» մասին չէ։ Առայժմ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գործողությունների հնարավոր ծրագրերը գնահատում են միայն որպես վերջին միջոց:
Թերթը որպես առաջին կարմիր գիծ նշում է «երրորդ երկրի ուղղակի կամ անուղղակի միջամտությունը» Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։ Նյութում ասվում է, որ ՆԱՏՕ-ն այս դեպքում չի բացառում հակամարտությանը Բելառուսի անմիջական մասնակցության հնարավորությունը։
Երկրորդ կարմիր գիծը հրատարակությունը համարում է Մոսկվայի կողմից հնարավոր ռազմական սադրանք Լեհաստանի կամ Բալթյան երկրների, ինչպես նաև ռազմական գործողություններ Մոլդովայի դեմ։
Հրապարակման մեջ նշվում է, որ «արտակարգ իրավիճակի» և կարմիր գծերը հատելու դեպքում ՆԱՏՕ-ն կարող է օգտագործել մոտ 100 հազար զինվորական, որոնք տեղակայված են Հունգարիայում, Լեհաստանում, Բալթյան երկրներում, Ռումինիայում և Սլովակիայում։.Նախ կներգրավվի օդուժը, ցամաքային ուժերը կուղարկվեն մարտի միայն որպես «վերջին միջոց»։
Հրատարակությունը նշում է, որ մոտ հազար «արևմտյան» զինվորական արդեն ինկոգնիտո վիճակով գտնվում է Ուկրաինայում:
Մեր պահանջն է այս ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը այսօր երթի ընթացքում:
«Սահմանազատում չի կարող լինել` առանց խաղաղության պայմանագրի` տեսականորեն:Երկրորդ, բազմիցս ասել ենք, ըտնդամնեը երկու տարի առաջ` Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք` արյունով մեր տարածքները գրավել են: Երկու տարվա խնդիրը թողած` գնացել են հետ` 90-ականների հարցը լուծելու: Դա բարեմտություն է, եթե բարի կամքի դրսևորում է, ինչու մյոսւ կողմից չկա դա:
Ո’չ երաշխիք կա, ոչ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ »,- ասաց նա` նշելով, որ մինչ սահմանազատումը պետք է խաղաղության պայմանագիր լինի, ոչ թե ուժի սպառնալիքով միակողմանի զիջումներ:
Բագրատ Սրբազանի խոսքով՝ դեռ եռակողմ հայտարարության ժամանակ ինքը ասել էր Ղազախի գյուղերի վերաբերյալ, որ դա կլինի մեր ստորացման վերջին մեխը, մինչդեռ, ինչպես պարզվեց` ավելի մեծ ստորացում կա. «Քանդում են Տավուշը` ողջ բնագծերը, կահավորանքը, գյուղացիները տները, առանց քարտեզի, առանց հիմնավոր կոորդինատների»:
Իրավունքը հարմարեցվում, ծառայեցվում է քաղաքականությանն ու քաղաքական շահերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների իրավասություն որևէ տեղ ամրագրված չէ, հանձնաժողովի աշխատակարգը նախատեսում է միայն կազմակերպական-ընթացակարգային կանոններ։
Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտումներով: Գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից:
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ»:
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր մտահոգությունը Տավուշում իրականացվող անօրինական սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ։
՚«Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին հրաժարվել պարտվողական քաղաքականությունից եւ միակողմանի զիջումներից։ Սրանում մենք ՀՀ անվտանգության փլուզման և պետականության գոյության կորստի իրական վտանգ ենք տեսնում։
Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է եւ մենք չենք կարող անտարբեր լինել պետականության կորստի նկատմամբ։ Դրանով պայմանավորված՝ միանում ենք ազգային ու հայրենապաշտպան մղումներով կյանքի կոչված շարժմանը, խստորեն դատապարտում բիրտ ուժի կիրառումն իրենց օջախի ու հողի համար ոտքի ելած մեր հայրենակիցների նկատմամբ։ Մենք բազմիցս նշել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք․ թե՛ Տավուշի հարցը, թե՛ Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման չեղարկման հարցը կարմիր գծեր են, որոնք կարող են բերել անջրպետի եւ որոնք չեն բխում թե՛ Հայաստանի եւ թե՛ Սփյուռքի շահերից։
Եվ եթե Հայաստանի իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը եւ եթե մեր մտահոգություններն անտեսվեն, ապա Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել։
Այս պայքարը ողջ հայութեան եւ Հայաստանի հարցն է, պայքար՝ ստի եւ կեղծիքի դէմ՝ յանուն ճշմարտութեան եւ արդարութեան։ Եւ այս պայքարը անպայման պիտի յաջողի»,- ասվում է հայտարարությունում:
«Արցախ միության» ղեկավար Արտակ Բեգլարյանը գրել է․
«Բագրատ Սրբազանի դեմ սկսած արշավն ու վիրավորանքները խիստ անընդունելի ու զազրելի են, առավել ևս, երբ բխում են իշխանություն ու հանրային ազդեցություն ունեցող անձանցից:
Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի արել ու անում, հակառակը՝ պայքարում է իր դավանած արժեքների ու գաղափարների, իր ու մեր սեփական հայրենիքի համար՝ պահելով իր բարձր մակարդակն ու պարկեշտությունը:
Ես բախտ եմ ունեցել Սրբազանի հետ բազմիցս շփվելու, մտքեր փոխանակելու ազգային ու համամարդկային բազմաթիվ հարցերի շուրջ, և միշտ տպավորված եմ եղել նրա արժեհամակարգով, հոգևոր ու մարդկային որակներով:
Հիշում եմ, երբ 2020թ. նոյեմբերի 4-ին կամ 5-ին Ստեփանակերտում գտնվող Բագրատ Սրբազանը, լսելով Շուշիի մոտ մարտերի մասին, զանգահարեց ինձ և հարցրեց, թե ինչպես կարող է բարձրանալ Շուշի: Իմ ստացած տեղեկությունների հիման վրա՝ նրան խորհուրդ տվեցի չվտանգել իր կյանքը: Հետո իմացա, որ նա, այնուամենայնիվ, մտել էր Շուշի և աղոթել Ղազանչեցոցում:
Ինձ համար Բագրատ Սրբազանը բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է, ով ծառայող առաջնորդության շատ լավ օրինակ է ցույց տալիս: Պետք է հավատալ նրա իմաստուն ու արժեքահեն առաջնորդությանը, կանգնել նրա կողքին և պաշտպանել նրան չարի հարձակումներից:
Համամիտ չե՞ք նրա պայքարի ու քարոզած մոտեցումների հետ, ապա բավարար էթիկա, քաղաքական մշակույթ ու մասնագիտական կարողություններ ցուցաբերեք ժողովրդին հակառակում համոզելու հարցում, ոչ թե կիրառեք կեղտոտ տեխնոլոգիաներ Բագրատ Սրբազանին և այլ պայքարողների անվանարկելու, զրպարտելու, վիրավորելու, զազրախոսելու և այլ մեղքերով «ռմբակոծելու» համար: Էլ չասեմ, թե որքան դատապարտելի է բիրտ ուժի կիրառումը իրենց հայրենի օջախները պաշտպանող անձանց հանդեպ:
«Հինգերորդ շարասյան» ու «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ հեքիաթներն էլ վաղուց ծիծաղելի են, որ պատմում եք բոլոր ընդդիմախոսների մասին՝ պարզապես նրանց հեղինակազրկելու համար: Եթե Բագրատ Սրբազանն էլ է «օտարերկրյա գործակալ», ապա ազգովի նվազագույնը սատանիստներ ենք, իսկ Սրբազանն էլ, այո, կարող է գործակալ լինել, սակայն՝ Աստծո գործակալը…
Թեև քաղաքական բարձր մշակույթ պահելու պարտավորությունը բոլոր քաղաքական ու հասարակական ուժերինն է, և նշված խնդիրները շատերի մոտ են դրսևորվում, սակայն ցանկացած երկրում քաղաքական մշակույթի ու ազգային համախմբվածության դիրիժորը գործող իշխանությունն է լինում: Ուստի, ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը: Իսկ մեր իրական թշնամիները հրճվանքով նայում են և անընդհատ կրակին յուղ լցնում:
Վստահ եմ՝ մեր ազգի վերածնունդը դեռ գալու է: Ձմեռը որքան էլ խիստ լինի, միևնույն է՝ գարունը կգա»:
ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «վտանգավոր» է որակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. վերջինս շարունակում է հայտարարել Ուկրաինայի շուրջ հակամարտությունում Ֆրանսիայի անմիջական մասնակցության հնարավորության մասին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Մակրոնը կրկնել էր այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economist-ին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնություն խնդրի։
«Ինչպես ասացի, ես ոչինչ չեմ բացառում, քանի որ մենք բախվում ենք մեկին, ով ոչինչ չի բացառում»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը դեռևս հավատարիմ է Ուկրաինայում զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ դիրքորոշմանը։
«Մոսկվան հետևում է Փարիզի հայտարարություններինը, հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր նպատակները չեն իրականացվել»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Բացի այդ, Պեսկովը «վտանգավոր» է որակել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
«Ուկրաինան ունի այդ իրավունքը», — ասել էր Քեմերոնը Reuters-ին տված հարցազրույցում` նկատի ունենալով Ուկրաինային Լոնդոնի կողմից տրամադրված զենքի կիրառումը ռուսական տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար:
ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ ընդհանուր առմամբ Արևմուտքում բանավոր էսկալացիա կա, ինչը կարող է սպառնալ եվրոպական անվտանգությանը։
Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորներն այնպիսի մոլեռանդությամբ են գովում ու շնորհակալություն հայտնում ՄԻՊ-ին, տպավորություն է, թե անտեսում են նրա կատարած աշխատանքը մարու իրավունքների խախտումնրի վերաբերյալ, դրանք անգամ չեն քննարկվում․ գրել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից, ընդհակառակը, չէ որ ՄԻՊ-ը պաշտպանում է իշխանությունների կողմից տուժած անձանց իրավունքները, բայց այս դեպքում ՔՊ-ն խիստ հանդուրժող է։ Ինձ թվում է՝ նեղացնում են Անահիտ Մանասյանին։ Ռուբեն Ռուբինյանը վկայակոչում է մի զեկույց, որտեղ խոսքի ազատության առաջընթաց է գրանցված և եզրակացնում, «սրանով ամեն ինչ ասված է», չնայած վերջին 10 օրվա ընթացքում լրագրողների նկատմամբ բռնի դեպքերի աճող թվին, ինչն այդ զեկույցում չի կարող ներառված լինել։
Հավանաբար ամփոփիչ ելույթով հանդես կգա քպական Արթուր Հովհաննիյանը իր հանճարեղ «Freedom House չի որոշում մենք ժողովրդավար երկիր ենք, թե ոչ» թեզով։ Անհույս տգիտություն»։
Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք առաջվա պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունքը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում: Հիշեցնեմ՝ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը հնարավորություն է տալիս դուրս գալ միավորումից: Այս պարագայում պետությունը, ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունների կարգավորումից հետո, պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու ժամկետից ոչ պակաս, քան վեց ամիս շուտ: Որքանով տեղյակ ենք, չնայած կազմակերպության հասեցին անընդհատ հնչող մեղադրանքներին, անդամակցության վերաբերյալ որևէ նոր քայլեր չեն ձեռնարկվել: Ուստի, Հայաստանը շարունակում է լիիրավ անդամ մնալ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները»,-ասել է Զախարովան:
Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ-ը բոլոր պարագաներում կա և կլինի արդյունավետ կառույց՝ պատասխանատու Եվրասիայում և կառույցիանդամ պետություններում անվտանգության ապահովման համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.