23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայտնի է դարձել, որ մայիսի 31-ին սպասվում է ուժեղ մագնիսական փոթորիկ, որի ուժգնությունը կհասնի 6 բալի։ Առավոտյան ժամը 9-ին այն կհասնի իր պիկին, որից հետո փոթորիկը կդառնա չափավոր և կտևի ամբողջ երեկո, իսկ հետո՝ ամբողջ գիշեր։ Եղանակից կախված մարդիկ իրենց վատ կզգան, քանի որ փոթորիկը երկարատև և շատ հզոր կլինի:
Ախտանիշները ներառում են ճնշման փոփոխություններ, գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն և քնկոտություն: Վիճակը մեղմելու համար խորհուրդ է տրվում ավելի շատ ջուր խմել, սառը ցնցուղ ընդունել և օդափոխել սենյակը։ Եթե ունեք էներգիա և եղանակը թույլ է տալիս, ժամանակ անցկացրեք դրսում: Դուք նույնպես չպետք է տառապեք գլխացավերից։
Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Գլխավոր դատախազության դիմաց ակցիա իրականացնելուց եւ ելույթ ունենալուց հետո շարունակեց իր երթը. ԱԳՆ-ի շենքի դիմաց վահաններով զինված ոստիկանները մի քանի շարքով շղթա են կազմել:
ԱԳՆ-ի շենքի դիմաց Բագրատ Սրբազանն ասաց. «Արդեն տեւական ժամանակ է, որ թուրք-ադրբեջանական իշխանությունները ձայնակցելով հայաստանյան իրենց գործակալներին կամ ներկայացուցիչներին, ամենավերջին աստիճնով նվաստացնում են Հայաստանի ինքնիշխանությունը, սուվերենությունը եւ ՀՀ ժողովրդին: Վերջինների շարքում իրենց մեծավորի՝ Հեյդարի որդի Իլհամի հայտարարություններն են Խոջալուի հետ յկապված, որ Խոջալուում տեղի է ունեցել ցեղասպանություն եւ ՀՀ իշխանությունները ներողություն են խնդրելու դրա համար:
Մենք շատ կասկածներ ունենք, որ արդեն գրավոր կամ բանավոր ներողություն խնդրել, ուղարկել են: Թե Թուրքիայից, թե Ադրբեջանից ինչ ուզել մեզ ասել են»:
Դիմելով ոստիկաններին, Սրբազանն ասաց. «Ձեզ բերել են, դուք չեք եկել: Դա էլ է անպատվություն, որ մարդկանց բերում են, տանում են: Ձեզ էլ են նվաստացնելու իրենք, տղերք: Մենակ իրենց նկարագրով չի, իրենք արդեն նվաստ են»:
Ոստիկաններից մեկը հորդորեց չվիրավորել ոստիկաններին, ինչին Սրբազանն արձագանքեց. «Չեմ վիրավորում, անդրադառնում եմ, իմ երկիրն է, իմ ոստիկանը, ո՞նց թե մի անդրադարձեք: Ո՞րն է վիրավորանք: Ես քաղաքական գնահատական եմ տալիս, եթե թքելը քաղաքական գնահատական է, իմ ասածներն էլ են քաղաքական գնահատական: Ես իրենց համար ցավ եմ ապրում, որ էդ նվաստները, թշնամու առաջ ծնկած, կմկմալով խոսացողները կարող են հրաման տալ»:
«Այդ մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ոչ թե ճիշտ այլ ճշտագույն ճանապարհի վրա ենք»,-երթի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ մեկնաբանելով ադրբեջանական փորձագիտական շրջանում շրջանառվող կարծիքը, թե Ադրբեջանը պետք է հատուկ նշանակության ուժեր ուղարկի Հայաստան՝ Սրբազան սարժման դեմ։
Նա հայտնեց, որ Փաշինյանին աջակցության այդ կոչերը Սրբազան շարժմանը հետ չեն պահելու պայքարից։
Բագրատ Սրբազանն արձագանքեց իշխանական քարոզչամեքենայի տարածած այն հայտարարությանը, թե շարժումը ցանկանում է քաղաքացիների արյունը հեղել։
«Ես միշտ ասել եմ, որ իրենք թող հայելի դնեն և տեսնեն, թե իրենք միշտ ինչպիսի արյուն են հեղել և ում արյունն են հղում թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր, թե՛ բարոյական։ Արյունն էլ, ամեն ինչն էլ իրենց վրա է և այս ամբոջը դրա վկայությունն է»,-հայտարարեց Սրբազանը։
Պատասխանելով իրեն ոստիկանական օպերատիվ ծառայությունների ուժեղացված հետևելու մասին հարցին՝ Սրբազանն ասաց, որ նախորդ օրը օպերատիվ ծառայողներից ոչ ոք չի եղել իր շրջակայքում։
«Գիշերը մի հոգի փախել է, այսօր առավոտյան մեկ հոգու բացահայտել ենք։ Տղան եկել, ասել է, որ ուղղակի ծառայություն է իրականացնում։ Օրհնություն է խնմդրել, օրհնել եմ, բայց նաև ասել, որ եթե չեն կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում, այդ հալածանքը միշտ լինելու է և պետք է ծառայեն պետությանը, ոչ թե անձին»։
Շարժման ընթացքը, փուլայնությունը, ակտիվությունը, քայլերը, ժամկետները և այլ բաներ կարող են փոփոխվել։ Սա լրիվ բնական պրոցես է։ Բայց շարժման ելքը չի կարող «եթե» ունենալ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։
«Ուղղակի պետք է գիտակցել, թե ինչ ասել է պարտություն։ Սա նշանակում է Ալիևի հաղթարշավ, անդառնալի զիջումներ և անասնական մթնոլորտ Հայաստանում։
Հայաստանում առաջանում է համակեցության սուր պրոբլեմ. սա ամենավտանգավորն է, հազար անգամ ավելի վտանգավոր, քան Ալիևի պահանջները։ Հարյուր հազարավոր մարդկանց համար անհնար է դառնում ապրել մի երկրում, որտեղ վերջին հարյուրամյակի ամենախոշոր կորուստներից ու պատմական աղետից հետո այդ աղետի հեղինակ իշխանությունը ուժով և մանիպուլյացիաներով պահում է իր իշխանությունը, որտեղ նվիրական բոլոր երազանքները զրոյացվում են, որտեղ Արցախից բռնի տեղահանված քաղաքապետերի են կալանավորում, որտեղ բերետավորները ոհմակով հարձակվում են ընդվզող մարդկանց վրա, որտեղ Վեհափառի մուտքը կարող են ինչ-որ «միլիցեք» փակել, ու քաղաքական ու գերատեսչական ղեկավարությունն արդարացնի դա, որտեղ պաշտոնյաները կարող են դոշ տալ ու «մեծարգո»-ով դիմել այն վարչապետին, որի օրոք անհաշվելի կորուստներ ենք ունեցել և ունենում։ Իմ ընկեր, դեսպան Վ. Մելիքյանի ձևակերպմամբ՝ Հայաստանը կարող է վերածվել հարևանների ֆուռերը սպասարկող քարվանսարայի՝ աներազանք, անիմաստ։
Հարյուր հազարավոր մեր քաղաքացիներ չեն համակերպվելու այս սցենարի հետ, ու սա լինելու է մեր ժողովրդի պատմության մեջ խոշորագույն ու ողբերգական մի գաղթ։
Նիկոլին սա ձեռնտու է, չէ՞ որ պետությունը, նրա պատկերացմամբ, միայն լավ ապրելու համար է։ Ինքը լավ կապրի, մի փոքր խումբ լավ կապրի, մնացածը կդառնան քարվանսարայի աշխատողներ։
Հարյուր հազարավոր մարդիկ չեն կարողանալու ապրել մի երկրում, որտեղ պետության և «լավ ապրելու» նշաձողը իջեցված է շատ ուտելու մակարդակին։
Այս տրամաբանությամբ մարդկության պատմության մեջ զրկանքների գնով արված բոլոր գյուտերը, հայտնագործությունները, արվեստի ստեղծագործությունները, համաշխարհային արժեքների ստեղծումն անիմաստ էին, որովհետև Ջորդանո Բրունոյից սկսած բոլորը պետք է մտածեին միայն լավ ապրելու մասին։ Իսկ Վան Գոգը սոված գլուխգործոցներ ստեղծելու փոխարեն պետք է լավ ռոճիկով մալյար աշխատեր հարևանի տանը՝ ըստ Նիկոլի։
Գործող իշխանության աշխարհընկալումը ռեստորանի մենյուի շրջանակներում է։ Նրանց Աստվածաշունչը և Սահմանադրությունը երկրի մենյուն է։
Հարյուր հազարավոր մեր քաղաքացիների ընտանիքների համար «մեծարգո»-ի աշխարհընկալումը և նրան մահակով, մանդատով կամ գրչով պաշտպանող զանգվածը դառնում է օրգանապես անընդունելի։ «Եթե»-ն իրոք շատ հստակ է։ Շարժման հաղթանակը երկրում նոր բարքերի ու նոր մթնոլորտի հաղթանակն է՝ ներքին հաշտության մեծ հնարավորությամբ։ Հակառակ պարագայում պարզապես չենք կարողանալու այստեղ ապրել։
Այնպես որ, այս պայքարը իշխանության համար չէ, այլ՝ Հայաստանում ապրելու հնարավորության։ Սա նշանակում է, որ Շարժումը «եթե» իսկապես չի կարող ունենալ։ Պատրաստվեք համառ ու գրագետ պայքարի՝ անհատապես բոլորիս անմիջական մասնակցությամբ», — գրել է նա։
Սյունյաց թեմի հոգևոր դասի և հավատացյալների անունից խորապես դատապարտում ենք Սարդարապատի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների նախօրեին իրականացրած գործողությունները։Այս մասին հայտարարություն է տարածել Սյունյաց թեմը:
Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման հիշարժան այդ օրը Վեհափառ Հայրապետի մուտքը հուշահամալիրի տարածք խոչընդոտելով՝ կառավարության ղեկավարը նպատակ ուներ թույլ չտալու երկրի հոգևոր առաջնորդին ու նրան ուղեկցող հոգևորականներին մասնակցել հանդիսավոր արարողությանը։ Չնայած ոստիկանական ճնշող և անօրեն հիմունքով ձևավորված պատնեշին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ցուցաբերելով անսասան հավատ և վճռականություն, կարողացավ հասնել հուշահամալիր՝ հավատացյալներին առաջնորդելով առ Աստված աղոթքով։
Նման վարքագիծը մեծ հարված է հասցնում հայկական ինքնության քրիստոնեական հարացույցին և խոսում է այն մասին, որ այդ հրահանգն իջեցնողները չեն գիտակցում մի պարզ ճշմարտություն. տվյալ պահին պետականությունը տոնելու արարողությանը ոչ թե հոգևոր առաջնորդին էր արգելվում մասնակցել, այլ նրա ներկայացրած կառույցին՝ Եկեղեցուն, որ դարեր շարունակ եղել է հայոց ինքնության պահպանման, հայոց քաղաքակրթական կյանքի կազմակերպման միակ գործող ինստիտուտը: Ուստի մենք դատապարտում ենք այս գործողությունները՝ որպես հայ եկեղեցու արժանապատվության վիրավորանք և մեր հոգևոր առաջնորդների հանդեպ ունեցած հարգանքի ոտնահարում։
Մենք կոչ ենք անում իշխանություններին խորհել իրենց գործողությունների մասին և պահպանել հարգանք ազգի հիմնասյուների, մասնավորապես արժեհամակարգ կերտող և պաշտպանող ինստիտուտի նկատմամբ: Հույս ունենք, որ Հայաստանում սովորական չեն դառնա նմանաբնույթ գործողությունները, որոնք այսպիսի ընդգծված ձևով բնորոշ չեն եղել նույնիսկ պետականության բացակայության և այլադավ ղեկավարների լծի տակ ապրելու ժամանակներին: Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին, որպեսզի խաղաղությունն ու հարգանքը տիրեն Հայաստան աշխարհում։ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վրդ. Հակոբյան»:
Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հայտարարություն է տարածել։
«Ցավով անդրադառնում և դատապարտում ենք մայիսի 28֊ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցածը, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել և արգելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների այցը հուշահամալիր։
Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ ու աղոթում, որ Տերը ողջամտություն և զգաստություն պարգևի մեր ոստիկաններին»,- ասվում է հայտարարությունում։
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ «Սեւ ու սպիտակ» համերգային ծրագիր կազմակերպելուն։
Հարցին, որ Լոռու մարզում տեղի ունեցած բնական աղետի ֆոնին իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ չպետք է փողոցներ փակել, երաժշտություն միացնել, բայց իր տիկնոջ օգնականի նախաձեռնությամբ մեծ խրախճանք է կազմակերպվել, ինչպե՞ս հասկանալ դա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Նախ խրախճանք չի կազմակերպվում, ինչքան ես տեղյակ եմ, այդ միջոցառման առանցքային շահառուներից են եղել 44-օրյա պատերազմում եւ ընդհանրապես պատերազմում զոհված զինվորների մայրերը։ Եվ այդ միջոցառումը պլանավորված է եղել շատ ավելի վաղ, այսինքն՝ 5-6 ամիս առաջ։
Ինչքան գիտեմ՝ այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է պատերազմում զոհված զինվորների մայրերին ամոքելը, սփոփելը, փորձել օգնել նրանց, որպեսզի սեւը չլինի գերիշխող»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ հանրահավաքները եւս նախօրոք էին պլանավորված, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Վեց ամիս առա՞ջ, ինչքա՞ն վաղ։ Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ լինի երաժշտություն, որտեղ չլինի երաժշտություն, որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ»։
Համապատասխան կերպ առկա է հրավիրվածների ցուցակ, մնացածը դիմեք գրավոր թող պատասխանեն:
Այս մասին Ոստիկանության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին՝ Վեհափառ հայրապետը Սարդարապատի հուշահամալիր մտնելով հասարակական կա՞րգ էր խախտում, որ փորձ էր արվում կասեցնել նրա այցը։
ՆԳՆ շենքի մոտ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման դուրս եկան ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը և ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, որոնք հայտնեցին, թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հանդիպում ունի և չի կարող հանդիպել Սրբազանի հետ։
Վաղինակ Մարտիրոսյանը Բագրատ Սրբազանին խնդրեց, որ ոստիկանները չթիրախավորվեն։ Նրա խոսքով՝ ծառայողական քննություններ կան։
«Ոստիկանների կողմից կատարված գործողությունների, որոնք իրար մեջ ենթադրում են կարգապահական խախտումներ մեկ տասնյակից ավելի ծառայողական քննություններ կան նույն ձև քրեական վարույթներ կան հարուցված»,- ասաց Մարտիրոսյանը։
Սրբազանը նախ նշեց, որ ոչ ոք ոստիկանների չի թիրախավորում, գնահատու են այն, ինչ անում են։
«Բայց իրենց հրաման տվող կա, մենք այդքանը մտածում ենք, չէ՞։ Ծառայողական քննություններն էլ գիտեմ, կոծկումներն էլ գիտեմ»,- ասաց Սրբազանը։
Մարտիրոսյանն էլ ասաց, որ եթե ցանկանում են կարող են ներկայացուցիչ ներգրավվել բոլոր ծառայողական քննությունների ընթացը կարող է ցույց տալ։
Շարժման առաջնորդներից Գառնիկ Դանիելյանն էլ ասաց, որ խոսքը շարքայինների մասին չէ, այլ բարձրաստիճան ոստիկանների, որոնք ամենավերջին սպառնալիքներն են հնչեցրել, նույնիսկ պատգամավորների հասցեին և նա հնչեցրեց Ջոմարդյանի ազգանունը ու ասաց, որ նա անձամբ իրեն սպառնացել է։
Ապա` լրագրողները Մարիտիրոսյանից հետաքրքրվեցին երեկ Սարդարապատի Հուշահամալիրում ոստիկանների կողմից Վեհափառի մուտքը արգելելու միջադեպին։
Հարցին՝ հարյուրավոր ոստիկաններ կանգնում և կասեցնում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, անկախ Հայաստանի պատմության ընթացքում նմանօրինակ խայտառակ միջադեպեր գրանցվե՞լ է ոստիկանությունում, Մարտիրոսյանն ասաց․
«Ես իմ ստորաբաժանման անունից եմ հանդես գալիս»։
Հարցին էլ՝ ծառայողական քննություն անցկացվելո՞ւ է հոգևոր դասին քաշքշելու համար, նա արձագանքեց․
«Դուք գնահատականներ մի տվեք, խնդրում եմ բոլոր մնացած հարցերը մեր վարչությանը գրավոր ուղղեք»։
Իսկ թե որպես քաղաքացի նորմա՞լ է համարում Վեհափառի հանդեպ անհարգալից վերաբերմունքը, նա նշեց, որ ինքը ոստիկանության ծառայող է և իրականացնում է իր լիազորությունները։
Հարցին՝ Վեհափառը Հուշահամալիր մտնելով հասարակական կա՞րգ էր խախտում, նա ասաց․
«Համապատասխան կերպ առկա է ցուցակ հրավիրվածների և չէ, մնացածը դիմեք գրավոր թող պատասխանեն, ես իմ մասով չեմ կարող պատասխանել, իմ ստորաբաժանումը զբաղված է այլ գործառույթներով։ Բոլոր հարցերը գրավոր դիմեք պատասխանեմ»։
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում:
Նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
«Իմ կարծիքով՝ մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Մենք չենք էլ նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն, ինչ մենք անվանել ենք անվտանգություն, բավականին վտանգավոր է եղել: Անունը դրել ենք անվտանգություն, բայց այդ անվտանգության ապահովումը՝ մեր ընկալմամբ, փորձել ենք իրականացնել նորանոր վտանգներ գեներացնելու ճանապարհով»,–ասաց վարչապետը:
Նա կարևորեց արձանագրել, որ անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Խաղաղությունն է, որ կարող է ապահովել անվտանգություն:
«Անվտանգության այն կոնցեպտը, որը մենք մինչև այժմ իրականացրել ենք, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա նույնպես իրական Հայաստանի և ոչ իրական Հայաստանի հայեցակարգերի միջև ընկած ճեղքումն է:
Բարեկեցությունը, ըստ նրա, ևս բավարար չէ:
«Ի՞նչ է նշանակում բարեկեցություն. եթե շատ սաղմնային մակարդակում նայենք, մարդն ունի շոր, սնունդ, աթոռ, որոշակի նյութական կարիքներ ապահովելու և բավարարելու հնարավորություն: Դա մեզ պե՞տք է բավարարի: Ոչ, ես կարծում եմ, որ չպետք է բավարարի: Այդ բոլոր պայմաններն ապահովելով՝ մարդը կարող է լինել ոչ երջանիկ: Հետևաբար, բարեկեցությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է երջանկություն»,–նշեց նա:
Ինքն է ազդեցության գործակալ, մեր մեջ չկա ազդեցության գործակալ:
Այս մասին Սարդարապատի հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե Շարժման մեջ ազդեցության գործակալներ կան։
Ինչ վերաբերում է Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե Պապ թագավորն այլևս չի սպանվելու, Սրբազանն ասաց․
«Թող չնույնացնի ինքն իրեն Պապ թագավորի հետ։ Պապ թագավորի օրոք Արցախը որտեղ էր, Հայաստանում էր, ինքն ի՞նչ կապ ունի Պապ թագավորի հետ։ Ինքը Պապ թագավորի ոտնահետքի չափ էլ չկա։
Պապ թագավորն էն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց նա նույնիսկ նրան հավասար չէ։ Արցախը որտե՞ղ էր Պապ թագավորի օրոք, այս հարցը տվեք նրան, էն պատմական հայրենիքը որտե՞ղ էր, Հայաստանում էր, չէ՞։ Հետո ասել եմ, չէ՞ Պապ թագավորը 4-րդ դար է, մենք 21-րդ դար ենք, 4-ից մինչև 21-րդ դար նա ուրիշ հերոսի անուն չգիտի՞»։
Անդրադառնալով եկեղեցուն հարկելու մասին իշխանության հայտարարություններին՝ Միքայել Սրբազանն ասաց․ «Սարսափելի է։ Էնքա՜ն են հարկել մեզ, մոնղոլներն էլ են հարկել, պարսիկներն էլ, թուրքերն էլ, Սովետական միությունը, օ՜ ոնց է հարկել․ մենք հարկվելուց վախենո՞ւմ ենք։ Իրենց ճղճիմ էությունն ու ողորմելիությունն են ցույց տալիս»։
Նա հավելեց, որ ՀԱԵ-ն ազատված է այն հարկերից, որոնցից բոլոր կրոնական կազմակերպություններն ազատված են։ «Մենք որևիցե արտոնություն չունենք այդ իմաստով։
Միայն գույքահարկի իմաստով որոշ արտոնություններ ունենք, որովհետև պատմական հուշարձան համարվող եկեղեցիներից հարկ չի գանձվում»,- պարզաբանեց նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.