29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ռուսաստանն Ադրբեջանի միջոցով ուզում է մեզանից վերցնել «Զանգեզուրի միջանցքը»։
Այս մասին Tert.am-ի հետ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեր տնտեսությունը գրավելուց հետո, արդեն տարածքներն է վերցնում։
«Գազը, հոսանքը, ամեն ինչ տվել են Ռուսաստանին, մեր տնտեսությունը գրավել են, էլ տալու բան չունենք իրենց։ Միշտ Ռուսաստանի շահն ենք առաջնային գնահատել, բայց բոլոր պետությունների շահից առաջ պետք է մեր պետության շահը բարձր գնահատենք»,- շեշտեց իշխանական պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ինտերֆաքս»-ին ասել, է, որ օրինագիծը, որը Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների կողմից «լոյալության համաձայնագրի» ստորագրում է նախատեսում, գրեթե պատրաստ է, փաստաթղթի վրա աշխատում են ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովը, նախագահի աշխատակազմը, ՌԴ կառավարությունը և ՆԳՆ-ն՝ համատեղ:
«Հստակեցվում են՝ ինչ չափանիշներ պետք է ամրագրվեն «լոյալության համաձայնագրում»,- ասել է Կալաշնիկովը։
Նա մանրամասնել է, որ փաստաթղթով նախատեսվելու է, որ ՌԴ մուտք գործող օտարերկրացիները, ստորագրելով վերը նշված համաձայնագիրը, պարտավորվեն որոշ կանոններ պահպանել՝ չզբաղվել այնպիսի գործունեությամբ, որը կարող է խաթարել կամ միտված է ՌԴ ներքին և արտաքին քաղաքականությունը հեղինակազրկելուն, չաղավաղել Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմական փաստերը, ՌԴ-ում գտնվելու ընթացքում հավատարիմ մնալ Սահմանադրությամբ նախատեսված դրույթներին, վերաբերող, օրինակ՝ ամուսնության և ընտանիքի ինստիտուտին, համաձայն որի ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է։ Նախատեսված են նաև մի շարք այլ պարտավորություններ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը դեռևս ներառված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին ոչ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին և շարունակել. «Բայց դուք գիտեք, որ դեկտեմբերի վերջին նախատեսվում է ամանորյա ավանդական միջոցառում (ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով): Այն լինելու է աշխատանքային, աշխատանքային օրակարգով։ Եթե պարոն Փաշինյանը ժամանի այնտեղ, իսկ նրան բոլորի նման սպասում են, ուրեմն խոսելու մեծ հնարավորություն կլինի։ Եթե պետությունների ղեկավարները հարկ համարեն դա անել ավելի վաղ։ Դա իրենց որոշումը կլինի»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր.
«Կարծում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգ կգան, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը և կլինի ԵԱՏՄ-ի պաշտոնական հանդիպումը: Ի դեպ, այս պահին մեզնից հետո նախագահող է դառնում Հայաստանը, ուստի կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից էստաֆետը վերցնելու»։
Բաքվում պահվող Արցախի նախկին ու ներկա բարձրաստիճան այրերը պարբերաբար կապի մեջ են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այս մասին NEWS.am-ին ասաց Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը։
«Մեր գերիները պարբերաբար կապի մեջ են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաեւ Արցախի նախագահի հետ։ Նրանք խոսում են իրենց առողջական վիճակի մասով․ ասել են, որ խոշտանգման չեն ենթարկվում, իրենց վիճակը նորմալ է»,- պատասխանեց Դավիթ Գալստյանը։
Հարցին՝ ի՞նչ փուլում է գերիների վերադարձի հարցը, պատգամավորն ասաց․ «Գերիների վերադարձի հետ կապված ինձ թվում է՝ պետք է բանակցություններ լինեն, եթե իրոք կա նման բանակցություն, ապա միանշանակ ողջունելի է։ Առանց բանակցության գերիներին հետ չեն վերադարձնելու»։
Անդրադառնալով Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե Շահրամանյանը կապի մեջ է ադրբեջանական կողմի հետ, Գալստանյանն արձագանքեց․ «Սամվել Բաբայանը լավ կլինի իր կապերը բացահայտի, քան այսօր Արցախի նախագահին մեղադրի ինչ-որ կապերի մեջ»։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգվել է Երուսաղեմի քրիստոնեական համայնքի ներկայացուցիչների դեմ հաճախակիացած սադրիչ գործողությունների մասին տեղեկություններից։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մասնավորապես, մենք ուշադրություն ենք դարձրել կոնֆլիկտային իրավիճակին, որը ստեղծվել է Հին քաղաքում գտնվող այսպես կոչված «Հայկական այգիների» շուրջ։
Դրանք դարձել են դատավարության առարկա Երուսաղեմի Հայկական պատրիարքության եւ իսրայելցի վերաբնակների կազմակերպություններից մեկի միջեւ։ Չսպասելով դատավարության արդյունքներին՝ նրա ներկայացուցիչները սկսել են պատրաստվել հյուրանոցային համալիրի կառուցմանը վիճելի տեղամասում, ինչը հանգեցրել է բախումների տեղի հայերի եւ հուդայական արմատականների միջեւ։ Մենք կոչ ենք անում Իսրայելի իշխանություններին միջոցներ ձեռնարկել օրենքի շրջանակում այս զգայուն հարցի արդարացի լուծումն ապահովելու համար։
Կարծում ենք, որ երկրի բոլոր դավանական համայնքների իրավունքները պետք է պաշտպանված լինեն հավասար չափով։ Մենք դեմ ենք ցանկացած անօրինական գործողության՝ ուղղված պատմականորեն ձեւավորված էթնոդավանաբանական հավասարակշռության փոփոխությանը Երուսաղեմի Հին քաղաքում, ներառյալ այնտեղ դարեր շարունակ ապրող քրիստոնյաներին, նրանց սրբավայրերը եւ սեփականությունը»,- նշել է նա։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պատերազմի ժամանակ կոչ անում՝ ֆիդայական ջոկատներ կազմել, կասկաները դնել ու գնալ հաղթել պատերազմը, այնպես էլ նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է երեկ ասֆալտի ֆիդայինի ինքնավստահությամբ Եվրոպայի եւ համայն հայությանը կոչ արել՝ «կազմել կամավորական ջոկատներ» ու հայկական ապրանք գնել։ Բանն այն է, որ Լարսի անցակետը մոտ մեկ շաբաթ փակ է հայկական գյուղատնտեսական բեռների համար, Ռուսաստանի իշխանություններն այդպես Հայաստանի նկատմամբ հերթական չհայտարարված պատժամիջոցն են կիրառում՝ Փաշինյանի իշխանության հակառուսական պահվածքի համար։ Փաստորեն, վերջիններիս անհավասարակշիռ հայտարարությունների համար այս անգամ էլ հայկական արտադրողն է տուժում։
Ամեն ինչի մասնագետ Արայիկ Հարությունյանն էլ, իր արեւին, հարցին լուծում է տվել։ «Հիմա չափազանց կարեւոր է, որ հայերը՝ Հայաստանում եւ Սփյուռքում, գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ՝ գյուղատնտեսական ապրանքներ, խմիչք, Հայաստանի ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններ: Բիզնեսին եւ հարկ վճարողին նման կերպ աջակցելն Անկախությունն ու Սուվերենությունն ամրապնդելու համար կենսական նշանակության վարքագիծ է: Որեւէ ԼԱՐՍԻ անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական եւ ոչ տոնական սեղաններին: Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների սեղաններին պետք է լինի բացառապես հայկական արտադրության բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, այլ գյուղարտադրանք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է մասնագիտությամբ արեւելագետ Արայիկ Հարությունյանը, ով տնտեսությունից ճիշտ այնքան է հասկանում, ինչքան Նիկոլ Փաշինյանը՝ արտաքին քաղաքականությունից։
Գյուղատնտես Հարություն Մնացականյանին ուղղակի սարսափեցրել է Հարությունյանի այս հայտարարությունը։ «Ինձ սարսափեցնում է այն փաստը, որ մարդիկ, գաղափար չունենալով ու չիմանալով, որ գաղափար չունեն, չեն պատկերացնում, թե ինչպիսի վտանգավոր ու սարսափելի արտահայտություններ են անում։ Քանի՞ գործարարի տարիներով ու քրտինքով ստեղծած բիզնեսն են տանում կործանման վտանգի տակ։ Ես ժամանակին հաճար եմ արտահանել ու Հարությունյան Արայիկի ասած այն եզակի մարդկանցից եմ եղել, որ Եվրոպա եմ արտահանել, վերջին տարիներին Իրանից եմ արտահանում դեպի Ռուսաստան, նմանատիպ արտահանման գործընթացներ եմ կազմակերպում եւ այլն: Մի խոսքով՝ ես այդ ոլորտը լավ եմ պատկերացնում եւ նման անպատասխանատու, անհեթեթ հայտարարություն լսելուց հետո շոկի մեջ եմ»,- պատասխանեց Մնացականյանը՝ հավելելով, որ իշխանությունները բացարձակ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը․ «Իրենք բացարձակ չեն պատկերացնում, թե ինչ մասշտաբների մասին է խոսքը։ Մասշտաբային պատկերացում ունեցող մարդը չէր կարող նման հայտարարություն անել։ Եվրոպա հայկական գյուղմթերքը գրեթե անհնար է մտցնել։ Մտնում է շատ չնչին ծավալներով, որն արտահանման մեջ 1 տոկոս անգամ չի կազմում։ Ֆրանսիայում ու Բելգիայում են մտնում խանութներ, այն էլ՝ հայկականության անվան տակ, էմոցիոնալ հողի վրա մարդիկ գնում են։ Հայաստանի պտուղ-բանջարեղենը, գյուղմթերքը եվրոպական ստանդարտներին չեն համապատասխանում, նույնիսկ մեր սննդի տեսչությունը երբեք չի փորձել համագործակցել, որեւէ ուղղորդում տալ, Եվրոպայում հայկական գյուղմթերքն ո՞ւմ պիտի վաճառեն։ Կամ որ ասում են՝ հայերն առնեն․ հայերը պետք է առնեն 2 հազար տոննա ելա՞կ, 20 հազար տոննա լոլի՞կ, ո՞նց»։
Լարսի անցակետից հետ վերադարձված բեռների զգալի մասը ձկնամթերքով բեռնված մեքենաներն են եղել։ Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միության նախագահ Արթուր Աթոյանին հարցրինք՝ արտահանվող ձկնամթերքի ծավալը Հայաստանում ու սփյուռքում բնակվող հայերը կարո՞ղ են սպառել։ «Չէ, իհարկե չեն կարող»,- պատասխանեց Աթոյանը։ Բա Արայիկ Հարությունյանն ինչո՞ւ է նման հայտարարություն անում։ «Դե, անմտածված խոսում է, ի՞նչ անենք»,- ասաց Աթոյանը՝ համաձայնելով, որ մարդկանց բիզնեսները կարող են լուրջ տուժել։ Նա նաեւ ասաց, որ միությունը դեռեւս չի որոշել, թե ինչ պետք է անեն։
Տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանը, լսելով Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին, սկսեց ծիծաղել, ապա նախ հումորով պատասխանեց հարցին․ «Ես խորհուրդ կտամ՝ թող ինքը գնի, ինձ թվում է՝ այդքան հնարավորություն արդեն կունենա։ Ախր ծիծաղելի է, ի՞նչ մեկնաբանեմ։ Եթե մարդը կոմպետենտ չէ` ոչ մի բանում կոմպետենտ չէ»։ Շարունակելով հումորը՝ Մարգարյանին հարցրինք, թե աշխարհասփյուռ հայությունն ու Հայաստանի հայությունն օրը քանի՞ ձուկ պետք է ուտի, որ արտահանման ծավալները սպառի։ «Մարդն էնքան պետք է ձուկ ուտի, որքան թույլ են տալիս կենսաբանորեն հիմնավորված նորմաները։ Չի կարելի շատ ձուկ ուտել, դա ֆոսֆոր է, օրգանիզմի համար վտանգավոր է, Արայիկ Հարությունյանը դա չգիտի՞»,- կատակեց Մարգարյանը, ապա փորձեց Արայիկ Հարությունյանի հնչեցրած «դարակազմիկ» միտքը լրջորեն մեկնաբանել․ «Ընդհանրապես, նման հայտարարություն անողն անմիջապես պետք է հրաժարական տա ու հեռանա, կամ էլ վարչապետը նրան անմիջապես պաշտոնից հեռացնի։ Դա ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ, տրամաբանութունից, խելքից, քաղաքական որեւէ նպատակահարմարությունից զուրկ հայտարարություն է, տնտեսական իրողությունների հետ անգամ աղերս չունի։ Որեւէ երկրի արտահանման խողովակներն ընդհանրապես պետք է բաց լինեն բոլոր ուղղություններով։ Այսինքն՝ եթե Ռուսաստանն ինչ-ինչ պատճառներով փակել է, կամ բնակլիմայական վատ պայմանների պատճառով փակված է Լարսի անցակետը, ապա դա նշանակում է, որ պետք է նման խորհուրդնե՞ր տալ։ Ինքը լավ կանի՝ խորհուրդ տա իր կառավարությանը, որպեսզի ողջամտության տիրույթում գործեն։ Իսկ տնտեսական նպատակահարմարության, առեւտրային հոսքերի առումով դա շատ մեծ հարված է մեր տնտեսությանը, մեր ագրարային սեկտորն աշխատում է հատկապես Ռուսաստանի ուղղությամբ, որովհետեւ առայժմ կարողանում է այդ ստանդարտներով աշխատել, դա է խնդիրը, դու պետք է կարողանաս առաջին արգելապատնեշը հաղթահարել, որպեսզի կարողանաս ցատկել 2-րդ, 3-րդ արգելապատնեշների վրայով եւ հասնես եզրափակչին։ Դրանք տարրական բաներ են, եւ նման ռանգի պաշտոնյաները պետք է հասկանան ու չպետք է նման հայտարարություններ անեն։ Ընդհակառակը՝ պետք է քայլեր անեն բաց եւ փակ դիվանագիտության ռեժիմներով, փորձել շտկել իրավիճակը, բայց այն, ինչ ասվում ու արվում է ամենաբարձր մակարդակով, ռեակցիաներ է առաջացնում, եւ մի գեղեցիկ օր տեսնելու ենք, որ բոլոր շուկաները փակ են մեզ համար»։
ՀԳ․ Երեկ կառավարությունից հաղորդագրություն ստացանք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վրաստանում է, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Մենք սարսափով մտածեցինք, թե ինչ դարակազմիկ մտքեր կարող է հնչեցրած լինել սույն անձնավորությունը, ասենք` հանդիմանել Վրաստանի վարչապետին, թե ինչու են իրենց արտադրած գինին ու մանդարինն արտահանում Ռուսաստան, չէ՞ որ դրանով նվազեցնում են իրենց երկրի «Անկախությունն ու Սուվերենությունը»»:
Անցյալ շաբաթ Alpha News հեռուստաընկերությունը խնդրեց ինձ մեկնաբանել ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը (100 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ), որը երկու տարով կասեցնելու է նախագահ Ջո Բայդենի իրավասությունը՝ շրջանցելու Միացյալ Նահանգների ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը, որն արգելում է օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Եթե Ներկայացուցիչների պալատը նույնպես հավանություն տա այս օրինագծին, ապա այն կուղարկվի նախագահին՝ ստորագրելու համար, որից հետո այն օրենքի ուժ կստանա: 1992 թվականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահները, ներառյալ նախագահ Բայդենը վերջին երկու տարիներին, շրջանցել են 907-րդ հոդվածը՝ այդպիսով տասնյակ միլիոնավոր դոլարների օգնություն տրամադրելով Ադրբեջանին։
Սենատի որոշումը զայրացրել է Ադրբեջանի արտգործնախարարությանը, որն այն որակել է որպես հարված հայ-ադրբեջանական հարաբերություններին և չեղարկել իր մասնակցությունը նոյեմբերի 20-ին նախատեսված Վաշինգտոնի բանակցություններին երկու երկրների արտգործնախարարների միջև։
Alpha News-ին տված հարցազրույցի ժամանակ ես հայտարարեցի, որ ոչ մի ամերիկացի սենատոր դեմ չի եղել հակաադրբեջանական օրինագծին, չնայած Ադրբեջանը վարձել է բազմաթիվ խոշոր լոբբիստական ընկերություններ՝ Վաշինգտոնում իր շահերը պաշտպանելու համար: Սա նշանակում է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Ադրբեջանը վատնել է տասնյակ միլիոնավոր դոլարներ՝ վճարելով այդ անօգուտ լոբբիստական ընկերությունների համար։ Ավելացնեմ, որ այս լոբբիստական ընկերությունների աշխատանքը վերահսկելու անմիջական պատասխանատուն Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն է։ Հետևաբար, ցանկացած կառավարություն, որը կիմանա նման հսկայական գումարների վատնման մասին, անմիջապես կազատի իր դեսպանին։ Եթե նախագահ Ալիևը չազատի դեսպան Իբրահիմին, ուրեմն նա նույնքան պատասխանատու կլինի անօգուտ լոբբիստական ընկերությունների վրա միլիոնավոր դոլարների վատնման համար, որոնք չեն կարողացել համոզել 100-ից գոնե մի սենատորի քվեարկել հօգուտ Ադրբեջանի:
Alpha News-ին տված հարցազրույցից մի քանի օր անց Ադրբեջանի առաջին անգլիալեզու թերթը՝ AzerNews-ը, հրապարակեց ծավալուն հոդված՝ «Կաշառք տալով կոնգրեսականներին, հայկական լոբբին վտանգ է ներկայացնում Երևանի ապագայի համար» վերնագրով, հարձակվելով անձամբ ինձ վրա՝ այն բանի համար, որ հայտարարել եմ՝ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է վատնել լոբբինգի վրա։ Ահա թե ինչպես են վարվում անամոթ մարդիկ, երբ ուրիշներին մեղադրում են այնպիսի բաների համար, որոնցում իրենք են մեղավոր:
Ամբողջ աշխարհը տեղյակ է Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» և ադրբեջանական փողերի լվացման մասին, որ միլիարդավոր դոլարներով կաշառում է քաղաքական գործիչներին ողջ Եվրոպայում՝ Ադրբեջանի օգտին ձայներ տալու համար՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները և նրա կեղծ նախագահական ընտրությունները արդարացնելու համար:
AzerNews-ն անամոթաբար հայտարարում է, որ «արտերկրում Հայաստանի լոբբիստական կազմակերպությունները միլիոններ, իսկ գուցե միլիարդներ են լցնում կոնգրեսականների գրպանները, ուստի, Արևմուտքից կհնչեն անհիմն և կողմնակալ կարծիքներ ընդդեմ Ադրբեջանի»։
Վերոնշյալ նախադասության մեջ կան մի քանի լուրջ սխալներ։ Նախ, Հայաստանի կառավարությունը ոչ մի ամերիկյան լոբբիստական ընկերություն չի վարձել պարզապես այն պատճառով, որ չունի այն հսկայական նավթադոլարները, որոնք ունի Ադրբեջանը, և որոնք վատնում է Վաշինգտոնում լոբբիստական ընկերությունների վրա՝ փոխարենը իր երկրում հոգ տանելու իր աղքատ ժողովրդին: Երկրորդ, ամերիկահայ կազմակերպությունները միլիոնավոր, էլ չասած միլիարդավոր դոլարներ չունեն, որ «լցնեն կոնգրեսականների գրպանները»։ Ամերիկահայերին հարկավոր չէ կաշառել որևէ մեկին։ Երբ քո գործն արդար է, դու կարիք չունես որևէ մեկին կաշառելու ճշմարտության մեջ համոզելու համար: Միայն այն դեպքում, երբ դու զանգվածային հանցագործություններ ես կատարում, ինչպես բազմիցս անում են Ադրբեջանը և Թուրքիան, պետք է միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ ծախսես քո հանցագործությունները կոծկելու համար:
AzerNews-ն այնուհետև մեղադրել է Ադրբեջանին՝ ասելով, որ Բաքուն «ոչ միայն հետաքրքրված է մասնակցել գործընկերության որոնման այս աճուրդին, որը Հայաստանը շռայլորեն անում է հիմա»: Թեև այս նախադասությունը քերականորեն սխալ է կազմված, ադրբեջանցի գրողը կարծես թե ընդունում է, որ Ադրբեջանը ձգտում է կաշառել օտարերկրյա պաշտոնյաներին: Սա անօգուտ հայտարարություն է, քանի որ Ադրբեջանը տարիներ շարունակ արդեն կաշառում է օտարերկրյա պաշտոնյաներին։
Ադրբեջանը աշխարհի ամենավերջին երկիրն է, որ կարող է զրպարտել Հայաստանին կամ որևէ այլ երկրի, քանի որ Բաքուն ղեկավարում է մի բռնապետ, որը բանտարկում է լրագրողներին և իրավապաշտպաններին, իսկ նրա զինվորները նողկալի ռազմական հանցագործություններ են կատարում, ինչպիսիք են բռնաբարությունները և գլխատումները: Ադրբեջանը ներխուժել է Արցախ և ցեղասպանություն իրագործել հայ բնակչության նկատմամբ։ Ավելին, ադրբեջանցի զինվոր Ռամիլ Սաֆարովը Հունգարիայում ՆԱՏՕ-ի կազմակերպած ուսումնական սեմինարի ժամանակ կացնահարեց քնած հայ զինվորին՝ գլխատելով նրան։ Ալիևը կաշառեց Հունգարիայի կառավարությանը նրան բանտից ազատելու համար, իսկ հետո նրան ներում շնորհեց ու հռչակեց ազգային հերոս։
Ես շնորհակալ եմ AzerNews-ին՝ Գլենդելում (Կալիֆորնիա) իմ տված հարցազրույցին Բաքվից ուշի ուշով հետևելու և անհիմն ու կեղծ պատասխաններ գրելու համար: Հոդվածագիրը՝ AzerNews-ի գլխավոր խմբագրի տեղակալ Էլնուր Էնվերօղլուն, շատ ջանքեր է գործադրել ոչ միայն իմ հեռուստատեսային հարցազրույցը գտնելու, այլև այն հայերենից անգլերեն թարգմանելու համար։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Փաշինյանը շարունակում է իր մտքում եղած երրորդ կողմերին ինչ-որ բան առաջարկել, ինչի դիմաց պետք է ստանա այն Հայաստանը, որն իր կարծիքով այդ կորուստների «փոխհատուցումն է»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը․
«Ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաձախողվածը, հույս ունի գրանցած արդյունքները բարելավելու և պատմության մեջ ինչ-որ ձեռբքերմամբ հիշվելու՝ փորձելով ստվերում թողնել ձախողումները։
Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է անում և կամ գիտեր՝ ինչ պետք է անի դրանից հետո։ Մի պահ պատկերացրեք հակառակ վարկածը, որ Փաշինյանը չգիտեր, թե ինչ է անում, շարունակում է չիմանալ, թե ինչ պետք է անել և որևէ լուրջ պայմանավորվածություն որևէ մեկի հետ չունի։
Այս համատեքսում ստացվում է, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո արդեն հինգ տարի է անցել, իսկ գրանցած արդյունքը, մեղմ ասած, աղետալի է երկրի համար։ Պարտություն պատերազմում, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, Հայաստանի սահմանի անձեռնմխելիության կորուստ և հետագա կորուստների վտանգ։
Տրամաբանորեն՝ Փաշինյանն իր առաջ խնդիր պետք է դրած լինի սրան հակադրելու ինչ-որ ձեռքբերում, որն իր մտքում, միգուցե, Հայաստանի սահմաններից ներս բարեկեցիկ կյանքն է, միգուցե՝ նոր աշխարհաքաղաքական իրավիճակը և իր պատկերացրած այդ իրավիճակում Հայաստանի նպաստավոր դիրքը։ Նա ամեն գնով պետք է փորձի երկարացնել իր իշխանությունն այնքան, որ իր պատկերացրած ծրագիրն իրագործելով, թեկուզ ի հեճուկս մեր բարոյական, պատմական և այլ արժեքերի ոտնահարման, առաջարկի այնպիսի «փոխհատուցում», որը մոռացության կմատնի կորուստներն ու ձախողումները։
Եթե նույնիսկ ընդունենք, որ կա նման «փոխհատուցում»,- ինչն ի սկզբանե դժվար է պատկերացնել,- այդուհանդերձ, եթե առնվազն նրա մտքում նման տեսլական կա, խնդիրն այն է, որ դա հնարավոր չէ իրականացնել, եթե իրականացնողը չգիտի՝ ինչ է անում։
Ինչպես արտաքին քաղաքական բոլոր հարցերում Փաշինյանն ի սկզբանե չի իմացել՝ ինչ է անում, ինչը հանգեցրեց պատերազմի և պարտության, այսօր ևս՝ այն, ինչ անում է Հայաստանի հետ, նույն ճանապարհի մի մասն է, քանի որ նա կրկին չգիտի՝ ինչ է անում և չի գիտակցում չիմանալու հետևանքները։ Ամեն անգամ սխալվելուց և ձախողվելուց հետո, սխալն ընդունելու և հետևանքները մեղմելու փոխարեն, Փաշինյանը արդարացնում է սխալը՝ ինչ-որ նոր չակերտավոր նպատակների հասնելու հեռանկարով։
Ո՞րն է այդ հեռանկարը. դա երբեք ամբողջական չի ձևակերպվել։ Բայց 29,8 հազար քառակուսի կիլոմետրի մասին պարբերական հիշատակումները առիթ են տալիս ենթադրելու, որ նրա պատկերացմամբ՝ այդ սահմաններով Հայաստանը պետք է պայծառ ապագա ունենա։ Այն հակադիվանագիտական, կացնային զեղումները, որոնց ականատես ենք լինում արտաքին քաղաքականության մեջ, հավանաբար այդ «նպատակին» հասնելու մասն են։
Բանն այն է, որ Հայաստանի ներկայիս սահմաններին սպառնացող վտանգը տրամաբանորեն գալիս է Ադրբեջանից կամ Թուրքիայից։ Բայց տպավորություն է, որ Փաշինյանի բանակցության կողմը երրորդ կողմեր են։ Այդ կողմերին են ուղղված արտաքին քաղաքական նրա ուղերձները, և այդ կողմերի հետ, իր համոզմամբ, նա ձեռք է բերել ինչ-որ պայմանավորվածություններ։ Ողբերգությունն այն է, որ դա միայն իրեն է թվում։ Իրականությունն այն է, որ որևէ մեկը նրան որևէ խոստում չի տվել, բայց նա շարունակում է իր քաղաքականությունը կառուցել այդ թվացյալ խոստումների վրա։
Դիվանագիտության մեջ ամենակարևոր գործիքներից մեկը փոխադարձ առևտրի (tradeoff) հնարավորություն ստեղծելն է։ Այն է՝ կարողանալ ընդլայնել օրակարգը՝ հնարավորություն ստեղծելով փոխադարձ առևտրի համար։ Օրինակ, եթե Պրահայում անգամ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո նա կարողանար բանակցային օրակարգ ներմուծել խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ լինելու անվիճելի հանգամանքը, ապա այսօր մենք կլինեինք շատ ավելի բարենպաստ բանակցային իրավիճակում։
Նա դա չարեց, դարձյալ՝ իր կարծիքով երրորդ կողմերից դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելով։ Այսօր ևս չդնելով արցախցիների՝ իրենց հայրենիք վերադառնալու, առնվազն նվազագույն ինքնավարության, Բաքվի բանտերում մեր հայրենակիցների ազատ արձակման հարցը, Փաշինյանը շարունակում է իր մտքում եղած երրորդ կողմերին ինչ-որ բան առաջարկել, ինչի դիմաց պետք է ստանա այն Հայաստանը, որն իր կարծիքով այդ կորուստների «փոխհատուցումն է»։ Նա հույսը դրել է երրորդ կողմի վրա՝ որևէ երաշխիք չստանալով և, ըստ էության, այդ երրորդ կողմերի հետ նույնիսկ բանակցային tradeoff չունենալով։
Դիվանագիտության գիտակ պետք չէ լինել հասկանալու, որ եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում որևէ խնդիր, և ակնկալում ես, որ քո լռելյայն զիջումները ինչ-որ մի տեղ պետք է գնահատվեն, դա կարող է բերել միայն նոր զիջումների, ինչը մեծ հավանականությամբ կբերի շատ ավելի փոքր, թույլ և անկայուն Հայաստանի»,-գրել է Օսկանյանը։
Ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակվում է Ռուսաստանի Դաշնությունից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը Հայաստան։ Ինչպես այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը, 2023 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի ՌԴ ապրանքների արտահանման շուրջ 85 տոկոս դոլարային աճին զգալիորեն նպաստել է վերարտահանումը։
Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա, ըստ նրա, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն այս տարվա 9 ամիսներին աճել է 48,4 տոկոսով։ Զբոսաշրջիկների 29,1 տոկոսը եկել են ՌԴ-ից։
Վահան Սիրունյանը միաժամանակ նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել են շուրջ 23,1 տոկոսով։ «Այլ երկրներից փոխանցումները նվազել են 50,5 տոկոսով, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումներն աճել են 27,4 տոկոսով»,- նշեց փոխնախարարը։
Նրա խոսքով՝ արտահանման ծավալներն աճել են 44,8 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 46,4 տոկոսով։
«Արտահանման աճի դանդաղումը, ի համեմատ նախորդ ամիսների, հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազային էֆեկտով, ինչպես նաև պղնձի միջազգային գների նվազմամբ և ՌԴ ռուբլու նկատմամբ ՀՀ դրամի արժևորման տեմպերի արագացմամբ»,-ասաց Վահան Սիրունյանը։
Financial Times-ը գրում է, որ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան զինվորականների կողմից օգտագործվող քաղաքացիական ապրանքների, ինչպիսիք են միկրոչիպերն ու հեռադիտակային տեսարժան վայրերը, աճում է, ինչը անհանգստացնում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին, որոնք ցանկանում են կանխել նման ապրանքների մուտքը ՌԴ, գրում է Financial Times-ը:
Ռուս զինվորականների կողմից օգտագործվող 45 քաղաքացիական նյութերի Թուրքիա ներմուծման ավելացումը խաթարել է ԱՄՆ-ի և Եվրոպայի ջանքերը՝ սահմանափակելու Մոսկվայի կարողությունը զինելու իր զինված ուժերը՝ բարձրացնելով լարվածությունը Անկարայի և ՆԱՏՕ-ի իր գործընկերների միջև:
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին Թուրքիան հաղորդել է 158 միլիոն դոլարի 45 «առաջնահերթ» ապրանքների արտահանման մասին Ռուսաստան և նախկին խորհրդային հանրապետություններ, որոնք կասկածվում են Մոսկվա մատակարարման ուղիների մեջ, ինչը շատ ավելին է, քան 2022 թվականին։
2015-2021 թվականներին նման ապրանքների միջին մատակարարումը կազմել է 28 մլն դոլար։
G7 երկրներից Թուրքիայից առաջնահերթ ապրանքների ներմուծումն այս տարի 2015-2021 թվականների նույն ժամանակահատվածների համեմատ աճել է ավելի քան 60%-ով և կազմել գրեթե 500 մլն դոլար։
Ապրանքների 45 կատեգորիաները, որոնք ներառում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են միկրոչիպերը, կապի սարքավորումները և մասերը, ներառյալ հրացանի շրջանակները, ենթակա են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի արտահանման հսկողությանը՝ նպատակ ունենալով կանխել դրանց ներմուծումը Ռուսաստան: Բայց ընկերությունները կարող են շրջանցել այս սահմանափակումները՝ օգտագործելով միջնորդ կառույցներ՝ իրենց վերջնական նպատակակետերը թաքցնելու համար:
ԱՄՆ գանձապետարանի ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը այս շաբաթ կայցելի Թուրքիա՝ քննարկելու «այն առևտրային և ֆինանսական գործունեությունը կանխելու եւ հետաքննելու ջանքերը, որոնք աջակցում են Ռուսաստանի ջանքերին Ուկրաինայի դեմ պատերազմում»:
«Որոշ երրորդ երկրների հետ, ինչպիսին Թուրքիան է, մենք ունենք ավելի թույլ կիրարկման դիրք, քան մենք կցանկանայինք», — FT-ին ասել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի նախկին տեղակալ Էմիլի Քիլքրեյսը:
«Մենք իսկապես պետք է հենվենք այս երկրների վրա, որպեսզի կատարեն հարկադիր գործողություններ իրենց իրավասություններում, որպեսզի հասնենք այն կոնկրետ կազմակերպություններին, որոնք հեշտացնում են մատակարարումը», — ասել է նա:
Քիլքրեյսը հավելել է, որ եթե Թուրքիան փոփոխություններ չանի, «ԱՄՆ-ն և նրա գործընկերները ստիպված կլինեն հարկադրական գործողություններ ձեռնարկել»։
Հիշեցնենք, որ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ֆիննական HD-Parts ընկերությունը Ռուսաստան է արտահանել միլիոնավոր եվրո արժողությամբ բեռնատարների պահեստամասեր։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.