29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Ադրբեջանի ԶՈւ-ն գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքը»,- Արցախի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն՝ ընդգծելով ․ «Տեսել եմ անձամբ ու կարող եմ վկայել միջազգային իրավունքի խախտման մասին»։ Նրա խոսքով՝ Արցախի ճակատագիրը կապված է Սյունիքի հետ, իսկ Սյունիքը Հայաստանի ամբողջականության բանալին է։
«Ես Սյունիքի մարզպետի կողքին էի այն պահին, երբ նա տեղեկացավ, որ այնտեղ, որտեղ մենք գտնվում էինք (Տեղ գյուղ-խմբ․), մի օր առաջ առաջխաղացում է տեղի ունեցել։ Տեսել եմ և կարող եմ վկայել միջազգային իրավունքի խախտման մասին։ Ինչպես և տեսել եմ ադրբեջանական դրոշները, որոնք ծածանվում են հայկական հողերի վրա գտնվող բարձունքներում։ Ու նաև կարողացա քիչ առաջ զրուցել Արցախից տեղահանվածների հետ, որոնց խոսքերը խորապես հուզիչ են։ Որպես քաղաքական գործիչ՝ իմ պարտավորությունն է գործի անցնել և կարողանալ այս պահին ձեզ օգնության գալ»,- ասաց Լորան Վոքիեն։
Լորան Վոքիեի խոսքով՝ չպետք է թույլ տալ, որպեսզի անուշադրության մատնվեն Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե Արցախում, թե Լաչինի միջանցքում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է անցնել գործնական քայլերի։
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը խոսքում նախ նշեց, որ տարիներ ի վեր Հայաստանի ու Արցախի բարեկամն է և ցնցված է Հայաստանի և Արցախի շուրջ ստեղված իրավիճակով։
«2019-ին մենք հանդիպել էինք Արցախի ներկայացուցիչների հետ, և Արցախի ու իմ շրջանի միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել։ Իմ շրջանում մենք քաղաքական դիրքորոշում էինք ընդունել՝ հաստատելու համար Արցախի անկախության իրավունքը, ինչի պատճառով և հետևանքով իմ և նույնիսկ իմ ընտանիքի նկատմամբ պանթուրքիստական ահաբեկչական կազմակերպությունների կողմից լուրջ ճնշումներ գործադրվեցին։ Ինչու՞ եմ եկել այսօր, որովհետև շատ լավ գիտեմ, որ միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, և որ մեծ վտանգ կա, որ այս ամենի մեջ կմոռացվեն Հայաստանը և Արցախը։ Ես այստեղ եմ ասել համար, որ մենք չենք մոռանում ձեզ, դու մենակ չենք, և չպետք է թույլ տանք, որ լռություն հաստատվի և անուշադրության մատնվեն միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Լաչինի միջանցքում»,- ընդգծեց Լորան Վոքիեն։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Սյունիքում ստեղծված լարված իրադրությունն ու ադրբեջանցիների ակտիվությունը Տեղ գյուղի ուղղությամբ պայմանավորված է Հայաստանն Արցախին կապող երթուղու փոփոխությամբ:
Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել:
Ըստ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունների, դեռ 2022 թվականի օգոստոս-սեպտեմբերին փոփոխության ենթարկվեց ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի այն հատվածը, որն անցնում էր Բերձոր քաղաքով և Աղավնոյով:
Նախատեսված էր, որ շրջանցիկ ճանապարհը դրանից հետո դեպի ՀՀ պետք է մուտք գործեր ոչ թե Տեղ գյուղով, այլ Կոռնիձորով, սակայն ՀՀ իշխանությունը ճանապարհի այդ հատվածը չէր կառուցել և Արցախին փաստի առաջ կանգնեցրել:
Ավելի ուշ, ՌԴ միջնորդությամբ, Ադրբեջանը մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ժամանակ սահմանեց, որպեսզի ՀՀ-ն ճանապարհը կառուցի` մինչև այդ 4.7 կմ-ոց ժամանակավոր ճանապարհ կառուցելով, որը կրկին ՀՀ մուտք ապահովում էր Տեղ գյուղով` շրջանցելով Բերձորն ու Աղավնոն:
Այս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով, այսինքն` միջանցքն ու նրա տրամաբանության 5կմ-ոց բուֆերային գոտին Տեղ գյուղից տեղափոխվում են դեպի Կոռնիձոր:
Ադրբեջանն այս պահին տեղակայման, դիրքավորման աշխատանքներ է իրականացնում Տեղ գյուղի այն 5 կմ-ոց հատվածում, որտեղ նախկինում ներկայություն չուներ, որովհետև այն 5կմ-ոց միջանցքի հատված էր:
Ո՞րն է ՀՀ խնդիրը:
ՀՀ իշխանությունը պայմանավորվածություն ունենալով կամ նվազագույնը տեղյակ լինելով ՀՀ-ն Արցախին կապող երթուղու փոփոխության ժամկետից, ժամանակին բանակը կամ ԱԱԾ սահմանապահ զորքերը չի տեղակայել այդ հատվածում:
Ադրբեջանն օգտվելով հնարավորությունից, եկել է և դիրքավորվել է բարենպաստ բարձունքներում, հատվածներում` հենց սահմանագծին, իսկ ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով ՀՀ դիրքապահները հետագայում ստիպված կտեղակայվեն մեզ համար ոչ բարենպաստ պայմաններում, իսկ ՀՀ տարածքի հաշվին չեզոք` միջդիրքային, տարածություն կձևավորվի»:
Ադրբեջանը փորձում է ամբողջովին շրջափակել Արցախը, այլընտրանքային ճանապարհը, որ հայկական կողմը շատ ավելի վաղուց պետք է պատրաստեր, պատրաստ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«Կարծես, մինչեւ ապրիլի 1-ը ժամանակ է տրվել, չգիտեմ՝ որքանով կհասցնեն, բայց ադրբեջանցիները տեղակայվել են Հայաստանի եւ Արցախի սահմանների վրայի բարձունքներում, ասել են, որ տարածքն իրենցն է եւ իրենք եթե դեռ չեն տեղադրել, ապա կարծում եմ՝ այնտեղ կտեղադրեն անցագրային կետ: Ստացվում է, որ պայմաններ թելադրողն այս պարագայում իրենք են:
Իսկ տեղադրել անցագրային կետ, նշանակում է, որ ինքն է վերահսկելու Հայաստանից Արցախ գնացող ցանկացած տրանսպորտային միջոց, ցանկացած բեռի ու քաղաքացու մուտք: Իրենք ուզում են անցակետ դնել հենց Հայաստանի սահմանին, ոչ թե 5 կմ-անոց Լաչինի միջանցքում: Իսկ եթե դրեցին այդ անցագրային կետը, Արցախը 100 տոկոսով շրջափակման մեջ է հայտնվելու»,-ասաց նա:
Նահապետյանի խոսքով. այն, ինչ հիմա է կատարվում, Հայաստանի սահմանի մոտ է, Ադրբեջանն ասում է, որ դա իր տարածքն է, իր բարձունքներն են, որտեղ կուզի՝ կնստի. «Հիմա բավականին վիճահարույց բարձունքի վրա են նստել. Հայկական կողմն ասում է՝ մերն է, ադրբեջանցիներն ասում են՝ իրենցն է: Փաստը մնում է փաստ, որ նույնիսկ եթե այդ մի բարձունքը ադրբեջանցիները հետ վերադարձնեն, մնան այլ բարձունքների վրա, դա վտանգ է Հայաստանին: Ընդ որում, սա ձեռնոց է ռուս խաղաղապահներին, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նման բան նախատեսված չէ»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհին, ռազմական փորձագետն ասաց. «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այդ այլընտրնքային ճանապարհի երեք տարվա ընթացքում ընդամենը նախագիծը պետք է լիներ, որից հետո միայն սկսեին կառուցումը. «Ադրբեջանը, բնականաբար, որպես շահագրգիռ կողմ ավելի արագ կառուցեց ճանապարհի իր հատվածը: Այդ այլընտրանքային ճանապարհին հայկական կողմն իր համաձայնությունը տվել էր, հակառակ դեպքում Ադրբեջանը չէր կառուցի: Հիմա հայկական կողմի մասը պատրաստ չէ:
Ի դեպ, երբ Ադրբեջանի դիվերսիոն-հետախուզան խումբը այդ գրունտային ճանապարհին հայ ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառեց, զոհեր ունեցանք, հիմա անգամ այդ ճանապարհն է իրերնց կրակային խոցելիության տիրույթում: Եթե առաջ 1600-1800 մետր հեռավորության վրա էր, հիմա 300-400 մետր հեռավորության վրա է: Այսինքն ինքնաձիգով ցանկացած տրանպորտային միջոց խոցելի է»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե ՊՆ ստորաբաժանումները փոխարինվում են սահմանապահ զորքերով, Հայկ Մարտիրոսյանն ասաց. «Մեծ հաշվով, եթե ինչ-որ ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, իրականում մեխանիզմներ պետք է աշխատեն: Մեխանիզմներից առաջինն այն է, որ սահմանի ողջ երկայնքով բանակային ստորաբաժանումներ չլինեն, լինեն միայն սահմանապահ ուղեկալներ: Դա նշանակում է, որ սահմանապահ զորքերը ռազմական գործողություններ չեն կարող իրականացնել՝ ոչ իրենց անձնակազմի քանակով, ոչ պատրաստվածությամբ, ոչ էլ զինտեխնիկայով: Հիմա եթե Ադրբեջանը պատրաստ է սահմանապահ զորքեր տեղադրել, դա այդ մեխանիզմներն են:
Փաշինյանն ասում է՝ մենք սահմանապահ զորքեր ենք բերում կանգնեցնում, Ադրբեջանն էլ թող բերի կանգնեցնի: Փաշինյանը երեւի մոռացել է Գերմանիայում արած իր հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ ագրեսիայի: Իսկ դա նշանակում է, որ դա բանակային ստորաբաժանումներն են անելու, ոչ թե սահմանապահ զորքերը: Այնպես որ այդ վտանգը չի անցել, Ադրբեջանը հետ չի կանգնել «Զանգեզուրի միջանցքը» ուժով վերցնելու մտադրությունից: Շատ տարածքներ կան, որ Ալիեւը հստակ հայտարարում է, որ դրանք իրենն են, գալիս է վերցնելու, որովհետեւ սահմանագծում չկա»,-ասաց նա:
Փորձագետի խոսքով, Փաշինյանը ոչ թե պետք է սահմանապահ զորքեր բերի, այլ այնպես անի, որ Ադրբեջանը ռազմական առումով չկարողանա գործողություն իրականացնել: «Նույն Գերմանիայում Փաշինյանն ասաց, որ չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, բա այդ դեպքում ո՞վ կարող է Ադրբեջանի գործողությունները զսպել:
Մենք այդ լուծումն ունենք, այդ լուծումը մեզ առաջարկվել է. ՀԱՊԿ-ը բերում է իր դիտորդները, եւ եթե Հայաստանը խնդրի, կարծում եմ՝ ՀԱՊԿ-ը չի մերժի եւ նաեւ խաղաղապահ ստորաբաժանումներ կբերի: Սա է միակ զսպիչ գործիքը: Այ դրանից հետո, երբ այդ իրավիճակը լինի, այո, երկու երկրների սահմաններին պետք է լինեն սահմանապահ զորքեր»:
Նա կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը փորձում է օղակը սեղմել ոչ միայն Արցախի շուրջը, այլեւ Ստեփանակերտի. «Շուշիի մոտ բարձունքի գրավումը այդ նպատակն ունի: Ադրբեջանը հիմա բնակավայր առ բնակավայր կտրտում է: Մարտակերտի մոտ է ուզում կտրել, Ասկերանի մոտ է ուզում կտրել: Երբ Ասկերանի շրջանի հայտնի երկու բնակավայրերում ադրբեջանցիները հայտնվեցին, դա եւս այդ նպատակն ուներ: Նրանք ուզում են Ստեփանակերտ տանող ճանապարհների ու բարձունքների վրա իշխել, Ստեփանակերտը որպես անկլավ է մնում, մայրաքաղաքը կտրվում է իր բնակավայրերի հետ հաղորդակցությունից: մաս-մաս, կտոր-կտոր իրենք դա անում են»:
Հարգելի հայրենակիցներ, Բնցքամարտի ֆեդերացիայի նախագահը իր հայտարարությունում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը:
«Նրա այն պնդումը, թե ես փող եմ ուզել Հունաստանի հավաքականի ներկայացուցչից բացարձակ սուտ է։ Սուտ է նաեւ այն, թե իբր իրենք շատ բան են արել իմ չեմպիոն դառնալու համար։ Այդ ճանապարհն ինքս եմ անցել, կրելով բազմաթիվ հարվածներ։
Ակնհայտ է, որ այս եւ նմանատիպ այլ հայտարարություններով փորձ է արվում արատավորել իմ բարի համբավն ու մարզական կարիերիան։
Ինչպես արդեն հայտնել եմ Ֆեդերացիայի նախագահն անգամ հարկ չի համարել ինձ դիմավորել եւ շնորհավորել»,- գրել է նա։
«Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը մարզական համալիրի օրգանական մասն է և առանց դրա հնարավոր չէ «Հրազդանում» միջազգային չափանիշներին համապատասխան մրցախաղեր անցկացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Աղաբաբյանը։
«Մենք այդտեղից ոչ մի տեսակի եկամուտ չունենք։ Հակառակը` տարիներ շարունակ սեփական գրպանից գումարներ ենք հատկացրել, որպեսզի դաշտը պահպանվի։ Մինչև հիմա պարտք ենք ֆեդերացիային։ Սնանկացման գործընթացից հետո ֆինանսական միջոցներ չունենք և չենք կարողանում որևէ բան անել»,– նշել է Աղաբաբյանը։
Մարտի 25-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին քննարկվել է նաև Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի (կանոնադրության) վավերացման հետ կապված հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Ազգային ժողովը դեռ չի քննարկել այս հարցը (որոշումն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո), այս քայլը չափազանց բացասաբար ընկալվեց հայ հասարակության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։
ՌՀՄ ակտիվի հանդիպման մասնակիցների դիրքորոշումը հետևյալն է.
Այս որոշումը, առաջին հերթին, ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի, Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության, որն այսօր, ի հեճուկս ամեն ինչի, երաշխավորում ու ապահովում է հենց Ռուսաստանը։
Ռուսաստանի հայերի միությունն ակնկալում է, որ ՀՀ Ազգային ժողովը քվեարկելիս առաջին հերթին կկարևորի Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի շուրջ երեք միլիոնանոց հայ համայնքի շահերը. համայնքի, որից տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը զգալի տնտեսական օգնություն է ստանում։
Հաշվի առնելով հանրային ռեզոնանսը, կարծում ենք, որ թե՛ Հայաստանի քաղաքացիները, թե՛ սփյուռքի հայերը շահագրգռված կլինեն իմանալ Հայաստանի վարչապետի և նախագահի դիրքորոշումը: Նրանք կարող են հրապարակայնորեն խոսել այս հարցի շուրջ, քանի որ այն քաղաքական բնույթ ունի, և չի վկայում Հայաստանի դատական համակարգի ժողովրդավարության և անկախության ենթադրյալ դրսևորման մասին, ինչպես փորձում են ներկայացնել մի շարք հակահայ գործիչներ։
Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարությանը, թե նման որոշումը պայմաններ է ստեղծում Ալիևի ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՄՔԴ հնարավոր բողոքարկման համար, ապա հարկ է հիշել, որ Ադրբեջանը, ինչպես, ի դեպ, և տարածաշրջանի բոլոր մյուս երկրները՝ Իրանը, Վրաստանը, Թուրքիան, չի հանդիսանում Հռոմի ՄՔԴ կանոնադրության անդամ, և իրեն բնորոշ ձևով ամբողջությամբ անտեսում է այնպիսի որոշումներ, ինչպիսին, օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի մեկ ամիս առաջ ընդունված որոշումն է, որով Բաքվին պարտավորեցրել էին բացել Լաչինի միջանցքը։
ՌՀՄ կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել համակողմանի հավասարակշռված մոտեցում և ինքնուրույնություն ու վերանայել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցը»։
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարության անանուն աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի մտադրությունն անընդունելի է Ռուսաստանի համար։
«Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում պաշտոնական Երևանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու ծրագրերը Ռուսաստանի ղեկավարության դեմ ՄՔԴ-ի վերջին անօրինական և իրավաբանորեն անվավեր «օրդերների» ֆոնին»,-ասել է պարբերականի աղբյուրը:
Հաղորդվում է, որ «հայ գործընկերներին զգուշացվել է Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների վրա իրենց հնարավոր քայլերի ծայրահեղ բացասական հետևանքների մասին»։
Հիշեցնենք, որ օրերս Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ Երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման միջազգային օրդերներ էր տվել։ Միջազգային քրեական դատարանը պարզաբանում է, որ Պուտինն ու Լվով-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսման մեջ։
Թեհրանը կարծում է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «երեք գումարած երեք» ձեւաչափի շրջանակում, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների (Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան), ինչպես նաեւ այս տարածաշրջանի ամենամոտ երեք հարեւանների մասնակցությունը։ (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա): Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, մենք պետք է «երեք գումարած երեք» մեխանիզմով, ինչպես նաեւ գործող մեխանիզմներով, առանց ուժի դիմելու, կարգավորենք այս տարածաշրջանում հարցերը»,- ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել է նա։
Աբդոլլահիյանը նաեւ ընդգծել է կովկասյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները զարգացնելու համար դեպի կայուն խաղաղության եւ անվտանգության ուղղությամբ շարժվելու կարեւորությունը, ինչպես նաեւ ընդգծել է այս իրավիճակում արտաքին միջամտության անընդունելիությունը։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղություն եւ կայունություն, եւ այս տարածաշրջան արտաքին միջամտությունը եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը գործոններ են, որոնք էլ ավելի են բարդացնում իրավիճակը», — հայտարարել է դիվանագետը։
Չորեքշաբթի ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ էր վարել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանիի հետ, ով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ Բանակցությունների ընթացքում դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները ստուգել են իրենց դիրքորոշումները տարբեր թեմաների շուրջ՝ Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերսկսման հարցերից մինչեւ Հարավային Կովկասում իրադրության կայունացման խնդիրներ։
Ադրբեջանի վրա Թուրքիայի ազդեցությունը բավականին մեծ է, սակայն Ադրբեջանի վրա մեծ ազդեցություն ունեն նաեւ Մեծ Բրտանիան, Իսրայելը եւ միշտ չէ, որ Ադրբեջանի նախագահը իր քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ, որոշ հարցերում բավականին անկախ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Այո, Ադրբեջանին ուզում են օգտագործել Իրանի դեմ: Ադրբեջանին արդեն մի մեծ ծառայություն են մատուցել արցախյան պատերազմի ժամանակ՝ մեր հաշվին, եւ Ադրբեջանն ունի որոշակի պարտավորություններ: Ապագայում Ադրբեջանին, ըստ էության, խոստանում են նաեւ Իրանի տարածքի մի մասը: Խոսքն Ատրպատականի մասին է: Ադրբեջանի նախագահն այսօր վա բանկ է գնացել եւ ինչպես պոկերում, իր բոլոր փողերով մեկ խաղադրույք է արել:
Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Իրանի դիրքերն ուժեղանում են, չնայած ներքին շատ լուրջ պրոբլեմներին: Դա կապված է Չինաստանի միջնորդության, արաբական աշխարհի հետ մերձեցմամբ: Արդեն Սաուդյան Արաբիան Իրանում ներդրումներ է պատրաստվում անել: Նաեւ ուժեղանում են ռուս-իրանական հարաբերությունները: Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում է եւ այնտեղ շատ հետաքրքիր ու լուրջ հայտարարություններ են արվում:
Մենք պետք է հասկանանք, որ այն, որ հիմա Սյունիքը հայկական է, դա առաջին հերթին Իրանի շնորհիվ է: Բնականաբար, Իրանն իր այդ քայլերը համաձայնեցնում է Ռուսաստանի հետ»,-ասաց նա:
Հարցին, թե կարո՞ղ է Ադրբեջանի Իրանի դեմ հարձակման պլացդարմ դառնալ, Դանիելյանը պատասխանեց. «Արդեն դարձել է այդպիսի պլացդարմ եւ դարձել է վերջին մի քանի տարիներին: Իսրայելական հետախուզական կենտրոնները գործում են Ադրբեջանում, եւ հիմնական հետախուզական գործողությունները հիմնականում Ադրբեջանի տարածքից են կատարվում: Ադրբեջանը վաղուց կարմիր գծերն անցել է, բայց մյուս կողմից Իրանն ուժեղանում է եւ Ադրբեջանը լուրջ վտանգների առջեւ է կանգնած: Եթե Ուկրաինական պատերազմն էլ ինչ-որ լուծում գտնի եւ Չինաստանի ու իրանի դիրքերն ուժեղանան, կարծում եմ՝ Ադրբեջանի ներկայիս ղեկավարին ներում չի լինելու: Դա է պատճառը, որ Ադրբեջանն ուզում է Սյունիքի միջանցքն ստանալ եւ ուղիղ կապ հաստատել Թուրքիայի հետ»:
Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, այլև ավելի է սրում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ նաև ներքին տրանսպորտային հաղորդակցությունը արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով», — նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ 2054 բարձունքից Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին շեն, Մեծ շեն ու մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը։
«Ադրբեջանը սա բացատրաում է, իբր թե, Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ռազմական բեռների ու անձնակազմի տեղափոխումներով։ Սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, բայց եթե միայն այսպես լիներ, գուցե, խնդիրը արժանի չլիներ հատուկ ուշադրության։ Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է», — ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը ԼՂ-ում բանակ չունի։
Բաքուն շարունակում է սպառնալ հայկական կողմին, թե Արցախի ու Հայաստանի միջև հաղորդակցությունն էլ ավելի կաթվածահար վիճակում կպահեն, եթե չկատարեն Ադրբեջանի պահանջները։ Չնայած Հաագայի դատարանի որոշմանը՝ Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու վերաբերյալ, Ադրբեջանն արդեն 108-րդ օրն է շարունակում է Արցախի լիակատար շրջափակումը, դեռ մի բան էլ հանդես է գալիս նոր շանտաժնելով։
Վերջին օրերին ադրբեջանական քարոզչամիջոցները հենց այդ սպառնալիքններն են ինտենսիվորեն տիրաժավորում։
Այսպես՝ ադրբեջանցի քաղաքագետ Ֆարխադ Մամեդովի շուրթերով Ադրբեջանը հնչեցնում է հետևյալ միտքը. «Ամեն անգամ երբ կհրաժարվեն հանդիպել Բաքվում կամ Ադրբեջանի այլ հատվածում, կիրականացվեն պայմանների ու իրավիճակի փոփոխմանն ուղղված գործողություններ (Ադրբեջանի կողմից/խմբ.) ու ավելի շատ կաթվածահար կարվի Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների գործողությունները Ղարաբաղում»։
Նշենք, որ օրերս Ադրբեջանի նախագահի աշխատակազմը երկրորդ անգամ հանդես էր եկել ցինիկ առաջարկով՝ ԼՂ բնակչության ներկայացուցիչներին հրավիրելով Բաքու, իբր, քննարկելու ստեղծված իրավիճակը։
Դրան ի պատասխան Արցախի ԱԳ նախարարությւոնը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր.
«Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։ Մենք երբեք չենք հրաժարվել ադրբեջանական կողմի հետ շփումներից, որի ապացույցն են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումներն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ:
Ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակման շարունակումը և Արցախում հումանիտար ճգնաժամի սաստկացումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի համաձայն, կարող է վկայել առանց հարկադրանքի և ուժի կիրառման, երկխոսության և բանակցությունների միջոցով, խնդիրները լուծելու Ադրբեջանի պատրաստակամության և շահագրգռվածության մասին։
Եվս մեկ անգամ շեշտում ենք տեխնիկական և հումանիտար հարցերի լուծման շուրջ երկխոսության քաղաքականացման անթույլատրելիությունը և ընդգծում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում»,- մարտի 28-ին հայտարարել է Արցախի հանրապետության ԱԳՆ-ն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.