29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Թուրքիան հնարավոր է համարում ֆրանսիացի քաղաքական գործիչներին ասել, թե որ ակցիաներին նրանց «կարելի է» մասնակցել, որին՝ ոչ։ Մասնավորապես, Անկարային դուր չի եկել որոշ ֆրանսիացի քաղաքական գործիչների մասնակցությունը Փարիզում քրդերի գործողություններին, որոնց ժամանակ ցուցարարները ծածանել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դրոշները։
Փարիզում երեք քրդերի սպանությունից հետո մի քանի բողոքի ակցիաներ են անցկացվել քրդական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն իր ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոնայի հետ հեռախոսազրույցի ժամանակ դժգոհել է բողոքի ցույցերի կապակցությամբ։
Չավուշօղլուն ընդգծել է, որ անընդունելի է ֆրանսիացի քաղաքական գործիչների մասնակցությունը միջոցառումներին (բողոքի ակցիաներին), որտեղ ծածանվել են ահաբեկչական ՔԱԿ-ի դրոշները եւ նրա առաջնորդի պատկերով պաստառները։ Նա ասել է, որ Ֆրանսիան չպետք է թույլ տա նման գործողություններ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարարությունը կանչել է Ֆրանսիայի դեսպանին, որպեսզի դատապարտի «ֆրանսիական կառավարության պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների ներգրավվածությունը հակաթուրքական քարոզչության մեջ»: ՆԳ նախարար Ժերալդ Դարմանինը ուրբաթ օրն ասել է, որ Ֆրանսիայի կառավարությունը սպանություններից հետո խնդրել է ոստիկանությանը ուժեղացնել քրդական համայնքի օբյեկտների պաշտպանությունը: Նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ քրդերը «զզվելի» հարձակման թիրախ են դարձել։
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին.
Ստորև ներկայացվում է հարցազրույցն ամբողջությամբ.
France 24 -Պարոն Վարդանյան, շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։ Նախ և առաջ կուզենայի Ձեզ տալ հետևյալ հարցը՝ կներկայացնե՞ք, թե այս շրջափակման պայմաններում ինչ վիճակ է ստեղծվել Արցախի Հանրապետության ժողովրդի համար։
Ռուբեն Վարդանյան-Նախ ուզում եմ ողջունել բոլորին և շնորհակալություն հայտնել բոլոր ֆրանսիացիներին, ովքեր աջակցում են մեզ, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը: Իրականությունն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունեն վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանված ընտանիքներ, ունենք մի քանի հարյուր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների։ Մենք ունենք բազմաթիվ ոչ արցախցիներ, ովքեր այցելել են Արցախ, և հիմա նրանք նույնպես արգելափակված են այստեղ։ Իրավիճակը բավականին ծանր է, բայց այստեղ ապրող մարդիկ հավատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախության, և դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու չնայած բոլոր մարտահրավերներին և բոլոր դժվարություններին՝ մենք համախմբված ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրա գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք և դառնում ենք ավելի ուժեղ այս շրջափակման պայմաններում։
France 24 — Իսկ մարդիկ, ովքեր իրականացնում են այս բողոքի ակցիաները, նրանք ակտիվիստնե՞ր են, որոնք բողոքում են տարածաշրջանում ապօրինի հանքարդյունաբերության դեմ, ի՞նչ եք կարծում այս մասին:
Ռուբեն Վարդանյան — Մենք այսօր կառավարության և հանքարդյունաբերող ընկերության ղեկավարության հետ համատեղ հայտարարություն ենք տարածել, որ պատրաստ ենք ընդունել միջազգային էկոլոգիական փորձագետների, որպեսզի գան և ստուգեն մեր հանքարդյունաբերությունը: Կարծում ենք, որ այն աշխատում է լավագույն չափանիշներով, և մենք նաև ցանկանում ենք, որ ստուգեն ոչ միայն մեր, այլև ամբողջ տարածաշրջանում հանքարդյունաբերությունը, և ստուգեն մասնագետները, ոչ թե ինչ-որ այսպես կոչված «էկոակտիվիստներ», որոնք մենք բոլորս պարզեցինք, որ իրական բնապահպան չեն։ Նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանում հատուկ ծառայություններում։ Ի դեպ, եթե Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրվեն և ստուգեն, թե վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիվը զրո է։ Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ։
France 24 — Կցանկանայի այժմ խոսել Ձեր անձնական պատմության մասին: Մինչև 2022 թվականի նոյեմբերին Արցախի պետնախարար դառնալը, Դուք Ռուսաստանի քաղաքացիություն ունեիք և ՌԴ քաղաքացիությամբ գործարար էիք Ռուսաստանում։ Ուզում եմ Ձեզ հարցնել, թե ի՞նչն է Ձեզ ստիպել Արցախում քաղաքականությամբ զբաղվել և վերադառնալ, տեղափոխվել Ստեփանակերտ։
Ռուբեն Վարդանյան — Հայերն ապրում են աշխարհով մեկ։ Մենք ունենք մեծ սփյուռք Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, շատ այլ երկրներում, և մենք բոլորս կապված ենք Արցախի հետ։ Արցախը տուն է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ հայոց այբուբենի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշտոցը, հայերեն տառերի ուսուցանումն սկսել է Արցախում, որը խորհրդանիշն է հայկական ժառանգության, հայկական մշակույթի, հայկական ԴՆԹ-ի։ Դրա համար էլ բազմաթիվ նախագծեր ենք արել վերջին 20 տարվա ընթացքում։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ես զգացի, որ սա Արցախում բնակվողների համար ամենադժվար ժամանակներից է և հասկացա, որ ուզում եմ լինել այն մարդկանց հետ, ովքեր իսկապես մեծ ճնշման են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Նրանք պետք է զգան, որ իրենք մենակ չեն։ Մենք նույնպես Արցախում արմատներ ունենք, սակայն այլ վայրերում ենք ապրում, և ես հասկացա, որ սա է հենց ժամանակը պատասխանատու լինել ազգիդ, սեփական հայրենիքի համար և փորձել օգնել մարդկանց, ովքեր իսկապես տառապում են ստեղծված իրավիճակում:
France 24 — Վերջերս մեղադրանքներ են հնչել, օրինակ՝ Հայաստանի որոշ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, թե Ռուսաստանն իր խաղաղապահի դերը Լաչինի այս շրջանում բավարար կերպով չի իրականացնում, չի կարողանում կատարել իր պարտականություններն այս տարածաշրջանի հանդեպ, արդյոք համաձա՞յն եք այդ մտքի հետ։
Ռուբեն Վարդանյան — Գիտեք, ես շատ երկրներում հետևել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիները, որոնք շատ անգամներ ուղարկվել են Աֆրիկա, և մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թվով զինվորներ, սահմանափակ մանդատ և զենք գործածելու սահմանափակ իրավունքներ։ Ուստի մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափությունը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ առանց ավելի լայն մանդատի, առանց ավելի մեծ թվով զինվորներ, առանց իրենց տանն ապրող և 35 տարի իրենց անկախության համար պայքարող հայերին պաշտպանելու ավելի հստակ իրավունքների ապագա չի լինի։ Ուստի կարծում եմ, որ շրջափակումը ցույց տվեց, որ թե որտեղից պետք է ավելի մեծ և ուժեղ մանդատ ստանալ՝ նաև ՄԱԿ-ից։
France 24 — Մենք խոսում էինք Արցախի Հանրապետության պետնախարարի հետ։ Շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան։
Այս մասին Թվիթերում գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը․
«Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակում Հայաստանը հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի Արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով»,- գրել է Կիրակոսյանը։
Եթե մարդիկ նման հայտարարություններ են անում՝ փաստեր չներկայացնելով, եւ ընդ որում՝ կոնկրետ նշում են երկիրը, եւ ոչ թե որպես միտման են մասին խոսում՝ անմիջականորեն հավակնություններ ներկայացնելով երկրին, ապա բարի եղեք փաստերով ներկայացնել դրանք։ Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնք իբր վկայակոչվում են, որ դրանք եղել են, դե, ուրեմն ցույց տվեք, պատմեք։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ-ն հարկադրում է Հայաստանին միջանցք տրամադրել Ադրբեջանին, միանալ միութենական պետությանը։
«Իսկ կարելի՞ է մի հարց. ո՞ւմ են վկայակոչում մարդիկ, ովքեր խոսում են այդ մասին։ Այն մասին, որ նրանց հարկադրում են։ Ի՞նչ փաստեր են վկայակոչում։ Կա՞ն ինչ-որ փաստեր, թե ինչպես է տեղի ունեցել հարկադրանքը. բարեկամական իրադրությունո՞ւմ, կարմիր գինու գավաթի շո՞ւրջ, թե՞ կոշտ է տեղի ունեցել այդ հարկադրանքը։ Ինչպե՞ս են հարկադրել։ Պետք է, չէ՞, հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Թե՞ մարդը վեր է կացել եւ ասում է. «Գիտեմ, որ հարկադրել են։ Անգամ հիշում եմ, բայց չեմ հիշում թե ով եւ չեմ հիշում, թե ինչպես։ Հասկանո՞ւմ եք, որ պետք է գոնե ինչ-որ փաստեր լինեն։ Եթե մարդիկ նման հայտարարություն են անում՝ փաստեր չներկայացնելով, եւ, ընդ որում, կոնկրետ հիշատակում են երկիրը, եւ ոչ թե որպես միտում են խոսում, այլ անմիջականորեն հավակնություն են ներկայացնում երկրին, ապա բարի եղեք, ամրագրեք դա փաստերով։ Չէ՞ որ փաստերը, որոնք իբր վկայակոչվում են, թե իբր դրանք եղել են. դե, ցույց տվեք, պատմեք։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ինչ-որ բան ասել ի հավելումն այն բանի, ինչն ասվել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կողմից այն մասին, որ ռուս պաշտոնյաներից ոչ մեկը երբեք նման ոչ մի բան չի ասել։ Ես նկատի ունեմ Հայաստանի միանալը միութենական պետությանը։ Դե, այս տեսակ բոլոր արտահայտությունների գնահատականները տրվել են։ Եվ մեկ անգամ եւս. ինչ-որ բան գոնե պե՞տք է ներկայացնել։ Եվ, ի դեպ, նույնը կարելի է ասել այն պնդման մասին, որ մենք, իբր, Երեւանին պարտադրում ենք իր կողմից չվերահսկվող մի ինչ-որ միջանցք Հայաստանի տարածքով։ Սա ֆեյք է, ինչի մասին նույնպես բազմիցս խոսել ենք։ Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ղեկավարների 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ճանապարհներ, այդ թվում, Հայաստանի հարավում երկաթուղային ճյուղի վերականգնման հետ կապված։ Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չեն վիճարկում ոչ Երեւանը, ոչ Բաքուն, այնպիսին է, որ երթուղիների ինքնիշխանությունը պատկանում է այն երկրին, որի տարածքով այն անցնում է»։
Եթե Ռուսաստանն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ապա հենց ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի ԱԽ նիստում ու ԼՂ-ում ռուս խաղաղապաներին ՄԱԿ-ի ԱԽ մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ, սրան նախորդել են Փառուխի և Խծաբերդի իրադարձությունները, որի հետևանքով շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ մնում են գերեվարված »,- ասաց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ բոլոր նախանշանները կան պնդելու, որ Ադրբեջանը հերթական ռազմական սադրանքն է պատրաստում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում.
«Պետք է անկեղծ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայութան համոզված կողմնակիցն է ու այդ ներկայության ջատագովը, բայց մեզ համար անընդունելի է ԼՂ հայաթափման լուռ վկա դառնալու ռուս խաղաղապահների ավելի ու ավելի տեսանելի դարձող գործելակերպը։ Ամեն դեպքում, մենք այս հարցերի պարզաբանման շուրջ պետք է սերտորեն աշխատենք ՌԴ ու մյուս միջազգային գործընկերների հետ՝ իրադրության հետագա սրում թույլ չտալու ու համապարփակ կարգավորումների հասնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց՝ կատարվել են «տոնական հսկիչ գնումներ» վերնագրով, որտեղ նշված էր, որ այդ հսկիչ գնումների արդյունքում մի շարք կազմակերպություններ և անհատներ տուգանվել են «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքը խախտելու եւ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու համար:
Տուգանվողների շարքում էր նաեւ «Վումենս» ակումբից հայտնի Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը և Թամարա Պետրոսյանը: Նրանք օրեր առաջ մասնակցել էին Լաչինի միջանցքի շրջափակման դեմ բողոքի ակցիային, իսկ դրանից առաջ հարսանիք վարելու համար 500 հազար դրամ կանխավճար էին ստացել եւ ՀԴՄ կտրոն չէին տրամադրել, ինչի համար էլ ՊԵԿ-ը նրանց տուգանել է 1 մլն դրամով:
Այսօր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել, որտեղից երևում է, որ այցելել է Մարի Իզմիրլյանի անվ․ Մանկատուն և նվերներ է բաժանել երեխաներին:
Նվերներն այս անգամ եղել են թանկարժեք: Hraparak.am-ի տեղեկություններով, Աննա Հակոբյանը «Ռեդմի» մոդելի հեռախոսներ է նվիրել մանկատան սաներին:
Մեր տեղեկություններով, Աննա Հակոբյանի նվիրած հեռախոսների գնումը տեղի է ունեցել «Icentre.am» խանութից՝ կանխիկ եղանակով:
Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել տվյալ խանութից, հեռախոսազանգին պատասխանող աղջիկը հաստատեց մեր այն լուրը, որ Հակոբյանի գրասենյակի կողմից գնվել են հեռախոսներ, իսկ մեր մյուս հարցին՝ կանխի՞կ, թե՞ անկանխիկ են եղել գնումները, պատասխանեց. «Ներողություն, բայց դա չենք կարող ասել, ներքին գաղտնիք է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Դեկտեմբերի 27-ին Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը ելույթ է ունեցել Անկարայի համալսարանի լեզվաբանական և պատմաաշխարհագրական ֆակուլտետի կողմից կազմակերպված «Դիվանագիտությանը նվիրված մի կյանք․Վերջին զարգացումների լույսի ներքո Թուրքիա-Հայաստան հարաբերությունները՝ դիվանագետ Սերդար Քըլըչի աչքերով» համաժողովում։ Այս մասին գրում է ermenihaber-ը
Քըլըչը թուրքական կողմի մոտեցումների բացահայտման տեսնակյունից կարևոր դիտարկումներ է արել Հայաստան-Թուրքիա գործընթացի մեկնարկի, ներկա փուլի և այլ էական հարցերի մասին։
Քըլըչը նախ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող գործընթացին։ կա: Նրա համոզմամբ՝ փոխադարձ ըմբռման և երկու կողմերի՝ երկարաժամկետ շահերը հաշվի առնելու պարագայում կհաղթահարվեն առկա խնդիրները:
«Պետք է գիտակցենք, որ գործընթացներից մեկում դրական տեղաշարժը դրականորեն է ազդում մյուս գործընթացի վրա և նմանապես գործընթացներից մեկում բացասական զարգացումը ազդում է մյուսի վրա: Այս երկու գործընթացներն առանձին-առանձին են, բայց հնարավոր չէ լիովին տարանջատել իրարից»:
Այնուհետև գալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին՝ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ խոսակցություններ կան, թե Թուրքիան և Հայաստանն իրականում եռակողմ բանակցություններ են վարում, որովհետև Ադրբեջանն էլ է մաս կազմում այդ գործընթացին:
«Իհարկե Ադրբեջանն էլ կա, Հայաստանի հետ երկխոսություն ունեցող որոշ երկրներ էլ կան: Սակայն դրանք ֆիզիկապես այս գործընթացի մեջ չկան, և չեն կարող պայմաններ թելադրել այս գործընթացում: Այս գործընթացը բացառապես երկկողմանի մակարդակում տարվող գործընթաց է: Բացառապես իմ և Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի միջև է տեղի ունենում: Իր հետ նաև որպես բարեկամ հարաբերություններ ունենք»։
Քըլըչը հիշեցնելով Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին շրջանում տեղի ունեցած տարբեր մակարդակի հանդիպումների դրական մթնոլորտը, այնուամենայնիվ շեշտել է, որ ներկա փուլում որոշակի խնդիրներ կան: Նրա կարծիքով՝ առկա խնդիրների լուծմանը հետամուտ պետք է լինեն տարածաշրջանային երկրները, բայց վերջին շրջանում ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը սկսել են միջամտել և խնդիրը միջազգայնացնել, ինչը թուրք դեսպանը սխալ է համարում։
«Տարածաշրջանային երկրներն իրենց խնդիրներն իրենց նախաձեռնությամբ պետք է լուծեն և տեր կանգնեն դրանց: Այս պահին մենք Ռուբինյանի հետ միասին հենց սա ենք փորձում անել»:
Սերդար Քըլըչը շեշտել է, որ կարգավորման գործըթնացի շրջանակներում առարկայական քայլեր են կատարվում: Դրանցից մեկն այն է, որ շատ կարճ ժամկետում Հայաստանի ու Թուրքիայի միջև օդային երկկողմանի ավիաբեռնափոխադրումներն են սկսվելու:
«Մեր կարգավորման գործընթացի մեկնարկից առաջ Հայաստանի հետ ինտերնետային կապի հնարավորություն չունեինք։ Թուրքիայի մի որևէ քաղաքացի ինտերնետի միջոցով մեզ հետ կապվելու համար Թբիլիսիի միջոցով էր կապվում ․․․ Այս կարգավորման գործընթացի արդյունքում այս հնարավորությունն էլ արդեն ապահովվեց, արդեն ուղիղ ինտերնետի հնարավորություն կա Թուրքիայի և Հայաստանի միջև»։
Քըլըչը կողմնակից է այն տեսակետին, որ տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության հաստատման գործընթացն անցնում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացի միջով: Հայաստանի և Արևմուտքի հարաբերությունների կայուն հիմքերի վրա դրվելն էլ Թուրքիա-Հայաստան գործընթացի հաջողությունից է կախված:
«Եթե Հայաստանում ժողովրդի կենսամակարդակի բարձրացում և բարգավաճում է ակնկալվում, ապա դրա ուղին Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումն է: Հիմա պատկերացրեք՝ երկու սահմանային անցակետ ունենք, մեկը երկաթուղային, մյուսը՝ ավտոճանապարհային: Դրանք բացվելու պարագայում, Ալիջան սահմանային անցակետի առջև Երևանն է գտնվում: Երկաթուղու համար նախատեսված Աքյաքա անցակետի դիմաց էլ Գյումրին է գտնվում…
Այժմ Ռուսաստանի դեմ իրականացվող տնտեսական պատժամիջոցների պայմաններում եթե Հայաստանի հետ առևտրի բնագավառում առկա խնդիրները հաշվի առնենք, սա Հայաստանի ժողովրդի կենսամակարդակի վրա շռնդալից ազդեցություն կարող է ունենալ»։
Ավելի քան երկու շաբաթ է, ինչ Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչները գտնվում են Ադրբեջանի կողմից լիակատար շրջափակման մեջ։ Այս մասին գրված է Le Républicain Lorrain-ի խմբագրականում։
«Մարդասիրական աղետի ուրվականը գրեթե չի դիպչում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով ձգտում է սովի մատնել բնակչությանը` ստիպելու նրանց լքել իրենց հայրենիքը: Միջազգային հանրության կոչերը մնում են անպատասխան, իսկ Ռուսաստանի դերը չի նպաստում է լարվածության թուլացմանը։
Վլադիմիր Պուտինը փաստացի թույլ է տալիս Ադրբեջանին, որին արդեն իսկ աջակցում է Թուրքիան, կատարել իր գործը»,- ասված է հրապարակման մեջ։
Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի կողմից ավտոբուս վարելու տեսանյութն էժանագին ինքնագովազդ լինելուց զատ նաև նրան վարչական պատասխանատվության ենթարկելու հիմք է։
Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով: Նույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ անձը համարվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, և զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի։ Այս պայմաններում հարց է առաջանում՝ արդյո՞ք Տիգրան Ավինյանը կարող էր վարել ավտոբուս, ունի նար արդյո՞ք տվյալ կարգի տրանստպորտային միջոց վարելու իրավունք, եթե ոչ, ապա ինչու են իրավապահներն աչք փակում։
«Փաստինֆո»-ն ՀՀ ոստիկանությունից փորձեց ճշտել, թե արդյոք իրականացրել են իրենց անմիջական գործառույթները ու վարչական վարույթ հարուցել են Երեւանի քաղապետի՝ քպական թեկնածու Տիգրան Ավինյանի նկատմամբ՝ վարչական զանցանքի համար, սակայն պարզվեց գործ ունենք ոչ միայն Ավինյանի կողմից պրիմիտիվ PR-ի հետ, այլ նաեւ՝ քաղաքական կոռուպցիայի դրսեւորման, քանզի ոստիկանությունը հրաժարվում է իր ձեռնարկած միջոցառումների վերաբերյալ հարցերին պատասխանել։ Մեր բանավոր հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից առաջարկել են դիմել գրավոր։
Արձանագրենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունը որպես կանոն բանավոր հարցումների հիման վրա տեղեկատվություն տրամադրում է, թե քրեական գործերի, եւ թե վարչական իրավախախտումներով բերման ենթարկելու դեպքերի մասին՝ հատկապես, երբ խոսքը գնում է ընդդիմության մասին։ Տարբերակված այս մոտեցումը վկայում է, որ ոստիկանությունն ուղղակի ասելիք չունի ու ժամանակ է ձգում՝ կողմնորոշվելու՝ ձեռնարկեն քայլեր, թե շարունակեն անգործությունը, ու ինչ պատճառաբանություն բերեն՝ անգործությունը քողարկելու համար։ Այլ խոսքով՝ ոստիկանությունը կաշկանդված է գործող իշխանության՝ քաղաքապետի թեկնածուի անով պայմանավորված, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ կրկին քաղաքական կոռուպցիայի դրսեւորում։
Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ բանակցությունների նոր ձեւաչափի ստեղծման հնարավորության մասին։ Այսպիսի միտք է արտահայտել միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը։
«Կարող է ստեղծվել Հայաստանի եւ Ադրբեջանի բանակցությունների Վաշինգտոնյան ձեւաչափ»,- ասել է նա, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրա խոսքով՝ դա կախված է մի քանի գործոններից, այդ թվում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի իրավիճակից։
«Մոսկվայի եւ Բրյուսելի բանակցային ձեւաչափը կարող է վերականգնվել ապագայում։ Հնարավոր է նաեւ Վաշինգտոնի առաջարկած ձեւաչափի ստեղծումը։ Բայց որեւէ այլ ձեւաչափ խելամիտ չի թվում»,- ասել է նա՝ ակնարկելով այն, որ Բաքուն չի ցանկանում բանակցություններն անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.