29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հայաստանի և Ադրբեջանի ազգային հանձնաժողովների՝ սահմանազատման և անվտանգության հարցով առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, անցել է կառուցողական։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայկական հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Իրոք, մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումը անցկացրինք սահմանին, այս հանդիպմանը քննարկեցինք հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր, և այս առումով հանդիպումը բավականին կառուցողական եմ համարում։ Դեռևս համաձայնություն չկա սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստի ժամկետի վերաբերյալ, սակայն կա հաստատում, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում»,- ասել է նա։
Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը։
Նրա խոսքով՝ հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, և հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի 11 հունվարի եռակողմ հայտարարությունների շրջանակում պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր։
«Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է նա։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի միջոցով Բիշքեկում մասնակցել է առաջին Եվրասիական տնտեսական համաժողովին, որտեղ անդրադարձել է բազմաթիվ հարցերի, այդ թվում՝ աշխարհում տիրող իրավիճակին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Աշխարհում ավելի ու ավելի են շատանում երկրները, որոնք ցանկանում են վարել և վարելու են անկախ քաղաքականություն, և ոչ մի «համաշխարհային ժանդարմ» չի կարող կանգնեցնել այս բնական գլոբալ գործընթացը. ոչ մի ուժ չի բավականացնի, և ցանկությունն էլ ուղղակի կորում է՝ բախվելով սեփական երկրների ներսում խնդիրներին: Հուսով եմ՝ կգա այն գիտակցումը, որ այս քաղաքականությունը բացարձակապես ոչ հեռանկարային է», — ասել է Պուտինը:
2022 թվականի մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակ, այդ թվում նաև հայկական՝ Երկրագնդի դիտարկման արբանյակը։ Այս մասին գրել է ArmDaily.am-ը։
«Այս լուրը հայ հասարակությունը մեծ ոգևորությամբ ընդունեց, կառավարության նիստի ընթացքում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան։
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, սակայն, վերապահումով է մոտենում այս հարցին։
«Շատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի։ Դա Իլոն Մասկի ուղարկած SpaceX արբանյակներից է, և դա հենց իրենն է։ Մենք չգիտենք՝ հիմա դա ինչքանով է հայկական համարվում, ինչ են պայմանավորվել իրենք։ Հայկական լինելու համար դա պետք է կառավարվի Հայաստանից և միայն Հայաստանը ունենա հասանելիություն դեպի այդ արբանյակը։ Եթե մյուսներն էլ ունեն, ապա դա ավելի վատ է. կարող են գողանալ մեր տվյալները»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արեգ Միքայելյանը։
Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը հայտնել է, որ մինչև 2023 թվականի վերջը Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան։ Արեգ Միքայելյանը նշում է՝ երբ այդ կենտրոնը գործի, այդ ժամանակ միայն կարող ենք ենթադրել, որ Հայաստանը կարող է իր ձեռքում պահել կառավարումը, տվյալների ստացումը և այլն։
«Պետք է ճշտումներ արվեն և հասկանանք՝ ինչքանով է դա մերը։ Ընդհանրապես՝ կարո՞ղ ենք այն համարել մերը։ Լիարժեք մերը դառնալու համար պետք է կառավարման լծակները մեր ձեռքում լինեն։ Կոնկրետ այս պահին պարզ է, որ դա Իլոն Մասկի արբանյակն է, բայց թե դա ինչքանով կարող ենք հայկական համարել՝ ավելի շատ գաղափարական հարց է»,- ասաց Միքայելյանը։
Միևնույն ժամանակ աստղադիտարանի տնօրենը շեշտում է արբանյակի ձեռքբերման կարևորությունը։
«Հատկապես վերջին պատերազմի ընթացքում արբանյակի արդիականությունը զգացվեց։ Պատերազմից առաջ էլ էր պարզ, որ պետք է արբանյակ ունենանք։ Շատ հրատապ մենք պետք է ունենանք նման հնարավորություն՝ առաջինը հենց ռազմական ոլորտում օգտագործելու համար, դա կլինի ռազմական հետախուզություն, քարտեզագրություն, ինչպես նաև օդերևութաբանությունը, տնտեսական մի շարք ոլորտներ կան, որ արբանյակներից են կառավարվում, գիտական հետազոտություններ։ Համարյա ամեն ինչը ներկա դարաշրջանում տիեզերական հետազոտությունների շնորհիվ ավելի զարգացել և մեծ հնարավորություններ է ստացել»,- ասաց Միքայելյանը»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը Լեռնային Ղարաբաղում մարտերի վերսկսման մտավախություն է առաջացրել, բայց նաև միջնորդական հնարավորությունների հույսեր է արթնացրել: Այս առումով Միջազգային ճգնաժամային խումբը կոչ է անում ԵՄ-ին և իր անդամ երկրներին ավելացնել դիվանագիտական ջանքերը, պահպանել Մոսկվայի դերը հակամարտությունների կարգավորման գործում և հստակեցնել, որ իրենք կնպաստեն վերջնական կարգավորմանն ուղղված համաձայնեցված քայլերին՝ ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ:
Ստորեւ ներկայացնում ենք Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծությունն ու առաջարկները:
«Ուկրաինայում պատերազմի ֆոնին բարձրացրել են և՛ մտավախությունները Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսման վերաբերյալ, և՛ հույսեր, որ դիվանագիտությունը դեռ կարող է կողմերին մոտեցնել խաղաղությանը:
Մարտին ադրբեջանական ուժերը գրավեցին Ֆարուխի շրջակայքը՝ էթնիկ հայաբնակ գյուղը, որը 2020-ի պատերազմից հետո վերահսկում էին ռուս խաղաղապահները:
Հայաստանի կառավարությունը, Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ միասին, անհանգստացած էր, որ այդ քայլը կարող է ազդարարել Ադրբեջանի ավելի լայն հարձակման մասին՝ օգտվելով նրանից, որ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է ՈՒկրաինայի վրա: Բայց Երևանի և Բաքվի միջև հետագա բանակցությունները, ըստ երևույթին, հանդարտեցրել են իրավիճակը և նույնիսկ առաջարկել են ապագա ներգրավվածության որոշ ոլորտներ, ինչը ցույց է տալիս, որ կողմերից ոչ մեկը չի բացառել խաղաղ կարգավորման հնարավորությունը, թեև շատ հիմնական հարցերում երկուսն իրարից հեռու են մնում:
Խաղաղության հեռանկարները բարձրացնելու համար ԵՄ-ն և նրա անդամ երկրները պետք է անեն հետևյալ քայլերը.
Բանակցությունների կանչելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ Բրյուսելը պետք է աշխատի երկու կողմերի հետ՝ հետագա բանակցությունների համար ձևաչափ և օրակարգ մշակելու համար, այդ թվում՝ տեղ տրամադրելով, որոշակի հարցերի շուրջ կանոնավոր աշխատանքային խմբերին օժանդակելով և իր գրասենյակներն օգտագործել՝ պետական և զինվորական պաշտոնյաների միջև բոլոր մակարդակներում տրաձայնությունները վերացնելու համար:
Բրյուսելը նաեւ պետք է շարունակի օգնել երկու երկրներին՝ լուծելու ընդհանուր սահմանների շուրջ տարաձայնությունները, մասնավորապես, բախումների կետերում, ինչպիսիք են Ադրբեջանի Քելբաջարը և Հայաստանի Գեղարքունիքը, որտեղ բախումներ են տեղի ունեցել 2020 թվականից ի վեր:
Միևնույն ժամանակ, ԵՄ-ն պետք է պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, որը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների հիմնական միջազգային ձևաչափը և դեռևս կարևոր, թեև, հավանաբար, ավելի սահմանափակ դերակատարում ունի:
Չնայած ուկրաինական պատերազմի ֆոնին Մոսկվայի և եվրոպական մայրաքաղաքների միջև լարվածության աճին, ԵՄ-ն պետք է շարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճը լուծելու Ռուսաստանի ջանքերին՝ խուսափելով այնպիսի գործողություններից, որոնք կհուշեն, որ նա փորձում է արգելափակել Ռուսաստանի միջնորդական ջանքերը:
Բրյուսելը պետք է հստակեցնի, որ որպես տարածաշրջանի ամենամեծ դոնորը, պատրաստ է ֆինանսավորել խաղաղության դիվիդենտը ֆինանսական աջակցության տեսքով՝ ուղղված երկրների ամենահրատապ սոցիալ-տնտեսական խնդիրները մեղմելուն, այդ թվում՝ օգնելով բավարարել տեղահանվածների կարիքները, այն դեպքում, երբ կողմերը հասնեն խաղաղ կարգավորման: Միևնույն ժամանակ, այն պետք է ավելացնի միջոցները՝ օգնելու ականները և չպայթած զինամթերքը հակամարտությունների գոտիներից մաքրելու համար, որոնք այժմ չափազանց վտանգավոր են վերակառուցման կամ վերաբնակեցման համար:
ԵՄ-ն և անդամ երկրները չպետք է անտեսեն փոխգործակցությունը ԼՂ փաստացի իշխանությունների և բնակիչների հետ։ Իրոք, այն պետք է հաղորդի թերահավատ Բաքվին, որ նման ներգրավվածությունը էական է ցանկացած ապագա խաղաղության գործարքին ներդաշնակություն ապահովելու համար: Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը նյարդայնացած է, որ գործարքը կնշանակի Ադրբեջանի կողմից անկլավի լիակատար վերահսկողություն, ինչը կստիպի հայերին փախչել այդ տարածքից: Այս մարդկանց հետպատերազմյան կարիքներին աջակցությունը վճռորոշ կլինի գործարքը պահպանելու համար, սակայն այն պետք է զգույշ կառավարվի, քանի որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ ցանկացած ներգրավվածություն համարում է տարածքի նկատմամբ իր հավակնությունը խաթարող:
Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը 119 է, որոնցում ՄԻԵԴ ներկայացված 80 դեպքերի մոտ 60%-ը հստակ փաստարկված է տեսանյութերով եւ լուսանկարներով։ Այս մասին ասաց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությանը, թե հայ գերիների թիվը 39 է։
«Խնդրահարույց է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ոչ թե ներկայացնում եւ պաշտոնակացնում է իշխանության տիրապետության ներքո գտնված թվերը, այլ խոսում է Ադրբեջանի պաշտոնակացրած թվերով, եւ տպավորություն է ձեւավորվում, որ կա համաձայնեցում, թե Ադրբեջանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը եւ Հայաստանի պաշտոնականացրած տվյալներին»,- ասաց Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ հայկական կողմն ունի հստակ փաստեր ոչ միայն տեսանյութերի եւ լուսանկարների տեսքով, այլ նաեւ հարցաքննությունների։ Քննչական մարմինները հարցաքննել են հայրենադարձված գերիներին, եւ կան դեպքեր, որ քննչական մարմիններին եւ իրենց տեղեկություններ են հայտնել Ադրբեջանի բանտերում տեսած ռազմագերիների վերաբերյալ։
«Օրինակ՝ մենք ունենք անհատական տեսանյութ՝ Արսեն Կարապետյանի, որը եղել է Կովսականում, որտեղ ադրբեջանցի զինծառայողին հենց բացահայտում է իր ինքնությունը։ Տեսանյութի արժանահավատությունը ստուգված է, տեղանքը համապատասխանում է տեղակայման վայրին, կա ձայն, որի միջոցով նույնականացվում է անձը, նրան ճանաչել են ընտանիքի անդամները։ Այսինքն՝ չկա վիճելիություն։ Եվ սա միայն մեկ օրինակ է։ Մեր ներկայացրած 80 դեպքերի 60 %-ը տեսանյութերով եւ լուսանկարներով հիմնավորված են։ Այլ օրինակ՝ Ալեքսանդր Եղիազարյանի վերաբերյալ կա տեսանյութ, եւ ականատեսները տեսել են ռազմական ոստիկանությունում, որոնք վերադարձել եւ տեսել են»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։
Սիրանուշ Սահակյանի դիտարկմամբ՝ ՄԻԵԴ-ը կհիմնվի ոչ թե Նիկոլ Փաշինյանի հայտարարության, այլ ներկայացված փաստերի վրա, սակայն, այնուամենայնիվ, միջազգային հարության մեջ հայկական կողմը հակասության մեջ կհայտնվի։
«Իհարկե, Ադրբեջանը գործի կդնի իր կեղծարարությունը՝ փորձելով հերքել հայկական կողմի տրամադրած կողմի տրամադրած տվյալները եւ որպես ապացույց հղում կանի Նիկոլ Փաշինյանին, բայց պետք է տխրեցնեմ Փաշինյանին․ փաստաբանական թիմը պրոֆեսիոնալ աշխատանքով հերքելու է Ալիեւին եւ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի Հանրապետության վարչապետը չպետք է դառնա Ալիեւի խոսնակը եւ պետք է խոսի իրական թվերի մասին»,- ընդգծեց Սիրանուշ Սահակյանը։
Մինչև 2023 թվականի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դրա շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ:
«Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանն արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի արբանյակների այլ օպերատորների համար: Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության երկրագիտության և այլ ոլորտներում: Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման կապի և այլ համակարգեր համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը»,-նշել է ՀՀ վարչապետը:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Անվտանգության խորհրդի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել և 2020 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը կառավարության որոշումների փաթեթի հետ սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, անվտանգության ստանդարտները, լիցենզավորման թողարկման կառավարման կարգերը: Օրենսդրական այս փաթեթով հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին:
ՀՀ վարչապետը կառավարության նիստի սկզբում հայտարարել էր, որ «2022 մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը:
Մոսկվան տեսնում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պայմանավորվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այո, մենք տեսնում ենք ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավարվածությունների գործընթացին միջամտելու ԵՄ-ի համառ փորձերը, ակնկալում ենք, որ Բրյուսելը կօգնի դրանք կյանքի կոչել, եթե այդքան ուզում է, այլ ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր խաղալ, այ դա արդեն մենք չենք ուզում»,- ասել է նա:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության եւ բարգավաճման գոտու վերածելը եւ այդ գործընթացին նպաստելն է։ «Այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների համապարփակ կարգավորումն է՝ կայուն խաղաղության հաստատման համար։ Այս ուղղությամբ ջանքերի հիմքն առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններն են, որոնց մասին մենք բազմիցս խոսել ենք եւ որոնք հետեւողականորեն իրականացվում են։ Ռուսաստանն աջակցություն է ցուցաբերում Երեւանին եւ Բաքվին բոլոր ուղղություններով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, հանրային կապերի հաստատման եւ խաղաղության պայմանագրի մշակման հարցում»,- ասել է Զախարովան։
Եվրոպական քաղաքակրթությունը կարող է չդիմանալ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը, բայց Եվրոպան ունի ավելի շատ մեխանիզմներ՝ ազդելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, քան կարծում են արևմտյան առաջնորդները. ասել է ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը Շվեյցարիայի Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում իր ավանդական ելույթում։ Նրա հայտարարությունները մեջբերում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Սորոսի խոսքով՝ Ուկրաինայի պատերազմը ցնցել է Եվրոպան մինչև հիմքերը։ «Այս ներխուժումը կարող է լինել Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Մենք պետք է մոբիլիզացնենք մեր բոլոր ռեսուրսները, որպեսզի հնարավորինս շուտ ավարտենք պատերազմը: Մեր քաղաքակրթությունը փրկելու լավագույն և գուցե միակ ճանապարհը Պուտինին որքան հնարավոր է շուտ հաղթելն է»,- ասել է աշխարհում բազմաթիվ հակամարտություններ հրահրած Սորոսը:
Միլիարդատերը բարձր է գնահատել Ուկրաինային ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությունը, սակայն քննադատել է եվրոպական երկրների չափազանց մեծ կախվածությունը ռուսական էներգառեսուրսներից։ Նրա խոսքով՝ այդ կախվածությունը մեծապես պայմանավորված էր Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի վարած շահադիտական քաղաքականությամբ, որը գազի մատակարարման համար հատուկ գործարքներ էր կնքել Մոսկվայի հետ։ «Ես կարծում եմ, որ Պուտինը շատ խելացի շանտաժի էր ենթարկել Եվրոպային՝ սպառնալով անջատել գազը, բայց իրականում նրա փաստարկները շատ ավելի քիչ ուժեղ են, քան նա կարծում է»,- ասել է միլիարդատերը։
Սորոսը հիշեցրել է, որ անցյալ տարի Ռուսաստանը գազը Եվրոպա արտահանելու փոխարեն պահեստավորեց իր պահեստարաններում՝ ստեղծելով դեֆիցիտ, որը բարձրացրեց գները և Ռուսաստանին լավ շահույթ բերեց: Բայց պահեստները լիքն են, և Ռուսաստանը գազ մատակարարելու այլ տեղ չունի, քան Եվրոպա, քանի որ դա նրա միակ շուկան է։ «Եվրոպան այս հարցում շատ ավելի ամուր դիրքորոշում ունի, քան նա կարծում է»,- համոզված է Սորոսը։
Նիկոլ Փաշինյանն խորհրդարանում արեց այն «բացահայտումը», որ դեռ նախորդ շաբաթ պետք է աներ՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքների համահեղինակը հայկական կողմն է:
Նա հիշեցրեց, որ Մադրիդյան սկզբունքներում ասվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է որոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի միջոցով, ինչը, ըստ Փաշինյանի, նշանակում է, որ հայկական կողմը, այդ հիմքն ընդունելով, ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն.
«Ես սրա մասին դեռ օգոստոսին այլ կոնտեքստում ասել եմ Արմեն Ռուստամյանին։ Երբ որ հայկական կողմն ընդունել է, որ այդ ապագա հանրաքվեն պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, ինքը կտրել է այն ճյուղը, որի վրա բոլորս նստած ենք եղել, որովհետև մենք արդարացիորեն ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչո՞ւ ենք Ադրբեջանի հետ քննարկում, դա քիչ չէ, մի հատ էլ ասում ենք, որ իր համաձայնեցված պայմաններում պետք է դա տեղի ունենա, այսինքն՝ Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանի այդ կառավարությունը, որի ներկայացուցիչներ են այսօր քաղաքում խցանումներ առաջացնում, Ադրբեջանին վետտոյի իրավունք է տվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցում», — ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ արձանագրելով, որ այդ ապագայի հանրաքվեին պետք է մասնակցեն նաև ԼՂ-ում ապրած ադրեջանցիները, ևս մեկ հարված է հասցվել 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի լեգիտիմությանը.
«Հետո էլ ասում են, որ մենք առաջնորդվել ենք նրանով, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու, ես այս ամբիոնից ասել եմ, որ Մադրիդյանն ընդունելու պահին դուք արդեն ընդունել եք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է», — ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմը կանխելու մի ձև կար՝ ընդունել Ադրբեջանի բոլոր ոչ ընդունելի պայմաններն ու պահանջները.
«Պատերազմը սկսվել էր 2016 թվականի ապրիլից ու Սերժ Սարգսյանն է այս ամբիոնից հայտարարել, որ այլևս պատերազմ չլինելու հույս չունենաք, սա է ամբողջ ճշմարտությունն ու մենք հիմա, այո, ամեն հնարավորն անում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները, անվտանգությունն ու կարգավիճակի հարցը լուծվի, բայց մենք ասում ենք, որ մեր օրակարգի վերևում խաղաղությունն է, մենք մեր առաջ խնդիր ենք դրել հաստատել խաղաղություն», -ասաց Փաշինյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից առնվազն երկուսը ողջունել ու աջակցել են այդ բանակցություններին: Այս մասին մայիսի 25-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Ադրբեջանի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ իր ունեցած հանդիպմանը:
«Համանախագահող երկիրը վերահաստատել է այս սկզբուքնները, որոնք դրված են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում: Ուզում եմ հիշեցնել, որ Մինսկի խմբի համանախագահող հանդիասացող Ռուսաստանի նախագահի հետ մեր երկկողմ հայտարարությանմեջ արձանագրվել է ԼՂ հակամարտության կարեւորությունը եւ ԵԱՀԿ ՄԽ ներուժի օգտագործումն այդ առումով: Բրյուսելում, բնականաբար, ԼՂ հարցով տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, որի արդյունքներով արձանագրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները:
Ադրբեջանը համարում է, որ ՂԼ հիմնախնդիրը լուծված է, Հայաստանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ եւ խաղաղության բանակցությունների հնարավոր համատեքստում, գիտեք, որ Ադրբեջանը ներկայացրել է իր 5 սկզբունքները, մենք ներկայացրել ենք մեր դիտարկումներն ու օրակարգը եւ ասել, որ այդ հենքի վրա պետք է տեղի ունենան բանակցություններ»,-ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ հայկական կողմի ներկայացրած սկզբունքներում արձանագրված է ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները եւ ՂԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը. «Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձեւակերպվել կողմերի միջեւ, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որը իր տեսակետով հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից:
Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք եւ այդտեղ որեւէ փոփոխություն չկա»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Շառլ Միշելի հայտարարությանը, թե կողմերը համաձայնեցրել են արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի ու Ադրբեջանի միջով Հայաստանի տարբեր մասերի միջեւ տարանցումը կարգավորող սկզբունքները, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից հետո հարց էր ծագում, թե այս ի՞նչ Հայաստանի և Հայաստանի միջև հաղորդակցություն է, և ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնաբանել է, որ խոսքն, օրինակ, Երասխի և Մեղրիի միջև երկաթուղային հաղորդակցության մասին է, որը նաև կարող է դե յուրե ստեղծվել հնարավորություն ավտոմոբիլային հաղորդակցության համար:
Իհարկե, ավտոմոբիլային ճանապարհ ունենք Մեղրիից դեպի ՀՀ բոլոր հատվածներ, բայց երկաթուղային ճանապարհը միայն դրա մասին է»:
Անդրադառնալով անկլավների թեմային՝ ՀՀ վարչապետը նշեց, որ Բրյուսելում նման հարց չի քննարկվել։
«Բայց պետք է իմանանք, որ Ադրբեջանն այդ հարցն ակնարկով կամ ուղիղ, ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է։ Մեր դիրքորոշումն այդտեղ թափանցիկ է և հրապարակային։ Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ։ Մենք ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումասիրություններով չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ։ Հակառակը, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե ՀՀ տարածք է», — ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շեշտեց՝ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում՝ առավել ևս Արցախի ժողովրդի, ինչ-որ բան անել։
«Եթե կունենանք կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով։ Առանց այդ էլ դրամատիկ վիճակը հնգակի դրամատիզացնելը լավ պրակտիկա չէ։ Մենք պետք է այդ իրավիճակի հետ առնչվենք և իրավիճակի աչքերին ուղիղ նայենք՝ ոչ ավելի, ոչ պակաս», — նշեց Փաշինյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.