02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Բաքուն անտեսել է, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ հայկական կողմի առաջարկները, սակայն դա չի խանգարել պաշտոնական Երեւանին բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ նրանց իսկ կողմից ներկայացված միակողմանի սկզբունքների հիման վրա։
Ավելին, Հայաստանը փաստացի Ադրբեջանի հետ սկսում է երկկողմ՝ հարաբերություններ արհամարհելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, անտեսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ համանախագահների մոտեցումները՝ փաստացի այս հարցում եւս ընդունելով Ադրբեջանի թելադրած խաղի կանոնները։
Նման հետեւության հիմքը ՀՀ ԱԳՆ-ից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ուղարկված գրությունն է։
Արտաքին գործոց նախարար՝ կա այսպիսի գերատեսչություն և այն ղեկավարող պետական պաշտոնյա։ Եւ «Փաստինֆո»-ն 6 հարց է ուղղել այս կառույցին՝ համազգային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։ Նախ` այստեղ 30 օր ժամանակ էին խնդրել մեկնաբանություն տալու նպատակով՝ հարցերն ուսումնասիրելու համար։ Մինչդեռ՝ մեր հարցերը շատ պարզ էին ու միամտաբար ենթադրում էինք, որ ԱԳՆ-ն ունի իր դիրքորոշումները՝ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների, թե Արցախի ճակատագրի վերաբերյալ։ Սակայն պարզվեց չունի ու չի կարողացել պատասխաններ՝ գտնել անգամ «ուսումնասիրություններից» հետո։ Փոխարենը՝ իր ոչինչ չասող գրությամբ փաստել է, որ օրվա իշխանության օրակարգը որոշում է Բաքուն։
Եվ այսպես, ապրիլի 14-ին ՀՀ ԱԳՆ ուղարկված մեր գրավոր հարցման վեց հարցերից մեկը խնդիր ուներ հստակեցնելու՝ «արդյո՞ք այսպես կոչված՝ «խաղաղության պայմանագրի» համար Ադրբեջանի առաջ քաշած սկզբունքները փորձագիտական շրջանակների հրապարակած հայտնի 5 սկզբունքներն են, որոնք, ըստ էության, ենթադրում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և որոնք, Հայաստանը պաշտոնապես «ընդհանուր առմամբ» ընդունելի էր համարել։ Բնականաբար, «ընդհանուր առմամբ» ձևակերպումը տեղ է թողնում հետաքրքրվելու՝ արդյո՞ք ադրբեջանական բոլոր 5 նախապայմաններն ընդունելի են հայկական կողմի համար:
Այս հարցին հստակ պատասխանը տալուց ԱԳՆ-ն ուղղակիորեն հրաժարվել էր՝ հղում կատարելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ՝ մարտի 15-ին «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցին, ըստ էության, խուսափելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մանրամասները ներկայացնելուց։
Բաքվի սկզբունքներն, ընդհանուր առմամբ, Հայաստանի օրվա իշխանությունների համար ընդունելի լինելու մասին Փաշինյանի ու Միրզոյանի հայտարարություններին զուգահեռ ԱԺ ամբիոնից նշվել էր, թե հայկական կողմը եւս առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով։ Նկատի ունենալով, որ թե Բաքուն, թե Մոսկվան հայտարարել են, որ հայ-ադրբեջանական բանակցությունների հիմքում Ադրբեջանի ներկայացված սկզբունքներն են՝ խնդրել էինք հայտնել, առ այս պահը Ադրբեջանն արձագանքել է արդյոք հայկական կողմի առաջարկներին, դրանք ընդունելի համարվե՞լ են, թե ոչ։
ԱԳՆ-ում հարցն ուսումնասիրելուց հետո որոշել են չպատասխանել դրան՝ այդպիսով փաստելով, որ Բաքուն դրանք անտեսել է, կամ ուղղակի մերժել, ինչի պայմաններում մեղմ ասած տարօրինակ է միայն Բաքվի առաջարկած խաղի կանոններով բանակցային պրոցես սկսելու ՀՀ գործող իշխանությունների վճռականությունը։
Երրորդ հարցով խնդրել էինք ՀՀ ԱԳՆ-ին պատասխանել, թե պաշտոնական Երեւանը պատրաստ է արդյոք Ադրբեջանի հետ սկսել սահմանների դեմարկացիայի ու դելիմիտիացիայի աշխատանքները՝ առանց ադրբեջանական զորքերի դուրս բերումը ՀՀ ինքնիշխան տարածքից՝ Սոթք-Խոզնավար հատվածից։ Սա նախապայման դիտարկվում է, թե ոչ։ Պարզվում է՝ ադրբեջանցիների ներխուժումից Հայաստանն ազատելու հարցը եւս գործող իշխանությունների օրակարգում չկա։ Համենայն դեպս նշված հարցին ի պատասխան չեն հայտնել, որ այդ հարցը օրակարգում է։ ԱԳՆ-ից միայն հիշեցրել են, որ «Բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման անվտանգության հարցերով հանձնաժողով, որը օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն ու կայունություն ապահովելու հարցերով զբաղվելու լիազորությամբ եւ որի մասին համաձայնություն ձեռք էր բերվել 2021 թ. նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած հանդիպմանը։ Սույն գործընթացն այժմ ընթացքի մեջ է եւ հավելյալ զարգացումների վերաբերյալ հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»։
Մեր հաջորդ հարցը վերաբերում էր կրկին պաշտոնական Երեւանի հայտարարությանը։ Մասնավորապես հիշեցրել էինք, որ ըստ պաշտոնական հայտարարությունների Հայաստանը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար ու ցանկացել էինք ճշտել, թե որքանով են գործող իշխանությունները հետեւողական իրենց իսկ հայտարարությանը. բանակցությունները Մինսկի խմբի միջոցո՞վ են իրականացվելու, թե՞ այլեւս նահանջել են այդ մտքից ու Բաքվի հետ բանակցություններ են սկսում առանց միջնորդների։ Սակայն ԱԳՆ-ն այս հարցն ուսումնասիրելուց հետո չի իմացել ինչ պատասխանի եւ կրկին անպատասխան է թողել։
Մյուս հարցը վերաբերում էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը առ այն, որ եթե տեւական խաղաղություն եք ուզում, ապա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պարզապես մի կողմ դնելը հնարավոր չէ, այդ հարցը կողմերը պետք է կարգավորեն։ Եւ խնդրել էինք ՀՀ արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանին՝ ներկայացնել իր դիրքորոշումը, այն է՝ համակարծիք են արդյո՞ք ամերիկացի համանախագահի հետ։ Արդյունքում եւս մեկ անգամ փաստվեց, որ անգամ ամերիկացի համանախագահին Արցախի ապագան ավելի շատ է մտահոգում, քանի Հայաստանի օրվա իշխանություններին։ Արարատ Միրզոյանը այս հարցին եւս չի պատասխանել՝ ընդամենը նշելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ կառույցն է»։
Վերջին հարցը կրկին վերաբերում էր խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին՝ խնդրելով ասել, թե արդյոք Հայաստանը լիազորված է այդ բանակցություններին խոսել Արցախի Հանրապետության անունից, ինչին ի պատասխան ԱԳՆ-ն նշել է, թե. «Պետությունների՝ այլ երկրի անունից որեւէ հարցով հանդես գալը կարգավորվում է երկկողմ համաձայնագրերով եւ միջազգային իրավունքի նորմերով»։
Հիշեցնենք, որ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարել էր, որ իրենց կառավարությունը չունի մանդատ և լիազորություն ներկայացնելու Արցախին և Արցախի ժողովրդին։
«Արցախի քաղաքացիները իմ օգտին, ձեր օգտին չեն քվեարկել և չեն օժտել մեզ իրենց ներկայացնելու մանդատով»,- ասել էր Փաշինյանը:
ԱԳՆ-ի գրությունն ընդամենը փաստում է, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը չունի տեսլական, ոչինչ չի որոշում, անում է այն, ինչ պահանջում է թշնամի երկիրը։
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում ասաց, որ Արցախում կա քաղաքական կոնսենսուս եւ նկատի ուներ Ազգային ժողովում բոլորի կողմից ընդունված միասնական հայտարարությունը՝ ի պատասխան ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որտեղ նա խոսել էր Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը:
«Արայիկ Հարությունյանը խոսեց նաեւ ինքնորոշման իրավունքի մասին եւ ասաց, որ մենք անկախության ուղուց չենք շեղվելու: Սրա շուրջ կա քաղաքական կոնսենսուս»,-ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իրենց օրակարգն այն է, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ, Մոսիյանն ասաց. «Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական օրակարգը տանում է երկրորդ պլան եւ մանիպուլյատիվ հայտարարություններ է անում: Արցախցին հիմա էլ է ապրում Արցախում եւ ապրում է որպես հայ: Հետո՞: Մենք խոսում ենք Արցախի հարցի լուծման, Արցախի կարգավիճակի մասին: Վերջիվերջո, արցախցին հանրաքվեով անկախացել է, 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացվել են Արցախի տարածքները, մենք ընդունել ենք բռնազավթված տարածքների մասին օրենք, բազմիցս հայտարարել ենք, որ բացառվում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանը փոխանակ այս հարցերի պատասխանը տա, ասի՝ համաձայն է արցախցու հետ, թե ոչ, ինքը հայտարարոեւմ է, թե արցախցին պետք է ապրի Արցախում: Կարծում եմ՝ ինքը սրանով օրակարգից շեղվում է: Նա խոսւափում է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից: Մենք մեր անկախության ուղուց չենք շեղվելու եւ կարգավիճակի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի վրա»:
Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Որեւէ մեկը ավելի քան արցախցին, խաղաղության գինը չգիտե, որեւէ մեկը դեմ չէ արժանապատիվ խաղաղությանը: Դա չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի մեջ: Երբ ինքը սկսեց խոսել խաղաղության դարաշրջանից, մենք ունեցանք կորուստներ, ունեցանք զոհեր, տարածքների կորուստներ: Սա Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգն է, սա արցախցիների պատկերացրած խաղաղության օրակարգը չէ: Արցախցին կողմ է արժանապատիվ խաղաղության օրակարգին՝ առանց Նիկոլ Փաշինյանի»:
Արթուր Մոսիյանը կրկնեց, որ Արցախում քաղաքական կոնսենսուսը նրա շուրջ է, որ Արցախը պետք է ինքնորոշվի եւ անկախության ուղին շարունակի. «Կոնսենսուսը դրա շուրջ է, իսկ մնացածը մանիպուլյացիաներ են, որ արցախիներն ընդունել են խաղաղության օրակարգը: Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը Արցախում որեւէ մեկը չի ընդունում: Արցախցին դեմ չէ արժանապատիվ խաղաղությանը, մեր պատկերացրած արժանապատիվ խաղաղության օրակարգը եւ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը իրար հետ որեւէ կապ չունեն: Նիկոլ Փաշինյանինը խաղաղություն մուրալու օրակարգ է»:
Աղբյուրը՝ NEWS.am
Նկատեցի, որ Հայաստանի առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը «ողորմելի մանիֆեստ» վերնագրված կարճ տեքստով արձագանքել և անդրադարձել է օրեր առաջ մի խումբ դիվանագետների, գիտնականների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների հայտարարությանը, որը նվիրված էր Արցախի, Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրներին և մասնավորապես՝ դրանցում առկա այն կարմիր գծերին, որոնք հատելը դեմ է մեր պետական շահերին:Այս մասին ֆեյսբուքում գրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը.
«Ճիշտն ասած, նախ իմաստ չեմ տեսնում, երկրորդ էլ՝ ժամանակ չունեմ բովանդակային բանավեճի մեջ մտնել, սակայն երկու հարց, այնուամենայնիվ, կուզենամ հղել առաջին նախագահին:
Առաջին՝ 1998 թ. հրաժարականից հետո ՀՀ առաջին նախագահը երբևէ արձագանքե՞լ է Հեյդար Ալիևին, Իլհամ Ալիևին, Սուլեյման Դեմիրելին, Էրդողանին, Դավութօղլուին, Չավուշօղլուին. անկեղծորեն կուզենայի լսել բազմափորձ Տեր-Պետրոսյանի հակադարձումները թշնամական երկրների ղեկավարներին և նրանց հայտարարություններին: Այլապես, միայն հայ գիտնականների, մտավորականների հանդեպ, հատկապես վերջին շրջանում, նախկին նախագահի բացասական գերուշադրությունը և ձաղկող քննադատությունը մտասևեռման տարրեր պարունակող իրավիճակի է նմանվում: Երկրորդ՝ ինչքանով է ճիշտ, որ տարիքն առած, գիտական կոչում ունեցող, նախկինում պետության ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձը նման որակումներով, ծաղրանքով արտահայտվի մի տեքստի մասին, որի տակ ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախկին երեք նախարարներ, բազմաթիվ արտակարգ և լիազոր դեսպաններ, գիտնականներ, ակադեմիկոսներ, արվեստագետներ: Ինչպես կարելի է դա անվանել «կարկառունների մտքի ազգափրկիչ փայլատակումներ» և սարկաստիկ, տարիքին անհարիր, չստացված համեմատություններով մտքեր երկնել: Վերջում «պրագմատիզմի շանտաժի» և առաջին նախագահի ջերմեռանդ պաշտպաններ, ձեր հնարավոր մաղձ-քննադատությունը և կեղծ ինտելեկտուալության եղկելի գոհարները սփռելուց առաջ հիշեք, որ այդ «ողորմելի» որակված տեքստը ստորագրել է նաև Հայրենիքի իրական և լեգենդար նվիրյալը՝ 85-ամյա Գուրգեն Մելիքյանը…
Հ.Գ. Մի հռետորական հարց էլ մնաց. արդյո՞ք լավ երաժշտությունը ի զորու է թուլացնել մաղձոտ նենգության կարծրացած շերտերը»,-գրել է թուրքագետը:
«Նիկոլն ասում է՝ պետք է սպանեի տղերքին, նոր տայի Արցախը, ես խոսք էի տվել Ալիևին և Էրդողանին, պայմանավորված եմ, որ տասնյակ հազարավոր ընտանիքների պետք է ողբերգության մեջ գցեմ: էլ ինչ է պետք, որ գործ հարուցեն նրա դեմ»,-Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց զոհված զինծառյող Մխիթար Գալեյանի հայրը:
Նա վրդովված հայտնեց, թե քննիչ Արշալույս Մինասյանի բոլոր գործողություններից տեղյակ են, ինչպես նաև գիտեն, թե ովքեր են իր հովանավորները, և թող թույլ չտա, որ այդ մասին բարձրաձայնի:
«Քննիչն ասաց՝ գլխավոր դատախազը շատ փոքր է, ո՞վ է էդ տրյապկեն, որ ինձ բանավոր ցուցում տա, գրավոր պետք է լինի»,-ասաց զոհվածի հայրը և հավելեց. «Եթե ասում է՝ դատախազը ո՞վ է, որ ինձ հրահանգ տա, դե ուրեմն ամոթ Դավթյան Արթուրին, թող գնա յութուբում մենակ դհոլ նվագի: Մեկ է Նիկոլից ազատվելու ենք, թող էդ մարդիկ մտածեն, որ իրենց փողոցում ասելու են՝ թուրք, իրենց երեխեքին դպրոցում ասելու են՝ թուրքի լակոտներ, լամուկներ»:
Նրա խոսքով՝ պաշտոնյան չպետք է աթոռից այդքան կախված լինել և վախենա Նիկոլ Փաշինյանին:
«Բա դուք էլ երեխեք ունեք, չեք մտածո՞ւմ ձեր երեխեքի մասին: Չեք մտածո՞ւմ, որ ձեր երեխեն դուրս կգա, կասեն՝ թուրքի վիժվածք»,-ասաց նա և զգուշացրեց.«Եթե մեր հարցին արդար լուծում չտվեցին, ավելի վատ բաներ ենք ձեռնարկելու: 5 հազար ծնող ունենք, իրենցից 100-ը կգտնվեն, որ նստած գծել են՝ որիդ ոնց են վերաբերվելու»:
Զինծառայողների ծնողները շարժվեցին ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ փակեցին հարակից ճանապարհի երթևեկությունը:
Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից. ուրբաթ օրը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանի «կղզյակային» ռեժիմում մեկուսացված մնալն անհնար է։ Հարաբերություններ հաստատելով Ադրբեջանի հետ, միաժամանակ հրաժարվելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից… Դա չպետք է խոչընդոտի եռակողմ համագործակցության գործընթացին», — նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։
Ալիևը նշել է, որ «Հայաստանը նախկինում մերժել է տարբեր մակարդակներով եռակողմ բանակցություններ վարելու մի քանի առաջարկներ, մասնավորապես՝ արտգործնախարարների, տարբեր մասնագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների ձևաչափով»։
«Մեր գործընկերները տեղյակ են դրա մասին։ Ոչ ոք չգիտի նրանց մերժման պատճառները, քանի որ կարծում եմ, որ այս մոտեցումը չափազանց անարդյունավետ է։ Եթե նայենք տարածաշրջանի ապագային, ապա Հայաստանի քաղաքականությունը հակասում է ցանկացած տրամաբանության՝ տարածաշրջանային անվտանգության, համագործակցության և Հարավային Կովկասի զարգացման շրջանակներում։ Հայաստանը պետք է բարելավի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ միաժամանակ հրաժարվելով տարածքային պահանջներից»,- ընդգծել է Ալիևը։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հիշատակին կազմակերպված միջոցառման ժամանակ միջոցառմանը մասնակցած ամերիկահայ երիտասարդների դեմ ոստիկանություն է հրավիրել։ Tert.am-ը զրուցել է երիտասարդներից մեկի հետ, ով մանրամասներ է հայտնել միջադեպի հետ կապված։
«Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցում էիք նաև մենք։ Միջոցառմանը մասնակցում էին կոնգրեսականներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ դեսպանատան աշխատակիցները՝ Լիլիթ Մակունցի գլխավորությամբ։ Միջոցառման ավարտին, երբ բոլորը արդեն հեռանում էին, մեզ տեսնելով դեսպանատան աշխատակիցները Լիլիթ Մակունցի ցուցումով անմիջապես հրավիրեցին ոստիկաններին մեզ այնտեղից հեռացնելու նպատակով։ Մենք որևէ ակցիա կազմակերպելու նպատակով չէինք այնտեղ՝ առաջին հերթին հարգելով Ապրիլի 24-ի խորհուրդը։ Դեսպանատան աշխատակիցները ինչ-որ անհիմն մեղադրանքներ էին հնչեցնում մեր հասցեին, սկզբից չէինք հասկանում ինչ է կատարվում։ Ոստիկանները մոտ երկու ժամ մեզ պահել են տեղում, թույլ չեն տվել տուն գնանք, հարցուփորձ են արել, ստուգել փաստաթղթերը։ Տեսնելով, որ անօրինական ոչինչ չկա՝ բաց են թողել ու ասել դեսպանատան աշխատակիցներին, որ մենք իրավունք ունենք այտսեղ գտնվելու ու պարզապես չեն կարող մեզ հեռացնել»։
Նա նշեց, որ Լիլիթ Մակունցը իրենց հավանաբար դեմքով ճանաչել է նախկինում դեսպանատան դիմաց կազմակերպած ակցիաներից։
«Մենք նախկինում ակցիաներ ենք արել դեսպանատան դիմաց, երբ Մակունցը 44-օրյա պատերազմին նվիրված միջոցառում էր կազմակերպել, մենք ակցիա ենք իրականացրել՝ պահանջելով քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Առաջին անգամը չէ, որ Լիլիթ Մակունցը մեր դեմ ոստիկաններ է կանչում։ Հավանաբար մտածում է, որ Հայաստանի օրինակով կարող է կարմիր բերետավորներ կանչել և մեզ հեռացնել տարածքից, բայց այստեղ բոլորս գիտենք մեր իրավունքները, չեն կարող հենց այնպես հեռացնել մեզ»,- ասաց ամերիկահայ երիտասարդներից մեկը։
Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Էլինար Վարդանյանը, որ վերջին օրերին հաճախ է լինում ոստիկանության բաժիններում, տեսածն ու լսածը հանձնել է թղթին.
«Վերջին օրերին, ինչ Հայաստանում լայն թափ են հավաքում բողոքի ակցիաները, օրվա մեծ մասն անց եմ կացնում Ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ անդադար բերման ենթարկվածներին աջակցություն ցուցաբերելու, իրավական գործընթացների օրինականությանը հետևելու համար։ Վերջին երեք օրը հնարավորություն է տվել եզրակացնել.
1. Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների (կարմիր բերետավորների) կողմից ակցիաներին միջամտություններն անհարկի են և անհամաչափ, վայրենության դրսևորումներով։ Մասնակիցների նկատմամբ կիրառվում է ակնհայտ անհամաչափ ուժ։ Նրանց վարքագիծը ցուցադրական բիրտ է և բռնի։ Տպավորություն է, որ խնդիր է դրված՝ հաճոյանալ գործող իշխանություններին, փորձել սերմանել վախի մթնոլորտ։ Վերջին խնդրում նրանք վստահաբար չեն հաջողում։ Հակառակը, նրանց գործողությունները դժգոհության նոր ալիքներ են առաջացնում։
Նոր իշխանության առաջին իսկ գործը պետք է լինի՝ այս գումարտակը ուղղակի լուծարելը և նոր կադրերով նոր միավոր ձևավորելը։
2. Փոխարենը պետք է առանձնացնել բաժանմունքների ոստիկանների զգալի մասին, որոնք իրենց պարտականությունները կատարում են առանց լիազորությունների սահմազանցման, իրավական ընթացակարգերին համապատասխան (բացառությամբ՝ ճանապարհը անիվներով փակելու հիմքով խուլիգանության հանցակազմով քրեական գործերի հարուցումից, ինչը զավեշտի ժանրից է, և կարելի է ենթադրել, որ հարուցվել է ուղղակի ցուցումով)։ Նկատելի է նաև ոստիկանների լուռ անհամաձայնությունը երկրում և երկրի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ։ Հետևաբար, խոսքս ուզում եմ ուղղել մեր հայրենակիցներին. մեր պաքարը ոստիկանների դեմ չէ, այլ՝ իշխանությունների, որոնք անխնա օգտագործում են Ոստիկանությանը՝ իրենց աթոռից կառչած մնալու համար։
3. Ոստիկանության բաժանմունքներում մենք հանդիպում ենք բերման ենթարկված փայլուն երիտասարդների։ Նրանք հայրենասեր են, ազնիվ՝ իրենց մղումներում, անկոտրում կամքով։ Ոստիկանությունից դուրս են գալիս ժպիտով, պայքարը շարունակելու համոզմունքով։ Եթե մի երկրում կա նման մարդկային ռեսուրս, ուրեմն այդ երկիրն ունի լավ ապագա, և խնդիրը իշխանության և կառավարման որակի մեջ է։
4. Ոստիկանությունում մեզ հետ կողք-կողքի պայքարում է փաստաբանների շատ լավ, ուժեղ թիմ։ Նրանք դա անում են՝ առաջնորդվելով արդարության վերաբերյալ սեփական համոզմունքներով, երկրի փրկության հարցում սեփական ներդրումն ունենալու որոշմամբ։ Փաստաբանները գործում են օպերատիվ և պրոֆեսիոնալ։ Սխալ կլինի այս պահին առանձնացնել անուններ, որովհետև ուժեղ թիմն ամեն օր համալրվում է նոր, երկրի ապագայի համար մտահոգ փաստաբաններով։
Եվ վերջում, որպես հետգրություն.
Ոստիկանության բաժանմունքներից մեկում օրվա լարված մթնոլորտի ու թոհուբոհի մեջ հայտվեց մանկատնից առանց թույլտվության հեռացած մի աղջնակ։ Սկզբում նա ագրեսիվ էր, որևէ մեկին թույլ չէր տալիս մոտ, լարված էմոցիոնալ վիճակ էր։ Բարեբախտաբար նրա հետ մեր կոնտակտը ստացվեց։ Աղջնակն ուներ մեծ ցանկություն՝ հանդիպել մի պաշտոնյայի հետ։
Անմիջապես կապ հաստատեցի, պաշտոնյան պատրաստակամ էր և արագ արձագանքեց։ Մեր համատեղ ջանքերով, ոստիկանների համբերատար աշխատանքի շնորհիվ խնդիրը հարթվեց։ Առաջին հայացքից բարդ ու էմոցիոնալ խնդիրը սահուն լուծվեց։
Հիմա ժամանակն է՝ համատեղ ջանքերով լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։ Հիմա ժամանակն է փրկել մեր երկիրը՝ համատեղ ջանքերով, այն չդարձնելով մեկ մարդու գերին»։
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին Կարո Փայլանի հետ կապված հայտարարություն է արել։
Թուրքական Evrensel–ի փոխանցմամբ՝ Դեւլեթ Բահչելին, անդրադառնալով Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագիծը խորհրդարան ներկայացնելուն, ասել է, թե Կարո Փայլանը պետք է ասի, որ Թուրքիայի խորհրդարանն իր խորհրդարանը չէ, կամ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությունը նրան հեռացնի խորհրդարանից։
«Ուր ուզում է, թող գնա, Հայկական որ սփյուռքի հետ ուզում է թող շփման մեջ մտնի։ Ես իրեն խորհուրդ եմ տալիս գնալ Ամերիկա»,–ասել է Դեւլեթ Բահչելին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը դիտարկում է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման հիմք և շարունակում է ակտիվորեն աշխատել Բաքվի և Երևանի հետ բոլոր ուղղություններով, ներառյալ տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և խաղաղության պայմանագրի բանակցությունները։
Ռուսական կողմն ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի` իրար ընդառաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թեմայով եռակողմ շփումները մշակվում են բարձր մակարդակով, հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Աջակցելով Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի նախապատրաստման հարցում՝ ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով, հավելել է Զախարովան։
«Հիշեցնեմ, որ դրանք նախապատրաստվել էին Բաքվում և կառուցողական արձագանք ստացել Երևանից։ Մենք կարծում ենք, որ դրանք լավ հիմք են դիրքորոշումների ներդաշնակեցման համար։ Կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի և Երևանի միջև սկզբունքային տարաձայնություններ կան։ Մենք տեսնում ենք մեր դերը կողմերի մերձեցմանն օգնելու հարցում»,- ասել է Զախարովան։
Վերցրեք հայ տղամարդու պես, մի անգամ առանց պատրվակների, եւ վերջապես՝ ինչպես սկզբում, հանուն Հայրենիքի։ Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր.Արտաքին գործերի նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Նիկոլ Փաշինյանին.
«Րաֆֆի Հովհաննիսյան․ «Օրինաչափի» վերջը
Նիկոլ
Նոր տարվա շեմին, մեր լույս տղաներին պարեցնելուց եւ՝ զոհաբերելուց առաջ, ասացիք որ ինչ եղել է, ինչ կա, ինչ լինելու է «օրինաչափ» է։
Ձեր նորագույն շրջանի պաշտոնազանց վարքն ու խոսքը բացվեցին հենց դրանից, եւ բնավ էլ օրինաչափ չեն։
Զինվորներ, հայրենի շեներ, հիմա արդեն մայրեր եւ չծնված քաղաքացիներ։
Եթե անկեղծ ուզենաք՝ սաղմոսների մոտ կգտնեք խղճի եւ ազնվության ուժի անհրաժեշտ պաշարը։
Պատասխանատվությունը, դրժումը, մեղքը մնում են ձերը։
Վերցրեք հայ տղամարդու պես, մի անգամ առանց պատրվակների, եւ վերջապես՝ ինչպես սկզբում, հանուն Հայրենիքի։
Քայլ արա՝ միակ օրինաչափը, փրկիր, փրկվիր։
Րաֆֆի»։
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.