29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Խիստ ռեժիմով պարետային ժամի չեղարկումից հետո, որը տևել է ավելի քան մեկ օր, այսօր առավոտյան Կիևի բնակիչները երկար հերթեր են կանգնել մթերային խանութների առաջ։ Տեղեկությունը հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ներն ու հերթերի լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում։Շաբաթ երեկոյից Կիևում ուժեղացված պարետային ժամ էր հայտարարվել։ Վիտալի Կլիչկոն ասել էր, որ այդ ընթացքում փողոցում գտնվող բոլոր քաղաքացիական անձինք կհամարվեն «թշնամու դիվերսիոն հետախուզական խմբերի անդամներ»:
Երկուշաբթի 8:00-ից քաղաքի բնակիչներին թույլատրվում է անհրաժեշտության դեպքում դուրս գալ փողոց, սակայն խորհուրդ է տրվում մնալ տանը: Կիևում պարետային ժամը չեղյալ չի հայտարարվել, այն կգործի ժամը 22։00-ից մինչև 7։00-ը։Ըստ «Суспiльне» և «Украина 24» հեռուստաալիքների հրապարակած տեսանյութերի՝ մարդիկ հավաքվել են մթերային խանութների բացվելուց մեկ ժամ առաջ։ Ընդ որում, ԶԼՄ-ների տվյալներով, քաղաքում օդային տագնապ է հնչում։
ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.
«Երեկ ազերները նշում էին 1992թ-ին Խոջալլուում, իրենց կողմից կազմակերպված, իրենց կողմից իրականացված և իրենց կողմից ճանաչված «ցեղասպանության» 30 ամյակը: Զավեշտալի էր, բայց նույնիսկ ուկրաինայի դեսպանն էր գնացել ու ծնկի իջել այդ 30 ամյա տրագիկոմեդիկ թատրոնի առջև:
Տրագեդիա, որովհետև մարդիկ են զոհվել, կոմեդիա` որովհետև ֆաշիստական Բաքուն շարունակում է անմեղ մարդկանց արյան վրա կեղտոտ քաղաքականություն վարել: Այս մասին խոստովանել է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը` չեխ լրագրողին տրված իր հարցազրույցում (1992թ):
Ամենազավեշտալին այն է, որ 30 ամյակը նշող կեղծարար ֆաշիստները, (որոնք հանուն իրենց քաղաքական պայքարի, դաժանորեն սպանեցին հումանիտար միջանցքով անցած և ադրբեջանական վերահսկողության տակ գտնված իրենց հայրենակիցներին), շարունակում են մեղադրել մեզ հայերիս:
Սա մառազմ է, սովորական մառազմ, որը տեռորիստի ու հանցագործի հեգեբանությանն է հարիր` հանցանքը գործել ու այն գցել տուժողի վրա:
Երեկ բաքվի թերթերը կրկին հիշել էին ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին` այս անգամ էլ փորձելով Խոջալուի իրադարձության մեղքերը նրանց վրա բարդել:
Ասենք, որ նրանց քարոզչական տրյուկները չեն ստացվելու: Բազմաթիվ փաստեր կան, որոնք այլ բան են ասում:
Ֆաշիստական Բաքուն թող պատմի թե ինչու՞ սպանեցին լրագրող Չինգիզ Մուստաֆաևին, և ինչու՞ նրա նկարահանած ֆիլմը, ընդդիմության պահանջով, Ադրբեջանի խորհրդարանում ցուցադրելուց հետո, Բաքվում սկսվեցին զանգվածային ցույցեր, հրաժարականներ իսկ մի քանի օրից տեղի ունեցավ հեղաշրջում:
Ակնհայտ էր, որ ադրբեջանական «ժողովրդական ճակատ» շարժումը, իշխանությունը զավթելու համար էր կազմակերպել Խոջալուից անվտանգ դուրս եկած և Աղդամի տարածք հասած խաղաղ բնակիչներին:
Այնպես, որ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, կամ որևէ հայ գործչի այդ հարցում զրպարտելուց առաջ, ազերիների լրատվամիջոցները թող հիշեն իրեն «ժողովրդական ճակատ» շարժումը»։
Երբ մտորում ես Հայաստանում ռուսամետ-արևմտամետ հանրային դիսկուրսի շուրջ, որն ուկրաինական ճգնաժամի հետ կապված այսօր մեր քաղաքական քննարկումների թիվ մեկ թեման է, ի հայտ են գալիս հետևյալ իրողությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
«Արևմտամետների հիմնական փաստարկն այն է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ավելի զարգացած են, ավելի դեմոկրատ են, ավելի են Ռուսաստանի համեմատ բոլոր բնագավառներում, հետևաբար ճիշտ կլինի թռնել ռուսներից կպնել նրանց ու ապրել ուրախ ու երջանիկ։ Երբևէ չեմ հանդիպել մեկին, որը փորձի վիճարկել արևմտյան երկրների առավել զարգացած լինելու հանգամանքը։
Բայց մի թե դա մեր պարագայում որոշիչ գործոն կարող է լինել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ընտրության հարցում։ Իհարկե ոչ, Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որ բարձր կենսամակարդակով դեմոկրատորեն ապրելու համար նախ պետք է գոյատևի, ի վերջո մեռելի համար միևնույնը չէ արդյոք զարգացած դեմոկրատական երկրում իրեն կթաղեն թե ավտորիտար հետամնաց երկրում։ Իսկ որ աջից 80 միլիոնանոց ձախից 10 միլինանոց թուրքական պետությունների մեջ սեղմված երկու միլիոն ՀՀ քաղաքացիների ճակատագիրը ինչ կլինի զարգացած դեմոկրատիաներին կպնելուց հետո բոլորիս էլ պարզ է։ Ինչպես կարելի հանդուրժել այդ դիսկուրսը, երբ մեր գոյության միակ հույսը ռուսական ռազմական ներկայությունն է։ Ցանկացած երկիր Արևմուտքիի համար արժեք է ներկայացնում այնքանով, որքանով նրան կարող են օգտագործել Ռուսաստանի դեմ։
Եթե հակառուս չես քո արժեքը Բայդենի համար զրո է։ Չի զանգի ու չի փրկի։ Կաղոթեն, կլացեն, միտինգ կանեն, հետո կճանաչեն ցեղասպանությունը, հուշարձան կկանգնեցնեն ու կգնան իրենց գործին։ Տեսաք որ 44 օր լռեցին, այնինչ միայն Բաքու_Ջեյհան նավթամուղի նկատմամբ պատժամիջոցները կարող էին կանխել արյունահեղությունը։ Հիմա էլ ուկրաինական ժողովրդին տարան անիմաստ ու աննպատակ կործանման, հանուն ինչի չես հասկանում։ Այսինքն լավ էլ հասկանում ենք, հանուն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև սանիտարական կարդոնի ստեղծման»,- գրել է Քեռյանը։
Կիրակի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուկրաինայում դեռեւս պատերազմ չէ, այլ հակամարտություն է, սակայն, եթե դա չդադարեցվի, ապա երեք օր անց կվերածվի «մսաղացի», հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Ես անգամ այժմ այն չէի անվանի պատերազմ, դա հակամարտություն է: Իսկ մեկ կամ երկու օր անց՝ կվերածվի պատերազմի, իսկ երեք օրից՝ մսաղացի»,-նշել է նա:
Լուկաշենկոն նաեւ մեկնաբանել է Ուկրաինայի՝ ՌԴ-ի հետ Գոմելում հանդիպելու մերժումը՝ նշելով, որ դա նրանց ընտրությունն է: Նա խորհուրդ է տվել Ուկրաինային «խնդիրները Մինսկին չվերագրել: ՌԴ գործողության մեջ Մինսկի դերը կայանում է ռուսների «մեջքին հարվածելը» կանխարգելելու մեջ՝ հավելելով, որ Բելառուսի տարածքից հրթիռներ չեն արձակվում Ուկրաինայի ուղղությամբ. դրա անհրաժեշտությունը չկա: Նախագահը նաեւ հայտարարել է, որ Ուկրաինայում բելառուսցի զինվորներ չկան:
Լուկաշենկոն հայտնել է, որ ուկրաինական էլիտայի ներկայացուցիչները խնդրել են նրան զանգահարել Զելենսկիին եւ ասել, որ վերջինս կանգ առնի:
«Դե, անխոհեմ է, չի հասկանում, մենք ձեզ խնդրում ենք, զանգահարեք հիմա Զելենսկիին, ասեք նրան, որպեսզի կանգ առնի: Լավ, կզանգահարեմ: Սակայն հազիվ թե դա ինչ-որ ազդեցություն կգործի»,-ասել է նա լրագրողներին:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին խոսելով՝ Լուկաշենկոն նշել է, որ Արեւմուտքը պատժամիջոցներով ՌԴ-ին հրահրում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմը: Լուկաշենկոն հայտարարել է, որ Արեւմուտքի պատժամիջոցների նկատմամբ Մինսկի եւ Մոսկվայի պատասխանը կլինի շոշափելի:
«Արեւմուտքի պատժամիջոցներին պատասխանելու մեխանիզմը գործում է, Մինսկը կզարգացնի այն»,-եզրափակել է նա:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Բելառուսի ժողովրդին՝ հայտարարելով, որ խաղաղություն է ուզում, բայց բանակցությունների համար բելառուսական քաղաք չի գնա։ Նա պատճառաբանել է, որ Կիևի վրա հրթիռներ են ուղղվել այդ երկրի տարածքից։
«Հիմա շատ են խոսում բանակցությունների մասին, որպես հարթակ նշում են Մինսկը։ Բանակցությունների այդ հարթակն ընտրել ենք ոչ մենք, ոչ էլ դուք, այլ Ռուսաստանի ղեկավարությունը»,-ասել է Զելենսկին՝ դիմելով բելառուս ժողովրդին։
Նա հայտարարել է, որ ցանկանում է պատերազմն ավարտվի, որպես բանակցությունների հարթակ ռուսական կողմին առաջարկել են Վարշավան, Բուդապեշտը, Բրատիսլավան, Ստամբուլը, Բաքուն։
«Եթե դուք չեզոք լինեիք, մենք կխոսեինք Մինսկում։ Ցանկացած քաղաքում մենք պատրաստ ենք, միայն այն երկրում, որտեղից մեր վրա հրթիռներ չեն թռչում։ Միայն այդ դեպքում բանակցությունները կարող են լինել անկեղծ ու իսկապես վերջ դնել պատերազմին»,-ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր՝ ռուսական պատվիրակությունն արդեն մելնել է Բելառուս ուկրաինացիների հետ բանակցությունների համար։ Նրա խոսքով, պատվիրակության կազմում ընդգրկված են ՌԴ պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների ու այլ գերատեսչությունների, այդ թվում ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։
«Պատրաստ ենք սկսել այդ բանակցությունները Գոմել քաղաքում»,-ասել էր Պեսկովը։
Ձեր ուկրաինական հետաքրքրասիրությունը արցախյան մի թթու լուրով կտրեմ. Արդեն երկրորդ օրն է թշնամին, որ GPS-ով Խրամորթի մատույցներում է հիմա, բարձրախոսներով, ի դեպ, գրական հայերենով, բնակիչներին սպառնում է, որ եթե խաղաղ ճանապարհով չթողնեն գյուղը, ստիպված կլինեն ուժ կիրառել, ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի լրագրող Ծովինար Բարխուդարյանը։
«Սպառնալիքին հետևում է պնդումը, թե Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Մենք զբաղեցրել ենք իրենց հողերը….
Դե, հիմա պատկերացրեք 87 խրամորթցի ու պատերազմից հետո այնտեղ ժամանակավոր ապաստանած 11 տարհանված ընտանիքների վիճակը…
Պատկերացրի՞ք, թե ինչպես են կես ժամը մեկ այդ ձայնը լսում՝ դպրոց գնալիս, այգում աշխատելիս, լվացքը փռելիս, մի կտոր հաց ուտելիս…
Պատկերացրի՞ք…
Դե, հիմա ասեք, տեսնեմ, որ ասում եք քիչ խոսեք, թողեք աշխատեն, զգայուն իրավիճակ է, դեռ չենք մեկնաբանում, միշտ ամեն ինչի մեջ վատն եք տեսնում….
Ո՞նց, ո՞նց էլի էս լուրի մեջ ես դրականը տեսնեմ։ Ուրախանամ, որ դեռ զգուշացնո՞ւմ են, միանգամից չեն մտնում, ջարդեր կազմակերպում…
Կարո՞ղ եք ասել….
Եթե չգիտեք, ասեմ՝ Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6 կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտից՝ 21 կմ։ էնքան հանգիստ նստելու եք՝ մի օր էլ ձեր բալկոններում եք թռուցիկներ գտնելու, եթե ոչ կրկին՝ ռումբեր…
Հ.Գ. Ի դեպ, շաբաթասկզբին մեր նկարահանող խումբը Խրամորթում էր, տարհանված ընտանիքներ էինք նկարում։ Ամբողջ օրը օդում դրոն էր պտտվում…
Մենք ոչ մի կադր չենք հրապարակել դեռ։ Գիտեմ, հիմա էլ, ինչպես պատերազմի ժամանակ, կան խելապակասներ, որոնց կարծիքով թուրքերը թիրախավորում են հենց մեր ռեպորտաժների տեղանքը, հենց մեր հերոսներին….», — գրել է արցախցի լրագրողը։
Ուկրաինան ԱՄՆ-ի դրդմամբ գնաց պատերազմի ընդդեմ Ռուսաստանի, սակայն հիմա միայնակ է մնացել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել էր Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ Ուկրաինայի ողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարել, իսկ այսօր արդեն ռուսական զրահատեխնիկան հասել է Կիեւ։
Ըստ զրուցակցի՝ ԱՄՆ-ն զոհասեղանին է դրել Ուկրաինային՝ հանուն իր տնտեսական և քաղաքական շահերի.
«Պատերազմը նախաձեռնեցին քարոզչական առումով Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն , Ուկրաինային և Ռուսաստանին ձեռք չի տալիս այն, ինչ այսօր կատարվում է, փաստացի զոհասեղանին է դրվել Ուկրաինան, իսկ ԱՄՆ-ն հետապնդում է մի շարք քաղաքական և տնտեսական շահեր, այս համատեքստում ԱՄՆ-ն պետք է ինչ-որ բան զոհաբերեր, զոհաբերեց Ուկրաինան, տվեց զենք, զինամթերք, բայց քաղաքական և մարդկային ռեսուրսների առումով որևէ օժանդակություն չտվեց, ԱՄՆ-ն Ուկրաինային զոհաբերեց՝ իր շահերի սպասարկման համատեքստում »,-հայտարարեց նա:
Զրուցակցի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ն հույս ունի, որ այս ամենից հետո իր գերակայությունը եվրոպական երկրներում ավելի կմեծանա.
« ԱՄՆ-ն երկաթե վարագույր է քաշում ՝Ուկրաինայի սահման՝ Եվրոպայով:
Կա նաև տնտեսական գործոն, ԱՄՆ-ն փորձում է եվրոպական երկրներին կտրել ռուսական գազից կախվածությունից և նրանց վաճառել իր հեղուկ գազը »,-ասաց նա՝ նկատելով, որ ՆԱՏՕ-ի անդամ- երկրները նույն քաղաքականությունն են որդեգրել, ինչ ԱՄՆ-ն.
Փորձագետի պնդմամբ՝ԱՄՆ-ն և ՆԱՏՕ անդամ երկրները Ռուսաստանին այլընտրանք չթողեցին, քան իրականացնել այն գործողությունները, որոնք հիմա իրականացնում է Ուկրաինայում.
«Շուրջ երկու ամիս Ռուսաստանը փորձում էր Կիևի իշխանություններին համոզել, որ կատարեն 2014թ-ին կնքված համաձայնագրերը, սակայն Ուկրաինայի նախագահը հրաժարվեց, ավելին՝ ՆԱՏՕ-ի ընդարձակումը դեպի արևելք Ռուսաստանի կողմից որակվեց որպես ճնշում՝ իրենց ինքնիշխանության նկատմամբ, սակայն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն պատասխանեցին, որ իրենք ավելի ավելի առաջ կգան, սրանով ստիպեցին ՌԴ-ին՝ չեզոքացնել Ուկրաինայից և Ուկրաինայում տեղակայված ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքներից եկող սպառնալքիները»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Ավելին, փորձագետը նկատեց, որ Արևմտյան երկրները, որքան էլ պատժամիջոցներ կիրառեն Ռուսաստանի նկատմամբ, ամեն դեպքում խուսափում են Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ դեմ առ դեմ առճակատման դուրս գալուց.
«Ռուսաստանի գերակայությունը ոչ միայն մեր տարածաշրջանում , այլ նաև եվրասիական ողջ տարածաշրջանում էականորեն աճել է: Կարծում եմ, գալիս է այն ժամանակը, որ ուժային կենտրոնների միջև կնքվելու է երկրորդ- երրորդ բևեռ ստեղծելու համաձայնագիր, իսկ դա առաջին հերթին Չինաստան ու Ռուսաստանն են: Ռուսաստանը և Չինաստանը համաձայնեցված գործողություններով իրենց գերիշխանությունն են հաստատվում Եվրասիական տարածաշրջանում: Նոր աշխարհակարգի ստեղծման փուլում ենք»,-ասաց նա:
Զրույցի վերջում փորձագետը վստահություն հայտնեց, որ ռուս-ուկրաինական պատերազմն իր ազդեցությունն է ունենալու ողջ աշխարհի, հատկապես Հարավային Կովկասի վրա.
«Ռուսաստանը գործում է 2021թ-ի դեկտեմբերի 15-ի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկու փաստաթղթերի համաձայն, որը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն պետք է իր ենթակառույցները հեռացնի Արևելյան Եվրոպայի երկրներից, Միջին Ասիայից և Հարավային Կովկասից: Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ն ունի կառույցներ Վրաստանում և Ադրբեջանում՝ ի դեմս Թուրքիայի, այսինքն՝ պահանջների կատարումը բերելու է նրան, որ Թուրքիան ևս ընկրկելու է, նահանջելու է, սա ուղղակիորեն առնչվում է ՀՀ ազգային-պետական շահերին»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն կողմնորոշվում, թե ի՞նչ դիրք գրավեն: Ապագայում այդ տարօրինակ անորոշությունն ավելի ցցուն է դառնալու: Առայժմ դեռ պաշտոնական կարծիք չեն հայտնել տեղի ունեցող զարգացումների շուրջ:
Այդ անորոշության ձգձգումն առնվազն հարցեր է առաջ բերելու մեր ռազմավարական դաշնակցի մոտ (եթե արդեն չի բերել): Փաստացի, այսօրվա լռությունը, որակազրկում է մեր անորակ և քաղաքականապես տգետ «իշխանություններին»` մեր դաշնակցի աչքերում:
Ռուսական խաղաղարար առաքելությունը փաստացի այսօր մարտական խնդիր է լուծում Արցախում` պաշտպանելով մեր հայրենակիցներին վերջնական հայրենազրկումից:
Եթե չլիներ հիմնականում Ռուսաստանի գործոնը, թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն ներխուժած կլիներ Սյունիք:
Բացի այդ, 44-օրյա արյունալի և մեր երկրի համար կործանարար պատերազմում պաշտոնական Կիևը անթաքույց աջակցում և ողջունում էր Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի և Հայաստանի:
Պատճառներ շատ կարելի է թվել:
Եվ վերջապես, չէ՞ որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, մեզ համար միշտ եղել է անքննելի ու կարևոր, ինչը կիրառվեց Դոնբասի պարագայում:
Դաշնակցային հարաբերությունները միշտ փոխադարձ են լինում: Մեր առանցքային դաշնակիցն այսօր պատերազմի մեջ է հայտնվել ուկրաինական իշխանությունների արկածախնդիր և պոպուլիստ քաղաքականության արդյունքում:
Յուրաքանչյուր պետության անվտանգային շահերը կարևոր են այնքան, որ նույնիսկ Ուկրաինայի դաշնակիցներն են հասկանում Ռուսաստանի գործողությունների լրջությունը ու պատրաստ չեն ռազմական հակամարտության դուրս գալ վերջինիս դեմ:
Այս պայմաններում, մեր ոչ ադեկվատ «իշխանությունների» անորոշ կեցվածքը, վաղը կարող է վատ անդրադառնալ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների` հետևաբար նաև Հայաստանի ու հայ ժողովրդի վրա:
Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ 70 000 չեչեններ պատրաստ են կռվել հանուն Ռուսաստանի, «համապատասխան ցուցակներն արդեն կազմվել են»։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Կադիրովն Ուկրաինայում ծավալված իրադարձությունների ֆոնին Գռոզնիում ուժային կառույցների ավելի քան 10 000 ծառայողների մասնակցությամբ հավաք է կազմակերպել։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ դա ուժի ցուցադրություն չէ, քանի որ ուկրաինացի զինծառայողները «մարտիկներ չեն», նրանց «չարժե ուժ ցույց տալ»։
«Ցուցակներով 70 000 հոգի պատրաստ է կամավոր հիմունքներով մարտնչել մեր պետության՝ Ռուսաստանի համար։ Մենք ցույց ենք տալիս, որ հայրենասեր ենք, պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը։ Նրանց առաջարկում ենք կամովին հանձնվել, անցնել Ռուսաստանի տարածք։ Խորհրդակցել ենք մեր նախագահի հետ, թե հետագա ինչ քայլեր նրանք պետք է ձեռնարկեն․ զարգացումներն ըստ այդմ կլինեն»,- ասել է Կադիրովը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողներին Կիեւում իշխանությունն իրենց ձեռքը վերցնել։ Այս մասին նա ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի հետ հրատապ խոչհչդակցության ժամանակ, փոխանցում է РБК-ն։
«Եւս մեկ անգամ կոչ եմ անում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին. թույլ մի տվեք նեոնացիստներին եւ բենդերականներին որպես կենդանի վահան օգտագործել ձեր երեխաներին, կանանց եւ ծերերին, իշխանությունը ձեր ձեռքը վերցրեք։ Կարծես թե, մեզ ձեզ հետ ավելի հեշտ կլինի հաշտվել, քան թմրամոլների եւ նեոնացիստների այս հանցախմբի հետ, որոնք հաստատվել են Կիեւում եւ պատանդ են վերցրել ամբողջ ուկրաինացի ժողովրդին»,- ասել է նա։
Պուտինը նաեւ ասել է, որ Ուկրաինայում ռուս սպաները «համարձակ, պրոֆեսիոնալ եւ հերոսաբար» են գործում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.