29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից հանցավորության դեմ պայքարի իրենց գործառույթների շրջանակներում իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ բժշկական գործունեության ոլորտում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաներից մեկի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները, իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ փաստացի չպատվաստելու, սակայն պատվաստումը հավաստող սերտիֆիկատի ստացումն ապահովելու համար պոլիկլինիկա այցելած անձանցից ստացել են ապօրինի վարձատրություն հանդիսացող տարբեր չափերի գումարներ՝ ձևացնելով վերջիններիս պատվաստումը, իսկ այդ անձանց համար նախատեսված պատվաստանյութը ոչնչացրել են: Արդյունքում, հիշյալ հանրային ծառայողների կողմից իբր պատվաստված լինելու վերաբերյալ տրված կեղծ տեղեկությունների հիման վրա այդ անձանց անձնական տվյալները մուտքագրվել են պաշտոնական էլեկտրոնային փաստաթուղթ հանդիսացող «Արմեդ» համակարգ, որի հիման վրա նշված համակարգում յուրաքանչյուր անձի անձնական տվյալներով և լուսանկարով ինքնաշխատ եղանակով կազմվել է պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն օրենքով սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում նշված բուժաշխատողները ձերբակալվել են:
Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի ճանապարհով «Covid-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելուց և դրանք օգտագործելուց, որպիսի արարքը քրեորեն հետապնդելի է, միաժամանակ զգուշացնում, որ շարունակելու է հետևողական պայքար մղել նմանատիպ հանցավոր երևույթների բացահայտման և կանխման, ինչպես նաև մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Հանքավանում գտնվող «Տաք ջրեր» կոչվող առողջարանային հիմնարկը պատկանում է Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանին։ Այս մասին Aravot.am կայքը տեղեկանում է ՀՀ Կադաստր արված հարցման պատասխանից։
«Մարզ Կոտայք, համայնք Մեղրաձոր գյուղ Հանքավան 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 17 հասցեի 07-039-0005-0003 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Հանքավան 1-ին փողոց թիվ 7/1 հողամաս հասցեի 07-039- 0005-0005 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել ԲԵՆԻԱՄԻՆ ՂԱԶԱՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ անվամբ։ Հանքավան 1-ին փողոց 7/1 բնակելի տուն հասցեի 07-039- 0005-0004 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԷԴՈՒԱՐԴԻ, ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ ԻՇԽԱՆԻ անվամբ։
Հանքավան 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 15 հասցեի 07-039- 0005-0002 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել Հայաստանի Կուրորտներ Սոցիալական առողջապահական հիմնադրամի անվամբ։ Հանքավան 3-րդ փողոց 3-րդ նրբանցք թիվ 15/1 հողամաս հասցեի 07-039-0005-0014 ծածկագրով անշարժ գույքի նկատմամբ գրանցված է ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ սեփականության իրավունքը։ Մինչ այդ գրանցված է եղել ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ անվամբ»։
Սեփականության փոփոխությունը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 30-ին։ Սասուն Միքայելյանին պատկանող այս հանգստյան գոտում օգտագործվում է UAZ մակնիշի 01 PG 045 պետհամարանիշի մեքենան։
Լրագրողական հարցմանը, թե որ իրավաբանական կամ ֆիզիկական անձի բալանսին է գտնվում UAZ մակնիշի 01 PG 045 պետհամարանիշի մեքենան, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պատասխանել է․ «Թիվ 58212718 քրեական գործով սույն մեքենան առգրավվել է և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/0228/01/19 քրեական գործի ընթացքում, դատարանի 07․04․2020 թ որոշմամբ հանձնվել է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության օգտագործմանը՝ առանց տնօրինելու իրավունքի։
ԵԿՄ նախագահի պատասխան նամակում նշված քրեական գործի համարով Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ իսկապես այս մեքենան քրեական գործով առգրավվել է, իսկ արժեքը կազմում է 7.500.000 ՀՀ դրամ։ Սակայն առկա լուսանկարում երևում է, որ Հանքավանի «Տաք ջրեր» կոչվող հանգստյան գոտում, ինչպես նշեցինք պատկանում է Սասուն Միքայելյանին, մեքենան օգտագործվում է շինարարական աշխատանքներ կատարելու համար։
Հանքավանցիները մի քանի ամիս առաջ ահազանգել էին, որ «Տաք ջրեր» կոչվող տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում, խմելու ջուր քաշելու նպատակով՝ վնասել են դիմացի անտառը։ Լուսանկարներում երևում է անտառի միջով բացված արահետը։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին արված հարցմամբ փորձեցինք ճշտել, թե որքան վնաս է հասցվել համայնքին, սակայն Կոտայքի մարզի տարածքային բաժնի պետ Դ․Դավթյանը պատասխանել է, որ իրականացված զննման արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Հանքավան բնակավայրի «Տաք ջուր» կոչվող տարածքում դեռևս խորհրդային տարիներին է անց կացվել ջրագիծ։ «Միաժամանակ տեղեկացնում եմ, որ «Տաք ջուր» կոչվող տարածքում գործունեություն է իրականացնում «Լարգո Վին» ՍՊԸ, որի կողմից իրականացվել են խողովակաշար եւ ճանապարհի վերանորոգման աշխատանքներ։ Կատարված աշխատանքների ընթացքում Ընկերության կողմից ծառեր չեն հատվել եւ չեն վնասվել, ուստի Մեղրաձոր համայնքին եւ բնությանը վնաս չի պատճառվել»։Տեսչություն Կոտայքի մարզի Բնապահպանության և ընդերքի տեսչության տարածքային բաժնի վարչության պետ Դ․ Դավթյանը կից նաև ուղարկել է Հանքավան բնակավայրի վարչական ղեկավար Շահեն Հակոբյանի 2021 թվականի դեկտեմբերի 1-ին տրված N 1097 տեղեկատվությունը, որում ասվում է․ «Մեղրաձոր համայնքի Հանքավան բնակավայրի «Տաք ջուր» կոչվող տարածքի դիմացից դեռևս Խորհրդային տարիներին անցկացվել է ջրագիծ եւ քանի որ խողովակաշարերը վնասված է եղել, կատարվել է ջրագծային եւ ճանապարհային աշխատանքներ, այդ ընթացքում համայնքին պատկանող տարածքից որեւէ ծառ չի հատվել»։Հանքավանի վարչական ղեկավար Մինչ այդ google earth հավելվածի միջոցով տեսանելի է, որ տիեզերքից արված 2016, 2020 թվականների լուսանկարներում առկա է խիտ անտառ, սակայն նոր լուսանկարներ 2021 թվականի ծառահատումներից հետո չկան, որպեսզի ապացուցենք հատված ծառերի քանակը։
Հանքավանի բնակիչներից հետաքրքրվեցինք, արդյոք իրականացվել են ծառահատումներ ջրագծի վերականգնման շինարարական աշխատանքների ժամանակ, մեզ պատասխանեցին, որ ծառեր հատվել են, սակայն քանի հատ են վնասել, բնակիչներին հայտնի չէ:
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը հայրենակիցներին առաջարկել է երկրից տարհանման ուղիներ, հայտնում է ԱՄՆ դեսպանատան կայքը։ Հաղորդվում է Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի տարածքով մեկնելու հնարավորության մասին։
«Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է անկանխատեսելի՝ կապված ռուսական ռազմական գործողությունների սպառնալիքների ավելացման հետ և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման։ Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է հիմա մտածեն հեռանալու մասին։ Տեսեք տեղեկատվություն այն մասին, թե ինչ կարող է և ինչ չի կարող անել Պետդեպարտամենտը ճգնաժամի ժամանակ»,- նշում են դեսպանատանը։
Դրանում ասվում է նաև, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է աշխատանքը։ Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ ամերիկացիների համար հասանելի են կոմերցիոն թռիչքներ Ուկրաինայի միջազգային օդանավակայաններից։
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։
Թուրքիայում հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաեւ թուրքական «ճակատում» հնարավոր ակտիվության դեմ, իսկ եթե Ուկրաինան Դոնբասում «հաղթի», ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Պատահական չի, որ ուկրաինական ճգնաժամի հետ, միաժամանակ, առաջ եկավ նաեւ գերմանական խնդիրը։
ՆԱՏՕ-ի ստեղծման գլխավոր նպատակը ժամանակին մի ամերիկացի գեներալ է ձեւակերպել’ Ամերիկան Եվրոպայում, Գերմանիան’ Եվրոպայի տակ, Ռուսաստանը’ Եվրոպայից դուրս։
Եվրոպան քաղաքական ինքնուրույնություն զրկելու համար պետք է, որ Եվրոպան ունենա արտաքին սպառնալիք, որին պաշտպանելու համար ԱՄՆ-ն պետք է նրան պինդ գրկի’ նաեւ ռազմական բազաներով։
Ուկրաինայի միջոցով սպառնալիքը «թարմացվում» է, այն էլ Գերմանիայում ու Ֆրանսիայում թափ հավաքած սուվերենության վերականգնման շարժումների ֆոնին։
Ուկրաինայի դեպքերի նպատակը Եվրոպան է, ոչ թե ռուսական վտանգի դեմը առնելը։ Ռուսաստանը Ամերիկայի համար որեւէ խնդիր չի ներկայացնում’ բացարձակապես։
Հենց այս պատճառով, միաժամանակ, առաջացավ Գերմանիայի խնդիրը. ինչու է Գերմանիան իրեն պասիվ պահում ուկրաինական հիստերիայում։ Պատասխանը պարզ է, Գերմանիայում հասկանում են, որ իրական թիրախն իրենք են, իսկ Ռուսաստանը դրա համար օգտագործվող գործիք է։
Սակայն ուկրաինական խնդրում կա մեկ այլ շահառու, դա Թուրքիան է։ Թուրքիայում հասկանում են, որ Ուկրաինան Ռուսաստանի համար պատվար է նաեւ թուրքական «ճակատում» հնարավոր ակտիվության դեմ, իսկ եթե Ուկրաինան Դոնբասում «հաղթի», ապա Թուրքիայի համար ճանապարհը դեպի Միջին Ասիա ավելի դյուրին է դառնում։
Թուրքիան, ի տարբերություն Եվրոպայի, որին ԱՄՆ-ն «պաշտպանում» է, հարձակվողական «զինատեսակ» է։ Առավել եւս, որ Արցախի «պատը» հաջողությամբ քանդել են միասնական ջանքերով»,- գրել է նա։
Ադրբեջանում կովկասյան պարսիկների կամ թաթերի մասին վավերագրական ֆիլմ են նկարահանել Լեռնային Շիրվանի երկու պարսկալեզու գյուղերում։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նա,մասնավորապես, գրել է.
«Մի կողմ թողնելով այն, թե ինչպես են հակագիտական կամ կեղծ գիտական զեղծարարություններով այս երկրում աղճատում կամ յուրացնում ամեն ինչ՝ այդ թվում կովկասյան պարսիկների պատմությունը և մշակույթը, ֆիլմում շատ ուշագրավ էր հենց սովորական գյուղացիների խոսքը։ Պատկերավոր ասած, ամեն երկրորդ միտքը մեկ նրանք պնդում էին, որ Ադրբեջանում բնակվող կովկասյան պարսիկների շրջանում անջատողականություն չկա։
Պարզ է, որ Ադրբեջանում հեռավոր լեռնային գյուղի սովորական բնակիչը՝ այն էլ պատկառելի տարիքի, կյանքում ո՛չ լսել, ոչ օգտագործել, ո՛չ էլ գիտե, թե ինչ է «անջատողականություն» նաև ադրբեջաներենում երկարաշունչ բառը։
Հարց է ծագում՝ իսկ Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ինչո՞ւ է այս մարդկանց սովորեցրել տեսախցիկի առջև անպայման անդրադառնալ անջատողականությանը։ Տրամաբանական պատասխանը մեկն է՝ Ադրբեջանում բնակվող կովկասյան պարսիկների հատկապես երիտասարդ սերնդի շրջանում նման տրամադրություններ կան»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղ և զրուցել բնակիչների հետ։ Վերջիններս ներկայացրել են առկա խնդիրները, երբ ադրբեջանական զորքերը գյուղի հարևանությամբ են։
Բնակիչներից մեկը նշեց, թե իրենց խոտհարքերի 80 տոկոսն ադրբեջանցիների մոտ է, գյուղատնտեսական աշխատանքներ չեն կարողանում կատարել։ «Ինձ ասում ա՝ առաջ մի արի, ինչ անեմ, առաջ գնամ, խփի՞»,-նշեց նա։
Մի բնակիչ ասաց, որ 6 հեկտար խոտհարք ունի, 4 հեկտար էլ վարելահող, բայց ոչինչ չի ցանել այդ 4 հեկտարում, որովհետև հնձելը խնդիր կարող է լինել
Նորաբակցիներից մեկն էլ հավելեց․«9 կմ է այստեղից մինչև սահման, 3 կիլոմետրը մերն է, 6-ն իրենց ձեռքում է, պատկերացրեք՝ ինչքան են իջել։ Էս տարի կրակեցին տրակտորի վրա, չկպավ»։
Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանն էլ ընդգծեց, որ դրանք հենց Նորաբակի վարչական տարածքներն են, Քարվաճառինը չեն եղել, որ հիմա կարողանան ադրբեջանցիներն զբազեցնել։ «Այդքան բարձրաձայնում ենք խնդիրները, դեռ որոշ պաշտոնյաներ ուզում են համոզել, որ դրանք նրանց տարածքներն են, ճիշտ տեղում են կանգնել»,-ասաց նա։
Բնակիչների տեղեկացմամբ՝ խմելու և ոռոգման ջրի խնդիր էլ է առաջացել։ «Խմելու ջրի աղբյուրներում ջուր չկա, ժամանակ կա, Վարդենիսից ենք խմելու ջուր բերում, կապտաժները թուրքերի մոտ են, փակված են, չենք կարողանում բացել»,-ասաց բնակիչներից մեկը։
Մեկ այլ նորաբակցու խոսքով էլ՝ խնդիրների բարձրաձայնումն արդյունք չի տալիս։ «Երևան ես գնում, ասում են՝ մեզ Վարդենիսը պե՞տք է։ Թող գան մի օր այստեղ մնան, իմանան՝ պե՞տք է, թե՞ պետք չի»,-ասաց նա՝ հավելելով, որ բնակիչները հաճախ նաև կրակոցների ձայներ են լսում։
Նորաբակցիները նշեցին, որ ադրբեջանական ԶՈւ-ն այդ սահմանին ակտիվ ամրաշինական աշխատանքներ է կատարում։
«Առաջ են եկել թուրքերը, տեխնիկայով աշխատում են, մարզպետարանից ասում են՝ դիմել ենք ՊՆ, ճիշտ է՝ տեխնիկան աշխատում է, բայց իրենց վարչական տարածքն է։ Ես էլ ասում եմ՝ 1988 թվականից այստեղ եմ ապրել, սար ենք գնացել, սահմանը սարից հեռու է։ Հույս չկա, դրանք հետ գնացողը չեն, դեռ առաջ կգան։ Սա երկի՞ր է դառնում, մենք էլ կթողնենք, կգնանք երկրից»,-ասացին բնակիչները։
Մանրամասները՝ տեսանյութում։
«Փաշինյանի հայտարարածը մեծագույն կեղծիք է, քանի որ Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է առանց Արցախի»,-«Հայելի» ակումբում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե Հայաստանը դեռ 1992 թվականին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Բանախոսը նաև կեղծ համարեց ասուլիսում արտահայտված այն հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը Թուրքիային երբեք հողային պահանջներ չի ներկայացրել, ինքը շարունակում է այդ գիծը և այսօր էլ Հայաստանը որևէ հողային պահանջ չունի:
Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանը Թուրքիային հողային պահանջ չի ներկայացրել, բայց երբեք չի էլ ճանաչել 1921 թվականի Կարսի պայմանագիրը:
«Թուրքիայի պահանջն առ այսօր այն է՝ որ ոչ թե ճանաչենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, այլ ճանաչենք Կարսի պայմանագիրը»,-հայտնեց թուրքագետը և շեշտեց, որ Հայաստնի երեք նախագահներն էլ չեն ճանաչել Կարսի պայմանագիրը:
Ըստ Մելքոնյանի՝ Կարսի պայմանագիրն անօրինական է, որովհետև 1921 թվականին ստորագրող կողմերը՝ Բոլշևիկյան Ռուսաստանը և Թուրքիան միջազգայնորեն ճանաչված պետություններ չեն եղել:
«Կարսի պայմանագիրը լի է անօրինականություններով, մասնավորապես՝ Անին, Սուրմալուն և մյուս գավառները Թուրքիային են կցվել առանց որևէ իրավական հիմնավորման»,-ասաց Մելքոնյանը և նկատեց, որ Խորհրդային Միությունն էլ հայտարարել է, որ այդ պայմանագիրն անօրինական է՝ հիշելով, որ նույնիսկ Ստալինն էր ասել, որ այդ պայմանագիրը ստորագրվել է այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը թույլ է եղել:
«Հայաստանն այդ գիծն է շարունակում, մենք չենք ճանաչել Կարսի պայմանագիրը, բայց նաև չենք հայտարարել, որ չենք ճանաչում Թուրքիայի այսօրվա սահմանները: Այսինքն՝ Հայաստանը հողային պահանջ չունի, բայց ՀՀ-ն անօրինական Կարսի պայմանագիրը չի ճանաչում»,-նկատեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Ռուսաստանի Ամուրի մարզից Բելառուս էշելոն է ուղևորվել՝ լոգիստիկ ստորաբաժանումների սարքավորումներով։ Բելառուսում համատեղ զորավարժություններ կանցկացվեն՝ Միութենական պետության արձագանքման ուժերը փորձարկելու համար. գրում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով։
«Ընթացիկ գործողությունների շրջանակում Արևելյան ռազմական օկրուգի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների սարքավորումներով երկաթուղային հերթական էշելոնը Ամուրի շրջանից մեկնել է Բելառուսի Հանրապետություն»,- նշել են ՌԴ նախարարությունից։
Նախօրեին հաղորդվել էր, որ Բելառուս են ժամանել Ռուսաստանի Դաշնության սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով նոր էշելոններ։ Արևելյան ռազմական օկրուգի զորքերը վերաբաշխվել են Բելառուսի տարածքով և պետք է երկու փուլով ստուգում անցնեն։ Հայտնի է դարձել նաեւ, որ Ռուսաստանը Բելառուս է տեղափոխում Սու-35 կործանիչներ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել «Պանցիր», «Իսկանդեր» և Ս-400 համակարգերի տեղափոխման մասին:
«Առավոտ» թերթում, կարդացի Ալեք Ենիգոմշյանի պատասխան-հոդվածն ուղղված նախկինում «Սասնա ծռեր», այսօր ԱԺԲ անդամ Վարուժան Ավետիսյանի՝ իր դեմ ուղղված «հերոսական» հայհոյանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Ալեք Ենիգոմշյանի պատասխան-հոդվածը, հայ քաղաքական մտքի բանավեճ-քննարկումներում, կարելի է ասել , հազվադեպ հանդիպող դեպքերից է։ Այն հիմնված է կոնկրետ փաստերի և դրանցից բխող տրամաբանական հետևությունների վրա, առանց ընդդիմախոսին պիտակավորելու, վիրավորելու և հայհոյելու։ Իր հոդված-պատասխանով Ալեք Ենիգոմշյանը, օրինակներով կետ առ կետ ջախջախում է Վարուժան Ավետիսյանի և նրա համախոհների բոլոր «փաստարկները»։ Հոդվածում, ինձ համար նորություններ կային։ Մասնավորապես, չգիտեի, որ Ժիրայր Սեֆիլյանը համաձայնել է, որ ինքն ընկնի համաներման ակտի տակ։
Փաստորեն ես սխալվում էի, երբ նրան համարում էի քաղբանտարկյալ, քանի որ համաձայնելով համաներմանը, Ժիրայր Սեֆիլյանն ընդունել է իր քրեական հանցագործ լինելը։ Չէ՞ որ,հակառակ դեպքում, նա պետք է հրաժարվեր համաներումից և արդարացում պահանջեր։Ինչևէ․․․Իսկ ի՞նչ եք կարծում, Ալեք Ենիգոմշյանի հոդված-պատասխանին, ինչպե՞ս կարձագանքեն աժբ-ականները։ Կարծում եմ, որ ճիշտ կանեն լռեն և ներկայացնեն ոստիկան Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում հասցրած իրական ծռին։
Այս քայլը, թեկուզ ուշացումով, ինչ-որ չափով նրանց կարդարացնի և Արմեն Բիլյանի վրայից կհանվի սպանության մեղադրանքը։ Սակայն, նաև համոզված եմ, որ աժբ-ականներն իրենց սովորության համաձայն, կսկսեն այպանել, հայհոյել Ալեք Ենիգոմշյանին՝ էլ «ռսի ստրուկ», էլ «ռուսուլման» , էլ եսիմ ինչ, քանի որ նրանք այլ բանի ընդունակ չեն։
Իհարկե, շատ կուզենայի սխալված լինել։ Տեսնենք․․․»,- գրել է Իշխանյանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հունվարի 27-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ ապատեղեկատվություն է։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Իրականում, հունվարի 27-ին, ժամը 22։00-ի սահմաններում, սահմանի նշված հատվածում, մի քանի անկանոն կրակահերթ է արձակվել ադրբեջանական կողմից, որոնց հայկական ստորաբաժանումները չեն պատասխանել»,- նշում են պաշտպանության նախարարությունից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.