29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

2001 թվականին ծնված Լևոնին «Կյաժ» էին ասում։ Լուսավոր ու բարի սիսիանցի տղան, որ թեպետ հետո ընտանիքի հետ տեղափոխվեց Երևան՝ սովորելու ավագ դպրոցում, իրեն երբեք չպատկերացրեց Սիսիանից դուրս։ Դպրոցն ավարտելուն պես 2019 թվականի հուլիսի 9-ին Լևոնը ծառայության անցավ Ստեփանակերտի Ցոր զորամասում: Վարորդ էր:
Լևոնի մայրը՝ Անուշ Հակոբյանը, «Փաստինֆո»-ին պատմել է, որ սեպտեմբերի 26-ին Լևոնը զանգահարել է տուն, գումար ուզել քաղցր գնելու համար։ Հաջորդ օրն արդեն պատերազմ էր։ Լևոնն էր տանեցիներին հույս տալիս՝ ամեն ինչ լավ կլինի։ Պատերազմը Լևոնին ու Ցորի Դ-20 հրետանավոր տղաներին տարել էր Վազգենաշեն, հետո` թշնամուն դիմակայել են Ֆիզուլի-Հադրութ հատվածի տարածքներում:
«Լյովը չէր պատասխանում։ Ընկերը ասաց պոստեր են գնացել, նորմալ է ամեն ինչ։ Փախած զինծառայողներից մեկն ասել է Լևոնի դեմքը վառված էր, բայց ինքը մեզ ոչ մի բան չէր ասել։ Գիտեմ մենակ որ եղել են նաև ֆիզուլիում ու Հադրութում՝ Ջուվառլու տարածքում, որտեղ դեպքը եղել է սխալ հրամանների պատճառով։ Ջալալը, Գևորգը, որը հիմա կալանքի տակ է, Գենադին, Արիկը ասել են մերոնք են՝ չկրակեք։ Երեխեքը ոչ մի բան չեն կարողացել անել։ Բարձիթողի էին՝ մեկը մայկայով, մյուսն առանց զենքի, բռոնի ժիլետի։ Հանգիստ են եղել՝ իմանալով, որ մերոնք են։ Սարերից իջնելիս Թովմասյանն ասել է շարժ կա, իմացել են, որ մերոնք չեն, հրաման են տվել ու փախչել։ Հրամկազմը ու մի քանի երեխա դուրս են եկել, իսկ մեր երեխեքը չեն փրկվել»։
Հոկտեմբերի 10-ին Լևոնը կապվել է բոլոր հարազատներին ու ասել, որ մի քանի օր կապ չի լինի, չանհանգստանան։ Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 5-ն անց 30-ի սահմաններում Ֆիզուլի-Հադրութ տարածքի Ուխտաձոր հատվածում էին։ Տանեցիները հետո են իմացել, որ Լևոնը վիրավորվել է ոտքից, փորձել է հեռանալ կրակի տակից, հետո ոչ ոք նրան այլևս տեսել։
«Հուղարկավորելոց հետո ծնողները ողջ մնացած տղաներից մեկին՝ Յուրային էին տեսել։ Նրա ասելով՝ հրանոթը լիցքավորելու ժամանակ Լևոնի դեմքը վառվել է։ Լեյտենանտն ասել է՝ դեպքը եղել է Ջաբրայիլում, ասաց դեմքը չէ՝ մազերը ու հոնքերն են վառվել։ Հիմա ուզում եմ էլի փրկված երեխեքին հանդիպել։ Կռվի ժամանակ խոսել եմ հրամանատարի՝ Գևորգյանի հետ։ Հանգստացնում էր՝ ասում էր ոտքից է վիրավոր եղել։ Ասել է՝ չորս երեխա փախել է հակառակ ուղղությամբ։ Մենք ուզում էինք իմանալ Լևոնն իրենց հե՞տ է եղել, ասաց՝ երկուսը ոտքից վիրավոր էին, Լևոնը ու մի տղա հակառակ ուղղությամբ են գնացել։ Նորիկը՝ հրամանատարը, օգնություն է խնդրել, սպեցնազը պետք է մտներ, բայց զոհ են տվել, հետ քաշվել»,- պատմել է տիկին Անուշը։
Հարազատները տեսել էին զորամասի զոհվածների այն տեսանյութը, որ ադրբեջանցիներն էին տարածել համացանցում` ցույց տալով զոհվածների դեմքերը: Բոլորը ճանաչել էին իրենց տղաներին, բայց Լեւոնը չի եղել նրանց մեջ։ Ծնողները հույս ունեին, որ որդին ողջ է, որ մի տեղ թաքնված է, կամ` գոնե գերի է։ Անծանոթներն էլ փաստում էին՝ տեսել են Լևոնին։
«Մի անծանոթ տղա ասել է, որ առաջին մարտկոցի պատմութունն այնքան խուճուճ է՝ պետք է հրամկազմին պինդ բռնեք, որ կծիկը բացվի։ Շատ խուճուճ ու մութ պատմությունն է, սխալ հրամաններ են եղել»։
Զինծառայողի հարազատների համար դժոխային կյանք էր սկսվել։ Անվերջ որոնումների մեջ էին շուրջ ինը ամիս։ Փնտրում էին որդուն բոլոր հնարավոր ու անհնարին տեղերում` հույս փայփայելով, որ Լևոնը կվերադառնա։ Զատկի օրը լսեցին չարաբաստիկ առաջին լուրը՝ ԴՆԹ համընկնում կա։ Հուլիսի 3-ին Լեւոնի աճյունն ամփոփվեց Եռաբլուրում, բայց ծնողները շարունակում էին ինչ-որ անբացատրելի հույս տածել, որ Լեւոնը ողջ է։
«Սկզբնականում եղել է ատամնաշարը՝ ծնոտը գանգով։ Ծնոտից համընկնում չի եղել, ատամներից է եղել։ Ինձ տվել են ատամ, բայց չենք կարողանում հիշել՝ ինքը հավաքած ատամ ունի, թե չէ։ Մենք հուլիսի երեքին ենք հուղարկավորել Լևոնին։ Հույս ունեի թյուրիմացություն է, գերի կլինի։ Ես ասում էի՝ մինչև բոլորը չհայտնվեն՝ չեմ հավատա, որ չկա Լևոնը։ ԴՆԹ-ն սկզբում համընկել էր, ծնողներով տարածք էին մտել։ Լևոնի մեքենայի թուղթը գտել, համոզվում էի, որ գերի է, ինձ չեն ասել, որ համընկնում է եղել այդ ժամանակ»։
Թշնամին միայն մեկ տարի ու երկու ամիս անց հայկական կողմին փոխանցեց անձնուրաց կռված Ցորի Դ-20 հրետանավորների աճյունները և մասունքները։ Գրիգորյանները երկրորդ անգամ լսեցին չարաբաստիկ լուրը։ ԴՆԹ հետազոտությունը երկրորդ անգամ ապացուցեց՝ Լևոնը կյանքը տվել էր հանուն հայրենիքի։ Թշնամին ոտքից մասունք էր հանձնել։
«Երկրորդ անգամ էլ համընկնում եղավ։ Ներաշխարհս խառնվել էր, մինչև մյուսներին գտան նոյեմբերի 8-ին։ Որոնողականների ժամանակ են գտել՝ Ջուվառլույում։ Ադրբեջանցիները, որ տվել էին մասունքները՝ ասել են հերոսներ են ուժեղ մարտեր են վարել, հերոսացրել են մեր տղաներին, ովքեր վիրավոր վիճակում կռվել են։ Նմուշները ամուսինս կտանի, մի քիչ անցնի՝ հանգստանանք, Եռաբլուրի աշխատանքները առաջ տանենք, միասին կգնանք դուրս։ Լևոնի ոտքի, ծնկից ներքև մի փոքր մաս է, դրանից էլ կտանենք։ Մյուս տղաների աճյունների հետ մասունքները տվել են մեզ»։
Մայրն ասում է ՝պայքարելու են։ Բոլոր մեղավորները պատասխան պետք է տան ու միայն այդ ժամանակ գուցե ծնողները մի փոքր հանգստություն կգտնեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սանկտ Պետերբուրգի սոցիալական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Ելենա Ֆիդրիկովան հուշամեդալ է հանձնել Հրաչյա Միսակի Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամի ղեկավար Հրաչյա Պողոսյանին։ Պարգևատրումը տեղի է ունեցել քաղաքային հասարակական կազմակերպությունների ակտիվիստների հետ ամենամսյա հանդիպման շրջանակում։ Մինչ օրս Հրաչյա Պողոսյանը` որպես մասնավոր անձ և բարեգործական հիմնադրամի ղեկավար, հիմնել և վերականգնել է մշակութային, հոգևոր և պատմական նշանակության ավելի քան 250 օբյեկտ։
Նա Սանկտ-Պետերբուրգի «Պաշարված Լենինգրադի բնակիչներ» հասարակական կազմակերպության պատվավոր անդամ է, Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի պատերազմի և զինվորական ծառայության խորհրդի, աշխատանքի ու պատերազմի վետերանների Լենինգրադի մարզային հասարակական կազմակերպության պատվավոր անդամ:
Սակայն, բարերարի և վետերանների բարեկամությունն սկսվել է 90-ականների վերջերից։ Նա վետերաններին բազմիցս ուղարկում էր առողջարաններ, կազմակերպում էր տոնական ընթրիքներ և երեկոներ։
Կորոնավիրուսային համաճարակի ժամանակ նա իր խնամքի տակ էր վերցրել մոտ 70 տարեցների։ Տասնմեկ հասարակական կազմակերպություններ բարեգործական հիմնադրամին տրամադրել են պետերբուրգցիների ցուցակներ, որոնք հատուկ աջակցության կարիք ունեն։ Դրանցից են՝ Լենինգրադի ռազմական շրջանի շինարարական տնօրինության, պատերազմի և աշխատանքի վետերանների խորհուրդը, Սանկտ-Պետերբուրգի սուզանավերի և նավատորմի վետերանների ակումբի խորհուրդը, Սանկտ-Պետերբուրգի պատերազմի վետերանների (հաշմանդամներ, թոշակառուներ) հասարակական կազմակերպության տեղական մասնաճյուղը, Զինված ուժեր և «Ֆրունզենսկոե» իրավապահ մարմիններ, սանկտպետերբուրգյան «Պաշարված Լենինգրադի բնակիչներ» կազմակերպությունը և այլն։
2019 թվականի ապրիլ և մայիս ամսիներին, ինչպես նաև դրանից հետո պարբերաբար հիմնադրամի ներկայացուցիչները թոշակառուներին սնունդ ու հիգիենայի պարագաներ են տարել։ Հրաչյա Պողոսյանը պարբերաբար օգնություն է ցուցաբերում պաշարված Լենինգրադի բնակիչներին ոչ միայն Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի շրջանում, այլև այլ քաղաքներում և երկրներում:
Բարերարը բազմիցս ֆինանսավորել է «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալներով պարգեւատրված զինվորների աճյունների վերադարձը հայրենիք։ Հիշատակի նման միջոցառումներ տեղի են ունեցել Ղազախստանի Սեմեյ և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ռուսաստանում՝ Օմսկ, Պրոխլադնի քաղաքներում և Կեսովա Գորա գյուղում։
– Ինձ համար մեծ պատիվ է, որ Ամանորի շեմին հուշամեդալ ստացա նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Երբ լավ գործ ես անում, չես սպասում պատասխան գնահատանքի։ Եվ այսօր նման բարձր գնահատականը մեծ ուրախություն է պատճառել ինձ և մեր հիմնադրամի բոլոր աշխատակիցներին,- իր տպավորություններով է կիսվել բարերար Հրաչյա Պողոսյանը։
Անկարայի գլխավոր դատախազությունը մտադիր է հետաքննություն սկսել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (Halkların Demokratik Partisi / HDP) այն ղեկավարների դեմ, ովքեր ապրիլքսանչորսյան հայտարարության ժամանակ օգտագործել են Հայոց ցեղասպանություն հայտարարությունը։ Դատախազությունն արձանագրություն է պատրաստել այդ հետաքննությունը Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն իրականացնելու նպատակով։
Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է Կ․Պոլսում 2 լեզուներով հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։
Թուրքական լրատվամիջոցները վկայակոչած աղբյուրի համաձայն՝ դատախազության ներկայացրած արձանագրության մեջ սույն հետաքննությունն անցկացնելու համար թույլտվություն է հայցվում Թուրքիայի արդարադատության նախարար Աբդյուլհամիդ Գյուլից։
Արձանագրության մեջ նաև հղում է արվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ․ ընդունված «Ցեղասպանություն հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային և նշվում, թե այն «չի կարող հետադարձ ուժ ունենալ, և որ «ցեղասպանություն» արտահայտությունը չի կարելի այդ տարեթվից առաջ կատարված ցավալի դեպքերի վերաբերյալ օգտագործել»։
10 էջից բաղկացած արձանագրության ուղիղ 9 էջը լեցուն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) սահմանած մարդու իրավունքներին վերաբերող մեկնաբանություններով։ Արձանագրության մեջ նաև շեշտվում է, թե Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Կենտրոնական գործադիր խորհրդի ապրիլքսանչորսյան հայտարարությունը պարունակում է «թուրքական ազգին, Թուրքիայի Հանրապետությանը պատմության համատեքստում կասկածի տակ դնող արտահայտություններ», և որ «աներևակայելի է, թե որևէ անձ, լինելով Թուրքիայի Հանրապետության պատգամավոր, կարող է այնպիսի աշխատանքներ կատարել կամ խոսքերով ու արտահայտություններով հանդես գալ, որոնք հակառակ են այն ժողովրդի շահերին, որի ներկայացուցիչն է հանդիսանում։ Այդ առումով ակնհայտ է, որ տվյալ հայտարարության մեջ նշված արտահայտությունները դեմ են թուրք ժողովրդի ազգային շահերին»։
Այսպիսով, Թուրքիայի արդարադատության նախարարի թույլտվությունը ստացվելու դեպքում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 26 անդամի դեմ հետաքննություն կսկսի՝ «թուրք ազգին և Թուրքիայի Հանրապետությունը հրապարակավ ստորացնելու» հիմքով։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցի, Շուշիի Դ. Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված և Խ. Աբովյանի անվան դպրոցների աշխատանքային կոլեկտիվներին։
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարն ի դեմս ներկաների շնորհակալություն է հայտնել Արցախի բռնազավթված տարածքների համայնքների դպրոցների բոլոր ուսուցիչներին և ստեղծագործական հաստատությունների աշխատակիցներին, որոնք այս դժվար ժամանակաշրջանում և ստեղծված բարդ սոցիալ – կենցաղային պայմաններով հանդերձ բարեխղճորեն կատարել և կատարում են իրենց աշխատանքը՝ տեղահանված աշակերտների համար ապահովելով անխափան կրթական պրոցեսը։ Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ արդեն 2022 թվականի սեպտեմբերի 1-ից Հադրութի և Շուշիի դպրոցներն ու մանկապարտեզները ունենալու են նոր առանձին մասնաշենքեր մայրաքաղաք Ստեփանակերտում։
Պատասխանելով ուսուցիչների՝ ապագայի և անվտանգության վերաբերյալ մտահոգություններին և հուզող հարցերին՝ նախագահը շեշտել է, որ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, իսկ երկրի անվտանգ կենսագործունեությունն ապահովում և ապահովելու են Պաշտպանության բանակն ու ՌԴ խաղաղապահ զորակազմը։
Անդրադառնալով տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ պետությունն այսօր առավելագույնն է անում բնակարանային ապահովության հարցը ամբողջությամբ լուծելու, ինչպես նաև աշխատանքով և այլ սոցիալական երաշխիքներով ապահովելու ուղղությամբ։ Այս համատեքստում երկրի ղեկավարն ընգծել է, որ, իր հանձնարարականի համաձայն, Արցախի Հանրապետության բոլոր կառույցներում կադրային քաղաքականության կարևորագույն սկզբունքներից մեկն է լինելու աշխատանքի ընդունելիս տեղահանված քաղաքացիներին առաջնահերթություն տալը։
«Երբ որ իր իշխանությունն ավարտվի, նա ոչ թե ժամանակավոր է բանտի խցում նստելու, այլ ցմահ»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ազատամարտիկ Շահե Աճեմյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալների կարգավիճակում հայտնված համայնքապետերին, ՏԻՄ ընտրություններում հաղթածներին և ռազմաքաղաքական գործիչներին:
Աճեմյանը նկատեց, որ հնարավոր է հաջորդ իշխանությունները ՀՀ-ում վերականգնեն գնդակահարությունը:
Նա կարծիք հայտնեց, որ վերջին ասուլիսում Փաշինյանի ականջին լսողական սարք կար, ինչ ասում էր Ալիևը, այն էլ ինքը կրկնում էր:
«Մեր ազատագրական պայքարը, հաղթանակը Փաշինյանը հասցրեց 1988 թիվ և դրանից էլ վատ, որը դժվար է նկարագրել»,-հայտարարեց ազատամարտիկը:
Նա անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին՝ մեջբերելով նրա խոսքերն այն մասին, որ պատերազմից մեկ տարի հետո էլ չգիտենք մեր զոհերի թիվը, բանակը չի վերականգնվում, սպառազինություն գրեթե չի գնվել:
«4 տարի առաջ մենք ասում էինք, այս մարդը Թուրքիայի, Ադրբեջանի գործակալն ու դրածոն է, եկավ բանակը, երկիրը քանդեց, Արցախը հանձնեց, երկրում բոլոր ինստիտուտները քանդեց»,-ասաց Աճեմյանը և նկատեց, որ մեր ժողովուրդը կատարված աղետը դեռ մինչև վերջ չի զգում:
Ազատամարտիկը հիշեց, որ երբ 1990 թվականներին ինքն իր ընկերների հետ Արցախն ազատագրում էին, ասում էին, որ Արցախը Հայաստանի նման երեք պետություն կկերակրի, ինչպես Ուկրաինան Ռուսաստանի համար էր:
Նա նկատեց, որ Փաշինյանի պատճառով վաղը կրկին պատերազմելու են Արցախի համար, քանի որ առանց Արցախի Հայաստանը գոյություն չի կարող ունենալ:
«Նիկոլի նմանները, որ մնան ու ղեկավարեն այս երկիրը, վաղը ատոմակայանն էլ կփակեն, Սևանի կեսն էլ կտա»,-հայտնեց ազատամարտիկը և, հիշեցնելով, որ թուրքերը միշտ էլ ասել են, որ ատոմակայանը իրենց համար վտանգ է ներկայացնում, հավելեց. «Էրիվան Բիզիմդիր, որ թուրքերն ասել են, այդ օրն էլ կգա»:
Նկատելով, որ Փաշինյանը վաղը կասի, որ Հայաստանում նախկինում ապրած ադրբեջանցիներն էլ պետք է վերադառնան՝ Շահե Աճեմյանը շեշտեց. «Նիկոլը վաղը կասի՝ Հայաստանում նախկինում ապրող ադրբեջանցիները բա որտե՞ղ ապրեն. չեղավ, որ մի անգամ ասի՝ Արևմտյան Հայաստանի միլիոնավոր հայերն որտե՞ղ ապրեն»:
Նա պնդեց, որ նախորդ տարի կորոնավիրուսի պատրվակով Ծիծեռնակաբերդը փակելով Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հերթական պատվերն է կատարել:
«Նիկոլ Փաշինյանը Սուլթան Աբդուլ Համիդի նման 2000 թիկնապահներով է շրջում»,- հայտարարեց ազատամարիկը՝ շեշտելով, որ Արցախի շուրջ կատարվածը սփյուռքում կարթնացնեն քնած շարժումներ, որից շան նման վախենում է Նիկոլը և զարմացավ, որ նա չի մտահոգվում իր և իր կողքին կանգնածների համար:
Հայտարարելով, որ ասում էին, որ ժամանակին Վազգեն սպարապետը միզել է Նիկոլ Փաշինյանի վրա՝ Աճեմյանն ասաց. «Վաղը, երբ նա խուց մտնի, ամեն անգամ լողանալու փոխարեն բանտարկյալներն են իր վրա միզելու»:
Շահե Աճեմյանը հայտնեց, որ այսօր մտածելու առիթ ունի Փաշինյանը, իսկ ժողովուրդն արդեն կորցնելու ու մտածելու բան չունի:
2021 թվականի հոկտեմբերին Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Ստամբուլի Գում Գափու թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցում հանդես եկավ մի շատ տարօրինակ քարոզով՝ լի դավադրություններով և վախազդու հայտարարություններով։
Նրա հակագիտական և անպատասխանատու խոսքերը նպատակ ունեին իր ծխականներին տարհամոզել կորոնավիրուսի դեմ պատվաստումներից՝ այդպիսով վտանգելով նրանց կյանքը։
Պատրիարքն իր քարոզում մեջբերեց Աստվածաշնչում Հայտնության Գրքի 13-րդ գլխից 16-18-րդ համարները։ Ես աստվածաբան չեմ, սակայն կարծում եմ, որ նա չարաշահում է Աստվածաշնչի համարները՝ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելու համար: Հովհաննես Առաքյալի առեղծվածային գործը՝ Հայտնության Գիրքը, ունի բազմաթիվ մեկնաբանություններ, սակայն նրա գրությունները իր մահից հետո երկու հազար տարի անց ի հայտ եկած վիրուսի հետ կապելն անիմաստ է և վտանգավոր, մանավանդ Թուրքիայում, որը վեցերորդ տեղն է գրավում աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ մահացածների թվով։Պատրիարքն իր քարոզը սկսեց՝ հղում անելով Հայտնության Գրքի հետևյալ հատվածին. Գազանը «ստիպեց բոլոր մարդկանց՝ մեծ ու փոքր, հարուստ և աղքատ, ազատ և ստրուկ, որ իր կնիքը դնի նրանց աջ ձեռքի կամ ճակատի վրա, և նրանք չպիտի կարողանան առևտուր անել, եթե չունենան այդ կնիքը, որը գազանի անունն է կամ իր անվան թիվը․․․ Դա 666 թիվն է»։
Ահա հատվածներ պատրիարքի արտառոց քարոզից.
«Եվ ով որ այս կնիքը [գազանի] չունենա, չպիտի կարողանա առևտուր անել, չպիտի կարողանա շրջել և նույնիսկ հաց ուտելու կարելիությունը չպիտի ունենա․․․ Ուրեմն, մեր մարմնի վրա, մեր ձեռքին կամ մեր ճակատին դրվելիք տեխնոլոգիական չիպը, մենք հասկանում ենք, որ մեր կատարյալ վերահսկողության խորհրդանիշն է։ Այսինքն, ուր որ գնաս, պիտի իմանան, թե դու որտեղ ես։ Ինչքան տեղեկություն կա քո մասին, դրա [չիպի] մեջ է տեղադրվելու՝ քո հիվանդությունները, քո հարաբերությունները, քո վիճակը, և քո բանկային հաշիվները պիտի դրա մեջ լինեն։ Քո առողջությունը դրա մեջ պիտի լինի։ Եվ դու առանց դրա չպիտի կարողանաս որևէ գործ կատարել։ Եվ այս, իհարկե, մեզ պիտի ծանոթացվի որպես առաջադիմություն, տեխնոլոգիական առավելություն, և մենք երբեմն ուզելով պիտի առնենք այդ չիպը»։
«Սրանք այլևս տեսություններ չեն։ Որոշ եվրոպական երկրներում սկսված է այս դրությունը։ Ի՞նչ պիտի անենք։ Ի՞նչ պիտի լինենք։ Երբ որ ժամանակը գա, և մեզ պարտադրեն, որ մենք այսպիսի չիպեր ունենանք, որի մեջ 666 թիվը գրված է, կամ այդ սատանայի որդու անունը գրված է, ի՞նչ պիտի անենք մենք։ Քրիստոնյաները միշտ այս նյութի շուրջ երազանքով են խոսել, որ ապագայում պիտի լինի, ապագա եկողները թող մտածեն։ Բայց հիմա եկավ։ Եկավ մեր դռները, մի քանի տարվա մեջ, ամենաուշը 2030 թվականին պիտի իրականանան այս զարգացումները»։
«Ի՞նչ պիտի անենք մենք՝ քրիստոնյաներս։ Այս հարցով եկեղեցու պետերը պիտի խոսեն, առաջնորդները, որ չեն խոսում։ Բայց եկեղեցու հավատացյալները հատակում խոսում են, որովհետև այնքան բացահայտ է մարգարեությունը, Աստծո խոսքն այնքան հստակ է, որ խոսվում է։
Եվ ինչ կպատահի, եկեղեցու պետերը, առաջնորդները եպիսկոպոսական մարդարդակով չեն խոսում այդ հարցով, երբ որ հատակը՝ ժողովուրդը, խոսում է, այն ժամանակ, սա կխոսվի չափազանցությամբ և ավելորդապաշտությամբ։ Եկեղեցին վախճանաբանության մասին գիտություն ունի, վարդապետություն ունի, սա վերջին օրերի գիտությունն է։ Հավատամքի մեջ մենք ասում ենք՝ Քրիստոսը պիտի վերադառնա։ Մեր հավատքի անբաժանելի մեկ մասն է սա։ Ուրեմն եկեղեցու վարդապետությունը հստակ կերպով այս նյութերով քրիստոնյա համայնքներին պետք է լուսաբանվի»։
«Պետք է քրիստոնյա առաջնորդները քով քովի գան, այս հարցի շուրջ խոսեն, քանի դեռ կանուխ է։ Նախ, այս բաները լինելուց հետո շատ ուշ կլինի։ Պետք է հիմա քով քովի գանք ու խոսենք։ Եկեղեցական, եպիսկոպոսական ժողովներն այս նյութով պիտի կատարվեն հիմա, երբ ազատ ենք և կարողությունը ունենք։ Մի քանի տարի անց այդ կարողությունը պիտի չունենանք։ Ես, որպես պատրիարք, այս կոչն ուղղում եմ թե՛ իմ ժողովրդին, թե՛ եկեղեցու առաջնորդներին՝ այս հարցով հետաքրքրվեն և փողը հնչեցնեն, որովհետև Աստվածաշնչի մեջ մեզ համար, քրիստոնյա առաջնորդների համար, մի սարսափելի ազդարարություն կա։ Եզեկիել մարգարեի բերանով Աստվածն ասում է՝ Մարդ-որդի, քեզ պահակ կարգեցի այս ժողովրդի վրա, երբ որ կտեսնես սուրը, վտանգը, և ահազանգ չես հնչեցնի, և սուրը կգա, այն ժամանակ նրանց արյունը քեզանից կհարցնեմ։ Բայց եթե, երբ որ ահազանգը հնչեցնես և ասես, որ սուրը գալիս է, միջոցառումներ ձեռք առեք, և եթե իրենք չեն լսում, սուրը գալիս է, այն ժամանակ դու ազատ ես նրանց արյունից։ Ուրեմն, քրիստոնյա առաջնորդների համար ավելորդաբանություն, չափազանցությuն եղած մի նյութ, քրիստոնյա առաջնորդները քով քովի գալու ժամանակ, խոսելն ամոթ նկատված մի նյութ, ես այստեղից կխոսեմ։ Եվ կազդարարեմ մեզ լսողներին, իմ ձայնս հասանելիք ժողովրդին՝ օրը հասավ… Այլևս չենք կարող վախճանաբանությունը հետաձգել։ Ստիպված ենք եկեղեցու առողջ վարդապետությունը կիրառել մեր օրերում, հավատք արծարծել, մեր միջոցները ձեռք բերել, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել…»։
Ցույց տալու համար, որ պատվաստման մասին պատրիարքի խուճապային խոսքերը կրոնական հիմք չունեն, մեզ մնում է միայն անդրադառնալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ պատվաստանյութի մասին տարածած հայտարարությանը։«Ազատություն» ռադիոկայանի օրերս տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հայ առաքելական եկեղեցին մերժել է իր հավատացյալների կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու կրոնական պատճառները»։ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհուրդն ընդգծել է, որ «պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում»։
Եկեղեցին հայտարարեց նաև, որ Գարեգին Բ կաթողիկոսը և բազմաթիվ այլ հոգևորականներ պատվաստվել են։
Հուսով եմ, որ հայերը կլսեն Կաթողիկոսի, այլ ոչ թե Պոլսո պատրիարքի խորհուրդը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ՝ փրկելու ինչպես իրենց, այնպես էլ իրենց շրջապատող մարդկանց կյանքը։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Այս իշխանությունը իր ամբողջ ռեսուրսներով և հետևողականորեն պայքարում է հայոց պետականության դեմ, այսինքն՝ սա պետականակործան իշխանություն է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԵՊՀ արևելագիտության ամբիոնի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը .
««ԿՈՐՈՒՍՅԱԼ ՔԱՌԱՄՅԱԿԻ» ԹԵ՞ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ
(տարեվերջյան ամփոփիչ խոհեր)
Տասնամյակներ հետո իր համակարգչի էկրանի առջև նստած և 21-րդ դարի առաջին քառորդի Հայաստանի մասին գրող պատմաբանը 2018-ից սկսված գործընթացը անվանելու հարցում բախվելու է հետևյալին՝ իր աշխատության ենթագլուխը վերնագրել «կորուսյալ քառամյակ» (եթե այս մղձավանջը ավարտվի 2022-ին), թե «Հայաստանի Հանրապետության ավարտը»:
Այս իշխանությունը իր ամբողջ ռեսուրսներով և հետևողականորեն պայքարում է հայոց պետականության դեմ, այսինքն՝ սա պետականակործան իշխանություն է: Իզմեր չունենալու մասին հայտարարող իշխանությունը իրականում ունի գաղափարախոսություն, դա նեոհերոստրատիզմն է, որի հետևանքով խարխլվեց մեր ազգային հրաշալիքը՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները:
Նեոհերոստրատիզմի ամենամեծ աջակիցը տգիտությունն է և այդ ախտով տառապող հասարակական շերտերը: Եվ եթե Հռոմը կործանեցին բարբարոսներ, ապա Հռոմից ավելի հին Երևանը կարող են կործանել տգետները:
Ավազի մեջ գլուխը հմտորեն մտցնելու հարցում ջայլամներին մի քանի անգամ գերազանցած «մտավորական» շերտը կրկնակի է մեղավոր:
Մտավորականների մեջ կան մարդիկ, որոնք հիմա ցածրաձայն ասում են, որ 2018-ին սխալվել են, բայց նրանց մեջ հայտնիներ կան, որոնք պարտավոր են դա անել ավելի հանրային:
Օրինակ՝ հայտնի դերասանը, երգիչը, որը զարմացած ասում էր «պարոն վարչապետ, մի՞թե սա իրականություն է» այսօր տեսնելով արյունահոսող Արցախը, բզկտվող Սյունիքը, անպաշտպան սահմանը, անարգված հայրենիքը, գերիներին՝ պետք է զարհուրանքով ասի. «պարոն վարչապետ, մի՞թե սա՛ է իրականությունը»: Դե իսկ «սոկրատյան հանգստությամբ» այս ամենին նայողներին և մինչ օրս էլ հիացողներին, այս ավերի մասին լռողներին պետք է տալ ամենաբարձր կոչումներ, բայց ոչ Հայաստանի Հանրապետության:
Այսօրվա իշխող ուժի մոտ չգերիշխեց և չի էլ գերիշխելու պետական մտածելակերպը հեռանալ պետության ղեկից կիրառելով «անջատում հանուն փրկության» սկզբունքի այլ տարբերակը՝ «հեռացում հանուն պետականության փրկության»: Եվ այս իրավիճակում ստացվում է հետևյալը. 1+1+1 լոզունգով իշխանության եկած պետականակործան ուժը պետք է հեռանա 680 000-1-1-1 բանաձևով, ուղղակի մինչև 680 հազարի հետհաշվարկը հասնի ավարտին Հայաստան անունով պետություն կարող է այլևս գոյություն չունենալ…»
Պատերազմում զոհված զինծառայողների դիերն և մասունքները նկուղի հատակին նետելու համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի։ Քննչական կոմիտեն որոշել է, որ զինվորների մարմինները նկուղում պահելը նորմալ է ու քրեական գործի վարույթը կարճել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Դատապարտելի այս երևույթի՝ նահատակված հայորդիների մասունքները և դիերը Աբովյանի դիահերձարանի նկուղում պահվելու մասին լայն հասարակությանը հայտնի դարձավ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին, հարազատները տարածեցին նաև սահմռկեցուցիչ տեսարանը պատկերող կադրերը՝ մարմինները պոլիէթիլենային տոպրակներով՝ գետնին նետված վիճակում։
ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, թե, իբր, մասունքներն անցել են համապատասխան նույնականացում և սպասում են, որ հարազատները վերցնեն’ հուղարկավորելու համար։ Բարձրացված մեծ աղմուկը մեղմելու համար թերևս երկու օր անց՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնեցին, թե դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի վարիչն ու 2 աշխատակից ազատվել են աշխատանքից։ Ապա հայտարարվեց նաև քրեական գործ հարուցվելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Հիմա արդեն ակնհայտ է, որ քրգործի հարուցումն ընդամենը նպատակ էր հետապնդում մեղմել հասարակական դժգոհությունը ու ոչ թե զազրեցի երևույթի պատասխանատուների գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալը։
Օրեր առաջ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՔԿ՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում քրեական գործի նախաքննությունը, արդյո՞ք քրեական գործով որևէ անձի մեղադրանք է առաջադրվել, թե ոչ և արդյո՞ք քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սակայն պարզվեց, որ նախարարը ոչ միայն չի հարցաքննվել, ոչ միայն մեղադրանք որևէ մեկի չի առաջադրել, այլ անգամ հետապնդելի արարք չեն համարել զոհված զինվորների մարմինները նկուղում պահելը։
«ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում զոհված զինծառայողների մարմնի մասունքները և դիերը ոչ պատշաճ պահելու դեպքի առթիվ 02. 06. 2021թ Կոտայքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 49200121 քրեական գործը, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին »,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՔԿ-ից՝ տեղեկացնելով, որ դեկտեմբերի 16-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Միաժամանակ ՔԿ-ից նշել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի հարցաքննվել։
Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն ակտի հետո ԱԱԾ-ն ձերբակալեց մի շարք քաղաքական ու զինվորական գործիչների՝ նրանց վերագրելով Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման գործ։ Դատարանները դեռ այն ժամանակ արձանագրեցին, որ բացակայում է հիմնավոր կասկածը ու գործիչներին ազատ արձակելու որոշում կայացրեց, բայց ԱԱԾ-ն մեղադրանք առաջադրեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին, «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին, ՀՀԿ-ական գործիչ Վահրամ Բաղդասարյանին և ՀՅԴ գործիչ Աշոտ Ավագյանին, իսկ այսօր արդեն հայտնի դարձավ, որ գործը կարճվել է, նրանց նկատմամբ հետապնդումները դադարեցվել։
Գործի անհեթեթ լինելու հանգամանքը արձանագրելու համար ԱԱԾ-ին պահանջվեց ավելի քան մեկ տարի, երբ դատարաններն ընդամենը հաշված ժամերի ընթացքում էին հասկացել, որ մեղադրանքն արհեստածին է։ Դատարանների կողմից կալանավորման միջնորդությունները մերժելը բավականին «էմոցիոնալ» ընդունվեց գործող իշխանությունների կողմից, անգամ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժած դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվեց կարգապահական վարույթ, որը հետագայում կարճվեց հենց ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ մինչև ԲԴԽ հասնելը, իսկ Աշոտ Մինասյանը անգամ մեկ տարի անց կալանավորվեց՝ դատախազաքննչական մարմինների «դակիչ» դատավորի ջանքերով։
Լեգենդար հրամանատարի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով դադարեցվել է Աշոտ Մինասյանի նկատմամբ Վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով իրականացվող քրեական հետապնդումը։ Այժմ Մինասյանը մեղադրվում է միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ հենց նշված դրվագով է նախաքննության ավարտ հայտարարվել։
Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ միջնորդություն է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով ևս Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ նույնիսկ սպանության և իշխանության յուրացման դրվագներով գործի վարույթի կարճման պայմաններում Մինասյանը շարունակում է մնալ կալանավորված՝ Միհրան Պողոսյանն ընդգծեց՝ դա իրավաբանության և մարդասիրության սկզբունքի հետ ընդհանրապես կապ չունի։
«Եթե մի պահ վերանանք գործի փաստական տվյալներից, այս պահին ունենք 62-ամյա անձ՝ առողջական լուրջ խնդիրներով, որը կալանավորված է միջին ծանրության հանցանք կատարելու կասկածանքով։ Թողնենք մի կողմ՝ վաղը դատարանում ինչ կապացուցվի, մեր իրավական պրակտիկայում հազարավոր են նմանատիպ դեպքերը, երբ անձանց նկատմամբ ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոց է ընտրված, առավել ևս՝ կան մի շարք դեպքեր, երբ ընդհանրապես խափանման միջոց ընտրված չէ»,- նշեց Պողոսյանը, որի գնահատմամբ՝ այս պարագայում Աշոտ Մինասյանին կալանքի տակ պահելը իրավական չէ, քաղաքական իշխանության քմահաճույքներից մեկն է։
Պաշտպանը տեղեկացրեց, որ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության պատասխանը ստանալուց հետո պաշտպանության կողմը կօգտվի նաև դատախազության կողմից՝ խափանման միջոցի փոփոխման հնարավորությունից. «Կարծում եմ՝ դատախազությունն այս պայմաններում արդեն ողջամտություն կցուցաբերի և կփոխի Աշոտ Մինասյանի խափանման միջոցը»։
Հարցին՝ այս մեկ տարվա ընթացքում, ի վերջո, ինչ գործողություններ են եղել գործով, թե պարզապես «քնեցված» վիճակում է մնացել և կարճվել միայն մեկ տարի անց՝ փաստաբանը պատասխանեց՝ նշելով, որ այժմ դժվար է գնահատական տալը, քանի որ իրենց տրամադրության տակ չունեն վարչապետի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման գործերի ամբողջ ծավալը, քանի որ այդ մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել և գործից անջատվել է միայն Աշոտ Մինասյանի՝ զենքի մեղսագրված դրվագը։ Այդ դրվագով փաստաբանին հասանելի գործի նյութերից երևում է, որ հարցաքննությունների բովանդակությունը, էությունը խոսում է այն մասին, որ ստանդարտ, ոչ հրատապություն դրսևորող քննություն է իրականացվել, արտառոց ոչինչ չկա։
Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ ի սկզբանե պնդում էին՝ Աշոտ Մինասյանի մեղքը հիմնավորող ապացույց ընդհանրապես օբյեկտիվ իրականությունում չի կարող լինել։
«Ի վերջո եկանք այն հանգրվանին, որ ծանր հանցակազմերը, որոնք մեղսագրվում էին Աշոտ Մինասյանին՝ կոնկրետ ժամանակահատվածում քաղաքական իշխանության այլ խնդիրներ լուծելու համար էր մեղսագրված՝ 2020թ նոյեմբերյան իրադարձություններից հետո» ,- ընդգծեց փաստաբանը։
Պողոսյանի գնահատմամբ՝ քրեական գործը մեր հասարակական հարաբերությունների շատ ասպեկտների վրա է անդրադարձ ունեցել՝ անվտանգության միջոցառումների խիստ ուժեղացում, դատական համակարգի հետ կապված հարձակման սկիզբն էր հանդիսացել Աշոտ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշումը։
«Այդ խնդիրները քաղաքական իշխանությունը լուծեց և քրեական հետապնդումն այդ մասով դադարեցրեց»,- եզրափակեց փաստաբանը։
Հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիներին կարող են արտաքսել Ռուսաստանից՝ ապօրինի աշխատանքային գործունեության համար, իսկ գործատուներն այդպիսի աշխատողներ վարձելու համար կարող է տուգանվել մինչեւ 800 հազար ռուբլի յուրաքանչյուր անձի համար։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնում։
«Հունվարի 1-ից ապօրինի աշխատանքի համար, տուգանքներից (մինչեւ հինգ հազար ռուբլի) բացի, օտարերկրացիների նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել Ռուսաստանից արտաքսման եւ վերադարձի մուտքի արգելքի հետ կապված։ Օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ապօրինի ներգրավման համար գործատուները կարող են տուգանքների (մինչեւ 800 հազար ռուբլի) ենթարկվել յուրաքանչյուր այդպիսի աշխատակցի համար», — ասվում է մամուլի կենտրոնում:
ՆԳՆ-ում նշել են, որ դեկտեմբերի 31-ին կավարտվեն Ռուսաստանի նախագահի կողմից սահմանված ժամանակավոր միջոցառումները, որոնք օտարերկրացիներին թույլ էին տալիս կարգավորել իրենց իրավական կարգավիճակը՝ առանց երկրից դուրս գալու օրինականորեն աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։
«Այդ կապակցությամբ Ռուսաստանի ՆԳՆ-ն խստորեն խորհուրդ է տալիս մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ն օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր չունեն փաստաթղթեր Ռուսաստանում աշխատելու համար, անհապաղ դիմել ներքին գործերի մարմիններին»,- ընդգծել են մամուլի կենտրոնում։ Ադրբեջանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն արտոնագրի համար դիմել՝ առանց փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի եւ Ռուսաստանի Դաշնություն մուտքի հայտարարված նպատակի պահանջները հաշվի առնելու, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները կարող են աշխատանքային կամ քաղաքացիական իրավունքի պայմանագրեր կնքել՝ անկախ ՌԴ մուտքի նպատակից։
Գործատուները, ովքեր օտարերկրյա քաղաքացիների են ներգրավում աշխատանք կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար, կարող են եռօրյա ժամկետում ձեւակերպել աշխատանքային հարաբերությունները նրանց հետ եւ ծանուցել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններին: Ընդ որում, նրանք, ովքեր չունեն օտարերկրյա աշխատողներ ներգրավելու թույլտվություն, պետք է դիմեն օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի թույլտվության համար՝ անկախ նրանց` Ռուսաստան մուտք գործելու նպատակից։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.