29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՊՆ փոխնախարարից հետաքրքրվեց՝ ՊՆ տեղյակ է արդյոք՝ ի՞նչ հիմունքներով են ադրբեջանական ինքնաթիռները հատում Հայաստանի օդային սահմանը, ի՞նչ են տեղափոխում և իրավական ի՞նչ ռեժիմով է թույլ տրվում ադրբեջանական ինքնաթիռների մուտքը Հայաստանի օդային տարածք.
«Նոյեմբերի 16-ի ռազմական էսկալացիայի պայմաններում մեկ օրվա տարբերությամբ ադրբեջանական ինքնաթիռներ են արձանագրվել մեր օդային տարածքում»,-ասաց Ղազինյանը:
ՊՆ փոխնախարարը չպատասխանեց հարցին, ասելով՝ թե Քաղավիացիայի կոմիտեն արդեն հայտարարություն տարածել է սրա վերաբերյալ.
«Ես անձամբ տեղյակ չեմ՝ ի՞նչ ընթացակարգով են թռիչքներն իրականացվում, եթե ավելի համապարփակ տեղեկություն եք ուզում ստանալ, կարող եք դիմել Քաղավիացայի կոմիտե և ձեզ մտահոգող հարցերի վերաբերյալ պարազաբանումներ կստանաք»,-ասաց Արման Սարգսյանը:
Արթուր Ղազինայն էլ հայտարարեց, որ չհերքված տեղեկություն կա այն մասին, որ Նախիջևանում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակումներ կան.
«Թե ի՞նչ նպատակով են նրանք այնտեղ տեղափոխվում չգիտեմ, միգուցե՝ ինչ-որ պահի ահաբեկչական գոծողություններ կատարելու նպատակով, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում»,-ասաց Ղազինյանը:
Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց, թե ահաբեկիչների տեղափոխման խնդրին ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև պատերազմի ընթացքում.
«Այդ տեղեկությունները փոխանցվել են համապատասխան համանախագահող երկրների ղեկավարությանը, վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի՝ անվտանգության հարցերով խորհրդականին։ Դա ֆիքսվել է, այն լուրջ փաթեթ է ու կարող եմ ասել, որ մեր հատուկ ծառայությունների ու մեր Սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել», — ասաց Քոչարյանը։
«Վերջին քայլերը, որ նախաձեռնել են թյուրքական աշխարհի ընդհանուր պատմություն, մշակութային արմատներ եւ արյունակցական կապեր ունեցող երկրները, օգնում են էլ ավելի ամրապնդել թյուրք ժողովուրդների հարաբերությունները, որոնց համագործակցությունը հետք կթողնի 21-րդ դարում»։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ իրենք աշխատում են «այլ տեսակի» կառույց ստեղծելու ուղղությամբ, գրում է Sabah-ը։
«Դեռ 2013-ին ես ասել էի, որ 21-րդ դարը Թուրքիայի դար է լինելու»,- ասել է Էրդողանը` նշելով, թե նկատի է ունեցել, որ նույնը կլինի աշխարհի թյուրք ժողովուրդների հետ։
Հայտարարելով, որ թյուրքական առաջնորդները Թուրքիայի հետ այլ հաղորդակցական կապ ունեն՝ Էրդողանն ասել է, որ դա նրանց համար տնտեսական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու եւ առեւտուրը մեծացնելու ճանապարհ կբացի։ Միեւնույն ժամանակ, անդրադառնալով Թյուրքական խորհուրդը Թյուրքալեզու պետությունների կազմակերպություն անվանափոխելուն, Էրդողանն ասել է, որ առաջնորդների մեծ մասը ողջունել է դա, բայց ոմանց կարող է վանել նոր նախաձեռնությունը։ Միաժամանակ նա նշել է, որ չի կարծում, թե Ռուսաստանը դժգոհ է սրանից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թուրք գործընկերոջը պատմել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին՝ արդյունքները գնահատելով դրական։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանից վերադառնալիս ինքնաթիռում թուրք լրագրողներին մանրամասներ է պատմել Ալիեւի հետ ունեցած զրույցի մասին։ Մասնավորապես, ըստ նրա, Ալիևը տեղեկացրել, որ Արաքսի երկայնքով ավտոճանապարհ են կառուցելու։ Դրան զուգահեռ՝ քննարկվում է դեպի Իգգդիր ճանապարհ կառուցելու հարցը։
«Ալիևն ասել է, որ այդ հանդիպումը շատ արդյունավետ է անցել։ Հանդիպման ընթացքում լուծվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղային ճանապարհի և ավտոմոբիլային մայրուղու կառուցման հարցը։ Բացի այդ, կա այլ թեմա, որը վերաբերում է դեպի Իգդիր ավտոբանին (Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանին — խմբ.)։ Դա հաջող քայլ կլինի Նախիջևանի խնդիրը լուծելու համար, ինչպես նաև Հայաստանի տարածքով անցնելու համար։ Մարդիկ կկարողանան երթևեկել, ապրանքները հնարավոր կլինի տեղափոխել»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ առաջարկել են նաև ստեղծել Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի մասնակցությամբ «3+3» հարթակը։
Պուտին- Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին՝ Սոչիում և շարունակվել մոտ երեք ժամ: Մասնավորապես, երկրների ղեկավարները պայմանավորվել են մինչև տարեվերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման մեխանիզմներ, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ:
Թուրքիայում սոցիալական վիճակն ավելի է սրվում։ Հացի համար հերթեր են գոյացել։ Ազգային արժույթի սրընթաց անկումով պայմանավորված արձանագրվել է սննդամթերքի բարձր գնաճ, ինչի պատճառով կտրուկ ավելացել է հացի սպառումը։
Վերջին ամիսներին գների շեշտակի բարձրացումն ու գործազրկությունը սկսել է առավել շատ աչքի ընկնել։ Ստամբուլում հանգստյան օրերին պարետային ժամ սահմանելուց առաջ ուշադրությունը գրավել են այս հերթերը։ Քաղաքացիներն այլևս չեն կարողանում իրենց թույլ տալ սննդամթերք գնել, ստիպված հացն են գնում, ինչի պատճառով էլ հերթեր են գոյացել։ Անգամ հերթերում քաղաքացիները միմյանց հրելով փորձում են հաց ձեռք բերել, լինում են նաև բախումներ։ Համացանցում հայտնվել են դրանց մասին վկայող տեսանյութերը։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ Ստամբուլի բնակիչները էժան հացի համար են երկար հերթ կանգնել։ Սա թուրքական իշխանությունների տնտեսական քաղաքականության ֆիասկոն է։
Թուրքիայում դեկտեմբերի 1-ին գումարվելու է նվազագույն աշխատավարձի սահմանման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կորոշվի 2022 թվականի հունվարի 1-ից աշխատողներին վճարվելիք նվազագույն աշխատավարձի չափը։
Թուրք փորձագետները, հաշվի առնելով թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկմամբ պայմանավորված գնաճը, կանխատեսում են, որ նվազագույն աշխատավարձը կբարձրացվի 30-35 տոկոսով՝ հասցվելով 3․500-4․000 լիրայի (280-320 դոլար)։
Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է օրեցօր արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այսպիսով լիրան աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը։ Արժեզրկման հերթական ռեկորդները գրանցվեցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տնտեսության վերաբերյալ հայտարարություններից հետո։
Տեսանյութը՝ «Փաստինֆո»-ի տելեգրամի ալիքում։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվեց Առուշ Առուշանյանի դեմ տված մեղադրական բնույթի ցուցմունքից:
Նա նշեց, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել. «Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է, զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել է Լուսինե Ավետյանը։
Նա պատմեց, որ հոգեբանորեն ճնշված է եղել Աբովյան քրեակատարողականում՝ ունենալով մի շարք հիվանդություններ, ստիպված է եղել նման ցուցմունք տալ։ Ավետյանի խոսքով, իրեն որեւէ մեկը չի ճնշել այդպիսի ցուցմունք տալու համար։
Ավետյանը նշեց, որ իր ղեկավարած գյուղի բնակիչների նկատմամբ նույնպես ճնշում է եղել, որ հայտարարեն, թե Առուշանյանն իրենց ընտրակաշառք է տվել։
Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։
Ամբաստանյալը պատասխանեց միայն պաշտպանական կողմի հարցադրումներին, կտրականապես հրաժարվեց պատասխանել դատախազի հարցերին։
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հայտնում է, որ Ֆեյսբուքը՝ ադրբեջանցիների պատճառով սկսել է համատարած ջնջել Մոնթեի նկարները և արգելափակել այն հրապարակողների պրոֆիլները։ Ադրբեջանցիներին հաջողվել է համոզել ՖԲ-ի մոդերատորներին, թե Մոնթեն իբր «վտանգավոր անձ է» և իր նկարը ահաբեկչության քարոզչություն է։
«Վստահ եմ հիշում եք, թե 2018-ի ապրիլին Նիկոլի թեթև քերծվածքի բինտով ինչպիսի քարոզչական արշավ սարքեցին՝ համեմատելով նրան Մոնթեի հետ։
3 տարի անց Ֆեյսբուքը՝ ադրբեջանցիների ինչ-ինչ մուտիլովկաների պատճառով սկսել է համատարած ջնջել Մոնթեի նկարները և արգելափակել այն հրապարակողների պրոֆիլները։ Ադրբեջանցիներին հաջողվել է համոզել ՖԲ-ի մոդերատորներին, թե Մոնթեն իբր «վտանգավոր անձ է» և իր նկարը ահաբեկչության քարոզչություն է։
Հարցեր են առաջանում։
Հարց Ա. ի՞նչ են անում Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն այս իրավիճակը շտկելու համար։ ԱԳՆ-ն ա, ԲՏ նախարարություն ա, ՊՈԱԿ ա… Նիկոլական իշխանություններին Մոնթեն այլևս հետաքրքիր չէ՞, գուցե նույնիսկ ուրա՞խ են, որ Մոնթեի անունն ու արածը հնարավորինս արագ մոռացության մատնվեն։
Հարց Բ. Հայաստանում ՀԿ-ական մի դուքյան կա, որը զբաղված է ՖԲ-ում հայաստանյան օգտատերների գրառումների գրաքննությամբ։ Եթե ՖԲ-ն այսուհետ Մոնթեին «վտանգավոր անձ է» համարում, դուք էլ եք պարտավոր այդ կանոնին ենթարկվել և նշանակում է Մոնթեի մասին գրած մարդկանց պիտի սկսեք արգելափակել ու գրառումները ջնջել։ Եթե այո, ասե՛ք, իմանանք։ Եթե ոչ, ապա ի՞նչ եք անում, որ իրավիճակը շտկեք և այս խայտառակությանը վերջ դնեք։
Մարդիկ և էջեր, որոնք արգելափակման կամ այլ սահմանափակումների տակ են հայտնվել վերջին օրերին Մոնթեի նկար դնելու, Մոնթեի մասին գրելու համար՝ Razm.Info, Վարուժան Գեղամյան, Ալեն Ղուլյան»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համարում է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը դառնում է իրականություն»:
«Այդ նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքի կարեւոր մասը»,-հայտարարել է Ալիեւը՝ Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների առաջնորդների 15-րդ գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս: Ընդ որում՝ նա համոզմունք է հայտնել որ ՏՀԿ երկրները կօգտվեն Զանգեզուրի միջանցքի հնարավորություններից»:
Նրա խոսքով՝ երկրի իշխանություններն անցկացնում են լայնամասշտաբ աշխատանքներ Ղարաբաղի «օկուպացված» ու այսպես կոչված «Արեւելյան Զանգեզուրի» տարածքները վերականգնելու ուղղությամբ: «2021 թվականին այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 1,3 միլիարդ դոլար, 2022 թվականին կհատկացվեն առնվազն նույնքան միջոցներ»,-նշել է նա՝ հավելելով, որ Ղարաբաղն ու «Արեւելյան Զանգեզուրը» հայտարարվել են «կանաչ էներգիայի» գոտիներ. այդ տարածքներում արեւային էներգիայի պոտենցիալը գնահատվում է 7200 մեգավատ, քամու էներգիան՝ 2000 մեգավատ:
«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, տեղեկացրել են, որ Առուշանյանը ներկա կլինի վաղվա դատական նիստին, իսկ նրա աջակցիներները կհավաքվեն դատարանի մոտ։
«Գորիս համայնքի սիրելի՛ բնակիչներ, մենք ապրում ենք մեր պատմության ծանրագույն ժամանակներից մեկը։ Այսօր, երբ վտանգված է Հայաստանի ինքիշխանությունը, երբ աղոտ ու անորոշ է Սյունիքի ապագան, երբ նոր պատերազմի վտանգն առկախված է մեր երկրի սահմանների բոլոր ուղղություններով, մեզ անհրաժեշտ են հզոր ու անկոտրում առաջնորդներ։ Այդպիսիք, ցավոք, այսօր շատ չեն (այլապես չէինք հասնի այս հանգրվանին), բայց կան։
Որևէ մեկս կասկած չունի, որ այդ հայրենասեր, ազգասեր ու անձնազոհության աստիճան իր ծննդավայր Գորիսը սիրող եզակի հայորդի է նաև մեր սիրելի համայնքապետը, որին ավելի քան 4 ամիս է՝ ապօրինաբար պահում են կալանքի տակ։
Հարցրե՞լ եք արդյոք, թե այդ ո՞ր զանցանքի համար են այսօր Առուշ Առուշանյանին կալանավորել, այդ ի՞նչ շինծու մեղադրանք են մեր համայնքապետին առաջադրել, այդ ինչո՞ւ են դատական նիստերն անհիմն հետաձգվում, իսկ հաջորդ նիստերը որքան հնարավոր է ուշ նշանակվում, կամ այդ ի՞նչ վտանգ է Առուշանյանը ներկայացնում, որ վախենում են նրան ազատ արձակել։
Պատասխանը բոլորիս համար պարզ է․ Առուշանյանը չի համաձայնվել իշխանություններին խոնարհաբար ծառայել, չի համաձայնվել արյունով գծած սահմանները մեկ ստորագրությամբ թշնամուն նվիրել, իր բառերով ասած՝ նրանց թրի տակով չի անցել։
Կհարցնեք՝ ո՞րն է մեր անելիքը, կամ ի՞նչ կարող ենք անել․ պետք է նախ և առաջ համախմբվենք և մեկ մարդու նման պահանջենք, որ մեր համայնքապետին անհապաղ ազատ արձակեն։ Մենք դա արել ենք ստորագրահավաք կազմակերպելով, մենք դա արել ենք Առուշանյանին համայնքապետի պաշտոնում վերընտրելով, եկե՛ք վաղվա դատական նիստին մեր պահանջը ներկայացնենք խաղաղ բողոքի ակցիայով ու որքան շատ հավաքվենք դատարանի շենքի դիմաց, այնքան կմեծանա մեր բողոքի ձայնը տեղ հասցնելու հավանականությունը։
Եկե՛ք այս անգամ էլ համախմբվենք, չհուսալքվենք ու հետ չկանգնենք մեր պայքարից այնքան ժամանակ, քանի դեռ մեր Առուշանյանին պահում են անազատության մեջ և քանի դեռ մեր համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդումը չեն դադարեցրել։
Արթնացե՛ք, մարդիկ։ Թուրքը հասել է մեր դարպասներին։ Գորիս համայնքն ու մեր հայրենիքն այսօր առավել, քան երբևէ Առուշանյանի և նրա նմանների կարիքն ունի։ Ամեն օրը կարևոր է, ամեն ժամն ու վայրկյանը կարող է մեր հայրենիքի համար ճակատագրական լինել․․․
Արդարության ու արդարադատության վերականգման պահանջով վաղը՝ ժամը 13։30-ից սկսած, բոլորս հավաքվում ենք դատարանի շենքի դիմաց։ Դատական նիստը նշանակված է 14։00-ին։ Առուշանյանը ներկա կլինի դատական նիստին»։
Շուրջ մեկ տարի և երեք ամիս անհետ կորած համարվող Ցորի Դ-20 դիվիզոնի տղաների աճյունները գտնվել են։ Ինը զինծառայողների հոգեհանգիստը տեղի է ունենալու դեկտեմբերի երկուսին՝ զինվորական արարողակարգով։ Տեղեկութունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց զինծառայողի հարազատը։
«Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնի տղաների հոգեհանգստի արարողություն տեղի կունենա Ս․Թ-ի դեկտեմբերի երկուսի ժամը 16։30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Ծնողների խնդրանքով, ծաղկեպսակների համար նախատեսված գումարները կարող են փոխանցել Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանին՝ անհետ կորած զինծառայողների ուխտագնացությունների կազմակերպման նպտակով (բանկային հաշվեհամար՝ 163548011010, Վարուժան Հակոբյան)»,- հայտնեց զինծառայողի հարազատը։
Ավելի վաղ, «Փաստինֆո»-ն անդրադարձել էր հրետանային դիվիզիոնի
զինծառայողների անհետ կորելու փաստին։ Սույն թվականի նոյեմբերի երկուսին
Ադրբեջանը հայկական կողմին փոխանցեց զինծառայողների աճյուններ։
ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, երկար բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող 11 հոգու աճյուն: Նրանց ինքնությունը հաստատվեց դատաբժշկական փորձաքննությունից հետո՝ նրանք ցորի հրետանավորներն էին։
Նրանցից 9-ին՝ Ազատյան Դավիթ Լևոնի, Անտոնյան Հայկ Հովհաննեսի, Դանիելյան Կարեն Բորիկի, Միքայելյան Արտակ Ջիվանի, Օհանյան Նարեկ Արմենի, Պապյան Վահե Արթուրի, Պապիկյան Հայկ Մհերի, Պողոսյան Ռուբեն Արսենի, Պողոսյան Սամվել Ստեփանի, կհուղարկավորեն դեկտեմբերի երկուսին։
Գաղտնի պահվող փաստաթուղթը չի կարող միայն հանձնաժողով ստեղծելուն վերաբերել: Այս մասին Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ԵՊՀ դասախոս, «5165 շարժում» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով ենթադրվող հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ նոր փաստաթղթի բովանդակությանը եւ դրա ենթադրվող վտանգներին:
«Վեցերորդ օրն է՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից բացահայտել Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման մասին այդ գաղտնի պահվող փաստաթուղթը, ԱԺ-ից ու ՀՀ նախագահից՝ իրենց սահմանադրաիրավական լիազորությունները գործադրել այդ բովանդակությունը բացահայտելու համար: Փաշինյանն ասել էր, որ դա միայն հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթուղթ է, բայց պարզից էլ պարզ է, որ այն չի կարող միայն դրան վերաբերել, ամիսներ շարունակ պրոցեսը տեւի, եւ արդեն չորրորդ փաստաթուղթը միայն հանձնաժողովի մասին լինի: Պարզից էլ պարզ է, որ փաստաթուղթն այն հանձնաժողովի աշխատանքների հիմքում ընկած քարտեզների, սկզբունքների, կարմիր գծերի մասին է, թե ինչ է պատրաստ զիջելու կամ, գուցե, պատրաստ չէ զիջելու Փաշինյանը, ինչը մինչ այժմ գաղտնի է պահվում:
Մենք գործ ունենք մի մարդու հետ, որը ՀՀ տարածքի հետ վարվում է որպես սեփական բոստանի, մասնավոր սեփականության՝ ում՝ ինչքան պետք է, տալիս է, զիջում է: Ուզում եմ հիշեցնել Սանասարից ու Կովսականից մեր զորքերը բանավոր պայմանավորվածությամբ հետ քաշելու մասին, այն դեպքում, երբ եռակողմ փաստաթղթով զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ կանգնել էին: Բայց նա զորքերն այն աստիճան հետ քաշեց, որ Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներ թշնամու ձեռքում հայտնվեցին: Պետք է նա դիմադրություն կազմակերպեր, եւ փաստաթղթի երաշխավորին օգնության կանչեր՝ որպես վկա, բայց դա չի արել: Այս մարդը Սահմանադրության հետ խաղալիքի պես է վարվում՝ եթե գրված է, որ ՀՀ տարածքի ցանկացած փոփոխություն Սահմանադրությամբ է լուծվում, իսկ նա առանց սահմանադրաիրավական ընթացակարգերի առատորեն տարածքներ է զիջում ու նվիրում»,- հայտարարեց Սողոմոնյանը:
Նախաձեռնող խմբի անդամները կոչ են անում քաղաքացիներին միանալ շարժմանը՝ մի կողմ դնելով քաղաքական տարաձայնությունները, մոտեցումների տարբերություններն ու անձնական ճաշակները, որպեսզի հնարավոր լինի պայքարն իր նպատակին հասցնել:
«Ազատագրական շարժում»-ը երեք հիմնական պահանջ է ներկայացրել ՀՀ իշխանությանը.
1. Կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը` այդ թվում պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,
2. Թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,
3. Պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշված է հաղորդագրությունում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.