29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը կարևորեց տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, որը կարող է որակապես փոխել ՀՀ-ի տնտեսության բովանդակությունն ու կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ ՀՀ քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար։
«Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի կրթության զարգացումը, ուստի կրթության հասանելիությունը, ներառական զարգացումը և բովանդակային բարեփոխումը մեր երկարաժամկետ առաջնահերթությունն է։ Մեր նպատակն է՝ անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ։ Գիտության և տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այս պրոցեսի տրամաբանական շարունակությունն է և այստեղ էլ կառավարությունն արդեն ներդնում է ֆինանսավորման նոր բանաձևեր»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով 2022թ.-ի բյուջեում ձգտել են զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները և միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը։
Երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի շուրջ կրքերը չեն հանդարտվում։
Սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ նա պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ ու չնայած դրանց հենց կորոնավիրուսն է եղել մահվան պատճառը։
Առողջապահության նախարարությունը, անդրադառնալով շրջանառվող լուրերին, հայտարարել է, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե երկրում մահացել է 26 կորոնավարակակիր։
«Եթե ուզում եք իմանաք ինչու է մեր Երկրում պատվաստման գործընթացը նման աղետալի վիճակում, ապա հետևեք լիազոր մարմնի հաղորդագրություններին՝ կհասկանաք։ Երգչի մահվան պատճառը չի կարող լինել պատվաստանյութը, քանի որ երգիչը պատվաստված չի եղել․․․Ներողություն եմ խնդրում անձնական տվյալի հանրայնացման համար»,- հայտնել է Դանիելյանը։
«Փաստինֆո»-ն փորձեց ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկանալ՝ արդյոք երգահանը, ի վերջո, պատվաստվել է, թե ոչ, քանի որ պաշտոնական հաղորդագրությամբ չեն հերքում և չեն հաստատում տեղեկությունը։ Նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը հայտարարեց․
«ԱՆ-ն իրավունք չունի հաստատել կամ հերքել անձի պատվաստված լինելու մասին տվյալը, որովհետև ԱՆ-ն շարունակում է գործել էթիկայի սահմաններում և չի խախտում անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքը»։
Խաչատրյանը հավելեց, որ նախարարությունը ամեն կերպ փորձում է չխախտել էթիկան և օրենքը, չի կարող հայտարարել, արդյոք երգիչը եղել է պատվաստված, թե ոչ։ Սակայն քանի որ շրջանառվում էր տեղեկություն, թե երգչի մահվան պատճառը պատվաստումն էր, հարկ համարեցին հերքել տեղեկատվությունը։
«Իրականում այլ բան չի կարելի հասկանալ այդ տեքստից։ Մենք շատ պարզ՝ սևով սպիտակի վրա գրել ենք, որ երգիչ Հայկոն չի մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից։ Դա չի նշանակում, որ եղել է պատվաստված և հակառակը։ Շրջանառվում են նաև Հայկոյի այլ հիվանդությունները։ Մենք անձնական տվյալների դաշտ չենք մտնում և իրավունք էլ չունենք։ Եվ եթե ոմանք օգտվում են առիթից և իրավիճակից ու մանիպուլացնում են հարցը, ներողություն, բայց ԱՆ-ն կամ հասարակայնության հետ կապերի բաժինը այդ ամենից վեր է, կարևորում է մարդու կյանքը, առողջությունը և անձնական տվյալների գաղտնիությունը։ Գուցե գայթակղիչ է տիրապետել տեղեկությանը, բայց դժվար է դա պահել ու օրենքը չխախտել։ Ցավում եմ, որ որոշները չդիմացան գայթակղությանը, խախտեցին օրենքը և տրամադրեցին մարդու անձնական տվյալները։ Մեկ անգամ էլ հորդորում եմ՝ հանգիստ թողնել երգչին, թող նրա հոգին լուսավորվի։ Չի կարելի թեման մանիպուլացնել, սրանով դիվիդենտներ հավաքել, իբրև մենք մեր պատվաստումային գործընթացը ձախողել ենք»,- եզրափակեց խոսնակը։
Թուրքիայում ԱՄՆ ապագա դեսպան Ջեֆ Ֆլեյքը հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին։
Սենատի միջազգային հարաբերությունների հարցերի կոմիտեի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը Ֆլեյքին հարցրել է, թե ինչ դիրքորոշում ունի «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» մասին (CAATSA) օրենքի՝ Թուրքիայի դեմ կիրառելու վերաբերյալ, ինչին Ֆլեյքը պատասխանել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները չպետք է չեղարկվեն, եթե նրանք հրաժարվեն Ս-400-ից։ Ֆլեյքի խոսքով՝ Անկարայի կողմից ռուսական այդ համալիրների կիրառումը կհանգեցնի նոր պատժամիջոցների։
Հարցուպատասխանի ժամանակ Ֆլեյքն ասել է, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ մասնակցել ապրիլի 24 -ի ողբերգական իրադարձությունների առիթով միջոցառումներին: Սա առաջին դեպքն է, երբ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նախապես հայտարարում է նման քայլի մասին: Միաժամանակ, Ֆլեյքը՝ որպես ԱՄՆ Կոնգրեսի նախկին անդամ, իր պաշտոնավարման ընթացքում չի քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:
Դավիթ Տոնոյանը արժանի է իր նկատմամբ իշխանության պատվերով ճնշումներին։ Նրա նման արժանի են Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած բոլոր նրանք, ովքեր հանուն պաշտոնի ուրացան պետականության բարձրագույն արժեքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը։
«Դավիթ Տոնոյանը արժանի է իր նկատմամբ իշխանության պատվերով ճնշումներին։ Նրա նման արժանի են Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած բոլոր նրանք, ովքեր հանուն պաշտոնի ուրացան պետականության բարձրագույն արժեքը։
Մինչև պատերազմը նույն Դավիթ Տոնոյանն էր հպարտանում ժամանակակից հզոր զենքով ու նոր տարածքներ թշնամուց վերցնելու հեռանկարով, ինչն էլ հաստատվում էր վարչապետի կողմից։ Հիշո՞ւմ եք, Փաշինյանն էր ասում’ ՊՆ նախարարը չի կարող անել այդպիսի հայտարարություն առանց վարչապետի հետ համաձայնեցնելու։ Իսկ հիշո՞ւմ եք, երբ ՍՈՒ-երն էին բերում, ոնց էր վարչապետը գովում Տոնոյանին ու կրկին ասում, որ բոլոր ռազմական պայմանավորվածությունները միասին են անում։
Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ Դավիթ Տոնոյանը դարձավ մեղավոր ու ձերբակալվեց։ Չե՞ք կարծում արդյոք, որ Փաշինյանը շոու է սարքում’ թեման շեղելով իրենից։
Ընդհանրապես, այդ մարդը ունակ է և պատրաստ է զոհաբերել անգամ իր ամենամոտ, իր համար ամենալավ ծառայած մարդկանց, միայն թե փրկի իրեն։ Չզարմանաք, եթե այդպես մի օր էլ Նիկոլ Փաշինյանը զոհաբերի Սուրեն Պապիկյանին, Արարատ Միրզոյանին, Արայիկ Հարությունյանին, նույնիսկ իր աներձագին, կնոջն ու երեխաներին, միայն թե ինքը մաքուր երևա։ Ընդամենը երևա… շոու։
Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը և պատերազմի ժամանակ ռազմական բարձր պաշտոն զբաղեցրած մյուսները գոնե հիմա պետք է խոսեն։ Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը, անգամ եթե դա արժենա 2-3 գեներալի կյանք։
Հասկանում եմ, որ նշածս գործիչները վախենում են սեփական կյանքի ու անվտանգության համար, ինչպես որ վախենում էր իմ հրեա ընկերը, բայց գոնե հայերը պետք է հասկանան, որ կարող են փրկել մեր պետականությունը, եթե խոսեն քաղաքական իշխանության հանցանքների և իրենց ստացած դավաճանական հրահանգների մասին։
Գիտեմ, որ Դավիթ Տոնոյանը ասելու շատ բան ունի ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ ընթացքում եղած հարցերի, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակի ու Նիկոլ Փաշինյանի պատասխանի, Թաղավարդի անտառների, Հադրութի զորամասում տեղակայված 300 հոգանոց գնդի միտումնավոր անգործության, գնդապետ Սերգեյ Շաքարյանի տարօրինակ մահվան, Շուշիի անհասկանալի հանձնման մասին։
Եթե չխոսեց, ինչպես եղավ Ջալալի դեպքում, ապա հավասար դավաճաններ են»,- գրել է Հոխիկյանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը:
ԱԱԾ-ից հայտնում են, որ նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պետության առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու հանցավոր մեխանիզմի ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:
Հաշվի առնելով քրեական գործով հանրությանը թույլատրելի չափով իրազեկելու առաջնահերթությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրազեկումների ձևով տեղեկատվություն կտրամադրվի հանրային հնչեղություն ունեցող սույն քրեական գործի նախաքննության ընթացքի և դրա արդյունքների վերաբերյալ:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն անհանդուրժողական ու հետևողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած, ՀՀ զինված ուժերի համար անորակ և տեխնիկական նորմերին չհամապատասխանող զենք-զինամթերքի ձեռքբերման և այդ գործընթացներում թույլ տրված ապօրինությունների բացահայտման, մեղավոր բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:
Նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնեցրել են ոչ թե այս «հողատուն», այլ ռուսները՝ տեսնելով որ իրենց համար կարմիր գիծ է խախտվում, որ սրանք պատրաստվում են հանձնել ամբողջ Արցախը։ Հիմա 2-րդ սերիան է բեմադրվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը։
Նրա խոսքով՝ այսօր գաղտնի, մեր ռազմավարական դաշնակցից, մեր սահմանների անվտանգությունն ապահովողից գաղտնի մեսիջներ են ուղարկում Թուրքիայի նախագահին՝ հարաբերություններ կարգավորելու համար, ինչ է սա, եթե ոչ դավաճանության 2-րդ սերիա։
«Չմոռանանք, որ «հողատուների» սերունդը տարիներ շարունակ ցույցեր էր անում ՌԴ-ի դեմ, հակապուտինյան լոզունգներով և պլակատներով, նրանք չէին փոխվել, նրանք զավթեցին իշխանությունը ՀՀ-ում և նույն քաղաքական գիծը տարան։ Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ բանախոսը նշեց, որ այն ծրագրված էր նախապես և մեր ժողովրդին մոլորեցնելով ՀՀ իշխանությունները նպատակաուղղված տարան պարտության։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ իրավիճակը լարվել է Սիրիայում։
Վերջին շրջանում Իդլիբում ավելացել են օդային հարվածները, ինչը հակասում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի դրույթներին:
Կեսգիշերին Սիրիայի տարածքում իրավիճակը ավելի է սրվել։ Ռուսական տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ Թուրք գրոհայինները գնդակոծել են ռուսական կործանիչները զենիթային հրթիռներով՝ Աֆրինի երկնքում Արաբական Ալ-Հադաս հեռուստաալիքի տվյալներով ՝ ռուսական ուղղաթիռը ջերմային ալիքներ է արձակել ու հաջողվել խուսափել հարվածներից։
Ավելի վաղ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին՝ Իդլիբում վերջին շրջանում իրականացված օդային հարվածների համար։ Վերջինս հայտնել է, թե հավատարիմ են Ռուսաստանի հետ կնքված հուշագրի դրույթներին։ Նախարարը հայտնել է նաև, որ չնայած դրան՝ վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Իդլիբում իրականացվող օդային հարվածների թիվը զգալիորեն աճել է։
Ավելի վաղ՝ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նախագահներ Պուտինի ու Էրդողանի առաջիկա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է Իդլիբում ստեղծված խիստ լարված իրադրությունը։
Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիան, ԱՄՆ–ը և Ռուսաստանը) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա Իլհամ Ալիևը չի առարկի։Արցախյան 44–օրյա պատերազմի տարելիցի առիթով «FRANCE 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում այսպես է պատասխանել հանդիպման մասին հարցին Ադրբեջանի նախագահը։
Ալիևը, սակայն, բացառել է Արցախի ինքնավարության հարցի քննարկումը։ Նրա մեկնաբանմամբ, ինքն այդ առաջարկն արել էր տարիներ շարունակ, այժմ այն «բանակցային սեղանից դուրս է», և թե՛ Հայաստանը, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պետք է ընդունեն այդ իրողությունը:
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է «աշխատել Հայաստանի հետ ապագա խաղաղության համաձայնագրի վրա», բայց և նախազգուշացրել է, որ 2020թ–ի պատերազմում կորցրած տարածքները հետ գրավելու Երևանի ցանկացած քայլի իր երկիրը բուռն պատասխան է տալու։«Երկու երկրների միջև հակամարտությունը լուծվել է մեկընդմիշտ, և նախկին իրավիճակին վերադարձ չի լինելու»,– ասել է Ալիեւը` միաժամանակ հավելելով, որ լրացուցիչ տարածքային պահանջներ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ չունի:
Ադրբեջանի նախագահը նաևհերքելէ միջազգային կառույցների ու հայկական կողմի պնդումները Ադրբեջանում պահվող գերիներին մասին։ Ի պատասխան այդ հարցի, Ալիևը հայտարարել է, թե նրանք բոլորն ազատ են արձակվել:
Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում անդրադարձել է ավիացիայի նախկին պետին մեղադրանք առաջադրելուն փաստին։
«Խնդիրն այն է, որ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե գործի հիմքում եղած հնարավոր իրավախախտումները, որոնք կապված են անորակ կամ ժամկետանց սպառազինության ներկրմանը տեղի են ունեցել նախորդ իշխանությունների օրոք և դա իր ազդեցությունն է ունեցել պատերազմի արդյունքների վրա։
Իրականում, որքան ես եմ տեղյակ, 2011 թվականին ՀՀ է ներկրվել սպառազինություն, որը այդպես էլ չի համալրել ԶՈւ զինանոցը, այլ ի պահ է տրվել։
Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ սպառազինությունը գնվել և մեր զինանոցը համալրել է 2018 թվականի աշնանը՝ հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանության ղեկին այսօրվա ուժն էր։
Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞ւմ որոշմամբ և ինչ դրդապատճառներով է այդ որակի և գնի սպառազինությունը ձեռք բերվել և մտցվել սպառազինության կազմ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Տ. Աբրահամյանը։
Քառասունչորսօրյա պատերազմի առաջին տարելիցից ընդամենը օրեր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին բախվեցին, այս անգամ անարյուն առճակատմամբ, տեսանյութերով` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում, Նյու Յորքում:
Իմ կարծիքով, թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը սխալ թույլ տվեցին՝ անձամբ չհայտնվելով ՄԱԿ-ի հանդիպմանը: Խնդիրը սոսկ ելույթը չէ, որ նրանք ունեցան տեսանյութով, այլ նրանց բացակայությունը աշխարհի տարբեր ծայրերից մոտ 200 ղեկավարների կարևոր միջազգային հավաքից: Սա կարևոր հնարավորություն էր, հատկապես Հայաստանի վարչապետի համար, մասնավոր և հանրային միջավայրում շփվելու այդ ղեկավարներից շատերի հետ՝ նրանց փոխանցելու Հայաստանի բողոքները և հրապարակելու անցյալ տարվա պատերազմի ընթացքում Ադրբեջանի դաժան խախտումները:
Բարեբախտաբար, Փաշինյանը ՄԱԿ էր ուղարկել արտգործնախարար Արարատ Միրզոյանին, որը մի քանի կարևոր հանդիպումներ ունեցավ բազմաթիվ երկրների իր գործընկերների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի արտգործնախարարի, Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի:
Մինչ Հայաստանն ու Ադրբեջանը ՄԱԿ-ում ներկայացված չէին իրենց պետությունների ղեկավարների մակարդակով, Թուրքիան խելամտորեն ներկայացնում էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որոնք օգտվելով առիթից հանդիպումներ ուենցան տասնյակ պետությունների ղեկավարների հետ և բացեցին ՄԱԿ-ի կենտրոնատեղիի դիմաց գտնվող թուրքական կենտրոնի նոր բարձրահարկ շենքը, որին ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Էրդողանի միակ անհաջողությունը՝ նախագահ Բայդենի մերժումն էր նրա հետ հանդիպելուց ՄԱԿ-ում։
Անդրադառնալով ելույթներին՝ սեպտեմբերի 23-ին Ալիևը հանդես եկավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ ելույթ ունենալով 38 րոպե տևողությամբ տեսանյութով, անգլերենով։ Փաշինյանի տեսանյութը շատ ավելի կարճ էր՝ 12 րոպեից էլ պակաս: Ալիևի երկարաշունչ ելույթը պարտադիր չէր, որ լավն էր։ Նա, հավանաբար, չափազանց ձանձրացրեց Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հյուրերին, որոնք ամեն օր անընդմեջ ելույթներ էին լսում: Թեև Ալիևի համար խելամիտ էր անգլերեն խոսելը, սակայն Փաշինյանը, չնայած անգլերենի իմացությանը, նախընտրեց խոսել հայերենով, ինչը նշանակում է, որ ներկաները պետք է նրա խոսքի թարգմանությունը լսեին ականջակալների միջոցով, ինչը հաղորդակցության լավագույն միջոց չէր։ Այնուամենայնիվ, Փաշինյանն իր ելույթը կարդալու համար խելամտորեն օգտագործեց հեռահուշարարը, ինչը շատ ավելի հետաքրքիր դարձրեց դիտումը` ի տարբերություն Ալիևի, որն ամբողջ ժամանակ վար էր նայում, մինչ իր առջև դրված թղթից կարդալը: Սա դրդեց մի ոչ հայագգի անձնավորության հեգնանքով մեկնաբանություն գրելու YouTube-ում Ալիևի ելույթի տեսագրության տակ. «Ի՞նչ եղավ Ալիևի նավթադոլարներին: Մի՞թե նա կարողություն չուներ մի հեռահուշարար գնելու»:
Իր երկարաշունչ ելույթում Ալիևը տասնյակ ստեր ասաց.
1) Դա Հայաստանն էր, ոչ թե Ադրբեջանը, որ սկսեց անցյալ տարվա սեպտեմբերյան պատերազմը: Ալիևը, հավանաբար, մոռացել էր, որ նախկինում հպարտությամբ խոստովանել էր, որ նա է սկսել պատերազմը: Նա նաև մեղադրեց Հայաստանին 2020 թ․ հուլիսին Ադրբեջանի վրա հարձակում սկսելու մեջ: Հայաստանը ոչ մի պատճառ չուներ պատերազմ սկսելու ոչ 2020 թվականի հուլիսին, ոչ էլ սեպտեմբերին:
2) Ալիևը հիշատակեց 12-րդ դարի բանաստեղծ Նիզամի Գանջավիին որպես «ադրբեջանցի մեծ բանաստեղծ»: Գանջավին իրականում պարսիկ է, ոչ թե ադրբեջանցի (տես Վիքիպեդիայի բազմաթիվ աղբյուրներ): 12-րդ դարում Ադրբեջանը նույնիսկ գոյություն չուներ: Գանջավին ծնվել է Գյանջայում (հայերեն Գանձակ), որն այդ ժամանակ «խիտ բնակեցված էր իրանցիներով և փոքր թվով քրիստոնյաներով», ըստ հայ պատմաբան Կիրակոս Գանձակեցու (1200-1271 թթ․):
3) Ալիևը կեղծորեն Ադրբեջանին բնութագրեց «որպես մեր երկրում ապրող տարբեր կրոնական և էթնիկ խմբերի ներկայացուցիչների հանդուրժողականության և խաղաղ համակեցության օրինակ»: Ընդհակառակը, Ադրբեջանը շատ անհանդուրժող ու բռնի երկիր է: Նրա պատմությունը լի է հայերի բազմաթիվ կոտորածներով: Այնուամենայնիվ, Ալիևն անամոթաբար մեղադրեց Հայաստանին «ցեղասպանություն, էթնիկ զտումներ և մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու մեջ․․․»։
4) Ալիևը նաև մեղադրեց Հայաստանին «միջազգային իրավունքի, ներառյալ Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտման» մեջ: Սա Ադրբեջանի սեփական խախտումների ու հանցագործությունների ճշգրիտ նկարագրությունն է: Նա կեղծ պնդում էր, որ Հայաստանը «սպիտակ ֆոսֆոր և կասետային ռումբեր» է օգտագործել և հարձակվել խաղաղ բնակիչների վրա: Եվս մեկ անգամ Ալիևը նկարագրում էր Ադրբեջանի կողմից սեփական պատերազմական հանցագործությունները հայ խաղաղ բնակիչների, հիվանդանոցների և եկեղեցիների դեմ:
5) Ալիևը նաև հայտարարեց, որ Հայաստանը հավաքագրել է «վարձկաններ և օտարերկրյա մարտիկներ արտերկրից»: Ինչպես հայտնի է, դա հենց այն է, ինչ արել է Ադրբեջանը:
6) Ալիևը ստեց նաև այն մասին, որ հայերը մասնակցել են «քաղաքների ու գյուղերի ամբողջական ոչնչացմանը, ներառյալ ադրբեջանական ժողովրդի մշակութային և կրոնական ժառանգությունը»: Ճշմարտությունը ճիշտ հակառակն է:
7) Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը «դատական գործընթացներ է սկսել [օտարերկրյա ընկերությունների] դեմ՝ նախկինում գրավված հողերում մեր բնական պաշարների անօրինական շահագործման համար»: Հուսանք, որ այս ընկերությունները կհակազդեն հայցեր ներկայացնելով Ադրբեջանի դեմ՝ իրենց ունեցվածքը բռնագրավելու համար:
8) Անուղղակիորեն ընդունելով, որ Ադրբեջանը ոտնձգություն է կատարել Հայաստանի տարածքների նկատմամբ, Ալիևը հոխորտում էր, որ «երկիրն այնքան է թուլացել, որ նույնիսկ չի կարող ինքնուրույն պաշտպանել իր սահմանները»:
9) Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու մասին 2020 թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրին հետևելու փոխարեն Ալիևը պահանջեց, որ Հայաստանը «մեզ տրամադրի բոլոր ազատագրված տարածքների ականների ճշգրիտ քարտեզները»: Նոյեմբերի 9-ի համաձայնագրում նման պահանջի մասին որևէ հիշատակում չկա:
10) Այս բոլոր ստերն ու շատ ուրիշներն ասելուց հետո, որոնք չափազանց շատ են հիշատակելու համար, Ալիևը դեռ համարձակություն ունի Հայաստանին հորդորել ստորագրել «խաղաղության պայմանագիր…․ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա»: Այսպիսով, նա ձգտում է Արցախից Հայաստանի լիակատար հրաժարմանը:
Վարչապետ Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթ ունեցավ սեպտեմբերի 24-ին։ Նա սկսեց՝ հայտարարելով, որ «2020 թվականի աշնանը, Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց հարձակման․․․․ [որը] ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային օրենքի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։ Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման»։
Փաշինյանը շարունակեց ընդգծել Հայաստանի ժողովրդավարական վարկանիշը՝ ապարդյուն հուսալով, որ միջազգային հանրությունը տպավորված կլինի և դրական քայլեր կձեռնարկի երկիրն Ադրբեջանի հարձակումներից պաշտպանելու համար: Հայաստանի վարչապետը հայտարարեց նաև իր երկրի՝ հարևանների հետ խաղաղության պատրաստ լինելու մասին` կրկին հույս ունենալով ՄԱԿ-ի անդամ երկրների աջակցության համար: Կարծես թե նա չի գիտակցում, որ աշխարհը թքած ունի նման նրբությունների վրա: Միակ բանը, որ աշխարհը հարգում է՝ ուժն է:
Հաջորդիվ Փաշինյանը դատապարտեց Ադրբեջանին՝ Բաքվում հայ ռազմագերիներին պատանդ պահելու համար և խոսեց ադրբեջանական տեսանյութերի մասին, որոնք ցույց են տալիս «այդ զինվորների գլխատված կամ գնդակահարված մարմինները»։
Փաշինյանը նշեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև «փոխադրության կապերի վերաբացման» մասին: Նա միամտորեն ավելացրեց, որ «եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման թեման շատ ավելի մեծ շրջանակներ կունենա»:
Վարչապետը մեկ անգամ ևս առաջարկեց՝ «վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»: Ցավոք, այս գործընթացը փակուղի է մտել, քանի որ Ալիևը պնդում է, որ լուծել է Արցախի հարցը ուժով և կարիք չունի մասնակցել որևէ այլ բանակցությունների այդ նյութի մասին:
Փաշինյանը «ցավով» նշեց, որ Ադրբեջանի ուժերը հատել են Հայաստանի սահմանները 2021 թվականի մայիսի 12-ին և հրաժարվել են հեռանալ: Նա առաջարկեց, որ երկու երկրները ետ քաշվեն «խորհրդային ժամանակների սահմանից» և հրավիրեն «միջազգային դիտորդների» սահմանին տեղակայելու համար: Անհասկանալի է, թե ինչու Հայաստանը պետք է ետ քաշվի իր սեփական սահմաններից․․․
Դժբախտաբար, գեղեցիկ բառերը մեծ նշանակություն չունեն ռեալպոլիտիկում: Աշխարհը հավատում է միայն ուժին: Մինչ Ադրբեջանն ու Թուրքիան խոսում են ուժեղ դիրքերից, Հայաստանը ստիպված է ենթարկվել իր ավելի հզոր ու դաժան թշնամիների պարտադրանքին:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.