29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները, հետևողականորեն շարունակելով հանցավորության դեմ պայքարի՝ իրենց գործառույթի իրականացման ուղղությամբ տարվող միջոցառումները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու կասկածանքով 2021 թվականի մայիսի 27-ին Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվող «Ապավեն» մաքսային տերմինալի մոտակայքից Ազգային անվտանգության ծառայություն են բերման ենթարկել ԻԻՀ քաղաքացի, «ԴԱՖ» մակնիշի բեռնատարի վարորդ Ս.Ա-ին, ինչպես նաև «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ-ին և ուղևոր Ռ.Ղ-ին:
ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ «Մերսեդես G55» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և վերցվել է ավտոամբարձիչի մեջ թաքցված ձևով ապօրինի պահվող առաձնապես խոշոր չափերի՝ շուրջ 995 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որը մաքսանենգ ճանապարհով ապօրինի տեղափոխվել է ՀՀ բեռնատարի վարորդ Ս. Ա-ի կողմից:
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով հիշյալ անձինք ձերբակալվել են, հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Առաջադրվել է մեղադրանք, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեադատավարական թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա.Ն-ն 2021 թվականի մարտին պաշտոնատար անձ հանդիսացող, նույն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Ա.Հ-ին խնդրել է որդուց ստանալ և իրեն փոխանցել կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված բջջային հեռախոսներ, վերջիններիս համար նախատեսված պարագաներ և ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատի քարտ՝ խոստանալով ակնհայտ ապօրինի հիշյալ գործողության համար կաշառք տալ, որն ընդունվել է պաշտոնատար անձի կողմից:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այնուհետև, Ա.Ն-ն, պարտավոր լինելով դաստիարակելու իր անչափահաս երեխային՝ Վ.Ն-ին, պատասխանատվություն կրելով նրա դաստիարակության և զարգացման համար, օգտագործելով որպես ծնող՝ անչափահաս որդու մոտ ունեցած հեղինակությունը, ՔԿՀ-ից զանգահարել է նրան՝ պատվիրելով հանդիպել Ա.Հ-ին և նրան տալ նշված արգելված առարկաներն ու կաշառքի գումարը՝ այդ կերպ անչափահաս որդուն ներգրավելով հանցագործության՝ կաշառքի միջնորդության կատարմանը:
Արդյունքում անչափահաս որդու միջնորդությամբ Ա.Ն-ն 2021 թվականի մարտի 17-ին և 18-ին Ա.Հ-ին է տվել կաշառքի գումարը, որի դիմաց վերջինս Վ.Ն-ից ստացել և դատապարտյալ Ա.Ն-ին է փոխանցել մի շարք արգելված առարկաներ, որոնց մի մասը Ա.Հ-ի մոտ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում:
Բացի այդ, Ա.Հ-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դատապարտյալ Ա.Ն-ի հետ ունեցած հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու շարժառիթով կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն և 2021 թվականի մարտի 15-ին «Արմավիր» ՔԿՀ է տեղափոխել ու վերջինիս հանձնել արգելված առարկաներ՝ երկու բջջային հեռախոս, Wi-Fi համացանցային կապի շարժական մոդեմ և հեռախոսի լիցքավորիչ՝ այդպիսով էական վնաս պատճառելով ծառայության հեղինակությանն ու օրինական շահերին:
2021 թվականի մայիսի 26-ին հիշատակված 3 անձանց մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։
Նիկոլ Փաշինյանի առաջարկը, թե Սոթքից Խոզնավար սահմանային գծում տեղակայվեն միջազգային դիտորդներ, նշանակում է հակամարտության միջազգայնացման նոր գործընթաց, որի հետևանքները կարող են շատ լուրջ լինել հայկական կողմի համար. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Նման տիպի դիտորդական առաքելություն այս տարածաշրջան բերելը նշանակում է, որ Հայաստանի մյուս սահմաններում նույնպես այդպիսի հարց կարող է առաջանալ, և երբ միջազգային ուժերը տեսնում են, որ տարածաշրջանում նոր ներկայություն կարող են ունենալ, ապա նրանք շահագրգռված կլինեն, որ հայ-ադրբեջանական ողջ սահմանում առաջանա այդպիսի ճգնաժամային իրավիճակ: Այդ առաջարկը շատ վտանգավոր առաջարկ է, որի հետևանքները կարող են կործանարար լինել Հայաստանի համար»:
Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը շարժվում է, այսրոպեական տրամաբանությամբ, քանի որ այս պահին լուծում չունի՝ փորձում է այդպիսի առաջարկով շանտաժ անել Ռուսաստանին, որ եթե Ռուսաստանը գործուն քայլերի չդիմի, ապա ինքը կարող է միջազգայնացնել խնդիրը:
Անդրադառնալով այն պնդմանը, որ մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածում, ադրբեջանցիների ներխուժման ժամանակ ադրբեջանցիների մուտքը չեն կանխել՝ պատերազմից խուսափելու համար, Բոզոյանն ասաց, որ պատերազմից պետք է խուսափել, բայց եթե միակ խնդիրը դրվում է որևէ գործողություն չանելը, ապա Ադրբեջանն ամբողջ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կարող է նման տիպի գործողությունների դիմել, և Հայաստանն ուղղակիորեն կարող է հայտնվել օկուպացիայի տակ և այլ՝ հեռու գնացող հետևանքներով:
Երվանդ Բոզոյանը համոզված է, որ Հայաստանը այսօր կանգնած է ֆունդամենտալ ճգնաժամի առաջ և առաջին հերթին պետք է վերականգնել վստահությունը Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև, քանի որ գործնական իմաստով Հայաստանի միակ երաշխավորը՝ Ռուսաստանն է։
«Ռուսաստանը հիմա փորձում է բալանսավորված քաղաքականութուն տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, նախկինում եթե Ռուսաստանն ուներ կայուն մոտեցում Հայաստանի նկատմամբ, քանի որ Հայաստանը տարածաշրջանային գործոն էր, ուներ ուժեղ բանակ, Ղարաբաղը մերն էր ամբողջությամբ, հիմա փոխվել է բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի և այն չի կարող չազդել Ռուսաստանի մեր հանդեպ դիրքորոշման վրա: Բացի դրանից՝ Ռուսաստանում կա լուրջ կասկածեր Հայաստանի այսօրվա իշխանությունների կատմամբ՝ նրանց ծրագրերի մասով, ինչպես նաև Հայաստանի իշխանության մոտ կա կասկած Ռուսաստանի մասով, և մենք հայտնվել ենք մի վիճակում, որ Հայաստանը ոչ մի գործընկեր չունի: Այդ պատճառով այս իշխանությունը պետք է հեռանա, նոր իշխանություն գա, իհարկե, դա չի նշանակում, որ մեր խնդիրներն ամբողջությամբ կլուծվեն, բայց կառաջանա փոխվստահություն երկու երկրների միջ, որն առաջին քայլն է, որից հետո հնարավոր կլինի խոսել այս ճգնաժամից քայլ առ քայլ դուրս գալու մասին»:
Խոսելով ՀԱՊԿ-ից Հայաստանի ակնկալիքների մասին՝ Բոզոյանն ասաց, որ ՀԱՊԿ-ն ստեղծված է, որպեսզի արտաքին խոշոր խաղացողներին զսպի նախկին Խորհրդային տարածք մտնելուց՝ Թուրքիային, Արևմտյան Եվրոպայի ուղղությամբ՝ Լեհաստան, ՆԱՏՕ-ին, հարավից՝ Աֆղանստանում պոտենցիալ վտանգները, որոնք գալիս են թալիշների կողմից:
«Դե ֆակտո ՀԱՊԿ-ը չունի առաքելություն պաշտպանելու նախկին Խորհրդային տարածքում գտնվող մի երկիրը մյուս երկրից, թեև ֆորմալ կանոնադրություն կա, բայց գործնականում բոլորն էլ հասկանում են, որ նախկին Խորհրդային երկրների կոնֆլիկտները պետք է լուծվեն այլ խողովակներով»,– ասաց նա:
Քաղաքագետը համոզված է, որ պետք է հաշվի առնել նաև Բելառուսի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք ավելի բարձր են, քան Բելառուսի և Հայաստանի հարաբերությունները, ճգնաժամային իրավիճակներում Ադրբեջանը գործուն աջակցություն է ցույց տվել Ալեքսանդր Լուկաշենկոյին, իսկ Հայաստանը նման հարաբերություններ չի զարգացրել: Ինչ վերաբերում է Ղազախստանին և Ղրղզստանին, ապա քաղաքագետի կարծիքով, երկուսն էլ թուրքալեզու երկրներ են, որոնք Ադրբեջանի հետ մշակութային և գաղափարական հոգեհարազատ երկրներ են, քան Հայաստանի հետ։
«Եթե կոնֆլիկտն Ադրբեջանի հետ է, ՀԱՊԿ-ից լուրջ ազդակ ստանալն անիմաստ է, եթե կոնֆլիկտը լինի Թուրքիայի հետ, իրավիճակը բոլորովին այլ կլինի: Ռուսաստանն ինքը կմիջամտի, որովհետև դրսի խոշոր խաղացողը կփորձի մտնել տարածաշրջան, այդ պատճառով էլ Թուրքիան հրապարակավ քայլերի չի դիմում, Ադրբեջանի միջոցով քողարկված ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա»,– ասաց Երվանդ Բոզոյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը ճիշտ կերպով վերլուծում է «Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»: Այս մասին հայտնում է Minval.az լրատվամիջոցը:
«Պատերազմից հետո առաջին փուլում Հայաստանը համաձայն չէր սրա հետ, բայց ինձ վերջերս հայտնեցին, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում այս միջանցքի անխուսափելիության հետ կապված խնդիրները: Ինչպես գիտեք, քննարկումներն այժմ ընթանում են եռակողմ ձևաչափով: Այս հարցը քննարկվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի շրջանակներում, և կան լավ արդյունքներ»,-հայտարարել է Ալիևը:
«Զանգեզուրի միջանցքը նոր կապ կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Մենք արդեն սկսել ենք Հորադիզից մինչև Հայաստանի հետ սահմանը ձգվող երկաթուղու կառուցումը: Վստահ եմ, որ առաջիկա երկու կամ երկուսուկես տարում այդ երկաթուղին կշհագործվի: Նախիջևանի երկաթուղու մեծ մասը գործում է, պակասող հատվածը կկառուցվի: Զանգեզուրի միջանցքի կարևոր հատվածը պետք է կառուցվի Հայաստանում: Այդպիսով նոր միջանցք կբացվի, և այդ կապը Թուրքիայի և Ադրբեջանի միջև ավելի ամուր կդառնա»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
Արդեն քանի օր է՝ ես Ղարաբաղի հակամարտության պատմության վերաբերյալ գնահատականներ և փաստեր եմ հրապարակում և այս ընթացքում դրանց որևէ բովանդակային հակադարձումներ չեն եղել: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ապարանի գրասենյակում համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց բանավեճի:
«Հունիսի 18-ին Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին հրավիրում եմ ուղիղ բանավեճի և այդ ժամանակ ամեն ինչ լավ կերևա: Փակ դահլիճներում հեշտ է տղամարդլամիշ լինելը: Կգաք, դեմ դիմաց կկանգնենք ու կխոսենք և բացատրություն կտաք, թե 97 թվին ինչի է Ղարաբաղի հարցը բանակցային գործընթացից դուրս մնացել»,– ասաց նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը մեղմելու մասին, Երևանի համար ընդունելի է։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ համանախագահները կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել սահմանին սրումը նվազեցնելու, զինված ուժերը հետ կանչելու և սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու ուղղությամբ:
«Համանախագահների առաջարկությունը մեզ համար սկզբունքորեն ընդունելի է: Հայաստանի կառավարությունը պատրաստ է ցանկացած պահի զորքերը դուրս բերել: Մենք սպասում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնագրերին Բաքվի հետ, որպեսզի դա անենք ադրբեջանական կողմի հետ միաժամանակ», – ասաց նա:
Նա նշել է, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայված զորքի մասին է։
ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել՝ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․
«Հայ-Ադրբեջանական սահմանում տեղի ունեցող վերջին զարգացումները վտանգավոր և մտահոգիչ են։
Պետք է անհապաղ թուլացնել լարվածությունը։ Եվրոպական միությունը երկու կողմերին հորդորում է ձեռնպահ մնալ հետագա ռազմական ուժի տեղակայումից և գործողություններից։ Բոլոր կողմերը պետք է ետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը և երկու կողմերը պետք է ներգրավվեն սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններում։
Մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանին առանց հետաձգելու ազատել բոլոր ռազմագերիներին և անազատության մեջ պահվող անձանց։ Մենք ողջունում ենք լարվածությունների թուլացմանը միտված բոլոր ջանքերը, այդ թվում՝ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները։
ԵՄ պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ադրբեջանի նախագահ Ալիեւն երեկ Աղդամում հանդես է եկել հերթական ցինիկ հայտարարությամբ՝ սպառնալով ոչնչացնել հայերին։
«Ցավոք, հայկական կողմը չի հրաժարվում իր սադրիչ գործողություններից։ Եթե մենք չնչին սպառնալիք տեսնենք մեր ժողովրդի եւ պետության անվտանգության համար, մենք անհապաղ կոչնչացնենք թշնամուն», — հայտարարել Է Իլհամ Ալիեւն այսօր Աղդամում:
Ավելին, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե չի պատրաստվում ականջալուր լինել միջազգային հանրության գնահատականներին։
«Ոչ ոք չի կարող ճնշում գործադրել մեզ վրա, ոչ ոք չի կարող ազդել մեզ վրա։ Հիմա որոշ հայամետ երկրներ ու շրջանակներ ինչ-որ հայտարարություններ են անում։ Թող անեն, դա իրենց գործն է։ Եվրախորհրդարանը հերթական անգամ կեղծ փաստերի վրա հիմնված բանաձև է ընդունել։ Ես ուշադրություն չեմ դարձնում դրա վրա, եւ ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս: Այս ամենը մանրուքներ են Կարեւորն այն է, որ մենք այսօր այստեղ ենք, մենք կանգնած ենք այստեղ եւ հավերժ կապրենք այստեղ: Քառասունչորս օր պատերազմի եւ հետպատերազմյան ժամանակաշրջանը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ով ով է, եւ ով ինչ է կարող: Մենք մեզ համար հստակեցրել ենք շատ հարցեր, հատկապես միջազգային մակարդակով, եւ դա կօգնի մեզ ապագայում Ճիշտ որոշումներ կայացնել», — հավելել Է Ալիեւը:
«Փաստ» օրաթերթը գրում է. <<Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման թեման նոր իրավիճակ է ստեղծել երկրի ներքաղաքական կյանքում։ Ըստ այդմ, քաղաքական ուժերը ներդնում են իրենց ջանքերը ընտրությունների արդյունքում քաղաքացիների վստահությանն արժանանալու և առավելագույն արդյունքներ գրանցելու համար։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 27 քաղաքական միավոր՝ 23 կուսակցություն և 4 դաշինք։ Բնականաբար, այսպիսի մեծ թվաքանակով ուժերի՝ ընտրություններին մասնակցելու փաստն ինքնին խոսուն է։ Դա մի քանի պատճառներ ունի՝ ազգային մենթալիտետից մինչև քաղաքական «հաշվարկներ»:
Բայց սա առանձին թեմա է: Նախ, արձանագրենք, որ փորձագետների գնահատմամբ, ֆավորիտներին հաշված՝ այս ընտրություններում մրցունակ կարող է լինել առավելագույնը 8-10 քաղաքական միավոր։ Եվ ինչն է հետաքրքիր. այդ բոլոր դերակատարներն անխտիր հայտարարել են, որ բացառում են համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հետ, այսինքն՝ ընտրություններից հետո նրա հետ կոալիցիա չեն կազմելու։ Սա նշանակում է, որ այս քաղաքական միավորները կարմիր գիծ են քաշում ՔՊ-ի հետ որևէ գործարքի գնալու հարցում, այսինքն՝ փաստացի կայացել է «կոնսենսուս մինուս մեկը»։ Նիկոլ Փաշինյանը մերժված է ոչ միայն հանրության գերակշիռ մեծամասնության կողմից, այլև քաղաքական դաշտում լուրջ դերակատարում ունեցող ուժերի:
Իհարկե, կան 2-3 մասնակիցներ, որոնք ոչ միայն չեն հայտարարի Փաշինյանի հետ համագործակցությունը բացառելու մասին, այլև ընդհակառակը: Դրանք այն «միավորներն» են, որոնք քաղաքական դաշտում իշխանությունների կողմից են ներդրվել Նիկոլին սատարելու և իրական ընդդիմության դեմ պայքարելու համար։ Հասկանալի է, որ սրանք խորհրդարան անցնելու որևէ շանս չունեն և ՔՊ-ի «կլոնի» դերակատարություն են ստանձնելու։ Սակայն ընտրարշավի ամբողջ ընթացքում նրանք ունենալու են բացառապես իրական ընդդիմադիրներին, այն է՝ հաղթելու առարկայական պոտենցիալ ունեցողներին թիրախավորելու գործելաոճ, ինչն արդեն այսօր ի ցույց են դնում անթաքույց: Վերոնշյալը ներկայումս ի ցույց է դնում քաղաքական հետագա զարգացումների ողջ սպեկտրը, հնարավոր է նաև կանխորոշում է ընտրությունների ելքը: Փաշինյանի ունեցած քաղաքական կապիտալն ու վարկանիշը ներկայումս անհամեմատելի է 2018 թվականին նրա ունեցած հանրային վստահության հետ։
Փաշինյանի իշխանության ապիկարության, բացառապես նրա պատճառով պատերազմի մեջ ներքաշվելու և կապիտուլ յացիայի ենթարկվելու, հազարավոր զոհերի, տնտեսական կոլապսի, պետական կառավարման համակարգի կաթվածահար վիճակի, անվտանգային խայտառակ վիճակի արդյունքում մեր երկիրն այսօր պարզապես անդունդի եզրին է, ու դա, իհարկե, չի կարող իր ազդեցությունը չունենալ հանրային տրամադրությունների վրա։ Խոսքը մտածելու ունակ, սեփական երկիրը սիրող և արժանապատվություն ունեցող մարդկանց մասին է, իսկ նրանք, կարծում ենք, մեր հանրության մեջ փոքր թիվ չեն կազմում, նույնիսկ ընդհակառակը: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Փաշինյանի համար լավագույն սցենարով ընթանա ընտրական գործընթացը, վարչական ողջ ռեսուրսով, անհայրենիքների քվեներով, ընտրակեղծարարությամբ հանդերձ, ՔՊԿ-ն առավելագույնը կարող է ստանալ 25-ից 30 տոկոս քվե։
Ուրեմն, Փաշինյանին վերարտադրվելու համար անհրաժեշտ է լինելու խորհրդարան անցած ուժերից մի քանիսի հետ կոալիցիա կազմել, բայց դա բացառված է, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, բոլոր այն ուժերը, որոնք հնարավորություն ունեն լինել խորհրդարանում, արդեն իսկ հայտարարել են, որ բացառում են Փաշինյանի հետ համագործակցության հնարավորությունը։ Ստացվում է, որ այսօր արդեն ակնհայտ է գոնե մեկ բան. Փաշինյանը վերջնականապես պարտվել է և կրկին կառավարություն ձևավորել ու վարչապետ ընտրվել չի կարող։ Այսինքն, հունիսի 21-ին պատմություն է դառնալու «Նիկոլի էպոխան», և այդ օրն արդեն կարող ենք արթնանալ «աննիկոլ Հայաստանում»։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս փաստին արագ սկսել է արձագանքել պետական կառավարման համակարգը։
Ընդհանրապես, թե՛ ուժային համակարգը, թե պետական կառավարման ողջ համակարգը շատ նրբազգաց է սպասվելիք փոփոխությունների առումով: Եվ պատահական չէ, որ անընդհատ տեղեկություններ են ստացվում, որ պետական գերատեսչություններում մարդիկ սկսել են արդեն բացահայտ խոսել, որ անհամբեր սպասում են ընտրություններին, որպեսզի «պրծնեն» այսօրվա՝ երկրի, ժողովրդի ու պետության համար փորձանք դարձած իշխանություններից ու նոր իշխանության օրոք կարողանան նորմալ աշխատել, ինչպես ասում են՝ ժամացույցի պես, կարգուկանոնով ու, ամենակարևորը՝ ի շահ պետության>>:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 29․05.21թ համարում։
ՀԱՊԿ-ին ուղղված կոչերն այլևս չեն գործում, և այստեղ խնդիրը Մոսկվան չէ, ինչպես դա թվում է Երևանում ինչ-որ մեկին, խնդիրն այն է, որ ինչպես Ղազախստանը, այնպես էլ Բելառուսը չեն կարող ներքաշվել Ադրբեջանի հետ պատերազմի կամ անգամ առճակատման մեջ: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տարածաշրջանային և անվտանգային հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ադրբեջանական զորքի ՀՀ տարածքում տեղակայումից և այսօր արդեն նրանց կողմից հայ զինծառայողների գերեվարումից հետո եղած ՀՀ իշխանությունների բարձրացրած դժգոհություններին ՀԱՊԿ-ի ոչ արագ արձագանքման հետ կապված։
«Բացի այդ, Մինսկն այժմ ունի այլ կարգի խնդիրներ: Նաև բոլորը լսեցին Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովային, որն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանի թեման, որպես այդպիսին, չի վերաբերում ղարաբաղյան խնդրին»,– ասաց նա:
Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով, որպես փորձագետ, ինքը չի հասկանում, թե ինչու է ՀԱՊԿ-ն այդքան զոհաբերում իր հեղինակությունը: «Ռազմաքաղաքական կազմակերպությունում չի կարող կողմնակի ֆիզիկական անձ լինել, հակառակ դեպքում նրանք կդադարեն հաշվի առնել և լուրջ վերաբերվել: Եվ սա այլևս Հայաստանի խորհրդարանում քննարկումների հարց չէ, դա մեր համատեղ պաշտպանության հարցն է, որն ապագայում, և դրանում կասկած չկա, ավելի լուրջ մարտահրավերների ու հարվածների կենթարկվի»,- ասաց նա։
Ըստ նրա՝ չհայտարարված ղարաբաղյան պատերազմը, որը դեռևս պաշտոնական «երրորդ ղարաբաղյան» պատերազմ չէ, շարունակվում է այն պատճառով, որ հետպատերազմյան կարգավորման կարևորագույն մանրամասները նշված չեն նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրում:
«Բացի դրանից, հայ-ադրբեջանական սահմանին հստակություն չկա, և Մոսկվան չի կարող այս հարցը վերցնել իր վրա, քանի որ նման սահմանները որոշվում են հենց այն պետությունների կողմից, որոնք ուղղակիորեն շահագրգռված են դրանում: ԵԱՀԿ Մինսկի խումբը, ասես, ինքն իրեն կտրեց բոլոր գործընթացներից: Հետևաբար, գործընթացը զարգանում է քաոսային ռեժիմով, ուստի զինվորները, ցավոք սրտի, կմահանան ու կվերանան»,- ասաց նա։
Բացի դրանից, ըստ նրա՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ պարզվեց՝ Հայաստանը իրականում չունի իր բանակը, բացառությամբ առանձին զինծառայողների և ստորաբաժանումների: «Եվ սա շատ մեծ «անակնկալ» է ամբողջ հայ հասարակության համար, որն իրականում բախվում է ժողովրդական աշխարհազոր ստեղծելու անհրաժեշտության խնդրին»,- ասաց նա։
Անդրադառնալով նրան, թե ինչ դիրքորոշում Ռուսաստանը կարող է ունենալ վերջին զարգացումների ֆոնին, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց՝ իրենց երկիրը, ինչպես միշտ, հավատարիմ է իր դիրքորոշմանը, ավանդույթին և կողմերին կոչ է անելու բոլոր խնդիրները, այդ թվում՝ դեմարկացիայի և դելիմիտացայի, լուծել խաղաղ ճանապարհով՝ դիվանագիտության և բանակցությունների միջոցով:
«Հիմնական խնդիրն այն է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև որ սահմանները պետք է հիմք ընդունվեն: Յուրաքանչյուր կողմն առավելագույնն է ուզում: Եվ սա բնական է: Իրոք, բոլոր նման հակամարտություններում դա տեղի է ունենում, ներառյալ, օրինակ, տաջիկ-ղրղզականի դեպքում: Ռուսաստանը չի կարող սահման գցել որոշակի գյուղերի, բակերի և ծառերի միջև: Նա նաև ի վիճակի չէ ստեղծել հայկական նոր բանակ: Ռուսաստանը Հայաստանին նվիրեց ժամանակակից զենք և անվճար՝ որպես ռազմաքաղաքական դաշնակից, որը չգիտես ինչու չօգտագործվեց, երբ պետք էր: Դեռ ամբողջությամբ պարզ չէ, թե ինչու այսօր էլ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում Ղարաբաղը: Լռության մատնված շատ փաստեր կան, որոնք թույլ չեն տալիս համարժեք գնահատել կատարվածը: Այս հավասարման մեջ չափազանց շատ անհայտներ կան ինձ համար: Բայց այս բոլոր անհայտությունները չեն կարող կապվել Ռուսաստանի հետ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ռազմագերիներին, կալանավորվածներին և այլն, ապա, ըստ Տրոֆիմչուկի, այս պարագայում էլ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը միանշանակ է. փոխանակման կամ վերադարձի մասին բանակցություններ: «Ոչ ոք չի կարող և չի էլ ուզում պատերազմ թույլ տալ գերեվարված զինվորների պատճառով»,- ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է ՀԱՊԿ-ի աշխտանքից և հայտարարել, որ ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հարցով դիմելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Տրոֆիմչուկը նշեց, թե դա վարչապետի պաշտոնակատարի կողմից թեստ էր, որով ցանկանում է ակտիվացնել Ռուսաստանին և նույնիսկ ինչ-որ տեղ վախեցնել նրան:
«Բայց Հայաստանը դեռ ինքնիշխան պետություն է, և իրավունք ունի դիմել ցանկացած մարմնի, կառույցի և միջազգային ինստիտուտի: Եթե Երևանը ցանկանում է դիմել ՄԱԿ-ին, ապա թող դիմի `ինչո՞ւ այդ մասին մեծ տեղեկատվական աղմուկ բարձրացնել: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ին ուղղված դիմումը կարող է քիչ բան փոխել, քանի որ Ղարաբաղում քաղաքական դասավորությունն արդեն էապես փոխվել է, այնտեղ ի հայտ են եկել ռուս խաղաղապահներ և շատ այլ նորամուծություններ, որոնք պետք է հաշվի առնեն նույնիսկ ՄԱԿ-ում»,- ասաց նա։
Եթե Փաշինյանը, ըստ նրա, գաղտնի ապավինում է նրան, որ ՄԱԿ-ի հովանու ներքո Ղարաբաղում ռազմական բաղադրիչ կլինի, ապա նա պետք է ուղղակիորեն հայտարարի, որ այլևս չի ցանկանում կապ ունենալ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի խաղաղապահների հետ: «Այսինքն՝ նա այդ ժամանակ ստիպված կլինի շիտակ ասել՝ ես այլևս չեմ ուզում ՀԱՊԿ-ը, ուզում եմ ՆԱՏՕ-ն: Դե, ՄԱԿ-ը նույնպես։ Ի՞նչ անել դրա հետ»,-ասաց նա։
Եթե խոսում ենք, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասին, ապա ըստ Տրոֆիմչուկի, Ռուսաստանը նույնպես այնտեղ է, և Փաշինյանը պետք է իմանա այդ մասին: «Այսպիսով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և պարզապես ՄԱԿ-ը որոշակիորեն տարբերվում են որպես Փաշինյանի կոչի հասցեատերեր: Բայց ամեն դեպքում ՄԱԿ-ին դիմելը Փաշինյանի համար (այս դեպքում ոչ Հայաստանի համար) կնշանակի, որ նա անցել է որոշակի գիծ, որից հետո դժվար թե դիրքերը բարելավվեն: Ես արդեն նշեցի վերը նշված պատճառներով, և ոչ բոլորովին այն պատճառով, որ դա դուր չի գա Մոսկվային: Պարզապես իրերի ընթացքի պատճառով»,- ասաց նա։
Դիտարկմանը, ինչպես իրականում կարող են ընկալվել Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ-ում, Գրիգորի Տրոֆիմչուկը պատասխանեց՝ ՀԱՊԿ-ը ոչ մի կապ չունի ՄԱԿ-ի հետ, ուստի տեղի ունեցածի վերաբերյալ դիրքորոշումը կձևավորվի կազմակերպության ներսում։
«Սակայն արդեն հիմա ՀԱՊԿ-ը կարող է հասկանալ, որ Փաշինյանի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ իրականում գործի մեջ քիչ բան է փոխում: Բայց եթե Փաշինյանն անմիջապես դիմեր ՆԱՏՕ-ին, ապա, թերևս, ՀԱՊԿ-ը այլ եզրակացություններ կաներ: Իսկ այսպես, անգամ եթե ՄԱԿ դիմի, ինչպես «Սպորտլոտո»–ի երգում է ասվում, դա ոչ ոք չի արգելում: Փաշինյանը Հայաստանի գլխին այնպիսի մակարդակի պատմական խնդիրներ է բերել, որ նույնիսկ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն միասին վերցրած դրանք չեն կարող մաքրել: Փնտրեք «տղային»: Մի բան հաստատ է. ՀԱՊԿ-ի ներսում, ըստ երեւույթին, նույնիսկ 2018-ի ընթացքում հասկացել են, որ Փաշինյանի գործոնը անվտանգության սպառնալիք է ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի համար»,- ասաց նա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.