29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ոչ առևտրային կազմակերպության տնօրևենի կողմից կատարված յուրացման և վատնման դեպքեր բացահայտելու մասին:
«ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր մտերիմ Հ.Խ-ին, նրա կնոջը՝ Ա.Բ-ին, նրա եղբորը՝ Ա.Դ-ին, իր ծանոթներ Վ.Բ-ին և Ֆ. Բ-ին 2019 թվականի հոկտեմբեր ամսից ընդունել է աշխատանքի կազմակերպության տարբեր հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով նրանց կողմից 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին՝ մեկ միասնական դիտավորությամբ, յուրաքանչյուր տարի հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է կազմակերպության հաստիքացուցակները, որոնցում այդ անձինք ձևակերպված են եղել որպես կազմակերպության աշխատողներ: Արդյունքում կազմակերպության բյուջեից չաշխատած օրերի դիմաց որպես աշխատավարձի գումարներ նշված անձանց անվամբ անհիմն դուրս է գրվել շուրջ 9.200.000 ՀՀ դրամ գումար. այդ կերպ Կ.Հ-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ նշված գումարը։

Բացի այդ, նույն պաշտոնատար անձ Կ.Հ-ն առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման, կազմակերպության տարածքում գտնվող երկհարկանի շինության շուրջ 250 քմ մակերեսով տարածքը 2019 թվականի հոկտեմբերին, ամսական 80.000 ՀՀ դրամ վարձավճարով, տրամադրել է Վ.Բ-ին և Ֆ.Բ-ին՝ կահույքի արտադրություն կազմակերպելու համար, որի դիմաց վերջիններս 2019 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Կ.Հ-ին վճարել են պայմանավորված գումարը, որը նա չի մուտքագրել կազմակերպության դրամարկղ և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով հափշտակել է խոշոր չափերի՝ շուրջ 1.400.000 ՀՀ դրամ գումարը։
Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում և խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ընտանեկան բռնության խնդիրը առկա է բոլոր երկրներում. Թուրքիան բացառություն չէ, որտեղ կանանց նկատմամբ մինչ օրս առկա է դարերով եկած խտրական վերաբերմունք։ Բայց վերջին տարիներին օրենսդրության մեջ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել հօգուտ կանանց: Օրերս Թուրքիայի Հանրապետությունում դատարանը ազատ է արձակել Մելեք Իփեկին: Նրա պատմությունը հասարակության շրջանում մեծ արձագանք էր առաջացրել և տարածվել նաև երկրի սահմաններից դուրս. հայտնում է Euronews-ը:
Բանն այն է, որ այս տարվա հունվարին 30-ամյա կինը որսորդական հրացանից կրակել ու սպանել էր ամուսնուն: Ողբերգությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ամուսինը երկար ժամեր ծեծել էր նրան ու սպառնացել սպանել երկու դուստրերին:
Մելեքը ընդունել էր իր մեղքը, բայց խնդրել էր հաշվի առնել ամուսնու՝ բռնակալ լինելու փաստը, որն անընդհատ ձեռք էր բարձրացնում իր վրա: Դատախազությունը կնոջ համար պահանջել էր վեց տարվա ազատազրկում:
Հաշվի առնելով երեխաների ցուցմունքները, որոնք երկար տարիներ եղել են նաև ընտանեկան բռնության զոհեր, Անթալիայի դատարանը վճռել է, որ այս գործում հանցակազմ չկա: Դատարանն արդարացրել է ինքնապաշտպանության դիմած կնոջը:
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ դեռևս հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է պատերազմը դադարեցնելու խնդրանքով դիմել ՌԴ նախագահ Պուտինին։ Ավելին, ինքը միակը չի եղել, որը նման առաջարկով է հանդես եկել։
Նշենք, որ երեկ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե. «Պատերազմի հետեւանքներն իմ համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Չի ձեւավորվել քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, եւ, կարծես թե, պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ պատերազմի ընթացքում հանդիպել է երկու անգամ՝ հոկտեմբերի 12-ին եւ 19-ին, որի ժամանակ ՀՀԿ-ն ներկայացրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իսկ ԱՀ նախագահը հանդիպմանը չի մասնակցել։ «Փաստինֆո»-ն փորձեց հանդիպման մասնակցից, այսինքն՝ առաջին աղբյուրից ճշտել, թե արդյոք ընդդիմությունը դեմ է եղել պատերազմի դադարեցմանը, ինչին Շարմազանովն արձագանքեց. «Կապիտուլյանտի հետ հանդիպման ժամանակ ես՝ ինքս, հորդորել եմ, պահանջել եմ, առաջարկել եմ, որ նա դիմի Ռուսաստանին և դադարեցնի պատերազմը»։
Գործիչը հիշեցրեց, որ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ Արայիկ Հարությունյանը տարիներ շարունակ եղել է Արցախի վարչապետը:
«Արայիկ Հարությունյանը չէ՞ր ասում, որ Արցախի օդը պաշտպանված է, Արցախի նախագահն էր ողջունում Նիկոլի հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է և վերջ: Սա մեկ: Երկրորդ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործեր էին հարուցվում, Լավրովին ասում էին թող ադապտացվի, Պուտինին օդանավակայանում չէին դիմավորում, Ազգային Ժողովի վրա հարձակվում էին, դատարաններն էին շրջափակում, ինչ՞ու այդ ժամանակ չէին հարցնում ընդդիմության կարծիքը: Եւ հենց հիմա իրենք դարձան ընդդիմության կարծիքը հարցնող ղեկավարություն»,- նշել է Շարմազանովն ու ավելացրել, որ հանդիպման ժամանակ ինքը միակը չի եղել, ընդդիմության ներկայացուցիչների մեջ, որոնք հորդորել են դիմել Ռուսաստանին:
«Իսկ ինչի՞ համար է իշխանությունը, որպեսզի պատասխանատու որոշումներ կայացնի: Երկրի համար պատասխանատու է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը: Փաշինյանը կապիտուլյացիա ստորագրելուց առաջ հարցրե՞լ է ընդդիմության կարծիքը», — շեշտեց նա:
Ավելին՝ նա նկատեց, որ եթե արդեն հոկտեմբերի սկզբին Հարությունյանին ամեն ինչ պարզ էր, ինչ՞ի համար թույլ տվեցին, որ այսքան մարդ զոհվի:
«Ինչո՞ւ դուք տվեցիք Շուշին ու Հադրութը: Եթե պատերազմը շուտ կանգնեցվեր, մենք այսքան տարածքային կորուստ, զոհ ու գերի չէինք ունենա: Հարությունյանի հայտարարությունը խոստովանություն է, որ իրենք՝ Նիկոլի հետ մեղավոր են: Սա դավադիր, դավաճան կապիտուլյանտ իշխանություն է»,- նշեց Շարմազանովը ու ընդգծել. «իմանալով այս պատերազմի աղետալի պայմանները երիտասարդ տղաներին տարել են մսաղացի մեջ»:
«Եթե ձեզ ամեն ինչ պարզ էր, ինչո՞ւ էիք դիրքերում սրճում, ինչո՞ւ էիք խաբում մեր ժողովրդին, որ մենք հաղթելու ենք: Հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհվածները Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի խղճին են»,- եզրափակել է Շարմազանովը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները զավթած Գագիկ Ջհանգիրյանը Փաշինյանի հրահանգով հանդիպել է Վճռաբեկ դատարանի դատավորների հետ։
Mediaport-ի տեղեկություններով՝ Ջհանգիրյանն առաջարկել է, որպեսզի իշխանության համար ոչ ցանկալի դատավորները դիմում գրեն ու գնան թոշակի, ինչպես Սահամանադրական դատարանի դեպքում առաջարկեցին. նա սպառնացել է, որ եթե դատավորները չհամաձայնեն իրենց առաջարկին, ապա հետևանքները վատ են լինելու:
Իշխանությունը խնդիր է դրել ամբողջությամբ զավթել դատական համակարգը: Եվ ԱԱԾ տնօրենի տեղակալի ցուցմունքով Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն ապօրինաբար կասեցնելու արդյունքում ԲԴԽ նախագահի աթոռին հաստատվելուց հետո, Ջհանգիրյանն ակտիվորեն լծվել է այդ գործին։
2021թ. ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապուտան գյուղի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ:
Դեպքի վայր մեկնած քննչական խմբի կողմից կատարված զննությամբ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում գտնվող դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է մարդուն համապատասխանող գանգ՝ բազմաթիվ վնասվածքներով: Բացի այդ, հարակից տարածքում՝ մոտ 40 սմ խորության վրա, հայտնաբերվել է հողի շերտով պատված, տեղ-տեղ քայքայված տղամարդու դիակ, որի որովայնից վերև գտնվող հատվածը բացակայում է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբացնքի բնակելի շենքերի բակում այսօր ծառահատումներ են իրականացվել՝ առաջացնելով բնակիչների դժգոհությունը։
Հենց շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ բնակիչները պատմեցին, որ 10-ից ավելի ծառ է հատվել. «Կտրում են 60-70 տարվա ծառեր։ Ժողովուրդը չէր թողնում, ոստիկանները եկան, մեզ հանեցին, մի 2 հոգու տարան բաժին։ Ոստիկանները պաշտպանում են տարածքը ձեռք բերած սեփականատիրոջը, իսկ մենք մեկ ամիս առաջ ենք տեղեկացել, որ այն վաճառվել է, գնում ու դիմում ենք ամեն տեղ, բայց ոչ մի արդյունք։ Մենք 90-ականների նկարներ ենք ներկայացրել դատախազություն, որ այդ հատվածում այգի է եղել»,- ասաց բնակիչներից մեկը։
Բնակիչների տեղեկություններով՝ տարածքը վաճառվել է ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու, որն էլ որոշել է հատել ծառերը։
«Մենք վիրավորվում ենք, որ մեր ոստիկաններն ազերիներին են պաշտպանում։ Հլը ինչ-որ տեղ հայ լիներ, էլի ցավալի կլիներ, բայց դե…։ Այս այգուց ենք օգտվում բոլորս, երեխաների խաղահրապարակ կա, մարդիկ երեխաներին իջեցնում են զբոսանքի։ Մենք միայն մեկ ամիս առաջ իմացանք, որ այդ տարածքը սեփականաշնորհվել է»,- նշեց նա։
«Կանաչ զոնան վերացնում են, որ շենք կառուցե՞ն»,- տարակուսած ասել է բնակիչը՝ նշելով, որ տարածքի նոր սեփականատերը հայտարարել է, թե պետք լինի, այդտեղ տեղադրված խաչքարն էլ կհանեն, որը նվիրված է պատերազմում զոհված Արմեն Մարտիրոսյանի հիշատակին։
Մեկ այլ բնակիչ էլ արձագանքեց՝ ադրբեջանցիները Շուշիում ու Հադրութում տարածքներ են պղծում, Երևանում էլ երեխաների խաղահրապարակն են ավերում։
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը խաղաղասեր պետություն է, և իր շահերից չի բխում ներքաշվել պատերազմների մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել այն դիրքորոշման մասին, որը Դաշնային խորհրդում արտահայտել է պետության ղեկավարը: Ես լիովին կիսում եմ այս դիրքորոշումը. Ռուսաստանը խաղաղասեր պետություն է և մեր շահերից չի բխում՝ ներգրավվելը որևէ պատերազմի: Դրանք ոչ մի լավ բանի չեն բերում, սա շատ վտանգավոր պատմություն է, և մենք պատրաստ ենք բոլոր երկրների հետ հավասար, բարեկամական և խաղաղ հարաբերություններ կառուցել »,- ասել է Մեդվեդևը։
Նա նշել է, որ Ռուսաստանը որևէ ռազմատենչ նկրտում չունի։
Մեդվեդևի խոսքով, գլխավորն այն է, որ այնուամենայնիվ, որևէ պետություն չպետք է հատի սահմանը ՌԴ-ի հետ հարաբերություններում։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հարցազրույց է տվել CNN-ին։ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացնում է հարցազրույցից մանրամասներ․
Բեքի Անդերսոն․ Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է: Նա միացել է մեր ուղիղ եթերին Բոստոնից: Նախագահ Ջո Բայդենը Օսմանյան կայսրության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային ջարդերը որպես ցեղասպանություն ճանաչելով, իհարկե, խախտում է իր նախորդների ու ԱՄՆ տասնամյակների քաղաքականությունը: Կցանկանայի, որ Դուք բացատրեիք սրա կարևորությունը և այն ազդեցությունը, որ այն կունենա Հայաստանի և ամբողջ աշխարհի հայության վրա:
Վարուժան Ներսեսյան․ Շնորհակալ եմ, Բեքի: Իհարկե, ապրիլի 24-ին նախագահ Ջո Բայդենը պատմական կարևորության որոշում ընդունեց՝ ճանաչելով Օսմանյան կայրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը. սա եղավ ի հավելումն 2019թ. ԱՄՆ կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որով այժմ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչում է 1,5 մլն հայերի ցեղասպանությունը իրենց պատմական հայրենիքում և սա, որպես այդպիսին, պատմական կարևորություն ունի: Իհարկե, սա վերաբերում է ոչ միայն անցյալի դաժանություններին ու ցեղասպանություններին: Սա նաև շատ հստակ ուղերձ է արդի ժամանակներին և ապագային: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և, որպես այդպիսին, քանի որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում այն չճանաչվեց ու չդատապարտվեց որպես ցեղասպանություն, շատ ողբերգական նախադեպ ստեղծեց մարդկության պատմության այլ ցեղասպանությունների համար: Հետո մենք ականատեսը եղանք մարդկության դեմ այլ հանցագործությունների, ինչպիսիք են Հոլոքոստը, Ռուանդայում, Դարֆուրում ու այլուր տեղի ունեցած ցեղասպանությունները և այլն: Ահա թե ինչու, ճանաչումը շատ կարևոր է և նաև Հայոց ցեղասպանության նախադեպի հիման վրա էր, որ Ռաֆայել Լեմկինը սահմանեց ցեղասպանություն տերմինը: Այսպիսով, իհարկե սա շատ մեծ կապ ունի նաև մեր ժամանակների հետ:
Բեքի Անդերսոն․ Այսպիսով, այս հայտարարությունն արդյունավետ կերպով հավասարեցնում է իր ծավալներով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած հակահայկական բռնությունները այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել նացիստական Գերմանիայում և Ռուանդայում, ինչպես որ Դուք ճշմարտացիորեն նկատեցիք: Օսմանյան Կայսրությանն էր, որ Ջո Բայդենը մեղադրեց այս զանգվածային սպանությունների համար և բնորոշեց դա որպես ցեղասպանություն, այլ ոչ թե՝ Թուրքիային: Սակայն Թուրքիան ասում է, որ ցեղասպանության վերաբերյալ պնդումները վիրավորական են և նրանք ասել են Միացյալ Նահանգներին, որ այս հայտարարությունը, թույլ տվեք մեջբերել Անկարային՝ երկու երկրների հարաբերություններում վերք բացեց և դա Ձեզ անակնկալի չի բերի ընդհանրապես: Ինձ հետաքրքիր է՝ Ձեր կարծիքով որոնք կլինեն Ամերիկայի կողմից այս հայտարարության հնչեցումից հետո ավելի լայն աշխարհաքաղաքական ազդեցությունները այն բանից հետո, ինչ Դուք և վստահաբար Ձեր նախորդները տարիներ շարունակ լոբինգ են արել Վաշինգտոնում՝ վստահ լինելու համար, որ ամերիկացիներն ի վերջո կանեն այդ հայտարարությունը:
Վարուժան Ներսեսյան․ Շնորհակալ եմ, Բեքի: Իհարկե, այս հայտարարությունը հնարավորություն է հենց Թուրքիայի համար՝ հաշտվելու իր անցյալի հետ ու ճանաչելու: Եթե Թուրքիան ցանկանում է բուժել վերքերը, այլ ոչ թե բացել դրանք: Սակայն այս հայտարարությունը հնարավորություն է ընձեռում բուժել վերքերն ու հնարավորություն տալիս հենց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու դրանից հետո բարելավել հարաբերությունները հարևան Հայաստանի հետ: Սակայն, Թուրքիան ոչ միայն չի ճանաչել Ցեղասպանությունը, այլև ամբողջովին հերքել է դա և այդ մերժողականությունը հենց այն է, ինչը պատճառ է հանդիսանում ճանաչման այս ալիքների համար: Եվ մենք խորապես շնորհակալ ենք նախագահ Բայդենին այս պատմական ճանաչման համար: Այսպիսով, այս ճանաչումն ավելի է ամրապնդելու մեր տարածաշրջանը և միտված է ապագային:
Բեքի Անդերսոն․ Ես գիտեմ, թե ինչի էիք Դուք ուզում հասնել, բայց ինձ հետաքրքիր է, արդյոք դրան կհասնե՞ք, քանի որ Անկարան, նախագահ Էրդողանի գլխավորությամբ, վրդովված է այս կապակցությամբ: Տեսեք, Հայաստանի վարչապետը երեկ հրաժարական ներկայացրեց, որպեսզի խթանի հունիսին նախանշվող արտահերթ ընտրությունները, և նա անընդհատ է քննադատության՝ ենթարկվել կապված անցյալ տարի հրադադար հաստատելու իր որոշման հետ: Հայաստանը հակամարտության մեջ էր հարևան Ադրբեջանի հետ, որին նշանակալի կերպով աջակցում էր Թուրքիան: Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի շուրջ տարածաշրջանում նաև շատ քաղաքական անհանգստություն կա: Սարսափելի շատ բողոք կա: Ինձ պարզապես հետաքրքիր է, արդյոք Դուք կարծում եք, որ ընտրությունները կարգավորելու են այդ լարվածությունը Ձեր երկրում և արդյոք անկեղծորեն հավատում եք, որ ԱՄՆ կողմից այս հայտարարությունը, որը հրաշալի է ամբողջ աշխարհի հայության համար, կվերականգնի տարածաշրջանային ճեղքերը, թե իրականում ավելի կվատթարացնի դրանք:
Վարուժան Ներսեսյան․ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս հայտարարությունը նպաստելու է տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը: Սակայն, ցանկանում էի ասել, որ Թուրքիան ոչ միայն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և մերժողականություն է դրսևորել, այլև մեր օրերում շարունակում է սպառնալ Հայաստանին, ինչպես՝ անցյալ սեպտեմբերին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Թուրքիայի ամբողջական մասնակցությամբ ու աջակցությամբ ընդդեմ Արցախի ժողովրդի: Թուրքիան մասնակցում էր դրան՝ տեղակայելով օտարերկրյա ահաբեկիչ զինյալների, ջիհադիստ-ահաբեկիչների և մահացու անօդաչու սարքեր, ինչպես նաև աջակցելով իր հրամանատարությամբ: Այսպիսով, Թուրքիան շարունակում է իր քաղաքականությունը: Ահա թե ինչու, Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց կարևոր է, քանի որ Թուրքիան մինչ օրս շարունակում է նույն ցեղասպանական մտադրությունները ու քաղաքականությունն ընդդեմ արդի Հայաստանի Հանրապետության: Ահա թե ինչու հայտարարությունը ոչ միայն 106 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին է, այլ նաև արդի ժամանակների, որը փորձում է կարգի հրավիրել բոլոր նրանց, ովքեր հակված են իրականացնել ագրեսիայի քաղաքականություն և հարձակողական քաղաքականություն: Սա համաշխարհային անկարգության ժամանակ չէ, կարգուկանոնի ու միջազգային անվտանգության ժամանակաշրջան է: Ինչ վերաբերում է հայաստանյան ընտրություններին, կարող եմ ասել, որ, իհարկե, աժմ Հայաստանում կան ներքին քննարկումներ, սակայն Հայաստանը հաստատակամ է իր ընտրած ժողովրդավարական ճանապարհի հարցում, ի տարբերություն Ադրբեջանի ու Թուրքիայի՝ մեր տարածաշրջանի երկու ավտորիտար պետությունների: Հայաստանը կհաղթահարի այդ դժվարությունները և Ցեղասպանությունը վերապրած հայ ժողովուրդը հաստատակամություն ու քաղաքական կամք կունենա կառուցելու համար ժամանակակից ժողովրդավարական, ամուր ժողովրդավարական հասարակություն: Եվ քանի որ Հայաստանը շարժվում է դեպի հունիսի 20-ի ընտրություններ, մարդիկ հնարավորություն կունենան որոշելու և այնուհետև շարունակելու իրենց ճանապարհը:
Բեքի Անդերսոն․ Եկեք ավարտենք զրույցը՝ խոսելով այն մասին թե ինչ է սա նշանակում հայերի, աշխարհասփյուռ հայերի համար, որոնցից շատերը իհարկե կոնկրետ սերնդից են, որոնք ապրում են այս ցեղասպանության ստվերների հետ և սա եղել է Ձեր ազգի ինքնության մեծ մասը: Գիտեմ, որ Դուք նաև կընդունեք, որ կլինեն ավելի երիտասարդ սերունդներ, որ պարզապես ցանկանում են առաջ շարժվել նրանից, ինչ տեղի է ունեցել անցյալում: Ինձ պարզապես հետաքրքիր է, ինչպիսի եզրահանգման է բերում Սպիտակ տան այս հայտարարությունը հայերին:
Վարուժան Ներսեսյան․ Բեքի, այս հայտարարությունն ամերիկահայ համայնքին և աշխարհասփյուռ հայերին մեծ հույս է ներշնչում ապագայի հանդեպ, որ սա կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը մեր տարածաշրջանում, քանի որ իրերն իրենց անունով կոչելը, ճանաչելով իրականությունը, մենք հող ենք նախապատրաստում, ամուր հիմք ենք ստեղծում մեր տարածաշրջանի ապահով ապագայի համար: Ես հուսով եմ, ինչպես սկզբում ասացի,որ Թուրքիան կճանաչի և կհաշտվի իր պատմության հետ՝ հիմք դնելով մեր տարածաշրջանում ավելի լավ ապագայի համար: Ա ամենը ինչ ուզում է հայ ժողովուրդը խաղաղ ու ներդաշնակ ապրելն է իրենց հարևանների հետ, սակայն ճշմարտությունը, իրականությունը հնչեցնելը և ավելի լավ հիմքեր սահմանելն է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության համար:
Բեքի Անդերսոն․ Սրանով, պարոն դեսպան, մենք կավարտենք: Իսկապես շատ շնորհակալ ենք մեզ միանալու համար: Հանգստյան օրերին ԱՄՆ վարչակազմը իրապես պատմական հայտարարություն արեց:
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը, արձագանքելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարություններին, գրում է.
«Արայի´կ, նիկոլի հետ ձեռ-ձեռի տված, ծախեցիք երկիրս, շան բերան տվեցիք, էլի մեղադրում եք ընդդիմությա՞նը:
Դու՞ք էիք պատասխանատու երկրի համար, թե՞ ընդդիմությունը։
Դու ասում էիր՝ օդը փակ է, մեր երկինքը հիմա առավել քան երբևէ պաշտպանված է, «հայերնավաճառ դախլիդ» ընկերն էլ ասում էր` չկասկածե´ք, իմ՝ գլխավոր հրամանատարիս, ընդունակությունների վրա։
Դուք ինչի՞ համար էիք պատասխանատու, մենակ իշխանություն-ընդիմություն խաղերի համա՞ր, ժողովրդին խաբելու և 44-օր կոտորելու համա՞ր։
Ընդիմությու՞նն էր կանոնավոր բանակն առաջնորդողը: Ընդդիմությո՞ւնն էր բանակցողը:
Ընդդիմությո՞ւնն էր գլխավոր շտաբում, բունկեռներում, ռազմավարական տակտիկա մշակողը, գործողությունների հաջորդականությունը որոշողը, ըստ հետախուզական տվյալների, թե՞ ընդդիմությունը բայրաքդարների ու սնարյադների տակ էր, որպես կամավորական, զինվորների կողքին և զիվորների հետ՝ քո «փակ» երկնքի տակ։
Ընդդիմությո՞ւնն էր ռազմավարական դաշնակից գործընկերոջ, հարևանների հետ պաշտոնական հարաբերությունները փչացնում, դիշովի «ես խաղալով, ժողովրդի աչքերին թոզ փչելու համար, հետո էլ կզելով՝ «օչեն ռադ շտօ յա պայավիլսյա վ Մասկվե» վիճակով…:
Ընդդիմությա՞ն ձայնին ու որոշմանն էին սպասում, թե՞ քո ու «հայրենավաճառ դախիլիդ» գործընկերոջ:
Քաղաքական բառիգնե´ր, անհայրենի´ք թշվառներ, հերի´ք եղավ, բոլո´րդ հատուցելու´ եք, բոլորի´դ նյուրնբերգյան դատավարություն է սպասվում»։
Բռնցքամարտի մարզիչ Արման Սարգսյանն ընդամենը 5-6 տարեկան փոքրիկ էր, երբ մայրը նրան տարավ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց: Այդ օրվանից շատ տարիներ են անցել, իսկ այսօր Արմանի սան Պետրոս Անանյանն արդեն այնպիսի հաղթանակներ է գրանցում, որ պատիվ կբերեին ամենահայտնի բռնցքամարտիկներին:
Հաղթանակները հեշտ չեն տրվում, յուրաքանչյուր հաղթանակի հետևում ահռելի աշխատանք կա, որը սպորտի պարագայում տարվում է ոչ միայն մարզիկի, այլև մարզիչի կողմից:
Հավանաբար մարզասերներից շատերը կհիշեն, որ ընդամենը ամիսներ առաջ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը մենամարտում հաղթանակ տարավ պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի նկատմամբ։ Նշենք, որ մենամարտը տեղի է ունեցել Լաս Վեգասում Premier Boxing Champions-ի շրջանակում։ Մատիասը, ի դեպ, իր նախորդ 15 մենամարտերում հաղթել էր նոկաուտով, և ոչ բոլորն էին համաձայնվում մենամարտել նրա հետ, իսկ Անանյանն այսօր Մոսկվայի ԲԿՄԱ-ի բռնցքամարտի դպրոցի սան է, Ռուսաստանի սպորտի վարպետ:
Մեզ հետ զրույցում նշեց նրա մարզիչ Արման Սարգսյանը նշեց՝ Մատիասի հետ մենամարտելու առաջարկն իրենք ընդունել են առանց վայրկյան իսկ վարանելու, քանի որ այն լայն հնարավորություններ կբացեր Պետրոս Անանյանի առջև, և, փաստորեն, այդպես էլ եղավ:
Մեզ հետ զրույցում Պետրոս Անանյանը նշեց, որ, անշուշտ, հաջողված է համարում իր և Արման Սարգսյանի համագործակցությունը: ՛՛Մեր գաղափարները շատ հարցերում են համընկնում, և ամենակարևորը՝ պարապում ենք հաղթանակի համար և լիովին հասկանում ենք միմյանց՛՛,-նշեց Պետրոսը:
Մարզիչն էլ հավելեց, որ հավատում է իր սանի հաջողություններին՝ այդպիսով մեծացնելով նրա վստահությունը դեպի հաղթանակ, իսկ Պետրոսն էլ, իր հերթին, ինքնավստահ քայլերով շարժվում է առաջ:
Ի դեպ՝ նշենք, որ իր կարիերայի ընթացքում ինքը՝ մարզիչ Սարգսյանը, ունեցել է ընդհանուր 14 մենամարտ, բոլորը` հաղթանակով, ընդ որում՝ 8-ը նոկաուտով։
2010-ին նա Լաս Վեգասում անցկացրել է իր վերջին մենամարտը՝ այդպիսով դադարեցնելով մարզիկի կարիերան և 2013-ից զբաղվելով բացառապես մարզչական գործունեությամբ:
Մենք փորձեցինք Արման Սարգսյանից պարզել, թե նա ինչպե՛ս է վերաբերվում հաղթանակներին, և արդյոք նրա համար մասնակցությու՞նն է կարևոր, թե՞, այնուամենայնիվ, հաղթանակը: ՛՛Ես համամիտ չեմ, որ կարևորը մասնակցությունն է: Միշտ մասնակցության դեպքում պետք է մտածել հաղթանակի մասին, հաղթանակը շատ կարևոր է, պետք է չմտածել պարտվելու մասին՛՛,-ասաց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է իր սանի՝ Պետրոս Անանյանի հաղթանակին, մարզիչն ասաց, որ պատրաստվել են մեծ հավատով՝ առ հաղթանակ. ՛՛Հպարտանում ենք, որ քրտնաջան աշխատանքից հետո զգալի արդյունք է լինում՛՛:
ԱՄՆ-ում ապրող ու գործող Սարգսյանը հավելեց. ՛՛Միակ երազանքս՝ համախմբել բոլոր հայերին, երեխաներին, երիտասարդներին, ԱՄՆ-ում շատ հայեր կան, շատ երեխաներ կան, որ կարիք ունեն լավ մասնագիտացված մարզիչի, որ իրենց ճիշտ ուղու վրա դնի, և ոչ բոլորը, բայց ոմանք ինչ-որ հաջողությունների անպայման կհասնեն, ու ամեն ինչ կանենք, որ համախմբենք բոլորին՛՛:
Նա նշեց նաև, որ թե՛ ինքը, թե՛ Պետրոս Անանյանն այժմ շարունակում են պարապել և պատրաստվում են նոր հաղթանակների:
Ամալյա Հովհաննիսյան




- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.