02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...Առողջապահության նախարարությունն առաջարկում է ծնողին հնարավորություն տալ ստանձնել մահացած ծնված երեխայի հուղարկավորությունը` այդ մասին նրա կողմից ցանկություն հայտնելու դեպքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է այսօր՝ մարտի 31–ին, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծից։
Գործող օրենսդրությամբ մահացած ծնված երեխաները չեն կարող հուղարկավորվել, հաշվի առնելով, որ մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում, իսկ մահվան վկայականը հանդիսանում է հուղարկավորության իրականացման պարտադիր պայման, միաժամանակ մեռելածինը չի հանդիսանում կենսաբանական թափոն:
Ըստ նախարարության հիմնավորման, եթե ծնողը հրաժարվում է հուղարկավորությունը ստանձնել, ապա առաջարկվում է՝ մեռելածնի դին հրկիզել` հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:
Առողջապահություն նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ ներկայումս մահացած ծնված պտուղների աճյունները ոչնչացվում են «ԷԿՈԼՈԳԻԱ Վ. Կ. Հ.» ՍՊԸ-ի միջոցով, որն իրականացնում է իր գործունեությունը վտանգավոր թափոնների վնասազերծման լիցենզիայի ներքո` պտղի հերձում իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի շրջանակներում այն դեպքում, երբ մահացած ծնված պտուղը կենսաբանական թափոն չի համարվում:
Նախագծի ընդունման արդյունքում նախարարությունն ակնկալում է, որ կլրացվի օրենսդրական բացը եւ կկարգավորվի մահացած ծնված (մեռելածին) երեխաների հուղարկավորության կամ հրկիզման հարցը:
Առավել մանրամասն կարոք եք ծանոթանալ հետեւյալ հղումով:
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։
Հարավային Կովկասը հերթական անգամ վերածվել է աշխարհաքաղաքական մարտերի ասպարեզի: Դրան նպաստում են իրադարձությունները, որոնք զուգահեռաբար զարգանում են երեք հարթություններում: Առաջինը տեղական հարթությունն է. դա երրորդ Արցախյան պատերազմն է և դրանից հետո ստեղծված իրավիճակը: Երկրորդն ընդլայնված տարածաշրջանային մակարդակն է, որը ներառում է Արևելյան Միջերկրականից մինչև Մերձավոր Արևելք ընկած տարածքն՝ իր դերակատարներով, շահերով և բախումներով: Եվ երրորդը համաշխարհայինն է. այս հարթությունը ՌԴ-ԱՄՆ (կամ Արևմուտք-Ռուսաստան) սրված լարվածության հարթությունն է: Կրակին յուղ են լցնում ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների յուրահատկությունները, և դրանց զարգացման հետ կապված սպասումները:
Նման իրավիճակները պարունակում են ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ յուրաքանչյուր երկրի համար՝ կախված նրա չափերից, նշանակությունից և այլն: Սակայն այստեղ կա մեկ կարևոր «բայց»: Որպեսզի ի հայտ գան ինչ-որ հնարավորություններ և դրանցից արդյունավետորեն օգտվելու շանսեր, պետք է անհրաժեշտ պայմաններ լինեն. երկիրը պետք է կանխատեսելի և հասկանալի գործընկեր լինի, պետք է ազնիվ և վստահելի հարաբերություններ ունենա դաշնակիցների հետ, պետք է ունենա սկզբունքներ և արժեքներ: Եվ, անկասկած, երկրում պետք է լինի իշխանություն, որն ունակ է ապահովելու վերոնշյալը, որը կունենա իրական և ոչ թե ձևական լեգիտիմություն և սուբյեկտայնություն, որպեսզի կարողանա կյանքի կոչել իր պետության առաջնահերթությունները: Եվ վերջիվերջո այդ իշխանությունը պետք է հարգված լինի ինչպես երկրից դուրս, այնպես էլ երկրի ներսում: Վերը ասված ամեն ինչից պարզ է դառնում, որ նիկոլյան Հայաստանն ունի և ունենալու է զրո հնարավորություն, զրո գործիք հնարավորությունների իրացման համար և այնպիսի մարտահրավերների ներկապնակ, որոնք կարող են կասկածի տակ դնել մեր երկրի գոյությունը որպես այդպիսին: Սա մեր այսօրվա ողբերգությունն է:
Իրադարձությունների նման պատկերի պարագայում անգամ առաջին հայացքից դրական թվացող լուրերը խոր մտահոգության առիթ են տալիս: Դրա վառ ապացույցն են 10 օր առաջվա Բայդենի վարչակազմի ազդակները Հայոց ցեղասպանության թեմայով: Եվ այստեղ մի շարք հարցեր են ի հայտ գալիս: Կարևո՞ր է արդյոք մեզ համար Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից: Միանշանակ՝ այո՛: Կա՞ արդյոք վստահություն, որ ԱՄՆ-ում գործընթացն այդ ուղղությամբ է ընթանում: Ո՛չ: Կան ոչ այնքան որոշակի ուղերձներ, որոնք հնչեցնում են վարչակազմի ներկայացուցիչները: Ինչպիսի՞ն են այդ գործընթացի տեսանելի և քողարկված նպատակները և ինչպիսի՞ն պետք է լինեն մեր պատասխան քայլերը, և արդյո՞ք ունակ են Հայաստանի իշխանությունները պատասխանել հարցին, թե ինչու է ԱՄՆ ղեկավարը հենց հիմա սկսել արծարծել այս թեման: Պատասխանը նույնն է. միանշանակ ո՛չ:
Բայդենը խոստացել է աշխարհին «Ամերիկայի վերադարձը»: Պակաս չկա այնպիսի մարդկանց, որոնք «հրավիրում են» ԱՄՆ-ին, այդ թվում և մեր տարածաշրջան: Վտանգավոր են նրանք, որոնք հրավիրելով Ամերիկային՝ միայն անձնական շահ են հետապնդում: Էլ ավելի վտանգավոր են նրանք, ովքեր երկակի/եռակի խաղ են խաղում՝ ուժային կենտրոնների բախում հրահրելով: Պետք է արդյո՞ք այստեղ հատուկ նշել Նիկոլի անունը:
Իսկ Բայդե՞նը: Այն սուր մակարդակի պայմաններում, որով բնորոշվում են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, Բայդենի համար այժմ կարևոր է կարճ թոկին վերադարձնել «անառակ որդուն»՝ Թուրքիային: Երկրորդ, ԱՄՆ նախագահի համար կարևոր է իր կողմը քաշել Ադրբեջանին՝ միևնույն ժամանակ աչք փակելով Ղարաբաղում սանձազերծված պատերազմին և այդ երկրի անթաքույց ագրեսիային (դրա համար բավական է կարդալ Բայդենի շնորհավորական ուղերձն Ալիևին Նովրուզի առթիվ): ԱՄՆ-ի համար կարևոր է ակտիվանալ Իրանի հետ հարևան տարածաշրջանում: Կարևոր է նվաճել հայերի համակրանքը, առաջին հերթին՝ ամերիկահայերի: Եվ Հայոց ցեղասպանության մասին՝ ոչինչ չպարտադրող այդ հիշեցումները կարող են լինել բոլոր վերոնշյալ նպատակներին հասնելու գործիքներից մեկը:
Որտե՞ղ է Հայաստանը բոլոր վերը թվարկված գործընթացներում: Ողջ աշխարհը եռում է, ամպեր են կուտակվել մեր ողջ տարածաշրջանի, մեր հայրենիքի գլխավերևում, իսկ մենք քննարկում ենք՝ թույլ տալ, թե չտալ հանցագործին Հայաստանում արտահերթ ընտրություններ կազմակերպել: Կատարվող ամեն ինչ հիշեցնում է մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Սակայն այս զուգահեռները թողնենք պատմաբաններին:
Եթե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմի դատարան, ապա հատուցում կստանա ՍԴ–ի կողմից անվավեր ճանաչված 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքի շրջանակում կալանքի տակ մնալու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է hraparak.am-ի՝ ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի՝ տված հարցազրույցից։
Հարցազրույցն ամբողջությամբ ստորեւ՝
Սա ի՞նչ է ենթադրում, տիկին Գյուլումյան, ստացվում է՝ Մարտի 1-ի գործն ի չի՞ք է դառնում, այսինքն՝ բացի Քոչարյանին առնչվող հատվածից, մյուսների մասով եւս, որոնց այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել, գործը պետք է կարճվի՞։
Իհարկե։ Ստացվում է, որ այդ հոդվածն անվավեր է, եւ դրա հիման վրա ինչպե՞ս կարող է քրեական գործը շարունակվել։
Իսկ ինչ-որ մարդիկ պատասխանատվության ենթարկվելո՞ւ են դրա համար, որ երեք տարի մարդկանց ապօրինի կամ Սահմանադրությանը հակասող հոդվածով քրեական հետապնդման են ենթարկել։
Գիտե՞ք ինչ, հոդվածը եղել է, ապօրինի ասել, թե հակասահմանադրական, հենց դրա համար էլ Սահմանադրական դատարանը կա, որ քննարկի։ Եվ սա կոչվում է, այսպես ասած, հետագա վերահսկողություն։ Եվ էդ հետագա վերահսկողությամբ եթե պարզվել է, ապա Դուք ոչ մեկին չեք կարող մեղադրել, ասել՝ ի սկզբանե դուք ինչու էիք հակասահմանադրական հոդվածով հետապնդում։ Այլ բան է, որ ոչ օրինական հետապնդման համար որոշակի հատուցման իրավունք են ստանում այդ մարդիկ։ Սա լրիվ այլ խնդիր է։
Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը եւ բոլոր նրանք, որոնց առաջադրվել է այս հոդվածով մեղադրանք, պետք է հատուցո՞ւմ ստանան։
Չէ, նա, ով որ կալանքի տակ է եղել։ Մյուս հետապնդումների համար չկա։
Կալանքի տակ եղել է Ռոբերտ Քոչարյանը, այն էլ՝ երկու անգամ, եւ ինքը եթե դիմի, իրավունք ունի՞ հատուցում ստանալու, թե՞ անկախ դիմելուց՝ օրենքը պարտադրում է հատուցում։
Չէ, եթե դիմի, կստանա։
Իսկ ի՞նչ տեսակի պետք է լինի այդ հատուցումը։
Դժվար է ասել՝ ինչ տեսակի։
Տիկին Գյուլումյան, փաստորեն, նույնիսկ այդ դեպքում, որ փորձեցին Ձեզ եւ ՍԴ որոշ այլ անդամների չեզոքացնել, փոխել ՍԴ կազմը եւ իրենց «սրտի դատավորներին» բերել Սահմանադրական դատարան, բայց բոլոր դատավորները բարձր գտնվեցին քաղաքական նպատակներից։
Բոլորը բարձր գտնվեցին ու նաեւ ունեին Եվրոպական դատարանի խորհրդատվական եզրակացությունը, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, եւ այս պայմաններում նույնիսկ «սրտի դատավորներն» արդեն, ըստ էության, կաշկանդված էին այլ վճիռ կայացնել։
Բայց հիմա նրանց վրա կա հարձակում, որ նախկիններին ծախված դատավորներ էին, այս իշխանությունը չկարողացավ վեթինգ անել եւ իրապես բարեփոխել դատական համակարգը եւ այսպես շարունակ։
Մենք առաջընթաց չենք ունենա, եթե չդադարենք ասել «նախկին» ու «ներկա»։ Ոչ մի առաջընթաց չի լինի ոչ մի բնագավառում։
Հավանական համարո՞ւմ եք, որ այս իշխանությունը մի նոր օրենք մոգոնի եւ արագ ընդունի, որով, ասենք, ՍԴ-ի այս որոշումն առոչինչ ճանաչվի։
Չեմ կարծում։ Եվ հետո, գիտե՞ք ինչ, այս որոշումը ձեռնտու է նաեւ այս իշխանությանը, չէ՞ որ անընդհատ հարց է դրվում, որ նրանք էլ են սահմանադրական կարգ խախտել։ Հետեւաբար, այս հոդվածը կիրառելի չի լինի նաեւ իրենց համար։
Գուցե պե՞տք էր այս իշխանությանը, որ ՍԴ-ն այսպիսի որոշում կայացներ։
Չեմ կարող ասել, բայց, համենայնդեպս, երաշխիք է նաեւ իրենց համար։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչեց։ 300.1 հոդվածով մեղադրվում էին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Աններելի բարոյական թերության պատճառով Իսրայելը եւ շատ այլ երկրներ չեն կարողանում կամ նույնիսկ հրաժարվում են ճանաչել 1915-ին օսմանյան թուրքերի կողմից հայ քրիստոնյաների նկատմամբ իրականացված Հայոց ցեղասպանությունը, գրում է Jerusalem Post-ը:
«Միայն 2019 թվականին Միացյալ Նահանգներն ընդունեց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Այնուամենայնիվ, այս պահին ԱՄՆ նախագահը դեռ դա չի արել: Քամին վերջապես փոխո՞ւմ է ուղղությունը:
Շատ պատմաբանների կողմից ցեղասպանությունը դիտվում է որպես Հոլոքոստին նախորդող, եւ դրա չճանաչումը հաճախ նշվում է որպես ապացույց այն բանի, թե ինչու է Հոլոքոստի հիշատակումը կարեւոր նշանակություն ապագա ցեղասպանությունները կանխելու համար: Չնայած համոզիչ ապացույցներին եւ ականատեսների վկայություններին՝ ճանաչման հետ կապված տարաձայնություններ կային ՝ սպանության համար պատասխանատվությունն ընդունելուց Թուրքիայի կտրուկ մերժման պատճառով:
Իսրայելի դեպքում կառավարությունը հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը `Թուրքիայի հետ անկայուն, բայց ռազմավարական քաղաքական հարաբերությունների պատճառով:
Տասնամյակներ շարունակ Թուրքիան շանտաժի է ենթարկել եւ սպառնացել ժողովուրդներին, եթե նրանք նույնիսկ դիտարկեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությունը:
Սկզբնական շրջանում Իսրայելը դա չէր կարող իրեն թույլ տալ քաղաքական տեսանկյունից: Իսրայելը մեծապես հույսը դնում էր Թուրքիայի վրա ՝ որպես այն սակավաթիվ մահմեդական պետություններից մեկի, որի հետ նա ուներ համագործակցություն եւ դիվանագիտական հարաբերություններ: Սակայն տասնամյակների ընթացքում Թուրքիան իսլամիստ բռնապետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատճառով դարձել է ավելի թշնամական Իսրայելի նկատմամբ: Ավելին, Թուրքիան գնալով աշխարհաքաղաքականորեն միավորվում է Իրանի հետ:
Այսօր Իսրայելը քիչ կախված է Թուրքիայից, քան երբեւէ, հատկապես արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Սակայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ պատմության միանշանակ կողմն անցնելու փոխարեն Իսրայելի կառավարությունը նույնիսկ այսօր դավաճանեց հայ ժողովրդին ՝ զենք վաճառելով Ադրբեջանին:
Միացյալ Նահանգների դեպքում տասնամյակների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչումը բազմիցս եղել է օրակարգում: Քառասուն տարի առաջ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն օգտագործեց «ցեղասպանություն» բառը, բայց Թուրքիայում տեղի ունեցած վրդովմունքից հետո ԱՄՆ Կոնգրեսը մի քանի անգամ հրաժարվեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը քաղաքական շահերի պատճառով:
2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող 401-11 բանաձեւը, որից հետո ԱՄՆ Սենատը ընդունեց նման որոշում: Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ շատ նախագահներ խոստացել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մինչ այժմ նրանցից ոչ մեկը չի կատարել իր խոստումը:
Այս տարվա մարտին Սպիտակ տան աղբյուրները հայտնեցին, որ Բայդենի վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը ՝ կատարելով մի քայլ, որը կշտկի պատմական սխալը:
Կարեւոր է նշել, որ Հայոց ցեղասպանությունը պարզապես սարսափելի իրադարձություն չէր: Դա, թերեւս, աշխարհում երբեւէ տեսած ամենավատ կազմակերպված ցեղասպանությունն էր (այն ժամանակ), եւ ոչ թե պատերազմի համատեքստում, այլ այն պատճառով, որ հայերը քրիստոնյա էին:
Օսմանների կողմից քրիստոնյաների հալածանքները տեղի են ունեցել Հայոց ցեղասպանությունից շատ տարիներ առաջ, բայց սրվել են օրենքի ընդունմամբ, համաձայն որի ՝ հայերը զրկվել են իրենց ունեցվածքից, զանգվածաբար տեղահանվել եւ մահվան երթերով ուղարկվել սիրիական անապատ անմարդկային պայմաններում:
Օսմանները սպանում էին հայ գիտնականներին եւ մտավորականներին, նրանց բռնության ենթարկում, ստրկացնում հայ կանանց եւ աղջիկներին, իսկ ողջ մնացածներին ուղարկում համակենտրոնացման ճամբարներ, մահապատժի ենթարկում: 1914-1918 սպանվեց 1-1,5 միլիոն հայ:
Միանգամայն ամոթալի է, որ ազգերի համայնքը շարունակեց թույլ տալ Թուրքիային օգտագործել իր աշխարհաքաղաքական դիրքը `վախեցնելու համար այլ ժողովուրդներին: Տասնամյակներ շարունակ Թուրքիան ակտիվորեն գրաքննության է ենթարկել նրանց, ովքեր Թուրքիայում ճանաչել են Ցեղասպանությունը, եւ նույնիսկ ոչնչացրել ապացույցներ:
Այն դեպքում, երբ Հոլոքոստի ժխտումը անօրինական է, Թուրքիան անօրինական է հայտարարել Հայոց ցեղասպանությունը չժխտելը, եւ դրան թույլ տալու գործում ներգրավված է ամբողջ աշխարհը:
Նույնիսկ եթե մի քանի համաշխարհային գերտերություններ ճանաչեին Հայոց ցեղասպանությունը, մենք այսօր կապրեինք այլ իրականության մեջ, որտեղ փոքր երկրները չէին վախենա ճանաչել ակնհայտ պատմական փաստը:
Ճանաչման ժամանակն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից ոչ հեռու, Խնածախ գյուղի մոտ փոքր հայկական դիրք է մնացել, որը հսկում են զինվորականները, իսկ նրանց օգնում են տեղի բնակիչներ, նախկին ազատամարտիկներ, կամավորներ՝ լավ հասկանալով դիրքի կենսական նշանակությունն այս տեղանքի համար։ Այս դիրքը բոլոր կողմերից շրջափակված է ադրբեջանական զորքով։ Ուժերի հարաբերակցությունը, եթե թվեր չբացահայտենք, այնպիսին է, որ թշնամին շեշտակի առավելություն ունի մեր տղաների համեմատ։
«Փաստացի սա մեր սահմանն է, մենք այն պահում ենք, բայց իրենք երբ ուզենան, մեզ կգրավեն։ Մենք «կոլցոյի» մեջ ենք։ Նայում ենք չորս կողմ՝ մի 100 մետր հեռու ադրբեջանցին է կանգնած, իրանց դրոշն է խփած»,- ասում է Խնածախը պահող զինծառայողներից մեկը։ Նա վստահեցնում է, որ ե՛ւ ինքը, ե՛ւ ընկերները գեթ մեկ րոպեով զինվորական հանդերձանքը չեն հանում։ «Մենք, կարելի է ասել, շրջափակման մեջ ենք։ Որ ֆորմեն հանենք, կարող են հարձակվել, գերի վերցնել ու ասել՝ ահաբեկիչներ են»,- ասում է մեր զրուցակիցը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 31․03.21թ. համարում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ բացահայտել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի և ոստիկանության նույն բաժնի այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ԱԱԾ-ն:
Այսպես.
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ.Մ.-ն, ոստիկանության նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Ա.Բ.-ի և Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, քաղաքացի Հ.Գ.-ի անասնագոմերից կատարված հափշտակությունների, ինքնիրավչությունների և այլնի վերաբերյալ համապատասխան հաղորդումներ չեն ընդունել, կատարված հանցագործությունների դեպքերը պատշաճ կարգով չեն հաշվառել, փոխարենը՝ չունենալով իրավական ակտերով նախատեսված որևէ լիազորություն, ձեռնամուխ են եղել կողմերի միջև առաջացած վեճն օրենսդրությամբ չնախատեսված կարգով լուծելուն՝ այդ կերպ ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից:
Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձինք, փաստացի ստանձնելով նախկին անասնատերերի իրավունքների պաշտպանությունը, արտադատական կարգով լուծել են կողմերի միջև ծագած վեճերը, որից հետո Հ.Գ.-ից նյութական օգուտներ ստանալու շահադիտական դրդումներով՝ ձեռնամուխ են եղել նրան ունեզրկելու, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու գործընթացի իրականացմանը, որի համար տարբեր պատրվակներով տուժողից ստացել են առանձնապես խոշոր չափի՝ 2.550.000 ՀՀ դրամ գումար, 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա, որոնք խարդախության եղանակով հափշտակել են:
Ավելին, անասնագողության դեպքերն իբր բացահայտելու պատրվակով, անասնագոմի տարածքից հանել են ընդհանուր 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ տուժողին պատկանող տեսախցիկները և դրանց բաղկացուցիչ սարքերը, որից հետո հրաժարվել են դրանք վերադարձնել սեփականատիրոջը՝ հափշտակված տեսախցիկները վերադարձնելու և դրանք այլ անձի չվաճառելու դիմաց՝ տուժողից պահանջել են ընդհանուր 700.000 ՀՀ դրամ գումար, որի մի մասը ոստիկանության ծառայողներից մեկը ստացել է 2021 թվականի մարտի 25-ին՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների վերահսկողության ներքո:
Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ հափշտակված առարկաներ, կենդանիներ, գումարներ և այլն:
Ոստիկանության վերը հիշատակված պաշտոնատար անձինք ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:
Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հիշյալ աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունների դեպքերը բացահայտելու և դրանց արդյունքում տուժած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ձվի խնդիրն ու ասֆալտի խնդիրը կլուծվեն մայիսի վերջին-հունիսի սկզբին՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական թեժ շրջանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Ասֆալտը դեռ «նախկիններից» եկող նախընտրական հայտնի տրյուկ է։ Իսկ ձվի հարցին թերեւս կգումարվեն այլ արհեստական պրոբլեմներ, որոնք Նիկոլը քաջաբար կհաղթահարի ընտրություններին ընդառաջ։ Նա շատ լավ է հասկանում, որ ժողովուրդը կարճ հիշողություն ունի, եւ շնորհակալ է լուծումներ տվողին, մոռանալով, թե ով էր ստեղծել պրոբլեմները։
Նման հաջողված հնարքներից էր «եռակողմ հայտարարությունն» արդարացնող միֆը, թե դրանով 30 հազար զինվորի կյանք փրկվեց։ Ժեխը հավատաց դրան, բայցեւ չհարցրեց, թե ով սարքեց պատերազմը եւ ով զոհեց 5 հազար տղաներին։
Ի դեպ, ամենայն հավանականությամբ, Նիկոլին հումանիտար օգնություն կուղարկի նաեւ Իլհամը՝ ընտրությունների նախօրյակին մեծ թվով գերիներ ազատ արձակելով։ Նրա համար կարեւրագույն խնդիր է Նիկոլի հաղթանակը, եւ կարող է հրաժարվել գերիներին տարածքների հետ փոխանակելու գաղափարից, շատ լավ հասկանալով, որ Նիկոլի իշխանության շարունակվելու դեպքում նա դեռ շատուշատ տարածքներ կարող է վերցնել։ Չի բացառվում, որ բանավոր պայմանավորվածությունների շրջանակում հենց Նիկոլն է խնդրել Իլհամին գերիներին որոշ ժամանակ պահել իր մոտ եւ բաց թողնել ընտրությունների նախօրյակին, որպեսզի դա ներկայացնի որպես իր իմաստուն դիվանագիտության հաղթանակ»։
Գերագույն գլխավոր գելխեղդի հայտնի հայտարարությունից հետո թիմում բուռն ցանկություն կա՝ վերանվանել խմբակցությունը՝ կոչելով այն «Իմ Գայլը»։ Քայլելով էլ տեղ չես հասնի, միակ ճանապարհը մնաց խեղդելը։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Մարինե Սուքիասյանը:
«Նոր իշխող ուժ՝ «Իմ Գայլը»
Գերագույն գլխավոր գելխեղդի հայտնի հայտարարությունից հետո թիմում բուռն ցանկություն կա՝ վերանվանել խմբակցությունը՝ կոչելով այն «Իմ Գայլը»։ Քայլելով էլ տեղ չես հասնի, միակ ճանապարհը մնաց խեղդելը։
Եթե նկատել եք, Նիկոլը դժվար է հարմարվում ուրբանիզացիային, էվոլյուցիոն ինչ-որ կանչ նրան անընդհատ ձգում է դեպի անտառ։ Մի ժամանակ, որպես իր պաշտոնավարման հաջողված փաստ, անդադար նշում էր Ենոքավանի անտառներում հայտնված ընձառյուծին։ Թե ինչ կապ ուներ այդ կենդանու հաջողությունների հետ ինքը, այդպես էլ հնարավոր չեղավ հասկանալ։ Հիմա էլ հետպատերազմյան Հայաստանի մոդեռնիզացիան և մեր երկրի աշխարհքաղաքական անվտանգության բանաձևը պատկերացնում է գելխեղդի աշխարհայացքով։ Ի դեպ, ասում են 100 գելխեղդից մեկն է կարողանում հաղթել գայլին։ Սովորաբար լրիվ հակառակն է լինում։ Ուղղակի գելխեղդը ճղճղան է ու իր արնաքամ պարտությունը փորձում է խլացնել։
Իսկ ընդհանրապես, Փաշինյանի արիստոկրատ կերտվածքում չափից շատ է արյունը։ Նույնիսկ հեռավոր գյուղի միտինգում ձգտում է խոսքի մեջ արյուն թափել։ Նրա քաղաքական և հումանիտար գոյության առանցքում անընդհատ արյունն է՝ իր մեղքով, իր շնորհիվ թափված արյունը։
Կարող էր, չէ՞, իրեն նույնականացնել մեկ այլ խաղաղ կամ խելացի տեսակի հետ՝ աղավնու, դելֆինի, փղի, կամ գոնե աշխատող ավանակի հետ, որոնք արյուն ու ողբերգություն հաստատ չեն ուզում։ Բայց չէ, նրան ձգում են արյան ելքով համեմատությունները։
Իսկ «Իմ Գայլը» խմբակցությունը դեռևս չի հասկանում, որ Փաշինյան-գելխեղդի վերջին զոհը լինելու են իրենք, երբ մի օր արթնանան ու տեսնեն, որ գելխեղդը բոլորին «քցել է»՝ փրկելով իր առաքինի հոգին»,- գրել է Սուքիասյանը։
Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ահազանգում է.
«Երեկ գիշերն ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։
Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։
Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները։
Սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն։ Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը ի վերջո ո՞վ պետք է վերջապես երաշախավորի»։
ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր՝ մարտի 29-ին, հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածի Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր ճանաչելու մասին որոշումն ամբողջությամբ։
Ներկայացնում ենք ՍԴ-ի որոշումն ամբողջությամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ (համաչափության սկզբունքը) եւ 79-րդ (որոշակիության սկզբունքը) հոդվածներին հակասող եւ անվավեր։
Նշենք, որ այս հոդվածի հատկանիշներով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանի նկատմամբ։
-
-
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.