29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Արցախի Հանրապետության դեմ 2020թ. աշնանը սանձազերծված պատերազմի արդյունքում արձանագրվել է պետական կառավարման համակարգի ճգնաժամ: Այս մասին ասված է Արցախի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արդարություն» կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:
«ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի ս.թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը պահանջել են ԱՀ նախագահ Ա. Հարությունյանի հրաժարականը: Չնայած իր պաշտոնից հրաժարվելու պատրաստակամությանը՝ նախագահ Ա. Հարությունյանը նախաձեռնել է քաղաքական խորհրդատվություններ, ստեղծված իրավիճակից ելք գտնելու և քաղաքական լուծումներ տալու նպատակով: Ելնելով առաջիկայում նոր խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման խնդրահարույց լինելու հանգամանքից՝ խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնության կառավարություն ստեղծելու Ա. Հարությունյանի առաջարկը՝ նախագահի փաստացի լիազորությունները սահմանափակելու և ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախապայմանով:
Հետագա քննարկումների ընթացքում գործող նախագահը, խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունները, սկսել է միանձնյա ձևավորել նոր կառավարություն՝ դրանով իսկ խաթարելով երկիրը ճգնաժամից համախորհուրդ դուրս բերելու բացառիկ հնարավորությունը: Ստեղծված իրավիճակում անիմաստ է դարձել շարունակել կառավարության ձևավորման գործընթացին մեր մասնակցությունը, քանի որ այն իր մեջ չի պարունակում «ազգային համաձայնության կառավարության» ձևավորման տեսլականը:
Կառավարության ձևավորման, դրա հետագա գործունեության և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նման պայմաններում կրում է անձամբ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը»,- ասված է հայտարարության մեջ:
Կառավարության ձևավորման, դրա հետագա գործունեության և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նման պայմաններում կրում է անձամբ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը։
Ադրբեջանը կարևորում է Ռուսաստանի և Թուրքիայի դերը որպես Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագրի երաշխավորներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հաղորդագրությանը հղումով:
«Հատկապես կարելի է նշել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության դերը որպես նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորներ, որը տարածաշրջանում նոր իրողություն ստեղծեց և կապահովի երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը», — ասված է ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք՝ աեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսվեցին ռազմական գործողությունները, որոնք դարձան երկարատև հակամարտության շարունակություն և զոհերի հանգեցրին նաև խաղաղ բնակչության շրջանում: Կողմերը մի քանի անգամ փորձեցին զինադադար կնքել, բայց նոյեմբերի 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությունը միակն էր, որ պահպանվեց:
Պաշտոնական Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել կրակը և փոխանակել գերիներին և մահացածների մարմինները:
Երբ Նիկոլը հեռանա, կծնվի նոր Հայաստանը, ու չեն մոռացվի այն քաղաքական, հասարակական գործիչները, ովքեր նոյեմբերի 10-ից հետո, իմանալով ամեն ինչ, վաճառեցին իրենց հոգիները։ Այս մասին այսօր՝ դետկեմբերի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ունայնություն ունայնությանց [Ժողովող 1;1, Սողոմոն Իմաստուն] կամ Քյոխին սպասելիս
Երեկ առավոտյան Նիկոլ Փաշինյանը Whatsup-ի` ՔՊ-ի փակ չատում տվել է ակտիվանալու հրահանգ։ Ֆեյսբուքում միանգամից վերակենդանացավ հայհոյանքների մագնիս Արմեն Մարտիրոսյանը, սկսեցին սպառնալ հեղափոխության պահպանակները, իսկ Աննան ու Լենան նորից սկսեցին իրենց «ֆենված» շրջայցերը։
Նիկոլը վստահ է, որ իր մոտ ստացվեց։ Իր մոտ ստացվեց պահել ամենաառաջին ու կարեւոր հարվածը։ Հիմա վստահ է, որ մնաց։ Ճի՞շտ է Նիկոլը, այո՛։
Ստացվելո՞ւ է Նիկոլի մոտ՝ ո՛չ։
Մարսելո՞ւ է՝ ո՛չ։ Եթե շուտ հեռանար, գուցե մարսեր, գուցե ինչ-որ բան էլ պայմանավորվեր։ Հիմա արդեն՝ ո՛չ։ Ուշ է։
Նիկոլը վստահ է, որ իր մոտ ստացվեց, որովհետեւ նրա դեմ որոշեցին պայքարել, այլ ոչ թե պատժել ու գործել։ Մինչդեռ Նիկոլի դեմ պայքարել չի կարելի։ Նիկոլին պետք է գործողությունների աննահանջ հերթականությամբ մեկուսացնել ու պատժել։ Նիկոլը ժողովրդի եւ պետության թշնամի է։ Օրենքից դուրս դավաճան։ Հետեւաբար նրա պատժին պետք է հասնել բոլոր եղանակներով։
Նիկոլը վստահ է, որ իր մոտ ստացվեց, որովհետեւ երբ, ի պատասխան Գորիս-Կապան ճանապարհահատվածում տեղադրված ցուցանակի, ասում է, որ իր ամենամեծ բացթողումը թալանածը հետ չբերելն է, հենց այդ պահին նրա գրասենյակ չի մտնում հավաքական Քյոխը ու գլխից խփում։ Որովհետեւ Նիկոլը մտածում է, որ ոչ մեկն էլ չի մտնի։ Ոչ մեկն այդքան չկա։ Բայց Նիկոլը մոռանում է, որ Քյոխն իր հայրենիքում Կարեն Ջալավյան է ու միայն թշնամու դեմ է դառնում Քյոխ։ Որ Կարենը չի ուզում դառնալ Քյոխ Երեւանում։ Ու Նիկոլը չի հասկացել՝ շուտով Քյոխը հասկանալու է, որ իր գլխավոր ու միակ թշնամին հենց ինքն է ու Քյոխ դառնալու են շատերը։
Նիկոլը մտածեց, որ իր մոտ ստացվել է, որովհետեւ արյունոտ առեւտուր հնարավոր է անել։ Ոմանց ԱԺ նախագահի պաշտոն կխոստանա, մյուսներին մեկ այլ բան։ Այստեղ պարադոքսն այն է իհարկե, որ բոլորը՝ եւ՛ հնարավոր պայմանավորվողները, եւ՛ Նիկոլը գիտեն. նա խաբելու է ու քցելու առաջին իսկ հարմար պահին։ Նիկոլը երբեք իր խոսքը չի պահել ու երբեք որեւէ մեկի հետ չի պայմանավորվել։ Նա, կատաղած շան պես, կնահանջի, որ հետո անսպասելի ու թիկունքից հարձակվի։
Վստահ լինելով, թե ժողովուրդն իր պես է, ում համար կարեւոր չեն սեփական երեխաները, հայրենիքը, հողը, պետությունը եւ ճակատագիրը, ամենակարեւորը՝ արժանապատվությունը, Նիկոլն անընդհատ գոռալու է փողի մասին եւ անընդմեջ խաբելու է։ Օգտագործում եւ օգտագործելու է այն քաղաքական գործիչներին, որոնք իր հետ գնում են գործարքի, ճիշտ այնպես, ինչպես օգտագործում է իր իմքայլականներին, դիվանագետներին, գործարարներին, սպաներին, իրավապաշտպաններին, լրագրողներին, գրողներին, զինվորների ծնողներին։ Բոլորին օգտագործելու է եւ դեն նետի՝ զրկելով նրանց արժանապատվությունից, դակելով դավաճանի խարանը, ապականելով ապագան եւ թողնելով մենակ։
Ու երբ Նիկոլը հեռանա, իսկ դրան մնացել է հաշված ժամանակ, արյան ու չարչարանքի մեջ բոլորիս աչքի առաջ մոր կյանքի հաշվին կծնվի նոր Հայաստանը։ Ու այլեւս երբեք այսքան ապացույցներից հետո չեն մոռացվի այն քաղաքական ու հասարակական գործիչները, ովքեր նոյեմբերի 10-ից հետո, իմանալով ամեն ինչ, դավաճանեցին բոլորին եւ վաճառեցին իրենց հոգիները։
…Նիկոլի մոտ չի ստացվելու։ Ինչպես ոչինչ չի ստացվել մինչեւ հիմա, բացի դավաճանելուց, սպանելուց ու խայտառակ անելուց եւ խայտառակ լինելուց:
2020 թվականը մեկ պատգամ թողեց մեր ժողովրդին՝ մինչեւ վերջ պատժել բոլոր դավաճաններին, արյունոտ ձեռքը սեղմողներին, արյան առեւտրում սակարկողներին։ Պատժել հանուն հայրենիքի»։
Ես ներկայացրել եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը, դա հետևյալն է՝ վարչապետը հրաժարական է տալիս, ձևավորվում է անցումային կառավարություն, կառավարությունում ընդգրկվում են մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացվում է և նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Վարչապետը առաջարկում է՝ ինքը մնա իր պաշտոնում, ու գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք, և հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք, այսինքն՝ ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետն էլ ներկայացրել է իր մոտեցումը»,- նշեց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ առանց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների համաձայնության՝ խորհրդարանը չի կարող ցրվել:
Նա նշեց՝ չի բացառվում, որ Գագիկ Ծառուկյանն էլ առաջադրվի վարչապետի պաշտոնում, չբացառեց նաև, որ հանդիպումները Նիկոլ Փաշինյանի հետ կարող են շարունակական լինել:
Զոհված զինծառայողի հարազատները չեն կարողանում ստանալ նրա մահվան վկայականը. զոհվածին Երեւանի դատաբժշկական կենտրոնից դուրս գրելիս հարազատներին ասել են՝ «գնացե՛ք, հետո կգաք, արձանագրություն կտանք, հիմա չենք հասցնում»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ով նաեւ տեղադրել է ԱԺ-ում իր ունեցած ելույթի տեսագրությունը:
Նա իր ելույթում նշել է. «Այս պատերազմում զոհված զինծառայողների քաղաքացիական անձանց դիահերձումներից հետո, պարզվում է՝ այս անձանց մահվան վկայականները չեն տրվում: Անհասկանալի է պատճառը թե ինչու: Այս մասին քաղաքացիները օբյեկտիվ պատճառներով չեն բարձրաձայնում, որովհետեւ սգի մեջ են, մի փոքր էլ փորձում են պատկան մարմինների գործառույթների ծանրությունը հասկանալով ըմբռնումով մոտենալ, սակլայն որոշակի ժամանակ անցնելուց հետո պարզվում է, որ տվյալ անձի դիահերձման պայմանները, զոհվելու հանգամանքները, փաստը, ինչպես նաեւ ապացույցները, որ այդ մարդը զոհվել է պատերազմում, որեւէ կերպ հնարավոր չէ պարզաբանել: Օրինակ, Հերացու փողոցում գտնվող դատաբժշկական կենտրոնում Մեծամորից ԴՆԹ անալիզի միջոցով անձի ինքնությունը հաստատված դիակը, որ տեղափոխվել է այս կենտրոն, ապա դուրս է գրվել, հարազատների կողմից հուղարկավորել է, այս պահին պարզվում է՝ հարազատները չեն կարող ստանալ մահվան վկայական, որովհետեւ դիահերձողը չի կարողանում հայտնաբերվել: Իսկ թե ինչու, որեւէ լիազոր մարմին հոդաբաշխ բացատրություն տալ չի կարողանում:
Խնդրում եմ առողջապահության նախարարությանը, եթե տեղյակ չեն այս մասին, խստագույնս զբաղվեն եւ պարզեն, թե ինչպես է ստացվում, որ զոհվածների մահվան վկայականները չեն տրվում: Հուսով եմ՝ որեւէ այլ նպատակ այստեղ չի հետապնդվում: Եթե կան քաղաքացիներ, որոնք հանդիպել են նման իրավիճակների, դիմել ինձ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր վերջին լայվի ժամանակ անդրադարձել էր այս հարցին՝ նշելով. «Պատերազմն արդեն 2 ամիս վերջացել է, բայց ամենակարեւոր բանը Նիկոլ Փաշինյանը դեռ չի ասել, թե քանի զոհ ունենք մենք: 21-րդ դարում ենք ապրում: Հերիք է ուղղակի Ֆեյսբուքում գրի ու ասի, թե քանի մարդ չի պատասխանում, երբ կանչում ես:
Չեն ասում, թե քանի վիրավոր ունենք: Թաղման բյուրոներում ԱԱԾ սպաները նստած հսկում են, որ հանկարծ որեւէ մեկը թիվ չտա: Գնացեք ստուգեք: Բոլոր թաղման բյուրոներում ԱԱԾ սպաներ կան:
Հիմա նաեւ մարդկանց թաղում են, բայց չեն տալիս մահվան վկայական, քանի որ, երբ մահվան վկայականը տալիս ես, մտնում է համակարգի մեջ: Մենք հասել ենք նրան, որ Եռաբլուրում օդը փակել են, որպեսզի դռոներ չկարողանան թռցնել ու իմանալ քանի գերեզման կա: Պետությունը, Նիկոլ Փաշինյանը զբաղված են թաքցնելով, իսկ մենք զբաղված ենք չհարցնելով:
Հոսպիտալների դիմաց շարված են ռազմական ոստիկանության սպաներ, որոնք ամեն ինչ անում են մարդկանց հարցուփորձ չանելու համար»:
Անցյալ շաբաթավերջին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Առաջնային համարելով երկրի շահը՝ նախագահը մասնավորապես ընդգծել է. «Ինձ համար կարևոր է, որ երկիրը գոնե մի քիչ դնենք ճիշտ ճանապարհի վրա»։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպել է վարչապետին, նաև ընդդիմախոսներին, շարունակելու է հանդիպել և փորձելու է բոլորին բերել մի սեղանի շուրջ։ «Առաջին օրվանից, որպես նախագահ, առաջարկել եմ լուծում, որը շատ պարզ է և հասարակ՝ կառավարությունը հրաժարական է տալիս, որովհետև շատ դժվար է շարունակել, երբ պարտվել ես,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Ընդ որում, եթե կառավարությունն ընդհանրապես մեղք էլ չունենար, մեկ է, այդ էջը պետք է փակել ու նորից սկսել, որպեսզի հույս տալ, քանի որ մարդիկ հույսով են ապրում։ 1990-ականների սկզբին ոչ գազ կար, ոչ փայտ կար, մարդիկ սոված էին, բայց հույս ունեին, որ կհաղթենք պատերազմը, պետություն կունենանք և այլն։
Երկիրն առաջ տանելու հսկայական ներուժ ունենք։ Եվ եթե այսօր չարթնանանք, չորոշենք մեր «նավթը», մեր հարստությունն օգտագործել, որը դուք եք, մենք ենք, սրանից 5-10 տարի հետո ավելի մեծ պարտություն ենք կրելու։ Մենք այն շատ քիչ ազգերից ենք, որ փոքր պետություն ենք, բայց գլոբալ ազգ, պետք է կարողանանք օգտագործել այդ առավելությունը։
Այս երկուսուկես տարում ինձ համար ամենադժվար բանը եղել է այն, որ ես ամեն օր աշխատել եմ, բայց իմ հնարավորությունների երևի հինգ տոկոսի չափն եմ տվել այս երկրին՝ ես գործադիր նախագահ չեմ։ Իմ միակ գործիքն իմ խոսքն է, իսկ խոսքը՝ մարդկանց հույս տալը։ Իմ երազանքն է՝ ստեղծել պայմաններ, որ հաջորդ սերունդն իր մտածելակերպով, վերաբերմունքով, մշակույթով, նվիրվածությամբ, ազնվությամբ գա իշխանության, և այդ մարդիկ 10, 20 տարի առաջ տանեն երկիրը»։
Հանդիպման մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել Հանրապետության նախագահին։
«Մենք ունե՞նք առաջիկա ծրագրեր, քայլեր։ Հիմա պետության փրկության հարցն է դրված… »․ մասնակիցներից մեկի այս հարցադրմանը պատասխանելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Ես իմ կարծիքն արտահայտել եմ։ Կա իրավական մեկ ճանապարհ։ Ինչու՞ է անհրաժեշտ, որ կառավարությունը փոխվի։ Սա նախ և առաջ հենց վարչապետին է պետք։ Սրանից հետո ամեն օր խնդիրներ են լինելու, տեղահանվածների, ուտելիքի, վառելիքի, կորոնավիրուսի և ուրիշ հազար ու մի խնդիրներ։ Այս երեխաները, որ վիրավոր վերադարձել են, վաղը որտե՞ղ են աշխատելու, ո՞ր տնտեսության մեջ։ Բնական է՝ այդ բոլոր հարցերը ուղղվելու են կառավարությանը։
Եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ ընտրություններ, պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է անենք։ Միակ ձևն այն է, որ պրոֆեսիոնալ կառավարություն լինի, իսկ մնացած բոլոր քաղաքական գործիչները թող պատրաստվեն ընտրություններին՝ մեկ կամ մեկուկես տարի հետո։ Այս մարդիկ պետք է ժամանակ ունենան, որ իրենց կոնսոլիդացնեն, մեջտեղ գան նոր առաջնորդներ, հատկապես երիտասարդները։
Մեկ բան հստակ է՝ չպետք է սուտ խոսենք, չենք կարող ասել՝ ընտրություններ արեցինք, բայց չանենք, կառավարություն ունենք, որին վստահում ենք, բայց իրականում չենք վստահում, Սահմանադրություն ունենք, որ ուրախ ենք, բայց իրականում ուրախ չենք, Ընտրական օրենսգիրք ունենք… Մենք պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք այնպես, որ հավասարակշռված լինի։ Պետք է ձեր ընտրած պատգամավորին ճանաչեք անձամբ։ Նա պետք է պարտավոր լինի հանդիպել իր ընտրողների հետ, ներկայացնել իր արածները։
Մենք պետք է ունենանք ժամանակ, որ փոփոխություններ անենք։ Միևնույն ժամանակ, այսօր մեզ պետք է շատ արագ վերադարձնել հաղթական ոգին»։
«Ի՞նչ անեմ ես, որպես ուսուցիչ, այսօրվա իրականության մեջ»․ հանդիպմանը ներկա մանկավարժներից մեկի հնչեցրած այս հարցադրմանն ի պատասխան՝ նախագահն ասել է, որ ուսուցիչն անում է ամենակարևոր բաներից մեկը՝ երեխաներին է կրթում։ «Այդ երեխաները 10, 20 տարի հետո գուցե նույնիսկ չեն իմանալու՝ այսօր ինչ է կատարվել, մեր երիտասարդներից շատերը չեն հիշում 1988-ը կամ 1990-ականների պատերազմը ։ Սակայն շատ էական է, որ այդ երեխաները, որոնք այսօր ձեր աշակերտներն են, լինեն առողջ և՛ մարմնով, և՛ հոգով ու ճիշտ գիտելիք ստանան,-ասել է նախագահը։ -Դուք ամենակարևոր գործերից մեկն եք անում երկիրն առաջ տանելու համար։ Մեր բոլոր փոփոխությունները պետք է դպրոցից սկսվեն։ Ուսուցիչ բառն ինձ համար նույնքան կարևոր է, ինչպես Գյումրիի համար վարպետն է կամ ուստան։ Վարպետը կամ ուստան միայն այն մարդը չէ, որ ատաղձագործ է, նա նաև մեկն է, որ աշակերտներ ունի, դպրոց է սարքում։ Դուք ձեր գործի վարպետը կամ ուստան եք։
Կա երկու շատ կարևոր խնդիր՝ մարդկանց առողջությունը և կրթությունը, մնացած ամեն ինչը դրանց հետևանքն է։ Դուք առաջնագծում եք գտնվում, պետք է ամեն ինչ անեք, որ երեխաները լավ կրթություն ստանան, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ այն դասագրքերը, որ օգտագործում եք, լավը չեն։
Կրթությունն ամենակարևոր բանն է։ Նորից եմ ասում՝ դուք պետք է անեք այն, ինչ անում եք։ Դուք պետք է շարունակեք կրթել երեխաներին, որովհետև ուրիշ ճանապարհ չկա։
Դուք չեք պատկերացնում մեր փոսի խորությունը, բայց միևնույնն է, այդ երեխաները չպետք է տանջվեն, նրանք պետք է կրթություն ստանան»։
Ադրբեջանական շարասյունները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով անարգել շարժեր են իրականացնում։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը եւ կից լուսանկար հրապարակել՝ Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին վնասված մեքենայից։
«Ադրբեջանական շարասյունները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով անարգել շարժեր են իրականացնում։
Ճիշտ է՝ դրանք տեղի են ունենում հիմնականում ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկային խմբերի ուղեկցությամբ, սակայն դա որոշ դեպքերում չի խանգարում ադրբեջանցիներին, որպեսզի ճանապարհի տարբեր հատվածներում, մեղմ ասած, անհարմարություններ պատճառեն արցախցիներին։
Վերջին օրերին ակտիվացել է համացանցում շրջող տարբեր տեսանյութերի շրջանառումը, որտեղ ակնհայտ երեւում է հայկական պետհամարանիշով մեքենաների նկատմամբ իրականացվող սանձարձակությունները։
Գրառմանս կից ներկայացված լուսանկարում մեր հայրենակցի վնասված մեքենան է, դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին։
Ո՞վ է զբաղվում կամ զբաղվելու այսպիսի խնդիրներով, կա՞ ՀՀ-ում կամ Արցախում մի պաշտոնյա, ով ռուսական կողմի հետ կարգավորելու է նմանատիպ խնդիրները։
Վերջապես ե՞րբ է կանոնակարգելու ադրբեջանցիների շարժերը եւ որտե՞ղ է ամրագրած, որ դրանք պետք է լինեն Արցախի մայրուղիներով։
Ո՞վ է փոխհատուցելու արցախցիներին պատճառված գույքային եւ բարոյական վնասները, դեռ որքա՞ն պետք է հանդուրժի արցախցին ադրբեջանցիների՝ արդեն ամենօրյա դարձող տհաճ ներկայությունը։
Այս «ջայլամային քաղաքականությունը» ծանր հետեւանքներ է ունենալու»,- գրել է նա։
Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ` Տող գյուղը ոչ միայն օկուպացված է ադրբեջանական ԶՈւ կողմից, այլև Արցախի ՊԲ մոտակա դիրքերից ուղիղ գծով շուրջ 15 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ ճանապարհով ավելի երկար, և Կարմիր շուկայի ու Տողի միջև ընկած տարածքում ադրբեջանցիներն օկուպացրել են ևս 7-8 բնակավայր, այսինքն` նրանց տեղեկատվության համաձայն բախումը գրանցվել է ոչ թե Տողում, այլ ավելի հետ, դեպի Հադրութ տանող հատվածում։
«Հասկանալի է, որ հայկական կողմն այդտեղից չէր կարող որևէ հստակ տվյալ ունենալ։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ հատվածից կար վեց փրկված զինծառայող, որոնք նշել էին, որ սկզբնական ժամանակահատվածում իրենց հետ եղել են այլ զինծառայողներ ու բաժանվել տարբեր խմբերի, և եթե հաշվի առնենք ադրբեջանցիների տարածած տեղեկատվությունը, ըստ որի` վեց հայ զինծառայող զոհվել է, վեցը գերեվարվել, ապա ստացվում է նույն համամասնությունը, ինչը հավանական է դարձնում վարկածն առ այն, որ եղել են զինվորականների տարբեր խմբեր, որոնցից մեկն էլ բախվել էր ադրբեջանական ստորաբաժանման հետ»,– նշեց վերլուծաբանը։
Հովհաննիսյանն աբսուրդ համարեց ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, ըստ որի`խումբը հայական ԶՈւ ստորաբաժանումներից մեկն էր, որն անցել էր հարձակման։ Ըստ նրա`հայ զինվորականները չէին կարող թշնամու թիկունքում խորանալ 15-20 կմ, երբ այդ ճանապարհին կան մի շարք օկուպացված բնակավայրեր, իսկ եթե դա փրկված խմբերից մեկն էր, ապա այն շրջափակման մեջ էր հայտնվել հոկտեմբերի 10-ից հետո։
«Այսինքն` 2,5 ամիս շրջափակման մեջ հայտնված փոքրաթիվ խումբը չէր կարող հարձակվել ադրբեջանական ստորաբաժանումների վրա, որովհետև դրան պատրաստ չէր թե՛ ֆիզիկապես, թե՛ զինամթերքի ու քանակի առումով, հետևաբար միակ հավանական վարկածը մնում է այն, որ նախապես վեց զինծառայողների փրկվելուց հետո ադրբեջանցիները սկսել են մաքրել տարածքը` այլ խմբեր հայտնաբերելու նպատակով»,– նշեց վերլուծաբանը։
Հովհաննիսյանի կարծիքով` ֆունկցիոնալ առումով Արցախի ՊԲ–ն և ՀՀ ՊՆ–ն խիստ սահմանափակված են այդ տարածքներում ինչ–որ գործողություններ անելու համար, և միակ հավանական տարբերակը մնում է ակտիվ, սերտ աշխատանքը ռուսաստանյան կողմի, ռուս խաղաղապահների հետ, որպեսզի նրանց միջնորդությամբ իրականացվեն ակտիվ որոնողական աշխատանքներ` հնարավոր փրկված խմբերին շուտափույթ հայտնաբերելու և տեղանքից դուրս բերելու համար։
«Պետք է անկեղծ լինեմ, իհարկե կարող էինք խուսափել պատերազմից։ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականություն էր վարում»,-Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ էր Արցախն իր անկախ քաղաքականությունը վարի՝ իհարկե համագործակցելով, համաձայնեցնելով Հայաստանի ռազմաքաղաքական վերնախավի հետ։
«Սա մենք չկարողացանք անել։ Հայաստանի քաղաքական իշխանության վարած սխալ քաղաքականության այլընտրանքը պատերազմն էր Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ»,-նշեց Բալասանյանը՝ ավելացնելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները բարվոք գնահատել չի կարող, մինչդեռ պետք էր ճկուն քաղաքականություն թե ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, թե մեր հարևան Իրանի հետ։
Նրա խոսքով, հիմա պետք է ճիշտ վերլուծություններ արվեն, դասեր քաղվեն՝ որպես սուբյեկտ հանդես գալու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել՝ իմ, Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի և 2008-2016թթ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան:
Որպես կառավարության հրաժարականը պահանջող պաշտոնաթող գեներալների ցուցակը գլխավորող՝ Սեյրան Օհանյանին նորից առաջարկում եմ ընդունել իմ առաջարկը և նույն ձևաչափով քննարկել մեր բանակի պարտության խորքային պատճառները, իսկ քննարկումից առաջ խնդրում եմ պարոն Օհանյանին ներկայացնել պաշտոնաթող գեներալների հավաքական տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը՝ չնայած բոլորը այդ ժամանակ ունեցել են ավելի ցածր ուսադիրներ:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի պարտության խորքային պատճառները, հատկապես նրա անշրջելի ընթացքը վերջին 20 տարիների ընթացքում: Խիզախություն պետք է ունենալ դա ընդունելու և պատասխանատվություն կրելու համար: Եվ եթե այս խնդիրը չլուծվի, սերունդների դատին ենք թողնելու դավաճանների անվերջ փնտրտուքը, իսկ դա մեզ զրկելու է բանակի ապագային միտված հեռանկարը կառուցելուց:
<<Ես իմ գեներшլներին թույլ տվեցի հարստանալ ու շռայլ կյանքով ապրել , հետո նրանց մոտ կորավ կռվելnւ ցանկությունը և վшխեցшն դաշտում ընկնելnւց և շռայլ կյանքից զրկվելուց>> . Նապոլեոն Բոնապարտ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.