29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հայաստանի էկոնոմիկայի նորանշանակ նախարար, Menu Group սննդի առաքման ծառայության հիմնադիր Վահան Քերոբյանը նախանշել է այն հնարավորությունները, որոնք կստանա ներքին տնտեսությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում, որոնք նշված են Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, գրում է ԱՌԿԱ տնտեսական լրատվական գործակալությունը :
Հանրային հեռուտաընկերությանը տված հարցազրույցում Քերոբյանը երկարաժամկետ հեռանկարում մատնանշեց Թուրքիայի նավահանգիստները և, հնարավոր է, ադրբեջանական շուկան օգտագործելու հնարավորությունները:
«Իհարկե, բաց սահմանները շատ լավ են տնտեսության համար, քանի որ մրցակցության արդյունքում ավելի լավ ապրանքներ են ստեղծվում, այսինքն ՝ մեր տնտեսությունը կարող է որակապես հասնել համաշխարհային մակարդակի: Եթե երկիր էժան և որակյալ ապրանքներ են ներմուծվում, ապա մեր տեղական արտադրողը ստիպված է ավելի լավը դառնալ»: , — ասաց նախարարը:
«Իհարկե, բաց սահմանները շատ լավ է տնտեսության համար, քանի որ մրցակցությունը ստեղծում է ավելի լավ պրոդուկտներ, այսնիքն՝ մրցակցության արդյունքում մեր տնտեսությունը դարձնում ենք աշխարհի մակարդակին հավասար։ Եթե մեզ մոտ գալիս են էժան և որակյալ ապրանքներ, ապա մեր տեղական արտադրողները ստիպված են լինել ավելի լավը»,- նշել է նախարարը։
Նա անդրադարձել է պատերազմի ընթացքում ըդունված օրենքին, որ 2020 թ-ի հունվարի 1-ից արգելվելու է թուրքական ապրանքների ներմուծումը․ խոսքը մոտ 2200 տիպի ապրանքի մասին է։ Արդյունքում, ազատվելու է մոտ 200 մլն դոլարանոց շուկա Հայաստանում։
«Ես կոչ եմ անում ին գործընկերներին՝ բիզնեսմեններին, վերցնել այդ ցուցակը, տեսնել, թե ինչ հնարավորություններ կան և այնպես անել, որ հունվարի 1-ից թուրքական ապրանքների փոխարեն, մեր խանութների դարակներին հայտնվեն հայկական նմանատիպ ապրանքները»,-ասել է Քերոբյանը։
Նրա խոսքով, դա լավ կարճաժամկետ հնարավորություն է, իսկ երկարաժամկետ՝ սահմանների բացումն ընձեռելու է լայն հնարավորություններ։
«Օրինակ՝ մեր արտահանողները կարող են իրենց արտադրանքը արտահանել Ռուսաստան և այլ երկրներ ավելի հարմար ճանապարհներով, քան՝ մինչև հիմա են անում։ Բացվելու են թուրքական նավահանգիստները և ընձեռնվելու են բազմաթիվ լավ հնարավորություններ։ Միգուցե բացվի ադրբեջանի շուկան եզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար»,-նշել է նախարարը։
Այդ պատճառով, նրա խոսքով, Հայաստանում պետք կգան բազմաթիվ լավ գիտելիքներ ունեցող մարդիկ, ովքեր կկարողանան օգտվել այդ հնարավորություններից։
«Մենք պատրաստվում ենք ստեղծել այդպիսի ծրագիր, որը մեզ կպատրաստի քաղել այն բոլոր օգուտնրը, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից»,- ասել է Քերոբյանը։
Հայաստանի հեռանկարային ոլորտներից, որոնց վրա պետք է հենվել, նախարարը նշել է գյուղատնտեսությունը (փոքր ֆերմաների ամրապնդում, գյուղերում ֆաբրիկաների և հյուրանոցների տեղակայում), IT-ն, զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, շինարարությունը։
Նա հավելել է, որ 2021 թվականին նախատեսում է հասնել Հայաստանի տնտեսության կրկնակի աճին՝ ձեռնպահմ մնալով հստակ թվեր նշելուց
Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ աճպարարությունների է գնացել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը բացառիկ անհիմն քրեական գործեր հարուցելու, այդ գործերը այստեղից-այնտեղից հարմարեցված ապացույցներով «լցնելու», և ի վերջո Հայաստանի թիվ մեկ մանիպուլյատորին ծառայելու, նրա իջեցրած պլանը կատարելու համար։ Այս մասին իր հոդվածում նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:
«Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով։ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Թե ինչ ներդրում է ունեցել Սասուն Խաչատրյանը օրինականության ամրապնդման գործում, Փաշինյանը լավ կիմանա։ Նա վստահաբար գիտի, թե ինչ ջանքեր են պահանջվել ՀՔԾ պետից իր ոչնչով չհիմնավորված հրահանգներն ու կամակորությունները կյանքի կոչելու համար։ Նա գիտի, թե ինչ աճպարարությունների է գնացել Սասուն Խաչատրյանը բացառիկ անհիմն քրեական գործեր հարուցելու, այդ գործերը այստեղից-այնտեղից հարմարեցված ապացույցներով «լցնելու», և ի վերջո Հայաստանի թիվ մեկ մանիպուլյատորին ծառայելու, նրա իջեցրած պլանը կատարելու համար։
Թե ինչ արժանիքների համար է Խաչատրյանը պարգևատրվել մեդալով, մենք լավ ենք հիշում։ Լավ պատկերացնում ենք նաև, թե ինչպիսի հատուկ ծառայությունների մատուցման համար է նա արժանացել այդ պատվին։ 2018թ. Խաչատրյանը «լծվեց» մարտի 1-ի բացահայտման նվիրական գործին, հայտնվեց Հ1-ի եթերներում «սենսացիոն բացահայտումներով»։ Հաջորդաբար մեղադրանքներ առաջադրվեցին Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին, հայտարարվեց հետախուզում, այնուհետև՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նա կալանավորվեց, մեղադրանք առաջադրվեց Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ այն ժամանակ գործող գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, ՀՀ ՊՆ նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։ Սասուն Խաչատրյանը սկսեց «խաչակրաց արշավանք» Շուշին ազատագրած, Արցախը պահած, 7 շրջանների հաշվին անվտանգության գոտի ստեղծած և 24 տարի խաղաղություն պարտադրած մարդկանց նկատմամբ։ Ու թեև գործն այնքան շինծու էր, այնքան միկողմանի, որ ըստ էության տապալվեց մարտի 1-ի քննությունը, բայց այն ծանր հարված հասցրեց բանակին և պետականությանը։ Սասուն Խաչատրյանի թեթև ձեռքով մեկուսացվեցին բանակի այդ ժամանակի 4 գեներալ-գնդապետից 3-ը, առաջին պատերազմի ժամանակ Արցախն ազատագրած ղեկավարը, ինչը խիստ սահմանափակեց պատերազմի ժամանակ նրանց ներուժից օգտվելու հնարավորությունը։ Թե ինչ մեխանիզմներով էր Փաշինյանը ստիպել ՀՔԾ պետին նպաստել բանակի թուլացմանը, Խաչատրյանը կպատմի հաջորդ իշխանության ժամանակ։ Բայց որ նա այդ ամենը կատարել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով փաստում էին 2018թ. գաղտնազերծված հայտնի հեռախոսային խոսակցությունը։
2021թ-ին հարուցվելիք քրեական գործերի շրջանակներում պիտի պարզվի, թե Սասուն Խաչատրյանը հրեշավոր համակարգում շղթայի որ կարևության օղակն էր՝ գիտակցու՞մ էր, որ շինծու, անհիմն քրեական գործով նա թուլացնում է բանակը, վարկաբեկում Արցախն ազատագրած հերոսներին, մեկուսացնում բարձր որակավորում ունեցող զինվորականներին։
Իսկ հիմա գիտակցու՞մ է, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետը, որ Շուշիի անկումը նաև իր գործողությունների հետևանքն է։ Որ բանակը զրկվել էր Շուշին ազատագրած հարամանատարական կազմի ներուժից, իսկ նրանք, ովքեր փորձեցին աջակցել պաշտպանությանը, կանխել անկումը, հեռացվեցին ռազմական գործողությունների ղեկավարումից։
Իսկ հարցեր չեն առաջացել, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետի մոտ, թե ինչպե՞ս, ու՞մ գործողությունների արդյունքում կորցրեցինք Շուշին, Հադրութը, մեր հայրենիքը։
Իսկ որտե՞ղ է Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված պետի էնտուզիազմը՝ պատերազմի ժամանակ ժողովրդին խաբելու, պատերազմի օրերին թույլ տված աններելի սխալները քննության առարկա դարձնելու հարցում։
Վաղը, իշխանությունը փոխվելու է, նոր ՀՔԾ պետը անելու է լրիվ հակառակը, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ ուրիշ դեմքեր, ոմանք նույնիսկ Մխիթար Գոշի մեդալով։ Հիմա Հայաստանը, որպես պետություն, նմանների հանդեպ ունի մեկ պարտավորություն՝ թույլ չտալ հատել պետական սահմանը»։
«Fly Armenia Airways»-ն տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ավիաընկերության առաջին Boeing 737-400 օդանավը։
«Օդանավի ժամանման հետ կապված «Fly Armenia Airways» ընկերության տնօրեն Նորբերտ Վինկլերը նշել է՝ «Այս օդանավը՝ հայկական դրոշի ու մեր ավիաընկերության տարբերանշանի ներքո, շատ շուտով կիրականացնի իր առաջին չվերթները՝ այդպիսով սկիզբ դնելով «Fly Armenia Airways» ավիաընկերության օպերացիոն գործունեությանը միջազգային ավիաշուկայում»։
Հաշվի առնելով երկրի համար այս բարդ ժամանակահատվածում կայուն տնտեսության կարևորությունը, ինչպես նաև, քաջ գիտակցելով, որ ամուր տնտեսության գրավականներից մեկը նաև մրցունակ ավիացիայի առկայությունն է, «Fly Armenia Airways»-ն իր հերթական ներդրումն է փորձում անել մեր երկրի կայունացման ու տնտեսության ամրապնդման գործում։ Boeing 737-400 -ը ուղևորափոխադրող ինքնաթիռների մեջ իր ուրույն տեղն ունի համաշխարհային օդային նավատորմում։ 154 տեղանոց այս օդանավը՝ (146 էկոնոմ, 8 բիզնես կարգ) ինչը հնարավորություն է տալիս «Fly Armenia Airways» -ի ուղևորներին հարմարավետ ճամփորդել սահմանված ուղղություններով։ Փորձ անելով ստեղծել հայկական քաղաքացիական ավիացիայի պատմության նոր էջերը, մեր ընկերությունը նաև հետևողական է տեղական և միջազգային ավիացիոն ավանդույթներին։ Հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ «Հայկական հյուրընկալությունը երկնքում», «Fly Armenia Airways» -ն այսուհետ նույնպես ամեն ինչ կանի, ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և կփորձի նպաստել մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը՝ հայկական հյուրասիրությունը ներկայացնելով նույնիսկ երկնքում։ «Fly Armenia Airways»-ը հայկական ավիափոխադրող է, որն պլանավորում է իրականացնել միջազգային ավիափոխադրումներ, կապ ստեղծելով Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների միջև, ինչպես նաև նպաստել Հայաստանում զբոսարջության զարգացմանը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել Facebook-ում Արցախի և ներհայաստանյան իրավիճակի հետ կապված։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման պատմությանն ու 7 շրջանների հարցին, Փաշինյանն ասել է, որ ինքն այլընտրանք չի ունեցել։«Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: Մարդիկ պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք և կկռվենք հանուն մեր հայրենիքի: Ու պատերազմ կսկսվեր ու կստացվեր, որ Հայաստանը այն սկսեց: Եթե ասեի՝ չէ, պետք է հանձնենք, մարդիկ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», ու էլի պատերազմ սկսվեր: Որևէ փուլում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր՝ երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին «Նիկոլ, դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր։ Եթե Շուշիի կորստից ու Ստեփանակերտի վրա կախված մահացու սպառնալիքի պայմաններում 3 շրջան հանձնելը դավաճանություն է, համեմատաբար ավելի լավ պայմաններում 7 շրջանների հանձնումը ո՞նց դավաճանություն չէր լինելու», — գրել է վարչապետը։Վարչապետի խոսքով՝ 2011-ից Հայաստանը արդեն ստանձնել էր Լեռնային Ղարաբաղի 7 շրջանները հանձնելու պարտրաստակամություն և պատրաստ եղել այդ մասին պարտավորություն ստորագրել, բայց Ադրբեջանը նոր պահանջներ է առաջ քաշել:
«Ի՞նչ պահանջ պիտի առաջ քաշեր Ադրբեջանը. օրինակ՝ որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս բերվի օրակարգից, որ Լաչինի միջանցքը չունենա առանձնահատուկ կարգավիճակ: Շուշիի հարցը այս նոր պահանջներում չկա, որովհետև այդ հարցն էլ է լուծված Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք է ունենա այն նույն համամասնությունը, ինչ 1988 թվականին, այսինքն՝ Շուշիում պետք է լինի 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն», — գրել է Փաշինյանը։Վարչապետի խոսքով՝ առնվազն 2018-ից Հայաստանը պատրաստվում էր պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել:
«Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել: Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է», — գրել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը նաև ներկայացրել է իր տեսլականը՝ խորհուրդ տալով հանրությանը պայքարել, բայց ոչ թե իրար դեմ, որը ձեռնտու է Ադրբեջանին և ձգձգում է անհայտ կորածների և գերիների վերադարձի գործընթացը, այլ միասին՝ հանուն հարցի լուծման:«Այս պայմաններում Ադրբեջանը կարագացնի՞ գերիների, անհետ կորածների հարցի լուծումը, Ոչ, իհարկե: Ընդհակառակը՝ ինչքան հնարավոր է, ձեռները շփելով ու սպասելով, թե մեր ներսում սա ինչպիսի նոր աղետների կբերի։ Շատ ճիշտ հարց կտաք՝ բա ի՞նչ անենք, չպայքարե՞նք: Պայքարենք անպայման, պայքարենք ավելի ուժեղ, բայց ոչ թե իրար դեմ, այլ միասին: Հանուն հարցի լուծման: Հարցի լուծումը կարագանա միայն մի պարագայում. եթե բոլորը հասկանան, որ այս հարցի շուրջ ներքին բախումներ չեն լինելու», — գրել է վարչապետը։
Նրա խոսքով՝ անպայման պարզվելու է, թե ով ինչում է մեղավոր եղել այս պատերազմում և ինչ պատասխանատվություն է կրելու։ Սակայն առաջնայինը ոչ թե իրար դեմ, այլ միասին հակառակորդի դեմ պայքարելու հարցն է։
Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը գրում է.
«Արտագաղթի ուրվականը կրկին շրջում է Հայոց աշխարհում, իսկ ժողովրդագրական աղետը վաղուց չոքել է մեր դռանը։ Վերջին պատերազմում ծանր պարտությունից հետո հայրենազրկումը և անորոշությունը վտանգել են նաև Հայաստանի Հանրապետության ապագան։
Այլևս Արցախի հարցը չէ, այլ մեր մի բուռ Հայրենիքի։ Բազում ինչուներ պատասխաններ են ուզում։ Շատեր կորցրել են հույսը, հավատը և լավատեսությունը, անիմաստ են համարում իրենց ապրած կյանքի վերջին տասնամյակներն ու զոհողությունները։ Որոշ հատված էլ ապրում է այնպես ասես որևէ բան չի պատահել, բայց դրանից իրականությունը չի փոխվում։ Ինձ սարսափեցնում է հատկապես մարդկանց արտագաղթելու ցանկությունը․ ո՛չ արդարացնում եմ, ո՛չ էլ մեղադրում․․․․։
Վերջին օրերին շատերից եմ լսում, որ սպասում են սահմանների բացմանը։ Ճանաչածս մարդիկ Հայաստանում բիզնեսներ ունեն, կայուն աշխատանք և ապրելու խնդիր չունեն․․․։ Բայց նրանք էլ են հուսալքված, իրենց զավակների ապագան այլևս Հայրենիքում չեն տեսնում։
Պարզից էլ պարզ է, որ այս ամենից հետո սին խոստումներով կամ բարձրագոչ հայտարարություններով երկիրը կամ մարդկանց հնարավոր չէ պահել։ Մեզ պետք են այնպիսի մարդիկ, որոնք իրենց նախանձախնդրությամբ և ոչ ստանդարտ լուծումներով կկարողանան երկիրն այս անդունդից հանել և մարդկանց հույս ներշնչել ապագայի հանդեպ։ Իսկ այդ հույսը կարող է արտագաղթելու ցանկություն ունեցողներից շատերին մտափոխել։
Արտագաղթը գուցե լուծում է անձնական տեսանկյունից, բայց ողբերգություն՝ ազգի համար։ Ես հավատում եմ, որ մեր ազգի մեջ կան ազգասեր ու խենթ նվիրյալներ, որոնք կարող են շրջել պատմության այս տխուր էջը։ Աստված պահապան լինի ամենքիս»։
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարության 8-րդ կետը սահմանում է ռազմագերիների, զոհվածների մարմինների վերադարձի հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երկու հարց է առաջանում. ինչո՞ւ այդ դրույթի հետ կապված ժամանակացույց սահմանված չէ այնպես, ինչպես, օրինակ, Ակնայի (Աղդամի), Շահումյանի և Քաշաթաղի հանձնման վերաբերյալ։
Որովհետև կոնկրետ ժամանակացույց կա նույնիսկ Բերձորից Ստեփանակերտ Շուշին շրջանցող նոր մայրուղու կառուցման մասով, սակայն ռազմագերիների հարցը երրորդական է դիտվել։
Երկրորդ, ինչո՞ւ այդ հայտարարության՝ մեզ համար եզակի դրույթի իրականացման հարցով պատշաճ բանակցություն չի տարվել և փաստորեն, հայկական կողմը գերազանցիկի ճշգրտությամբ, մեկը մյուսի հետևից Արցախի շրջանները հանձնում է Ադրբեջանին, իսկ մեր երկրի պաշտպանության համար մարտեր մղած զինծառայողների (գերության մեջ հայտնվածների)՝ և զոհվածների մարմինների հետ կապված խնդիրները միայն վերջին օրերին է քննարկման առարկա դարձրել. այն էլ՝ մեծ թվով հավաքների և քննադատության ալիքից հետո։
Մի անգամ ասել եմ, կրկին կասեմ՝ այս իշխանության և անձամբ Փաշինյանի համար, հայրենիքը, հայը որևէ արժեք չեն ներկայացնում, որովհետև միայն այդպիսի մարդը կարող է թքած ունենալ հայրենիքի և մեր զինծառայողների կորստի վրա։
Լավատեսական միակ հանգամանքն այն է, որ ինչքան հասկանում եմ, խնդրով սկսել է զբաղվել ռուսական կողմը, ինչը հույս է ներշնչում, որ այս հարցով վերջապես առաջխաղացում կլինի։
Գերիների եւ անհետ կորած հայ զինվորների փոխանակման պրոցեսն Ադրբեջանն ակնհայտորեն ձգձգում է, ընդ որում, արհեստականորեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Մի դեպքում նշվում է, թե դիակների փոխանակման ավարտից հետո գերիներին կվերադարձնեն, սա էլ ակնհայտ խոչընդոտ է առաջացնում, այս ամենն ակնհայտ կազմակերպված քաղաքականության մաս է եւ ակնհայտ զուգահեռ այս պրոցեսին, նրանց կողմից շարունակվում են խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումները։ Ակնհայտորեն օգտագործելով նաեւ այս էմոցիոնալ հարցերն ու ֆոնը, սա բացարձակ դատապարտելի երեւույթ է, հենց մեր գերեվարված հայրենակիցների, որոնք որեւէ պատճառով հայտնվել են այնտեղ, նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ։ Դրանից բացի, սա նաեւ ամբողջ հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը խախտելու, հասարակական առողջությունը, համերաշխությունը խաթարելու դիտավորյալ հատկանիշներ ունեն, սա Ադրբեջանի կողմից կազմակերպված ցեղասպանական քաղաքականության մաս է։ Սա ես դիտարկում եմ ատելության խոսքի քարոզի շրջանակում, որ ամբողջ պատերազմական գործողությունների ընթացքում, դրանից առաջ էլ, բայց հիմա շատ ինտենսիվ ձեւով ոչ միայն ատելության ու թշնամանքի քարոզ է գնում, այլ ակնհայտ արվում է ամեն ինչ խրախուսելու համար այդ ամենը»։
Թաթոյանի խոսքով՝ այդ տեսանյութերի հեղինակները գիտեն, որ իրենք ոչ միայն անպատիժ են մնալու այդ հանցավոր արարքների համար, այլեւ արժանանալու են խրախուսանքի. «Այս արարքներն ադրբեջանական քաղաքականության մաս են։ Օրինակ, ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե վարույթներ են հարուցել եւ այդ տեսանյութերի մեծ մասն իրականությանը չի համապատասխանում, եւ եթե պետք լինի՝ առանձին զինվորների կենթարկեն քրեական պատասխանատվության։ Չկա նման բան, սա պատասխանատվությունը գցելով չէ, իհարկե, այդ զինվորներն էլ պետք է ենթարկվեն պատասխանատվության, բայց սա կազմակերպված քաղաքականության մաս է։ Երբ բոլոր դեպքերն ուսումնասիրում ենք, պարզ չէ, որ սա միասնական քաղաքականության արդյունք է, միշտ էլ այդպես է եղել, այս ողջ ընթացքում, հետեւաբար՝ այստեղ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է, նաեւ կան մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, որոնք դարձյալ կազմակերպված, համակարգված բնույթ կրող քաղաքականության մաս է։ Այս պատճառով, այսօր ես հրատապ կոչով դիմել եմ միջազգային հանրությանը եւ, բացի հրապարակային դիմումներից, մեր աշխատակազմում այժմ կազմում են առանձին գրություններ եւ ըստ յուրաքանչյուր միջազգային կառույցի՝ կցվում են նաեւ մեր ձեռքի տակ եղած ապացույցները»։
Նա նաեւ շեշտեց, որ առաջին անգամ չէ, որ նման գրություններ են ներկայացնում, սա հերթական ապացույցների ներկայացման փուլն է, որը կրկին լինելու է թիրախային. ««ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չունի ուղիղ պատասխանատվություն, եւ պաշտպանի խնդիրը չէ, եւ իրավունք էլ չունի բանակցություններ վարել քաղաքական մակարդակում։ Եթե ես նման բան ինձ թույլ տամ, դա կլինի իմ աշխատանքի քաղաքականացում։ Հակառակը, մեր խնդիրն է, որպես ապաքաղաքական մարմին, բարձր հավաստիություն ունեցող տեղեկատվություն ենք ամրագրում, դա դարձնում ապացույց եւ համապատասխան պահանջներով ուղարկում մեր գործընկերներին՝ համագործակցելով մեր այլ պետական մարմինների հետ եւս»։
Նա նշեց, որ խոսքը չի վերաբերում միայն այս պատերազմի ընթացքում կամ դրանից հետո գերեվարված մեր հայրենակիցներին, այլ նաեւ դրանից առաջ. «Ադրբեջանում մշտապես եղել է այս քաղաքականությունը, օրինակ՝ Ներքին Խնձորեսկից այս ամռանը դեպք եղավ, Տավուշի մարզից Կարեն Ղազարյանը, հիմա նրանք այս ամենը տանում ու դարձնում են իրենց կողմից առեւտրի առարկա։ Սա անթույլատրելի, դատապարտելի երեւույթ է, ՄԻԵԴ-ում միջանկյալ միջոցներ կիրառվել են, բայց, բնականաբար, դա բավարար չէ եւ անհրաժեշտ է լիարժեք ծավալով աշխատանքներ տանել»։
Գերիների թվի հետ կապված էլ Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ աշխատակազմն ունի իր վիճակագրությունը, որը վերցվել է մյուս գործընկերների հետ աշխատանքներից. «Կարծեք թե փորձում ենք մեր մեջ միասնական բազա ձեւավորել, բայց գերիների իրական թիվն իմանալու համար ճիշտ է դիմել պատկան մարմիններին»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց, Արման Թաթոյանը նշեց, որ իր աշխատակազմում ընդունել է այդ անձանց ընտանիքի անդամներին եւ տեղյակ է, որ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչն այդ հարցը նույնպես քննարկում է։
Անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Ադրբեջանը իր տարած հաղթանակին նվիրված շքերթ կանցկացնի, որի ժամանակ կներկայացնի նաեւ հայ գերիներին, Արման Թաթոյանը նկատեց, որ տեղյակ չէ, տեղեկատվությունը կե՞ղծ է, թե՞ ոչ, որը պետք է անհապաղ պարզել, բայց այն մարդկային որեւէ արարքի մեջ չտեղավորվող երեւույթ է։
Հարցին՝ արդյոք այս գործընթացում քաղաքական իշխանության թերացումը կա՞, Թաթոյանն ասաց. «Իմ խնդիրը չէ ՀՀ քաղաքական իշխանությանը գնահատելը, ասում եմ այն ինչն Ադրբեջանն է անում։ Ունենք անելիք, այն որ ՀՀ կառավարությունն իր համապատասխան մարմիններով պետք է զբաղվի այս հարցերով, դա հստակ է։ Դա ՀՀ կառավարության ուղիղ պատասխանատվությունն է»։
Կառավարության շենքի առջև երեկ բողոքի ակցիա իրականացնող՝ Արցախում ծառայության մեջ գտնվող ծնողներից մի քանիսին ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ ծնողները պահանջում են Հայաստան վերադարձնել իրենց զավակներին, քանի որ ռազմական գործողություններն ավարտվել են, իսկ նրանք այնտեղ պահվում են անմխիթար պայմաններում։
Հանդիպումից հետո նրանցից մեկը տեղեկացրեց, որ վարչապետն իրենցից 2 օր ժամանակ է խնդրել՝ խոստանալով երկու օրից հստակ պատասխան տալ իրենց հարցերին։
«Ինքն ասաց՝ ես անձամբ երաշխավոր եմ, մենք ասացինք՝ ոչ, մենք ոչ մի երաշխավորություն չունենք, մենք չենք հավատում, դուք մեզ վերջնական պատասխան տվեք։ Ասաց՝ ամենաուշը ամսի 30-ին ձեզ վերջանական պատասխան կտանք։ Մենք էլ ասացինք, որ եթե ամսի 30-ին վերջնական պատասախան չեղավ, մենք գնում ենք մեր երեխաների ետևից», -ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։
Հանդիպման մասնակիցների կարծիքով, սակայն, պատասխանը լինելու է բացասական։
«Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են։ Կարծում ենք ՝ պատասխանը բացասական կլինի։ Մեզ ասածին, որ ձեր ձայնն ավելի բարձր է, քան զոհվածների ծնողների ձայնը։ Այսինքն՝ փորձում էին մանիպուլյացիայի ձևով մեզ խեղճացնել։ Լավագույն դեպքում ակնկալում ենք արձակուրդ»,- ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։
Ծնողներից մեկն էլ ասաց, որ ինքն արձակուրդի հետ համաձայն չէ։ Իրենց պահանջն է, որ ժամկետային զինծառայողներին տեղափոխեն Հայաստանի զորամասեր՝ ծառայության։
Նշենք, որ ծնողները պահանջում են, որ զինծառայողներին բերեն Հայաստան մինչև նոյեմբերի 30-ը, քանի որ դեկտեմբերի 1-ին Բերձորը հանձնվելու է Ադրբեջանի վերահսկողությանը, և նրանք մտավախություններ ունեն, որ դրանից հետո իրենց զավակները չեն կարողանա դուրս գալ Արցախից։
Չի կարող մի մարդ GPS սարքավորումը վերցնել ու գնալ սահման գծելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասել է հայկական էլեկտրոնային «ԷԼՄԱ» քարտեզի հեղինակ, նախկին «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ Շահեն Շահինյանը։
Փաշինյանը, իբրեւ վերին ճշմարտություն, ասաց, որ ադրբեջանցիները Սոթքի հանքը GPS-ով են կիսել եւ դա խորհրդային շրջանի սահմանն է։ Փաշինյանը դարձյալ ստում է․ մասնագետները այլ բան են ասում։
Շահեն Շահինյանը լրատվամիջոցներով արցախցիներից է լսել, որ ադրբեջանցիները GPS սարքավորումներով են նոր սահման նշում եւ դա անում են առանց հայկական կողմի մասնակցության։ Բայց, ասում է, դա այդպես չի արվում․ սահմանային հարցերը միշտ որոշվել են միջգերատեսչական հանձնաժողովներով, որտեղ եւ՛ քարտեզագրողներ են, եւ՛ իրավունքի մասնագետներ, եւ՛ սեփականության գրանցման, ճշտման գործառույթներ ունեցող մասնագետներ։
Անգամ եթե կիրառում են միջազգային ստանդարտացված GPS-ներ, կարեւոր է, թե ով է այդ սարքը օգտագործում եւ ինչ նախնական տվյալներ է ներմուծում։ Ըստ այդ տվյալների՝ սկսած մի քանի մետրից մինչեւ մի քանի հարյուր մետր սահմանի տեղաշարժ կարող է լինել։ Այսինքն, հայկական մի քանի գյուղ կարող են անցնել Ադրբեջանին՝ զուտ թվերի մանիպուլյացիայով, կամ հակառակը։
«Սահմանը իրենից ներկայացնում է ինչ-որ շրջադարձային կետեր ունեցող գիծ՝ բեկյալ, որի բոլոր բեկման կետերը ունեն կոորդինատներ։ Ա՛յ այդ բեկման կետերում ի՞նչ մեծություններ կտան, դրանից քո սահմանը տեղաշարժվում է կամ դեպի քեզ, կամ դեպի հակառակորդը»,- ասել է Շահեն Շահինյանը։
Օրինակ, եթե տվյալ բեկման կետը ունի 40,136 աստիճան մեծությունը, բայց հակառակորդը դա տեղաշարժի 40,126, կստացվի, որ որոշակի չափով սահմանը կշեղվի։
«Այսինքն, սահմանի բեկման կետերի կոորդինաները մուտք են արվում մասնագետների կողմից, եւ ես չեմ բացառում, որ հակառակորդի կողմից մասնակցող մասնագետը այդ թվերը մուտք անի ի օգուտ իրենց»,-նշել է նա։
Այլ նրբություններ էլ կան․ հասարակ մարդու համար թիվը թիվ է, կարող է եւ ադրբեջանցի մասնագետի մոտ լինի այդ 40,136-ը եւ մեր մասնագետի մոտ նույնը, բայց եթե չհստակեցնենք, թե ինչ համակարգում են դրանք՝ ռուսակա՞ն, թե՞ միջազգային, ամերիկյա՞ն, թե՞ թուրքական, հայկական տեղակա՞ն, թե՞, ընդհանրապես, WGS 84 միջազգային համակարգում, եթե դրանք չհստակեցնենք, ապա կառաջանա շատ մեծ խառնաշփոթ, որից կարող են օգտվել մեր թշնամիները։
Կարեւոր է նաեւ, թե ինչ մեթոդներով են անում, ասաց Շահեն Շահինյանը, դա կարող է չլինել GPS-ով, կարող է լինել սովետական մեթոդներով, կարող է լինել ավանդական գեոոդեզիայի մեթոդներով, կարող է լինել ուղղակի նկարագրման մեթոդներով։
Սահմանազատման պրոցեսի նախնական փուլը պետք է լիներ քարտեզների ուսումնասիրությունը, պետք է առնվազն պարզվեր, թե սովետական ո՞ր թվականի քարտեզն է ընդունվում հիմք։
«Ես անձամբ ծանոթ լինելով սովետական տարիներին տպված Խորհրդային Հայաստանի քարտեզներին, գիտեմ, որ տարբեր տարիներին տպված քարտեզներում ՀՀ սահմանները որոշակի փոփոխություններ են կրել։ Պետք էր ուսումնասիրել՝ հիմք ենք ընդունում 1936 թվականի՞ն տպագրված քարտեզը, թե՞ 1950, թե՞ 1980 թ տպագրված քարեզները»,-ասել է Շահեն Շահինյանը։
Նա մանրամասնեց, որ սահմանազատման ժամանակակից մեթոդները ունեն մի քանի փուլեր․ սկզբնական փուլում, երբ քարտեզն ուսումնասիրել ես, արդեն գիտես՝ ինչ կոորդինատներով կամ ինչ նկարագրության հիման վրա ես սահմանազատում իրականացնելու, պետք է իրականացվի գեոդեզիական հիմքի ստեղծում, այսինքն, ամբողջ սահմանի երկայնքով կատարվի այնպիսի հիմնավոր կետերի տեղակայում, որոնց ճշտության վերաբերյալ երկու կողմն էլ չի ունենում որեւիցե առարկություն։ Նոր սահմանը արդեն ճշտվում է այդ կետերի հիման վրա։
«Այսպես ասած՝ որ դու այսօր վերցնես ինչ-որ սարքավորում, գնաս սահման, ասես՝ այ այստեղ է սահմանը, դա սուբյեկտիվ է, կարող է հանգիստ հակառակորդի կողմից անհամաձայնություն լինել եւ փաստացի չճանաչվի քո տեղադրած սահմանը»,-ասել է մասնագետը։
Շահեն Շահինյանի համար նաեւ բացահայտում էր, որ ինչ-որ «հայտարարության» հիման վրա կարելի է սահման փոխել։
«Ես գիտեմ՝ ինչ է «որոշումը», ինչ է «պայմանագիրը», բայց ինձ համար, որպես մասնագետի, բացահայտում էր, որ «հայտարարության» հիման վրա կարելի է կատարել գործողություններ եւ հիմա կատարվում են ինչ-որ գործողություններ»,-ասել է նա։
Այստեղ էլ խնդիր կա․ հայտարարության մեջ նշվում է, որ, ասենք, Քելբաջարի շրջանը անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, բայց չկան կցված ո՛չ քարտեզներ, ո՛չ թվային տվյալներ, ո՛չ վեկտորային տվյալներ, թե ո՞րն է Քարվաճառի շրջանը։
«Իմ պատկերացումներում, դա պետք է հստակեցվեր արդեն հաջորդ փուլերում, երբ հայտարարությունից կանցնեին դեպի պայմանագիր կամ ինչ-որ որոշումների ընդունում։ Այսինքն, օրինակ, Քարվաճառի շրջանի սահմաններ ասելով՝ արդյո՞ք հայկական, ռուսական եւ ադրբեջանական կողմերը հասկանում են նույն շրջանը»,-ասել է Շահեն Շահինյանը։
Խնդիրների մեկ այլ կույտ է գյուղերի ցանկը, որ հրապարակվեց, որոնք անցնում են Ադրբեջանին։
«Գյուղերի ցանկի հետ կապված մի հետաքրքիր փաստ եմ նկատել․ կառավարության կայքում էր հրապարակվել այդ փաստաթուղթը, ես դրան տեղեկացել եմ ֆեյսբուքյան հրապարակումից։ Եվ երբ որ այդ հրապարակումով գնացի եւ փորձեցի գտնել այդ փաստաթուղթը, պարզվեց, որ այն կառավարության կայքից հեռացվել է արդեն։ Ես իմ աչքով այդ գյուղերի ցանկը չեմ տեսել, դա մեկ-երկու օր հասանելի է եղել կառավարության կայքում, որից հետո հեռացվել է եւ այդ հեռացման պատճառը ինձ համար մնում է անորոշ»,-ասել է Շահեն Շահինյանը։
Նա փորձել է կառավարության կայքը փորփրել կամ համացանցում գտնել, բայց այդ ցանկը անհետացել է։
«ՀՀ-ն ունի վարչատարածքային բաժանման մասին օրենք, այնտեղ հստակ ֆիքսված է, թե ինչպես են որոշում մեր ՀՀ մարզի սահմանները, ապա այդ մարզում գտնվող համայնքների եւ բնակավայրերի ցանկը հստակ տրված է։ Քանի որ մեր եւ Արցախի Հանրապետության օրենսդրությունները իդենտիկ են, ապա իրենք էլ պետք է ունենան վարչատարածքային բաժանման օրենք։ Կարող է այդ ցանկը կազմողը օգտվել այդ օրենքից։ Բայց, իհարկե, քանի որ Արցախի Հանրապետության նոր շրջանները իրենց սահմաններով ունեցել են որոշակի տարբերություններ Խորհրդային Միության տարիներին ունեցած սահմաններից, ապա այդ ցանկով առաջնորդվելը կարող էր բերել որոշակի խնդիրների»,-ասել է Շահեն Շահինյանը
Պարզ օրինակ է Շահումյանի շրջանինը․ քանի որ Լեռնային Ղարաբաղի կազմում նախկին Սովետական Ադրբեջանի Քելբաջարի շրջանը ընդգրկված է եղել Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանում եւ, ըստ էության, Արցախի Հանրապետությունը հանձնել է իր Շահումյանի շրջանը, ոչ թե Քելբաջարի շրջանը, այդտեղ կարող էին լինել սահմանային որոշակի հստակեցման կարիքներ, հիմա էլ պետք է լինի։
Շահեն Շահինյանն աղոտ հույս ունի, որ այժմ ադրբեջանցիները ոչ թե հայ-ադրբեջանական սահման են ֆիքսում, այլ տեղաշարժի ենթակա շփման գիծ՝ արդարացված ավելի տազմական տեսանկյունից, քան քաղաքացիական, հակառակ դեպքում այն, ինչ կատարվում է, աղետ է։
«Օրինակ, եթե մենք որպես քարտեզագրող մասնագետ կարող ենք ասել՝ գիտեք, սահմանը համաձայն քարտեզի անցնում է այս գետի երկայնքով, ինքը կարող է այդքան էլ հարմար չլինել դիրքապահների կամ այլ պաշտպանական կառույցներ տեղադրելու համար։ Այժմ ինձ համար այդքան էլ պարզ չէ՝ սա սահմանագի՞ծ է, թե՞ շփման գիծ է, թե՞ ռազմական ամրությունների գիծ է»,-ասել է նա։
Շահեն Շահինյանը գործընկեր քարտեզագրողների եւ գեոդեզիստների հետ պատրաստ է անձամբ իր մեքենայով եւ իրենց սարքավորումներով գնալ՝ հայկական կողմից մասնակցել քարտեզագրման աշխատանքներին, միայն թե թույլտվություն տան։ Նա անգամ բաց նամակ է գրել այս մասին, բայց ոչ մի արդյունք։
«Եմ ինքս պատրաստ եմ հայթայթել սարքավորումներ, իմ ծանոթները, ընկերները, որոնք զբաղվում են մասնավոր գործունեությամբ, իրենք պատրաստ են իրենց GPS սարքավորումները, կայանները տրամադրել, որ եթե անգամ չունեն սահմանին նմանատիպ սարքավորումներ, կարողանան դա իրականացնել։ Ես պատրաստ եմ անձամբ, եթե լինի թույլտվությունը, հասնել սահման, ինքս մասնակցել սահմանազատման աշխատանքներին»,-ասել է նա։
Շահեն Շահինյանը, ի դեպ, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետն էր․ հենց այս ՊՈԱԿ-ն էր առաջինը հրապարակել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության միասնական քարտեզը, բայց 50-ամյա այս ՊՈԱԿ-ը Փաշինյանի կառավարությունը լուծարեց այս տարի։
Հիմա այդ գործառույթները փոխանցվել են Կադաստրի պետական կոմիտեին, բայց այս օրերին կոմիտեն հանցավոր անգործության է մատնված։
«Ամենաշատը իմ զայրույթը արտահայտող փաստն այն է, որ, լավ, «Գեոդեզիա եւ քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը քանդել են, պետական որոշում էր, արեցին, բա ինչո՞վ է զբաղված պետական համապատասխան գերատեսչությունը, այն է՝ Կադաստրի կոմիտեն։ Նա պետք է ունենար մասնագետներ, որոնք պետք է զբաղվեին սրանով։ Եվ թող երբեք չպատճառաբանեն, որ Հայաստանի Հանրապետությունն ուրիշ է, Արցախի Հանարպետությունն ուրիշ․ Կադաստրի կոմիտեն ունի համաձայնագրեր՝ կնքված Արցախի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ, ունեն փոխօգնության եւ համագործակցության համաձայնագիր, թող դրա շրջանակում աջակցեին, մասնագետներ ուղարկեին։ Եթե չէին կարողանում, հայտարարություն տարածեին, ասեին՝ ժողովուրդ, ունենք սրա, սրա կարիքը, մենք հայթայթեինք, ուղարկեինք»,-ասել է Շահեն Շահինյանը
Նրանք այս պահին էլ պատրաստ են իրենց սարքավորումներով մեկնել սահման, կանգնել հայ բնակչի կողքին եւ հնարավորինս թույլ չտալ, որ մեր հողերը հանձնվեն թշնամուն։ Սպասում են թույլտվության։
Այնտեղ մի քանի ժամ է՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի զինվորականների մասնակցությամբ իրականացվում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների սահմանազատում, որպեսզի հստակեցվեն Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանները։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը։
«Այդ սահմանազատված սահմաններին էլ կտեղակայվեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈւ-երի դիրքերն ու հենակետերը։ Որպեսզի հետագայում թյուրիմացություն կամ սադրանք տեղի չունենա, նաեւ ռուսական կողմի մասնակցությամբ, ինչպես նաեւ հատուկ սարքերի կիրառմամբ GPS նավիգատորների կիրառմամբ ընթացքն իրականացվում է»,- նշեց նա։
Ալթունյանի խոսքով՝ այդ գործընթացը, ամենայն հավանականությամբ, շուտով կավարտվի եւ սահմանազատումը վերջնական տեսքի կբերվի։
Հարցին՝ արդյոք Սոթքի՝ ադրբեջանական կողմի վերհսկողության տակ անցնելու վտանգ կա՞, Ալթունյանը պատասխանեց. «Եթե նայում ենք քարտեզին, ապա եթե Քարվաճառի շրջանն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ուրեմն Սոթքի հանքավայրի որոշ հատվածներ կգտնվեն Քարվաճառի այդ հատվածում»։
Մամուլում շրջանառվող այն լուրը, թե ադրբեջանական ԶՈւ-երի զինծառայողները Սոթքի հանքավայրի աշխատակիցներին ժամանակ են տվել՝ հանքը լքելու համար, Ալթունյանն այսպես մեկնաբանեց. «Մենք ճշտել ենք, մեզ ասել են՝ նման բան չկա։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այնտեղ ուղղակի իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։ Մեր տեղեկություններով՝ որեւէ կոնֆլիկտ չի եղել։ Գործընթացն իրականացվում է կոռեկտ պայմաններում»։
Միաժամանակ, Գևորգ Ալթունյանը հերքեց այն տեղեկությունը, որ ադրբեջանական զինված ուժերը կոտրել են Քարվաճառի մուտքի մոտ տեղադրված դարպասները և մտել Հայաստան տարածք. «Իրենք եկել են, մերոնք դարպասները բացել են, իրանց զինվորականները եկել են ռուսների հետ ու սկսել են սահմանազատման աշխատանքները»։ Նրա խոսքով՝ այդ դարպասները ժամանակավոր են դրվել, որպեսզի մեքենաները չերթևեկեն, մինչև կլինի պաշտոնական սահմանազատում։
Հարցին, թե ինչու էր ավելի վաղ ՊՆ–ն հերքում այդ տեղեկությունը, Ալթունյանն ասաց, որ իրենք հերքել են ոչ թե ադրբեջանցիներին՝ Սոթքում գտնելու տեղեկությունը, այլ այն, որ «ադրբեջանցիները ներխուժել են հանքի տարածք»։
Նշենք, որ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ընդհանրապես հերքել էր ադրբեջանցի զինվորների՝ Սոթքում գտնվելու լուրը։
«Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը կտրականապես հերքում է տարածված լուրերը, թե ադրբեջանական բանակը Սոթքի ոսկու հանքավայր է մտել: Մանե Գևորգյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:
«Շրջանառվող տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ»,- նշեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարը»,– գրել էր «Արմենպրեսը»:
Նշենք, որ համայնքային ղեկավարությունը, ըստ էության նաև Սոթքի հանքավայրի աշխատակիցներն ու ղեկավարությունը, նախապես տեղյակ չեն եղել կատարվելիք սահմանազատման աշխատանքների մասին։
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի (կենտրոնը՝ Սոթք) ղեկավար Հակոբ Ավետյանը, համենայն դեպս, այն տպավորությունը չուներ, որ հանքավայրի տարածքում սահմանազատման խաղաղ աշխատանքներ են ընթանում։
«Ուրեմն էս պահի դրությամբ ադրբեջանական զինուժը նախատեսված էդ դարպասները, որ դրվել էր, այդ տեղը անցել են արդեն ու եկել են հենց հիմա ոսկու հանքի տարածքում են, էդ գագաթին կանգնած են, որը մեր հանքի տարածքն էր արդեն: Ու էդտեղից պահանջում են ազատել տարածքը: Բայց հիմա այս պահին բանակցություններ ա գնում»,– ասել էր նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.