29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Օգոստոսի 30-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում երկու երիտասարդ քաշքշել են ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հայհոյանքներ են հնչեցրել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ժամը 23.45-ին ոստիկանության ծառայողները, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով, Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30 և 26 տարեկան երկու երիտասարդի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Բերման ենթարկված երիտասարդները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվող և դիմադրություն ցույց տվող յուրաքանչյուր անձ պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ:
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի՝ ձերբակալվածները Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներ, եղբայրներ 30-ամյա Էդգար Մալաքյանը և 26-ամյա Գոռ Մալաքյանն են։ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երեւանի «Արարատում»։
Պաշտպանության նախարարությունում ծառայողական քննություն է իրականացվում` պարզելու համար սպա Գուրգեն Ալավերդյանի գերեվարվելու հանգամանքները: Այս մասին այսօր`օգոստոսի 30-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Արդյոք մեր զինծառայողը մոլորվել է, գերեվարվել է, արդյոք մոլորվել է, առեւանգվել է, հետո ներկայացվել է որպես գերի, արդյոք կա որեւիցե մի հանգամանք, որը որ թույլ է տալիս մեր հակառակորդին պնդելու, որ եղել է դիվերսիա: Ես կարծում եմ, որ հիմա ամենակարեւորը, որ մեր զինծառայողը լինի առողջ եւ անվտանգ եւ շուտափույթ կազմակերպվի այցելություն Բաքվի
Կարմիր խաչի գրասենյակի կողմից, որը որ մինչեւ այժմ չի կատարվել, արդեն 72 ժամից ավելեւ այդ այցելությունը չի թույլատրվել, որը մեծ կասկածներ է առաջացնում: Փորձ է կատարվում շահարկումներ կատարել նրա գերեվարման աշխարհագրության հետ: Այդ բոլոր հանգամանքները պարզվում են եւ իհարկե, Պաշտպանության նախարարությունը այդ մասին կտեղեկացնի հանրությանը:
Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կարվի Պաշտպանության նախարարության կողմից, Արտաքին գործերի նախարարության կողմից, միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որ առաջինը նա իրեն զգա անվտանգ եւ առողջ եւ երկրորդ` տեսնենք, թե ինչ պայմաններով կարող ենք նրան վերադարձնել»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին մոլորված, այնուհետ ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։ Նշված հոդվածներով առավելագույնը 20 տարվա ազատազրկում է նախատեսվում։
SHAMSHYAN.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 28-ին՝ Գորիս քաղաքում, տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը:
Միջադեպը արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով:
Ինչպես ավելի վաղը հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, որոնք փոխանցվել էին ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, իսկ այնտեղից էլ՝ ոստիկանոթյան Գորիսի բաժին, նոր մանրամասներ էին պարզվել՝ օգոստոսի 28-ին, Գորիս քաղաքում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով:
Գորիսի ոստիկանները պարզել էին, որ միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:0-ի սահմաններում՝ Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարևանությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, որը վերածվել է ծեծկռտուքի:
Պարզվել էր, որ Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչներ Ա. Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը և 30-ամյա Հարութ Լալազարյանը:
https://www.youtube.com/watch?v=fr1PyhyAq-I&feature=emb_logo
ինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով, այն է՝ 2020 թվականի 2-րդ զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և այլ եղանակներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար, ձերբակալվել է երկու անձ:
Եվս մեկ անձ ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ՝ բարեփոխումների հայեցակարգում ներառվելու է նաև Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու հարցը:
Հարցի՝ բարեփոխումների հայեցակարգում ներառելուն կողմ էր քվեարկել հանձնաժողովի 15 անդամից 8-ը: Չքվեարկող անդամների թվում էին իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, սահմանադրագետ Անահիտ Մանասյանը:
ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միավորելու, Գերագույն դատարան ստեղծելու, դրա դրական ու բացասական կողմերի մասին 168.am-ը զրուցել է փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ:
– Պարոն Վարոսյան, մեր իրավական համակարգում որքանո՞վ է ընդունելի Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու մոդելը:
– Դուք հարցը շատ ճիշտ տվեցիք, մեր իրավական համակարգում: Մեր իրավական համակարգում բացարձակ անընդունելի մոդել է, որը հանգեցնելու է առանց այն էլ կիսաշխատող համակարգի լիակատար կազմաքանդման: Ես սարսափում եմ այդ գաղափարից, որ սրա տակ դիտավորություն կա, բայց անկախ դրանից՝ սա արվում է դիտավորյալ, թե արվում է անզգուշությամբ, ակնհայտ է, որ Հայաստանի իրավական համակարգի կազմաքանդման պրոցես է գնում:
Սահմանադրական դատարանի գործառույթները լրիվ ուրիշ են, Վճռաբեկ դատարանինը՝ լրիվ ուրիշ: Եվ 25 տարիների ընթացքում այս ձևավորված համակարգն ապացուցել է, որը ինքն ապրելու իրավունք ունի, որովհետև բազմաթիվ՝ հարյուրավոր, հազարավոր հարցեր, որոնք Վճռաբեկ դատարանում իրավունքից բխող ճիշտ լուծում չեն ստացել, այդ լուծումը ստացել են Սահմանադրական դատարանում: Հիմա մենք այս օղակը վերացնելով՝ այդ կուտակվող հարցերը նետում ենք մի կողմ: Դրանց լուծում չի տրվելու: Չի կարելի մի մարմին վերացնելու մոլուցքով տարված՝ գնալ նման քայլերի:
– Դուք նման մոլուցք եք տեսնո՞ւմ:
– Ես մոլուցքը տեսա այն ժամանակ, երբ մարդիկ պատրաստ եղան ուղիղ Սահմանադրությունը ոտնահարելով՝ հակասահմանադրական ճանապարհով լուծումների գնալ:
– Դուք նշեցիք, որ ՍԴ-ն իր գործունեության ողջ ընթացքում ապացուցել է, որ կառույց է, որը լուծում է իր առջև դրված խնդիրները: Վերջին 2 տարիների ընթացքում հասարակության շրջանում շատ են դժգոհում այս կառույցից: Հակասություն չի՞ ստացվում: Մի կողմից՝ նշում են, թե ՍԴ-ն բնականոն գործում է, մյուս կողմից՝ թե կոռումպացված է:
– Տեսեք, 2 տարին բավարար ժամանակ էր, որպեսզի կոռուպցիայի փաստերը բացահայտվեին, եթե այդպիսիք եղել են: Եթե ոչ, ուրեմն թող բարի լինեն, լռեն: Բացի այդ՝ ի՞նչ ասել է, թե հասարակությունն այս կարծիքն ունի: Հասարակությունը ՍԴ կայացրած որոշումներից քանիսի՞ն է ծանոթ: Մենք՝ պրոֆեսիոնալ իրավաբաններս ենք դժվարությամբ ծանոթանում դրանց, որովհետև մասնագիտական գիտելիքներ են պետք այդ որոշումների իրավունակությունը ընկալելու համար: Կամ, հասարակությանը կարող է դուր չգալ նաև ջրային տնտեսությունը, ոստիկանությունը կարող է դուր չգալ: Է, բերեք վերացնենք ամեն ինչ: Հավաքվենք հրապարակում, գոռանք, գոչենք, պետություն ղեկավարենք:
Հասարակությունը լիազորել է համապատասխան մարդկանց, ցավոք սրտի, որոնք չեն էլ հասկանում՝ դա ինչ բան է՝ լիազորվել ու որոշումներ կայացնել, որպեսզի նրանք այդ որոշումները կայացնեն: Եվ երբ այդ անձինք ընտրվելուց հետո, պաշտոններ զբաղեցնելուց հետո անդրադարձ են կատարում հասարակությանը, ասում են՝ «հասարակությունը այսպես, հասարակությունն այնպես», սա նշանակում է երկու բան՝ պատասխանատվություն վերցնելու հնարավորությունից զուրկ են նրանք՝ մեկ, և երկրորդ՝ չեն էլ հասկանում, թե ինչ պիտի անեն:
– ՍԴ դիմում են նաև անհատներ: Ստացվում է, որ այս դատարանները միացնելով՝ նաև վերացվում է անհատական դիմումներով ՍԴ դիմելու հնարավորությունը: Գերագույն դատարանը արդյո՞ք կկարողանա այդ դիմումներին հստակ լուծումներ տալ, որովհետև շատ կան օրինակներ, երբ Վճռաբեկ դատարանը նույն գործով այլ որոշում է կայացրել, Սահմանադրական դատարանը՝ այլ:
– Սահմանադրական դատարան դիմելու քաղաքացիներին իրավունք տալը նախկին իշխանությունների այն շատ քիչ դրական քայլերից մեկն էր: Բայց հիմա փորձում են դա էլ բնաջնջել: Քաղաքացիների դիմումների հիման վրա կարևորագույն որոշումներ են կայացվել Սահմանադրական դատարանում, կանխվել են հետագայում մարդկանց իրավունքների խախտումները: Հիմա վերցնել, նահանջ կատարել, քաղաքացուն զրկել դիմումի իրավունքից, ես ուղղակի տրամաբանությունը այստեղ չեմ կարող տեսնել: Է, բոլորին զրկեք դիմելու հնարավորությունից, թող իրանց համար նստեն, աշխատավարձ-պարգևավճար ստանան ու ծափ տան մեկ-մեկ՝ գործող իշխանություններին:
– Սահմանադրական բարեփոխումներով նաև նախատեսվում է բոլոր ատյաններին լիազորել իրենց վարույթում գտնվող գործերի շրջանակում օրենքների սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել: Այժմ այդ լիազորությունը տրված է միայն ՍԴ-ին: Սա կարո՞ղ է խնդիրներ առաջացնել:
– Դա հանգեցնելու է իրավական անորոշ այնպիսի վիճակի, որից հետո տարիներով լուծումները չենք գտնելու: Դրա համար էլ հենց գոյություն ուներ Սահմանադրական դատարան: Դրա համար էլ հարցեր առաջանալու պարագայում դատավորները ևս այդ իրավունքն ունեն՝ տարբեր գործերով դիմել Սահմանադրական դատարան: Այ դրա համար էր այս մեխանիզմը գործում: Ու նորմալ էր, որ այդպես էր գործում:
– Գերագույն դատարան ստեղծելու դեպքում նշվում է, թե գնում ենք դեպի ամերիկյան մոդելին:
– Դե եկեք ամբողջովին գնանք ամերիկյան մոդելին: Ես կարծում եմ՝ միամտություն է, երբ որ մարդիկ ամերիկյան մոդելը բերում են, հավասարեցնում են մեզ, երբ որ մենք բոլորովին իրավական այլ համակարգում ենք գործում ու գործել միշտ: Հասկանո՞ւմ եք՝ կոնտինենտալ իրավական համակարգը անգլոսաքսոնականի հետ խառնելը դա հենց հիբրիդ է: Եթե ուզում եք ամերիկյան մոդելը բերեք, բերեք ամբողջությամբ ուրեմն ամերիկյան մոդելը: Նախաքննությունը վերացրեք, նախաքննական մարմինները վերացրեք, դատավորներին սարքեք պարզ արբիտր, հասկանում եք, ներմուծեք ատենակալների ինստիտուտը, ապացուցման բեռը հավասարապես բաշխեք կողմերին, փաստաբաններին հնարավորություն տվեք նույն իրավունքներով ապացույցներ ձեռք բերել: Այդ ամեն ինչը արեք, հետո նոր մոդելը, կառուցվածքը փորձեք փոխել: Եթե դու վերցնում ես բոլորովին այլ իրավական համակարգում գործող կառուցվածք, բերում ես մեր իրավական համակարգի մեջ ես դնում, կազմաքանդումը հենց դա է:
Արտասահմանում պետք է մտածեն, թե ինչի կվերածվի Եվրոպան, եթե Բելառուսը բոցավառվի։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։
«Անհրաժեշտ է հանդարտվել, այնտեղ՝ արտասահմանում նույնպես, ձեռքերով գլուխները բռնեն, հանդարտվեն եւ մտածեն, թե ինչի կվերածվի Եվրոպան, եթե այստեղ (Բելառուսում) բոցավառվի։ Դուք ախր հրաշալի հասկանում եք»,- շեշտել է նա։
«Դուք երեկ լսեցիք մեր հարեւանի եւ իմ լավ ընկերոջ հայտարարությունը (խոսքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին է)։ Սա այն պատճառով չէ, որ ռուսները ցանկանում են Բելառուսը պաշտպանել։ Լսեք, ինքներս կպաշտպանվենք։ Բայց մենք Ռուսաստանի նախագահի հետ հասկանում ենք, թե ինչ կպատահի, եթե ուշանանք»,- նշել է Բելառուսի ղեկավարը։
Նրա խոսքով՝ այդ դեպքում Բելառուսը կարող է վերածվել ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ «լուծվելու են ոչ մեր հարցերը»։ «Նրանց (Արեւմուտքին) Բելառուսը հարկավոր չէ։ Բելառուսը ցատկահարթակ է, ինչպես սովորաբար, դեպի Ռուսաստան։ Անհրաժեշտ է կոտրել այս իշխանությանը, մեկ ուրիշը խցկել, որը կդիմի օտարերկրյա պետության, որ զորքեր մտցնեն եւ աջակցություն ցույց տան։ Նրանց այստեղ շուկա է պետք, որտեղ կվաճառեն իրենց արտադրանքը»։
Ռազմական սպառնալիքի մասին խոսելով՝ Ալեքսանդր Լուկաշենկոն շեշտել է, որ այն իսկապես գոյություն ունի։ «Եվ այն, որ ես ձեզ լարվածության մեջ եմ դնում Լեհաստանի եւ Լիտվայի տարածքում այդ տանկերի թրթուրների պատճառով, ապա լսեք, մենք ախր ապուշներ չենք։ Ամերիկյան F-16-ները Բեռլինի տակ էին, դե թող այնտեղ էլ կանգնած մնային։ Ոչ, նրանք դրանք վերատեղակայել են այստեղ՝ մինչեւ մեր տարածք 15-20 րոպե տեւող թռիչք է։ Ինձ համար՝ որպես գլխավոր հրամանատարի, դա հարց է։ 18 օդանավ։ Հայտնի չէ, թե դրանց կախոցներում ինչ կա։ Գուցե միջուկային զենք։ Ես ելնում եմ վատթարագույն տարբերակից։ Այս պատճառով ես պետք է արձագանքեի»։
Լուկաշենկոն նշել է, որ այս իրավիճակում արտաքին սպառնալիքների ֆոնին նաեւ ստիպված է զինծառայողների որոշակի ռեզերվ պահել՝ հաշվի առնելով հասարակական-քաղաքական իրադրությունը։ «Ի՞նչ է՝ սա նորմա՞լ է։ Եվ դուք սկսում եք ինձ քննադատել, որ ես այնտեղ ինքնաձիգով վազում եմ փողոցներով եւ պատրաստ եմ կրակել սեփական ժողովրդի վրա։ Լսեք, ես քառորդ դարում ժողովրդին երբեք մատով ցույց չեմ տվել, առավել եւս՝ կրակել»,- շեշտել է նա։
«Ռուսաստանից ոչ մի զինվոր մեր սահմանը չի անցել։ Մենք դեռեւս ինքներս ենք գլուխ հանում։ Բայց անգամ չի երերա ո՛չ մեր ձայնը, ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը այն բանի համար, որ միասին հանդարտեցնենք ցանկացածին, ով կշարժվի դեպի Միութենական պետության արեւմտյան սահման»,- ասել է Լուկաշենկոն։ Նա շեշտել է, որ համապատասխան գործողություններ նախաձեռնելով՝ Ռուսաստանը փրկում է ոչ այնքան Բելառուսը, քանի որ սպառնալիք կա նաեւ բուն Ռուսաստանի համար։ «Ռուսաստանի նախագահը, սա հասկանալով, Բելառուսին պաշտպանելով, ամենից առաջ Ռուսաստանն է պաշտպանում»,- ասել է Լուկաշենկոն։
Պարետի նոր որոշմամբ՝ դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի եւ մի շարք այլ պաշտոնյաների համար։
Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ ՀՀ պարետի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների եւ կանոնների վերաբերյալ» N 253-Ն որոշման մեջ կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝ 1. Որոշման 5-րդ կետը լրացնել «է» ենթակետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «է. Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ եւ ուղերձ ունեցողների եւ միջոցառման անմիջական մասնակիցների՝ բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների եւ սպասարկող անձնակազմի»։
2. Որոշման հավելված N 2-ի 1-ին կետի 4-րդ ենթակետի «ՀՀ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունների» բառերից հետո լրացնել «եւ հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ» բառերը»։
Հայաստանում օգոստոսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 175 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 43626 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 203979, վերջին մեկ օրում` 1726 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4925 պացիենտ, նվազել է 127-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 37563 անձ` վերջին մեկ օրում 299 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 872 է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.