29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով (Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի երեք համանախագահներ և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ) հանդիպումը՝ ելնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող դրությունից, կարող է անցկացվել աշնան սկզբին, եթե թույլ տան երկու պետությունների հարաբերություններում ստեղծված իրավիճակն ու կորոնավիրուսի համավարակի դինամիկան: Այս մասին օրերս РИА Новости-ին հայտնել էր Ռուսաստանի Դաշնության Արտգործնախարարության աղբյուրը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնան սկզբին, եթե թույլ տան երկու երկրների հարաբերություններում ստեղծված իրավիճակն ու համավարակի դինամիկան»,- լրատվամիջոցին հայտնել էր զրուցակիցը:
ՌԴ Արտգործնախարարության աղբյուրը նշել էր նաև, որ այժմ գլխավոր խնդիրը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության թուլացումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի դիվանագիտական լուծմանն ուղղված որոնումների ակտիվացումն է: Աղբյուրը նաև նշել է, որ հավանական հանդիպման վայրը դեռևս որոշված չէ. այն կարող է անցկացվել ցանկացած վայրում:
168․am-ի հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, որ նախարարական մակարդակով հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը ողջունելի է։
Ըստ նրա՝ այն պետք է ավելի շուտ կազմակերպել և վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով նախկինում շարունակվող գործընթացը, քանի որ դատելով վերջին իրադարձություններից՝ իրավիճակը պայթյունավտանգ է սահմանային հատվածում, ինչպես նաև բանակցային գործընթացն այդ ձևաչափով կարող է հայտնվել վտանգի տակ։
«Մեզ համար հստակ չէ, թե այս ամենից առաջ բանակցությունների ընթացքում կոնկրետ ինչ հարցեր էին քննարկում կողմերը։ ՌԴ ԱԳ նախարարը նշում էր, որ քննարկվում են ռուսական առաջարկները, սակայն իմ տպավորությամբ՝ դրանք կառուցողական քննարկումներ չէին, այլապես նման իրավիճակ սահմանին չէր ստեղծվի, և բողոքներ չէին հնչի ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին։ Դրանք, ինչպես Ադրբեջանի նախագահն օրերս ասաց, հակամարտության բուն կարգավորմանը քիչ վերաբերող հարցեր էին։
Ներկայումս ստեղծվել է նոր իրավիճակ բանակցային գործընթացին ընդառաջ, և դա նշանակում է, որ բանակցությունները չեն կարող շարունակվել նախկին բովանդակությամբ։ Ես հետևում եմ հակամարտող երկրների ղեկավարների ելույթներին և նկատում, որ բավականին կոշտ ձևակերպումներ են հնչում, և այդ իրավիճակում հենց այդ մակարդակով հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Գոնե նախարարական մակարդակով հանդիպում գուցե հնարավոր լինի անցկացնել, իսկ թե ինչ օրակարգի շուրջ՝ դժվար է պատկերացնել, այս պահին՝ միայն սահմանային իրավիճակի կայունացման թեմայով։
Մյուս կողմից՝ կան ջանքեր Թուրքիայի կողմից հարցը քննարկել տարատեսակ այլ ձևաչափերով Ռուսաստանի մասնակցությամբ, բնականաբար, եթե չհաջողվի կողմերին նստեցնել սեղանի շուրջ, այս ջանքերը կարող են հաջողության հասնել և միջազգային այս ձևաչափի առկայությունը դնել վտանգի տակ։ Կարծում եմ, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համանախագահները հասկանում են, որ բազմակողմանի վտանգներ կան բանակցային գործընթացի այս ձևաչափի համար, և հարկ է օր առաջ կազմակերպել հանդիպում՝ առաջ մղելով դիվանագիտական գործընթացը»,- ասաց վերլուծաբանը։
Մաքֆարլեյնի խոսքով, եթե նույնիսկ կազմակերպվի հանդիպում, այն չի բավարարելու որևէ կողմի։
«Ակնհայտ է, որ այս ամենից հետո առավել ևս ադրբեջանական կողմը չի համաձայնելու ընդունել Հայաստանի պայմանները, ինչպես նաև Հայաստանը չի ընդունելու անմիջապես առանց Արցախի մասնակցության էական բանակցությունների անցնելու ադրբեջանական պայմանը։ Ուստի միակ օրակարգը կարող է լինել սահմանային հատվածում իրավիճակի կայունացումը, սակայն, եթե կողմերի պայմանները քննարկելու հարցում առաջընթաց չգրանցվի, չի բացառվում, որ կրկին նման իրավիճակ ստեղծվի։ Այս փուլում բանակցային գործընթացի համար բարդ իրավիճակ է ստեղծվել, հուսանք, որ կհաղթահարվի փակուղային և անելանելի թվացող իրավիճակը»,- նկատեց նա։
Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ նման իրավիճակում նախարարները շատ քիչ թեմաներ ունեն քննարկելու։
Ըստ նրա, իրավիճակը կայունացնելու ջանքերն ավելի արդյունավետ կարող էին լինել, եթե Մինսկի խումբն ավելի բարձր մակարդակով գործեր՝ գործընթացում ներառելով ԱԳ նախարարներին կամ այլ՝ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների ու դիվանագետների։
«Եթե հիշենք Վիեննայի հանդիպումը, այն բարձրաստիճան էր, որոշ համաձայնություններ ձեռք բերվեցին կողմերի միջև, սակայն, երբ վրա հասավ դրանց իրագործման փուլը, հարցը մտավ փակուղի։ Ուստի կարծում եմ, ընդհանուր առմամբ, ավելի բարձր արդյունավետության համար այս հակամարտությանն ավելի մեծ ու բարձր մակարդակի միջնորդություն և ուշադրություն է հարկավոր, քանի որ այն շատ բարդ է։ Եթե հաջողվի նախարարական մակարդակով հանդիպում կազմակերպել, պարզ է, որ Ադրբեջանն այլևս հումանիտար պրոյեկտներ չի քննարկելու, պարզ է նաև, որ Հայաստանը փորձում է վերադառնալ 2016 թվականի հետպատերազմյա պայմանավորվածություններին, որոնք Ադրբեջանը չի ընդունի։ Այստեղ պետք է օգնության հասնի միջնորդների ճկունությունն ու ստեղծարարությունը, քանի որ կողմերը պատրաստ չեն ոչինչ զիջել, և դա մտահոգիչ իրավիճակ է, քանի որ կարող է կրկին լարվածություն, մարտական գործողություններ և լայնամասշտաբ գործողություններ լինեն, ինչը, բնականաբար, պետք է կանխեն միջնորդները»,- ասաց Ստյուարտը։
Նրա խոսքով, եթե կան թուրքական հավակնություններ բանակցային գործընթացը տեղափոխել Ռուսաստան-Թուրքիա ձևաչափ, ապա միջազգային հանրությունը և կողմերից գոնե Հայաստանը դրան կընդդիմանան։
«Ես նման վտանգ չեմ տեսնում, կարծում եմ՝ իրավիճակը բարդ է լինելու հանդիպումները կազմակերպելու և դրանց շարունակականությունն ապահովելու տեսանկյունից։ Բայց մենք այս օրերին լսեցինք որոշ հայտարարություններ, հաղորդագրություններ ֆրանսիական և ամերիկյան միջնորդներից, որոնք հույս են ներշնչում, որ կլինի ավելի ակտիվ աշխատանք»,- ասաց նա։
Բաց տարածքներում դիմակի կրումը պետք է լինի կամավոր` ֆիզիկական հեռավորության պահպանման անհնարինության ժամանակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը:
«ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ դիմակի պարտադիր կրման որոշում կայացնողները նշում են, որ հիմնվում են միջազգային փորձի և երկրի ներսում մասնագետների հետ քննարկումների վրա։
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ԱՅՆ,
որ համաձայն ՀՀ ՍԱՅՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ և Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ ՕՐԵՆՔԻ՝
• Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք:
• Քաղաքացիներն ունեն`
• բարենպաստ շրջակա միջավայրի և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.
• շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի և ամբողջական տեղեկատվության և իրազեկման իրավունք.
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ․
1) հրապարակել բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման որոշման գիտական հիմքերը,
2) մարդկանց առողջության վրա բաց տարածքներում դիմակի պարտադիր կրման հնարավոր դրական և բացասական ազդեցությունների վերլուծությունները,
3) երկրի ներսում քննարկումներին մասնակցած մասնագետների անունները և քննարկումների արձանագրությունները։
ԲԱՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ դիմակի կրումը պետք է լինի կամավոր` ֆիզիկական հեռավորության պահպանման անհնարինության ժամանակ։
ՀՀ Քաղաքացի, բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան»:
Պաշտոնական փաստաթուղթը, որի հիմքով դադարեցված է հետախուզումը, ես չունեմ իմ ձեռքի տակ, դրա մասին ինձ Ռուբեն Հայրապետյանն է ասել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հիմքով է դադարեցվել Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը։
Փաստաբանը Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելը տրամաբանական է համարում, քանի որ նրա խոսքով՝ Հայրապետյանի գտնվելու վայրը ի սկզբանե հայտնի է եղել թե՛ Հայաստանի իրավապահներին, թե՛ Ռուսաստանի։
«Այս անձը երբևէ չի թաքնվում, կոնկրետ գտնվելու վայրը պարզ է, ու այդ պայմաններում ի՞նչ հետախուզման մասին կարող է խոսք լինել։ Հետախուզում են այն մարդուն, ում գտնվելու վայրը պարզ չի, կամ էլ թաքնվում է քննությունից։ Կա Մոսկվա քաղաքի կոնկրետ հասցե, որտեղ բնակվում է Ռուբեն Հայրապետյանը, ո՞րն է տրամաբանությունը այդ պայմաններում հետախուզման մեջ մնալը»,- ընդգծեց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ ռուս իրավապահ մարմինները այդ անհեթեթ իրավիճակին վերջ են դրել։
NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ խոսքը Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից Ռուսաստանի տարածքում՝ Հայաստանի իրավասու մարմինների հայտարարած միջպետական հետախուզումը դադարեցնելու հնարավորության մասին է միայն։ Հայաստանի իրավապահներըտեղյակ չեն հետախուզումը դադարեցնելու հիմքերի մասին։
«Դրա համար մենք հարցում ենք ուղարկել, սպասում ենք պատասխանին, ենթադրում եմ, որ պատասխանը ստանալուց հետո կորոշակիանա ինչպես հայտարարված հետախուզումը դադարեցնելու իսկության, այնպես էլ դրա հիմքերի վերաբերյալ։ Մենք պատշաճ ձևով այդ մասին հանրությանը կտեղեկացնենք»,- ասաց Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը և նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը որպես մեղադրյալ են ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առևանգված կամ պատանդ վերցված անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով շահադիտական դրդումներով անձին առևանգելու և 322-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բռնության գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու համար։ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հայաստանում հուլիսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 354 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսի 38550 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 163736, վերջին մեկ օրում` 1982 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8587 պացիենտ, պակասել է 290-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 28997 անձ` վերջին մեկ օրում 631 անձ:
Ընդհանուր առմամբ, 738 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):
Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228 է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն տարածվեց, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:
Ըստ մեր տեղեկությունների, այս փուլում խոսքը դեռեւս գնում է նյութեր նախապատրաստելու աշխատանքների մասին, որոնք, բնականաբար, ուղղորդվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։
Հրահանգը մեկն է՝ ամեն գնով քրեական գործ հարուցել եւ կանխել Վանեցյանի քաղաքական գործունեությունը։ Եվ ԱԱԾ-ն՝ Արգիշտի Քյարամյանի գլխավորությամբ, լծվել է այս հրահանգի իրականացմանը։ Մենք տեղեկացանք, որ այսօր, ժամը 11-ին Արթուր Վանեցյանը ներկայանալու է նախկինում իր ղեկավարած հիմնարկ՝ ցուցմունք տալու, որից հետո պատասխանելու է լրագրողների հարցերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հարավային Կովկասում ընթանում են թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժույթյուններ, որոնց նախորդել էին ռուս-հայկական ավելի փոքր ծավալի զորավարժություններ: Վերլուծաբանների անդրադարձը խնդրին։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ադրբեջանում մեկնարկեցին թուրք-ադրբեջանական միասնական զորավարժությունները, որոնք ներառել են նաև ՀՀ սահմանակից Նախիջևանը, ուր նախօրեին ժամանեց թուրքական զորամիավորումը: Դրանք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո:
Հայաստանի արձագանքը չուշացավ: Երևանը մեղադրեց Բաքվին իրավիճակի լիցքաթափումն ու խաղաղ գործընթացի վերսկսումը խոչընդոտելու մեջ: ՀՀ նաև կասեցրեց Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ու Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Թուրքիայի տեսուչների այցեըը ՀՀ՝ հայտարարելով, որ Թուրքիան այս օրերին հանդես է գալիս Հայաստանի դեմ աննախադեպ սպառնալիքներով և սատարում Ադրբեջանի գործողություններին: ՀՀ սահմանների մոտ լայնածավալ զորավարժություններն, ըստ Երևանի, դրա վառ դրսևորումն է:
Իր հերթին Ադրբեջանի ԱԳՆ հայտարարեց, որ համատեղ զորավարժությունները իրականացվում են երկրների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի և տարեկան ծրագրի հիման վրա: Դրանք խթանում են Բաքվի և Անկարայի միջև համակարգվածությունն ու փորձի փոխանակումը՝ ամրապնդելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը, նշում է Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը:
Քաղաքագետ Էմիլ Սանամյանը հիշեցնում է, որ միասնական թուրք-ադրբեջանական զորավարժություններն անցկացվել են նախկինում կանոնավոր կերպով: Ըստ քաղաքագետի, սակայն, այս զորավարժություններն ունեն հստակ ուղերձ.
«Սա Թուրքիայի ուղերձն է, որ եթե Հայաստանն առավելության հասնի Ադրբեջանի հանդեպ բախման ժամանակ, ապա Թուրքիան կներքաշվի ու կկանխի Ադրբեջանի պարտությունը»,- ընդծում է Սանամյանը:
Այս զարգացումներին ամենայն հավանականությամբ ուշադրությամբ հետևում են նաև Մոսկվայում՝ հաշվի առնելով տարածաշրջանում ՌԴ-ի ռազմաքաղաքական շահերն ու հայ-թուրքական սահմանին ռուսական զորքերի տեղակայումը: Սանամյանը պնդում է՝ զորավարժություններից առաջ Թուրքիայի նախագահի զանգը ՌԴ-ի իր գործընկերոջը հետապնդում էր ռուսական կողմի անհանգստությունները փարատելու նպատակ, քանի որ թուրքական զորքերը հատելու էին Ադրբեջանի սահմանը:
«Կարծում եմ Էրդողանը ցանկանում էր ինքը տեղեկացնել ՌԴ նախագահին թուրքական զորքերի տեղաշարժի մասին՝ հստակություն մցնելով ռուսական կողմում, որ սա զորավարժությունների մաս է, այլ ոչ թե ռազմական գործողություն»,- ասում է Սանամյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին հայտնի դարձավ նաև ռուս-հայկական հակաօդային ուժերի համատեղ զորավարժությունների մասին, իսկ դրանից առաջ ՌԴ նախագահ Պուտինը կարգադրել էր անսպասելի բանակային ստուգումներ անցկացնել Հարավային և Արևմտյան ռազմական շրջաններում: Ռուսական կողմը պնդում է՝ ստուգումներն անցկացվում են բանակի պատրաստության մակարդակի գնահատման համար:
Քաղաքագետ-վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը համամիտ է՝ զորավարժություններն ուղերձ էին: Տարածաշրջանային այս զարգացումները վերլուծաբանի կարծիքով չափազանց վտանգավոր են թե Հայաստանի ու թե Ադրբեջանի համար: Հետևանքները կարող են լինել չափազանց ծանր, ներառյալ ինքնիշխանության կամ դրա մի մասի կորուստը, ասում է վերլուծաբանը: Այդ վտանգը, ըստ Գամաղելյանի, վերջին տասնամյակներում առկա է ողջ հետխորհդային տարածքում, հատկապես հակամարտություններ ունեցող երկրներում:
«Կարծում եմ դա շատ վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի, այլ առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի համար: Եթե սկսվեց լայնածավալ պատերազմ, որը կներառի նաև հարևան տերությունները, հավանականություն կա ոչ միայն տարածքի, այլև ինքնիշխանության կորստի»,- ասում է Գամաղելյանը:
Իր հերթին ամերիկացի նախկին դիվանագետ Ռիչարդ Հոգլանդը թուրք-ադրբեջանական և հայ-ռուսական զորավարժությունները ևս վտանգավոր է որակում: Դրանք վկայում են փոխզիջման տրամադրությունների բացակայության մասին, ասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հոգլանդը:
«Նրանք պետք է չափազանց զգույշ լինեն և չհատեն այն սահմանը, որից հետո իրավիճակը կդառնա պայթունավտանգ»,- գտնում է դեսպան Հոգլանդը:
Հաշվի առնելով, որ այս զորավարժույուներին նախորդել էր հայ-ադրբեջանական սահմանային բախումը՝ դեսպանը նման արձագանքը որակում է սովորական միջազգային ասպարեզում, որը հաճախ է հանդիպում նաև այլ տարածաշրջաններում:
Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ: Այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Jerusalem Post»-ի հարցերին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
ԱԳՆ-ի հրապարակած հարցազրույցը՝ ստորև.
-Ինչպե՞ս բռնկվեցին վերջին շրջանի բախումները: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչի՞ է ձգտում հասնել:
-Այս հուլիսյան բախումները վակուումում չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դեմ ուղղված տարածքային և պատմական պահանջներ, որոնք ուղեկցվում էին միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության հանդեպ բարձրաձայնվող դժգոհություններով:
Սա Ադրբեջանի կողմից՝ ղարաբաղյան հակամարտությունը բացարձակապես սեփական պայմաններով լուծելու երկրորդ փորձն էր: Վերջին լարվածությունը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից ուժի և իր թվացյալ ռազմական առավելության ցուցադրումը շեշտակիորեն անհաջողության մատնվեցին, և մենք ականատես եղանք ակնհայտ սխալ հաշվարկի:
— Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է հրադադարի:
— Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը համաձայնել է միջազգային միջնորդների՝ տեղում դիտորդների քանակն ավելացնելու և զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմներ ներդնելու միջոցով հրադադարի ամրապնդման վերաբերյալ բոլոր առաջարկներին: Հայաստանը շարունակում է կողմ հանդես գալ այդ և այլ միջոցառումներին՝ ուղղված լարվածության ռիսկերի նվազեցմանը:
— Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն իսրայելական շատ զինամթերք (ԱԹՍ, հրթիռներ) է կիրառում: Արդյոք երբևէ Ձեր անհանգստությունները բարձրաձայնե՞լ եք Իսրայելի կառավարության առջև: Արդյոք դիմե՞լ եք Իսրայելին՝ վերանայել այդ զենքի վաճառքն Ադրբեջանին:
— Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ Ադրբեջանը երբեք չի վարանում կիրառել այդ զենքերը քաղաքացիական ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության դեմ:
Մենք հետևողական ենք այս հարցի հետապնդման առումով, այն մշտապես լինելու է մեր օրակարգի անքակտելի մասը թե՛ երկկողմ և թե՛ միջազգային հարթակներում: Իսրայելը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ իր մահացու գործարքին:
— Ասում են՝ վերջին մարտական գործողությունների ժամանակ Հայաստանը հաջողությամբ խոցել է իսրայելական ԱԹՍ-ներ: Ի՞նչ կարող եք մեզ ասել այդ առնչությամբ:
— Մեզ համար այդ զենքերը մահացու են, քանի որ դրանք սպանում են մեր մարդկանց: Մեր զինծառայողները չեզոքացրել են Ադրբեջանի զենքերը՝ անկախ դրանց ենթադրյալ ծագման աղբյուրից: Ադրբեջանի կողմից ձեռք բերված և Հայաստանի ու Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակչության դեմ կիրառված սպառազինության մասին փաստերը բազմաթիվ են, և հուլիսյան դեպքերը հավելյալ ապացույցներ տրամադրեցին:
— Տարիներ շարունակ Իսրայելը երկմտում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Արդյոք Դուք այդպիսի ակնկալիքներ ունե՞ք Իսրայելից: Արդյոք Դուք վերջերս բարձրացրե՞լ եք այդ հարցը Իսրայելում Ձեր գործընկերների մոտ:
-Հայոց ցեղասպանության ճանաչումը մի ժողովրդի կողմից, որը վերապրել է Հոլոքոստի արհավիրքը, բարոյական հարթակում է: Դա ձեր խղճի հարցն է: Ես գիտեմ, որ շատ հրեաներ՝ հանրային դեմքեր, մտավորականներ և հասարակ մարդիկ, կիսում են այս տեսակետը: Այնուամենայնիվ, Իսրայելի իշխանությունները պետք է որոշեն՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը թե ձեռնպահ մնալ դա անելուց: Դա չի վերաբերում միայն Հայաստանին. սա վերաբերում է նաև Իսրայելին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:
Նախագահ Սարգսյանը խնդրել է իր երախտիքի խոսքերը փոխանցել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին և իր վաղեմի բարեկամ, վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:
Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել հակավիրուսային «Ռեմդեսիվիր» (Remdesivir) դեղամիջոցի խմբաքանակ: Դեղամիջոցը ամենաարդյունավետներից մեկն է համարվում կորոնովիրուսի դեմ պայքարում: «Ռեմդեսիվիր»-ի որոշ քանակ հնդկական արտադրողը՝ Hetero labs ընկերությունը, նվիրաբերել է Հանրապետության նախագահի աշխատակազմին:
Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեղամիջոցը օգտակար կլինի համավարակի դեմ պայքարում: «Բոլորս գիտենք, որ Հնդկաստանը դեղագործական արտադրանքի ամենամեծ արտադրողներից է,-ասել է Հանրապետության նախագահը։ -Հայաստանն առաջիններից մեկն է, որ ձեռք է բերել դեղամիջոցը, հույս ունեմ, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն բոլորի համար: Մենք միասին կկարողանանք արդյունավետ պայքարել կորոնավիրուսի դեմ»։
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև Hetero labs ընկերությանը՝ նախագահի աշխատակազմին դեղամիջոցի խմբաքանակ նվիրելու համար և նշել. «Մենք այն կտրամադրենք առողջապահության նախարարությանը՝ աջակցելու մեր հայրենակիցներին, որոնք առնչվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարություններին, հատկապես մեր երկրի սահմանային տարածքների բնակիչներին, քանի որ նրանք այս օրերին լրացուցիչ դժվարություններ ունեն՝ հարևան երկրի հրահրած ագրեսիայի պատճառով»:
Դեսպան Կիշան Դան Դևալը հնդկական ընկերության անունից հույս է հայտնել, որ աջակցությունը օգտակար կլինի Հայաստանի համար։ «Հույս ունենք, որ այս դեղամիջոցը կօգնի կորոնավիրուսի աճի կորը կտրուկ իջնեցնելուն։ Հուսով ենք նաև, որ այն կօգնի Հայաստանի ժողովրդին՝ վերադառնալու բնականոն կյանքի»,-ասել է դեսպանը։
Հանդիպմանը ներկա ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ անձնական կապերով իրենց աջակցելու և այդ կապերն ի շահ Հայաստանի օգտագործելու համար, ինչպես նաև, ի դեմս դեսպանի՝ երախտագիտություն հայտնել Հնդկաստանի Հանրապետությանը: Նա վստահություն է հայտնել, որ դեղամիջոցն օգտակար կլինի՝ հաղթահարելու կորնավիրուսի համավարակը:
Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանի հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին և լարվածությանը: «Այս ընթացքում, երբ մենք ու ողջ աշխարհը պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դեմ, և չնայած այն հանգամանքին, որ գրեթե ողջ աշխարհում հակամարտությունները դադարեցվել են, մեր հարևան երկիրը՝ Ադրբեջանը, փորձեց օգտվել իրավիճակից՝ այս՝ բացասական իմաստով «հնարավորության պատուհանը» օգտագործելով հայ-ադրբեջանական սահմանին ագրեսիա հրահրելու համար»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նա նշել է, որ, որպես Հանրապետության նախագահ, հպարտ է, որ մեր զինված ուժերը վերստին իրենց հայրենիքը պաշտպանելու լիակատար ուժ և կարողություն դրսևորեցին:
Նախագահ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ որոշակի մտահոգություններ ունի, և դրանցից մեկը վերաբերում է մեր հարավային հարևանի՝ Թուրքիայի բավականին ագրեսիվ հռետորաբանությանը: «Թուրքիան միջազգային հարաբերություններին ոչ հարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ, և սա արվում է առանց որևէ պատճառի,-նշել է նախագահ Արմեն Սարգսյանը: -Դա այն երկիրն է, որտեղ 105 տարի առաջ ցեղասպանություն է իրականացվել մեր ժողովրդի նկատմամբ»:
Հանրապետության նախագահի մյուս մտահոգությունը վերաբերել է նրան, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: «Սա բացարձակ անհեթեթություն է»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Հանրապետության նախագահի հաջորդ մտահոգությունը վերաբերել է Ադրբեջանի կառավարությունից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: «Ես ինքս ֆիզիկոս եմ ու շատ լավ պատկերացնում եմ այն իրական հետևանքները, որ կարող են լինել, եթե հանկարծ նմանատիպ գործողություն կատարվի,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: -Այդ դեպքում մենք ունենալու ենք կովկասյան Չեռնոբիլ, որից ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլև բոլորը, ողջ տարածաշրջանը»:
Այսօր Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը գնահատվում է որպես չափավոր բարդության աստիճանի, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի է: Այս մասին հուլիսի 29-ին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Նա հավելեց, որ արտակարգ դրության իրավական ռեժիմն ավարտվում է օգոստոսի 12-ին, քննարկման փուլում է դրա ժամկետները երկարացնելու հարցը:
«Ամեն ինչ կախված կլինի երկրի համաճարակաբանական պատկերից: Անորոշ իրավիճակը դեռ պահպանվում է՝ համավարակի երկրորդ ալիքի հավանականությամբ: Պարետի գրասենյակը կառավարման պլան է մշակում՝ հիմնվելով կայուն իրավիճակի պահպանման անհրաժեշտության վրա»,- ասաց Ավինյանը:
Ըստ նրա՝ մոտ ապագայում մանրամասն տեղեկատու կհրապարակվի պետության արձագանքման ու այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու: «Մշակվում է կրթության ոլորտում կառավարման նոր մոդել, որը վերաբերում է ուսումնական հաստատությունների աշխատանքին: Շուտով նաեւ տեղեկատու կհրապարակվի՝ գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, թատրոնների եւ համերգասրահների գործունեության վերսկսման մասին տեղեկատվությամբ»,- շեշտեց փոխվարչապետը:
Հայաստանում հուլիսի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 259 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 38196 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 161754, վերջին մեկ օրում` 1374 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8877 պացիենտ, պակասել է 288-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 28366 անձ` վերջին մեկ օրում 542 անձ:
Ընդհանուր առմամբ, 728 պացիենտ մահացել է (ավելացել է 5-ով):
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.