23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության կողմից հաստատվել է մալարիայի դեմ պայքարող 2 դեղամիջոցների սահմանափակ կիրառումը՝ կորոնավիրուսի բուժման համար։ Այս մասին գրում է France 24-ը։
Կիրակի օրը հրապարակված հայտարարության մեջ ԱՄՆ Առողջապահության և Մարդկային ծառայությունները մանրամասն ներկայացնում են դեղորայքի վերջին նվիրատվությունները ազգային պաշարներին`ներառյալ քլորոքինի և հիդրօքսիքլորիքինի, որոնք երկուսն էլ հետազոտվում են որպես հավանական միջոց՝ COVID-19 բուժման համար:
Նշենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ երկու դեղամիջոցները կարող են լինել «Աստծո պարգև», չնայած գիտնականները նախազգուշացնում են վտանգների մասին։
Շատ հետազոտողներ, այդ թվում ԱՄՆ-ի վարակիչ հիվանդությունների առաջատար մասնագետ Էնթոնի Ֆաուչին, հորդորել են հասարակությանը զգույշ լինել՝ մինչև ավելի մեծ կլինիկական փորձարկումները կվավերացնեն փոքր ուսումնասիրությունները:
ԱՄՆ-ի երկու բժշկական մարմիններ`Առողջապահության ազգային ինստիտուտը և Կենսաբժշկական առաջադեմ հետազոտությունների և զարգացման մարմինը, ներկայումս աշխատում են նման փորձարկումների պլանավորման ուղղությամբ:
Մտավախություններից է նաև այն, որ այս դեղամիջոցների օգտագործումը կորոնավիրուսի դեմ կարող է հանգեցնել դեղամիջոցի սղության այն հիվանդների համար, որոնք դրա կարիքն ունեն։
Թրամփը թվիթերում գրել էր, որ հիդրօքսիքլորոքինն ու ազիտրոմիցինը կարող են բուժել կորոնավիրուսը։
Նշենք, որ օրերս նաև Ֆրանսիան հաստատեց, որ հիդրօքսիքլորոքինը կարող է կիրառվել բուժման համար։
Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 482 դեպք:
Ընդհանուր առմամբ՝ մարտի 31-ին հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք:
Վերջին տվյալներով ապաքինվել է 30 անձ, 3 պացիենտ մահացել է:
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության նախապատրաստած ու զինված ուժերի իրականացրած հատուկ գործողության ընթացքում սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության բարձրաստիճան կին ղեկավարներից մեկը՝ Նազիֆե Բիլենը, գրում է ermenihaber-ը:
Նշվում է, որ Իրաքի Քանդիլ շրջանի մոտակայքում սպանված Բիլենը ՔԲԿ-ի գործողությունները համակարգող «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀԿ) նախագահության 6 ակտիվ անդամներից մեկն է: Հաղորդվում է, որ Բիլենը, որի զինվորական ու քաղաքական ուսումնառությունը ժամանակին ղեկավարել է անձամբ ՔԲԿ-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանը, հանդիսանում է ՔԲԿ-ի կանանց շարժման հիմնադիրներից մեկը:
Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ երկրի հետախուզական կազմակերպությունն Իրաքում իր գործակալական ցանցի միջոցով ամիսներ շարունակ տեղեկություններ է հավաքել Բիլենի մասին, ապա ամեն ինչ մանրամասն ծրագրելուց հետո ԶՈւ ստորաբաժանումները կարողացել են համատեղ կազմակերպած օպերացիայի միջոցով սպանել նրան:
Նախորդ տարի էլ Թուրքիայի հետախուզությանը հաջողվել էր նմանատիպ օպերացիայի կազմակերպմամբ սպանել ՔՀԿ-ի ղեկավարներից Դիյար Գարի Մուհամմեդին:
Մարտի 28-ին ոստիկանության ծառայողները Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերել ու ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթարկել ձերբակալվել է Վանաձորի երեք բնակչի։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից։ Հատուկ միջոցառմանը բացի Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներից, ներգրավված են եղել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները։ Ոստիկանության ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում միջոցառումը հաջողությամբ ավարտվել է։
Բերման ենթարկվածներից 56 և 40-ամյա տղամարդիկ հետախուզվում էին դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։ Մարտի 7-ին նրանց և Վանաձորի բնակիչ 36-ամյա մի տղամարդու մասնակցությամբ Աբովյան փողոցի վերջնամասում միջադեպ էր տեղի ունեցել։ Նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ էին հասցրել 36-ամյա տղամարդուն, 40-ամյա տղամարդը նաև դանակով էր խփել։ Տուժողը տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն և մինչ օրս գտնվում է բժիշկների հսկողության տակ․ նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս։
Բերման ենթարկվածներից 19-ամյա երիտասարդն էլ հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։
Նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների ընթացքում ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվողները թաքնվում են Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում կառուցված թաքստոցում։ Տարածքի խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, պայթուցիչներով նռնակներ, մարիխուանայի նմանվող ընդհանուր 80 գրամից ավելի քաշով զանգվածներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։
Բերման ենթարկվածները ոստիկանությունից ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։
Նրանցից 40-ամյա տղամարդը առաջին անգամ չէր հայտնվում իրավապահների տեսադաշտում։ Օգոստոսի 12-ին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ նույն օրը Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում կրակոց է հնչել, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ «Լճեր» սրճարանում երիտասարդին հրազենային վնասվածք էր պատճառել 40-ամյա տղամարդը։ Նա դեպքից ժամեր անց հայտնաբերվել և հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին: Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել էին նաև գետը նետված հրազենը։ Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, 40-ամյա տղամարդը Լոռիում Կոկո մականվամբ հայտնի քրեական հեղինակությունն է:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։
Հարգելի Ազգային ժողով
Հաջորդ արտահերթ կամ հերթական նիստին (հենց հավաքվեք) առաջարկում եմ շատ ավելի կարեւոր հարց քննարկել, քան հանրությանը տեխնոլոգիաների կիրառմամբ ամբողջական վերահսկելի դարձնելու նախագծերն են։
Շատ ավելի կարեւոր է, թե ինչպես օգնել ինքնամեկուսացված մարդկանց, որպեսզի կարողանան դուրս գալ սոցիալական ծայրահեղ ծանր վիճակից, որի պատճառն է դարձել տնտեսվարողներին փակելը։ Շատ ավելի կարեւոր է մտածել, թե ինչպես փոխհատուցել բժիշկների աշխատանքը, որոնք տասնյակ օրերով դադար չունեն։ Էլ ավելի կարեւոր է, թե ինչպես անել, որպեսզի բիզնեսները չսնանկանան։
Մի այդպիսի նախաձեռնություն, որն ակնկալում եմ, որ կքննարկեք ԱԺ հաջորդ հավաքին։
ԱԺ-ն ավելի քան մեկ միլիոն դոլարի գործուղումների, ներկայացուցչական եւ այլ ծախսերի բյուջե ունի, որն այս տարի գրեթե չի կարողանալու օգտագործել; Ավելին, նույնիսկ այս տարի պետք էլ չէ օգտագործել, քանի որ շատ ավելի կարեւոր խնդիրներ ունենք պետության ներսում, քան պատգամավորների գործուղումներն են։
Հնարավորինս արագ հավաքվեք ու որոշեք, որ մեկ միլիոն դոլարն ուղղում եք սոցիալական խնդիրների լուծմանը, որոնց մասին վերեւում արդեն հիշատակեցի։
Մարդիկ գուցե մեկ կամ երկու շաբաթ էլ դիմանան, բայց հետո կհայտնվեն անելանելի վիճակում։ Իսկ դա նշանակում է, որ հնարավորինս արագ անհրաժեշտ է այդ գումարը, որ հիմա քնած է ԱԺ գործուղումների, ներկայացուցչական եւ այլ ծախսերի հաշիվներում, հատկացնել այդ մարդկանց։
Մեկ այլ առաջարկ էլ, որ հնարավոր է շատ արագ լուծել։ ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորները, իրենց աշխատավարձից բացի, ամսական ստանում են լրացուցիչ 50 հազարական դրամ՝ պատգամավորական գործունեություն իրականացնելու համար։ Այդ գործունեությունը ենթադրում է այցելություններ մարզեր, հանդիպումներ ընտրողների հետ։ Հիմա այդ հանդիպումներն ու այցելությունները չեն կարող տեղի ունենալ, իսկ դա նշանակում է, որ առնվազն 132 ընտանիքի մինչեւ տարեվերջ կարելի է ամեն ամիս 50 հազարական դրամների աջակցություն ցուցաբերել, ինչը շատ ավելի մեծ օգնություն է այդ ընտանիքներին, քան կարող եք պատկերացնել։
Հարգելի պատգամավորներ (հատկապես իմքայլական) ես հասկանում եմ, որ արդեն մեկ տարի է դուք ձեր գլխում հաղթահարել եք աղքատությունը, բայց սովորական ժողովուրդի մոտ դեռ ոչինչ չի փոխվել, իսկ հիմա՝ բազմաթիվ անգամ վատացել է։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկացրել է, որ Վրաստանը թույլ չի տվել Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին իր տարածքով վերադառնալ հայրենիք և խորհուրդ է տվել նրանց անհապաղ օգտվել ավիահաղորդակցությունից: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Կապված ցամաքային ճանապարհով Հայաստանը լքել և Ռուսաստան վերադառնալ ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանի կողմից մերժման հետ, մենք կրկին խորհուրդ ենք տալիս օգտագործել Հայաստանը լքելու դեռևս պահպանված հնարավորությունը` օգտագործելով ավիահաղորդակցությունը»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 30-ից սահմանափակել տեղաշարժը մեքենաներով, երկաթուղով, ոտքով, գետային և խառը եղանակներով Ռուսաստան մուտք գործել ցանկացող մարդկանց տեղաշարժը` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից 30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։
Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ 58 նոր դեպքերի թվում կան նաև բուժաշխատողներ և մեկ զինծառայող:
«Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր հիվանդ: Չեմ ուզում, իհարկե, առաջ ընկնել դեպքերից, բայց ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր: Այսինքն՝ բարելավում ունենք, հնարավոր է ինտուբացիան դադարեցնենք: Եվս երկու ծանր հիվանդ մեր բժիշկների աշխատանքների շնորհիվ, հավանաբար, կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ: Ունենք նաև ծանր վիճակում գտնվող երիտասարդ, որը մեծ հավանականությամբ կդադարի ծանր լինել»,- ասաց Թորոսյանը:
Հոնկոնգի համալսարանի գիտնականները նշել են ջերմաստիճանը, որի ժամանակ կորոնավիրուսը ամենաակտիվն է: Տվյալները բերված են MedRxiv պորտալում:
Նշվում է, որ կորոնավիրուսը երկար ժամանակ բարձր կայունություն է դրսևորում մոտ 4 աստիճան ջերմաստիճանի դեպքում և ախտահանման բացակայության դեպքում նրա ակտիվությունը սկսում է ընկնել միայն 14 օր հետո: Միևնույն ժամանակ այս վիրուսը չի դիմանում տաք ջերմաստիճանին և 70 աստիճանի դեպքում ապաակտիվանում է 5 րոպեում:
Մասնագետները պարզել են նաև, թե ինչքան երկար է կորոնավիրուսը մնում տարբեր առարկաների վրա: Այսպիսով, թղթի վրայից այն անհետացել է 3 ժամում, հագուստի և մշակված ծառի վրա այն մնացել է մինչև երկու օր, ապակու վրա` մինչև 4 օր, պլաստիկ իրերի վրա` մինչև 7 օր:
Գիտնականները նշել են, որ վիրուսը բժշկական դիմակների արտաքին մակերեսին կարող է մնալ մինչև 7 օր, և կոչ են արել անընդհատ ախտահանել դիմակները:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից 30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։
Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին՝ անդրադարձել է ՀՀ քաղաքական իշխանության գործելաոճին։ Ստորև ներկայացնում ենք Թևանյանի գրառումն ամբողջությամբ.
«Քանի կար՝ վիրուսը վտանգավոր չէր ու դրան պետք էր շան տեղ չդնել։ Հետո եկավ արտակարգ դրություն մտցնելու պահը, բայց անլրջությունը դեռ շարունակվում է։ «Հեռախոսային հանրահավաքները» փոխարինել են փողոցային կոկորդպատռոցիներին։ Բան չի փոխվել։ Ձևաթուղթն է ավելացել։
Կան մահեր։ Վարչապետն ասում է, որ կա վարակակիրների աճ, բայց իրավիճակը համարվում է կառավարելի։ Իշխանության որակը հաշվի առնելով՝ «իրավիճակը համարվում է կառավարելի» ձևակերպումը քմծիծաղ և միևնույն ժամանակ խուճապ է առաջացնում։
Առողջապահության նախարարը, որը պաշտոնի բերումով տրվել էր «կորոնավիրուսն ում շունն է» սկզբունքին, հիմա ցավակցական հեռագրեր է կարդում։ Նա քաղում է «թու, թու, թու»–ի հետևանքները։
Ու որպեսզի իրավիճակն իրոք, կառավարելի դառնա ու նախարարը ցավակցողից վիճակագրի չվերածվի, լրջանալ է պետք։
Սարսափելին ոչ այդքան կորոնավիրուսն է, որքան բարդակիզմը, դիլետանտիզմը և պոպուլիզմը։ Վերջին երեք «իզմ»–երը կորոնավիրուսի հաղթարշավի ապահովման գլխավոր գործընկերներն են։
Հենց այսօր, հենց հիմա պետք է ներդնել բոլոր ջանքերը արագ թեստավորման հնարավորություն ստեղծելու համար։ Ավելի լավ է թեստերի վրա փող ծախսենք, քան դագաղների։
Հենց այսօր, հենց հիմա պետք է մշակել սխեմաներ, որպեսզի հնարավորինս լայն «աշխարհագրությամբ» կարանտին մտցվի վիրուսի էպիկենտրոններում ու դրանց կից շրջանակում։ Կոշտ կարանտին։ Քանի դեռ մահճակալների տեղերը բավականացնում են։
Հենց այսօր, հենց հիմա պետք է օդակայանում, Հայաստան մտնող բոլոր անցակետերում արագ թեստավորման համակարգի ներդրմանն ուղղված քայլեր իրականացնել։
Հենց այսօր, հենց հիմա պետք է դադարեցնել էժանագին փիառն ու լայնամասշտաբ քարոզ իրականացնել, որպեսզի շարքային բոլոր քաղաքացիները սոցիալական պատասխանատվություն ցուցաբերեն ու քամահրանքով չվերաբերվեն 21–րդ դարի այս ժանտախտին։
Եվ ամենակարևորը։ Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը՝ անկախ սև–սպիտակային պիտակավորումներից։ Մոռացե՛ք իշխանություն–ընդդիմություն կռիվը, մոռացե՛ք հեղափոխական հռետորաբանության մասին։ Աշխարհն ու մենք գլոբալ պատերազմի մեջ ենք անտեսանելի ու անճանաչելի թշնամու դեմ։
Անլրջությունը կյանքի գին է ունենալու։ Ո՞վ է այն վճարելու»։
Ոստիկանության տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում. իմ պաշտպանյալ Տիգրան Կարապետյանը (կից լուսանկարում) ոստիկանի չի հարվածել, և ոստիկանության պարզաբանման մեջ էլ նշված չէ, որ քարշ են տվել պաշտպանյալիս: Ոստիկանությունն ինչ էլ գրի, կան փաստեր. Տիգրանի դեմքին նայելիս ամեն ինչ երևում է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ոստիկանության տարածած հաղորդագրությանը, համաձայն որի՝ Երևանի 47-ամյա բնակիչը հարբած վիճակում մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին:
Փաստաբանը հաստատեց, որ ոստիկանների մոտենալու պատճառը Կարապետյանի արագ վարելն է եղել. «Այո, Տիգրանը գինովցած է եղել. կինն ասել է, որ հնգամյա երեխան լավ չի զգում, նա էլ տնից դուրս է եկել դեղատուն գնալու համար, բայց չի էլ հասցրել դեղատուն մտնել: Կարևոր է, որ ոստիկանները եղել են քաղաքացիական հագուստով: Տեսանյութ կա, թե ինչպես են Տիգրանին ծեծում. մեկը ձեռքերից բռնած քաշում է, մյուսի ոտքն էլ Տիգրանի կոկորդին, դեմքին դրած է, երեք անգամ էլ ոստիկանները զենք են հանում: Ոստիկանության բաժնի դիմաց պաշտպանյալիս մազերից քաշել են, ծեծել, կանգնել դեմքին ու թռվռացել: Տիգրանը ոստիկանությունում խոշտանգվել է»,-պարզաբանեց փաստաբանը:
Դիտարկմանը, թե ավտոմեքենայում եղել է նաև Կարապետյանի ընկերը, նա ինչպիսի՞ ցուցմունք է տվել, փաստաբանն արձագանքեց, որ ավտոմեքենան ընկերոջն է պատկանել: «Պաշտպանյալիս ընկերը ավտոմեքենայի տերն է, նրան ևս խփել են: Տիգրանը ցուցմունք տվեց, որ լսել է, որ ոստիկաններն ընկերոջը ստիպում էին իրենց ցանկացած ցուցմունքը տալ, նաև սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել: Տիգրանի՝ ցուցմունք տալուց հետո փորձել եմ գտնել ընկերոջը, բայց նրա ընտանիքը հրաժարվում է հանցագործության մասին հաղորդում տալ: Ընկերը չի ուզում խառնվել այս ամենին»,-ասաց Հովհաննիսյանը:
Նա հայտնեց նաև, որ այսօր Կարապետյանին ռենտգեն զննման են ենթարկելու:
Հիշեցնենք՝ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ: Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։
Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք: Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5։25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին’ հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստիճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.