29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

28 | 29 | 30 | 01 | 02 | 03 | 04 |
05 | 06 | 07 | 08 | 09 | 10 | 11 |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 01 |
02 | 03 | 04 | 05 | 06 | 07 | 08 |
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ հայկական կողմի ձեռք բերած «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների ֆոնին՝ Ադրբեջանում խոսում են Ռուսաստանից «ՍՈւ 30» գնելու մասին. «Այսինքն՝ շատ հավանական է, որ նաև ադրբեջանական կողմը ստանա իր ուզածը: Դրան պետք է պատրաստ լինենք, որ հետո մեզ մոտ զարմանք կամ վրդովմունք չլինի, թե ինչու Ռուսաստանն Ադրբեջանին վաճառեց նոր սերնդի ինքնաթիռներ»:
Ինչ վերաբերում է զենքի գնմանը, ապա, ըստ նրա՝ պետք չէ դա այդքան շեշտել. «Եթե մենք խոսում ենք պատերազմին պատրաստվելու Ադրբեջանի մոտիվներից, այսինքն՝ անընդհատ շեշտում ենք, որ նրանք զենք են գնում, զորավարժություններ են անում և տարատեսակ միլիտարիստական սպառնալիքներ մեզ ուղղում, պետք է հասկանանք, որ միջազգային հանրությունը նույնկերպ դա ընկալում է, երբ այդպես ցուցադրաբար և շատ ակտիվ, հպարտորեն ներկայացնում ենք մենք: Զենքի գնումները պետք է մի փոքր ավելի համեստորեն լուսաբանել, դրա վրա ավելի քիչ ուշադրություն սևեռել, որովհետև հակառակորդը նույնպես դա ընկալում է՝ որպես ազդակ՝ մոտալուտ պատերազմական գործողություններին պատրաստվելու»:
Այս պահի դրությամբ, Արցախի հարցում, ըստ նրա՝ փաստացի փակուղային իրավիճակ է. «Երեք կողմերն ունեն իրենց մոտեցումները հարցի շուրջ, որոնք որևէ կերպ համադրելի չեն»:
2020թ. հունվարին կայանալիք արտգործնախարարների հանդիպումը, Էլիբեգովայի խոսքով՝ լինելու է ընթացիկ. «Լուրջ սպասումներ պետք չէ ունենալ: Ադրբեջանը նախընտրական փուլ է մտնում, մենք Արցախում նախընտրական փուլ ենք մտնում ապրիլին, և ոչ մի արտառոց բան մինչև գարուն սպասել պետք չէ: Ինչ կլինի Արցախի ընտրություններից հետո, ինչ քայլերի կգնա Ադրբեջանը, նաև կախված է ընտրությունների արդյունքներից, թե արդյո՞ք Ադրբեջանի համար կստեղծվի հարմար պահ՝ ռազմական լուծման գնալու: Ադրբեջանը ռազմական լուծման պատրաստվում է, բայց պրոցեսները միայն Ադրբեջանից չեն կախված, այլ նաև դրսի խաղացողներից: Ադրբեջանը հիմա ակտիվ առևտրի մեջ է ՄԽ համանախագահների հետ, նաև պատերազմական լուծման դեպքում պատիժը չկրելու տարբերակն է քննարկվում, ինչպես ապրիլյանի ժամանակ եղավ, երբ փաստացի Ադրբեջանը լայնածավալ հարձակման գնաց, և այն պատիժը, որը պետք է կրեր բանակցային գործընթացում Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև պայմանավորվածություններով, ինքը խուսափեց: Այս պահին խոսվում է, որ վերականգնվել է այդ ֆորմատը, բայց այդպես չէ: Պետք է ֆիքսենք, որ Ադրբեջանի համար ամենաանվտանգ կետն են ընտրել, որ զուտ Կասպրչիկի թիմն ավելանա, ինչը ոչինչ չի փոխելու»:
Զինկոմիսարիատի պաշտոնատար անձը 1000 դոլարն իր աշխատասենյակում ստանալուց հետո բռնվել է։ Այդ մասին տեղեկացնում է ոստիկանությունը։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջացառումների արդյունքում դեկտեմբերի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Հաղորդման հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի պաշտոնատար անձանցից մեկը մի զինակոչիկի պարտադիր ժամկետային զինծառայությունից երրորդ անգամ բժշկական հանձնաժողովի միջոցով վերջնական ազատման գործընթացն առանց խոչնդոտների և սեղմ ժամկետում կազմակերպելու համար զինակոչիկի ծնողից պահանջել է 1500 դոլար կաշառք՝ պատճառաբանելով, որ 1000 դոլարը պետք է փոխանցի բժշկական հանձնաժողովի անդամներին, իսկ 500 դոլարը պահի իրեն։
Դեկտեմբերի 28-ին զինկոմիսարիատի պաշտոնատար անձը պահանջած գումարից 1000 դոլարն իր աշխատասենյակում ստանալուց հետո բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։
Աշխատասենյակի զննությամբ գումարը հայտնաբերվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Զինկոմիսարիատի աշխատակիցը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«vah iri
Դնում եմ հետաքրքրվողների համար
ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը շարքային Պողոսների համար 68,000֏ է, նախարարի աշխատավարձը 1․500․000֏, կամ մոտ 45 անգամ ավել նվազագույն աշխատավարձից։
Կանադայում նվազագույն աշխատավարձը ամսեվճարով չի, այլ ժամավճարով, որը, սակայն, հաշվելով շաբաթական ստանդարտ 37,5 ժամ դրունքաչափով, ստացվում է կանադական Պողոսի համար ամսական $2,275, իսկ համապատասխան Կանադական նախարարը $20․625 այսինքն մոտ 9 անգամ ավել:
Բայց սպասեք․ դեռ կենացները քաղցրանում են։
Կանադական մինիստրը այդ կեղտոտ (նախքան հարկային եւ այլ պահումները) ամսեկան $20․625-ից, հարկերի եւ այլ պահումներից հետո ստանում է ամսեկան $12,400, իսկ մինիմում աշխատավարձով աշխատող Կանադական Պողոսը ամսեկան $1,879։ Այսպիսով Կանադական նախարարի եւ Կանադական Պողոսի միջեւ սոցիալական տարբերությունը կրճատելով 6․5 անգամի։
Հայաստանյան Պողոսը իր 68,000֏-ից հարկային մուծումներից եւ այլ պահումներից հետո առձեռն ստանում է 50,600֏, իսկ հայաստանյան նախարարը իր 1․500․000֏-ից հարկային հարկային մուծումներից եւ այլ պահումներից հետո ստանում է մոտ 1,075,000֏՝ դրանով իսկ սոցիալական բեւեռվածության աստիճանը կտրուկ նվազեցնելով մոտ 21 անգամի։
Եթե ՀՀ գոնե Կանադայի պես սոցիալական արդարություն ունենար (որն ի դեպ անգամներ հեռու է արեւմտաեվրոպական չափանիշներից) ապա ՀՀ նախարարի աշխատավարձը հեռավոր համադրելի կլիներ Հայաստանյան Պողոսի աշխատավարձի հետ եւ կկազմեր 450․000֏ որից եւ հարկային եւ այլ պահումներից հետո ՀՀ նախախարը կստանար մոտ 325․000֏ այսինքն Հայաստանյան Պողոսից մոտ 6,5 անգամ ավել։
Այսինքն ՀՀն Կանադական սոցիալական արդարության պատկերացմանը զիջում առավել քան 3 անգամ։
Կամ ՀՀ իշխանությունները գտնում են որ շարքային Պողոսներին «ադ ալ շատ է», կամ համարում են որ ՀՀ սահմանադրության առաջին հոդվածի 5-րդ բառը (սոցիալական) ավելորդ է, կամ էլ որ Հայաստանյան նախարարները շատ ավելի բարդ ու հետեւաբար բարձր վարձատրվող աշխատանք են կատարում եւ դրանով արդարացնում են իրենց եւ շարքային Պողոսի կենսագոյության 22-անգամյա անդունդը»:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցները կրկին պարգևատրվել են, պարգևատրման ֆոնդը կազմել է ավելի քան 65 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Ըստ կարգադրության՝ Երևանի քաղաքապետի տեղակալները, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, քաղաքապետի խորհրդականները, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարները պարգևատրվել են 840 հազարական դրամով։
840 հազար դրամ պարգևավճար են ստացել նաև քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը, Արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, Իրավաբանական վարչության պետ
Հարություն Թունյանը, ինչպես նաև ևս 6 աշխատակիցներ։ Պարգևատրման ընդհանուր ֆոնդը կազմել է 65,429, 428 դրամ։
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է 168.am կայքի հրապարակումն այն մասին, թե ԱԱԾ-ն սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ցածր՝ 19.5 տոկոս։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։
«168.am կայքի հրապարակած տեղեկատվությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը սոցիոլոգիական հարցում է անցկացրել, որի արդյունքներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ցածր՝ 19.5 տոկոս, մտացածին է եւ որեւէ կապ չունի իրականության հետ:
Ավելին, ԱԱԾ ունեցած հավաստի օպերատիվ տվյալներով Հայաստանի նախկին իշխանության վերնախավի որոշ ներկայացուցիչների պատվերով նախորդ ամիս սոցիոլոգիական փակ հարցում է անցկացվել՝ հարցման տվյալները հետագա գործունեության ընթացքում օգտագործելու համար:
Հարցման արդյունքներով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը եղել է ռեկորդային բարձր (նույնքան բարձր, որքան 2018 թվականի մայիսին) ինչը նախորդ իշխանության ներկայացուցիչների շրջանում խորը հիասթափություն է առաջացրել:
168.am-ի հրապարակումը համարում ենք այդ հիասթափության արտահայտություն:
Ասենք նաեւ, որ վարչապետի վարկանիշի մասին ԱԱԾ ունեցած տվյալները հաստատվում են նաեւ վերջերս հրապարակված երեք տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքների համադրմամբ եւ վերլուծությամբ»,- ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:
«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին՝ նշելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Նա մասնավորապես նշում է, որ ՀՀ արդարադատության նախարարը չի տեսնում գործառութային և բացարձակ անձեռնմխելիության տարբերությունները: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների (2005) 97-րդ հոդվածը սահմանում է. «Դատավորը և սահմանադրական դատարանի անդամը չեն կարող կալանավորվել, ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ, ինչպես նաև նրանց նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել՝ առանց համապատասխանաբար արդարադատության խորհրդի կամ ՍԴ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ:»:
Սա նշանակում է ցանկացած մեղադրանքի կապակցությամբ։
ՀՀ Սահմանադրության (2015) 164-րդ հոդվածը սահմանում է.«ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ:»:
Սա նշանակում է այնպիսի մեղադրանքի կապակցությամբ, որը իր՝ որպես ՍԴ դատավորի լիազորությունների հետ է կապված։
Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է նշանակվել նախորդ Սահմանադրությամբ։
Հիմա, ինչպես ասում են, вопрос на милион!
Ո՞րն է այս տեքստերի տարբերությունը։ Առհասարակ ինչով են իրարից տարբերվում ՍԴ դատավորների գործառութային (2015 թվականի տեքստ) եւ բացարձակ (2005 թվականի տեքստ) անձեռնմխելիությունները:
Կա՞ իրավաբան, որ չի տեսնում տարբերությունը։ Պարզվում է կա։ Ոչ ավել ոչ պակաս երկրի արդարադատության նախարարը»։
Ոստիկանությունից հայտնում են, որ ուժեղացված հսկողություն է իրականացվել: Գործողության արդյունքում բերման ենթարկվածներ կան: Հայտնաբերվել է զենք-զինամթերք:
2020 թ-ին Հայաստանում սպասվում է ծայրահեղություններով լի, թե վատ, թե լավ իրադարձություններով հագեցած տարի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց աստղաբան Լուսյա Հակոբյանը, որն անդրադարձավ նաեւ գալիք տարվա նաեւ քաղաքական եւ սոցիալական սպասվելիք իրադարձություններին:
«2020-ն, առհասարակ, համարվում է քաղաքական տարի՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Միանգամից շեշտեմ շատերին հուզող հարցի պատասխանը՝ մեր երկրում պատերազմ չի լինելու, երկրաշարժ էլ չի լինելու, բայց որոշ տեղերում կլինեն երկրաշարժեր՝ հատկապես մեր թշնամի երկրներում: Ամեն տեղ, այդ թվում՝ Հայաստանում, ինքնահոշոտման տարի է լինելու: Աշխարհի շատ երկրներում արյունահեղություններ եւ հեղափոխություններ կլինեն»,-նշեց նա:
Աստղաբանի խոսքով, տարին թաքուն գործողություններ չի սիրում. «Որքան կեղծ ու թաքուն եղան դրանք, այնքան պատիժը դաժան կլինի: 2020-ը կպարգեւատրի արդար աշխատողներին, իսկ, եթե լինեն փորձություններ, պետք է դրանք ժպիտով անցկացնել»:
Ըստ աստղաբանի՝ որոշակի նշանակալից փոփոխություններ կնկատվեն գարնանը.
«Գարնանից կսկսվեն որոշ որակյալ փոփոխություններ. սա արդեն քաղաքականությանն է վերաբերում: Այն, ինչ կատարվի գարնանը, դրա արդյունքը միանգամից կերեւա: Տիեզերքի կողմից այն մարդիկ կպարգեւատրվեն, որոնք արժանի են մնալու իրենց տեղում, իսկ որոնք ինքնակոչ են, դուրս են գալու: Այն մարդիկ, որոնք ղեկավարության մեջ են հիմա, որոնք իրենց դրել են լիդերի տեղ, դուրս կգան»:
Հարցին, թե արդյոք նոր իշխանափոխության միտում տեսնում է, աստղաբանը պատասխանեց. «Այժմ գործող իշխանության համար լավ շրջան չեմ տեսնում, որովհետեւ կողքի կանգնած մարդիկ դավաճան են լինելու, արդեն կան: Միշտ եմ կրկնել, չեմ թաքցնում, սխալ կադրերի ընտրություն է արվել՝ դա միանշանակ է: Եթե կադրերը սխալ չլինեին եւ բոլորը միասին աշխատեն եւ խորհրդատուները ճիշտ լինեն, մեր երկիրը կծաղկի, որովհետեւ Երկվորյակը, որի շրջանում մեր վարչապետն ընտրվեց, օդի նշան է եւ ինֆորմացիա է իրենից ներկայացնում: Նա եկավ, գործիք համարվեց մեր ու տիեզերքի միջեւ՝ մեր ժողովրդի շնչելու համար: Հիմա՝ ինչ արվեց, արվեց, իր ծրագիրը վերջացել է, կապը կտրել է մեր անցյալի հետ, որը վատ է համարվում: Ես այդքան մարդկանց հետ եմ շփվում, արդեն 40 տարուց ավել է, ինչ աշխատում եմ, մարդիկ խնդիրներից ելնելով են ինձ մոտ գալիս, չեն գալիս սուրճ խմելու: Այ, հենց այդ կապը կտրվեց, որը հիմա պետք է բացահայտվի, եւ պատիժ լինի, որ մարդիկ խաղաղ ապրեն, ոչ թե քարկոծեն, թե բան չփոխվեց: Սուրճը, որ եփում ես, միանգամից չի պատրաստվում, ժամանակ է պետք»,-իր խոսքում նշեց նա:
ԱԱԾ-ի անցկացրած հերթական փակ սոցիոլոգիական հարցումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման նոր ռեկորդ է գրանցել՝ 19․5 տոկոս վստահություն վարչապետի նկատմամբ, այս մասին հայտնում է 168․am-ը՝ վկայակոչելով կառավարության մոտ կանգնած իր աղբյուրներին։
«Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ԱԱԾ-ի անցկացրած հերթական փակ սոցիոլոգիական հարցումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկման նոր ռեկորդ է գրանցել՝ 19․5 տոկոս վստահություն վարչապետի նկատմամբ։
Ընդ որում, ըստ մեր աղբյուրի, այդ տվյալը գրեթե ճշգրտորեն (19․3) կրկնել է վերջերս իրական ամերիկյան «Գելլափ» ընկերության անցկացրած հատուկ հարցման տվյալները։ Ասում են, թե հարցման պատվիրատուի (այսինքն՝ կառավարության) ներկայացուցիչը՝ Վլադիմիր Կարապետյանը, մեկ-երկու օր հապաղել է վարչապետին տվյալները ներկայացնել՝ կանխատեսելով նրա զայրույթը։ Եվ հենց այդ մեկ-երկու օրում էլ գաղափար է առաջացել, այսպես կոչվող՝ «կոոպերատիվ Գելլափի» հարցումը հրապարակել, որպեսզի Փաշինյանը հավատա այն թվերին, որոնց կուզեր հավատալ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին և 23-ին «GALLUP International association»-ի Հայաստանում՝ իրենց իսկ բնորոշմամբ, լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը երկու օր լրագրողների միջոցով հանրությանը ներկայացրեց անցկացված հարցման ցանկալի արդյունքները:
Բայց իրականությունը դրանից չի փոխվում: 19․5 տոկոս վարկանիշը չափազանց մտահոգող տվյալ և տհաճ նվեր է տարեմուտին»,- գրում է կայքը։
«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը մարդու իրավունքների սահմանափակում է: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Այսինքն՝ ում, երբ ուզեն, ոնց ուզեն՝ կլսեն: Ոնց են մարդուն գաղտնի լսում: Կարող ես ամեն ինչ լսել՝ ում հետ ժամադրվել, ինչ է արել: Ոստիկանության նախկին աշխատողներ կան, հին բնավորության համաձայն, ամեն ինչ կարող են անել, որ նման բաները լսեն: Ես չգիտեմ՝ ինչ դեպքում ոստիկանն իրավունք ունի լսելու: Եթե մենք այս ձևով ենք ուզում մեր երկրում կարգ ու կանոն հաստատել, դա, իմ կարծիքով, չի լինելու»,- ասաց նա, ապա հավելեց. «Մարդուն ոնց որ բռնեք «ժուչոկ» դնեք վրան»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց, թե խոսքը «ժուչոկների» մասին չէ: «Եթե «ժուչոկ», կարող է հավաքարարն առավոտն այստեղ դրած լինել: Իրավակարգավորումը վերաբերում է հեռախոսային լսումներին, որոնք իրականացվում են միայն դատարանի որոշմամբ»,-ասաց նա:
Քվեարկությամբ «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ։
Հիշեցնենք, որ նախագծի հեղինակները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանն ու Սիփան Փաշինյանն են: Պատգամավորներն առաջարկում են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման հնարավորություն տալ նաև ոստիկանությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.