23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ կաշառք վերցնելու մի շարք դեպքեր։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, բաց թողնել խցի դռներն ու ազատ տեղաշարժվել, 2019թ մայիս-հուլիս ամիսներին, վերջինիս հարազատների միջոցով, որպես խոշոր չափի կաշառք պահանջել եւ ստացել է ընդհանուր առմամբ 300 000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի շինանյութեր, որոնք օգտագործել է անձնական կարիքների համար: ՔԿՀ-ում պատիժը կրող մեկ այլ դատապարտյալի օգտին նույնանման ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնատար անձը վերջինիցս նույնպես որպես կաշառք պահանջել է շինանյութ:
Մեկ այլ դեպքով, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, 2019թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել ռեժիմի խախտման դեպքերը կանխելու, արգելված իրեր հայտնաբերելու, իրավախախտումներն արձանագրելու եւ օրինական ընթացք տալու ուղղությամբ, ընդհակառակը՝ դատապարտյալների խցերում խուզարկություններ կատարելու փոխարեն վերջիններիս հետ գալով փոխադարձ համաձայնության, նրանցից ստացել են 20 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ՝ դրանք ձեւակերպելով իբրեւ խցերում կատարված խուզարկությունների արդյունք եւ այդպիսով կազմելով կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր:
Բացի այդ, նույն ՔԿՀ-ի աշխատակիցները արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ փոխանցելու համար, դատապարտյալից որպես կաշառք ստացել են 100.000 ՀՀ դրամ, ընդ որում, իմանալով, որ վերջինիս հանձնուքում առկա հյութը պարունակում է հոգեմետ նյութեր, միջոցներ չեն ձեռնարկել՝ այն վերցնելու եւ քրեաիրավական ընթացք տալու ուղղությամբ, այլ ընդհակառակը՝ թույլատրել են դրա ապօրինի շրջանառությունը ՔԿՀ-ում:
Մեկ այլ դեպքով, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք, հանցավոր համաձայնության գալով, այսպես կոչված քրեական հեղինակություն համարվող որոշ դատապարտյալների հետ, տարբեր չափերի գումարների դիմաց, 2018թ. սեպտեմբերից մինչեւ 2019թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ՔԿՀ-ի տարածք են մտցրել արգելված իրեր, այդ թվում՝ թմրամիջոցներ, դրանք փոխանցելով որոշ դատապարտյալների:
Առերեւույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Կատարվում է նախաքննություն:
«Խնդրում եմ ներողամտորեն վերաբերվել իմ բառամթերքի մեջ չտեղավորվող այս բառակապակցությանը, սակայն չեմ կարող չմեջբերել եւ չհիշատակել «ժողովրդի վարչապետի» 2017 թվականի ելույթում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված այս բառակապակցությունը՝ իր ողջ ելեւէջներով»,- գրում է Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում։
Կներեք, իհարկե, բայց ես այնքան պարապ չեմ, որպեսզի «անաչառության» ու գիտաֆանտաստիկայի ժանրից այլ երեւույթների մասին երկարաշունչ եւ լալահառաչ տեքստեր գրեմ՝ դարանակալելով սեփական խորհրդականի ֆեյսբուքյան էջում։ Դրա համար կլինեմ կարճ՝
Պարո’ն գլխավոր դատախազ, իրավունքի իմացությունը ընդհանրապես, իսկ եվրոպական պրակտիկայի իմացությունը մասնավորապես, Ձեզ պետք է թույլ տար իմանալու, որ քրեական դատավարության օրենսգրքի Ձեր մատնանշած 35-րդ հոդվածը վերաբերում է այն դեպքերին, երբ կա հարուցված քրեական գործ, սակայն մեղադրանք առաջադրված չէ եւ վաղեմության ժամկետներն անցել են, եւ այդ ժամանակ անձի առարկությունը պետք է դիտարկել մեղադրյալի առարկության կոնտեքստում, որպեսզի դա նշանակություն ունենա արդեն հարուցված քրեական գործը կարճելու եւ դեռեւս չառաջադրված մեղադրանքը չառաջադրելու առումով։ Այսինքն՝ Ձեր մատնանշված 35-րդ հոդվածի 6-րդ մասը առնվազն կիրառելի է այն դեպքերում, երբ արդեն կա հարուցված քրեական գործ մինչեւ վաղեմության ժամկետի լրանալը, իսկ եթե վաղեմության ժամկետը լրացած է, կա իմպերատիվ պահանջ քրեական գործ չհարուցելու, քանի որ, եթե չեք հարուցել հետեւաբար առերեւույթ հանցագործության հատկանիշները չեն կարող ընդհանրապես քննարկման առարկա դառնալ, ուր մնաց թե հարցնեք անձի համաձայնությունը։
Տպավորություն է, որ մարդիկ ասում են «ժողովրդի դատախազ» խնդրում ենք գործը մի կարճի, քննի, աշխարհիս երեսին ամենամեծ պատիվն է, երբ ժողովրդի դատախազը գործ է հարուցում մեր նկատմամբ։ Իսկ եթե լուրջ` ուրիշների գիտելիքներին գնահատական տալուց առաջ լավ կլիներ, վերանայել սեփական իմացության շրջանակները։ Վճռաբեկ դատարանի նախադեպը խնդրում եմ չմեջբերել, բոլորս գիտենք դրա ճակատագիրը։
Հ.Գ. Չէ, իրոք դուք բան-գործ թողած ամբողջ աշխատակազմով վերլուծում ե՞ք նախկին պաշտոնյաներին ուղղված կոնյուկտուրային հարցադրումների ողջ նրբերանգները։
Դրա փոխարեն ավելի լավ է գործի լծվեք / չկարդալ գործ սարքել կամ կարել/, մի քիչ գիրք կարդացեք, որ ՄԻԵԴ-ում Ձեր որոշումների պատճառով խայտառակ չլինենք եւ ամեն անգամ ինտելեկտուալ հյուծում չստանանք ձեր «հսկած» իրավապահ համակարգի գործողությունների պատճառով:
Հիշեք նաեւ Ձեր իսկ խոսքը, որ ամեն մարդ պետք է պատասխան տա իր արածների համար։Դուք բացառություն չեք լինելու»,- գրում է Հովհաննիսյանը։
Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը հաջորդեց նաև Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցվածք քրեական գործի մասին Դատախազության տարածած հաղորդագրությունը որում մասնավորապես նշվում էր.
«Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09:30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09:30-09:36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:
Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն: Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, առաջիկայում օրենքով սահմանված կարգով կկայացվեն համապատասխան դատավարական որոշումները»:
168.am-ի հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն անդրադառնալով հայտարարությանը՝ նշեց.
«Չեմ հավատում պատահականություններին, երբ անցյալ տարի տեղի ունեցած ինչ-որ անհասկանալի իրադարձություն՝ ինչ-որ մի գործով երկու թղթյա արձանագրություն, պատճառ է դարձել գործ հարուցելու՝ աղմկահարույց որոշումներից հետո:
Նման պատահականություններ չեն լինում՝ հաշվի առնելով նաև այն, որ քրեական գործի հարուցումը մերժվել էր այդ դեպքով, և բոլորի մոտ առաջանում է կասկած, որ այդ ամենը կապված է դատավորի գործունեության հետ: Այդ կասկածը չպետք է գոյություն ունենար, անգամ, եթե ընդունենք, որ դա պատահականություն էր:
ԲԴԽ-ն և Դատախազությունը, հաշվի առնելով գործի հնչեղությունը և հասարակության ուշադրությունն այդ գործին, պետք է բացառեին դատավորի քրեական հետապնդումը, անգամ, եթե օբյեկտիվ իրավիճակ է եղել, որ հասարակությունը չմտածեր, թե այդ ամենը պարզապես սարքովի է:
Եթե դա օբյեկտիվ չէ, ապա մենք գործ ունենք դատական իշխանության տապալման հետ, այն նշույլներն անկախության, որոնք հեղափոխության առաջին օրերին կային,ամբողջությամբ վերացել են, և մենք ունենք դատական համակարգ, որը միգուցե ավելի վատն է, քան նախկինում»:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերեւույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. պետությանը պատճառված վնասից վերականգնվել է եւս 20մլն. դրամ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ եւ հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է հիշյալ ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:
Նախաքննությունը շարունակվում է:
Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, վերականգնվել է 70 000 000 ՀՀ դրամի չափով:
Հուլիսի 30–ի երեկոյան ՀՀ ՀՔԾ–ում մեղադրանք է առաջադրվել դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Դավիթ Գրիգորյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը տեղեկացրեց, որ Դավիթ Գրիգորյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հայտարարել է, որ սա ուղիղ կապ ունի իր` որպես դատավորի մասնագիտական գործունեության ընթացքում մեկ այլ գործով կայացված երկու որոշումների հետ։
Երվանդ Վարոսյանը հավելեց, որ ծանոթանալով առաջադրված մեղադրանքի բովանդակությանը՝ կարող է պնդել, որ թեև մեղադրանքի բովանդակությունը շատ առումներով իրականությանը չի համապատասխանում, սակայն անգամ առկա տեքստը չի պարունակում հանցագործության մասին վկայող որևէ փաստական հանգամանք։
«Սա հերթական առիթն էր համոզվելու, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ ուղղակի հետապնդում է դատավորի նկատմամբ, որով փորձ է արվում սաստել նաև մյուս դատավորներին։ Միաժամանակ, այսպես լուծվեց նաև Ռոբերտ Քոչարյանի գործն այլ դատավորի փոխանցելու հարցը»,– ասաց փաստաբանը։
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին
— Իշխանությունը չունի զարգացման հստակ հայեցակարգ: Ի՞նչ եք մտադիր հակադրել «մերկ» ամբոխահաճությանը (պոպուլիզմին), այլ կերպ ասած` ինչո՞վ է հիմնավորված քաղաքականություն վերադառնալու` Ձեր հայտը: Պետությանն անհրաժեշտ է զարգացման կենսունակ նախագիծ, մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ կլինի վաղը երկրի հետ, չէ՞ որ ժամանակն աշխատում է ոչ միայն վարչապետի, այլ նաև Հայաստանի ու Արցախի դեմ:
— Կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր և կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ: Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, ընդ որում` հասարակության համար ըմբռնելի ռեժիմով: Առանց դրա պարզապես անհնար է երկրի հաջող արդիականացման, բարեփոխումների և արդյունավետ կառավարման իրականացումը: Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ` ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ:
— Հասարակության մի մասի համար ընդդիմություն լինելը Քոչարյանի հետ լինելն է, հակառակ պարագայում` իշխանությունների ապօրինություններին դիմադրելը արդյունավետ չի համարվում: Որքա՞ն եք մտադիր հետևել սպասողական մարտավարությանը և ո՞ր պահին կհնչեցնեք Ձեր պատկերացումները ընդդիմության կոնկրետ ձևաչափի մասին, որի նպատակն է լինելու ձևավորել «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակը: Հայտնի է, որ խորհրդարանում ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, և գործունակ այլընտրանքային քաղաքական բևեռ կարող է ձևավորվել Ձեր մասնակցությամբ ու Ձեր շուրջը:
— Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:
— Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտում առկա ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ, հակառակ դեպքում` «ներքևից» դժգոհությունը կարող է հանգեցնել այն բանին, որ իշխանության հարցը դարձյալ կլուծվի փողոցում, և մի պոպուլիստի փոխարեն իշխանության կգա մեկ ուրիշը: Ինչպե՞ս կանխել այդ վտանգը:
— Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում… արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
— Վրացական տնտեսության մեջ թուրք-ադրբեջանական գործոնի դերի մեծացումը և ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերություններում բարդությունները նոր որակի մարտահրավերներ են պարունակում Հայաստանի և Արցախի ապագայի համար: Տարածաշրջանը փոփոխվում է` սևեռելով գերտերությունների ուշադրությունը: Մեր երկիրը պատրա՞ստ է արդյոք դիմակայել այդ մարտահրավերներին, թե՞ մենք վերջնականապես կարող ենք կորցնել զարգացման հնարավորությունը:
— Պետք է ինքերս մեզ շիտակ հարցնենք` ի՞նչ է հարկավոր Հայաստանին մեր տարածաշրջանում ազդեցիկ խաղացող դառնալու համար: Ինչո՞վ ենք մենք հետաքրքիր, որո՞նք են մեր առավելությունները հարևանների համեմատ: Որտե՞ղ են մեր խնդիրները: Ազնիվ պատասխանը հաստատ սփոփիչ չի լինելու:
Մենք սեղմված ենք 4 երկրի միջև: Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Իրանն ԱՄՆ-ի սև ցուցակում է, պատժամիջոցների մշտական ճնշման տակ: Վրաստանն ակտիվորեն ձգտում է դեպի այն աշխարհաքաղաքական դաշինքը, որը հակամարտում է Հայաստանի անդամակցած դաշինքի հետ, որից էլ մենք աշխարհագրորեն կտրված ենք Վրաստանի տարածքով: Ունենք ոչ մեծ, ծերացող բնակչություն` կայուն վատթարացող ժողովրդագրական իրավիճակով, ինչը զրկում է մեզ մասշտաբային տնտեսության էֆեկտից: Չորս հարևանից երկուսի հետ խնդրահարույց հարաբերությունները հնարավորություն չեն տալիս դառնալու տարածաշրջանային լիբերալ հարթակ տարատեսակ ծառայությունների լայն սպեկտրի համար: Մենք չունենք զգալի բնական պաշարներ, որոնք կհետաքրքեն խոշոր վերազգային կորպորացիաների: Մեր տարածքը մեծ չէ, և նոր հաղորդակցուղիները հեշտությամբ կարող են շրջանցել են մեզ: Առկա տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա և մեծապես նեղացնում արդյունաբերական զարգացման հնարավոր սեգմենտները: ԽՍՀՄ-ից ժառանգված` տեխնիկապես գրագետ մարդկային կապիտալը, որն անհրաժեշտ է գիտելիքահեն արդյունաբերության զարգացման համար, անվերադարձ մսխվել է: Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը կրճատման նկատելի միտում ունի: Սփյուռքը ձուլվում է բնակության երկրներում ինչպես երկրորդ և երրորդ սերունդների օբյեկտիվ շարժառիթների, այնպես էլ գլոբալացման ճնշման տակ ազգային գաղափարի էրոզիայի պատճառով: Նույն պատճառներով թուլանում են հայկական համայնքների ինքնակազմակերպման ավանդական ինստիտուտները: Ավելացրեք դրանց Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը:
Սա երկրի առջև ծառացած մարտահրավերների` դեռևս ոչ ամբողջական ցուցակն է:
Հնարավո՞ր է լուծել դրանք` հենվելով պոպուլիզմի և կարգախոսային դատարկաբանության վրա: Միանշանակ` ոչ․ դրանց հաղթահարման համար հարկավոր են գերջանքեր, գերկազմակերպվածություն ու գերկոմպետենտություն: Մենք պետք է բացառապես արդյունավետ լինենք յուրաքանչյուր գործում, որ անում ենք, և պետք է անենք միայն այն, ինչը մեզ առաջ է մղում: Այսօր ոչ մի նախանշան չկա, որ իշխանությունն ադեկվատ կերպով հասկանում է երկրի առջև ծառացած խնդիրների ամբողջ բարդությունը:
— Կիսո՞ւմ եք քաղաքագետների այն մտահոգությունը, որ, Ձեզ մեկուսացնելով և ՀՀԿ-ին վարկաբեկելով, իշխանությունը փորձում է Հայաստանը ներքաշել Իրանի դեմ աշխարհաքաղաքական սեպարատ համաձայնության ԱՄՆ-ի հետ: Այլ կերպ ասած` Ձեր հանդեպ վենդետան ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակ ունի՞, թե՞ խոսքը անցյալի հաշիվներ մաքրելու մասին է, կամ` 2008-ի մարտի 1-ի հետևանքների մեղքը Ձեզ վրա բարդելու փորձ:
— Բացարձակապես հորինված մեղադրանքներով ինձ ամեն գնով մեկուսացնելու ջանասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Եթե դա միայն սևեռուն վենդետա է, ապա վարչապետի հոգեբանական պատկերը պետք է անհանգստացնի հասարակությանը: Քաղաքագետներին դուր չի գալիս իռացիոնալությունը, և նրանք իմ հետապնդման բացատրելի շարժառիթներն են փնտրում: Նրանց մտահոգությունները ճշմարտանման են, սակայն, այնուամենայնիվ, մնում են վերլուծական եզրահանգումների ոլորտում:
— Քաղաքագետները, այդ թվում` ռուսաստանցի, ավելի հաճախ են Ձեր կալանավորումը կապում վարչապետի ինչ-ինչ խոստումների հետ, որ նա տվել է արևմտյան վերնախավերին` ՀՀ-ում ռուսական ազդեցության թուլացման հետ կապված: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք գլոբալ քաղաքական դիմակայության համատեքստում:
— Արտաքին քաղաքականության մեջ ընդունելի և ըմբռնելի կոմպլեմենտարության միջանցքը Հայաստանի համար չափազանց նեղացել է: Դա շատ է բարդացնում մի գիշերվա մեջ աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխած իշխանությունների կյանքը: Պարզ է, որ նրանք շարունակում են մտածել այնպես, ինչպես ժամանակին էին մտածում, սակայն ստիպված են ձևացնել, ձևական անկեղծություն ցուցադրել, ինչը միշտ չէ, որ ստացվում է: Այստեղից էլ` քաղաքական երկերեսանիությունը, աշխարհաքաղաքական լղոզված ուղենիշները, մշտական ձախողումները և, որպես հետևանք, գործընկերների հետ ոչ լիարժեք հարաբերությունները: Հնարավոր չէ հաջողությամբ անել մի բան, ինչին չես հավատում, ինչում համոզված չես:
— Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների քարոզարշավի ակնհայտ ֆալստարտ է: Հավատո՞ւմ եք Հայաստանից հեղափոխության արտահանմանը, ինչը կհանգեցնի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների:
— Հուսով եմ` դա տեղի չի ունենա` չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Ղարաբաղում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատվության դրսևորում և ազգային շահերի դավաճանություն կլինի: Ղարաբաղցիները պետք է ամրություն ցուցաբերեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ:
— Արդարադատության հետ կապված կատակերգությունը ցույց տվեց, թե ինչքան են Ձեզանից վախենում քաղաքական խարդախները: Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր շարժումը կարելի է գլխավորել ցանկացած իրավիճակում, և դա ազատության ու արդարության հասնելու ավելի կարճ ճանապարհ է, քան դատավարությունները, որոնք ընթանում են իշխանությունների կողմից դատավորների հանդեպ անթաքույց ճնշումների պայմաններում:
— Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի: Մեկ տարվա հետապնդումների ընթացքում իմ իրավունքների կոպիտ խախտումների թիվը շոկ է առաջացնում նույնիսկ ամեն բան տեսած փաստաբանների մոտ: «Դատական» նիստի ընթացքում մեղադրյալին հրապարակավ զրկել բոլոր իրավունքներից իրենց թույլ չէին տալիս անգամ միջնադարյան «արդարադատության» խավարամիտները: Ներկայումս անօրինականությունը շարունակվում է, տարբեր հնարքներով ինձ հնարավորություն չեն տալիս բողոքարկելու կալանավորման մասին ապօրինի վճիռը: Երկրի դատախազությունը վերածվել է քաղաքական ինկվիզիցիայի: Դժվար է պատկերացնել, որ նման կամայականություններ հնարավոր են էլի ինչ-որ տեղ:
Իմ քաղաքական ակտիվության՝ իշխանության կողմից պարտադրած «դատական» բաղադրիչը բարդ է անտեսել: Ստիպված եմ անազատության մեջ համադրել ընդդիմադիր գործունեությունը և իրավական պաշտպանությունը, եթե դա կարելի է այդպես անվանել: Սակայն այս ամենը մի դրական հանգամանք ունի: Իշխանությունը, հիստերիայի մեջ, դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը` ցուցադրելով բոլորին, որ իր կարգախոսները և հնչեցրած արժեքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն: Դա չափազանց կարևոր է հասարակության մտածող մասի համար, և իշխանությունն արդեն զրկվել է նրա աջակցությունից:
Ադրբեջանը վերջին շրջանում կարծես հատուկ նշանառության տակ է առել Հայաստանի Հանրապետությունը: Երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագծին հակառակորդի կրակոցից սպանվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, նախօրեին այս հատվածում հակառակորդի կրակոցից վիրավորվել էր հայ զինծառայող, իսկ մի քանի օր առաջ էլ հայկական բնակավայրի վրա կրակել էին Նախիջևանից:
Ի՞նչ նպատակ է հետապնդում Բաքուն այս գործողություններով: Այս հարցն ուղղեցինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Տաթև Հայրապետյանին:
Ըստ նրա՝ Ադրբեջանի այս ակտիվացումը հաջորդեց հատկապես այն հայտարարությանը, որ Արցախի և Հայաստանի միջև նոր ճանապարհ է կառուցվելու, նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից սպառնալիք հնչեց, թե այսուհետ ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է:
Սակայն, Տ.Հայրապետյանի խոսքով, լարվածությունը ժամանակ առ ժամանակ նկատվում է, և Ադրբեջանը մշտապես է առիթ փնտրում սադրանքների գնալու համար:
«Ադրբեջանում բավականին հետաքրքիր տրամադրություններ են և, ընդհանուր առմամբ, եթե հետևում ենք թե՛ ընդդիմադիր մամուլում, թե՛ սոցցանցերում ծավալվող քննարկումներին, մի կողմից՝ իրենք քննադատում են Ալիևի վարած քաղաքականությունն այն առումով, որ նախկինում էլ որևէ բան չէր կարողանում փոխել, բայց գոնե խոսում էր, իսկ հիմա անգամ չի խոսում, ինչ-որ խաղաղության քարոզ է սկսել, և դա սուր քննադատության է արժանանում:
Անգամ սոցիալական բնույթի ինչ-որ փոփոխություններ դիտակվում են՝ որպես բանակցային գործընթացում ձախողումների գրանցման քողարկում: Նաև խոսում են, որ ժողովրդավարական Հայաստանի ֆոնին ավտորիտար Ադրբեջանը գնալով կորուստներ է տալիս, իսկ Հայաստանը ժողովրդավարական փոփոխություններից հետո ձեռք բերած կապիտալը վերածում է դիվիդենտների Արցախի հարցում:
Այսպիսի մոտեցումներ կան Ադրբեջանում, և իրականում ճնշում կա, այսինքն՝ իշխանությունների համար բավականին բարդ իրավիճակ է, բայց, միևնույն ժամանակ, ինչպես իրենց պաշտպանության նախարարն էր հայտարարել, միջազգային իրավիճակը թույլ չի տալիս իրենց գնալ ռազմական գործողությունների վերսկսկման: Ես կարծում եմ՝ Ադրբեջանն իրականում բնավ չի պատրաստվում արագորեն անցում կատարել և խաղաղասիրության մասին խոսել, շատ հեռու է նման գործելաոճից, ուղղակի այս պահին միջազգային և ներքին որոշ գործընթացների պատճառով ինքը սահմանափակված է»,- ասաց Տ.Հայրապետյանը:
Նրա կարծիքով՝ երբ խոսվում է մթնոլորտի առողջացման մասին, ցանկացած սադրանք կարող է ներկայացվել՝ որպես դրա խախտում, ինչի ականատեսը եղանք նախկինում, երբ մինչև Վաշինգտոնյան հանդիպումը լարվածությունը մեծացել էր, իսկ արտգործնախարարների հանդիպումից հետո կրկին որոշակի, քիչ թե շատ հարաբերական կայունության փուլ հաստատվեց:
Այժմ, ըստ նրա, Ադրբեջանը ճանապարհի կառուցման մասին այս հայտարարությունն է փորձում օգտագործել ու հերթական անգամ Հայաստանին մեղադրել.
«Սակայն ճանապարհի շինարարությունը կապված է հենց այն հումանիտար միջոցառումների հետ, որոնց մասին շարունակ խոսվում է, այդ թվում՝ մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքի հետ: Եվ դա օգտագործել՝ որպես առիթ սադրանքի գնալու, անհեթեթություն է»:
Դիտարկմանը, որ, փաստորեն, Դուշանբե և Դուշանբե 2 պայմանավորվածությունները կարելի է տապալված համարել, չնայած Նիկոլ Փաշինյանը վերջերս կրկին հայտարարեց, որ ուղիղ կապը գործում է, Տ.Հայրապետյանը պատասխանեց. «Իրականում ես վստահ եմ, որ ուղիղ կապը գործում է, քննարկում են, և հետագայում էլ, երբ հանդիպում լինի, այս հարցերը կքննարկվեն: Բայց նման գործելաոճը որևէ օգուտ չի կարող բերել Ադրբեջանին: Հակառակը, դա նպաստում է, որ մենք հերթական անգամ ցույց տանք միջազգային հանրությանը, որ այն խաղաղության խոսքը, որի դիսկուրսընուզում ենք ծավալել, աշխատող չէ՝ Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով:
Որևէ դիվիդենտ Ադրբեջանն այս քայլերով չի կարող շահել: Ընդհակառակը, ուղղակի իր ներքին լարված իրավիճակը, այնտեղ ծավալվող քննարկումներն իրեն հարկադրում են շարունակ պատրվակ փնտրել: Ավելին՝ առաջիկա ամիսներին կտեսնենք այլ ծավալումներ, որովհետև ներքաղաքական պրոցեսները սկսելու են փոքր-ինչ ակտիվանալ: Եվ դա իր անդրադարձը կունենա»:
Տ.Հայրապետյանի կարծիքով՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն արտակարգ կարգով կանցկացվեն, ինչպես նախագահական ընտրություններն արտահերթ արեցին: Նրա դիտարկմանմբ՝ այնտեղ բոլոր քաղաքական ուժերը՝ իշխանական թե ընդդիմադիր, պատրաստվում են արտահերթ ընտրությունների, օրինակ՝ թոշակների և աշխատավարձերի բարձրացում եղավ, որը շատ հանկարծակի էր, և իրենց մոտ շատ փորձագետներ խոսում են, որ դա ընտրություններից առաջ արվող քայլեր են, թեև ժամանակագրական առումով դա հաջորդեց ՀՀ-ում թոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը, այսինքն՝ իրենք բավականին փոխազդվում են մեզ մոտ զարգացումներից:
«Եթե այս լարվածությունը, այս գործելաոճը շարունակվի, առաջիկայում խորհրդարանական դիվանագիտության առումով անարձագանք չենք թողնելու, բարձրաձայնելու ենք այս մասին, որովհետև եթե խաղաղության մասին երկխոսություն, զրույց ենք ուզում ծավալել, մենք չենք կարող դա անել այն պահին, երբ սահմանում շարունակում ենք զոհեր ունենալ: Ինչպես նախարարն է բազմիցս հայտարարել, մենք չենք բանակցելու, երբ ատրճանակը մեր ճակատին է պարզած»,- հավելեց Տ.Հայրապետյանը:
Ստամբուլի կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը, բռնության դեպքերի հայտնաբերման մեխանիզմների, դրանց դեմ պայքարի մեխանիզմների սահմանմանը, ինչպես նաեւ բռնության կիրառման դեպքում կանանց իրավական օգնության ցուցաբերմանը: Այս մասին այսօր Facebook սոցցանցի ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նրա խոսքով՝ Ստամբուլի կոնվենցիան չի ենթադրում միասեռական ամուսնությունների օրինականացում:
«Ծիծաղելի է նույնիսկ խոսել համասեռամոլների կողմից երեխաների որդեգրման իրավունքի ճանաչման մասին»,- նշել է Բադասյանը:
Նախարարի խոսքով՝ կոնվենցիան չի ենթադրում երրորդ սեռի ստեղծում, քանի որ այնտեղ հստակ նշված են «սեռ» եւ «գենդեր» հասկացությունները:
Ընդ որում, նա նշել է, որ երկխոսություն է վարում Հայ Առաքելական եկեղեցու հետ, որին հետաքրքրում եւ մտահոգում են որոշ տերմինների բացատրություններ:
Բադասյանի պնդմամբ՝ տվյալ օրակարգը ոչ մի կերպ չի պարտադրվում Հայաստանին, քանի որ այն, ըստ էության, իր քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունն է եւ ուղղված է քաղաքացիների շահերի ու իրավունքների պաշտպանությանը:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից խոշոր չափի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտորնից։
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցներն ադամանդի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերության տնօրենի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս վերջինիս չփաստարկված պահանջներ են ներկայացրել՝ իրացման շրջանառությունը հիմնականում հաշիվ-ապրանքագրերով կազմակերպելու վերաբերյալ՝ սպառնալով հակառակ դեպքում բազմաթիվ ստուգողական բնույթի միջոցառումներ իրականացնել՝ ըստ էության ստեղծելով գործունեության անտանելի պայմաններ:
Տնտեսվարողին անելանելի դրության մեջ դնելուց հետո՝ ՊԵԿ պաշտոնատար անձինք ընկերության նկատմամբ բարեհաճ վերաբերմունք դրսեւորելու, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում թվացյալ խախտումներ չհայտնաբերելու եւ լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջադրելու համար պահանջել են շուրջ 2.000.000 դրամ կաշառք, որը սակարկությունների արդյունքում նվազեցվել է մինչեւ 1.000.000 ՀՀ դրամի:
Պայմանավորված գումարի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո պաշտոնատար անձինք բռնվել եւ բերման են ենթարկվել:
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ-հետախուզական վարչության 2 գլխավոր օպերլիազորները ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ-ում տնտեսական գործունեություն ծավալող անձանց ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում նմանատիպ իրավիճակներում հայտնվելու դեպքում տեղի չտալ անօրինական պահանջներին եւ անմիջապես դիմել համապատասխան մարմիններին:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը հանրության մոտ ստացել է բավարար արձագանք, մարդիկ շատ լավ հասկացել են, թե իրականում ինչ է կատարվում, հասկացել են, որ այս ամենը քաղաքական հետապնդում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։
Ինչ վերաբերում է գործի նկատմամբ դրսի արձագանքին, Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ կա անհանգստություն, որը շատ մեծ է։ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը չի կարող անհանգստություններ չառաջացնել Հայաստանի ռազմավարական դաշնակցի մոտ։
«Այսօր կալանավորվել է նախկին նախագահը, որն արվել է Սահմանադրության խախտմամբ, ինչը շատ վատ նախադեպ է։ Հասկանալի է նաև, որ այսօր Քոչարյանը ռուսական ամենախոշոր ընկերություններից մեկի տնօրենների խորհրդի անդամ է և այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 11 տարի։ Շատ ցավալի է լինում, որ հայտարարություններ են լինում այն մասին, որ Հայաստանում քաղաքական հետապնդում կա։ Եթե այս ամենի մեջ ճշմարտության բացահայտում լիներ, ապա չեմ կասկածում, որ նախագահը կասեր՝ եկեք բացահայտենք, քանի որ այն հարվածները, որոնք ստանում ենք՝ որպես պետություն, շատ ուժգին են»,- նշեց նա։
Նա ցավով արձանագրեց, որ այդ արձագանքները հետագայում ունենալու են «աֆթերշոկ»։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականությամբ զբաղվելուն, Վիկտոր Սողոմոնյանն ընդգծեց, որ որևէ ճաղ չի կարող Քոչարյանին զրկել քաղաքականությամբ զբաղվելուց։
Ինչ վերաբերում է Քոչարյանի պահման վայրի պայմաններին, Սողոմոնյանը տեղեկացրեց, որ իրեն արգելված է նրա հետ տեսակցելը, ինչպես փաստաբաններն են փոխանցել իրենց՝ պահման պայմանները նորմալ են։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.